Хорхоруни


Ваши сообщения автор сайта не принимает.
Всего 146 сообщенийСтраницы: 1 2 3 4 5

 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:24:10 
ՏՐՆԴԵԶ

Մանը հավաքեց Արիներին և դիմեց նրանց.
- Սիրելի ազգակիցնե՜ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս և Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, և ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՜ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք և Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արևով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, և մենք կհաղթենք Չարի Տիտաններին և կազատենք մեր Արարատը:
Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ և անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Մանը մնաց միայնակ: ԵՎ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, և ինքը պետք է պատրաստ լիներ:
Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաև քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Մանը համառորեն շարունակում էր պեղել:
Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխի վրա: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլևս չէին ծաղրում Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Մանին, առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: ԵՎ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Մանի զորության առջև:
Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արևի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, և հյութը ծորում էր ներքև: Հասկացավ Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
- Արինե՜ր,- կանչեց Մանը,- նայե՜ք երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
Արիները նայեցին երկինք և սարսափած վայնասուն բարձրացրին.
- Աստծո պատի՛ժն է սա, Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. սա աշխարհի վե՛րջն է...
ԵՎ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
Աստվածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արևին և միահյուսվում արևի բոցին: Արևը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՛ւնք էր, Երկո՛ւնք Աստվածային:
Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Մանին, ոչնչացնի նրան և փրկի իրենց:
Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում, իր մոտալուտ մահը կանխազգալով:
ԵՎ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: ԵՎ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները և կանչում.
- Հե՛յ, Արինե՜ր, բացե՜ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստվա՜ծ: Դո՜ւրս եկեք, փայտե՜ր դիզեք, խարույկնե՜ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՜զ սարքեք. թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՜ք այս աստվածային կրակով և վերականգնե՜ք ձեր մեջ աստվածային զորությունը:
Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, և նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք և իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
Իսկ Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում և Վիշապի գանգերի մեջ: Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով և դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Մանին:
Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, և քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: ԵՎ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Աստվածային Երկունքի քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով, Արի Մանը կանգնեց հասակով մեկ, իր կռած սուրը ձեռքին: Արևի ճառագայթների ներքո շողշողում էր սուրը հազար ու մի գանձերի փայլով: Հպարտ էր Մանը և գերհզոր: Իր սուրը պարզեց դեպի երկինք, աչքերը հառեց գարնան Արևին ու կանչեց.
- Վահագնակա՛նչ:
ԵՎ նրա կանչը արձագանք տալով տարածվեց Արարատում, և Վահագնականչ էին շնչում ամենը մեկտեղ - նախնիքը բոլոր՝ լուսեղեն ոգիք՝ Վահագն էին կանչում, Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած՝ Վահագն էր կանչում, Արարատը Մայր՝ Արևին գրկած՝ Վահագն էր կանչում: Վահագն էին կանչում բոլորը մեկտեղ, հավատքով սպասում մի նոր ծնունդի Հրե Վահագնի: Աչքերը հառած Բարի Արևին. Արևն իրենց մեջ՝ Բարև՛ Վահագնին:
ԵՎ Բարև՛ը հնչեց Արի Մանի խրոխտ, հուժկու ձայնով.
- Ո՛վ, դու, Վահա՜գն, ո՛վ, Տիեզերական Զորությունների Արքա՜, ո՛վ, Աստվա՜ծդ իմ Արի Ցեղի, ահա Աստվածային Երկունքի բոցով կռած այս սուրը ձեռքիս և քո Զորությամբ սնված, մարտի եմ ելնում Չարիի դիմաց՝ իմ Արարատը ազատելու և իմ Արի Արարչազարմ Ցեղի հավերժությունը հաստատելու: Ո՛վ, Մեծդ Վահա՜գն, քե՜զ եմ կանչում, Վահագնակա՛նչ է բխում իմ հոգու խորքից: ԵՎ քո աստվածային վեհությամբ օծի՜ր այս թուր-կեծակին և առաջնորդի՜ր ինձ այս աստվածահաճ ահեղ պատերազմում:
Ապա Մանը իր սրով կտրեց պարարտ պարանոցը մի մեծ ցուլի, որպես զոհաբերություն Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Արնաթաթախ սուրը օծեց լեռներից հոսող մաքրամաքուր ջրի ցայտումով, և տրնդեզված խարույկի վրա խանձեց զոհը: Թանձր ծուխը բարձրանում էր երկինք:
ԵՎ Արի Մանը առաջինը տեսավ ծնվող Վահագնին: Երկնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն էր ծնվում՝ Հրե Պատանի:
ԵՎ հոգեկան անհուն բերկրությամբ կանչեց Մանը ի լուր բոլորի.
- Ցնծա՛, բյուրվիշապ Արարատ աշխա՜րհ, Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստվա՜ծ, Վահա՛գն է ծնվում՝ Որդի՜ն Արայի, Վահա՛գն է ծնվում՝ Զորության Արքա՜. մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք, Արևի համար՝ հրո զորություն, Աստղերի համար՝ լուսե պատանի, Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի, Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ, Արիի համար՝ հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան, նա՝ Վիշապաքաղ:
ԵՎ տիեզերական անհունության մեջ ողջույնի Ձոներգ ծնվող Վահագնին հնչեց միաձույլ հզոր շուրթերից՝ աստղեր և լուսին, արև հրակեզ, Մասիսը հպարտ, լեռներ ու ձորեր, և հավք, և գազան երգում էին մեկտեղ.
Երկներ Երկին, երկներ Երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
ԵՎ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս,
ԵՎ աչկունքն էին արեգակունք:
Վահագնը եկավ, աստղերից հյուսած թագը իր գլխին, բոցե թիկնոցը իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ - Պատերազմին՝ ձուլված Արևից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արևով կռած իր Թուր - Կեծակին:
ԵՎ օծեց Վահագնը Մանի սուրը երկսայրի:
ԵՎ Մանը Արի, օծված իր սրով, դուրս ելավ մարտի Չարի Տիտանի սերունդների դեմ: Տիտանները ոռնում էին սարսափից, բայց կայծ-թուրի հարվածներից փրկություն չունեին: Արագածի հազար ու մի գանձերով և աստվածային կրակով կռած այս սուրը ինքը Վահագն է օծել իր Աստվածային Զորությամբ: ԵՎ ո՞վ կարող է կանգնել այդ զորության դիմաց: Հազար-հազարներ մի սայրն էր սպանում, հազար- հազարներ մյուս սայրն էր սպանում, հազար-հազարներ ճառագումն էր ոչնչացնում, հազար-հազարներ ընկնում էին անշունչ միայն սարսափից:
Չարի Տիտանները խուճապահար փախչում էին, դեռ սրի փայլը չտեսած, քանզի սուրը դեռ հեռվից շանթահարում էր իր ճառագումով: Տիտանները փախչում էին Վիշապի մոտ և պատսպարվում նրա թևերի տակ:
Թեև Արի Մանը աստված էր, բայց երկրային աստված էր նա և Անմահ Աստված Վիշապի դեմ կռվել չէր կարող: Վիշապի դեմ միայն Վահագնը կկռվեր:
ԵՎ Վահագնը ահեղ՝ Զորության Աստված, Հրե Պատանի, իր ողջ զորությամբ կանգնեց Մահաբեր Վիշապի դիմաց: ԵՎ Աստվածների Մեծամարտ սկսվեց հենց Երկրի վրա, մարդկանց զարմացած աչքերի առաջ:
Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ՝ դաժան, անզիջող... Վիշապը Չարի՝ բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն էր ցայտում իր պիղծ երախից. Վահագնը Արի՝ Հրե Պատանի, արև աչքերով, բոց էր ու կրակ և բոցը ձեռքին՝ իր Թուր - Կեծակին: Վահագնը ահեղ շանթեր էր սփռում իր հուր աչքերից, խավարն էր ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին՝ ճակատ առ ճակատ Մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին:
Վիշապը թունոտ՝ Չարիի Աստված, ոռնում էր ահեղ՝ ի տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում էր նա Երկիրը գրկած, կատաղած ուզում՝ Երկիրը խեղդել իր վերջին շնչով, բայց շունչն է փչում:
Վահագնը Զորեղ՝ Արիի Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, երկինք է գցում մարմինը նրա, որ արեգակները այրեն կրակով գարշանքը նրա:
Իսկ Արի Մանը իր սակավաթիվ քաջերի գլուխ անցած, հալածում էր Չարի Տիտաններին և մաքրում նրանցից Արարատը:
Վիշապը սպանված էր, նրա լեշը այրվում էր երկնքում, բայց Վիշապի պղծանքը դեռ կար Արարատում, և գարշահոտությունը ողջ Երկիրն էր պատել:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:22:16 
ԱՐԻ ՄԱՆԸ


Զոհ մատուցող Արի Աստվածները իրենք զոհ դարձան: ԵՎ Հողածին Տիտանները Արարչածին Արիներին էին զոհում ի փառս Վիշապի: Իսկ ծագումնուրաց Արիները, մահից սարսափած, հենց մահի մեջ էին փրկություն գտնում:
Թող որ Մահի զորության երկրպագուները հանդիսավոր խոնարհությամբ մահաբեր Վիշապի վառքը գովերգեին: Արի Մանը չէր ընդունում Վիշապի գերազանցությունը:
Զորավոր էր երիտասարդ Մանը՝ հազվադեպ զորավորներից ամենազորավորը և Երկրային Աստվածներից միակ Աստվածը: ՙԻ՞նչ Չարի Աստված, երբ ինքս եմ Աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես՚, պնդում էր Մանը և իր աստվածային ծագումի զգացողությամբ էր իր կյանքը վարում և աստվածայինին հասնելու ձգտումը ուներ:
Իր Արի բնության զգացողությունն էր նրան հավատ ներշնչում: Իր Արարչական ծագումի զգացողությունն էր նրան զորություն սնում: Իր Արի արյան զգացողությունն էր նրան սեր սերմանում: ԵՎ իր Արի ստեղծումի զգացողությունն էր, որ իմաստնացնում էր նրան:
Երիտասարդ և զորավոր էր Մանը, զորավոր էր Վահագնով: Նա չէր ընդունում Վիշապի անպարտելիությունը և վճռել էր անձամբ կռվել Վիշապի դեմ, թեկուզ միայնակ, Վահագնի զորությունից սնունդ ստանալով:
Ու քայլում էր Մանը, երկար էր քայլում: Անցնում էր դաշտեր, անտառ ու բացատ: Մանը քայլում էր դեպի Արևը: Նա բարձրանում էր Արագած լեռան գագաթը: Այնտեղ նա կհանդիպի Արևին: ԵՎ Արևը, զգալով Մանի ցանկությունը, Արագածի գագաթին անշարժ սպասում էր նրան:
Արին հասավ Արագածի գագաթին, որտեղ մի ժամանակ Հայր Արայի գահն էր դրված չորս հենարանների վրա: ԵՎ այստեղ Արան հանգիստ էր առնում: Աստվածները, որ Մասիս սարի լանջին իրենց զվարճությունն էին անում, թռչում գալիս էին Արայի մոտ, իրենց երկրպագությունը տալիս և Արայի հայրական օրհնանքը ստանալով, նորից թռչում էին Մասիս: ԵՎ նրանց հետ էր Մանի նախահայրը՝ Երկրային Աստված Արին:
Տեսավ Մանը, որ Արայի գահը դատարկ էր և ձյունով ծածկված: Շատ տխրեց նա:
Ապա Մանը զոհ մատուցեց Հայր Արային և ամենազոր Վահագնին ու ձեռքերը պարզած դեպի երկինք, կանչեց:
- Ո՛վ, Հայր Արա՛, չկա ավելի զորավոր հավատ, քան զգալ, որ ես զորավոր հոր զորավոր զավակն եմ: Քեզ եմ դիմում, ո՛վ, Հա՜յր: ԵՎ դու չես կարող չլսել, երբ որդիդ կանչում է քեզ, երբ խնդրում է քեզ, երբ որդիդ Հոր պահանջ ունի, երբ որդիդ նման է քեզ և որին դու Ինքդ ես արարել: Պաշտպանիր քո Երկրային Աստված Արիի Ցեղը, ի փառս քո արարչական բացարձակության: ԵՎ ուղարկիր Արարատ քո զորավոր Որդուն՝ Արի Ցեղի Զորության Աստված Վահագնին, փրկելու աշխարհը Չարի Վիշապի պղծությունից:
ԵՎ լույսի, ջերմության մի հրավառություն բռնկվեց հեռվում, տիեզերական անհունության մեջ: ԵՎ այդ հավերժությունից մի հրեղեն կերպար՝ բոց մազերով, հուր աչքերով մոտենում էր նրան: Հրա՞շք էր դա: Ոչ: Արի Մանը չէր հավատում հրաշքների, բայց նա հավատում էր բնականին, բնական զորությանը: ԵՎ այդ Զորությունը Արևի տեսքով մոտենում էր նրան: ԵՎ կանգնում է նրա դիմաց Արևշող Վահագնը: Փարվում են իրար Վահագն ու Մանը, որպես հավերժից եկող հավերժական հարազատներ:
- Ո՛վ, Արիի արժանավոր ժառա՜նգ, - ասաց Վահագնը, - դու՝ միակ Աստվածը Արիների մեջ, և աստվածավայել քո վարքով Հայր Արայի սերն ես վայելում: Հայր Արան ինձ ուղարկեց քեզ մոտ, որ սնեմ քեզ իմ Զորությամբ և անպարտելիությամբ օծեմ քո բազուկը՝ Չարիների դեմ պատերազմելու համար: Չարիների դեմ դու պիտի կռվես: Ես կռվելու եմ միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում, թե Երկրի վրա: Երկնի ու Երկրի ահեղ երկունքով ես ինքս կգամ: Հետևի՜ր այդ երկունքին: Եղեգան փողից բոց է ելնելու: ԵՎ դու Արագածի հազար ու մի գանձերից այդ հրով կռիր քո թուր-կեծակին: Քառասուն օր երկունքն է տևելու: ԵՎ քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով և քո կանչով ես կգամ Արարատ: Դու քո կայծ-թրով Արարատը կմաքրես Չարի Տիտաններից, իսկ ես Վիշապին կսպանեմ և աշխարհը կմաքրեմ նրա պղծությունից:
ԵՎ Վահագնը իր աստվածային լույսով ու ջերմությամբ սնում էր Մանին: Մի զորավոր հրավառություն էր բռնկվում Մանի մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության: Աստվածային զորություն էր կուտակվում նրա մեջ: ԵՎ նա ինքը սարսափեց իր զորությունից:
գուցե մահվան զորության երկրպագուները Մանին դիտեին որպես խելագար, որպես անզգա, որպես... Է՛հ, ի՞նչ փույթ Արի Մանին, թե բոլորը հանդիսավոր խոնարհությամբ Մահի փառքն էին հյուսում: Նա չէր ընդունում Մահի գերազանցությունը և արհամարհում էր Մահի սպասավորների տկար վայնասունը: Նա Վահագնի մոտից էր գալիս, Վահագնի հուրն ու ջերմությունն էր բերում: Նա գալիս էր Մահի հետ մենամարտելու, մահին հաղթելու:
1 Kyandaryanclan - Armenia2009-11-25 11:54:189 лет назад
 ԱՐԻՄԱՆ
Ахриман.он же Ариман.он же Арман.он же Армянин.
Ariman-Ari man-Ari men-ARmen
GOD OF ARY
БОГ АРИ ЛЮДЕЙ[MAN]
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:21:24 
ՅԱՀՎԱՀԸ

Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՜չ խռովություն, ո՜չ հիվանդություն:
Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհրդի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
- Յահվա՜հ,- բարկացավ Արան,- Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
- Հա՜յր իմ,- ասաց Յահվահը,- ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
- Դու չարախոսո՜ւմ ես, Յահվա՜հ,- զայրացավ Արան,- աստվածավայել չե՜ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
- Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՜ր և հանդարտվի՜ր,- ասաց Արան:
ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում:



ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ

ԵՎ Արարիչը Բնության մեջ հաստատել է բնական պարբերությունների մշտական հաջորդականություն, որպեսզի Բնությունն անընդհատ նորոգվի, թարմանա և դրանով ապահովի իր բացարձակությունը: Արարիչը բնական պարբերություններ է սահմանել և Երկրի վրա, որ անվանում ենք տարի:
Երկրի վրա ամեն պարբերություն՝ տարի, սկսվում է գարնան երկունքով, երբ հալչում է ձմեռվա ձյունը, ողողում է հողը, և կյանքի ծիլերն են բարձրանում հողի կրծքից: ԵՎ գարունը Երկրի վրա արտահայտում է նոր տարվա սկիզբ:
Տիեզերական ամեն պարբերություն սկսվում է Տիեզերական Գարնան երկունքով, որը Երկրի վրա արտահայտվում է Համաշխարհային Ջրհեղեղով:
Ջրհեղեղը ողողում է Երկրի Հարաբերական Ցամաքը: ԵՎ Երկրի ամբողջ զգացական կյանքը խտանում է իր արմատների մեջ՝ Կենաց գոտում: Կենաց գոտին շատ բարձր դիրք ունի և արևելքից արևմուտք ձգվող լեռնաշղթաներով պաշտպանվում է ջրի հոսանքից: ԵՎ Կենաց գոտին Երկրի Հավերժական Ցամաքն է: Կենաց գոտու մեջ է գտնվում նաև երկրային աստվածների՝ Արիների Արարատը:
ԵՎ Տիեզերական գարնան այդ երկունքից ծնվում է Արայի Որդի Վահագնը հենց Արարատում՝ հովանավորելու և առաջնորդելու համար Արայից սերված Արի Ցեղին: Վահագնի ծնունդը հաստատում է Տիեզերական Նոր Տարվա սկիզբ: Վահագնի ծնունդով սկսվում է Երկրային կյանքի նոր պարբերություն, նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
Արարատում միայն ուժեղներն էին վերապրում Ջրհեղեղը: ԵՎ ուժեղներից էին միայն ուժեղներ ծնվում: ԵՎ ապրում էին Արիները որպես աստվածներ՝ երկրային աստվածներ, աստվածային զորությամբ:
Բարեպաշտ էին Արիները, հետևում էին Անմահ Աստվածներին, զոհ էին մատուցում նրանց: ԵՎ Անմահ Աստվածները հովանավորում էին Արիներին: Արիները երջանիկ էին ու առողջ: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը և ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին ու ամուր: Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի:
Կյանքով լի էին Արիները Տիեզերական գարնանը: Նրանք սիրում էին կյանքը, բայց մահից էլ չէին վախենում, քանզի հավատում էին իրենց հավերժությանը, որը հաստատվում էր անընդհատ վերածնունդով իրենց սերունդների մեջ:
Տիեզերական գարնանը հաջորդում էր Տիեզերական Ամառը: Երկրի ջուրը նահանջում էր, սառցալեռներ գոյացնելով բևեռներում: ԵՎ աստիճանաբար բացվում էր Հարաբերական Ցամաքը:
ԵՎ Արարատից՝ Արի տոհմերից գաղթական խմբեր տարածվում էին նոր ցամաքի վրա: ԵՎ այդ բոլորն էլ հենց Արարատում իրենց Հայրական Տոհմերը ունեին, իրենց տոհմական որակներն ունեին, իրենց տոհմական արժեքներն ունեին և՜ սովորույթներ, և՜ ավանդույթներ... այդ ամենը ունեին Մայր Արարատում: ԵՎ այդ ամենը հետներն էին տանում, և նոր Հողերում իրենց Տոհմերի ճյուղերն էին ստեղծում: Հենց այդ ազգակից խմբերը Արի Ազգեր էին կազմում և հենց Հայրական Օջախի կողքին իրենց Ազգային Տներն էին շինում:
ԵՎ այդ բազմաթիվ Ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն Արմատից սնունդ էին ստանում, Հայրական Օջախից կրակ էին ստանում: ԵՎ Ազգերն Արի առողջ էին այնքան, որքան սնվում էին իրենց Արմատից և Արարատում իրենց Արմատն էին զգում, որով կապվում էին Հայր Արային և Անմահ Աստվածներին:
Բայց եկավ Աշուն: Չորանում էր ցամաքը: Նորանոր հողեր էին բացվում ջրի տակից, և պակասում էր Երկրի ջուրը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր ջուրը, այն հավաքում էր բևեռներում և սառեցնում: ԵՎ ցամաքը զրկվում էր ջրի պաշարից: Ջրի պակասը առանձնապես զգացվում էր Հարաբերական Ցամաքի վրա, Արարատից դուրս: Դժվարանում էր կյանքը: Իսկ Վիշապը զոհ էր պահանջում ջուր տալու համար և ո՜չ պարզապես զոհ, այլ պահանջում էր զոհաբերել Արիներ: ԵՎ Արիները զոհում էին իրար: Արի Ազգերը իրար էին սպանում, իրար հոշոտում և Արի եղբոր արյունով սնում Չարի Վիշապի ստամոքսը անհագ:
ԵՎ տկարանում էր Արիների աստվածային զորությունը: ԵՎ սաստկանում էին դաժան ու արյունալի պատերազմները: Արի Ազգերը լքում էին իրենց Աստվածներին և մի կում ջուր ստանալու համար երկրպագում էին Վիշապին: Իսկ Չարի Տիտանները զորանում էին, քանզի նրանք ջրի պակասություն չէին զգում. չէ՞ որ նրանք հողածին էին, և Վիշապն էլ հովանավորում էր նրանց:
Արի Ազգերը հոգեպես կտրվում էին Արարատից: Նրանք այլևս չէին սնվում իրենց Արմատից ու չէին պահպանում որակներն Արի, չէին պահպանում բարքերը Ցեղի և չէին պահպանում դեմքը ազգային: ԵՎ Ազգերն Արի տերևաթափ էին լինում իրենց Արիական որակներից:
ԵՎ որքան մոտենում էր Ձմեռը, այնքան սաստկանում էին քամիները, որ հյուսիսից ու հարավից փչում էին Արարատի վրա: ԵՎ օղակվում էր Արարատը Չարի հորդաներով:
Արարատում Արիները քաջաբար կռվում էին: Նրանց հովանավորում էր Զորության Աստված Վահագնը. և առնական ու անպարտելի էր Արիների բազուկը:
Բայց եկավ Ձմեռ՝ հարաբերական մահը Երկրի: Չարի Վիշապը ահեղ ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին տկարացած Արիներին: ԵՎ Արիները՝ Արարատից դուրս՝ իրենք էին դառնում Վիշապին սպասավոր: Իրենց Արի ծագումը մոռացած, իրենք իրենցից օտարացել էին և մահվան կրոնների հաշիշով հարբած, խարխափում էին խոր թմբիրի մեջ: ԵՎ բթացել էր զգացմունքը նրանց, պղծող էին դարձել արարող Արիք և գազազած իրենք իրենց էին պղծում, իրենց արիությունն էին հալածում իրենց մեջ, իրենք իրենց էին դավում և դավում էին իրենց Արարատին:
Իսկ Չարին ոչ թե ստեղծածն Արիի, այլ հենց ստեղծողին էր ավիրում արդեն: ԵՎ Արի Ցեղածառի Արմատն էր կտրում հենց Արարատում: Իսկ Արի Ազգերը օգնում էին նրան իրենց սպանելու:
Իսկ Արիները հենց Արարատում երկար ժամանակ կռիվ էին տալիս աշխարհի բոլոր Չարիների դեմ՝ արյուն էին թափում, վերքեր էին ստանում, ընկնում ջարդված, հառնում հաղթական... Թեև նրանք Արմատն էին Ցեղի, թեև Վահագնյա զորություն ունեին, բայց ոչ թե Ցեղի, այլ Ցեղերի դեմ ինչքա՞ն պայքարեին: Մի Արարատ ողջ աշխարհի դեմ: ԵՎ դեռ կկռվեր, դեռ կպաշտպանվեր Չարիի պղծումից, բայց հենց իր Ցեղից՝ Արի Ազգերից ինչպե՞ս պաշտպանվեր:
ԵՎ պղծվեց Արարատը: ԵՎ Արիները ուրացան իրենց Հայր Արային, ուրացան Վահագնին... ԵՎ Աստվածները այլևս չէին կարող օգնել Արիներին, քանզի հենց հավատով են զորավոր Աստվածները: Հեռացան բոլոր Աստվածները Արարատից, և միայն մահաշունչ Վիշապը հաղթական բազմեց Արարատում:
ԵՎ հենց այն օրվանից, երբ Արիները ուրացան իրենց Աստվածներին, վիշտն ու հյուծող աղետները ուղեկցեցին նրանց: Վերացավ նրանց զորությունը, վերացավ սերը, արարումը: Զավակները այլևս պատիվ չէին տալիս ծնողներին, ընկերը հավատարիմ չէր ընկերոջը, սեր չկար եղբայրների մեջ, կինը դուրս էր եկել վերահսկողությունից և կյանքն էր դավում: Արիներն իրենց ձեռքով ավերում էին իրենց քաղաքները, քանդում էին տաճարները, պղծում էին իրենց նախնիների հիշատակը:
Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, և նրանք պաշտպանություն չունեին ընդդեմ չարիքի:
Մահաշունչ Ձմեռ էր Երկրի վրա և Արարատում: Ցուրտն էր պատել Արիների հոգիներն ու մտքերը:
Բայց... Ձմեռից հետո գալու է գարուն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:19:48 
ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂԸ


Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արևի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ, իրար: Մեկը մյուսի զգացմունքների մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: ԵՎ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար:
Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին և հովանավորում էր նրանց սերը: Աստվածամայր Անահիտը իր մոտ կանչեց Աստղիկին և ասաց.
- Արիի և Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը:
- Մի՞թե այս սերը հավերժական չէ,- զարմացավ Աստղիկը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է և գարնան պես լուսաշող է, փոթորկող և անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ և փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը:
- Մա՜յր,- ասաց Աստղիկը,- իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: ԵՎ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը և կձգտեն իրար:
ԵՎ Աստղիկը հարցրեց.
- Ասա ինձ, Մա՜յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Նրանք պիտի ճաշակեն կենաց պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ:
Աստղիկը հայտնվեց Արփիին և ասաց.
- Ո՛վ, չքնաղ քույրի՜կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր կենաց պտուղը և այդ պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու:
- Ո՛վ, Դիցուհի՜,- ասաց Արփին,- սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը:
ԵՎ Աստղիկն ասաց.
- Դա միակ պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի:
Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել կենաց պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում և Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ և փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ:
Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառ և պոկեց այդ միակ արևաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, և նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, և կորիզն անջատվելով, ընկավ գետին:
- Ո՛վ, Արայի երկրային որդի՜,- ասաց Արփին,- սա կենաց պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա:
Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: ԵՎ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր և Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ:
Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: ԵՎ Արփին կանչեց թփերի միջից.
- Ճաշակի՜ր պտուղի այդ կեսը, ճաշակի՜ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՜ր և մենք երջանիկ կլինենք:
Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: ԵՎ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երևալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջև, որը լայն և հաստ տերևներ ուներ: Պոկեց թզի մի տերև ու ծածկեց իր ամոթը:
- Այսպես լավ է,- մտածեց նա և ուրախացավ:
Մի տերև էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերևով և դուրս եկավ թփերի միջից:
Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական և այնքան ձգող... ԵՎ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: ԵՎ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը:
Իսկ կենաց պտուղը կոչվեց Ծիրան:

ՍԻՐԱԿԸ
Առաջին արին ծնվեց Արարատում: Արին արի արարեց: ԵՎ առաջին երջանկությունն ու տառապանքը հաստատվեցին Արարատում:
Զորավոր էր Արիի որդին՝ իր հոր պես: Չէ՞ որ նա աստված էր, թեև՝ երկրային: Բայց նա աստվածների պես երջանիկ չէր: Ոչինչ նա չէր սիրում, ոչնչից նա չէր գոհանում և ոչինչ չէր ափսոսում նա: ԵՎ ամենը Արարատում նրան ձանձրույթ ու տառապանք էին պատճառում:
- Որդի՜ս,- ասաց Արին,- այս հրաշագեղ Արարատի առաջին ծնունդն ես դու: Բայց ինչո՞ւ երջանիկ չես քո ծնունդով:
- Ի՞նչ է երջանկությունը, ես չգիտեմ,- ասաց Արիի որդին:
ԵՎ Արին ասաց.
- Երջանկություն է, երբ զգում ես, որ դու Արարատինն ես և Արարատն էլ քոնն է ու սիրում ես այն ամենը, ինչ քոնն են:
Արիի որդին ասաց.
- Այս ամենը իմը չեն, այլ ինձ համար են միայն:
ԵՎ հասկացավ Արին, որ ինքը՝ երկրային առաջին աստվածը, անկատար արի է արարել: Մեծ վիշտ էր ապրում Արին:
- Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛,- կանչեց նա,- բա Արիից չարի կծնվի՞: Դու ինձ արարեցիր Արարատում, որ երջանկությունն ու արարումը հաստատվեն Երկրի վրա: Բայց իմ առաջին արարումը անկատար եղավ: Նա չի զգում ծնունդի երջանկությունը, կյանքի երջանկությունը, արարումի երջանկությունը: Ձանձրույթ ու տառապանք է նրա կյանքը: ԵՎ նա իր տառապանքով տառապանք է սփռում իր շուրջը:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց Արիի դիմաց և ասաց.
- Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Գիտցի՜ր, որդի՜ս, որ Արիից չարի չի ծնվի երբեք: Դու արի ես արարել: Բայց գիտցի՜ր, որ քո որդին կատարյալ աստված չէ. նա աստվածամարդ է միայն, և ինքը իր մեջ պիտի կերտի իր տարելությունը ու հասնի աստվածայնության: Հայր Արան այս գիշեր քո որդու Ես-ը կբաժանի բազմաթիվ ես-երի: ԵՎ քո որդին այսուհետև մշտապես կորոնի իր Ես-ի ամբողջությունը: ԵՎ սիրելով իրեն, նա կսիրի այն բոլորին և այն ամենը, որ իրենն են՝ իր Ես-ի ամբողջության մասերը: Այդպես նա կերջանկանա: ԵՎ երջանկանալով, նա կատարյալ Արի կլինի և կհասնի աստվածայնության: Նա ինքը կլինի սիրո ակունք՝ Սիրակ և սերը կհաստատի Արիների մեջ:
ԵՎ գիշերով, երբ Արիի որդին քնած էր, Հայր Արան բաժանեց նրա Ես-ը բազմաթիվ ես-երի:
Առավոտյան արթնացավ Արիի որդին: Նայեց իր շուրջը և տեսավ, որ ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նորովի է: Արևը ուրախ ժպտում է իրեն, ջրերը կարկաչելով երգում են իր համար, ծառերը նազում են իր շուրջը... Զարմացել էր Արիի որդին, և նրան թվում էր, թե ամենը կենդանի են, շնչում են և խոսում են իր հետ: Նա զմայլված դիտում էր Արարատյան այդ հրաշալիքը, որ մինչ այդ երբեք չէր տեսել: ԵՎ այդ հրաշալիքների մեջ տեսավ և իրեն՝ իրեն իրենից դուրս:
ՙՄի՞թե ես քնած եմ դեռ՚ - մտածեց նա և շփեց աչքերը: Նա համոզվեց, որ արթուն է: Բայց ինքը իրենից դուրս և բազմաթիվ անձերի մեջ... մի՞թե դա երազ չէ: ԵՎ նա վազեց Արիի մոտ:
- Հա՜յր իմ,- կանչեց նա,- մի՞թե ես երազ եմ տեսնում արթուն վիճակում: Բազմաթիվ անձեր՝ բոլորն էլ ես եմ, իսկ արև ու քար, ջուր ու ծաղիկ խոսում են ինձ հետ...
Ժպտաց Արին ու ասաց.
- Դա երազ չէ, որդի՜ս, դա իրականություն է: Հայր Արայի կամքով այդ բոլորը դու ես. քո ամբողջությունն են նրանք տարբեր անձերի մեջ: ԵՎ այդ բոլորը քոնն են, այլ ոչ՝ քեզ համար: Դու նրանց մեջ ես ապրում և նրանցով ես ապրում: ԵՎ պահպանելով նրանց՝ դու քեզ ես պահպանում, զորացնելով նրանց՝ դու քեզ ես զորացնում և սիրելով նրանց՝ դու քեզ ես սիրում: Դու մշտապես պիտի որոնես քո ամբողջությունը նրանց մեջ: ԵՎ ամբողջանալով, դու կհասնես աստվածայնության:
ԵՎ Արիի որդին սկսեց որոնել իր ամբողջությունը: ԵՎ որոնելով, նա երջանկացավ: Նրա մեջ արթնացավ աստվածային սերը՝ սեր դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: ԵՎ ինքն իրեն տեսնում էր բոլորի մեջ, որ իրենն էին, որ ինքն էին: ԵՎ նա նվիրվում էր նրանց, զորացնում էր նրանց:
ԵՎ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ: ԵՎ Արիի որդին կոչվեց Սիրակ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:17:35 
ԱՐՓԻՆ

Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից: Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:
ԵՎ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արևից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
ԵՎ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ: Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը: ԵՎ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով: Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
Բոլորը սիրում էին Արփիին: ԵՎ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում: Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին: Իսկ Արին չէր նկատում նրան:
Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում: ԵՎ չէր նկատում Արփիին: Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:
Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին: ԵՎ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:
Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ: Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.
- Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը: Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ: Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի: Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես. նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:
Այդպես էլ արեց: Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան: Նա մոտեցավ Արփիին և ասաց.
- Գեղեցիկ Արփի՜, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան: Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
ԵՎ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը: Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց: ԵՎ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ: ԵՎ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ: Նա խեղդվում էր ծարավից:
Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ: Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում: Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղավ: Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ: Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից: ԵՎ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:
Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը: Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն: Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը: Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի: Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան: Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:
Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ: Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:
- Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, - ասաց Արին, - բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ: Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.
- Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը: ԵՎ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը: Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ: Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:
Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
- Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ: Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Դա Լիլիթի բնույթն է: ԵՎ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը: ԵՎ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ: ԵՎ նրա քմահաճությանը սահման չի լինելու: Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից: Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը: Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի: Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:
ԵՎ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից: Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
Վշտացավ Արփին՝ Արին այլևս չէր որոնում իրեն: Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
- Զսպի՜ր, մի քիչ է՜լ զսպիր: Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:
ԵՎ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս: ԵՎ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ: Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ: Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
Անահիտը մայրաբար խրատեց նրան.
- Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին: իտցի՜ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար: Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը: Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը: Ուրեմն Արին է քո տերը: Այդպես է կամքը Հայր Արայի: ԵՎ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:
Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին: ԵՎ նա գնաց Արիի ետևից: ԵՎ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
- Ո՛վ, Երկրային Աստվա՜ծ, - դիմեց նա Արիին, - Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը: Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.
- Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:
Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. ՙՆա վիրավորում է քո սերը՚:
ԵՎ վիրավորվեց Արփին: Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. ՙՈւմի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում՚: ԵՎ խոնարհ ձայնով դիմեց Արիին.
- Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:
- Ո՜չ, - մերժեց Արին, - կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:
Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին: Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:
ԵՎ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:
Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ: Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
- Ես գեղեցի՞կ եմ:
ԵՎ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:16:04 
ԼԻԼԻԹԸ

Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ և կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: ԵՎ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, և նա դիմեց Հայր Արային:
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար:
Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին:
Զվարթ էր Լիլիթը և կյանքով լի: Նա թեթևասահ ճեմում էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, և գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: ԵՎ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: ԵՎ նա զգում էր իրեն էլ մի հրաշալիք այդ հրաշալիքների մեջ:
Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած՝ ականջը դրած նրա բյուրեղյա նվագին՝ նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: ԵՎ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: ԵՎ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:
Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը և իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ և հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մութին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես և լուսավորում շրջապատը: ԵՎ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ:
Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արևշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, և նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան:
- Դու Լիլիթն ես, ո՛վ, չքնաղ գեղուհի՜, - հուզումնալից ձայնով ասաց Արին:
- Այո, - քնքշորեն ասաց Լիլիթը,- բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:
- Ես Արին եմ՝ Արայի որդին և երկրային աստվածը: ԵՎ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար:
Երջանիկ էր Արին, երջանիկ էր և Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: ԵՎ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը:
- Ի՛նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում,- հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը:
Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարցրեց.
- Ո՛վ, Հայգ Արի՜, ասա ինձ, ես է՞լ եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ:
Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով և հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, և շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.
- Օ՛հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, և քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել:
Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: ԵՎ այնուհետև Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: ԵՎ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: ԵՎ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:
Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները:
Լիլիթը ծնկի իջավ և ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր հագենում:
Կապույտ երկինքն իր արևով և Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: ԵՎ տեսավ Լիլիթը, որ արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, և լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: ԵՎ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր:
Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառնվեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա:
- Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին,- զարմացած հարցրեց Արին:
- Քո գռեհկությո՜ւնը, - վրդովված պատասխանեց Լիլիթը,- դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն, քո պատկերի ցոլքը խառնելով նրան:
ԵՎ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, և մեռել է սերը նրա հոգու մեջ:
- Դու գեղեցիկ ես, Լիլի՜թ, - ասաց վրդովված Արին, - բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում: Քո գեղեցկությունը տեր ունի, և քո գեղեցկության տերը ես եմ:
- Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, - ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, - և ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում: Ես եմ ամենակատարյալը և ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին: ԵՎ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը:
ԵՎ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արևային հրավառությանը: Սարսափեց Լիլիթը: Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, և որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը և իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ:
ԵՎ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը:
Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, և իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը: Նա այլևս չէր նկատում դրանց գեղեցկությունը և չէր ափսոսում դրանց: ԵՎ Լիլիթն ընկավ խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, և Վիշապն էր տիրակալ այդ բոլորին:
- Չքնաղ Լիլի՜թ, - լսեց նա Վիշապի ձայնը, - իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով:
Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, և նա հետևեց Վիշապին: Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ և դիմելով Տիտանին, ասաց.
- Ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը: Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց: Աճեցեք ու բազմացեք: ԵՎ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո:
Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, և կավի հոտը խփեց իր քթին: ԵՎ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա:
Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին՝ անբաժան ու անմեկին: ԵՎ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.
- Օ՛, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորության մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը: Դու տիրուհին ես իմ և ամբողջ խավարի թագավորության:
Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը՝ նա տիրուհի էր, թեկուզ խավարի:
Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջև: Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում: Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետևում նրան ամենուր:
Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին: ԵՎ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից: ԵՎ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում: Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլևս ծանր բեռի պես ճնշում էր նրան:
Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. ՙՄի՞թե լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը՚: ԵՎ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:
Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ և զգում էր, որ Լիլիթը իրենը չէ: ԵՎ դա հուսահատեցում էր նրան:
ԵՎ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը՝ ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս և անհետացավ գիշերային բավիղների մեջ: Նա այլևս չվերադարձավ:
Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված և անմահություն՝ մահ էր տենչում: Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ: ԵՎ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան և բազմացնի Չարի Տիտանի ցեղը:
Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ և անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում: Նա եկավ Արիի մոտ:
Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին և խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ: Լիլիթի հայտնվելը անսպասելի էր: Արին լուռ նայում էր Լիլիթին և ոչինչ չէր խոսում:
- Ո՛վ, Երկրային Աստվա՜ծ, - խոսեց Լիլիթը, և նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, - իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի:
Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին և սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա՝ խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը:
- Այս ի՞նչ է պատահել ինձ, - հարցրեց նա, - չէ՞ որ ես հրեղեն եմ:
Արին հեգնորեն ժպտաց և ասաց.
- Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:
Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա փախավ լեռները, ամաչելով երևալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, և այդ զղջումը նրա մեջ ձևավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ:
1 Kyandaryanclan - Armenia2009-11-16 18:57:019 лет назад
  hrenovina.net/wp-content/lilith_periodo_de_isin_larsa_y_babilonia.jpg
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:15:17 
ՀՈՂԱԾԻՆ ՏԻՏԱՆԸ


Մենակ էր Վիշապը և՜ Երկնքում, և՜ Երկրի վրա: Խավար էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան:
ԵՎ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: ԵՎ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: ԵՎ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: ԵՎ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին:
ԵՎ Վիշապը դիմեց Արային.
- Ո՛վ, Հա՜յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ Խավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:
- Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՜ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: ԵՎ նա կլինի առաջին հողածին Տիտանը:
Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:
ՈՒրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր.
- Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: ԵՎ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի:
ԵՎ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:14:10 
ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ


Աստվածներն էին կառավարում Տիեզերքը: Ամեն մեկը իր գործն էր անում: Ապա հավաքվում էին Երկրի Արարատում զվարճանալու և վայելելու աստվածային բարիքները, համեմված խաղողի գինիով: ԵՎ այդ խնջույքներին մասնակցում էր նաև նրանց երկրային եղբայրը՝ Հայգ Արին:
Կայտառ էր Արին և ուրախ: Նա սիրում էր Աստվածներին: Աստվածներն էլ նրան էին սիրում: Բայց զվարճալի էին Աստվածները, երբ հարբած էին: ԵՎ պատանի Արին որոշեց զվարճալի խաղ խաղալ: Նա Արևի ճառագայթները գցեց Աստվածների աչքերին: Հարբած Աստվածները փորձում էին պաշտպանվել այդ ճառագայթներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր: Ապա Աստվածները սթափվեցին հարբումից և իրենք էլ միացան չարաճճի Արիի խաղին:
Միայն Վիշապը սրտնեղեց: Զորավոր Աստված էր նա, բայց տկար էր աչքերից: Նա խիստ զայրացավ Արևի վրա, բայց առավել՝ Արիի վրա, որ հանդգնում էր ծիծաղել Անմահ Աստվածների վրա: Չէ՞ որ Աստվածներն էին վառում Արևի ջահը, իսկ Արին ինքն էր սնվում այդ Արևից:
Շատ էր հարբած Վիշապը, մթագնել էր նրա բանականությունը, և միայն կիրքն ու ցասումն էին իշխում այդ զորավոր Աստծուն: Նա կատաղորեն հարձակվեց Արիի վրա՝ պատրաստ հոշոտելու նրան: Զարմացավ Արին, թե իր անմեղ կատակը ինչու է զայրացրել Վիշապին: Բայց տեսնելով, որ Վիշապը իրոք հոշոտելու է իրեն, Արին իր ամբողջ ուժերը լարեց՝ պաշտպանվելու:
Հարձակվում էր Վիշապը, ֆշշացնելով ու իր երախից թույն ցայտելով: ԵՎ պաշտպանվում էր Արին իր զորավոր բազուկների ամբողջ ուժով: Չէ՞ որ նա էլ էր Աստված, թեև՝ Երկրային: Կռվում էին Անմահ Աստվածը և Երկրային Աստվածը: Զորավոր էր Վիշապը և իր չարության մեջ անխնա կոտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին:
Արտավազդ Միհրը միջամտեց, փորձելով դադարեցնել կռիվը և հաշտեցնել նրանց: Բայց Վիշապը իր զորության ուժով մի կողմ հրեց նրան: Մյուս Աստվածների միջամտությունն էլ ոչինչ չտվեց: Վիշապը հաղթում էր Արիին: Չէ՞ որ Վիշապը Անմահ Աստված էր, իսկ Արին թեև Աստված էր, բայց մահկանացու էր և իր զորությամբ զիջում էր Վիշապին:
ԵՎ Արտավազդ Միհրը հասկացավ, որ իր արդարադատությունը միայն Վահագնի զորությամբ կհաստատվի:
Այդ ժամանակ Վահագնը տիեզերական այգեստաններում զբոսնում էր չքնաղ Աստղիկի հետ: Երանության մեջ էր Վահագնը և անտեղյակ էր Երկրի վրա կատարվող աղետին:
Միհրը գտավ Վահագնին ու դիմեց նրան.
- Ո՛վ, Վահա՜գն, Վիշապը ավերում է Արարատը և կործանում է մեր եղբայր Արիին, հասի՜ր օգնության:
Սթափվեց Վահագնը իր երանությունից և անմիջապես թռավ եկավ Երկիր: Նա կանգնեց կատաղած Վիշապի դիմաց:
- Կա՜նգ առ, ո՛վ, Վիշա՜պ,- դիմեց Վահագնը,- սթափվի՜ր և զսպի՜ր քո չարությունը: Դու անգթորեն հարվածում ես քո եղբորը և ավերով պղծում ես Արարատը:
Վիշապը ֆշշաց ցասումով.
- Ես ատում եմ այս երկրային աստծուն, որ Անմահ Աստվածների պես կատարյալ չէ, բայց Անմահ Աստվածների հետ սեղան է նստում: Անկատարը կատարյալին եղբայր չի լինի, և ես պիտի կործանեմ նրան:
Բարկացավ Վահագնը Վիշապի խոսքերից.
- Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ է որպես երկրային Հայգ: ԵՎ Հայր Արայի կամքով ես պիտի պաշտպանեմ նրան:
ԵՎ երկու Աստվածներ բախվեցին իրար: Հենց Արարատում ահավոր մի Մեծամարտ էր Վահագնի ու Վիշապի միջև: Նրանց կռիվը ցնցում էր ամբողջ Երկիրը և արձագանք էր տալիս տիեզերական անհունության մեջ: Երկար էին կռվում նրանք: Աստվածները զարհուրած հետևում էին այդ Մեծամարտին: Միայն Հայր Արան հանգիստ դիտում էր վերից և իր մտքում իր որոշումն էր հյուսում:
Երկար կռվելուց հետո Վիշապն ընկրկեց: Վահագնը հաղթական էր: Բայց Արան սաստեց կռվող Աստվածներին, իր մոտ կանչեց նրանց և ասաց.
- Դուք երկուսդ այլևս իրար չպետք է հանդիպեք, թե չէ ձեր մեջ կռիվը անվերջ կլինի:
ԵՎ Արան Վահագնին կարգեց Լույսի տիրակալ, իսկ Վիշապին՝ Խավարի տիրակալ, ԵՎ Վիշապը այլևս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագն էր և Լույս: ԵՎ Վիշապը ատեց Վահագնին, ատեց արևին ու Արիին: Նա երբեմն երկնքից իջնում էր Երկիր, թաքնվում էր տափաստանի ավազների մեջ և չարությամբ ֆշշացնում էր Արարատի կողմը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:13:08 
ԱՐԻԻ ԾՆՈՒՆԴԸ

Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արևն արդեն թեքվել էր սարերի ետևը և իր ճաճանչներին էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ և այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արևի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:
Հանկարծ Արևը դուրս պրծավ սարերի ետևից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին:Գտավ նրան, առավ իր գիրկը և անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը և թախծեց: Նա գնաց Արայի մոտ:
- Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:
ԵՎ Անահիտը պատասխանեց.
- Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:
- Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:
- Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:
- Ի՞նչ ես կամենում:
- Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ և ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՛լ, ժպտա՛լ... Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա և միշտ իմ մայրական խնամքին կարոտի:
Ժպտաց Հայր Արան և ասաց.
- Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա և մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՜ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: ԵՎ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ դու ինքդ կպարգևես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
ԵՎ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով և այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:
ՈՒ երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ՝ արևատես, լուսափայլ, առողջ և ուժեղ:
Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով և ասաց.
- Իմ այս զավակը առաջին արարումն է Երկրի վրա որպես Հայգ: ԵՎ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է և անընդհատ սպասելով, սպառվելու է ու ծերանալու է: ԵՎ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի և ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես և նրա բոլոր սերունդները:
Բոլոր Աստվածները հավաքվեցին Արարատում, ծիրանափող հնչեցրին և ուս ուսի տված, ի զորակցություն նորածին Արիի, նրա շուրջը քառասուն օր ու գիշեր Քոչ-Արի պարեցին։
Արարատի խոյասլաց լեռները մեծ հրավառությամբ ողջունեցին ծնունդն Արիի։ Թե՜ ծառ, թե՜ ծաղիկ, թե՜ հավք, թե՜ գազան բոլորը մեկտեղ շուրջպար բռնեցին, փառաբանելով ծնունդը իրենց երկրային տիրոջ…
Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: ԵՎ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: ԵՎ Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:
ԵՎ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից՝ գետում լողալիս կամ լեռները մագլցելիս և մայրական գուրգուրանքով սնում էր նրան: իշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ երազներ հղում նրան:
Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ և հովանավորում էին նրան:
ԵՎ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաստուն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:11:56 
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

Ծ Ա Գ Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն


( ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)


Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգացական, խոհական, երևակայական որակներով և իմաստավորում այն սերունդների մեջ:
Ազգի Դիցաբանությունը նրա իրական պատմության խոհա-զգացական, երևակայական իմաստավորումն է սերունդների մեջ որպես կենսափորձ:
Ըստ այդմ, Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել և չի ապրել: Նա պարզապես գոյություն է ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ՝ սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից... Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, և նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է:
ԵՎ թե Հայ ազգը ծնված է և մեռած չէ, ապա նա անպայման ունի իր Դիցաբանությունը: ԵՎ դա Արարատյան Ավանդապատումն է, ուր Ազգն ու Ցեղը նույնանում են իրար:
Արարատյան Ավանդապատումի ակունքները գնում են մինչև վաղնջական ժամանակները, երբ դեռ մարդկության Տեսակներից մեկը՝ Արի Ցեղը, իր ծագումն ու իր պատմության սկզբնավորումը ունենալով Արարատում, իր Բնակում է կերտել իր Դիցաբանությունը: Հետագայում միայն, Արարատից արտահոսքի հետևանքով ձևավորված տարբեր Արի ազգեր սկսում են ապրել իրենց առանձնահատուկ պատմությամբ, ուստի և ձևավորում են իրենց ազգային Դիցաբանությունները, որոնց ակունքը, այնուամենայնիվ, Արարատում է:





ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ


Արն էր ի սկզբանե, և Արա՛ն էր Արարիչ: Արարիչը անսկիզբ է ու բացարձակ: ԵՎ անսկիզբ ժամանակում է Նա Աշխարհն արարել: ՈՒստի Աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ:
Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը արար:
Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված՝ Եթերային ՈՒժ, ամեն մի Աստված՝ Անմահ Զորություն: ԵՎ այդ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն:
ԵՎ Անահիտն է Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ անմահ Աստվածներ և իր մայրական ջերմությամբ սնում, գուրգուրում նրանց:
Բացարձակ է Արարիչը, և կատարյալ են Զավակները Նրա: Կատարյալ է և Վահագնը: Բայց անհանգիստ կատարելություն է նա՝ հրե պատանի, ամենաահեղ որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի:
Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արևների մեջ՝ Հուր Արևակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի Կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու Վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
ԵՎ ծնունդը նրա տիեզերական հույժ ցնցումով օծվեց: ԵՎ ցնծում էին Աստվածները ի տես Վահագնի: Աստղիկը սիրո համբույրով կնքեց ճակատը նրա և աստղերից հյուսած Խաչ-Պատերազմին կապեց նրա բազկին, որ անպարտելի լինի ՈՒժը Վահագնի: Ճարտարագետ Տիրը արարումի խորհուրդը բացեց Վահագնի առաջ, որ արարումին պահապան լինի: Իսկ լուսաշող Միհրը Վահագնին տվեց հազար ու մեկ արեգներից կռած գուրզը մարտական:
Վահագնը շատ էր սիրում գուրզախաղ: ԵՎ ոչ մի Աստված չէր կարող մրցել նրա հետ գուրզախաղի մեջ: Վահագնը նետում էր իր գուրզը և ապա հեռավոր մոլորակների վրա էր գտնում այն:
ԵՎ մի անգամ, երբ գուրզը նետեց, սովորականի նման գնաց որոնելու: Շատ մոլորակներ անցավ Վահագնը և հասավ Երկիր մոլորակ: ԵՎ այնտեղ գտավ իր գուրզը: ուրզը պառկած էր Երկրի վրա, կիսով չափ խրված հողի մեջ: ԵՎ հենց Վահագնի աչքի առաջ գուրզը մեծացավ, ընդարձակվեց և ձուլվեց Երկրին, մի բարձրադիր ու հսկայական տարածք ընդգրկեց: Ապա ծածկվեց խիտ կանաչով, որի միջից գուրզի ատամները որպես լերկ ժայռեր, դեպի երկինք ցցված, շողշողում էին ամենաբազմազան գույներով: Շատ գեղեցիկ էր տեսարանը: ԵՎ Վահագնը, հիացած այդ գեղեցկությամբ, երկար ժամանակ աչք չէր կտրում նրանից: Ապա դիմեց Երկրին.
- Սա քո զորությունը չէր, որ ամենազոր Աստծո գուրզը քո կրծքին որպես զարդ պահեցիր:
ԵՎ պատասխանեց Երկիրը.
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, գերագույն ես դու, և քեզանից վեր միայն Արա՛ն է՝ Արարիչը քո և իմ: Արայի կամքով այս գուրզը եկավ ու մխրճվեց իմ կրծքի մեջ, որպեսզի հազար ու մեկ արեգների զորության ուժով ես սնվեմ ու աստվածային բարիքներ ծնեմ: ԵՎ Անմահ Աստվածներն այստեղ աստվածային բարիքը վայելեն ու զվարճանան:
Վահագնը հավանեց Երկրի խոսքը և կանչեց բոլոր Աստվածներին: Աստվածները զարմացած էին:
- Այս ի՞նչ նախանշան է,- դիմեցին նրանք իմաստուն Տիրին,- միայն դու կարող ես հասկանալ դա:

ԵՎ խորաթափանց Տիրը ասաց.
- Արայի կամքով է կատարվել այս բոլորը: Հայր Արա՛ն մի նոր Աստված է արարելու: ԵՎ Մայր Անահիտը այդ Աստծուն ծնելու է հենց այստեղ՝ Երկրի վրա: ԵՎ Երկրային Հայգն է լինելու նա՝ առաջին Երկրային Աստվածը: ԵՎ սա լինելու է Երկրային Աստծո արարման Օրոցքը՝ Արարատը:
ԵՎ Աստվածները որոշեցին զարդարել այդ Օրոցքը, որ այն ունենա աստվածավայել ճոխություն:
Տիրը իր ճարտար մատներով լեռնաշղթաներ քանդակեց Օրոցքի հյուսիսային ու հարավային եզրերին, որ տափաստաններից փչող քամիներից պաշտպանվի նորածին Աստվածը:
Ջրերի թագուհի Ծովինարը Օրոցքի արևելյան և արևմտյան սահմաններում ծովեր տեղադրեց, ապա Օրոցքը զարդարեց լճերով ու գետերով:
Վահագնը երկնքում, ուղիղ Օրոցքի վրա, Արև վառեց, որ միշտ լույս ու ջերմություն լինի այնտեղ: Սիրավառ Աստղիկը բազմագույն և բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, օդը լցրեց բազմազան թռչուններով ու թիթեռներով և տարբեր կենդանիներ տարածեց Օրոցքում, որ նորածին Հայգը աստվածավայել ապրի իր Արարատում:
Իսկ Արտի Աստված Միհրը աստվածային այգի տնկեց, զարդարված բազմագույն և բազմահամ հրաշք պտուղներով, որ երկրային աստված Արին ու նրա ժառանգները սնվեն դրանցով: Քանզի աստվածներն ու աստվածամարդիկ պիտի աստվածային սնունդով սնվեն:
Կերտեցին Աստվածները Երկրային Աստծո Օրոցքը, և իրենք էլ հիացան դրանով: Այնքան հրաշալի ու գեղեցիկ էր Արարատը, որ նույնիսկ հենց Ինքը՝ Արա՛ն և Մայր Անահիտը անտարբեր չմնացին ու երբեմն իրենք էլ էին իջնում այստեղ զբոսնելու:
Աստվածները հաճախ գալիս էին Երկիր: Նրանք բարձրանում էին երկգագաթ Մասիս սարը, որտեղից երևում էր ամբողջ Արարատը և զվարճանում էին այնտեղ: Իսկ ճարտարագետ Տիրը Արագած լեռան գագաթին մի ճոխ գահ պատրաստեց չորս հենարանների վրա, ուր երբեմն հանգչում էր Հայր Արա՛ն: Աստվածները խմբով գալիս էին նրա մոտ, հայրական օրհնանքը ստանում և նորից թռչում էին Մասիս սար, իրենց խրախճանքը շարունակելու:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:10:08 
Հայկական ավանդության մեջ /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/ պահպանվել է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը: Ըստ այդ ավանդության, Արարչի կամքով, աշխարհի տարբեր վայրերից Արիները հավաքվում են Արարատում և Արագածի փեշերին սկսում են կառուցել բարձր Աշտարակ: Աշտարակի գագաթին պիտի դրվեր Արագածի գանձերից ձուլված Մեծ Ջահը, որը Տիեզերական Ձմռանը Արեգակից պիտի ջերմություն ստանար և այդ ջերմությամբ սներ բոլոր Արիներին: Սակայն Չարի Վիշապի խարդավանքների պատճառով Արիների մեջ գժտություն է ծագում, Աշտարակի կառուցումը խափանվում է: Ապա հիմնահատակ քանդվում է, և միայն անունն է պահպանվում մինչև հիմա՝ ԱՇՏԱՐԱԿ
Ի դեպ, Արարատյան Աշտարակաշինության այս ավանդությունն է, որ Տիտանները աղավաղված և իրենց հարմարեցրած ձևով գործածել են Բիբլիայում որպես Բաբելոնյան Աշտարակաշինություն:

ԷՐԵՎԱՆ - Արիի բնակավայր կամ Արիների բնակավայր:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԷՐԻ /ԱՐԻ/ և ՎԱՆ /վայր/ խորհուրդներով՝ ԱՐԻԱՎԱՆ՝ ԷՐԻԱՎԱՆ՝ ԷՐԵՎԱՆ:
Ըստ այդմ, անընդունելի է Երևան ձևը, քանի որ նրա մեջ չեն արտահայտվում արմատական խորհուրդները: Ճիշտը Էրեվան ձևն է:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ԷՐԵՎԱՆ - ը կառուցել է հենց ինքը՝ առաջին երկրային աստված Արին և իր անունով անվանել է ԱՐԻԱՎԱՆ կամ ԷՐԵՎԱՆ: ԵՎ իր քաղաքը նա կառուցել է Արարատի այն միակ տեղում, որտեղից երևում են և՜ Արագածը՝ Արայի ահը, և՜ Մասիսը՝ Աստվածների կացարանը:
Վերջին Համաշխարհային Ջրհեղեղը հիմնահատակ արեց քաղաքը: ԵՎ Մանի որդի Արամը վերականգնեց ԷՐԵՎԱՆ - ը նույն տեղում: ԵՎ ըստ ավանդության, ԷՐԵՎԱՆ - ը հավերժական քաղաք է. այն միշտ պիտի կառուցվի ու երբեք ավարտին պիտի չհասնի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:09:19 
Նույն օրինաչափությամբ, Տիեզերական Ձմռանը Երկրի վրա պակասում է Տիեզերական /դրական/ Էներգիան: Երկրի վրա իշխում են հողածին՝ բացասական էներգիա կրող Տիտանները: Իսկ դրական էներգիա կրող Արիները տկարանում են, պարտվում են և դառնում են անպաշտպան Ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Բայց, այնուամենայնիվ, Ձմեռից հետո գալու է արուն:


ը. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՏ - ՈՒխտ, դաշինք, Օրենք:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /արարում,խորհուրդ/ արմատով և Տ /հաստատում/ հունչարմատով:
ԱՐՏ - ը արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Օրենքն է: ԵՎ նրանից են առաջացել արդար, արդարություն խորհուրդները:

ԱՐՏԱՎԱԶԴ - Հոգևոր ՈՒխտ հաստատող, Արտի Աստված:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐՏ /ուխտ/, ԱԶԴ /զորության հաստատում/ բառերով և ԱՎ /կյանք, հոգի/ արմատով՝ ԱՐՏ - ԱՎ -ԱԶԴ:
Ըստ հայկական ավանդության, Արտավազդը հենց Արտի Աստված Միհրի /Մհերի/ խորհուրդն է: ԵՎ երբեմն այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԻՀՐ /Արտի Աստված Միհր/: Բայց ավելի հաճախ գործածվում է միայն Արտավազդը: Արտավազդ խորհուրդը կա միայն հայերեն լեզվում:

ՕՐԵՆ - Արարումը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ և ԱՆ բառարմատներով՝ ՕՐ /ԱՐ/ - ԷՆ /ԱՆ/:
ՕՐԵՆՔ -ը ՕՐԵՆ -ի բազմազան արտահայտությունների համակարգ է:
Օրինաչափությունը ՕՐԵՆ - ի արտահայտությունն է բնական հարաբերությունների մեջ: Ըստ այդմ, օրինաչափությունը Աստվածադիր ՕՐԵՆՔ - ն է: Օրինաչափությունը Արարչից է գալիս:
ՕՐԵՆՔՆԵՐ են ստեղծում նաև մարդիկ: ԵՎ մարդկային ՕՐԵՆՔ -ը կենսական է ու օգտակար, եթե օրինաչափության արտահայտություն է Ազգի մեջ: Իսկ եթե ՕՐԵՆՔ-ը օրինաչափության արտահայտություն չէ - դառնում է չարիք:
Ըստ այդմ, արդար կամ անարդար ՕՐԵՆՔՆԵՐ չեն լինում: ՕՐԵՆՔՆԵՐ -ը լինում են բնական կամ անբնական: Բնական ՕՐԵՆՔ - ը օրինաչափության պահպանումն է Ազգի մեջ, իսկ անբնական ՕՐԵՆՔ - ը՝ օրինաչափության ժխտումը:
Իսկ օրինաչաբությունները տարբեր են տարբեր Ցեղերի մեջ, և ՕՐԵՆՔՆԵՐ - ը տարբեր կլինեն նույնպես: Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պիտի ապրի:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո, երբ Արի Մանը պատրաստվում էր իջնել Մասիս սարից, Արայի կամքով նրան է հայտնվում Արտավազդ Միհրը: ԵՎ Միհրը պատվիրում է Մանին՝ Աստվածադիր ՕՐԵՆՔ -ով առաջնորդել Արիներին: Աստվածադիր Օրենքը Արիների մեջ պահպանում է ծագումը, արյունը, ոգին, արարումը:
ՈՒ թեև Աստվածադիր ՕՐԵՆՔ - ը Արայի կամքով Միհրն է հաստատում, բայց այդ ՕՐԵՆՔ - ը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի Զորությամբ:

ԱՀ - Զորության արտահայտություն, զորության խորհրդանիշ:
Լեզվաբանորեն կազմված է՝ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով՝ - ԱՀ.
Ըստ այդմ, ԱՀ - ը Ազգային Պետականության խորհուրդ է: ԵՎ Ազգի մեջ ԱՀ - ի ժխտումը փաստորեն ազգային պետականության խորհրդի ժխտում է նշանակում:
Ի դեպ, ազգային պետություններում մերժելով ԱՀ - ը, տարօրինակ կերպով պահպանում են ՆԱԽԱԱՀ - ի պաշտոնը:
ՆԱԽԱԱՀ - ը՝ ՆԱԽ - Ա - ԱՀ, նշանակում է ԱՀ - ին սպասարկող անձ: Նույն իմաստը ունեն նաև ՊՐԵԴՍԵԴԱՏԵԼ և ՊՐԵԶԻԴԵՆՏ խորհուրդները:
Ըստ այդմ, առանց ԱՀ - ի չի կարող լինել Նախագահ: ԵՎ Նախագահի գոյությունն արդեն փաստում է, որ, այնուամենայնիվ, ԱՀ - ը կա: Ժխտվում են միայն Ազգային ԱՀ - երը: Իսկ ԱՀ - ն ընդհանրապես չի ժխտվում, և այն կենտրոնացված ձևով պահպանվում է ազգային պետությունից դուրս ինչ - որ մի տեղ: ԵՎ հենց այդ աղտնի ահը ազգային պետություններում նշանակելով ԱՀ - ի ընտրովի Նախագահ, Պրեդսեդատել, Պրեզիդենտ, այդ պետություններում իրագործում է իր կամքը:
ԱՀ - ը իրականում Ազգային Պետականության խորհուրդ է, ուստի Ազգը պետք է իր ԱՀ - ը հաստատի իր պետության մեջ:

ԹԱ - Հրե պսակ: Լեզվաբանորեն կազմված է Թ/Տ/ հաստատական հունչարմատով և Ա /հուր/ բառարմատով:

ԱՐՔԱ - Ըստ երևույթին դա ԱՐԱՀ խորհուրդն է, որ նշանակում է Արարող զորության արտահայտություն, խորհրդանիշ:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐ /արարում/ արմատով և ԱՀ /զորության արտահայտություն/ բառով՝ ԱՐ - ԱՀ:
Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացրել է Հ - հնչյունը, իսկ - ն հնչյունափոխվել է Ք - ի:


թ. ԲՆԱԶԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐ Գ

ԱՐԱԳԱԾ - Գերագույն Զորության խորհուրդն է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐ /արարում, զորություն/ - Ա /հուր/ - ԱԾ /պահել, օծել/ արմատներով՝ Զորության հրով օծված կամ Արարչական հրով օծված՝ ԱՐ - ԳԱ - ԱԾ:
ԵՎ պատահական չէ, որ հենց Արագածի հետ են կապված Արիների զորությունը հաստատող հիմնական խորհուրդները: Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արագածի գագաթին էր կանգնեցված Արայի գահը. Արագածից պեղված հազար ու մի գանձերով էր Արի Մանը կռում իր թուր-կեծակին. Արագածի լանջին էին Արիները կառուցում Արարատյան Աշտարակը:
Ըստ այդմ, հենց Արագածն է այն պորտալարը, որով Արարատը կապվում է Տիեզերական Զորությունների հետ: Արագածն է իր մեջ խտացնում Տիեզերական Զորությունները և ապա ճառագումով տարածում դրանք Արարատով մեկ: ԵՎ եթե Մասիսը ունի իր արտահայտությունները տարբեր Արի Ազգերի մոտ՝ Հիմալայ, ֆուձիյամա..., ապա Արագածը Արարյական Զորության միակ ու անկրկնելի խորհուրդն է բոլոր Արի Ազգերի համար:

ՄԱՍԻՍ - /Վերջնական խորհուրդը դեռ պարզված չէ/:
Լեզվաբանորեն կազմված է ՄԱ և ՍԻՍ բառերով:
ՍԻՍ բառի իմաստը դեռ պարզված չէ, թեև այն ունի նաև ինքնուրույն գործածություն՝ Սիս, Սիսակ:
ՄԱ բառը կապված է ՄԱՆ անվան հետ:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արի Մանը Համաշխարհային Ջրհեղեղից պատսպարվում է Մասիսի գագաթին: Ըստ երևույթին, ՍԻՍ անվանը ավելացել է ՄԱՆ անունը և կազմել ՄԱՍԻՍ խորհուրդը:
Ի դեպ, այս նույն ավանդության հնդկական և ճապոնական տարբերակներում ՄԱՆ - ը՝ ՄԱՆՈՒ - ն Ջրհեղեղի ժամանակ պատսպարվում է Հիմալայ լեռան վրա /հնդկական/ և ֆուձիյամա լեռան վրա /ճապոնական/:
Ըստ որում, Հիմալայ անունը թարգմանաբար նշանակում է Մանի էջք: ԵՎ նույն ավանդության երեք ազգային տարբերակներում, երեք լեռների անվան մեջ միևնույն ՄԱ բառի գոյությունը հիմնավորում է, որ այն իրոք կապված է ՄԱՆ անվան հետ՝ Հի - մա - լայ /Մանի էջք/, ֆուձիյա - մա, Մա - սիս:
ԵՎ ՍԻՍ բառի իմաստը պարզելուց հետո մենք կպարզենք նաև ՄԱՍԻՍ անվան վերջնական խորհուրդը:

ԱՇՏԱՐԱԿ - Ոգեղենության Հիմք:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՇՏ /ոգի/ բառով, ԱՐ /զորություն/ և ԱԿ /հիմք/ բառարմատներով՝ ԱՇՏ - ԱՐ - ԱԿ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:08:06 
Աստվածամայր Անահիտի պատվերով Արի Մանը գնում բերում է Հազարան Հավքը, որ գերված էր Ստորգետնյա Աստված Յահվահի կողմից: Հավքը երգում է ու բազմագույն ձվեր ածում: Անահիտը հավաքում է ձվերը և շաղ տալիս Արարատով մեկ: ույները զատվում են, և բազմագույն է դառնում Արարատի բնությունը: ԵՎ Արիները սկսում են գարնանացանը:
ԵՎ ավանդաբար, ամեն տարի գարնանացանից առաջ Արի Հայերը Զատիկ են տոնում. ձվեր են ներկում գարնան գույներով, ձվախաղ սարքում, փառաբանում են Աստվածամայր Անահիտին և խնդրում, որ բազմագույն ու բազմահամ լինի Արարատի հողի բեղմնավորումը. և ապա սկսում են գարնանացանը:

ՎԱՐԴ - Գերագույն սիրո խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի խորհուրդ/ բառով՝ Վ - ԱՐԴ:
Բայց ՍԵՐՈՒՄ - ի խորհրդի հիմքում հենց սերն է՝ սեր -ում, սեր - ել: ՈՒստի ՎԱՐԴ - ը հենց երագույն Սիրո Խորհրդի արտահայտություն է: ԵՎ պատահական չէ , որ Հայերը սեր խորհրդանշող ծաղիկը անվանել են Վարդ:
ՎԱՐԴ - ով կազմված են սիրո հետ կապված մի շարք խորհուրդներ.
Օրինակ՝ Վարդան - Վարդի ծնունդ. Վարդուշ - վարդի ոգի. Նվարդ - վարդ ծաղկի պատկեր. Վարդանուշ - Վարդից ծնված հոգի. Սիրվարդ - սիրո վարդ ծաղիկ. Ալվարդ - կարմիր վարդ ծաղիկ. Վարդամատն - Վարդը /Սիրո երագույն Խորհուրդը/ պահպանող. Վարդավառ - Վարդով վառվել, օծվել:

ՎԱՐԴԱՎԱՌ - Սիրո երագույն Խորհրդով վառվել, օծվել:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՐԴ /Սիրո երագույն Խորհուրդ/ և ՎԱՌ բառերով:
ՎԱՌ - ը ունի կրակի իմաստ: Բայց որպես հուզական որակ, արտահայտվում է որոշ զգացական խորհուրդների մեջ.
Օրինակ՝ բոցավառ - բոցաշունչ, բոցով վառված, բոցով օծված. հրավառ - հրաշունչ, հրով վառված, հրով օծված. սիրավառ - սիրաշունչ, սիրով վառված, սիրով օծված. արևավառ - արևաշունչ, արևով վառված, արևով օծված:
Նույն օրինաչափությամբ ՎԱՐԴԱՎԱՌ խորհրդի մեջ ՎԱՌ - ը արտահայտում է ներքին հուզական որակ: Ըստ այդմ, ՎԱՐԴԱՎԱՌ նշանակում է Վարդով /Սիրո Բացարձակ Խորհրդով/ վառված, Վարդով օծված, Վարդաշունչ:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Ստորգետնյա Աստված Յահվահը Արիներից գողանում է Սերը՝ Աստղիկին: ԵՎ վերացավ սերը Արիների միջից, և ատելությունը հաստատվեց նրանց հոգիներում: Վահագնը ազատում է Աստղիկին: ԵՎ Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին և վարդաջրով օծում նրանց՝ ՎԱՐԴԱՎԱՌ սարքում: Արիները օծվում են Աստղիկի Վարդով, բոցավառվում են Սիրո Խորհրդով: ԵՎ նորից սերը հաստատվում է Արիների մեջ:
ԵՎ ավանդաբար մինչև այսօր Արի ազգերը ամեն տարի ՎԱՐԴԱՎԱՌ են տոնում՝ իրենց հոգիները օծելու Սիրո գերագույն Խորհրդով և նորոգելու իրենց մեջ Աստվածային Սիրո զգացողությունը:
ՎԱՐԴԱՎԱՌ - ը Հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշը՝ Վարդ ծաղիկը:
Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող:

ՆԱՎ - ՈՒժականություն, ուժի մարմնավորում:
Լեզվաբանորեն կազմված է՝ Ն /մարմնավորում/ հունչարմատով և ԱՎ /ուժ, հոգի/ արմատով՝ Ն - ԱՎ:
Օրինակ՝ օդանավ, շոգենավ, նավագնաց:

ՆԱՎԱՍԱՐԴ /ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ/ - ՈՒժի զորության հաստատում, ուժի խորհրդի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/ արմատով և ԱՐԴ /հաստատում/ բառով՝ ՆԱՎ - ԱՍ - ԱՐԴ:
Ըստ այդմ, ՆԱՎԱՍԱՐԴ - ը արտահայտում է ՈՒժի զորության հաստատում խորհուրդը: Այսինքն՝ Նավասարդը Զորախաղ է:
Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐ, ընտրելու համար ամենազորավորներին: Մրցող քաջերի գլխավերևում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը՝ Զորության Աստված Վահագնը, Արևխաչով օծում էր հաղթողներին, և հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
Այնուհետև ավանդաբար ամեն տարի Էրեվանում հայերը կազմակերպում էին ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչումին: ԵՎ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում Էրեվան:
Հայկական ՆԱՎԱՍԱՐԴ - ի զուգահեռն է հունական ՕԼԻՄՊԻԱԴԱ - ն:

է. ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏԱՐԻ - Բնական պարբերության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է Տ - հաստատական հունչարմատով - ԱՐ /զորություն, սերում, խորհուրդ/ բառարմատով - Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով՝ Տ - ԱՐ - Ի:
Ըստ այդմ, ՏԱՐԻ - ն արտահայտում է բնական պարբերությունների անսահման հաջորդականության մեջ ամեն մի պարբերության սահմանը՝ սկսած ծնունդից մինչև հարաբերական մահը:

ԱՐՈՒՆ - Վերածնունդ, նորոգում, նոր պարբերության սկիզբ:
Լեզվաբանորեն կազմված է՝ /արտահայտություն/ հունչարմատով, ԱՐ /արարում, սերում/ և ԱՆ /ծնունդ/ արմատներով՝ - ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/:
Արարումը՝ ԱՐ - ը հավերժական խորհուրդ է և ժամանակ չի պայմանավորում: Ժամանակը պայմանավորվում է ծնունդով՝ ԱՆ: Ըստ այդմ, ամեն բնական էակ կամ երևույթ իր ծագումով հավերժական է, իսկ ամեն ծնունդ պայմանավորում է նրա կյանքի նոր պարբերությունը, նրա նորոգումը՝ Վերածնունդը ժամանակի մեջ:
Փաստորեն ԱՐՈՒՆ - նշանակում է հավերժական ամեն մի արարումի, ոյի նորոգում, վերածնունդ ժամանակի մեջ: Այսինքն՝ արունը հավերժության մեջ մի նոր պարբերության սկիզբ է:
Ըստ այդմ, Բնության մեջ ամեն մի նոր պարբերության սկիզբ ԱՐՈՒՆ է: արուն է երեխայի ծնունդը, արուն է երկրի բնության զարթոնքը: ԵՎ քանի որ երկրի վրա բնության վերածնունդը արուն է, ուստի արունը պայմանավորում է նոր տարվա սկիզբ: ԵՎ պատահական չէ, որ ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին է ծնվում Վահագնը՝ նորոգելու երկրի զգացական կյանքը: ԵՎ ավանդաբար, հենց արնան առաջին օրը՝ Արեգի 1- ին Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը և Ամանորը:

ԱՐԵԻՆ - Գարնան ավետաբեր:
Լեզվաբանորեն կազմված է՝ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՐ /զորություն/, Է՝ Ա /հուր/ ու ԻՆ արմատներով՝ - ԱՐ - Է /Ա/ - ԻՆ:
Ըստ երևույթին, ԻՆ - ը ԱՆ արմատի ածանցում է և իր մեջ պարունակում է ծնունդի, խորհրդի իմաստ:
Ըստ այդմ, ԱՐԵԻՆ նշանակում է Հրե Զորության Վերածնունդի՝ արնան արտահայտություն կամ նախանշան: Այսինքն՝ ԱՐԵԻՆ նշանակում է արնան Ավետաբեր:

ՁՄԵՌ - Հարաբերական մահ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Ձ - չգիտակցված հունչարմատով և ՄԵՌ /ՄԱՀ/ խորհրդով:
Ձմեռը Երկրի բնության հարաբերական մահն է: Երկրի վրա պակասում է Արևային՝ դրական էներգիան: ԵՎ դրական էներգիա կրող ծառերը ցամաքում են, կծկվում են և դառնում են անպաշտպան ձմռան խստաշունչ տարերքի հարվածներից: Իսկ բացասական՝ հողի էներգիա կրող ծառերը /օրինակ՝ եղևնին/ ձմռանն էլ պահպանում են իրենց բնական զորությունը: Բայց գարնան գալուստով ծիրանին, այնուամենայնիվ, ծաղկում է, իսկ եղևնին մնում է նույնը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:07:16 
ՀԱՅ /ՀԵ/ - Բացարձակ Հուր, Հրածին, Աստված:
Լեզվաբանորեն կազմված է՝ Հ բացարձակություն արտահայտող հունչարմատով և Ա /Է/ բառարմատով՝ Հ - Է՝ Հ - ԱՅ:
ՀԱՅ - ը և ՀԱՅԿ - ը ՀԱՅ - ի արտահայտություններն են:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է երկրային աստծուն՝ ՀԱՅ - ին և իր անունով անվանել ԱՐԻ: ԵՎ նրանից առաջացած սերունդները կոչվում են ԱՐՄԵՆ՝ Աստվածամարդիկ կամ պարզապես Արիներ և ՀԱՅ//ԱՄԱՐԴ՝ Աստվածամարդ կամ պարզապես Հայ:
Ըստ պարսկական ավանդության /տես՝ Ավեստա/, Արարիչը արարել է ՀԱՅԱՄԱՐԴՈՒՆ՝ Աստվածամարդուն, որից էլ սերվել են մարդիկ:
Ըստ այդմ, ՀԱՅ - ը հոմանիշ է ԱՐԻ - ին. Երկուսն էլ նշանակում են Աստված: ՀԱՅԱՄԱՐԴ - ը հոմանիշ է ԱՐՄԵՆ - ին. երկուսն էլ նշանակում են Աստվածամարդ: ՈՒստի հոմանիշ են նաև ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ նշանակում է Արարման Վայր, իսկ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է Աստվածավայր:
ԵՎ Արի Ցեղը կարելի է անվանել նաև Հայ Ցեղ, որի Արմատը պահպանվում է Արարատ - Հայաստանում, կոչվելով և՜ Հայ, և՜ Արմեն:

ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՅ /աստված/ - ԱՍՏ /խորհրդի հաստատում/ բառերով և ԱՆ /ծնունդ, պահպանում/ արմատով՝ ՀԱՅ - ԱՍՏ - ԱՆ՝ Աստվածավայր:
Ըստ այդմ, փաստորեն հոմանիշ են ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ - /Արիների/ Արարման վայր, ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:

ՄԱՆ - Ծնունդի արտահայտություն, մարդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով:
ՄԱՆ - ը մարդ իմաստով գործածվում է շատ Արիական լեզուներում: Ըստ որում, ՄԱՆ - ը եզակի թիվ է ցույց տալիս, իսկ ՄԵՆ - ը՝ հոգնակի: Հայերենում ՄԱՆ /ՄԵՆ/ - ը գործածվում է որոշ բաղադրություններում.
Օրինակ՝ մանուկ, Մանուշ, Արման, Արմեն, Մանազկերտ:
Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ, Վահագն Աստծո հովանավորությամբ, Արի Մանը իր թափորով պատսպարվում է Մասիսի գագաթին: Ջրհեղեղից հետո Մանը իջնում է Մասիսից և շարունակում է Արի Ցեղի գոյության օրինաչափ ընթացքը: Ըստ երևույթին, հենց Արի Մանը խորհրդանշում է ԱՐՄԵՆ խորհուրդը որպես աստվածամարդ:

ՄԱՐԴ - Սերումի հաստատման արտահայտություն / հոմանիշ է ՄԱՆ - ին/:
Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի հաստատում/ բառով:


զ. ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏՈՆ - Նորոգումի խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, նորոգում/ արմատով՝ Տ - ՈՆ /ԱՆ/:
ՏՈՆ - երը իրենց խորհրդանշանային տարբերությամբ, ունեն միևնույն հիմնական խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել նրանց բնական զգացողությունները: Ըստ այդմ- բոլոր Ազգերի մոտ էլ ՏՈՆ - երը նրանց կյանքի կարևորագույն մաս են կազմում: Կան համազգային ավանդական ՏՈՆ - եր, կան նաև մասնավոր տոհմային, ընտանեկան, ընկերային... ՏՈՆ - եր: Բայց բոլորն էլ մարդկանց մեջ նորոգում են նրանց սիրո, զորության, հարազատության, արյունի, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի և այլ զգացողություններ:
Օրինակ՝ ՎԱՐԴԱՎԱՌ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք Աստվածային Սիրո զգացողությունը: ՏՐՆԴԵԶ տոնելով, մենք մեր մեջ նորոգում ենք Աստվածային Արարչագործության զգացողությունը: ՀԱՐՍԱՆԻՔ տոնելով, մեր մեջ նորոգում ենք մեր շարունակելիության զգացողությունը և այլն:
Եթե որևէ արարողություն իր մեջ չունի նորոգման խորհուրդ՝ դա ՏՈՆ չէ: Ըստ այդմ, ՏՈՆ փոխառնել հնարավոր չէ. Տոնը ազգի ներքին որակական դրսևորում է: ԵՎ Ազգի հոգևոր հարստությունը մեծապես կախված է նրա ՏՈՆ - երի բազմազանությունից:

ՏՐՆԴԵԶ - Կրակի դեզ կամ դիզված կրակ / խարույկ/:
Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ /կրակ/ և ԴԵԶ բառերով:
Ն - ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է՝ ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ՝ ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ - ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է:
Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է և ծովը ծիրանի: ԵՎ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս՝ բոց աստվածային: ԵՎ Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում՝ ՏՐՆԴԵԶ սարքում: ԵՎ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին:
Արիները օծվում են ՏՐՆԴԵԶ -ի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը և զորանում են: Երկունքը տևում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: ԵՎ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ -ի շուրջը և սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը՝ Վահագնանման որդիներ ծնելու համար:
Աստվածային երկունքի քառասուներորդ օրը՝ Արեգի 1 - ին ծնվում է Վահագնը:

Ավանդաբար ՏՐՆԴԵԶ - ի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաև՝ Հայերի մեջ: ՏՐՆԴԵԶ են սարքում, երգում, պարում և սպասում են Վահագնին:

ԱՄԱՆՈՐ - Նոր տարի:
Լեզվաբանորեն կազմված է ԱՄ /տարի/ - ա - ՆՈՐ բառերով:
Ամանորը բնական նոր պարբերության՝ տարվա ծնունդն է, որ տոնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին: Ամանորը համապատասխանում է Վահագնի Աստվածային Ծնունդին:
Բնական օրինաչափությամբ, գոյություն ունի նաև Տիեզերական Տարի, որ տևում է Երկրային տաս հազար տարի: ԵՎ Տիեզերական արնան առաջին օրը, հենց Արեգի 1 - ին ծնվում է Զորության Աստված Վահագնը: Նա ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Համաշխարհային Ջրհեղեղով: Վահագնի Ծնունդով է սկսվում Արյաց նոր տարեգրությունը:
ԵՎ ամեն գարնան առաջին օրը՝ Արեգի 1 - ին, Արիները տոնում են Ամանորը և Վահագնի Ծնունդը, կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ Վահագնը ծնվելու է հենց գարնան առաջին օրը. գարնան առաջին արևով է ծնվելու մեր Զորության Աստված Վահագնը: ԵՎ փաստորեն Ամանորը նաև Վահագնականչ է:

ԶԱՏԻԿ - Զատել, առանձնացնել:
Լեզվաբանորեն կազմված է՝ Զ - հունչարմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով:
Զ - ն, ըստ երևույթին, Բաժանումի, Տրոհումի, Անջատումի իմաստ ունի:
Օրինակ՝ զոհ /զ - ահ/ - զորությունը տրոհել. զարդ /զ - արդ/ - սիրո խորհուրդը առանձնացնել, խորհրդանիշ. զատ /զ - ատ/ - տեղաբաշխել:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանութաուն/, Համաշխարհային Ջրհեղեղից հետո չքացել էին Արարատի բնաշխարհի գույները, և գորշություն էր տիրում ամենուր:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:04:56 
Լեզվաբանորեն կազմված է՝ Լ և ՈՒ չգիտակցված հունչարմատներով և ԱԶ /ծագում/ բառարմատով՝ Լ - ԷԶ /ԱԶ/ - ՈՒ:
Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը իսկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները... յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: ԵՎ Ազգային Լեզուն - ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:
Ի դեպ, ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: ԵՎ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական /Հնդեվրոպական/ Լեզուներ, Չինական, Սեմական, Թուրքական և այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսևորումներն են՝ բարբառները:
Արիական Ցեղալեզուն ձևավորվել է Արարատում և հենց Արարատից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետև զարգացել են ինքնուրույնաբար և տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն /գուցե և միայն Հայերեն/:
Օրինակ՝
Յազիկ՝ /ԱԶ /ծագում/ - ԻԿ / - Լեզու.
Յազիցա՝ /ԱԶ - ԻՑԱ / - Ազգ.
Կնյազ՝ / ԿԸՆ - ԱԶ / - Ազնվական.
Բրավո՝ / ԲԱՐ - ԱՎ - Օ / - Բարյավ.
Բարին, Բարոն՝ /ԲԱՐԻ/ - Արիական ծագում ունեցող.
Ագնի, Ագոն՝ /ԱՆ/ - Հուր.
Աննա՝ / ԱՆ - ԱՀ / - Աստվածամայր.
Ատրուշան՝ / ԱՏՐ - ՈՒՇ - ԱՆ / - Սուրբ կրակի պահպանում:
Որպես ազգային խորհուրդների համակարգ, Ազգային Լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: ԵՎ եթե որոշ օտար բառերպարտադրվում են, ապա Ազգային Լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: ՈՒստի փոխառությունները ժամանակավոր երևույթ են Ազգային Լեզվի մեջ:

ԱԶՆԻՎ /ԱԶՆՎԱԿԱՆ/ - ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ԶՏԱՐՅՈՒՆ, համապատասխանում է ԲԱՐԻ խորհրդին:
Լեզվաբանորեն կազմված է ԱԶ - կենսակերտ արմատով, Ն - որոշակիություն արտահայտող հունչարմատով և ԻՎ - բառարմատով՝ ԱԶ -Ն - ԻՎ:
ԻՎ - ը ունի երկու կիրառություն.
1. հոլովական վերջավորություն՝ բանիվ, մարմնիվ, ամենայնիվ...
2. չգիտակցված արմատ՝ տիվ, ճիվ, թիվ, անիվ...
Ըստ երևույթին, ԱԶՆԻՎ խորհրդի մեջ ԻՎ - ը հոլովական վերջավորություն է՝ ազնիվ մարդ - ծագումով մարդ:
ՈՒստի սխալ է ԱԶՆիՎ - ը կամ ԱՆԱԶՆԻՎ - ը դիտել որպես վարքագիծ: Իրականում ԱԶՆԻՎ նշանակում է զտարյուն, ծագումով, իսկ ԱՆԱԶՆԻՎ - ը՝ ոչ զտարյուն, ծագում չունեցող:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
ԱՐԵՎՈՐԴԻ կամ ԱՐՈՐԴԻ խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է:
Բնագիտությանը արդեն հայտնի բնական չորս տարրերի՝ Հուրի, Օդի, Ջրի, Հողի տարբեր հարաբերակցություններն են բնորոշում տարբեր Տեսակների բազմազանությունը: Հենց այդ բնական օրինաչափությունն է արտահայտված մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի, ծագումնաբանական ըմբռնումների մեջ:
Ըստ երևույթին, Տիտանների մեջ գերազանցում է Հողի տարրը, և նրանք իրենց ծագումնաբանությունը կապում են Հողի հետ: Դա է վկայում հենց Տիտանների Բիբլիան, որտեղ նրանց նախահայրը՝ Ադամը, հողածին է:
Իսկ Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը, որի շնորհիվ էլ Արիները իրենց ծագումը կապում են Հուրի հետ և իրենց համարում են Հրածին կամ Արարչածին: ԵՎ ծագումնաբանական այդ ըմբռնումը արտահայտվում է բոլոր Արի Ազգերի ավանդությունների մեջ: Այդ ըմբռնումի արտահայտություն են նաև մեր Ազգի անունները՝ ՀԱՅՔ /ՀԵ/, որ նշանակում է Բացարձակ Հուր, Հրածին /աստված/ և ԱՐՄԵՆ, որ նշանակում է Աստվածամարդիկ:
Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային ՀԵ /աստված/ Արիին, որի սերունդներն էլ կոչվում են ԱՐՄԵՆ /ԱՐԻ/ կամ ՀԱՅ:

ԱՐԻ - Որոշակի ծագումնային - տեսակային ամբողջության՝ Ցեղի անուն, նաև Աստված:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /ծագում, սերում/ կենսակերտ արմատով և Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով:
Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային աստված Արիին: ԵՎ Արիից առաջացած սերունդները կոչվում են Արիներ կամ Արմեն /Աստվածամարդիկ/:
Փաստորեն՝ ԱՐԻ նշանակում է աստված /երկրային/, որից էլ առաջացել է աստվածամարդերի՝ Արի կամ Արմեն Ցեղը, որպես որոշակի բնական Տեսակ: Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջև, իր մեջ կրելով և՜ մարդկային, և՜ աստվածային որակներ: ԵՎ ԱՐԻ - ն հոմանիշ է ՀԱՅ -ին:
Ի դեպ, բոլոր Արի Ազգերի մեջ պահպանվում է իրենց Արիական ծագումի զգացողությունը: Իսկ որոշ Ազգեր նույնիսկ իրենց անվան մեջ պահպանում են Արի Ցեղային անունը.
Օրինակ՝ ԱՐՄԵՆ, որ նշանակում է Արի մարդիկ, Արիներ. ԻՐԱՆ՝ Արիան, ԱԼԱՆ՝ Արիան, ԻՐԼԱՆԴ՝ Այրիշ, ՀԵԼԵՆ՝
/Արիան/: Իսկ երմանացիները ճանաչված են ԱԼԵՄԱՆ /Արիման/ և ՀԷՐՄԱՆ /Էրման/ անուններով:
Այդ տարբեր Ազգերի անվանական նույնությունը արդեն հաստատում է նրանց ծագումնային նույնությունը, որպես մարդկային մի Տեսակի՝ Արի Ցեղային Ամբողջություն:
Ի դեպ, ԱՐԻԱՑԻ արտահայտությունը հայերեն սխալ է: Հայերեն ԱՐԻ է:

ԱՐՄԵՆ - Արի մարդիկ՝ Աստվածամարդիկ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԻ /աստված/ և ՄԱՆ, ՄԵՆ /մարդ, մարդիկ/ բառերով՝ ԱՐԻ - ՄԱՆ /ՄԵՆ/:
Փաստորեն, նույնանում են Ազգի և Ցեղի անունները՝ ԱՐԻՆԵՐ կամ ԱՐՄԵՆ: Ըստ այդմ, ԱՐՄԵՆ -ին / ՀԱՅ -ին/ Ազգ անվանելը որոշ չափով պայմանական է: ԵՎ այն, որ բոլորը Հայերին ճանաչում են ԱՐՄԵՆ անունով, հաստատում է, որ Արմենը /Հայը/ Արի Ցեղի Արմատն է, և նրանից են ածանցվել բոլոր Արի Ազգերը: Այսինքն՝ Արմեն /Հայ/ Ազգը հենց ինքը Արի Ցեղն է: Նախ, որ Ցեղանունի ուղիղ ձևը պահպանվում է միայն Արմեն անվան մեջ, իսկ մյուս Ազգերը կրում են Ցեղանվան հնչյունափոխված ձևերը: ԵՎ ապա՝ հենց Արմենները /Հայերն/ են իսկզբանե բնակվում Արի Ցեղի բնօրրանում՝ Արարատում, որտեղից էլ Արիները տարածվել են և տարբեր ազգային ամբողջություններ կազմել:

ԲԱՐԻ - Արիական ծագում ունեցող: Համապատասխանում է ԱԶՆիՎ խորհրդին:
Լեզվաբանորեն կազմված է ՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՐԻ խորհրդով:
Ըստ այդմ, ԲԱՐԻ - ն չի նշանակում լավ, իսկ ՉԱՐԻ - ն՝
վատ: Իրականում ԲԱՐԻ նշանակում է Արիական ծագում ունեցող, իսկ ՉԱՐԻ՝ ՈՉ ԱՐԻ - Արիական ծագում չունեցող:
ԲԱՐԻ խորհրդի արտահայտություն են նաև ռուսերեն ԲԱՐԻՆ - ը ու ֆրանսերեն ԲԱՐՈՆ - ը, որոնք Ազնվականության /ծագում ունեցողի/ միևնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն ԲԱՐԻ խորհրդի ֆրանսիական ԲԱՐՈՆ արտահայտությունն է, որ ՊԱՐՈՆ չգիտակցված ու աղավաղված ձևով այսօր գործածվում է հայերի մեջ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:03:53 
Սակայն, Հայոց Լեզվի մեջ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները հաճախ փոխարինում են իրար.
Օրինակ՝ Մի տարի առաջ / սա ընթացք է դեպի անցյալ/,
Մի տարի հետո /սա ընթացք է դեպի ապագա/:
Այստեղից բխում է, որ ԱՌԱՋ և ՀԵՏ խորհուրդները նույնանում են իրար: ԵՎ փաստորեն Աճի ընթացքը պայմանավորում է ոչ միայն ապագան, այլև՝ անցյալը: Այսինքն՝ ապագան ունի իր ապագան, անցյալն էլ իր անցյալն ունի: ԵՎ դրանք նույնանում են իրար: Եթե մենք գնանք ԱՌԱՋդեպի ապագա, կհասնենք ապագայի ապագային, որը հենց անցյալի անցյալն է. եթե մենք գնանք ՀԵՏ դեպի անցյալ, կհասնենք անցյալի անցյալին, որը հենց ապագայի ապագան է:
Այս երկու խորհուրդների նույնության զգացողությունը կարևոր հիմք է հանդիսանում մեր աշխարհընկալման համար:

ԾԻՐԱՆ - Ծիրի /տիեզերական/ պտուղ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԾԻՐ և ԱՆ բառարմատներով: Ըստ այդմ, ԾԻՐԱՆ - ը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂ: Կենաց Պտուղը Սիրո հավերժական Ծիրն է, որի սերմը հենց ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: ԵՎ դա միակ պտուղն է, որ ձեռքով բաժանվում է երկու հավասար մասի:
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, երջանիկ էին Արարատում երկրային աստված Արին ու գեղեցկուհի Արփին: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար: Հովի պես քնքուշ էր նրանց սերը, արեգի պես ջերմ, երկնքի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք:
Հիանում էին Աստվածները նրանց սիրով: Բայց Աստվածամայր Անահիտը մի օր զգուշացրեց. ,, Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, կենաց գարունքի հրաշալիքն է դա: Բայց գարունքի հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Սիրո հավերժումը սերնդատվության մեջ է,,:
ԵՎ Աստվածամայր Անահիտի կամքով Արին ու Արփին Ճաշակեցին Կենաց Պտուղը: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական: Ամաչեցին իրենց մերկությունից, ծածկեցին իրենց մերկությունը և ապա ցանկացան իրար: ԵՎ նրանց սիրո հավերժումը հաստատվեց սերնդատվությամբ:
Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան:
Ծիրանը, որպես Կենաց Պտուղ, միայն Արարատում է աճում: Արարատից դուրս այն գենախեղվում է, կորցնում է Ծիրանի շատ հատկանիշներ, ուստի և չի կարող կոչվել Ծիրան. և պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ կամ Հայկական Խնձոր:

Ադմինիստրատոր:
ե. ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՄԱՏ - Զորությունը, կենսունակությունը պահպանող:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն, սերում/ արմատով և ՄԱՏ /պահպանել/ բառով:

ԱՐՅՈՒՆ - Զորությունը սնող, պահպանող:
Լեզվաբանորենո կազմված է ԱՐ /զորություն/ և ԱՆ /ծնող, սնող, պահպանող/ արմատներով՝ ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/՝ ԱՐՅՈՒՆ:

ՑԵՂ - Ծագումնային նախահիմք, Տեսակ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Ց - հունչարմատով և ԱՂ /զարմ/ բառարմատով՝ Ց - ԵՂ /ԱՂ/:
Ըստ այդմ, ՑԵՂ - ը մարդկային բնական Տեսակ է, որպես ազգերի ծագումնային նախահիմք: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի: Բոլոր Ազգերը իրենց ծագումով պատկանում են այս կամ այն բնական Տեսակին՝ ՑԵՂ - ին: ՑԵՂ - ը մի բնական օրգանիզմ է, որն ունի իր օրգանական մասերը՝ իր Ազգերը:
Միաժամանակ ՑԵՂ - ն էլ օրգանական մաս է ավելի մեծ բնական օրգանիզմի՝ Մարդկային Սեռի մեջ: ԵՎ որքան ՑԵՂ - ի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ Ազգերի կենսունակությունից, նույնքան էլ Մարդկային Սեռի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ ՑԵՂԵՐ - ի կենսունակությունից:
Ըստ այդմ, որքան վտանգավոր է ազգային ու ցեղային անհանդուրժողականությունը, նույնքան էլ վտանգավոր է ազգայինի ու ցեղայինի ժխտումը:

ԱԶ - Կենսակերտ արմատ, որ արտահայտում է ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԱԿ իմաստներ:
Օրինակ՝ ազգ, ազնվ ական, Արազ, Հայկազ, ազատ, ազդ...
Որպես կենսակերտ արմատ, ԱԶ - ը կարող է որոշ բաղադրություններում համապատասխանել ԱՐ և ԱՆ կենսակերտ արմատներին:
Օրինակ՝ ազնիվ - բարի, Հայկազ - Միհրան:

ԱԶԴ - Զորության, Ծագումի, Խորհրդի ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍՏՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ:
Լեզվաբանորեն կազմված է կենսակերտ ԱԶ բառարմատով և Դ /Տ/ հաստատում արտահայտող հունչարմատով:
ԱԶԴ - ը բաղադրություններում արտահայտում է կենսունակությունը հաստատող, որոշակի խորհուրդներ:
Օրինակ՝ մազդ - պաշտամունք, պաշտելի: Արտավազդ - ոգու զորության ուխտ:

ԱԶ - Արյունակցական Որակական Ամբողջություն:
Լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված է ԱԶ /ծագում/ բառարմատով և հունչարմատով, որն ունի արտահայտության, մարմնավորումի իմաստ:
Նույն ԱԶ - արիական արմատով են կազմված նաև ռուսերեն Յազիցա և լատիներեն Նացիա խորհուրդները:
Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է և ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը: Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝Ցեղի մեջ:
Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական, Սեմական, Նեգրական, Մոնղոլական և այլ ծագում ունեցող Ազգեր: Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում:
Ըստ Արարատյան Ավանդության, Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զևսից առաջացել են Հույն և Լատինական Ազգերը: Հավանաբար Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ //էրման կամ Ալեման: Ավելին՝ ՙԱնգլո-Սաքսոն Տարեգրության՚ մեջ գրված է. ՙ Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից՚: ՙThe Anglo-Sakson Chronikle ՚, London, 1861. Գերմանների և Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը:

ՏՈՀՄ - Կենսունակությունը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՀ /հզոր/ բառարմատով և Մ /պահպանել/ հունչարմատով՝ Տ - ԱՀ /ՕՀ/ - Մ:
ՏՈՀՄ - երը ազգի օրգանիզմում բնական, օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են ազգի կենսունակությունը: Ըստ այդմ, չկա ՏՈՀՄ Ազգից դուրս և չկա Ազգ առանց ՏՈՀՄ - ի: ԵՎ ՏՈՀՄ - երի քայքայումը հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա ՏՈՀՄ - երը:
Որպես Ազգի սերնդատվության օջախ, ՏՈՀՄ -ը ունի իր ընտանիքները: Իր ընտանիքների միջոցով է ՏՈՀՄ -ը ապահովում Ազգի սերնդատվությունը: Ըստ այդմ, ընտանիք չի ստեղծվում. ընտանիքները ճյուղավորվում են Տոհմի մեջ: Ընտանիքը անպայման Տոհմական է: ԵՎ ՏՈՀՄ - ից դուրս կազմված ընտանիքը օրինաչափության խախտում է, ուստի և ինքնին ազգային չարիք է:

ԼԵԶՈՒ - Ազգային խորհուրդների համակարգ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:02:58 
ԳԻՆԻ - Կենաց հեղուկ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ բառով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԵՆ -Ի:
ԳԻՆԻ - ն արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ:
Ըստ այդմ, ԳԻՆԻ - ն միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք: ԳԻՆԻ - ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաև Արիական այլ Լեզուներում՝ վինո, վայն...
Ըստ երևույթին, մեր հեքիաթներում արտահայտված անմահական ջուրը հենց ինքը՝ Կենաց Հեղուկն է՝ գինին:
ԿՅԱՆՔ - Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիություն:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով՝ ԵՆ - Ք՝ ՅԱՆ - Ք՝ ԿՅԱՆ - Ք:
ԵՎ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է և ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

ԿՆՈՒՆՔ - Կյանքի հաստատում, օծում:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԵՆ /կյանք/ և ՈՒՆՔ /օծում, հաստատում/ բառերով՝ ԵՆ - ՈՒՆՔ:
Կնունքը որպես կյանքի հաստատում կամ կյանքի օծում, բնական օրինաչափության ընկալման որոշակի արտահայտություն է, որ ավանդաբար հասել է մեզ /տես՝ Արարատյան Դիցաբանություն/:
Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: ԵՎ երեխան նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին... Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլևայլ շփումներից ու ազդեցություններից: Այդպես մտել է նաև ՔԱՌԱՍՈՒՆՔ խորհուրդը:
ԵՎ երեխային Քառասունքից հանելիս, կնքում են՝ հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով և հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է ԿՆՈՒՆՔ - ի իրական և նախնական խորհուրդը:
Չափահասների Կնունքը տարբեր Կրոնների ազդեցության արդյունք է, որպես այս կամ այն Կրոնին անհատի նվիրումի հաստատում:
Ի դեպ, որպես Քրիստոնեական Կրոնին հայ անհատի նվիրումի արտահայտություն, Եկեղեցին Կնունքը նույնացրել է Մկրտությանը:
Սակայն Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից: Մկրտությունը իր հիմքում ունի Մկրատ բառը և նշանակում է՝ Մը - կրտել: Ըստ այդմ, Մկրտությունը նույնանում է Թլպատումին, որ կատարում են Հրեաներն ու Մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական Մը-կրտություն: Իսկ Հայ Քրիստոնեական Եկեղեցին, փաստորեն, Մ-կրտում է Հոգին:

ԱՆՀԱՏ - Ամբողջական:
Լեզվաբանորեն կազմված է ԱՆ - ժխտական ածանցով և ՀԱՏ /հատել/ բառով:
Մարդը Անհատ է, այսինքն՝ ամբողջական է, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկ պահանջմունքներին: Հաճախ մարդը բաժանված է լինում ինքն իր մեջ, երբ նրա գենը մի բան է պահանջում, իսկ գաղափարը՝ ուրիշ բան: Այդ մարդը երկվության մեջ է, և մշտական ներքին պայքար է գնում նրա մեջ. այդ մարդը ամբողջական չէ՝ նա Անհատ չէ:

ՄԱՀ - Պարփակված զորություն, ոգի /հոմանիշ է ՄԵՌ խորհրդին/:
Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /պահպանել/ հունչարմատով և ԱՀ /հզոր/ բառարմատով:
Ըստ այդմ՝ ՄԱՀԱՆԱԼ նշանակում է ոգիանալ: ՄԱՀ - ից են առաջացել Մեհեկան ամսանունը, Մեհյանը և Միհր /Մհեր/ աստվածային խորհուրդը:

ՄԵՌ - Պարփակված զորություն /հոմանիշ է ՄԱՀ խորհրդին/:
Լեզվաբանորեն կազմված է Մ /պահել/ հունչարմատով և ԱՐ /ԵՌ/ բառարմատով՝ Մ - ԵՌ /ԱՐ/:
Ըստ այդմ՝ մեռնել - մահանալ, մեռած - մահացած, Ձմեռ - Հարաբերական մահ:

Բ - Հունչարմատ, որ հաստատական իմաստ ունի:

ԲԱՆ - Էություն, որակ:
Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՆ /ծնունդ, ծագում/ բառարմատով:

ԲԱՆԱԿԱՆ - Էության ակունքից բխող հոգեմտային որակ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԲԱՆ /էություն/ բառով և ԱԿ /ակունք/, ԱՆ /ծնունդ/ արմատներով՝ ԲԱՆ - ԱԿ - ԱՆ:
Ըստ այդմ, Բանականությունը անհատական որակ չէ. այն Ազգ - Տեսակի ակունքից բխող հոգեմտային որակ է:

ԲԱՐԵՎ - Ողջույնի խորհուրդ, որ նշանակում է՝ ԱՐԵՎԴ ՀԱՍՏԱՏ ԼԻՆԻ /Կյանքիդ Զորությունը հաստատ լինի/:
Լեզվաբանորեն կազմված է՝ Բ - հաստատական հունչարմատով, ԱՐ /զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ Բ - ԱՐ - ԱՎ՝ ԲԱՐՅԱՎ՝ ԲԱՐԵՎ:
Ի դեպ, նույն ԱՐ և ԱՎ արմատներով է կազմված նաև ռուս-արիական լեզվով Զդրավստվույ - ողջույնի խորհուրդը՝ զդ - ԱՐ - ԱՎ - ստվույ, որ նույնպես նշանակում է Կյանքիդ զորությունը հաստատ լինի:

ԲՈՒՆ - Ծագումի հիմք, արմատ:
Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒՆ /ԱՆ/ բառարմատով:

ԲՆՈՒԹՅՈՒՆ - Հիմքային ամբողջական համակարգ:

ԲՆԱԿԱՆ - Հիմքի ակունքից բխող օրինաչափություն:
Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ բառով և ԱԿ /ակունք/,
ԱՆ /ծնունդ/ բառարմատներով:

ԲՆԱԶԴ - Բնական ազդակ, բնականի արտահայտություն:
Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ /արմատ, համք/ և ԱԶԴ /հաստատում/ բառերով:
Ըստ այդմ, Բնազդը անհատական հոգեմտային որակ է: ԵՎ անհատական բնազդը զարգանալով ազգային Բանականության մեջ, վերաճում է իմաստության: Իսկ եթե անհատական բնազդը զարգանում է ազգային Բանականությունց դուրս, արտաքին իմացական հիմքի վրա, վերաճում է դատողության:

ԲՈՒԺ - ՈՒժը հաստատել, ուժը վերականգնել:
Լեզվաբանորեն կազմված է Բ - հաստատական հունչարմատով և ՈՒԺ բառարմատով՝ Ս - ՈՒԺ:

ԱՌԱՋ - Աճի ընթացք:
Լեզվաբանորեն կազմված է ԱՌ /դեպի/ - ԱՃ արմատներով:
Ըստ այդմ, ԱՌԱՋ - ը ընդունված է որպես Աճի ընթացք դեպի ապագա: ԱՌԱՋ - ի հակադրությունն է համարվում ՀԵՏ - խորհուրդը, որպես ընթացք դեպի անցյալ:
Օրինակ՝ նալ առաջ /ընթացք դեպի ապագա/,
նալ հետ /ընթացք դեպի անցյալ/:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:01:44 
Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և՜ Հավատքներ, և՜ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ են՝ Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը, Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ - Հունարեն ԷԹՆՈՍ խորհուրդն է, որ նշանակում է ԱԶ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ - ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ - ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել՝ իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ, Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի՝ Արարչածին:
ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս... կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի՝ ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ - Ցեղը իր մեջ կրել:
Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է արեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
ՑԵՂԱԿՐՈՆ - ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ - ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի... զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ - ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդի՝ Արարչածին:
Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԲՈ /ԲԱ/ - Հուրի հաստատում, Աստված:
Լեզվաբանորեն կազմված է՝ Բ հաստատական հունչարմատով և Ա /Օ/ բառարմատով:
Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱ ձևը և այն էլ՝ բաղադրություններում՝ Բագին, Բագրատ, Բագավան, Բագրևանդ:

ՏԱՃԱՐ - Մեծ զորություն, մեծ ուխտ՝ ՈՒխտատեղի:
Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ և ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներով՝ Տ - ԱՃ - ԱՐ:
Ըստ այդմ՝ ՏԱՃԱՐ հենց նշանակում է ՈՒխտատեղի: ԵՎ հենց ՈՒխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ ՈՒխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:
ՈՒստի ՏԱՃԱՐ են միայն ՈՒխտատեղերում կառուցված և երագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:
Աշխարհի յոթ հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ՝ երագույն Ոգու ՈՒխտ՝ ՏԱՃ /բարձր, մեծ/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/:

ՄԵՀՅԱՆ - Ոգու պահպանում, Ոգու Օթևան:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՆ /պահպանում/ արմատով:
ՄԵՀՅԱՆ - ը որպես Ոգիների Օթևան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ - ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, և նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ և նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Ըստ երևույթին, մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, և Աստվածների հետ մենք հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: ԵՎ պատահական չէ, որ օրինակ՝ ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին:
Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆ՝ մեր նախնյաց ոգիների Օթևան: ԵՎ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, և ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:
Մի Ազգ հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ - ը և հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներ՝ Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից: ՈՒստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան և չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ արտաքսված են այդտեղից: ՈՒստի Հայաստանում կառուցված Քրիստոնեական կամ այլ կրոնական Շինություններում ոչ մի ոգի չկա: ԵՎ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:
Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ - ը վերականգնված ԳԱՌՆԻ Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին:

ՔՈՒՐՄ - Հուրը, զորությունը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված է՝ Ք - չգիտակցված հունչարմատով, ԱՐ /զորություն/ բառարմատով և Մ /պահել/ հունչարմատով՝ Ք - ՈՒՐ /ԱՐ/ - Մ:
ՔՈՒՐՄ - ը Արիների հոգևոր առաջնորդ է՝ Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող:
Համեմատած մյուս՝ Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: ԵՎ սերունդների այդ Հուրի սնումը և պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈՒՐՄԵՐ -ը:
ՔՈՒՐՄ - ի հոմանիշն է ՄՈ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստը՝ Հուրը պահպանող:
Քրմությունը /Մոգությունը/ իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում և գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգևոր առաջնորդ՝ ՔՈՒՐՄ:
դ. ԿԵՆԱՑ ՀԱՄԱԿԱՐԳ
ՈԻ - Բացարձակ հուրի տեսակային /անհատական/ ամբողջություն:
Լեզվաբանորեն կազմված է՝ Վ /գերագույն, բացարձակ/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Վ - Օ /Ա/ - Ի:
Ըստ այդմ, ՈԻ - նշանակում է տեսակային /անհատական/ բացարձակ հուր:
Փաստորեն ՈԻՆ - աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է, իսկ ՀՈԻՆ - նյութականացված մարմնով ՈԻՆ է: /տես՝ ՀՈԻ/:

ՀՈԻ - Տեսակային /անհատական/ ամբողջության հուրի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է՝ Հ /հաստատում/ հունչարմատով, Ա /Օ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Հ - Օ /Ա/ - Ի:
Ըստ այդմ, ՀՈԻ - նշանակում է տեսակային /անհատական/ մարմնավորված հուր: Փաստորեն ՀՈԻ - ն նյութականացված մարմնով ՈԻՆ է, իսկ ՈԻ - ն աննյութ, հրե մարմնով ՀՈԻՆ է: /տես՝ ՈԻ/:

ԵՆ - Կյանք /յանք/ խորհրդի եզակի արտահայտությունն է:
Լեզվաբանորեն կազմված է՝ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով՝ - ԷՆ /ԱՆ/:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:00:56 
ԱՍ - Բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈՒՐԴ իմաստ:
Օրինակ՝ ասել, Ասողիկ, վասն, դաս:

ԱՍՏ /ՈՒՍՏ/ - երագույն խորհուրդ, խորհրդի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է ԱՍ - բառարմատով և Տ , հաստատում արտահայտող հունչարմատով:
Օրինակ՝ իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

ԱՍՏՎԱԾ - գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, Վ - կրավորական մասնիկով և ԱԾ /բերել, պահել/ արմատով:
Նույն օրինաչափությամբ՝ սերված, ծնված, արարված...
Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ հասկացությունները: Արարիչը մեկն է՝ ԱՐԱ՛ - ն /Արարող Զորություն/: Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ երագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի և այլն:
ՈՒստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական գերագույն Խորհուրդ է զգում: ԵՎ Ազգի հոգևոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական երագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:
Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգևոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունը՝ Ազգի հոգևոր սնանկության արտահայտություն:

ԱՂ - Արմատ, որ արտահայտում է ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստները:
Օրինակ՝ աստըղ, աղջիկ, տըղա, աղբյուր, հաղթ, աղի, չաղ, մաղթանք...

ԱՍՏՂԻԿ - Սիրո երագույն Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, ԱՂ /սեր, հաճելի/ բառարմատով և ԻԿ քնքշացուցիչ մասնիկով՝ ԱՍՏ - ԸՂ /աղ/ - ԻԿ:
Ըստ հայկական ավանդության /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/, ԱՍՏՂԻԿ - ը, որպես Սիրո գերագույն Խորհուրդ, ճանաչված է Սիրո Աստվածուհի: ԵՎ Աստղիկն է մշտապես հովանավորում Արիների սիրո զգացողությունը:
ԱՍՏՂԻԿ - ին՝ Սիրո երագույն Խորհրդին է նվիրված Վարդավառը: Վարդավառի տոնակատարությամբ Արիները փառաբանում են ԱՍՏՂԻԿ - ին, նրան վարդ ծաղիկներ նվիրում, վարդաջրով օծում են իրար և իրենց մեջ նորոգում են Աստվածային Սիրո զգացողությունը: Ըստ այդմ, ԱՍՏՂԻԿ - ին անվանում ենք նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Գերագույն Խորհուրդը Պահպանող:

ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ - Ոգու ՈՒխտի, Հոգևոր ՈՒխտի, Դաշինքի Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՐ /ուխտ/ արմատով՝ ՄԱՀ - ԱՐ՝ ՄԻՀ - ԸՐ՝ ՄԸՀ - ԷՐ:
Ի դեպ, հնդկական ԹԱՃ - ՄԱՀԱԼ դամբարանը հենց նույն բառակազմությունն ունի և արտահայտում է նույն խորհուրդը՝ ԹԱՃ /մեծ, բարձր/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/, որ նույնանում է ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ խորհրդին:
Որպես Ոգու ՈՒխտի խորհուրդ, հայերի մեջ ՄԻՀՐ - ը /ՄՀԵՐ/ հաճախ նույնանում է ԱՐՏԱՎԱԶԴ - ին, որ նշանակում է Արտի Աստված: ԱՐՏ - ը՝ արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է /Օրենքը/: ԵՎ շատ հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝ Արտավազդ Միհր /Արտի Աստված Միհր/: Երբեմն էլ գործածվում է միայն ԱՐՏԱՎԱԶԴ խորհուրդը:
ՏԻՐ – Իմաստության Աստված։ Լեզվաբանորեն դեռ չպարզված։

գ. ՀԱՎԱՏՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՎ- Բառարմատ, որ նշանակում է ԿՅԱՆՔ, ՀՈԻ, ՈՒԺ, ԷՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴ:
Օրինակ՝ հավատ, ավյուն, հավ, արյավ /արև/, բարյավ /բարև/, բավ, ցավ, հարյավ, Նավասարդ:

ԱՐԵՎ - Կենաց Զորություն, Կենաց Արարում:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /արարում, զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներով՝ ԱՐ - ԱՎ՝ ԱՐՅԱՎ /ԱՐԵՎ/:
Ըստ այդմ, ԱՐԵՎ - ը չի նույնանում ԱՐԵ - ին: ԱՐԵ -ը, որպես Հրե Զորություն, Վահագնի խորհրդանիշն է /բայց ոչ՝ նույնությունը/: Իսկ ԱՐԵՎ - ը, որպես Կենաց Զորություն կամ Կենաց Արարում, նույնանում է Արարչին: Այսինքն՝ Արևը Արարչից բխող Կենաց Ջերմությունն է, Լույսը, Զորությունը:

ԱՐԵ - Հրե Զորություն:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն/ և Ա /հուր/ արմատներով՝ ԱՐ - Է /Ա/:
ԱՐԵԳԱԿ - ը կազմված է ԱՐԵ բառով և ԱԿ արմատով և նշանակում է Հրե Զորության Ակ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
ԱՐԵՎՈՐԴԻՆ կամ ԱՐՈՐԴԻՆ, որպես Հավատքային Խորհուրդ, փաստորեն Արիների հոգևոր էության որակական արտահայտությունն է և նրանց Տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունը: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը գենետիկական որակ է և մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Բոլոր Հայերը իրենց ծագումով Արորդի են: ԵՎ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են. իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, կրոնական մոլուցքով ժխտում են իրենց իսկ ծագումը:

ԱՎԵՏ - Գիտելիք, իմաստավորված խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՎ /խորհուրդ/ և ԱՏ/ամփոփում/ արմատներով՝ ԱՎ - ԵՏ /ԱՏ/:
ԱՎԵՏ - խորհրդով են կազմված ԱՎԵՏԵԼ, ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏԱՐԱՆ խորհուրդները: ԱՎԵՏ խորհրդի հնչյունափոխված ձևերն են ռուսերեն Վեդատյ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն Վեդա խորհուրդները:
Ավետարան - նշանակում է Իմաստավորված Խորհուրդների համակարգ:

ՀԱՎԱՏ - Հաստատուն հոգևոր ընկալում:
Լեզվաբանորեն կազմված է՝ Հ - հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներով՝ Հ - ԱՎ - ԱՏ:

ՀԱՎԱՏՔ - Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:

ՀԱՎԱՏՔ - ը խիստ տարբեր է ԿՐՈՆ - ից: ՀԱՎԱՏՔ - ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ - ը՝ արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ - ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 12:59:49 
Ի դեպ, պարսիկները ԱՐԱ՛ - ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ /պաշտելի/ մակդիրը՝ ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ՛ կամ պարզապես ԱՐԱ՛:
ՈՒստի կոպիտ սխալ է ԱՐԱ - ին ԱՐԱՄԱԶԴ ասելը:

ԱՀ - Արմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ:
Օրինակ՝ ահագին, ահռելի, ահավոր...
ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ.
Օրինակ՝ մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն...
Վ - արմատը ավելանալով ԱՀ - արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ - գերհզոր, աստված:
Օրինակ՝ Վահագն - Հուր Աստված, Յահվահ - Սարսափի Աստված, Վահան - Աստծո տված:

ԱՆ - 1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՍՆՈՒՄ:
ԱՆ - արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ՜
Օրինակ՝ նան -ծնող, սան - որդի, ծիրան - ծիրի /տիեզերական/ պտուղ, Սիրան -սիրո պտուղ, Միհրան - Միհրի որդի, Վարդան - վարդի ծնունդ, Վահան - Վահի /աստծո/ տված, Անուշ - հոգուց ծնված:
ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց ազգանունների /տոհմանունների / կազմության մեջ.
Օրինակ՝ Արամյան, Մուրադյան ազգանունների մեջ ԱՆ - ը նշում է Արամի, Մուրադի տոհմի ծնունդ, սերունդ լինելը, այդ տոհմին պատկանելը՝ Արամի ան - Արամյան, Մուրադի ան - Մուրադյան:
ԱՆՔ - ը ԱՆ արմատի հոգնակի ձևն է.
Օրինակ՝ Արամի անք - Արամյանք, Արամենք, Արամենց...նաև՝ մեր անք - մերոնք, ձեր անք - ձերոնք, իմ անք - իմոնք:

ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակ՝ գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն:
- 2. Ժխտական ածանց՝ անտուն, անհաս, անհուն, անտեր:

ԱՆԱՀԻՏ - Ծնող Զորություն, Աստվածամայր:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՆ /ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներով՝ ԱՆ - ԱՀ - ԻՏ:
ԻՏ - արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներում՝ ԱՆԱՀԻՏ /հայերեն/, ԱՆԱՀԻՏԱ /պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը:
Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ - ԱՀ բաղադրությամբ՝ ԱՆԱՀ - ԱՆՆԱ, որտեղ Ա՛ - Ձայնի ուժգնության շնորհիվ Հ - ն սղվում է:
Հետագայում ԱՆԱՀԻՏ /ԱՆՆԱ/ - խորհուրդը վերածվել է հատուկ անունի: ՈՒստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ /ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը:
Օրինակ՝ Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի - Աննա, Աննա Մարիա:
Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ - ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանակության արդյունք:
Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ է:
Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/
Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: ԵՎ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմնավորում, ամեն մի պտղաբերում: ԵՎ ավանդաբար, հայերը մինչև հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմնավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմնավորումի տոնը՝ Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանից՝ հովանավորել հողի բեղմնավորումը: ԵՎ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումի՝ բերքահավաքի տոնը՝ Խաղողօրհնեքը, փառաբանելով Անահիտին և խնդրելով նրան՝ օրհնել տված պտուղները:
Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի:

Ա - Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ իմաստ:
Օրինակ՝ Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ...

ՎԱՀԱԳՆ - Գերագույն Հրե Զորություն, Հուր - Աստված:
Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և Ա /հուր/ արմատով՝ ՎԱՀ - ԳԱՆ:
ՎԱՀԱԳՆ - ը որպես Գերագույն Հրե Զորություն՝ ՀՈՒՐ - ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի:
Օրինակ՝ ՎԱՀԱԳՆ - ին հնդիկներն անվանում են ԱՆԻ, ռուսները՝ ԱՈՆՅ, պարսիկները՝ ՎԵՐԱՏՐԱՆԱ:
Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ ՎԵՐ - ԱՏՐ, որ նշանակում է երագույն զորության կրակ և ԱՆ - ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ - ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը:
ՎԱՀԱԳՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱԳՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ - ի, որը Հողի /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱՆ - ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:
Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, ՈՒժի հովանավորն է :
Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ - ին անվանում են նաև Վիշապաքաղ:
Գարուն է բերում ՎԱՀԱԳՆ աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը:
ՎԱՀԱԳՆ ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 --ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են:
Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱԳՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱԳՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:
Վահագնին են նվիրված Տրնդեզը և Ամանորը:

ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված:
Լեզվաբանորեն կազմված է Յ - չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով:
Դեռ չպարզաբանված Յ - հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ - ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է:
Այսօր՝ Տիեզերական Ձմռանը, երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ ՅԱՀՎԱՀ - ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 12:59:17 
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ - Նորոգումի խորհուրդն է:

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ խորհրդով և ԳՈՐԾ /իրագործել/ բառով:
Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: ԵՎ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ:
Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա:
ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը:

ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԻՉ /մի բան անող/ արմատով:
Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ - ը նշանակում է գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԵՎ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն է՝ ԱՐԱ՛ -ն:
Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: ԵՎ Ստեծողի ու Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունակցական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարվածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ: Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները:
Ըստ այդմ, իմ Արարիչը իմ հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը... և այդպես խորանալով մինչև Բացարձակը, կհասնեմ ԱՐԱ՛ - ին՝ Բնության Արարող Զորությանը: ԵՎ փաստորեն ԱՐԱ՛ - ն է իմ Բացարձակ Նախահայրը՝ իմ ԱՐԱՐԻՉ -ը: Ըստ այդմ էլ՝ Արիները իրենց ճանաչում են որպես Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Արայի որդի, Արարչածին:
Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչև Հողածին Ադամը,

ԱՐԱՐՈՒՄ - Արարչագործության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ՈՒՄ - բայակերտ ածանցով:
ԱՐԱՐԵԼ՝ չի նշանակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ -ուն: Արարում է միայն Հայրը:
Այսպես՝ Արա՛ն Արարատում Արարել է Արիին: Այսինքն՝ Արա՛ն Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքն՝ Յահվան Ադամի Հայրը չէ. նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ:

ԱՐԱՐԱԾ - Արարչագործության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԱԾ /բռնել, պահել/ բառարմատով:
ԱՐԱՐԱԾ - ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ - ը Արարչի Որդին է՝ Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները:

ԱՏ - Բառարմատ, որ նշանակում է ՏԵՂ, ԱՄՓՈՓՈՒՄ:
Օրինակ՝ բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ:

ԱՐԱՐԱՏ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ /տեղ/ բառարմատով՝ ԱՐԱՐ - ԱՏ:
ԱՐԱՐԱՏ - ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսից՝ Կովկասյան լեռնաշղթան, հարավից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան, արևելքից՝ Կասպից ծովը: Իսկ արևմուտքում ընդգծված սահման չունի և սահմանափակվում է Հայկական Բարձրավանդակով: Այսինքն՝ փաստորեն ԱՐԱՐԱՏ - ը Հայկական Բարձրավանդակն է:
Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/ սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ - ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի /Արմեն/ անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին /տես՝ Արմեն, Հայ/: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:
ԱՐԱՐԱՏ - ը, որպես Արիների Բնակ՝ Արարման Վայր, ճանաչված է նաև այլ ազգերի կողմից: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիները՝ ՈՒրարտու, շումերները՝ Արատտա:

բ. ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցով՝ Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական /Տիեզերական/ Էներգիա, Բացասական /Հողի/ Էներգիա:

ԱՐԱ՛ - Արարող Զորություն, Արարիչ:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /սերում, արարում/ և ԱՀ /հզոր/ բառարմատներով՝ ԱՐ - ԱՀ:
Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ - հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարչի էությունը՝ ԱՐԱ՛:
Ի դեպ, ԱՐԱՀ բառակազմական ձևը հնչյունափոխությամբ անցել է Սեմական Արաբներին և պահպանվել է ԱԼԼԱՀ ձևով: Իսկ ԱՐԱ՛ խորհուրդը ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին և պահպանվել ՐԱ ձևով:
Որոշ Արի Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ - ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլ՝ ԱՐ - ԱՆ: Այսպես՝ հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈՒՆԱ՝ Վ - ԱՐ - ՈՒՆ/ան/ - Ա, իսկ ռուսների մոտ՝ ՊԵՐՈՒՆ՝ Պ - ԷՐ/ար/ - ՈՒՆ/ան/ լեզվական բաղադրությամբ:
Սակայն ԱՐ - ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Բանն այն է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում էր հենց ԱՐԱ՛ խորհրդով՝ ԲԸՐԱՀՄԱ՝ Բ - ԸՐ /ԱՐ/ - ԱՀ - ՄԱ, իսկ ռուսների մոտ՝ ՅԱՐ խորհրդով: Ըստ երևույթին հետագայում և՜ հնդիկների, և՜ ռուսների մոտ բացակայել է ի սկզբնապես ճանաչված Աստվածամայրը՝ Անահիտը: ԵՎ Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Իսկ զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձևավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ:
Այսպես՝ Արարիչը արտահայտվում է ԱՐ - ԱՀ /Արարող Զորություն/ բաղադրությամբ, իսկ Աստվածամայրը՝ ԱՆ - ԱՀ /Ծնող Զորություն/ բաղադրությամբ: Այնինչ, Հոր և Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ - ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում է՝ ԱՐԱՐՈՂ - ԾՆՈՂ, ՀԱՅՐ - ՄԱՅՐ: Այսինքն՝ այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ:
Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵՍՏԱ/ պահպանվում է Արարչագործության երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՆԱՀԻՏԸ Մայրն է բոլոր Աստվածների ու Արիների, իսկ ԱՐԱ՛ - ն Արարչի Բացարձակ Էությունն է, որ արտահայտվում է ԱՐ - ի խտացումով Ա՛ - Բացարձակ Ձայնի մեջ /Հ -ի սղումով/:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 12:56:44 
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Ա Ս Տ Վ Ա Ծ Ա Շ Ո Ւ Ն Չ

( ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ )

Ո՛վ, Արարչածին Հա՜յ, ավերակների վրա մի՜ ողբա երբեք և փլատակների մեջ մի՜ որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա՞տք ես ուզում՝ գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն:


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ -
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է:
Ի՞նչ է Հայոց Լեզուն Հայի համար:
Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի նա: Այն Արարչից է գալիս: ԵՎ մեր նախահայր Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաև Հայոց Լեզուն որպես իր հոգևոր էություն: ԵՎ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ և բազմաթիվ Արի Ազգեր ձևավորել:
Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաև բոլոր Աստվածները: ԵՎ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել:
Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների համակարգ է:
Հայ Ազգը, որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ... ԵՎ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի և այլ որակական դրսևորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: ԵՎ պատահական անուն չի լինում երբեք:
Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:
Այսպես՝ հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո՞ւ Արեգ, ի՞նչ է նշանակում Արեգը, ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի՞նչ կազմություն ունի և այլն:
Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:
Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: ԵՎ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:
Վաղուց արդեն, որպես Հոգևոր Եղեռնի հետևանք, մենք օտարվել ենք մեր հոգևոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: ԵՎ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: ԵՎ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված են զուտ քերականական կանոններով:
ԵՎ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո՜չ՝ ներքին հոգևոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, և մենք չենք կարող արարել և մենք չենք կարող խոսել Աստվածների հետ:
ԵՎ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաև կենդանի արարչագործությունը:
ԵՎ Ազգի հոգևոր եղեռնը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ և դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ:
Ազգային խորհուրդները արտահայտվում են լեզվի արմատների միջոցով /բառարմատներ և հունչարմատներ/: Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. և այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:
ԵՎ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: ԵՎ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում:

ա. ԱՐԱՐՉԱՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ա՛ - Բացարձակ Ձայն, որ արտահայտում է ամեն գոյություն, լինելություն:
Լեզվական համակարգում Ա՛ - Ձայնի հարազատ արտահայտիչն է Ա - հնչյունը: Իսկ մյուս ձայնավոր հնչյունները Ա - հնչյունի տարբեր երանգներն են և շատ դեպքերում իրենց մեջ պահպանում են Ա - հնչյունի արմատական իմաստները:
Օրինակ՝ Էրման /Արման/, Իրան /Արիան/, Հէք /Հայք/, ուշ /աշ/, ուտ /ատ/ և այլն:

ԱՐ - Կենսակերտ բառարմատ, որ նշանակում է ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ: Համապատասխանում է ԱԶ արմատին:
ԱՐ - կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ արտահայտող խորհուրդներ:
Օրինակ՝ արյուն, արգանդ, արմատ, արև, մարդ, արքա, դար, գարուն, բարի, չարի, Արա, Արի, արտ, արու...

ԱՐԱՐ - Կրկնավոր արմատ՝ ԱՐ - ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ:
Ըստ այդմ, ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջ՝
Արար - իչ, Արար - ատ, Արար - ած, Արար - ել:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 12:54:53 
ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏ

Ո Ւ Խ Տ Ա Գ Ի Ր Ք

Ա Ր Ո Ր Դ Յ Ա Ց

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝

ԱՐԱՅԻ ԿԵՆԱՑ ԱՐԵՎՈՎ ՕԾՎԱԾ
ԱՐՈՐԴՅԱՑ ՆՈՐՈԳ ՈՒԽՏԻ ՔՐՄԱՊԵՏ
ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆԻ

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԻ
9588 թ. ( 2005 )
ԷՐԵՎԱՆ

Ո Ւ Ղ Ե Ր Ձ

Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՜կ ես դու, ո՛վ, Արի Հա՜յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո՛վ, Արի Հա՜յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՜ մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՜ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի՜ր նրա մեջ, ո՛վ, Արի Հա՜յ, գնա՜ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՜ր նրանց, ապրի՜ր նրանց հետ, բոցավառվի՜ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՜ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՜ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՜յ, լինել աստվածամա՜րդ, լինել Արորդի՜:

ՍԼԱԿ
ԿԱԿՈՍՅԱՆ

Հայաստանի Գերագույն Քրմապետ

Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը

ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:

Ցնծա՜ բյուրվիշապ Արարատ Աշխա՜րհ՝ փրկության Աստված Վահա՛գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
Հազա՛ր - հազա՛ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՛ր - հազա՛ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՛ր - հազա՛ր փառք Հրե Վահագնին,
Հազա՛ր - հազա՛ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՛ր - հազա՛ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա՛ր - հազա՛ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա՛ր - հազա՛ր արևով օծված,
Որ հազա՛ր - հազա՛ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՛ր - հազա՛ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 12:54:22 
ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐԻ ՈՒԽՏԱԳԻՐՔ

Армяно Языческий Книга Завета



Ваше сообщение

(jpg, gif, png) Для вставки фото с io.ua вписывайте URL адрес страницы с ним (https://io.ua/№№№№№№)
URL адреса автоматически преобразовываются в гиперссылки.
Ссылка на видео YouTube вида https://youtu.be/11-ти_значный_код_видео преобразовывается в плеер YouTube
Имя


Страницы: 1 2 3 4 5

UBN