Хорхоруни


Ваши сообщения автор сайта не принимает.
Всего 146 сообщенийСтраницы: 1 2 3 4 5

 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:17:18 
դ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾԱԳՈՒՄԻ


1. Ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն խորհուրդ իր անունն ունի. և պատահական անուն չի լինում երբեք:
2. ԵՎ Հայք ու Արմեն անուններն էլ, հազարամյակներից եկած, անպայման իրենց մեջ մի խորհուրդ ունեն: Ինչո՞ւ ենք մենք Արմեն ու Հայք կոչվում, և ո՞րն է դրանց խորհուրդը:
3. Աստվածայինի խորհուրդ ունի ՀԷԳ կամ ՀԱՅԳ -ը՝ Հ /բացարձակ/ Էգ՝ ԱԳ /հուր/՝ բացարձակ հուր, հրեղեն, աստված: Արին Արայից սերված երկրային Հայգի անունն է, որ հենց ինքը Արա՛ն է կնքել, որպես երկրի արարող Որակ: Ըստ այդմ, Արի նշանակում է երկրի արարող որակ՝ երկրային աստված:
4. ԵՎ Հայգ Արիից ծնված սերունդները Հայք /Հայամարդ/ և Արմեն /Արի մարդիկ/ են կոչվում. երկուսն էլ Աստվածամարդ են նշանակում:
5. ԵՎ նրանց Բնօրրանը Հայաստան և Արարատ է կոչվում: Հայաստան՝ ՀԱՅԳ /աստված/ - ՍՏԱՆ /վայր/՝ Աստվածավայր. Արարատ՝ ԱՐԱՐ - ԱՏ /տեղ, վայր/՝ Արարման վայր: ԵՎ հոմանիշ են Հայքն ու Արմենը. հոմանիշ են նաև Հայաստանն ու Արարատը:
6. ԵՎ մարդկային բոլոր Տեսակները մեզ ճանաչում են որպես Արմեն՝ Աստվածամարդիկ. և դա հաստատում է Արիների՝ Հայերի ծագումնաբանական աստվածային խորհուրդը:
7. Բնության մեջ բոլոր բնական Տեսակները կազմված են արարչական չորս տարրերի՝ Հողի, Ջրի, Օդի, Հուրի հարաբերակցությամբ:
8. Այդ բնական տարրերի որակական հատկություններն են. Հող՝ պնդություն. Ջուր՝ ճկունություն, սահունություն. Օդ՝ զգայունություն, թափանցիկություն, շարժում. Հուր՝ ջերմություն, էներգիա:
9. ԵՎ բնական Տեսակների մեջ Հողի ու Ջրի տարրերը ապահովում են նրանց նյութական որակը, իսկ Օդի և Հուրի տարրերը՝ զգացական, լիցքային որակը:
10. ԵՎ բնական Տեսակների բազմազանությունը պայմանավորված է նրանց մեջ այդ չորս տարրերի բազմազան հարաբերակցությամբ:
11. ԵՎ Բնության մեջ Տեսակների որակական նույնություն գոյություն չունի: Զգացական որակների տարբերությամբ Տեսակները մշտապես գտնվում են ներքևից վերև աստիճանական հաջորդականության մեջ:
12. ԵՎ Բնության մեջ տարբեր Սեռերի /Հող, Բույս, Կենդանի, Մարդ.../ ընդգծումը զուտ պայմանական է, և իրականում նրանց միջև կտրուկ անջրպետ գոյություն չունի. այդ Սեռերը իրար հետ կապված են միջանկյալ Տեսակներով:
13. Չէ՞ որ Կենդանական Սեռի մեջ մտնում են՝ իր մեջ բուսական որակներ կրող ամենապարզ Տեսակի կենդանուց մինչև արդեն մարդկային որոշ որակներ ունեցող ամենաբարձր Տեսակի կենդանին:
14. Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև մարդկային Սեռի մեջ. և դա պայմանավորված է մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի մեջ բնական չորս տարրերի հարաբերակցության տարբերությամբ:
15. ԵՎ այն, որ Արի Հայերը ճանաչված են որպես Աստվածամարդ, հաստատում է, որ նրանց մեջ առավել գերազանցում է Հուրի տարրը, համեմատությամբ մյուս մարդկային Տեսակների՝ Ցեղերի:
16. ԵՎ Հայ Արիները երկրի բոլոր՝ նաև մարդկային՝ Տեսակների մեջ ամենաբարձր զգացական որակն են:
17. Բայց Հայ Արիի Աստվածամարդ լինելը հաստատում է, որ այնուամենայնիվ, Արիները բնական ամենաբարձր զգացական որակը չեն:
18. ԵՎ Արիներից վեր Աստվածները կան, որոնց մեջ բացարձակ գերիշխում են Օդի և Հուրի տարրերը, նվազագույնի հասցնելով Հողի և Ջրի տարրերը:
19. ԵՎ Արիները միջանկյալ բնական Տեսակ են Աստվածների ու մարդկանց արանքում, իրենց մեջ կրելով և՜ աստվածայինը, և՜ մարդկայինը:
20. ԵՎ Արան ինքն է Արարատում արարել Հայգ Արիին, որից առաջացել է Աստվածամարդերի Տեսակը. և արարել է, որպեսզի չխախտվի օրինաչափությունը երկրի վրա, և Աստվածների ու մարդկանց միջև անջրպետ չլինի:
21. ԱՐԵՎ է Արա՛ն և իր Կենսահուրն է սփռում Աշխարհում: Արա՛ն իր Արևով սնում է Աստվածներին. Աստվածները սնում են Աստվածամարդերին՝ Արիներին. Արիները սնում են մարդկանց. մարդիկ սնում են կենդանիներին և այդպես շարունակ:
22. ԵՎ Արարատն է Բնակը Արի Տեսակի: Հենց Արարատում են արարվել Արիք: ԵՎ ապա հենց Արարատից, Արի տոհմերից, գաղթական խմբեր տարածվել են երկրի վրա:
23. ԵՎ այդ ազգակից տոհմերը Արի բազմաթիվ Արի ազգեր են կազմել և հենց հայրական օջախի կողքին իրենց ազգային տներն են շինել:
24. ԵՎ այդ բազմաթիվ ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն արմատից սնունդ են ստանում, հայրական օջախից կրակ են ստանում:
25. ԵՎ ազգերն Արի ճյուղերն են Արի Ցեղածառի, որն իր Արմատով հենց Արարատի կրծքում է կանգնած: ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս՝ Արի տոհմերի ամբողջություն է դա, որից ածանցվել են բազմաթիվ ազգեր:
26. ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս կոչվում է Արմեն՝ Հայ Արմեն կոչվում. այդպես է կոչվում Ցեղի անունով:
27. ԵՎ Հայը՝ Արմենը, ազգ չէ պարզապես, ածանցում չէ նա՝ նա Ցեղն է Արի, Արմատն է Ցեղի, և հենց նրանից են ազգերն ածանցվել:
28. Հայը ընդհանրական որակն է Ցեղի. Արի որակի խտացումն է նա՝ նա Ցեղի լեզուն իր մեջ է պահում. հավատքը Ցեղի իր մեջ է սնում. իր մեջ է կրում բարքերը Ցեղի. իր մեջ է երկնում ստեղծումը Ցեղի և հենց իր մեջ էլ Արային է զգում ու Արի ազգերին կապում նրա հետ:
29. ԵՎ ազգերն Արի առողջ են այնքան, քանի Արարատում իրենց Արմատն են զգում և սնվում են իրենց Արմատից:
30. Արարչածին է Արին, և Հողածին է Տիտանը, քանզի Հողի տարրն է նրա մեջ գերազանցում:
31. ԵՎ Արիների ու Տիտանների արանքում բազմաթիվ մարդկային Տեսակներ՝ Ցեղեր կան:
32. ԵՎ թե Արի Հայը երկրի որակն է արարող, ապա Չարի է Տիտանը՝ չարարող Տեսակ, բայց հույժ անհրաժեշտ մարդկության համար և անհրաժեշտ է որպես մոռացության որակ:
33. Չէ՞ որ մարդու ուղեղի մեջ կան արարող բջիջներ, բայց կան նաև չարարող՝ մոռացումի բջիջներ: Եթե մարդ իր ամեն լսած, ամեն տեսած և ուսանած, ամեն մի միտք անվերջ հիշի, ի՞նչ կլինի՝ մարդը, անշուշտ, կխենթանա: Առողջ մտքի և արարումի համար անհրաժեշտ է, որ մարդ շատ բաներ նաև մոռանա: ԵՎ այդ մոռացումն իրագործում են չարի բջիջները:
34. Եթե չլիներ ավերող Չարին, և միայն Արին ստեղծեր ու ստեղծեր՝ ո՞ւր կհասներ նա. նա կհագենար, նա կլճանար ու էլ չէր զգա ստեղծելու պահանջ, և արարող Արին Չարի կդառնար:
35. Արին ու Չարին թե գոյություն ունեն համատեղ, ուրեմն երկուսն էլ անհրաժեշտ են. բայց անհրաժեշտ են համաչափի մեջ:
36. Թե Չարին չափից ավել զորանա, և Արին թուլանա չափից ավելի՝ Չարին ահավոր ավեր կգործի. նա այնուհետև ոչ թե կքանդի, այլ կկործանի, և մարդկությունը կհիվանդանա՝ նա կկորցնի իր հիշողությունը:
37. Հայգ է Արին՝ բացարձակ Հուր և Տիեզերական Հուրից է սնում իր ներքին կենսահուրը. Հող է Տիտանը և Հողից է սնում իր ներքին կենսահողը:
38. Վաղուց Տիեզերական Ձմեռն է իշխում, և պակասել է Հուրը երկրի վրա. նվազել է Արիների ներքին կենսահուրի սնունդը, և Արիները տկարացել են:
39. Տիեզերական Ձմռանը Տիտաններն են զորավոր, քանզի նրանց ներքին կենսահողը մշտապես իր բնական սնունդն է ստանում:
40. ԵՎ վաղուց արդեն սրվել է հակասությունը թուլացող Արիների և զորացող Տիտանների միջև. և վաղուց արդեն Տիտանները վտանգ են սպառնում արարումին ու Արիներին:
41. Բայց և այնպես, թեև զորացած, Չարի Տիտանները Արիներին միայն արյաց արյունով կհաղթեն:
42. ԵՎ Չարի Տիտանների հետ ամեն ուխտ կարելի է կնքել, բայց չի կարելի արյան ուխտ կնքել: Արյան ուխտը Տիտանների միակ հաղթական զենքն է Արիների դեմ:
43. ԵՎ հենց այդ արյան ուխտին որպես հետևանք, վաղուց արդեն Տիտանները երկրային աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ են ծնում՝ հրեշավոր էակներ, որոնք ո՜չ Աստվածամարդ են, ո՜չ Տիտան:
44. Ամենակատարյալը Տիտանների մեջ և ամենաանկատարը Աստվածամարդերի մեջ, այդ աստծո որդիները ատում են կատարյալ Աստվածամարդերին և արիական զորությամբ ու տիտանյան չարությամբ դուրս են գալիս իրենց Աստվածամարդ հայրերի Ցեղի դեմ՝ ավերելու, կործանելու, ստրկացնելու:
45. ԵՎ Արիները պարտվել են, իսկ անկատար Արիներ որպես կատարյալ Տիտան վաղուց բազմել են Արարատի գահի վրա:
46. ԵՎ Արիները վաղուց արդեն ստրուկ են դարձել Չարիի զորությանը. ուրացել են իրենց ծագումը. ուրացել են իրենց կենսաձևը և վաղուց արդեն ապրում են Հողածին Տիտանների կենսաձևով՝ Արարչածին Արին ապրում է որպես Հողածին Տիտան:
47. ԵՎ վիշտն ու հյուծող աղետները վաղուց ուղեկցում են Արիներին. վերացավ Արիների զորությունը, վերացավ սերը, արարումը. զավակները պատիվ չեն տալիս ծնողներին. ընկերը հավատարիմ չէ ընկերոջը. սեր չկա եղբայրների մեջ. կինը դուրս է եկել իրենից և կյանքն է դավում:
48. ԵՎ Արիները իրենց ձեռքով ավերում են իրենց քաղաքները, քանդում են իրենց տներն ու տաճարները, պղծում են իրենց նախնիների հիշատակը:
49. ԵՎ Արին գազազած ինքն իրեն է կրծում, ինքն իրեն է պղծում, ինքն իրեն դավում, իր արիությունն է հալածում իր մեջ և Արի եղբոր արյունով սնում Չարի Աստծո ստամոքսը անհագ: ԵՎ վաղուց արդեն Արիները իրենք չեն սնում իրենց ներքին կենսահուրը և վաղուց արդեն կենսահուրով չեն սնում մարդկությանը. և մարդկությունը վաղուց արդեն հիվանդացել է:
51. ԵՎ վաղուց արդեն իրենք իրենցից որբացած, Արիները որոնում են իրենց. որոնում են ամենուր, ամենքի մեջ, բայց ոչ՝ իրենց մեջ:
52. Արին միայն իր արյան մեջ պիտի որոնի իրեն, Արի արյունով ճանաչի Արիին և արյունով միանա նրան:
53. Արի արյունը ավելի զորավոր է, քան ցանկացած կրոն. և ոչ մի օտարածին կրոն չի կարող հաղթել Արիին, եթե արյունը մաքուր է:
54. ԵՎ ամեն մի Արի ինքն իր մեջ պիտի գտնի՝ օտար Աստվա՞ծն է զորավոր, թե՞ իր Արի արյունը:
55. Տիեզերական Ձմեռ է այսօր, և սառել են Արիների մարմիններն ու հոգիները: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն. Տիեզերական Հուրի բռնկում է լինելու երկրի վրա՝ ծնվելու է Վահագնը:
56. Գարնանամուտ է այսօր, և Գարնան շունչը արդեն զգալի է մեր երկրի վրա՝ Տիեզերական Հուրի ավելացումով:
57. ԵՎ Արիներն այսօր Տիեզերական Հուրից սնվելու ավելի մեծ հնարվորություն ունեն, քան նրանց հայրերն ու պապերը:
58. ԵՎ նրանք, ում Արի արյունն ավելի զորավոր է, քան օտար Աստվածը, իրենց արյան կանչով փարվում են իրենց հրեղեն ծագումին և Տիեզերական Հուրից սնունդ են առնում: Նրանք զորացնում են իրենց ներքին կենսահուրը, որ Տիեզերական Հուրի բռնկումին դիմանան և դիմավորեն Վահագնին:
59. Իսկ նրանք, ում մեջ օտար Աստվածն առավել զորավոր է, քան Արի արյունը, չեն զգում իրենց հրեղեն ծագումը, չեն դիմանում Հուրի զորությանը և գերադասում են մնալ խավարի ու երանելի տկարության մեջ:
60. Վահագնը ծնվելու է պահպանելու աստվածամարդերի Տեսակը և արարումը երկրի վրա: ԵՎ Մեծ Ջրհեղեղով երկրի վրայից պղծությունն է լվալու նա:
61. Միայն զորավորները կդիմանան Տիեզերական Հուրի բռնկումին. միայն զորավորները կդիմավորեն Վահագնին. միայն զորավորներին կհովանավորի Վահագնը, և միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը, քանզի միայն զորավորներից աստվածներ կծնվեն:
62. Իսկ տկարները չեն դիմանա Տիեզերական Հուրի բռնկումին. նրանք չեն դիմավորի Վահագնին. նրանց չի հովանավորի Վահագնը, և նրանք կկործանվեն, քանզի Արայի կամքով Վահագնը կոչված է պահպանելու աստվածամարդերի Տեսակը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի: ԵՎ տկարների ո՜չ կյանքն է պետք Արային, ո՜չ էլ՝ մահը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:16:16 
գ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՒՄԻ


1. Ծնումի Խորհուրդն է Անահիտը՝ ԱՆ /ծնում/ - ԱՀ /հզոր/՝ Ծնող Զորություն՝ Աստվածամայր:
2. Արարչագործությունը՝ դա արարումի և ծնումի միասնությունն է: ԵՎ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը:
3. ԵՎ թե Հայրը արարման բացարձակություն է՝ Հ /բացարձակ/ - ԱՐ /արարում/, ապա Մայրը արարումի պահպանողն է՝ Մ /պահել/ - ԱՐ/արարում/: ԵՎ Մայրը Հոր արարումը պահպանում է ծնումով:
4. Արարումը ժամանակ չի պայմանավորում. ծնումով է մայրը նորոգում հոր արարումը ժամանակի մեջ:
5. Ծնունդով է սկսվում կյանքի նոր պարբերությունը. իսկ պարբերությունները անսահման անգամ կրկնվում են, և մոր մեջ ու մոր միջոցով են կրկնվում դրանք:
6. Թե չկա արարում առանց ծնումի, նույնպես և չկա ծնում արարումից դուրս:
7. Արարումից դուրս որևէ ծնունդ ստեղծումն է նորի, որ հնարավոր չէ: Ծնունդը հենց արարումի նորոգումն է ժամանակի մեջ: Մայրը ծնում է եղածին. չեղածին նա ինչպե՞ս կծնի:
8. Թե ծնունդ չլինի, էլ ի՞նչ արարում՝ արարումը երբեք չի նորոգվի. թե արարումը չնորոգվի, նա չի պահպանվի, ուստի և արարում չի լինի երբեք:
9. Թե մայր չլինի, հայրն ինչպե՞ս նորոգի արարումը իր: ԵՎ հայրը իր որդու արարումը նորոգելու համար մայր է որոնում, որի մեջ և որի միջոցով նորոգի իր որդու արարումը: ԵՎ մայրը իր մեջ սնում է, ապա ծնում ու պահպանում է հոր զավակին:
10. ԵՎ Անահիտն է Մայրության Խորհուրդ: Հենց ինքը՝ Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմուքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, տառապանքի ծով - դա է Մայրությունը: ԵՎ այդ Մայրությամբ էլ նա Մայրն է կերտել Անահիտի մեջ:
11. Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր:
12. ԵՎ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի:
13. Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում, և էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: ԵՎ այդ ցավերով Մայր Անահիտը հենց ինքն է երկնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման գարուն է ծնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր մայրացումով:
14. Ամեն մի ծնունդ գարուն է կյանքի՝ լինի տիեզերական անհունության մեջ, թե ամենափոքր մի էակի:
15. Գարուն է կյանքի ամեն պարբերության ծնունդը, և ձմեռ է վախճանը նրա:
16. Տարին էլ երկրի կենաց մի պարբերություն է, որը սկսվում է գարնան ծնունդով և ավարտվում է հարաբերական մահով՝ ձմեռով:
17. Ծնունդով է սկսվում երկրի կենաց պարբերության գարունը. և գարունն է երկրի վրա նոր ժամանակ սահմանում:
18. Գարուն է ծնում երկրի վրա Մայր Անահիտը և ձմեռվա գորշությունն է ցրում երկրի վրայից, կյանքի գույները իրարից զատում և շաղ է տալիս ամբողջ երկրով մեկ:
19. Զատիկ է հյուսում Անահիտն ամենուր: ԵՎ բազմագույն է աշխարհը դառնում. ամեն մի էակ իր գույնն է ստանում. ամեն մի էակ իր բույրն է ստանում, ամեն մի էակ իր համն է ստանում:
20. ԵՎ տոնախմբություն է Զատիկը գարնան. և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ հավք, և՜ գազան, և՜ մարդ, և՜ աստվածամարդ բոլորը մեկտեղ ժպիտ են հղում գարնան արևին և փառաբանում Մայր Անահիտին:
21. ԵՎ Անահիտն է Աստվածածին Մայր. և Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ Անմահ Աստվածներ և մայրական ջերմությամբ սնում է նրանց:
22. ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Անմահ Աստվածների, աղերսեց Արային, որ իրեն պարգևի տառապալից մայրություն:
23. ԵՎ Հայր Արա՛ն հենց Անահիտի մեջ արարեց երկրային հրեղեն որդուն՝ Հէգին: ԵՎ երկնեց Անահիտը, ցավով երկնեց ու հենց երկրի վրա, Աստվածների կերտած Օրոցքում՝ Արարատում, ծնեց մի չքնաղ հրեղեն որդի՝ արեգատես, լուսափայլ, առողջ և ուժեղ: ԵՎ Արա՛ն նրան Արի անվանեց:
24. Բայց քանի որ երկրային աստված Արին այնքան զորավոր չէր, որքան նրա Աստված եղբայրները, ուստի Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած թե արթուն, աչքը չէր կտրում նրանից և մայրական գուրգուրանքով սնում էր նրան:
25. Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում է, պահպանում է նաև Արիից սերված Աստվածամարդերին:
26. ԵՎ մայրացումը եղավ երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ Անահիտը հենց իր Մայրությամբ պարգևեց բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
27. ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների. և մայրերն Արի նման են նրան, և նա նման է բոլոր մայրերին:
28. ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով մայրերի կողքին, ամեն երկունքին անձամբ հովանի, անձամբ մասնակից մոր ապրումներին, մոր երազներին:
29. ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների, շրջում է ամբողջ Արարատով մեկ, այցելում բոլոր լացող մայրերին, որբ մանուկներին, գուրգուրում նրանց, ամոքում նրանց վիշտը դառնագին և կյանք է բուրում, արև է բաշխում և աստվածային սեր սնում նրանց:
30. ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Տոհմի մայրերի՝ Տոհմի մայրերի մայրության պաշտպան:
31. Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ:
32. Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում՝ տոհմը ծնող, տոհմը սնող, տոհմը պահող ու զորացնող մորն է պահպանում:
33. Մայր Անահիտը ամեն ծնվողին ժպիտներ ունի, ամեն հերոսին համբույրներ ունի, ամեն մեռնողին արցունքներ ունի:
34. ԵՎ Անահիտը՝ Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մայրական սիրով հասնում է ամեն մեռնող հերոսի, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը լվանում, համբույրով կնքում աչքերը նրա և մեռնող քաջի քունը օրորում: ԵՎ Արի քաջը երանելի մայրական գրկում աչքերն է փակում և ոգիանում սփոփված ժպիտով:
35. Մայր Անահիտը հենց մոր կերպարով հայտնվում է քնած անմեղ մանուկին, ճոճում է նրան քաղցր երազում, համբույրներ դրոշմում, օրոր է ասում աստղերից քաղած անուրջ երգերով, ժպտում է նրան արևից պոկած հրե ժպիտով: ԵՎ քնած մանուկը ժպտում է սիրով, ժպտում երջանիկ՝ իր մորն է ժպտում, ժպտում աշխարհին:
36. Մայր Անահիտը՝ ոգու պահապան, ոգիների Մայր. իր գիրկն է առնում ոգիացած մանուկներին, մայրական գութով գուրգուրում նրանց, որ էլ չլացեն կարոտի ցավից. իր իսկ ջերմությամբ սնում է նրանց, որ էլ չմրսեն ձմեռվա ցրտից. մայրական սիրով սիրում է նրանց, որ թեև ոգի՝ որբություն չզգան, մայրիկ ունենան, մայրական գգվանք, որ երջանկանան լուսափայլ ոգիք ու սիրեն, սիրեն բոլոր ողջերին:
37. ԵՎ Անահիտը, ոգիացած մանուկին գրկած, մոր մոտ է գալիս նրա երազում, որ մայրը տեսնի ժպտադեմ որդուն, համոզվի նրա լինելության մեջ. հավատա, որ նա շունչ չէ մահաբեր, այլ՝ անմեղ ոգի, որդին անմարմին՝ սիրո, կարոտի զգացմունքով լեցուն և... մայրը սթափվի, էլ չսարսափի ու սիրի նրան ողջ զավակի պես:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:14:54 
բ. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ


1. Արարման Խորհուրդն է ԱՐԱ՛-ն՝ ԱՐ /սերում, արարում/ - ԱՀ /հզոր/՝ Արարող Զորություն՝ Արարիչ, ուր Ա՛ բացարձակ ձայնը չեզոքացնում է Հ հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության՝ Արարչի Էությունը որպես ԱՐԱ՛:
2. Արա՛ն է միակ ու բացարձակ Արարիչը ամբողջի, ամենի. և ամեն ինչ Աշխարհում Արայից է գալիս ու դեպի Արա՛ն է գնում:
3. Արա՛ն ոգի է և նյութ, միտք է և մարմին, նա զգացական է և նյութական, էություն է ու երևույթ:
4. Արա՛ն Գոյ է՝ Գոյության Ոգի. նա ով է, նա ինչ է, ամեն ոք, ամեն ինչ, ամեն:
5. Բացարձակ է Արա՛ն, անսկիզբ ու հավերժ, անսահման ու անժամանակ: Իրենն են, իր մեջ են երկինք, տիեզերք, ջերմություն և լույս, երկիր ու արեգ, միտք և հոգի:
6. ԱՐԵՎ է Արա՛ն՝ Կենաց Զորություն՝ ԱՐ /զորություն/ - ԱՎ /կյանք/:
7. Արա՛ն գերմեծն է ու գերփոքրը. և գերմեծն ու գերփոքրը նույնանում են Արայի մեջ:
8. Արա՛ն ամենազոր է, ճշգրիտ, հաստատուն: Նա ամենագոյն է, որ կյանք է տալիս ամեն գոյության. Նա ամենաուժն է, որ ուժ է տալիս ամեն զորության. Նա ամենանյութն է, որ խտանում է ամեն մարմնի մեջ. Նա ամենամիտքն է, որ արարումն է ամեն իմաստության. Նա ամենաոգին է, որ ճառագումն է ամեն երանության. Նա անժամանակն է, որ ժամանակն է հաստատում հաջորդականության. Նա անսահմանն է, որ սահման է հաստատում պարբերականության:
9. Արա՛ն անժամանակում է արարել Բնությունը և արարել է հենց իր էությանը համապատասխան: ԵՎ Բացարձակ Բնությունը նույնանում է Բացարձակ Արարչին:
10. ԵՎ բնական օրենքները նույնն են թե՜ մեզ համար և թե՜ Արարչի, քանզի Նա է ամենաճշգրիտ օրենքները սահմանել: ԵՎ նույնիսկ ինքը՝ Արա՛ն չի կարող իր հաստատած օրենքները խախտել:
11. ԵՎ Արա՛ն իր իսկ հաստատած օրինաչափությամբ անվերջ արարչագործությամբ նորոգում է ու պահպանում իրեն և իր մեջ բոլորը, ամբողջը, ամենը:
12. Արարումը նոր բան ստեղծել չի նշանակում, և ընդհանրապես Արարիչը ոչ մի նոր բան չի ստեղծում:
13. Արարիչը իր տիեզերքով, Աստվածներով, Աստվածամարդերով, մարդկանցով, ծառ ու ծաղկով, հավքով, գազանով մի ամբողջական Բնություն է: ԵՎ եթե Արարիչը մի նոր բան ստեղծի, կնշանակի՝ Բնությունը անկատար է, Արարիչն էլ է անկատար: Բայց Արարիչը կատարյալ է, Բնությունը կատարյալ է, և կատարյալ են ամենը Բնության մեջ:
15. Անսկիզբ է Արա՛ն, և ամենն են անսկիզբ. հավերժ է Արա՛ն, և ամենն են հավերժ. բացարձակ է Արա՛ն, և ամենն են բացարձակ:
16. ԵՎ Արա՛ն իր արարչագործությամբ հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով որակը նրանց:
17. Արա՛ն ինքն է անժամանակի մեջ ժամանակ հաստատում և ամեն սահման հաստատում անսահմանության մեջ: ԵՎ ժամանակի ու սահմանի մեջ կատարում է ինքնանորոգում իր բոլոր Տեսակների հավերժ նորոգմամբ՝ մահվան սահմանում և անմահության հավերժ ընթացքում:
18. Արա՛ն մշտապես զգում է իր բոլոր օրգանական մասերին և հենց նրանց մեջ է իրագործում իր ինքնանորոգումը մշտական արարչագործությամբ:
19. Արարումը անժամանակ է, Ծնունդն է հաստատում ժամանակ. Արարումը անսահման է, Ծնունդն է հաստատում սահման:
20. ԵՎ անսահման ու անժամանակ արարումի մեջ ամեն պարբերություն ծնունդով է հաստատում իր ժամանակն ու սահմանը:
21. ԵՎ թե Արարումի Խորհուրդն է Արա՛ն, ապա Ծնումի Խորհուրդն է Անահիտը, ԵՎ Արարչագործությունը՝ դա Արարումի և Ծնումի ամբողջություն է:
22. ԵՎ արարչագործությունը իրագործվում է Բնության բոլոր էակների մեջ և իրագործվում է հոր ու մոր միջոցով՝ հայրը՝ արարող, իսկ մայրը՝ ծնող:
23. Հայրը ծնվող զավակի մեջ արարում է նրա շարունակելիությունը, իսկ մայրը, ծնելով հոր զավակին, հաստատում է նրա կենաց շարունակելիության անսահմանության մեջ մի նոր պարբերություն:
24. Արա՛ն է Հայրը բոլոր Աստվածների և Աստվածամարդերի: ԵՎ Արայի կամքով է Երկիրը ծնել Տիտանին:
25. Արա՛ն է հենց Արարատում արարել իր երկրային որդուն՝ երկրային Հէգին /բացարձակ հուր, հրեղեն, աստված/ և իր անունով Արի անվանել:
26. ԵՎ Հէգ՝ Հայգ Արին մյուս Աստվածների պես անմահ չէ, բայց իր հավերժությունը հաստատում է սերնդատվությամբ՝ կյանքի ու մահվան անընդհատ հաջորդականությամբ:
27. Հէգ Արին Արայից սերված երկրային աստված է: ԵՎ հենց նրանից են առաջացել Աստվածամարդիկ, որ կոչվում են Հայամարդ կամ Արմեն:
28. Բացարձակ է Արա՛ն, և կատարյալ են զավակները նրա: Կատարյալ էր և Արին, որպես երկրային աստված. կատարյալ են և Հէգ Արիից սերված աստվածամարդիկ:
29. Արին Արայի հարազատ որդին է, Հէգ՝ բացարձակ հուր, հրեղեն է նա և Հայր Արայից արարչական զորություն է ժառանգել: ԵՎ Արիի սերունդները, որ նույնպես Հէգի բռնկումն ունեն իրենց մեջ, ժառանգել են նաև նրա արարչական զորությունը:
30. Արարիչ չի ընտրվում երբեք: Արարչի ընտրությունը արդեն Աստվածության ժխտում է, Բնության ժխտում է, բնականի ժխտում է և հոր ժխտում է:
31. Իմ արարիչը նա է, ով ինձ տվել է կյանք, ուժ, սեր և ում արյունն եմ կրում իմ մեջ: Դա իմ հայրն է, իմ պապը, ապուպապը, նրա պապը և այդպես մինչև Հայր Արա՛ն: Արա՛ն է իմ Բացարձակ Հայրը՝ Արարիչը, որ արարել է իմ բոլոր նախահայրերին:
32. ԵՎ ճանաչելով ինձ որպես Արորդի՝ Արայի որդի, ես զգում եմ իմ Արիական ծագումը, որ Հայր Արայից է գալիս. խնկարկում եմ իմ անարատ արյունը, որ Հայր Արայից է հոսում իմ երակներում. պայծառացնում եմ իմ ազնվական դիմագիծը, որ Հայր Արայից եմ ժառանգել և վեհացնում եմ իմ մեջ Վահագնյա ոգին, որ արտացոլումն է Հայր Արայի էության:
33. Հայր Արա՛ն հենց Արարատում ինքն է արարել իմ Ցեղը Արի և դեռ արարում է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ լինելությունը արարումով լցվի, որ իմաստավորվի լույսը արևի և աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի:
34. Հայր Արա՛ն իմ Արարիչն է, իմ հայելին է. ես ինձ եմ տեսնում Նրա պատկերում. Նա ինձ է նման, բայց Նա նման է նաև բոլորին, և բոլորի նման բնական է Նա:
35. Ես զգում եմ Նրա զարկերը սրտի, ես Նրա կրծքի ջերմությունն եմ զգում. և Նա հենց իմ մեջ արարում է ինձ:
36. ԵՎ ապրել Արայով, կնշանակե՝ ապրել բնական, կնշանակե՝ զգալ, որ Բնության մեջ Ոչինչը չկա. կա Ամեն Ինչը, և ամեն ինչը հենց լինելությունն է. և լինելությունը Արայից է գալիս ու Արայով է լինելությունը հաստատվում:
37. Արարիչը մի ամբողջություն է, և Բնության մեջ ամենը Նրա օրգանական մասերն են . և ինչպե՞ս կարելի է ճանաչել Արարչին, երբ անտեսում ենք Նրա օրգանական մասերը:
38. Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեր պատկերացման մեջ են միայն առանձին. իրականում դրանք բոլորը մի ամբողջություն են: ԵՎ որ երևույթի հետ էլ որ մենք առնչվում ենք, իրականում առնչվում ենք Բնության Արարչական Ամբողջության հետ:
39. Չէ՞ որ մենք, որպես բնական օրգանիզմ, մեր բոլոր օրգանական մասերի ամբողջություն ենք և պայմանականորեն ենք այդ մասերը դիտում առանձին - առանձին. իրականում դրանք բոլորը մեր ամբողջության օրգանական մասերն են:
40. ԵՎ մենք չենք կարող մեր մարմնի մի որևէ մաս անտեսել. անտեսելով մեր մարմնի որևէ մաս, մենք իրականում անտեսում ենք մեր ամբողջությունը:
41. Բնության մեջ ամենը ճանաչելով է, որ մենք ճանաչում ենք Արային. ամենը սիրելով է, որ մենք սիրում ենք Արային:
42. Մենք էլ ենք Արարչական Ամբողջության օրգանական մաս. ուրեմն մեզ էլ պահպանելով ու սիրելով այդ Ամբողջության մեջ, մենք պաշտում ու սիրում ենք Արային:
43. Մենք չենք կարող մեզ անջատել այդ Ամբողջությունից, հակառակ դեպքում մենք կկտրվենք հենց մեզանից և կդառնանք չարիք հենց Արարչի համար: ԵՎ ինչքան էլ աղոթենք ու ապաշխարենք, միևնույն է՝ մենք չարիք կլինենք:
44. ԵՎ իրականը թողած, վերացական դատողություններով մենք երբեք չենք ճանաչի Արային: Արային մենք կարող ենք ճանաչել միայն մեր շրջապատի իրականի մեջ և նրա միջոցով:
45. Մենք, որպես Աստվածամարդիկ, մեր ամբողջությունը պիտի որոնենք մեր շրջապատի իրականության մեջ՝ ծառ ու ծաղկի, հավք ու գազանի, սար ու դաշտի, ջրի, արեգի, մարդկանց ու Աստվածների մեջ: ԵՎ մեր ամբողջությունը որոնելով, մենք այդ բոլորի մեջ պիտի որոնենք մեզ, նրանց մեջ էլ գտնենք մեզ և նրանցով էլ ամբողջանանք որպես Աստվածամարդ ու ճանաչենք Արային, սիրենք Արային, միանանք Արային:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:13:48 
ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն

Բնությունը կենդանի որակական Ամբողջություն է, անսահման Ամբողջություն է, օրգանական Ամբողջություն է: ԵՎ Բնությունն ու Աստվածությունը նույնանում են իրար: ԵՎ այն ամենը, ինչ գոյություն ունեն Բնության մեջ՝ Աստվածության օրգանական մասեր են:
Բնություն-Աստվածությունը իր բոլոր օրգանական մասերի՝ բնական Տեսակների, ամբողջություն է: ԵՎ յուրաքանչյուր բնական Տեսակ իր որոշակի դերն է կատարում Բնության Ամբողջության մեջ: ԵՎ Տեսակն իր բնական դերը կատարում է այնքանով, որքանով ընկալում է բնական օրինաչափությունների խորհուրդները: ԵՎ այդ բնական Խորհուրդների համակարգն է ԱՎԵՏԱՐԱՆԸ:

ա. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՎԵՏԱՐԱՆԻ


1. Բնությունը մի օրգանական ամբողջություն է: Մեզ համար -անսահման ամբողջություն է: ԵՎ Երկիր մոլորակը մի օրգանական բջիջ է Բնության օրգանիզմի մեջ: Որպես այդպիսին, Երկիրն ունի իր բնական որակները և իր բնական դերը Բնության օրգանիզմի մեջ:
2. Երկիրը օրգանական ամբողջություն է և իր օրգանական մասերի ամբողջություն է: ԵՎ Երկրի ամեն մի օրգանական մաս իր որոշակի որակական դերն ունի Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
3. ԵՎ Երկիրն անիմանալի է առանց իր օրգանական մասերի: ՈՒստի անհեթեթություն է Երկիր մոլորակի ամբողջության մեջ ինչ-որ օրգանական մասի սկիզբ որոնելը: Բոլոր օրգանական մասերը իսկզբանե գոյություն ունեն Երկիր մոլորակի ամբողջության մեջ: Նաև՝ Մարդկությունը:
4. Որպես Երկրի ամբողջության օրգանական մաս, Մարդկությունը սկիզբ չունի: Նա կա Երկիր մոլորակի հետ միասին, նրա օրգանական մաս է կազմում և անպայման իր որակական դերն է կատարում Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
5. Մարդկությունն իր բնական դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ բնական որակները: Իր այդ բնական որակներով Մարդկությունն ընկալում է բնական խորհուրդները, իմաստավորում դրանք և ապրում ու գործում իր համար իմաստավորված այդ բնական խորհուրդներով:
6. Բնական խորհուրդները գոյություն ունեն իսկզբանե և անկախ Մարդուց: Մարդկությունը պարզապես ինքն իր համար իմաստավորում է դրանք: Մարդկության կողմից իմաստավորված բնական խորհուրդների համակարգը կոչվում է ԱՎԵՏԱՐԱՆ:
7. Ավետ - կազմված է ԱՎ /կյանք, խորհուրդ/ և ԷՏ /ամփոփում, խտացում/ բառարմատներով և նշանակում է իմաստավորված խորհուրդ: Ավետարան - իմաստավորված բնական խորհուրդների համակարգ:
8. Բնական խորհուրդների իմաստավորումը կատարվում է ըստ այն բնական դերի, որ ունի Մարդկությունը Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
9. Երկիր մոլորակի ամբողջության մեջ ամեն տեսակի ստեղծագործում, նյութական և հոգևոր արժեքների ամեն մի արարում իրագործում է Մարդկությունը: Մարդկությունն ինքնին մի ամբողջական օրգանիզմ է և Երկիր մոլորակի ամբողջության մեջ միակ արարող Որակն է:
10. Ամեն տեսակի արարում մտքի արդյունք է: Իսկ Երկրի ամբողջության միտքն ամփոփված է Մարդկության օրգանիզմի մեջ: Փաստորեն Մարդկությունը Երկիր մոլորակի միտք արտադրող ՙՈՒղեղն՚ է:
11. Մարդկությունը, որպես Երկիր մոլորակի ՙՈՒղեղ՚, ունի իր ներքին որակները, իր ներքին կառուցվածքը, իր ներքին հարաբերությունները: Այդ իմաստով Երկրի ՙՈՒղեղի՚ օրգանիզմը համեմատելի է մարդ անհատի ուղեղի օրգանիզմի հետ:
12. Մարդու ուղեղը կազմված է բջջային տեսակներից: Կան ստեղծագործող բջիջներ, հիշողության բջիջներ և մոռացության բջիջներ: Բջիջների այդ բոլոր տեսակներն էլ խիստ անհրաժեշտ են մարդու մտքի օրինաչափ զարգացման համար: 13. Բջիջների յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատուկ բնական դերն ունի և իր դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ որակները, իր առանձնահատուկ որակական հարաբերությունները: Ըստ այդմ էլ, յուրաքանչյուր տեսակ ունի իր ապրելակերպի, իր գործելակերպի, իր դերի իմաստավորումը:
14. Ստեղծագործող բջիջների ապրելակերպն իմաստավորվում է արարումով: Հիշողության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է պահպանումով: Մոռացության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է ավիրումով:
15. Ի դեպ, չի կարելի այս տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այս երեք որակական տեսակներն էլ հույժ անհրաժեշտ են մտքի նորոգման ու զարգացման համար: ԵՎ եթե այդ տեսակներից որևէ մեկը լիարժեք չի կատարում իր բնական դերը, մարդու միտքը հիվանդանում է:
16. Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև Երկրի ՙՈՒղեղի՚՝ Մարդկության օրգանիզմի ամբողջության մեջ: Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ բնական Տեսակները, որ կոչվում են Ցեղ:
17. Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, ունի իր որոշակի դերը Մարդկության օրգանիզմում: ԵՎ այդ բնական դերին համապատասխան ունի նաև իր բնական որակները:
18. Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանիզմ, իր մեջ ունի արարելու, ավիրելու և պահպանելու հատկանիշներ: ԵՎ այդ երեք հատկանիշների համաչափ հարաբերությունների միջոցով է Մարդկությունը ապահովում իր մշտական նորոգումն ու պահպանումը:
19. Ըստ այդմ, Մարդկության օրգանիզմում բնականորեն կա և՜ արարող Տեսակ, և՜ արարումը ավիրող Տեսակ, և՜ արարումը պահպանող Տեսակ:
20. Ի դեպ, չի կարելի այդ Տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այդ բոլոր Տեսակներն էլ անհրաժեշտ են Մարդկության օրգանիզմի համար: Ամեն մի Տեսակ իր բնական դերն ունի, որ կատարում է համապատասխան ապրելակերպի միջոցով: ԵՎ եթե որևէ Տեսակ լիարժեք չի կատարում իր բնական դերը, ապա Մարդկության օրգանիզմը հիվանդանում է:
21. Իր բնական դերին, իր որակներին համապատասխան ամեն մի Տեսակ յուրովի է ընկալում բնական օրինաչափությունները, յուրովի է ձևավորում իր մեջ իր ծագումի զգացողությունը, իր բնական որակների զգացողությունը, իր բնական դերի զգացողությունը, իր ապրելակերպի զգացողությունը: ԵՎ այդ բոլորը իմաստավորվում են Տեսակի Ավետարանի մեջ:
22. Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, անպայման ունի իր Ավետարանը: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը ձևավորվել է հենց այդ Ցեղի բնական դերի և բնական որակների զգացողությամբ:
23. Ըստ այդմ, ամեն մի Ավետարան անպայման Ցեղային է: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը միայն ու միայն իր համար է:
24. Արի Ցեղը, իր արարչական ծագումին համապատասխան, Մարդկության արարող Տեսակն է: Հողածին Տիտանների Ցեղը Մարդկության ավիրող Տեսակն է:
25. Ըստ այդմ, Արի Ցեղն իր արարող դերը իմաստավորում է Արարումի Ավետարանով: Իսկ հողածին Տիտաններն իրենց բնական դերն իմաստավորում են Ավիրումի Ավետարանով:
26. Անշուշտ, պատմականորեն ձևավորված տարբեր Կրոններ անպայման ստեղծվել են այս կամ այն Ցեղային Ավետարանի հիմքի վրա: Բայց ոչ մի Կրոն երբեք իր մեջ չի կրում Ցեղային Ավետարանի ամբողջությունը: Ցանկացած Կրոն, որպես գաղափարախոսություն, Ցեղային Ավետարանի մասնակի արտահայտություն է միայն: Ահա թե ինչու միևնույն Ցեղային Ավետարանի հիմքի վրա կարող են ձևավորվել մի քանի Կրոններ:
27. Արարումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Արիական Կրոններ՝ Զրադաշտություն, Բուդդայականություն, Հինդուիզմ: Ավիրումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Հողածինների Կրոններ՝ Հուդաիզմ, Քրիստոնեություն, Մահմեդականություն:
28. Ավիրումի Ավետարանով են ապրում Հողածին Տիտանները: Դա նրանց ապրելակերպն է: Դա բնական է և ընդունելի Հողածին Տիտանների համար: Դա նրանց բնական դերի իմաստավորումն է:
29. Սակայն Ավիրումի Ավետարանը անընդունելի է արարող Արիների համար: Արարող Արին պետք է ապրի Արարումի Ավետարանով: Դա է նրա բնական դերի իմաստավորումը:
Արիներինը - ԱՐԱՐՈՒՄԻ ԱՎԵՏԱՐԱՆՆ է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:12:22 
ԱՐՏԱՎԱԶԴԸ ՇՂԹԱՅՎԱԾ


Ցրտաշունչ Ձմեռ էր, և Վիշապն էր իր թունավոր Զորությամբ մոլեգնում Երկրի վրա: Վիշապը ամենուր ոչնչացնում էր Վահագնի փառքը, պատժում և ստրկացնում էր Արիներին: Վիշապը աշխատում էր Արիների միջից հանել Արտի Օրենքը, աշխատում էր կտրել նրանց օրինաչափությունից և ամեն բնականից: ԵՎ Վիշապը ամենուր հաստատում էր ի՜ր օրենքները՝ օրենք դատելու, օրենք պատժելու, օրենք ահաբեկման: ԵՎ բոլորը դատում էին իրար, դատում էին անվերջ ու անխնա: ԵՎ կամայականությունը օրենքի ձևով հաստատվում էր Արիների մեջ:
Արտավազդ Միհրը շատ էր սրտնեղել: Նա, որ Արտի Օրենքն էր հաստատում ողջ Տիեզերքում ու Երկրի վրա, չէր հանդուրժում, որ Երկրի վրա խախտվում է Արտի Օրենքը, և Վիշապի անբնական պատժող օրենքներն են հաստատվում:
ԵՎ Միհրը իջավ Երկիր: Նա շրջում էր ամենուր և փորձում էր Արիների մեջ վերականգնել Արտի Օրենքը ու դրանով փրկել նրանց ինքնակործանումից:
Շատ շատերը հետևեցին Միհրին: Շատ շատերը փորձեցին ապրել Արտի Օրենքով ու վերականգնել իրենց կենաց օրինաչափությունը: Բայց Վիշապի օրենքները զորավոր էին Վիշապի Զորությամբ: ԵՎ Միհրին հետևող Արիները բախվում էին Վիշապի Զորությանը, պարտվում և հնազանդվում նրան:
Շուտով Միհրը միայնակ մնաց Երկրի վրա: ԵՎ դժվարացան քայլերը նրա: Նրա ոտքերը խրվում էին հողի մեջ մինչև ծնկները: ԵՎ Յահվահն էր նրա ոտքերը կապանքել հողի մեջ: Նա փորձեց բարձրանալ, թռչել երկինք, բայց չէր կարողանում ոտքերը հանել հողի միջից: ԵՎ հասկացավ Միհրը, որ ինքը գերված է Յահվահի կողմից, և Յահվահը նրան հանձնելու է Վիշապին: Տխրեց Միհրը և հուսահատ կանչեց Վիշապին.
- Ո՛վ, Չարի Վիշա՜պ, դո՜ւրս եկ իմ դեմ քո ամբողջ չարությամբ: Առանց կռվի պարտություն չեմ ընդունում ես:
Վիշապը հայտնվեց Միհրի առջև ու չարախնդաց.
- Ո՛վ, Արտի Աստվա՜ծ, իմ թագավորության մեջ դու քո օրե՞նքն ես ուզում հաստատել: Բա դու չգիտե՞ս, որ օրենքը առանց զորության անպտուղ է: Իմ Զորությամբ են իմ օրենքները հաստատվում: Իսկ ի՞նչ Զորության էիր դու ապավինում, Վահագնի՞: Վահագնը չկա, և Երկրի վրա Վիշապի օրենքներն են իշխելու: Դու չե՞ս տեսնում, որ օր օրի ցերեկները կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում: ԵՎ այլևս երբեք Գարուն չի գա, Վահագն չի գա. լույսն ընդհանրապես կվերանա և հավերժական գիշերը կհաստատվի երկրի վրա, հավերժացնելով իմ իշխանությունն ու քո գերությունը:
ԵՎ Վիշապը շղթայեց Արտավազդ Միհրին ու տարավ Մասիս սար, փակեց նրան քարանձավի մեջ, ուր մի ժամանակ Արի Մանի կռած թուր-կեծակին էր պահվում: Նրան շղթաներով գամեց ժայռերին, որ նա երբեք այնտեղից դուրս չգա ու հավերժ տառապի շղթաների մեջ:
Արարիչը անմիջապես կանգնեցրեց գիշեր-ցերեկ հարաբերության եղած ընթացքը և հաստատեց Արևագալ, որ այնուհետև գիշերները կարճանան, իսկ ցերեկները երկարեն, և որ շուտ գա Գարունը:
Մասիսի վիհում տառապում էր Արտավազդը՝ գերված ու անարգված: Բայց շուտով Արարչի կամքով նրա մոտ եկան երկու Արալեզներ: Միհրը շատ ուրախացավ, տեսնելով Արալեզներին. նա այլևս միայնակ չէր: Արալեզները կրծում էին նրա շղթաները, բարակացնելով և թուլացնելով դրանք, ապա լիզում էին Միհրի մարմինը, զորացնում նրան: ԵՎ առավել զորացած, Միհրը այնպես էր թափահարում իր թուլացած շղթաները, որ զրնգոցը արձագանք տալով տարածվում էր Արարատով մեկ: ԵՎ այդ զրնգոցը ահազանգում էր Արիներին, որ Արտավազդ Միհրը կա և ազատվելու է շղթաներից, հաստատելու համար Արտի Օրենքը Արիների մեջ:
Շղթաների զրնգոցը մեծ հույսով էր լցնում Արիների հոգիները, իսկ Վիշապի ուղեղի մեջ մխրճվում էր որպես մահաբեր մի գույժ ու հալածում նրան: ԵՎ մտածում էր Վիշապը, թե ինչպես լռեցնի Արտավազդի շղթաների ձայնը և Արիների միջից հանի հիշողությունը նրա մասին: ԵՎ նա դիմեց իմաստուն և խորամանկ Յահվահին.
- Ո՛վ, Մեծդ Յահվա՜հ, Արտավազդ Միհրի շղթաների զրնգոցը մշտապես Արիներին հիշեցնում է նրա մասին: Ասա ինձ, ինչպե՞ս ամբողջացնեմ իմ հաղթանակը, որ Արիները լրիվ մոռանան Միհրին և ամբողջությամբ հնազանդվեն իմ օրենքներին:
ԵՎ Յահվահը ասաց.
- Արիներն այնքան են տկարացել, որ այլևս չեն զգում Վահագնին և իրենց ամբողջ հույսը կապել են տառապյալ Փրկչի հետ: Փոխիր այդ Փրկչին՝ Շղթայված Աստծուն փոխարինիր Խաչված Տիտանով, և դու կիշխես Արիների հոգիներին:
ԵՎ Վիշապը Տիտանների մոլեգին ջանասիրությամբ Խաչվածի խաչով խաչում էր Արիներին: Խաչում էր այրերին, խաչում էր կանանց ու մանուկներին: Խաչում էր նույնիսկ մեռածներին, համոզված լինելով, որ մի մահը Արիների համար բավական չէ: ԵՎ Խաչվածի անունով ամենուր մահ էր սփռում, կրկնակի մահ՝ մարմնի և հոգու:
Ապա Վիշապը հավաքեց բոլոր դարբիններին, որ առավել ամրացնեն Արտավազդի շղթաները: ԵՎ ամեն Արուսօր երեկոյան, երբ Արտավազդը թափահարում էր իր բարակած շղթաները, և զրնգոցը տարածվում էր աշխարհով մեկ, դարբիններն իրենց մուրճերով հարվածում էին սալերին, և Արտավազդի շղթաները նորից ամրանում էին: ԵՎ այդպես կրկնվում էր անընդհատ:
ԵՎ Արտավազդը տառապում էր շղթաների մեջ՝ լքված ու մոռացված Արիների կողմից: Շղթայված Աստծուն փոխարինել է Խաչված Տիտանը: Արտավազդը վշտացած դիմում է Արարչին.
- Ո՛վ, Հա՜յր իմ, Արա՛, մինչև ե՞րբ ես պիտի տառապեմ այսպես շղթայված, գերի մնալով Վիշապին և մոռացված Արիների կողմից:
Հայր Արան լսեց Միհրի ձայնը և տիեզերական անհունից ասաց նրան.
- Ո՛վ, Արտավազդ Մի՜հր, սպասիր Գարնան առաջին Արեգին: Գարնան առաջին Արեգով կգա Վահագնը: Նա կտապալի Վիշապին, և դու կազատվես շղթաներից ու Վահագնի Զորությամբ Արտի Օրենքը կհաստատես Երկրի վրա:
ԵՎ Արտավազդը սպասում է: Ձմեռից հետո գալու է Գարուն: Երկնի ու Երկրի ահեղ երկունքից Զորության Աստված Վահագն է ծնվելու հենց Արարատում: Ծնվելու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
ԵՎ ազատվելու է Արտավազդ Միհրը իր շղթաներից ու Երկրի վրա հաստատելու է Արտի Օրենքը, որ Արտի Օրենքով դատողը դատի, Արտի Օրենքով դատվողը դատվի, ու էլ չլինեն դատող ու դատվող:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:11:22 
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ


Տիեզերական խոր Աշուն էր հաստատվել Երկրի վրա, և արդեն զգացվում էր մոտալուտ Ձմռան սառը շունչը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր Երկրի ջուրը, կուտակում էր բևեռներում և սառեցնում: Երկրի վրա սաստկանում էին ցուրտ քամիները:
Պակասում էր ջուրը Երկրի վրա, պակասում էր և արևի ջերմությունը: Անհանգստացել էին Արիները Արարատում և Արարատից դուրս. պետք էր նախապատրաստվել Տիեզերական Ձմռանը: ԵՎ Արի քրմերը հավաքվեցին Արարատի Հավերժական Քաղաք Էրեվանում: Եկան աշխարհի բոլոր կողմերից: Հավաքվեցին խորհելու, թե ինչպես նախապատրաստվեն Տիեզերական Ձմռանը, ինչպես ապահովեն կենսատու ջերմությունը Արի ազգերի համար:
Նրանք գիտեին, որ թեև աստվածամարդ են իրենք, բայց իրենք չեն վառում արևի ջահը. նրանք միայն սնվում են Աստվածների վառած Ջահից: ԵՎ միայն Աստվածների զորությամբ կարող էին արևի կենաց ջերմությունը կուտակել Ձմեռվա համար:
ԵՎ Արի քրմերը մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին և խնդրեցին օգնել դիմավորելու մահաշունչ Ձմեռը:
Իմաստության Աստված Տիրը հայտնվեց նրանց և ասաց.
- Ո՛վ, Արյաց իմաստուննե՜ր, Հայր Արայի կամքով եմ ես եկել ձեզ մոտ: Դուք ինքներդ աստվածներ եք, թեև՝ երկրային, աստվածային զորություն ունեք և Հայր Արայից ժառանգած արարումի կարողություն ունեք: Թե Անմահ Աստվածները արևի ջահն են վառել երկնքում՝ ամբողջ աշխարհը ջերմացնելու համար, ապա դուք էլ կարող եք ձեր երկրային ջահը վառել Արարատում, որ սնվելով արևից, ջերմացնի բոլոր Արի ազգերին ամբողջ Ձմեռվա ընթացքում: Արագածի փեշերին կառուցեք մի բարձր աշտարակ, որ մոտենա արևին և տեսանելի լինի Երկրի բոլոր ծայրերից: Ապա Արագածի ընդերքից պեղեք հազար ու մի գանձեր: Այդ հազար ու մի գանձերով ձուլեք մի մեծ ջահ ու կանգնեցրեք աշտարակի գլխին: Այդ ջահը կբոցավառվի արևից, և կենսական հուրը կբոցկլտա ջահի մեջ ամբողջ Ձմեռ և իր լույսով ու ջերմությամբ կսնի բոլոր Արի ազգերին: Բայց գիտցեք, որ բոլոր Արի ազգերի միասնական ուժով միայն կկառուցվի Արարատյան Աշտարակը, և կապահովվի Արյաց ազգերի կենսաջերմության կուտակումը: Դա է Հայր Արայի կամքը:
Արի քրմերը գնացին իրենց երկրները, հաղորդելու Հայր Արայի կամքը: Բոլորն ընդունեցին աստվածային խորհուրդը: ԵՎ շուտով արքաների հրովարտակներով և քուրմերի առաջնորդությամբ Երկրի բոլոր Արի ազգերից ամենահմուտ վարպետներ հազար-հազարներով եկան Արարատ և հենց Արագածի փեշերին հիմք դրեցին աստվածային Աշտարակի: Մեծ շուքով ու ծիսակատարությամբ նշվեց Աշտարակի հիմնադրումը: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ ընդունելի էր նրանց զոհաբերությունը Աստվածների կողմից:
Մեծ խանդավառություն էր տիրում Արիներին: Նրանք խոսում էին իրենց ազգային լեզուներով, բայց հասկանում էին իրար և՜ լեզվով, և՜ հոգով: ԵՎ չկար նրանց մեջ որևէ տարբերություն, և ոչ մեկը չէր փնտրում տարբերություն:
Անհանգստացել էր Չարի Վիշապը: Նա զայրացած ոռնում էր ու Երկրի այս ու այն կողմ թռչում, փորձելով խանգարել Արիների աստվածահաճ գործին:
ԵՎ Վիշապը դիմեց Յահվահին.
- Ո՛վ, ամենազոր Յահվա՜հ, Արիները համախմբվել են և Արարատում բարձր Աշտարակ են կառուցում, որ արևի ջերմությամբ սնվեն ամբողջ Տիեզերական Ձմեռը: Դրանով նրանք իրենց մեջ կնորոգեն նախնյաց զորությունը և Վահագնի հովանավորությամբ անպարտելի կդառնան: Ասա, ինչպե՞ս խափանեմ նրանց զորացման ընթացքը:
ԵՎ Յահվահը ասաց.
- Մի՜ վհատվիր, ո՛վ, Չարի Վիշա՜պ, մեր ուժը խորամանկության մեջ է: Խաբի՜ր, մասնատի՜ր ու կտիրես: Խաղա Արի ազգերի ինքնասիրության և փառամոլության վրա. թող ամեն մի ազգ միայն իրեն ճանաչի, իրենով գոռոզանա ու փքվի: Դրանով նրանց միաբանությունը կխախտվի, և կխափանվի նրանց զորության Աշտարակի շինությունը:
ԵՎ Չարի Վիշապը, հետևելով Յահվահի խորհրդին, թռչում էր մեկ արևելք, մեկ արևմուտք, հյուսիս ու հարավ և թաքնվելով տարբեր կերպարանքների մեջ, հայտնվում էր տարբեր Արի ազգերի մեջ և ամենուր նույն քարոզն էր տանում.
- Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր զավակնե՜ր, մի՞թե դուք մոռացել եք ձեր ծագումը, մի՞թե չեք տեսնում ձեր աստվածային փայլն ու զորությունը: Անմահ Աստվածների շնորհը ձեր վրա է, դուք եք ակունքը Արի Ցեղի և առաջնորդը բոլոր Արի ազգերի: ԵՎ Աստվածային Աշտարակը միայն ձեր հողի վրա պիտի կառուցվի:
Լսում էին Արի ազգերը, և պղտորվում էին նրանց հոգիներն ու մտքերը: Գոռոզանում էին, փքվում էին իրենք իրենց մեջ ու մոռանում էին վերահաս վտանգը: ԵՎ մեծ վեճեր ծագեցին Արի ազգերի միջև. ամեն մեկը պահանջում էր, որ Աշտարակը իր հողի վրա կառուցվի, և ոչ մեկը չէր համաձայնվում մյուսի հետ: Վեճերը խորացան, Արի ազգերը խռովեցին Արարատից, խռովեցին իրարից, գժտվեցին և սկսեցին ուժով ապացուցել իրենց առավելությունները: Եվ կանչեցին Արարատից իրենց վարպետներին: ԵՎ մեծ պատերազմներ սկսվեցին Արի ազգերի միջև:
Արի քուրմերը, որ ծանոթ էին աստվածային խորհրդին, ճգնում էին համոզել իրենց ազգերին՝ հաշտվելու և շարունակելու Արարատյան Աշտարակի շինությունը: Բայց գազազած ամբոխը քարկոծում էր նրանց:
ԵՎ կիսատ մնաց Արարատյան Աշտարակը: Աշտարակաշինությունը խափանվեց: Ցնծում էր Վիշապը իր խարդավանքի հաղթության համար: Իսկ Յահվահը ուժգին ցնցեց Երկիրը ու տապալեց կիսակառույց Աշտարակը: ԵՎ Արարատյան Աշտարակից մնաց միայն անունը՝ Աշտարակ: Իսկ Արի Ազգերը այդպես էլ հեռացան իրարից ու այլևս չեն հասկանում իրար ո՜չ հոգով և ո՜չ լեզվով:
ԵՎ եկավ Տիեզերական Ձմեռը: Չարի Վիշապը հաղթական ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին սառած ու տկարացած Արիներին թե՜ Արարատում և թե՜ Արարատից դուրս: Սառել էին Արիների մարմիններն ու հոգիները: Նրանք լքեցին իրենց Աստվածներին, ուրացան իրենց նախնիներին, մոռացան իրենց ծագումը, օտարացան իրենք իրենցից և մահվան կրոնների հաշիշով հարբած, մահի մեջ էին միայն փրկություն որոնում: ԵՎ վիշտն ու հյուծող աղետները այնուհետև ուղեկցեցին Արիներին: Վերացան նրանց զորությունը, սերը, արարումը:
Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխներին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, որոնցից փրկություն չկար:
Մահաշունչ Ձմեռ է Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների հոգիներն ու մտքերը: Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:09:24 
ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ



Արի Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն էր իր Զորությամբ հովանավորում նրան:
Վահագն էր հովանավորում նաև Ալանի ժառանգներին: ԵՎ Վահագնի Զորությամբ զորացած, Ալանաց թագավորը մեծ զորք հավաքեց ու շարժվեց դեպի Հայոց աշխարհ:
Իմանալով դա, խիստ զայրացավ Արտաշեսը. ՙ Այդ ի՞նչ խենթություն է իջել ալանաց արքայի վրա, որ զենքով իր եղբայրների դեմ է ելել՚: Նա վերցրեց իր զորքը և դուրս եկավ պատերազմի:
Ալանները հայոց զորքի ճնշումից ետ նահանջեցին, անցան Կուր գետը և բանակ դրեցին գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ բանակ դրեց գետի հարավային ափին:
Արտաշեսը խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
- Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր,- կանչեց նա,- բոլոր Աստվածները վկա են, որ ես չեմ խախտել արյան դաշինքը: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ ալանաց այդ գոռոզ արքայի սրբապղծությունը:
Նույն ժամանակ Կուր գետի մյուս ափին ալանաց արքան էր խարույկ վառում, զոհ մատուցում Հայր Արային և Ամենազոր Վահագնին և դիմում նրան.
- Ո՛վ, Զորության Աստված Վահա՜գն, Աստվածներն են վկա, որ Արտաշեսը մոռացել է արյան պատասխանատվությունը և անտեսել է Արի մյուս ազգերին: Զորավիգ եղիր ինձ, որ ես պատժեմ գոռոզ Արտաշեսի սրբապղծությունը:
Վահագնը երկուսին էլ լսեց և ապա դիմեց Հայր Արային, ասելով.
- Հա՜յր իմ, երկու կռվող եղբայրների զորությունն էլ ես եմ հովանավորում: ԵՎ երկուսն էլ իրենց արդար են համարում ու իմ Զորությանն են ապավինում: Ասա, ինչպե՞ս վարվեմ:
ԵՎ Հայր Արան ասաց.
- Երկուսի զորությունն էլ դու պիտի հովանավորես հավասարապես, որ եղբայրների մեջ հաղթող ու պարտվող չլինի: Գիտցիր, որ հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա. և նրանց միջև այլևս հաշտություն չի լինի: Եղբայրների միջև թշնամանքը միայն սիրով կլուծվի:
Առավոտյան, երբ Կուր գետի ալիքները բոցավառվեցին արևի առաջին ճառագայթներից, երկու Արի բանակները բախվեցին իրար: Զորավոր և անզիջում կռիվ էր գնում: Երկուսին էլ Վահագնը զորություն էր սնում, և երկու կողմերն էլ ահագնացած կռվում էին: ԵՎ մեկը մյուսին չէր կարողանում հաղթել:
Հենց այդ կռվի թեժ պահին Արտավազդ Միհրը իր աստվածային հնարով ալանաց պատանի թագաժառանգին գցեց հայ զորականների ձեռքը: Դրանով դադարեց օրվա ճակատամարտը: Գերի արքայազնին բերեցին հայոց բանակատեղի: ԵՎ զայրացած Արտաշեսը որոշեց խստորեն պատժել պատանուն:
Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի հայոց աշխարհը: Բայց Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: ԵՎ ալանաց թագավորը պատրաստվում է առավոտյան կատաղի ճակատամարտ տալու:
Ալանաց բանակում էր գտնվում նաև ալանների արքայադուստրը՝ չքնաղ Սաթենիկը: Նա խոր վիշտ էր ապրում իր պատանի եղբոր գերեվարության համար: Նրան հայտնվեց Աստղիկ Դիցուհին և ասաց.
- Ո՛վ, չքնաղ Սաթենի՜կ, գիտցիր, որ Զորության զորությունն է Սերը: ԵՎ միայն քո սիրով դու կարող ես հաշտեցնել երկու զորությունները:
ԵՎ Սաթենիկը գալիս կանգնում է Կուր գետի ափին և իր նրբագեղ ձայնով իր սրտի ողջ թախիծը երգով արտահայտում.
- Քե՜զ ասեմ, այր քաջ Արտաշե՜ս,
Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ պատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դյուցազանց՝
Զայլոց դյուցազանց զարմից բառնալ զկենդանություն,
Կամ ծառայացուցանելով ի ստրկաց կարգի պահել,
ԵՎ թշնամություն հավիտենական
Ի մեջ երկոցունց ազգաց Արյաց հաստատել:
Սաթենիկի երգը դայլայլելով անցավ գետը և հասավ Արտաշեսի բանակատեղի: Լսեց Արտաշեսը այդ չքնաղ ձայնը, որի մեջ այնքան թախիծ ու մեղեդայնություն կար: Դուրս եկավ գետափ, հիացավ չքնաղ կույսի գեղեցկությամբ, և ալեկոծվեց նրա հոգին: Սիրո հրդեհը բոցավառվեց նրա մեջ: ԵՎ նա սրտանց ցանկացավ նրան կին ունենալ:
Անմիջապես պատգամավոր է ուղարկում Ալանաց թագավորի մոտ և առաջարկում Ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ իրեն:
Վիրավորվում է Ալանների թագավորը, համարելով դա որպես հաղթողի ամբարտավան պահանջ: ԵՎ իր արժանապատվությունը պահելով, ասում է.
- ԵՎ որտեղի՞ց պիտի տա քաջն Արտաշեսը հազար հազարներ և բյուր բյուրեր Ալանների քաջ ազգի կույս օրիորդի փոխարեն:
Երբ Արտաշեսը իմացավ Ալանաց թագավորի պատասխանը, խիստ սրտնեղեց. ՙԻնչպե՞ս հասկացնեմ հպարտ արքային, որ իմ ուզածը ոչ թե հաղթության տուրք է, այլ՝ սիրո դաշինք՚: Ապա ընդոստ ոտքի կանգնեց ու վճռական ձայնով ասաց.
- Ես իմ սերը կնվաճեմ ոչ թե որպես հաղթող արքա, այլ որպես սիրող այր:
Հեծավ Արի արքա Արտաշեսը իր Սևուկ ձին և հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, և որպես բոցավառ սիրահար ու անթև արծիվ անցավ գետը, և նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, գցեց մեջքը ալանաց օրիորդի, և շատ ցավացրեց փափուկ մեջքը օրիորդի, արագ հասցնելով բանակը իր:
Առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, Արտաշեսը նրան բերեց Արտաշատ, որ ինքն էր կառուցել որպես արքայանիստ քաղաք, Էրեվան Հավերժական Քաղաքին շատ մոտիկ: ԵՎ շքեղ հարսանիք սարքեց:
Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին: Երգն ու պարն էին թևածում դեպի երկինք, որպես փառաբանում սիրո հավերժումի: Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Երեկվա թշնամացած եղբայրները իրար հետ կենաց էին խմում, շնորհավորում նորապսակներին և փառաբանում Հայր Արային ու Անմահ Աստվածներին, որպես երկու եղբայր Արի ազգերի միջև սիրո դաշինքի հաստատում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:07:24 
ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ


Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: ԵՎ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր Հայ և Պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:
Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:
Աժդահակը այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:
- Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի: ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: ԵՎ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք:
Խորհրդակիցները բավական օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:
Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.
- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է: ԵՎ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:
ԵՎ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. ՙՄեր եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի: Բարեկամոթյամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: ԵՎ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր՚:
Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:
Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի են խտանում չար ու խարդախ մտքերը: ԵՎ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: ԵՎ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:
- Դու տեղյակ չես,- ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՜մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՜մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:
Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: ԵՎ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:
Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.
- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:
Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.
- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ: Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:
Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.
- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ: Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: ԵՎ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:
Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:
- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան,- պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:
Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև և ասում.
- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:
Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:
Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: ԵՎ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց . Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: ԵՎ դամբարանի ճակատին փորագրել տվեց. ՙՄայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ՚: ԵՎ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:
Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
- Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ,- կանչեց նա,- օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:
Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում է իր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.
- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: ԵՎ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: ԵՎ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:
ԵՎ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:
Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:
Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով: Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:
Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.
- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: ԵՎ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:
Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.
- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները:
Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:
Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:06:10 
ՏՈՐՔ ԱՆԳԵՂ


Անգեղա Տորքը՝ Հայկյան սերնդից, հայոց բարձրաբերձ լեռների հսկան, երբեք նման չէր հասարակ մարդու: Նա վիթխարի էր և շատ ահարկու: Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով, ճաճանչավորված արևի լույսով: Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝ բարդ-բարդ կուտակված աչքերի վրա: Կուրծքը կասես թե մի լանջ է լեռան, մեջքը՝ սարաժայռ, կռները՝ գերան - մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծ և վագր նրան տեսնելիս՝ սովոր շան նման մոտ էին գալիս. կարծում էին, թե նա էլ է գազան և նա է իրենց զորավոր արքան:
Նա չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով անում էր անհետ: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ ուժին էր դիմում:
Սև ծովի կողմից օտար թշնամիք թալանում էին ծովեզրյա գյուղեր: Միշտ գալիս էին անթիվ նավերով, այն էլ աշկարա, օրը ցերեկով. կողոպտում էին բազմաթիվ գյուղեր և գերի տանում հայոց աղջիկներ:
Մի անգամ եկան, խնդրեցին Տորքին, որ ավազակներից նրանց պաշտպանի: Գնաց մեր հսկան, բայց նավերն արդեն հեռացել էին Սև ծովի ափից: Զայրացավ Տորքը, գոռաց, մռնչաց, իբրև մի առյուծ նետահար եղած: Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց, փախչող նավերի հետևից գցեց: Դղրդաց ծովը, բարձրացան ալիք, նավերը դառան շարժուն խաղալիք: Գնում էին կրկին ժայռերը գունդ-գունդ, զարկում նավերին ու տանում անդունդ: Ողջ կորան այդպես ավազակները դեպի անհատակ ծովի խորքերը:
Տորքի անունը շատ հռչակվեցավ, մինչև արքայի ականջը հասավ: Մեծ թագավորը կանչում է Տորքին, որ պարգևներ տա և նայի դեմքին: Երբ Տորքը հասավ արքայի պալատ, արքայի վրա ազդեց մեծ զարմանք: Թագավորն ասաց.
- Ապրե՜ս, ապրե՜ս, Տո՜րք, դու մի անհատ չես լոկ, այլ մի ամբողջ զորք:
Պահեց պալատում ու պատիվ տվեց: Լսել էր արքան, որ հսկա մարդիկ չեն լինում խելոք և ոչ էլ ճարպիկ: ԵՎ Տորքի խելքը նա փորձել ուզեց:
- Ինչպե՞ս ես կարծում,- մի օր հարցրեց,- ո՞րն է գերազանց՝ ո՞ւժը, թե՞ խելքը:
- Երկուսն էլ լավ են,- քաջ Տորքը ասաց,- փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք, ոչ էլ ուժեղը կլինի անխելք: Բայց ի՞նչ է խելքը - ոչ ոք չգիտե. անխելքի համար խելոքն անմիտ է: ՈՒրիշ է խելքը գլխապահության և ուրիշ՝ խելքը հափշտակության. դա ամենքն ունեն՝ թե՜ մարդ, թե՜ գազան, թե՜ խելոք լինի, թե՜ անմիտ, անբան: Բայց կա մի այլ խելք՝ խելք արարչության, որ արարում է, ստեղծում, շենացնում: Սա է ճշմարիտ խելքն իմ կարծիքով, և մարդը գազանից վեհ է սրանով:
Զարմացավ արքան, այլև հիացավ, երբ հսկա Տորքից այս բանն իմացավ: Նա առաջարկեց մնալ պալատում, բայց Տորքը խնդրեց հեռացման հրաման: Արքան թույլատրեց, և Տորքը գնաց՝ լեռներում շնչելու բուրմունքը գարնան:
Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից ազատման չէր գտնում մի ելք: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում, գիշերը լուսնից արցունք էր քամում:
Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ ու մոտը եկավ:
- Ասա ինձ, եղբա՜յր,- Աստղիկը ասաց,- ինչո՞ւ չես խաղում գազանների հետ, քար չես շպրտում մի սարից մյուս սար: Ինչո՞ւ ես թախծում, անհույս հառաչում. ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
ԵՎ Տորքը ասաց.
- Ո՛վ, վեհդ, Դիցուհի՜, մի օձ, մի ծաղիկ կամ մի անշունչ քար չեմ տեսել ես դեռ, որ սեր չունենա: Երկինք ու Երկիր, թե՜ ցամաք, թե՜ ծով , բոլորը մեկտեղ շնչում են սիրով: Լոկ ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: ԵՎ այս աշխարհում ո՞վ կսիրի ինձ: ԵՎ կգտնվի՞ այնպիսի մի կին, որ ուզի դառնալ Տորքին ամուսին:
Աստղիկը ժպտաց և ասաց նրան.
- Մի՜ հուսահատվիր, պատանի հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ Հայկանուշը կույս: ԵՎ դու կտեսնես նրան երազում: Իսկ առավոտյան արևի լույսով, արևի ճամփով կգնաս առաջ, կհասնես այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Այնտեղ կգտնես սրտիդ դիցուհուն:
Աստղիկը ասաց ու անհետացավ: Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի, ինչպես նոր ծագած կարմիր արևիկ: ԵՎ նա երազում հաստատ խոսք տվեց և խոստանալով մի պայման դրեց. ՙԵթե գաս,- ասաց,- կռվես ու հաղթես, դու ինձ կստանաս, կառնես կտանես՚:
Տորքը արթնացավ: ԵՎ սրտի սերը իր վառ կայծերով փռվեց երեսին վարդի թերթերով: Սիրտն ալեկոծվեց, հոգին բոցկլտաց: ԵՎ այնուհետև երազներ պես-պես աչքերի առաջ հեքիաթ էին հյուսում: Խելագար սիրտը գետնից անջատվում, սիրո թևերով երկինք էր ճախրում:
Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ արևի լույսով, արևի ճամփով և հասնում այնտեղ, ուր ժայռի տակից աղբյուր է ժայթքում: Աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը մոտեցավ, դռները բախեց: Բախում է, բախում, բայց չեն բաց անում, կարծես նրա հետ մի խաղ են խաղում: Երկաթե դուռը հսկան խորտակեց ու վեր բարձրացավ քարե սանդուղքով: ԵՎ ինչպես մանուկ՝ մորիցը խռով, սանդուխքի գլխին նստեց գլխիկոր:
Չքնաղ օրիորդը Տորքին մոտեցավ և իբր ինքն իրեն, նա այսպես ասաց.
- Ո՞վ պետք է լինի, արդյոք, այս հսկան, սա չէ՞ դյուցազուն Տորքը Անգեղա: Էլ ուրիշ ո՞վ կարա հանդգնել իմ բերդի դուռը այսպես խորտակել:
Տորքը որ լսեց, խռով մանուկի պես իբր ինքն իրեն պատասխան տվեց.
- Երբ ճանաչում է Անգեղա Տորքին, դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին: Սա մի խաղ խաղալ միայն ուզեցավ և հետևանքը իր աչքով տեսավ: Տորքն ահա կերթա, դուռը կշտկի և ինչպես առաջ էր, այնպես կկողպի:
ԵՎ Տորքը գնաց դուռը լավ կոփեց, սուր եղունգներով հղկեց ու կոկեց: Երբ նորից եկավ իր տեղը նստեց, Հայկանուշը նրան մեղմ աչքով նայեց:
- Ինչո՞ւ ես նստել,- ասաց,- չոր քարին, պետք է լավ պատվել քեզ պես ճարտարին: Ճանապարհորդ ես, քաղցած կլինես: Թե՞ հաց ուտելու ախորժակ չունես:
- Քաղցած եմ, այո, բայց շատ եմ քաղցած,- հոգոց հանելով հսկա Տորքն ասաց,- ի՞նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ, ի՞նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ: Իմ հացն ու ջուրը, գիտե՞ս որն է այն - քո սերն է, հոգի՜ս, քո սերն է միայն: Մի նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ. այս կոպտության մեջ կա քնքուշ մի սիրտ, որ քեզ գլխովին իր մեջ կամփոփի և կպաշտպանի, կհովանավորի:
Հայկանուշն ասաց.
- Դու կպաշտպանես ինձ փորձանքներից, բայց ո՞վ կազատի ինձ քո ճիրաններից:
ԵՎ Տորքը ասաց.
- Արարչի կամքով Աստղիկ Դիցուհին ինքն է մեր սրտերն իրար միացրել, ինքն է երազում մեզ պսակել: Արարչի կամքն է, որ դու կին լինես Անգեղա Տորքին, և Տորքը անհուն սիրով քեզ սիրի:
Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ, սիրում էր սիրով անբիծ ու անեղծ, և կոշտատարազ իր դեմքը մթին դառել էր սիրո ցոլացող լուսին: Այն կերպարանքը և հայացքն ահեղ, որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ, այժմ դառել էր մի վճիտ աղբյուր, որից բխում էր սեր հեզահամբույր:
Որքան կրակը վառվում է, այրվում, այնքան տաքցողը հեռու է կանգնում: Տորքն ինչպես սոխակ դայլայլում անվերջ, իսկ Հայկանուշը լուռ է վագրի պես. խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝ իբրև մի սուր զենք, պահում է ձեռին:
ԵՎ ասում է նա Տորքին վերջապես.
- Աղջիկ ուզելը չի լինի այդպես: Դու շատ ուժով ես, դա ես լավ գիտեմ, բայց ինչ էլ լինես, պիտ մենամարտենք:
- Սիրուն Հայկանո՜ւշ,- ասում է հսկան,- արի մի անիր դու ինձ խելքահան: Խոստովանում եմ ես ինձ պարտված, ես քո գերին եմ, քեզնից տապալված: Դու քո փոխարեն ցույց տուր հարյուրին, թեկուզ հազարին. պահանջիր՝ շարժեմ լեռը իր տեղից, ապա պոկոտեմ անտառը ամբողջ, վարարած գետի ընթացքը փոխեմ, սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ, բայց քեզ, Հայկանո՜ւշ, չեմ կարող դիպչել:
- Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա: Դրանով իմ անվանը պատիվ կբերես և նոր միայն ինձ կառնես կտանես:
Գնաց մեր հսկան հսկա գերելու. հսկաների հետ մենամարտելու և Հայկանուշի կամքի համաձայն՝ քսան մահապարտ հսկա բերելու: Գնաց շատ ու քիչ և վերջը հասավ լեռներին անանց, ուր հսկաների տոհմն էր ծվարած: ԵՎ հսկաները, որ տեսան հյուրին, մեծ ուրախությամբ նրան ներս կանչեցին, մեծ պատիվներով նրան պատվեցին ու չհարցրին, թե՝ ՙո՞վ ես կամ ի՞նչ՚:
Երբ հսկաների մոտ երեք օր մնաց, Տորքը ինքն իրեն այսպես մտմտաց. ՙԱյս հսկաներն ահա անխարդախ սիրով ինձ կաշկանդեցին, էլ ինչպե՞ս կարամ սրանց հետ կռվել: Ո՜չ, ես չե՜մ կարող: Թող Հայկանուշը այլ բան պահանջի և ոչ թե եղբարց արյունը ուզի՚:
Չորս օրից հետո Տորքն այսպես ասաց.
- Սիրելի եղբա՜րք, չորս օր է անցել, բայց դուք իմ մասին բան չեք իմացել, թե ինչ պատճառով և ինչից ստիպված թափառում եմ ես սար ու ձոր ընկած: Դուք ինձ ցույց տվիք սեր, ուրախություն, քաջերին վայել հյուրասիրություն: Ձեզ մոտ եմ եկել ես մի խնդրանքով: Աղջիկ եմ ընտրել որպես հարսնացու, ուզում եմ առնել առանց կռվելու: Եկել եմ հիմա ձեր ոտը ընկել. կամ ինձ մորթեցեք ու թաղեք այստեղ, կամ եկեք գնանք ինձ հետ միատեղ, որ առանց կռվի առնենք մի աղջիկ, խաղաղ ու սիրով անենք հարսանիք:
ԵՎ ասաց տոհմի նահապետը ծեր.
- Վե՜ր կացեք, տղե՜րք, բոլորս գնանք քաղցրությամբ, սիրով, երգով ու պարով և առաջարկենք համառ աղջկան, որ տեղիք չտա մենամարտության: Արայի կամքով, Աստղիկի սիրով նրանց պսակենք և ուրախ հարսնիք այնտեղ մենք սարքենք:
ԵՎ հսկաները երգով ու պարով, խինդով, ծիծաղով ճանապարհ ընկան:
Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, իր ապարանքից իսկույն դուրս վազեց, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: ԵՎ Հայկանուշը զարմացած ասաց.
- Անգեղա հսկա, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Բերել ես ահա բազում հսկաներ, բայց ոչ թե գերի, այլ հարսանքավոր: Եթե այդպես է, ե՜կ մենամարտենք: ԵՎ թե հաղթեցիր, հսկաները թող մեր հարսանիքին պատվո հյուր լինեն:
- Սպասի՜ր, Հայկանո՜ւշ,- ասաց ծեր հսկան,- համաձայն եմ ես ձեր մենամարտության, բայց նախ ունկն դիր խոսքն իմաստության: Հին հեքիաթներում, լսած կլինես, երբ մարդուկները ուզում են աղջիկ, և այն աղջկան դևերն են տանում, մարդուկը դևից փրկում է նրան և դառնում նրա քաջագործ փեսան: Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ ուժով ու կռվով առնում են աղջիկ: Բայց ի՞նչ պարծանք է, երբ Արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:
ԵՎ Հայկանուշը գլուխը կախեց, ու շիկնած դեմքին ժպիտը փայլեց.
- Ես համաձայն եմ, ինչպես որ վճռես, կմենամարտեմ, եթե հրամայես:
- Ես կհրամայե՜մ,- ասաց ծերունին,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց... սիրո զենքով: Թող սերը լինի ձեր զենքը միակ, սիրեցեք իրար՝ մեկդ մյուսից շատ. դու նրան պաշտպան, նա քեզ պահապան - ահա օրենքը սուրբ ամուսնության:
ԵՎ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:05:04 
ՎԱՐԴԱՎԱՌ



Տիտանյան Բելի թոռները խոր վրեժ ունեին Արի Մանի սերնդից Հայկի թոռների նկատմամբ: Նրանք շատ անգամ էին արշավել Արարատ, Արի Հայերին պատժելու համար, բայց ամեն անգամ պարտվել էին ու ետ շպրտվել:
Խորամանկ էր և համառ Բելի թոռներից Հրեշը: Նա դիմեց իր Աստված Վիշապին, խնդրելով առաջնորդել իրեն դեպի Արարատ: Բայց Վիշապը ասաց նրան.
- Արարատում Վահագն է, և ես Արարատում չեմ կարող Վահագնին հաղթել: Դիմիր ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է և խորամանկ: Եթե նա հաղթի Վահագնին, իմ զորությամբ դու կհաղթես Արի Հայերին:
Տիտանյան Հրեշը մեծ զոհ մատուցեց Յահվահին: Յահվահը կանգնեց Հրեշի դիմաց ու ասաց.
- Քո բարեպաշտությունը վարձատրության է արժանի, ասա՝ ի՞նչ ես կամենում:
- Ես ուզում եմ Արարատը, - ասաց Հրեշը, - ես ուզում եմ, որ այնտեղ ոչ թե Արի Հայք, այլ իմ Ցեղը ապրի:
- Արարատում ապրելով, միևնույն է, Չարին Արի չի դառնա: Մի փորձիր գնալ արարչական օրենքի դեմ, դու կկործանվես:
- Բայց ես վրեժ ունեմ Արի Հայերի դեմ, դու էլ վրեժ ունես Վահագնի դեմ, - ասաց Հրեշը, - օգնիր ինձ տիրել Արարատին, և ես շատ ու շատ Արիներ կզոհաբերեմ քեզ համար:
- Դժվար է քո խնդրանքը, - ասաց Յահվահը, - բայց ես իմ աստվածային խոսքը պիտի կատարեմ: Գիտցիր, որ քո ուժը Արիների տկարության մեջ է: Արիների զորությունը Վահագն է, իսկ Վահագնի Զորության ուժը Սերն է: Եթե Սերը վերանա Արի Հայերի միջից, Վահագնը անզոր կլինի պաշտպանել նրանց, արևը կխավարի Արարատում, Արիները կտկարանան, և դու Վիշապի զորությամբ կտիրես նրանց երկրին:
- Ո՞վ կարող է վերացնել Արիների Սերը, - հարցրեց Հրեշը:
- Միայն ես, - պատասխանեց Յահվահը, - ես կգողանամ այդ Սերը և շղթայակապ կպահեմ իմ թագավորության մեջ: Բայց դրա համար ինձ էլ զորություն է պետք: Եթե քո Ցեղը հավատա ինձ, ես կզորանամ:
Համաձայնվեց Հրեշը, և նրա ամբորջ Ցեղը երկրպագեց Յահվահին:
ՈՒ զորացավ Յահվահը: Երկար հետապնդեց Արիների Սիրո Աստվածուհի Աստղիկին: ԵՎ երբ Աստղիկը դավից անտեղյակ լոգանք էր ընդունում Երասխի ջրերի մեջ, վրա է հասնում Յահվահը, հափշտակում է նրան և տանում երկրի խորքը:
Մոլորվեցին Արի Հայերը: Սերը վերացել էր Արարատից: ԵՎ Արի Հայերը որոնում էին այդ Սերը:
Չարախնդաց Յահվահը. ՙՈ՜չ, դուք ձեր Սերը չեք գտնի: Ես ձեզ ուրիշ Սեր կտամ՝ ատելության, մահվան սեր: Դուք կատեք ձեզ և ձեր Վահագնին՚:
Յահվահը խտացրեց իր ամբորջ ցասումը և ապա դուրս մղեց: Արարատը ցնցվեց, հողը երերաց ու պատռվեց, բոց ու շիկացած հեղուկ ժայթքեց երկրի ընդերքից: Կործանվեցին ապարանքներ, տաճարներ, կործանվեցին քաղաքներ և շատ ու շատ Արիներ: Խուճապահար եղան Արիները: Թանձր ծուխը ծածկեց նրանց աչքերն ու հոգիները:
Խոժոռվեցին Արիների դեմքերը, հայացքները մթագնեցին, սարսափն ու մոլուցքը պարուրեցին նրանց: Արի Հայերը ատեցին իրար, ատեցին երգն ու ժպիտը, ատեցին Արարատը, ատեցին արևին: Հավաքեցին իրենց ամբողջ սարսափն ու մաղձը և շպրտեցին արևի վրա: ԵՎ արևը խավարեց: Չորացան ծառ ու ծաղիկ, ցամաքեցին կարկաչահոս առուները, թռչունները հեռացան Արարատից: ԵՎ Վիշապի առաջնորդությամբ տիտանյան Հրեշը հաղթական բազմեց Արարատում:
Կյանքի Սիրո փոխարեն Արի Հայերի մեջ հաստատվեց ատելության սերը, մահվան սերը: Վերացավ ժպիտը, վերացավ երգը: Կինը հեռանում էր ամուսնուց, ծնողը լքում էր զավակին, եղբայրը իր եղբոր դեմ սուր էր պարզում և խրում նրա կուրծքը:
Ցնծում էին Չարի տիտանները: Առատորեն Արի Հայեր էին զոհաբերում իրենց հովանավորող Յահվահին:
Անհանգստացած էր ամենազոր Վահագնը:
- Հա՜յր իմ, - դիմեց նա Մեծն Արային, - ես տիեզերական զորության տերն եմ, մի՞թե ես չեմ կարող փրկել իմ Արի Ցեղը այս նվաստ ստրկացումից:
- Ո՜չ, - ասաց Մեծն Արան, - դու չես կարող Արի Հայերին փրկել, քանի դեռ նրանք իրենք քեզ չեն կանչում: Քո Զորության ուժը Սիրո մեջ է: Գտիր Աստղիկին, վերադարձրու Սերը Արի Հայերին, այնժամ նրանք քեզ կկանչեն, և դու զորավոր կլինես:
Երկար էր որոնում Վահագնը Աստղիկին, բայց չէր գտնում, նա չէր լսում Աստղիկի ձայնը: Յահվահը գիտեր, որ Վահագնը կգտնի Աստղիկին նրա ձայնով: ԵՎ որպեսզի Վահագնը չլսի Աստղիկի ձայնը, նա Չարիների ձեռքով հաճախ Արի Հայերի կոտորածներ էր սարքում: ԵՎ սարսափած Հայերի աղետալի հառաչանքները, աղերսական աղոթքները, ողբերգական լացն ու կոծը խլացնում էին Աստղիկի ձայնը:
Վշտացած Վահագնը դիմեց Աստվածամայր Անահիտին.
- Այս եղեռական ոռնոցի մեջ ես ինչպե՞ս լսեմ Աստղիկի ձայնը:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Արարատում գտիր մի մանուկ, որ դեռ չգիտի, թե ինչ է ատելությունը, ում աչքերում դեռ չի խավարել կյանքի կրակը և ում հոգու մեջ դեռ կարոտը չի մեռել: Նա կլսի Աստղիկի ձայնը:
Վահագնը Արարատի լեռներում տեսավ մի մանչուկ, որ հոգնած ու հյուծված, ընկնելով ու բարձրանալով առաջ էր շարժվում: Նա շատ էր քայլել և դեռ քայլում էր:
- Տղա՜, - ասաց Վահագնը,- ո՞վ ես դու և այսպես հոգնած ու միայնակ ո՞ւր ես գնում:
- Ես Վիրապն եմ և որոնում եմ Վահագնին, - պատասխանեց տղան, - ես լսել եմ Աստղիկի ձայնը: Նա Վահագնին է կանչում: Եթե Վահագնը ազատի Աստղիկին, իմ հայրն ու մայրը կսիրեն ինձ:
Վահագնը հետևեց տղային ու հասավ մի մեծ ժայռի: Ժայռի տակից լսվում էր Աստղիկի ձայնը՝ նա Վահագնին էր կանչում:
Վահագնը գոռաց.
- Լսի՜ր, Յահվա՜հ, այդ ես եմ եկել: Վերադարձրու Աստղիկին, կամ էլ ելիր Մեծամարտելու, ինչպես վայել է Աստվածներին:
Յահվահը սարսափեց Վահագնի տեսքից ու ձայնից: Նա դուրս չեկավ Մեծամարտելու, փախավ ու ավելի խորը մխրճվեց երկրի ընդերքում:
Վահագնը իր Թուր-Կեծակիով հարվածեց ժայռին: Ժայռը փշրվեց՝ ամեն մի կտորը ավազի հատիկի չափ: Մի խոր փոս բացվեց: Վահագնը այդ փոսից հանեց Աստղիկին:
Իսկ փոքրիկ Վիրապը նայեց Աստղիկին, ժպտաց և ապա թեթև պոկվեց գետնից ու դանդաղ բարձրացավ երկինք: ԵՎ արդեն երկնի անհունից վերջին անգամ կանչեց.
- Երբ Աստղիկը սեր տա իմ հորն ու մորը, ամեն աշնան գիշերահավասարին ես կիջնեմ այստեղ, փարվելու նրանց:
ԵՎ այդ փոսը Վահագնի կամքով երբեք չփակվեց ու կոչվեց Խոր Վիրապ՝ ի պատիվ այդ տղայի անունի:
Աստղիկը բարձրացավ երկինք, փարվեց Հայր Արային ու Մայր Անահիտին: Ապա նրանց օրհնանքը ստանալով, վերցրեց աստվածային ջրով լի մի սափոր և իջավ Արարատ:
Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տատասկ էր, և օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց և ոչ մի ժպիտ:
Տեսավ՝ մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:
- Այդ ո՞ւր եք գնում, ազնիվ Արինե՜ր, - հարցրեց Աստղիկը:
- Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետևում ենք Վիշապի կանչին:
Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: ԵՎ տեսավ՝ մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:
- Այս ի՞նչ եք անում, Արի աղջիկնե՜ր, - զարմացած բացականչեց Աստղիկը:
- Չե՞ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները:
Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, և հրաշալի վարդեր բացվեցին: Վարդաբույրը տարածվեց շուրջը, և վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: ԵՎ գեղեցկացան նրանք:
- Ո՞վ ես դու, - հարցրին աղջիկները:
- Ես Աստղիկն եմ՝ Սիրո Աստվածուհին, - պատասխանեց նա- , Հայր Արայի կամքով ես աստվածային Սեր եմ բերել ձեզ: Եկեք ինձ հետ, երգով ու ժպիտով միասին շրջենք ողջ Արարատը, Վարդավառ սարքենք, վարդ-ջրով օծենք Արի Հայերին, որ ժպտան նրանք, որ սիրեն նրանք, որ աղջիկները սիրով հարսնանան, որ պատանիները Վահագնով զորանան և սիրով պաշտպանեն սերը ձեր հոգու:
Աղջիկները միացան Աստղիկին: ԵՎ սիրո թափորը շարժվեց առաջ: Աստղիկը վարդաջուր էր ցանում Արի Հայերի վրա, աղջիկները սիրո երգերով սեր էին բորբոքում Հայ պատանիների մեջ:
Ժպտում էին մայրերը, ժպտում էին հայրերը, ժպտում էին մանուկները, ժպտում էին պատանիները, կայտառանում, աշխուժանում՝ տեսնում էին Աստղիկին, տեսնում էին բազմաթիվ սեր Աստղիկներին ու սիրում նրանց:
Ժպտացին Հայերը, ժպտացին Աստղիկին, ժպտացին իրար: Սիրեցին Աստղիկին, սիրեցին իրար: ՈՒ սիրո երգն ու ժպիտը տարածվեցին Արարատում:
Վարդավառ էր՝ սիրո տոնախմբություն:
Աստղիկը հավաքեց Հայերի ժպիտը, մի փունջ կազմեց ու արևին տվեց: Արևն էլ ժպտաց, հազարավոր ճաճանչներով ժպտաց Արի Հայերին ու Արարատին: Գնաց օվկիանոսներից ջրեր հավաքեց, բերեց ու ցանեց Արարատի վրա: Նորից առուները կարկաչեցին, լճերը լցվեցին: ՈՒ Արի Հայերը խաղացին ջրի հետ, իրար ջրեցին, իրար թրջեցին և բոլորը երջանիկ էին:
Վարդավառ էր:
Նորից ծառ ու ծաղիկ կենդանացան, հեռացած հավքերը վերադարձան Արարատ: Նորից աղջիկները հարսնացան, մայրերը՝ մայրացան: Իսկ Հայ պատանիք իրենց ժանգոտած սրերը փայլացրին ու աչքերը հառած արևին, կանչեցին. ՙՈ՛վ, Վահա՜գն, մենք քե՜զ ենք դիմում...՚:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:03:05 
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎ Արա Գեղեցիկը վերադարձավ մարտադաշտ: Բազում սպանված քաջերի մեջ գտավ իրեն, փարվեց իր մարմնին: Երկու Արալեզներ հայտնվեցին այնտեղ, լիզեցին նրա վերքերը: ԵՎ Արա Գեղեցիկը ողջ ու առողջ ոտքի կանգնեց: Գնաց մոտակա գյուղ, հովվի շորեր հագավ ու քայլեց Արարատով: Նա ամենուր տեսնում էր հաղթական Տիտանների, ամենուր տեսնում էր պղծություն և ավեր: Դառնացավ նա.
- Այո, ճիշտ են իմ սուրբ նախնիք. մի՞թե այս բոլորը ներել կարելի է:
Լեռներում նա գտավ իր թաքնված զորականներին և իր ընտանիքը: նրանք ճանաչեցին իրենց արքային և շատ ուրախացան: Արա Գեղեցիկի վերադարձի լուրը տարածվեց Արարատով մեկ: ԵՎ ամեն կողմից եկան ցրված ռազմիկներն ու համախմբվեցին իրենց արքայի շուրջը:
Արա Գեղեցիկը վերակազմեց իր զորաբանակը: Նա պատրաստ էր պատերազմի: Բայց նա արդեն գիտեր, որ միայն գերագույն զոհաբերության շնորհիվ Վահագնը իր Աստվածային Զորությամբ կօծի իրենց սրերը: Երկար խորհեց Արա Գեղեցիկը: Ապա մեծ խարույկ վառեց և կրակի մեջ գցեց իր արքայական թագն ու իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը: Այդ կրակով օծեց իր և իր զորականների սրերը: Կանչեց Վահագնին և արշավեց պատերազմի: Բախվեցին իրար Արյաց ու Չարյաց զորաբանակները: Ահեղ կռիվ եղավ: Բայց ճակատամարտը կարճ տևեց: Արիները պարտվեցին: Շատերը ընկան կռվի դաշտում, իսկ մնացածը նորից լեռները քաշվեցին:
Հասկացավ Արա Գեղեցիկը, որ իր արքայական թագն ու իր ամբողջ հարստությունը գերագույն զոհաբերություն չէին, և Վահագնը չընդունեց այն: Նա մտածում էր, թե ո՞րն է գերագույն զոհաբերությունը: Նստած լեռան լանջին, նայում էր շուրջը, նայում էր արևին: ԵՎ հանկարծ պայծառացավ նրա դեմքը:
- Գտա՛,- բացականչեց նա,- գերագույն զոհաբերություն կլինի իմ աչքերի լույսը, որով ես արևին եմ նայում:
Արա Գեղեցիկը հավաքեց իր զորաբանակը: Մեծ խարույկ վառեց:
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն,- կանչեց նա,- ես սիրով իմ աչքերի լույսը նվիրաբերում եմ Արարատի ազատագրմանը: Թող այն հաղթությամբ լուսավորի ողջ Արարատը, և միայն ես լինեմ զուրկ այդ լույսից: Ընդունիր իմ այս զոհաբերությունը և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
ԵՎ Արա Գեղեցիկը իր մատներով իր աչքերը հանեց ու գցեց խարույկի մեջ: Ապա Արի զինվորները այդ կրակով օծեցին իրենց սրերը ու նորից արշավեցին Տիտանների դեմ պատերազմի: ԵՎ Արյաց զորաբանակը առաջնորդում էր ինքը՝ կուրացած արքան:
Երկար չտևեց ճակատամարտը: Արիները նորից պարտվեցին ու քաշվեցին լեռները:
Վշտացած էր Արա Գեղեցիկը: Իր աչքերի լույսն էլ չընդունեց Վահագնը: ՈՒրեմն դա էլ գերագույն զոհաբերություն չէր: ՙԲա ո՞րն է գերագույն զոհաբերությունը՚, մտածում էր Արա Գեղեցիկը և պատասխան չէր գտնում: Զրկված աչքերի լույսից, նա օր ու գիշեր մտորում էր և չգիտեր, թե երբ է լույս, երբ է գիշեր, երբ է ինքը քնած ու երբ է արթուն: Վերջը նա դիմեց Աստվածամայր Անահիտին:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան:
- Ո՛վ, Մայր Անահի՜տ,- ասաց Արա Գեղեցիկը,- ասա ինձ, ո՞րն է գերագույն զոհաբերությունը, որ կարող է անել աստվածամարդը:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Անկարելին զոհաբերելն է գերագույն զոհաբերությունը, որդի՜ս, երբ զոհաբերում ես քեզ համար ամենաթանկ բանը:
Ասաց ու հեռացավ: Հենց այդ պահին մոտ վազեց Արա Գեղեցիկի կրտսեր որդին՝ տասներկուամյա Արենը և փարվեց հորը: Արա Գեղեցիկը գրկեց որդուն և հանկարծ զգաց, որ սիրտը ցավագին կծկվեց անհուն կարոտից: Նա երկյուղած ցնցվեց:
ՙՈրդի՛ս,- ինքն իրեն ասաց Արա Գեղեցիկը,- որդի՛ս...՚: ԵՎ սարսափեց, հիշելով Աստվածամայր Անահիտի խոսքերը: ՙՈՒրեմն սա՞ է գերագույն զոհաբերությունը... ո՛չ...ո՛չ...՚: Նա ուժգին սեղմեց որդուն իր կրծքին, և նրա աչքերի խոռոչներից արցունքներ գլորվեցին որդու մազերին:
Փոքրիկ Արենը զարմացավ.
- Մի՞թե Արյաց արքան լաց է լինում:
Դառը ժպտաց Արա Գեղեցիկը և ասաց.
- Որդի՜ս, արքան էլ հայր է, և նրա մեջ էլ հայրական արցունքներ կան, որ հորդում են, երբ վիշտն է տիրում որդու աչքերին:
- Հա՜յր,- ասաց փոքրիկ Արենը,- բայց դու ինչպե՞ս ես տեսնում իմ աչքերը:
ԵՎ Արա Գեղեցիկը ասաց.
- Որդուն տեսնելու համար աչքեր պետք չեն: Հայրը որդուն հոգով է տեսնում:
Որդու գնալուց հետո վերսկսվեցին Արա Գեղեցիկի տառապանքները գերագույն ուժգնությամբ: Նա արդեն գիտեր, որ գերագույն զոհաբերությունը գերագույն տառապանք պատճառող զոհաբերությունն է՝ դա իր որդին է: Բայց նա ոչ մի կերպ չէր հաշտվում այդ մտքի հետ: Նա լաց էր լինում մանկան պես, գալարվում էր վշտից ու ցավից, օգնության էր կանչում Աստվածներին, նախնիներին: Բայց ոչ ոք չէր լսում նրա աղերսը, ոչ ոք չէր գալիս մոտը, ոչ ոք չէր մխիթարում նրան: Իսկ նրա ուղեղի մեջ անընդհատ պտտվում էին Աստվածամայր Անահիտի խոսքերը. ՙՊիտի զոհաբերես այն, ինչ չես կարող զոհաբերել. դա է գերագույն զոհաբերությունը՚:
Արա Գեղեցիկը չիմացավ, որ արդեն գիշերն անցել էր, լույսը բացվել էր, և արևը ժպտում էր աշխարհին: ԵՎ միայն որդու ձայնը սթափեցրեց նրան: Արենը մոտեցավ հորը և ասաց.
- Հա՜յր, այս գիշեր Աստվածամայր Անահիտը հայտնվեց ինձ: Ես արդեն գիտեմ քո հոգեկան խռովքը: Հաղթության համար դու պետք է ինձ զոհաբերես:
- Ո՜չ,- գրեթե ճչաց Արա Գեղեցիկը,- ո՜չ, չե՜մ կարող, դա անկարելի՜ է:
- Հա՜յր,- ասաց որդին,- բայց կարելին զոհաբերելը մի՞թե զոհաբերություն է:
- Չարագուշակ խոսքեր ես ասում, որդի՜ս,- երկյուղեց Արա Գեղեցիկը:
- Ասա՜ ինձ, հա՜յր,- ասաց որդին,- եթե դու պարտվես և Տիտանները գերեն ինձ, կսպանե՞ն:
- Այո,- պատասխանեց հայրը,- անպայման կսպանեն, չէ՞ որ դու արքայազն ես:
ԵՎ փոքրիկ Արենը ասաց.
- Հա՜յր, եթե այդպես է՝ ավելի լավ չէ՞ ես զոհաբերվեմ փառավոր հաղթանակի համար, քան պարտության նվաստ զոհ լինեմ ես:
Սթափվեց Արա Գեղեցիկը, գրկեց որդուն ու երկար խորհեց նրա խոսքերի վրա:
- Այո, դու ճիշտ ես, որդի՜ս,- վերջապես ասաց Արա Գեղեցիկը և ոտքի կանգնեց:
Արյաց զորաբանակը հավաքվել էր մի մեծ խարույկի շուրջը և սպասում էր արքային: Վերջապես Արա Գեղեցիկը դանդաղ քայլերով մոտեցավ, իր կրտսեր որդու՝ Արենի ուղեկցությամբ: Կանգնեց խարույկի մոտ, պատյանից հանեց սուրը, պարզեց երկինք ու կանչեց.
- Ո՛վ, դու, Ամենազոր Վահա՜գն, Հայր Արայի կամքով քեզ եմ նվիրում Արյաց փառավոր հաղթության այս զոհաբերությունը. ընդունիր այն և օծիր մեր սրերը քո Աստվածային Զորությամբ:
Ապա շեշտակի իջավ նրա սուրը, և խարույկի կրակը ճթճթաց անմեղ արյան հորդումից:
Արի զորականները օծեցին իրենց սրերը և Արա Գեղեցիկի առաջնորդությամբ արշավեցին տիտանյան բանակի դեմ կռվելու:
Երկար տևեց ճակատամարտը: Արյաց օծված սրերը անխնա կոտորում էին Տիտաններին: ԵՎ ամենից շատ Արա Գեղեցիկի սուրն էր հնձում: Իր հոգով էր նա զգում թշնամիներին, և ոչ մեկը չէր ազատվում նրա սրից: Տիտանները խուճապահար փախչում էին Արարատից:
Վանա ծովի մոտ Արա Գեղեցիկը հասավ Շամիրամին, բռնեց նրա մազերից, կախարդական վզնոցը պոկեց ու գցեց ծովը: ԵՎ ապա իր սրով կտրեց նրա գլուխը, տվեց պարտված Տիտաններին ու ասաց.
- Տարե՜ք այս գլուխը ձեզ հետ և մի բարձր տեղ ամրացրե՜ք, որ ձեր արքաները տեսնեն նրան և այլևս սրով չգան Արարատ:
Արարատը ազատված էր: Հաղթության տոնախմբություն էր ամենուր: Բոլորը ցնծում էին, բոլորը երջանիկ էին: Իսկ Արա Գեղեցիկը իր վերջին պատգամը հղեց Արիներին.
- Ո՛վ, Հայ Արմեննե՜ր, դուք անպարտելի կլինեք, եթե գերագույն զոհաբերության ոգով ապրեք:
Ասաց, Արարատի խնամակալ կարգեց իր ավագ որդուն՝ Անուշավանին և ինքը գնաց միանալու իր նախնիներին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:02:12 
ԱՍՔ ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ ՄԱՍԻՆ


ՉՆԵՐՎՈՂ ՄԱՀ


Հայկի սերնդից քաջակորով Արամը որդի արարեց: Աստվածային գեղեցկություն ուներ մանուկը, և որպես երկու արեգակներ աչքերն էին շողում նրա մշտաժպիտ դեմքին: ԵՎ արարչապատկեր այդ մանուկին Արարչի անունով կնքեցին՝ Արա: ԵՎ աճում էր արարչապատկեր մանուկը, շրջապատված սիրով ու ջերմությամբ: ԵՎ ինչպես բոլոր երջանիկ մանուկները, նա նույնպես բարի էր, ժպտուն և սիրող: ԵՎ բոլորը անվանում էին նրան Արա Գեղեցիկ:
ԵՎ երբ մեռավ Հայկյան Արամը, Արարատի խնամակալությունը ժառանգեց Արա Գեղեցիկը: Մեռնելուց առաջ Արամը նրան հանձնեց իր թուր-կեծակին ու ասաց.
- Գիտցի՜ր, որդի՜ս, որ արարումի միակ պայմանը խաղաղությունն է, իսկ խաղաղությունը այս սրի ծայրին է:
Սիրով ու նվիրվածությամբ էր Արա Գեղեցիկը կառավարում Արիներին: Նա պահպանում էր Արարատի զորությունը, և երկարատև խաղաղություն էր հաստատվել Արարատում: ԵՎ արարում էին Արիները, զորությանը ապավինած՝ շեներ էին կառուցում, ջրանցքներ բացում, այգիներ աճեցնում: ԵՎ երգն ու պարը ամենօրյա ուղեկիցն էին Արիների երջանիկ կյանքի:
Չարությունից ու անզորությունից հալումաշ էր լինում տիտանների արքա Նինոսը: Նա վաղուց իր նախնի Բելի սպանության վրեժն էր նյութում: Բայց Արամից կրած ծանր պարտությունները զսպում էին նրան, և նա սպասում էր Արամի մահին: Բայց երբ իմացավ, որ Արա Գեղեցիկը ավելի է զորացնում Արարատը, սարսափեց և իր ապահովությունը հոգալով, իր բարեկամությունը առաջարկեց նրան: ԵՎ բարեկամության դաշինք կնքեցին Արա Գեղեցիկն ու Նինոսը: Բայց Արա Գեղեցիկի դաշինքը զորությունից էր, իսկ Նինոսինը՝ վախից:
Բայց շուտով վախճանվեց Նինոսը, և Անապատի տիրակալ դարձավ նրա կինը՝ Շամիրամը: Իշխանատենչ էր Շամիրամը, չար և անզուսպ: ԵՎ այդ բոլորը առավել վտանգավոր էին, քանզի նա օժտված էր նաև կանացի բոլոր խարդավանքների կատարելությամբ: Նա չէր հանդուրժում Արիների հետ խաղաղ գոյակցություն և նյութում էր՝ Արարատին տիրելու և կործանելու իր ծրագիրը: Նա զոհ մատուցեց Վիշապ Աստծուն և խնդրեց նրա աջակցությունը:
ԵՎ Վիշապը հայտնվեց Շամիրամին ու ասաց.
- Ո՛վ, տիտանների արժանավոր դո՜ւստր, աստվածահաճ ծրագիր ես նյութել դու: ԵՎ թող քեզ ուղեցույց լինի քո նախամայրերից Խաթունը: Արիների դեմ Արիների արյունով կռվիր:
- Ինչպե՞ս տիրանամ Արիների արյունին,- հարցրեց Շամիրամը:
ԵՎ Վիշապը ասաց.
- ՈՒմ ցուլն էլ թռնի մեր կովի վրա, հորթը, ի վերջո, մերն է լինելու:
Հասկացավ Շամիրամը: Նա գուսաններ ուղարկեց Արայի մոտ՝ իր գեղեցկությունն ու կանացի հմայքը գովերգելու: Մեծամեծ նվերներով պատգամախոսներ ուղարկեց՝ իր ուղերձը հանձնելու Արա Գեղեցիկին: ՈՒղերձի մեջ նա գրում է. ՙՈ՛վ, Արյաց մեծ արքա՜, արարչապատկեր Արա Գեղեցիկ, քո աստվածային շնորհներից, որ այդպես առատորեն բաշխում ես քո Հայ Արմեններին, մի փոքր մաս էլ հատկացրու Տիտանների տիրուհուն, որպես երկու Ցեղերի հավերժական բարեկամության երաշխիք: Եկ ինձ մոտ և կամ ամուսնացիր ինձ հետ ու բոլորի վրա թագավորիր, կամ էլ ինձ հետ սիրո դաշինք կնքելով, վերադարձիր քո երկիրը՚:
Բայց Թորգոմի մասին ավանդությունը, որ սերնդե սերունդ փոխանցվելով հասել էր Արա Գեղեցիկին, զգուշացնում էր Տիտանյան կանանց խարդավանքից: ԵՎ Արա Գեղեցիկը կտրականապես մերժեց Շամիրամի խնդրանքը:
Հուսահատված Շամիրամը լաց եղավ զայրույթից ու վիրավորանքից: Նա որոշեց պատժել հանդուգն Արա Գեղեցիկին: Մեծ զորք հավաքեց, հարձակվելու համար Արարատի վրա: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Վիշապին և խնդրեց օգնել իրեն՝ տապալելու Արիների զորությունը:
Վիշապը հայտնվեց Շամիրամին ու ասաց.
- Ո՛վ, Տիտանյան մեծ տիկի՜ն, Արարատում ես անզոր եմ, քանզի այնտեղ լույս է, և Վահագն է իշխում այնտեղ: Բայց ես կդիմեմ Ստորգետնյա Արքա Յահվահին. նա իմաստուն է ու խորամանկ: Գուցե նա մի ելք գտնի:
Կանչեց Յահվահին: Յահվահը եկավ, լսեց Վիշապին, երկար մտածեց և վերջը գտավ հնարը: Նա մի ուլունքաշար վզնոց տվեց Շամիրամին ու ասաց.
- Այս կախարդական վզնոցը կապիր պարանոցիդ: ԵՎ կռվի ամենաթեժ պահին, երբ Արա Գեղեցիկը ամբողջությամբ կլանված է կռվով, հայտնվիր նրա առջև, հմայիր նրան ու կախարդիր այնպես, որ նրա բազուկը թուլանա ու իջնի: Այդ ժամանակ ես ներքևից, Վիշապը վերևից կհարձակվենք ու կխլենք նրա թուր-կեծակին: ԵՎ քո զորականները հեշտությամբ կսպանեն նրան:
- Բայց ի՞նչ հնարներով հմայեմ ու կախարդեմ նրան,- հարցրեց Շամիրամը:
ԵՎ Յահվահը ասաց.
- Ո՛վ, կանանց մեջ ամենակատարյա՜լը, նույնիսկ Աստվածները քեզանից պիտի սովորեն հնարամտություն և խարդավանք, ո՞ւր ես դու մեզանից հարցնում:
Գուժկան է հասնում Հավերժական Քաղաք և հայտնում, որ Շամիրամը մեծ զորքով գալիս է Արարատը տիրելու և կործանելու: Արա Գեղեցիկը հավաքում է իր զորականներին, մեծ խարույկ է վառում, զոհ է մատուցում Վահագն Աստծուն և խնդրում է՝ իր Աստվածային Զորությամբ օծել իրենց սրերը:
Վահագնը հայտնվում է և ասում.
- Ո՛վ, երկրային աստված Արիից սերված, արարչապատկեր Արա Գեղեցի՜կ, ծանր ճակատամարտ է սպասում քեզ, քանզի Տիտան ռազմիկների զորությանը միախառված է նաև կանացի խարդավանք: Տիտան ռազմիկներին դու հեշտությամբ կհաղթես, բայց զգուշացիր Շամիրամի խարդավանքից: Թե ռազմադաշտում քո դիմաց կին հայտնվի, ինչ կերպարանքով էլ որ լինի՝ գիտցիր, որ դա Շամիրամն է: Չնայե՜ս նրան, աչքերդ ուղղիր արևին ու սպանի՜ր այդ կնոջը:
Ապա Վահագնը արևից կռած խաչ-պատերազմին կապեց Արա Գեղեցիկի ձախ բազկին, օծեց նրա և Արի զորականների սրերը: ԵՎ Արյաց զորաբանակը արշավեց Շամիրամին ընդառաջ:
Մեծ ճակատամարտ սկսվեց: Երկու կողմից էլ շատ ու շատ քաջեր ընկան: Հողը դղրդում էր կռվող հսկաների ոտքերի տակ: Փոշին բարձրացել և ծածկել էր ամբողջ աշխարհը: Արա Գեղեցիկը իր թուր-կեծակիով աջ ու ձախ հնձում էր տիտաններին: ԵՎ ոչ ոք չէր կարողանում կանգնել նրա դիմաց: Տիտանները խուճապահար փախչում էին նրա առջևից: Ոգևորված Արիները տապալում էին Չարիներին և հաղթական աղաղակներով հալածում նրանց: Հաղթական էին Արիները, և Տիտանները զգալով իրենց պարտությունը, միայն գլուխներն ազատելու մասին էին հոգում:
ԵՎ հանկարծ Արա Գեղեցիկի ձիու առջև հայտնվեց մի հերարձակ, կիսամերկ գեղեցիկ կին: Նա փռվեց հենց ձիու առջև: Ծառս եղավ ձին ու կանգ առավ:
- Ո՛վ, Արյաց քաջ արքա՜,- արտասվախառն կանչեց գեղեցկուհին,- թե դու քո անհաղթ սրով վերջ ես ուզում տալ իմ Տիտան Ցեղին, ապա իջեցրու քո սուրը իմ պարանոցին, սպանիր ինձ և իմ անմեղ արյունով մեղմիր քո մոլուցքը:
Կռվի ոգևորության պահն այնքան մեծ էր, որ Արա Գեղեցիկը մոռացել էր սպասվող խարդավանքի մասին: ԵՎ անսպասելիորեն հայտնված այդ դժբախտ կինը շփոթեցրեց Արյաց արքային: Նա լսեց կնոջ խոսքերը, նայեց նրան: Նա մոռացավ և՜ իրեն, և՜ արևը, և՜ Վահագնի պատգամը:
- Վե՜ր կաց, ո՛վ, կի՜ն,- ասաց Արա Գեղեցիկը,- Արին մարդասպան չէ, նա ռազմիկ է և միայն ռազմիկների դեմ է կռվում:
ԵՎ հանկարծ նրա հայացքը ընկավ կնոջ վզնոցին: Կախարդվեց Արա Գեղեցիկը: Նրա բազուկը թուլացավ և դանդաղ իջավ ցած: Հենց այդ պահին Յահվահը ներքևից ուժգին հարվածեց Արա Գեղեցիկի թուլացած բազուկին, և թուր-կեծակին ձեռքից ընկավ: Վրա հասավ Վիշապը, վերցրեց սուրը ու թռավ երկինք:
Հենց որ Արա Գեղեցիկի ձեռքից ընկավ թուր-կեծակին, անմիջապես խաչ-պատերազմին նրա ձախ բազկին սևացավ և կորցրեց իր պաշտպանական զորությունը:
Արա Գեղեցիկը սթափվեց մի չարախինդ ծիծաղից: Նրա դիմաց կանգնած էր սպառազինված Շամիրամը, շրջապատված իր զորականներով: Շամիրամը գոհ էր իր խարդավանքի հաղթանակից: ԵՎ նրա հրամանով զորականները հարձակվեցին անզեն Արա Գեղեցիկի վրա և սրախողխող արին: Տեսնելով իրենց արքայի մահը, Արիները տեղի տվին ու պարտվեցին:
Իսկ Վահագնը սրընթաց հասավ Վիշապին՝ ետ խլելու թուր-կեծակին: ԵՎ կատաղի Մեծամարտ սկսվեց Աստվածների միջև: Վիշապին միացավ և Յահվահը: Երկրի վրա կռիվն արդեն վերջացել էր՝ Տիտանները հաղթել էին: ԵՎ մարդիկ զարմացած դիտում էին Աստվածների Մեծամարտը: Վահագնը կռվում էր երկու Աստվածների դեմ: Երկար տևեց նրանց Մեծամարտը: Վերջապես Վահագնը Վիշապից խլեց թուր-կեծակին: Վիշապը փախավ ու թաքնվեց Անապատի ծերպերում, Յահվահն էլ փախավ ու մտավ Երկրի խոր ընդերքը:
Վահագնը խռոված ու վրդովված նայեց թուր-կեծակիին ու ասաց.
- Երբ Արիի ձեռքից սուրն ընկնում է, ուրեմն այն այլևս պետք չէ նրան:
ԵՎ Վահագնը թուր-կեծակին գցեց դեպի արևը: Թուր-կեծակին հասավ արևին և ձուլվեց նրան:
Արա Գեղեցիկը բարձրացավ, կանգնեց ոտքի: Նայեց իր շուրջը՝ ամենուր Արի և Չարի քաջեր էին ընկած: ԵՎ իր ոտքերի տակ պառկած էր ինքը՝ ամեն կողմից խոցված: Զարմացավ՝ ինքը իրենից դո՞ւրս: ԵՎ հասկացավ, որ ինքը սպանված է: Դառը ժպտաց. ՙԵս պարտված եմ ու սպանված՚: ԵՎ սարսափահար փախավ մահվան դաշտից, իր անշունչ մարմինը թողնելով այնտեղ: Նա վազում էր դեպի աստվածամարդիկ: ԵՎ այնքա՛ն թեթև էր նա ու այնքա՛ն արագ էր սուրում առաջ:
Տեսավ, որ պատերազմը վերջացել է. Արիները պարտվել են, և Տիտանները տնօրինում են Արարատում: Հասավ լեռներում ապաստանած իր զորականներին, մոտեցավ, կանչեց նրանց: Բայց ոչ ոք չէր լսում նրան, ոչ ոք չէր տեսնում նրան: ԵՎ հասկացավ Արա Գեղեցիկը, որ ողջերի մեջ նա այլևս տեղ չունի ու գնաց միանալու իր նախնիներին:
Մասիսի գագաթին հավաքվել էին նախնիները: Այնտեղ էր նաև Արա Գեղեցիկի հայրը՝ Հայկյան Արամը: Բոլորը վշտացած էին ու վրդովված: Արա Գեղեցիկը կանգնեց նրանց առջև՝ մեղավոր հայացքը գետին սևեռած:
- Ո՛վ, իմ սուրբ նախնի՜ք,- ասաց նա,- ընդունեք ձեր պարտված որդուն:
Նախնիները լուռ էին, խոժոռված: Տանջող լռությունը երկար տևեց: Վերջապես խոսեց հայրը և ասաց.
- Ես քեզ էի հանձնել իմ նախնիներից ժառանգած Արարատը: Ո՞Ւր է Արարատը. դու այն հանձնել ես Տիտաններին:
- Հա՜յր իմ, ես խարդավանքի զոհ եղա,- փորձեց արդարանալ Արա Գեղեցիկը: Բայց հայրը կանխեց նրան.
- Ամեն տեսակի արդարացում ողջերին մոլորեցնելու համար է միայն,- ասաց նա,- մենք ոչ մի արդարացում չենք ընդունում: Հայրենիքից կորցրած ամեն մի հողակտոր անպատիժ չի անցնում արքայի համար, և հայ մանկանց հեղված ամեն մի կաթիլ արյուն անպատիժ չի անցնում արքայի համար: Իսկ դու կորցրել ես ամբողջ Արարատը և հայ մանուկներին Տիտանների սրի բաժին թողել: ԵՎ քեզ ներում չկա: ԵՎ նույնիսկ մահը քեզ ներում չի բերում: Դու կա՜մ պիտի հեռանաս մեզանից և, որպես անքավելի պատիժ, հավիտյան թափառես անհայտ միայնության մեջ, կա՜մ պիտի վերադառնաս և ազատես Արարատը, Դա է մեր որոշումը:
ԵՎ Արա Գեղեցիկը ասաց.
- Ո՛վ, իմ սուրբ նախնի՜ք, ես արժանի եմ ամենածանր պատժի: Բայց ես պատրաստ եմ վերադառնալ, ազատել Արարատը, հանձնել իմ ժառանգին և ապա գալ ձեր ներումը հայցելու:
ԵՎ Հայկյան Արամը ասաց:
- Ընդունելի է քո ցանկությունը: Բայց գիտցիր, որ այլևս թուր-կեծակին չկա, և այսուհետև Հայ Արմենների գերագույն զոհաբերության ոգին է լինելու զորության միակ խորհուրդը և Վահագնին ապավինելու միակ պայմանը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:59:46 
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Երկար, շատ երկար էր կառավարում Հայկը Արարատյան Արիներին՝ Հայգ Արմեններին: Հայրական հոգատարությամբ և աստվածադիր օրենքներով էր կառավարում նա: Հայկը սիրում էր ամենքին և ամենը: ԵՎ նրա սիրտն ու տան դուռը միշտ բաց էին բոլորի համար: Արմեններն էլ սիրում ու պաշտում էին Հայկին և Արմենների հայր անվանում: ԵՎ այնքան մեծ էր Արմենների պաշտամունքը Հայկի նկատմամբ, որ ամեն զոհ մատուցելիս, Անմահ Աստվածների հետ մեկտեղ փառաբանում էին նաև Հայկին, որ Հայգ Արիի պատկերը ուներ:
ԵՎ ահա մի օր Հայկը հրովարտակ է ուղարկում Արարատի բոլոր կողմերը և բոլոր տոհմերի նահապետներին կանչում իր մոտ: Հավաքվեցին Արմենական բոլոր մեծ ու փոքր տոհմերի նահապետները: Հայկի հրավերով եկան նաև Արարատից դուրս Արի Ազգերի առաջնորդներ Արևելքից ու Արևմուտքից, Հյուսիսից ու Հարավից: Երբ բոլորը հավաքվեցին, ներկայացավ նաև ինքը՝ Հայկը, տոնական հագուստով և հանդիսավոր բազմեց իր գահի վրա:
Հայկի այդ տոնական հագուստը և ընդգծված հանդիսավորությունը զարմանք ու երկյուղ էին առաջացնում հավաքվածների մեջ: Բոլորը զգում էին՝ կա՜մ շատ ուրախալի լուր են լսելու, կա՜մ շատ ողբերգական: Ո՞րն է լինելու: Փորձում էին կռահել. չէին կարողանում և անհամբեր սպասում էին Հայկի խոսքին: Իսկ Հայկը լուռ էր: Նա չէր շտապում խոսել: Նա հայրական ժպիտով և կարոտալի հայացքով շոյում էր ամեն մեկին առանձին-առանձին: Տագնապալի սպասումը տանջում էր բոլորին: Նրանք պատրաստ էին լսել թեկուզ ամենավատ լուրը, միայն թե ազատվեին այդ տագնապալի սպասումից: Վերջապես Հայկը դիմելով բոլորին, ասաց.
- Ո՛վ, սիրելինե՜րդ իմ, ես կանչել եմ ձեզ հրաժեշտ տալու: Ես գնում եմ միանալու իմ նախնիներին:
Մի պահ բոլորը պապանձվեցին. ամեն ինչ կսպասեին, բայց ո՜չ այդ հայտարարությունը: Շուտով ըմբռնեցին Հայկի ասածի էությունը և խոր երկյուղով խառնվեցին իրար: Առաջին անգամ ըդվզեցին Հայկի դեմ: Ոչ ոք չէր ընդունում նրա հրաժեշտը: Տխրեց Հայկը, ձեռքով սաստեց բոլորին և ասաց.
- Ո՛վ, Արմեննե՜ր, մի՞թե ես այնքան անարժան առաջնորդ եմ եղել, որ դուք այսօր զլանում եք նույնիսկ հրաժեշտի երջանկություն պարգևել ինձ:
Լռեցին բոլորը, և ամեն մեկն իր շփոթված մտքով խորացավ ինքն իր մեջ: Ծանր, շատ ծանր լռություն էր տիրում, բայց ամենքի մեջ փոթորիկ էր ու պատերազմ՝ անելանելի շփոթ: Տոհմապետերից ամենաիմաստունը վերջապես դիմեց Հայկին ու ասաց.
- Ո՛վ, Մե՜ծդ Արի Հայկ, դու շատ լավ գիտես, որ բոլոր Հայգ Արմենները սիրում ու պաշտում են քեզ և քեզ Արմենների հայր են անվանում: Դու չես կարող կասկածել մեր սիրուն և նվիրվածությանը: ՈՒստի ես նույն հարցը կտամ քեզ. մի՞թե մենք այնքան անարժան զավակներ ենք եղել քեզ համար, որ վաղաժամ ուզում ես հեռանալ մեզանից:
Պայծառացավ Հայկը, գոհունակությամբ ժպտաց և ասաց.
- Ո՛վ, իմ սիրելի Արմեննե՜ր, դուք էլ գիտեք, որ իմ ամբողջ սերը ձեզ եմ տվել: Բայց գիտցեք, որ հրաժեշտի պահը ինձանից չի կախված: ԵՎ ընդհանրապես վաղաժամ կամ ետնաժամ մահեր չեն լինում: Բոլոր մահերը ճիշտ ժամանակին են լինում: Չէ՞ որ մարդ, որ ծնվում է, անպայման իր որոշակի բնական դերն ունի, որ իր ամբողջ կյանքում պիտի կատարի: Դեր չունեցող մարդը՝ կենդանի վիժվածք է. իր դերը չկատարող մարդը՝ կենդանի դիակ է: ԵՎ նույնիսկ նրանց մարմնավոր գոյությունը կյանքի հետ ոչ մի կապ չունի: ԵՎ մարդու ամեն մի կյանքի տևողությունը համապատասխանում է նրա դերի կատարմանը: Ես կատարել և ավարտել եմ իմ դերն այս կյանքում, ուստի իմ այս կյանքի սահմանն ավարտված է: ԵՎ եթե ես աննպատակ կառչեմ այս կյանքին, ապա կհավասարվեմ կենդանի վիժվածքներին ու կենդանի դիակներին և չարիք կլինեմ կյանքի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ: Առավոտյան Արագածի լանջին մի կիզախարույկ կպատրաստեք, որ նախնյաց ավանդույթի համաձայն այրեք իմ մարմինը, և ես, որ հուր էի, նորից հուր դառնամ:

Զարմացան բոլորը, և նահապետներից մեկը տարակուսանքով ասաց.
- Ո՛վ, Արմենների հա՜յր, մեզ համար սուրբ է քո կամքը, բայց մեր նախնյաց ավանդույթով այրում են անկենդան մարմինը, իսկ դու ողջ ես:
- Ո՜չ, սիրելի՜ս, - պատասխանեց Հայկը, - ես արդեն ոգի եմ, և իմ մարմինը այլևս պայմանական է: Հայր Արայի կամքով ես ինքս պիտի տեսնեմ իմ կիզումը խարույկի վրա, որն ուղեկցվելու է ճոխ և ուրախ տոնախմբությամբ:
Առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ Հայկը նստեց իր սպիտակ նժույգը և շարժվեց դեպի Արագած: Նրան հետևում էին Արմենական տոհմերի նահապետները և եղբայրական Ազգերի առաջնորդները: Հազար ու հազար Արմեններ ամեն կողմից շտապում էին Արագած, հրաժեշտ տալու իրենց սիրելի առաջնորդին: ԵՎ ամբողջ ճանապարհին բազմագույն և բազմաբույր ծաղիկներ էին շաղ տալիս Հայկի նժույգի ոտքերի տակ: Ամբողջ ճանապարհին փառերգերն ու պարերը ուղեկցում էին Հայկին, երջանկացնելով նրա հրաժեշտը:
Բազմահազարանոց թափորը հասավ Արագած, որի լանջին կիզախարույկի փայտեր էին դիզված: Կիզախարույկից մի փոքր ներքև Հայկը մի խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային ու Անմահ Աստվածներին և ապա դիմեց իր նախնիներին.
- Ո՛վ, իմ անմահ նախնինե՜ր, ես իմ դերը այս կյանքում ավարտել եմ ու ձեզ մոտ եմ գալիս. թե ես արժանի եմ՝ ընդունեք ինձ:
ԵՎ ապա շրջվեց իրեն ուղեկցող առաջնորդներին և ասաց.
- Ո՛վ, Արմենական տոհմերի նահապետնե՜ր, ո՛վ, Արի ազգերի առաջնորդնե՜ր, լսեք իմ վերջին պատգամը: Գիտցեք, որ Թորգոմի ուխտին որպես հետևանք, Տիտանները Երկրային Աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ կծնեն՝ սարսափելի գենախեղվածներ*: ԵՎ այդ աստծո որդիները՝ գենախեղվածները, արիական զորությամբ և տիտանյան չարությամբ, ձեր դեմ կառաջնորդեն Տիտաններին և շատ չարիքներ կգործեն: ՈՒստի Հայր Արայի կամքով պատվիրում եմ ձեզ՝ Արի արյունով ճանաչեք իրար և հենց այդ արյունով միայն երկրպագեք ձեր աստվածայնությունը: ԵՎ գիտցեք՝ երբեք վայել չէ, որ աստվածները երկրպագեն աստծո որդիներին:
Ասաց, վերցրեց ջահը և խարույկի բոցից վառեց այն: Ապա իր մոտ կանչեց ավագ որդուն և ջահը հանձնեց նրան: ԵՎ ինքը դանդաղ ու հանդիսավոր քայլքով գնաց ու բարձրացավ կիզախարույկի վրա:
Հազարավոր թմբուկներ խփեցին, հազարավոր շեփորներ հնչեցին, հազարավոր ձեռքեր բարձրացան՝ փառաբանելու Հայկին: ԵՎ այդ բոլորի ներքո Հայկի ավագ որդին մոտեցավ և իր ձեռքի ջահով վառեց կիզախարույկը: Խարույկը բոցավառվեց, և կրակը բոլոր կողմերից իր մեջ առավ Հայկին:
ԵՎ հանկարծ, ի զարմանս բոլորի, բոցավառվող Հայկը պոկվեց խարույկից ու դանդաղ սկսեց բարձրանալ երկինք: Նրա մարմինը ձուլվել էր կրակին և մի ամբողջություն կազմել: ԵՎ Արմեններն արդեն բարձունքից լսեցին Հայկի ձայնը.
- Ո՛վ, Արմեննե՜ր, ամեն աշնանը բոլոր տոհմերի նախնիների հետ ես էլ կիջնեմ Արարատ: Թող բոլոր տոհմերը հավաքվեն իրենք իրենց մեջ, հանդիպելու իրենց նախնյաց ոգիների հետ: ԵՎ գիտցե՜ք, Արմեննե՜ր, միայն ձեր նախնիների հետ հարաբերվելով դուք կամբողջացնեք ձեր տոհմերը և կզորանաք ինքներդ: Մոռանալով ձեր նախնիներին, դուք կքայքայեք ձեր տոհմերը և ինքներդ էլ կտկարանաք:
Թմբուկների ձայնը, Արմենների երգն ու պարը երկար ուղեկցում էին համբարձվող հրեղեն Հայկին, մինչև որ Հայկը ձուլվեց երկնի կապույտին:
ԵՎ այնուհետև Արմենական տոհմերը աշնան Արեգօրերից մեկը նվիրում էին իրենց նախնիներին: Ամեն տոհմի զավակները ամենահեռավոր վայրերից անգամ հավաքվում էին իրար գլխի: Զոհ էին մատուցում, խնջույք սարքում, երգում, պարում և նախնիների հովանավորությամբ նորոգում էին իրենց տոհմային զգացողությունը և առավել հարազատանում իրար:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:58:52 
ՀԱՅԿԻ ԵՎ ԲԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հայկը, իր սակավաթիվ հսկաներով, հասավ մանր ձկներով հարուստ աղի լճին և ապա դիրք գրավեց բարձր լեռների արանքում գտնվող մի բարձունքի վրա: Այդտեղից պարզ երևում էր Բելի բանակը: Երկնքի աստղերին հաշիվ կար, տիտան զինվորներին հաշիվ չկար:
Հայկը հավաքեց իր զորականներին և այսպես դիմեց նրանց.
- Ո՛վ, իմ քաջ զինակիցնե՜ր, թե մենք մեր Հողում պարտվենք Չարիին և մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Ի՞նչ փույթ, թե Բելը անթիվ-անհամար զորք է կուտակել, ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել: Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում մեր սրտերի մեջ, սուրբ նախնիների անմահ ոգիները՝ անպարտելի ուժ, մեզ են զորակցում, մեզ հետ են Արայի հայրական Օրհնանքը, Վահագնի Զորությունը, մեր երկրի Արևը: Էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից:
Ապա Հայկը հայացքով որոնեց Բելին տիտանյան զինված ամբոխի մեջ: ԵՎ նկատեց բանակի թիկունքում, բլրի վրա կանգնած ընտրյալ հսկաների խումբը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից: ԵՎ այդ հսկաների մեջ նա ճանաչեց Բելին, որ գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ արքայական տարբերանշանով, թիկունքի ու լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների ու թևերի վրա՝ պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված կեռ սրով. աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան:
ԵՎ Հայկը իր հուժկու ձայնով կանչեց.
- Հե՛յ, տիտանյան Բել, ո՞ւր ես հավաքել այս ամբոխը եկել մեր Հողի վրա բազմել: Վերցրու՜ քո բանակը þ չքվի՜ր այստեղից, քանի դեռ սուրս չեմ հանել պատյանից:
Ծիծաղեց Բելը և ասաց.
- Ո՛վ, Հայգ Արմենների արքա՜, մի խումբ որսորդներով որսի՞ ես ելել, թե՞ հնազանդության ուխտավորներով եկել ես ինձանից խաղաղություն աղերսելու:
Բարկացավ Հայկը Բելի ամբարտավանության վրա և ասաց.
- Տիտանյան Բե՜լ, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: ԵՎ աստվածները ՙԽաղաղություն՚ բառը սրի ծայրով են փորագրում:
Ասաց, պատյանից հանեց թուր-կեծակին ու կանչեց Վահագնին: ԵՎ ինչպես կատաղի լեռնային գետակ, Հայկի քաջերի զորախումբը մխրճվեց տիտանների մեջ:
Երբ երկու կողմերի հսկաները իրար են հասնում, և սկսում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սարսափելի դղրդյուն է բարձրանում: Հսկաները իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ էին տարածում: Երկու կողմից հաղթանդամ զինվորներ էին սրահարվում ու գետին տապալվում: Ինչ տիտաններինն էր՝ ամեն ընկածի փոխարեն տասը նորերն էին գալիս: Ինչ աստվածներինն էր՝ ամեն ընկած զինվորի լիզում էին երկու արալեզները ու կենդանացնում, և նրանք առավել զորացած, մարտի էին նետվում:
Վիշապն էր հովանավորում տիտաններին: Վահագն էր շարժում բազուկն աստվածների ու նրանց աչքերում արևներ վառում:
Հայկը հնձում էր տիտաններին իր թուր-կեծակիով, հազար-հազար մարդ մի սայրն էր սպանում, հազար-հազար մարդ մյուս սայրն էր սպանում, հազար-հազար մարդ ճառագումն էր այրում: ԵՎ տիտանները սարսափած փախչում էին Հայկի առջևից: ԵՎ Հայկը եկավ կանգնեց Բելի դիմաց ու ասաց.
- Հե՛յ, տիտանյան նենգ արքա՜, քո ամբոխին աստվածների սրի բաժին ես արել, իսկ ինքդ թաքնվել ես թիկունքո՞ւմ: Սուրդ հանի՜ր պատյանից և դո՜ւրս եկ ասպարեզ մենամարտելու ինձ հետ:
Բելը սարսափեց Հայկին տեսնելով և քծնական ժպիտով դիմեց նրան.
- Ո՛վ, Արյաց արքա՜, մեծդ աստվածների մեջ, մեղմիր քո ցասումը և սուրդ դիր պատյան. եկ հյուրասիրվիր իմ վրանում, հանգստացիր և հետո, եթե կամքն է իմ ու քո Աստվածների, կմենամարտենք:
- Ո՜չ,- մերժեց Հայկը,- պատյանից հանված սուրը ետ պատյան չի դրվի, դա է բնույթը աստվածների:
ԵՎ սկսվեց մենամարտը աստված Հայկի և տիտան Բելի միջև: Ահեղ կռիվ էր: Երկիրն էր դղրդում նրանց ոտքերի տակ. սրերի զարկից կայծեր էին թռչում և մինչև երկինք հասնում, միախառնվում արևի բոցին. նրանց գոռոցից օդն էր թունդ առնում:
Երկար էին կռվում, բայց ոչ մեկը չէր հաղթում: Հայկը հեշտությամբ կասեցնում էր Բելի զարկերը: Ահեղ էին Հայկի զարկերը: Հայկի զարկից Բելը ընկնում էր, բայց նորից ոտքի էր կանգնում և շարունակում կռիվը: Զարմանում էր Հայկը, թե ինչո՞ւ իր թուր-կեծակին չի վնասում Բելին, ինչո՞վ է կախարդված Բելը:
Նրանք կռվեցին մինչև մութն ընկնելը: Մութին երկու բանակները բաժանվեցին իրարից, գնացին հանգստանալու, որ առավոտյան լույսով նոր մարտի ելնեն: Երկու կողմի հոգնած զինվորները խոր քուն մտան: ԵՎ միայն երկուսը քնած չէին: Բելը զոհ էր մատուցում իր Աստված Վիշապին, աղոթում էր նրան, խնդրելով պահպանել իրեն Հայկի զարկերից: Իսկ Հայկը զոհ էր մատուցում իր Աստված Վահագնին և դիմում նրան.
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, ասա ինձ՝ ինչո՞վ է կախարդված Բելը, որ իմ թուր-կեծակին խոցում է նրան, բայց չի վնասում:
ԵՎ Վահագնը ասաց.
- Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՜նգ, Բելը չի կախարդված, քո սուրն է կախարդված: Հայր Արայի կամքով քո թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը, իսկ Բելի մեջ քո հոր արյունն է: Բելին միայն մի կայծ-նետով կարող ես սպանել:
ԵՎ Վահագնը մի կայծ-նետ տվեց Հայկին:
Առավոտյան հենց որ արևը ծագեց, երկու կողմի հսկաները նորից կպան իրար: ԵՎ նորից հողը դղրդաց հսկաների ոտքերի տակ: Բելը, վախենալով Հայկից, ավելի մեծաքանակ հսկաների խմբի մեջ էր թաքնվել:
Հայկը տիտան զինվորներին աջ ու ձախ կոտորելով, մոտենում է Բելին: Հսկաների խմբի մեջ նկատում է թաքնված Բելին. մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և կայծ-նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին: Նետասլաքը շեշտակի թափով անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ: Ամբարտավան Բելը մսե արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում:
Բելի զինվորները, տեսնելով իրենց արքայի կործանումը, խուճապահար դիմում են փախուստի: Հայկը դիմում է տիտաններին և ասում.
- Լսե՜ք ինձ, տիտաննե՜ր: Հայր Արան աստվածներին իրենց Հողն է տվել, տիտաններին՝ իրենց Հողը: Ապրեք խաղաղությամբ ձեր Հողի վրա: Բայց թե մեկ էլ սրով Արարատ եկաք՝ նայեք ձեր արքային և խղճացեք ձեր օրը:
Փառահեղ հաղթությամբ վերադառնում էին պատերազմից Հայկյան քաջերը: Ամենուր նրանց գովքն էին անում, ամենուր երգ ու պարով էին դիմավորում նրանց:
Հայկյան զինվորները ամեն տեղ մեծ պատվի էին արժանանում, և ամենքը նրանց Հայկյան քաջեր էին անվանում: ԵՎ այրերը երազում էին Հայկյան զինվոր լինել: ԵՎ ամեն տարի մեծ Նավասարդ էին սարքում, հույս ունենալով իրենց հաղթությամբ Վահագն Աստծո օծումը ստանալ և դառնալ Հայկյան զինվոր: ԵՎ ամեն կին երազում էր Հայկյան զինվորի մայր լինել:
ԵՎ Հայկը ամուսնացավ գեղեցիկ Նանեի հետ և շատ զավակներ ունեցավ: ԵՎ ամեն ծնվող զավակի համար մի ծնունդի ծառ էր տնկում: Հետևելով Հայկին, Արիները սկսեցին նույնպես ծնունդի ծառեր տնկել իրենց նորածին որդիների համար:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:54:23 
ՆԱՎԱՍԱՐԴ

Արարատի հարավային սահմաններից գուժկան եկավ Հայկի մոտ և հայտնեց նրան.
- Ո՛վ, Արյաց արքա՜, գիտցիր, որ տիտանյան Բելը գալիս է Արարատի վրա հավերժական քաջերով և երկնադեզ հսկաներով:
Հայկը սպառազինվեց, վերցրեց իր Թուր-Կեծակին, հեծավ իր հրեղեն ձին, ապա կանգնեց հրապարակում և կանչեց.
- Ո՛վ, Արինե՜ր, ո՛վ, երկրային աստվածնե՜ր, տիտանյան Բելը գալիս է մեր վրա իր անթիվ զորքով: ԵՎ ես իմ Թուր-Կեծակիով ելնում եմ Բելի դեմ: Ով ձեզանից կցանկանա հաղթության բերկրանքը կիսել ինձ հետ, թող միանա ինձ:
ԵՎ ամեն կողմից հավաքվեցին Արիները: Մշակը իր հողը թողեց եկավ, որմնադիրը իր մուրճը գցեց եկավ, դարբինը իր դազգահը թողեց եկավ, դեռահասը իր խաղը թողեց եկավ, ծերունին իր թզբեհը թողեց եկավ: Եկան հազար- հազարներ, եկան ձիով ու ոտքով, եկան սրով, նիզակով, եղանով, փայտով՝ ով ինչ ուներ:
Նայեց Հայկը այդ կամավոր ռազմիկների բազմությանը և դիմեց նրանց.
- Ո՛վ, Արի քաջե՜ր, ձեր նվիրումը արժանի է գովեստի, ձեր ոգու զորությունը արժանի է փառաբանումի: Բայց ես չեմ կարող ամբողջ Արարատը զենքի կապել: Հո օրհասը չի պատել Արարատին, որ մեր վերջին արյունը զոհաբերենք: Թե մշակը կտրվի հողից, ո՞վ պիտի հաց աճեցնի, թե դարբինը իր դազգահը լքի, ո՞վ պիտի սուր և խոփ կռի, թե ծերունին ռազմադաշտ ելնի, ո՞վ պիտի թոռներին նախնյաց փորձը փոխանցի: Ես ինքնազոհողության չեմ գնում, այլ գնում եմ իմ սուրը պսակելու փառահեղ հաղթությամբ: Թող ինձ հետ գան զորավորներից զորավորները միայն:
Հայկի վճիռը հավանեցին Ցեղի նահապետները: Բայց ո՞ւմ նախապատվություն տալ: Ո՞վ իրեն զորավոր չի համարում: Արդեն իրենց զորավոր ճանաչելով է, որ բոլորը իրենց զենքերով եկել են այստեղ: ԵՎ ոչ մեկը չի ընդունում մյուսի առավելությունն իր զորության նկատմամբ:
Խոհերի մեջ ընկավ Հայկը: Առանձնացավ և միտք արեց, թե ինչպես և ում ընտրի: Նա բարձրացավ Արագած: Արագածի գագաթին խարույկ վառեց, զոհ մատուցեց ու կանչեց.
- Ո՛վ, Հայր Արա՛, ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, օգնիր ինձ՝ երկրային աստվածների միջից զորավորներին ընտրել, բայց այնպես, որ մյուսները չվիրավորվեն:
ԵՎ Վահագնը հայտնվեց Հայկին ու ասաց.
- Ո՛վ, Հայգ Արմենների առաջնո՜րդ, իմաստուն վճիռ ես կայացրել՝ ուր ոգին է առաջնորդում, այնտեղ քանակը, քարը, երկաթը կորցնում են իրենց արժեքը: Ոչ թե քանակով, այլ ոգու գերագույն զորությամբ գնա պատերազմ: ԵՎ որպեսզի անարդար չլինես, դու ինքդ մի ընտրիր. թող որ իրենք իրենց մեջ որոշեն ամենազորեղներին և որոշեն մրցույթով: Թող մրցեն ուժի, ճարպկության, հնարամտության մեջ, և հաղթողների սուրը ես ինքս կօծեմ ու նրանց բազկին ես խաչ-պատերազմին կդնեմ:
ԵՎ Վահագնը Հայկին տվեց մի մեծ ջահ, որի բոցերի մեջ Հայր Արայի օրհնությունը կար: Հայկը, ջահը ձեռքին, իջավ Արագածից և գնաց դեպի Հավերժական քաղաք՝ Էրեվան:
Հայկը Արայի օրհնությամբ օծված ջահը ձեռքին կանգնեց հրապարակում: Բոլորը անհամբեր նրա որոշմանն էին սպասում, և ամեն մեկը հույս ուներ, որ ինքը ընտրյալենրի մեջ պիտի լինի: Բայց Հայկը դիմեց բազմությանը և ասաց.
- Ո՛վ, քաջ Արիներ, Ամենազոր Վահագնի կամքով կազմակերպում եմ Նավասարդյան խաղ-մրցույթ: Բոլորը թող մասնակցեն և ցուցադրեն իրենց զորությունը: ԵՎ հաղթողները կստանան Վահագնի աստվածային օծումը և խաչ-պատերազմին՝ ձախ բազկին: Իսկ Արագածից բերված այս ջահը, ուր արարչական կրակն է վառվում, թող բոցկլտա մրցող քաջերի գլխավերևում, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ:
Արիները հավանեցին այդ որոշումը, որ Վահագնից էր գալիս: ԵՎ եկան քաջեր Արարատի տարբեր գավառներից: Եկան քաջեր և Արարատից դուրս Արի ազգերից՝ եկան Արամի որդիներն ու թոռները Արևելքից, Արևմուտքից, Հարավից և Հյուսիսից:
Քաջերի տոնահանդես էր Հավերժական Քաղաքում, համաարիական Նավասարդյան խաղեր, որ ձոնված էին Վահագնին և հովանավորվում էին Վահագնի կողմից: ԵՎ ամեն մի քաջ փառաբանում էր Վահագնին, ապավինում Վահագնի զորությանը և ակնկալում էր հաղթանակ:
Հազարավոր Արիներ էին հավաքվել դիտելու քաջերի զորության մրցույթը: Գուսանները ձոներ էին հյուսում Վահագնին և մրցող քաջերին. ջահել հարսներն ու աղջիկները իրենց երգով ու պարով քաջալերում էին մրցող քաջերին:
Մրցակիցները փառաբանեցին Վահագնին, իրենց երդումը տվեցին Ամենազոր Աստծուն: ԵՎ մրցույթը սկսվեց: Ամենատարբեր մրցաձևերի ու խաղերի մեջ էին մտել: Մրցողներից ամեն մեկը ձգտում էր Վահագնի ընտրյալը լինել և ամբողջ իր զորությունը դնում էր մրցումի մեջ:
Բազմությունը քաջալերում էր մրցողներին բացականչություններով, երգ ու պարով: ԵՎ կարծես մոռացել էին թե՜ Բելի մասին և թե՜ Բելի անհամար զորքի մասին, որ արշավում էր Արարատի վրա:
Լուրը հասավ Բելին, թե Արիները մեծ Նավասարդ են տոնում. մեծ մրցամարտ է Էրեվանում, որն էլ ուղեկցվում է երգ ու պարով: Երկյուղեց Բելը: ՙԵս իմ անհամար զորքով գնում եմ Արարատն ավերելու, իսկ այդ աստվածները խրախճա՞նք են անում՚ - զարմացած ասաց նա:
Սարսափել էին և տիտան հսկաները: Նույնիսկ խորհուրդ տվեցին Բելին՝ հաշտվել աստվածների հետ և խաղաղությամբ վերադառնալ իրենց երկիրը: Բայց Բելը մերժեց.
- Ես այս անհամար զորքով եկել եմ հաշտությո՞ւն կնքելու համար: Բա աստվածները ինձ չե՞ն ծաղրի:
Իսկ Արարատի Հավերժական Քաղաքում շարունակվում էին համաարիական Նավասարդյան խաղերը: Մրցումները վերջացան մայրամուտից առաջ: Հաղթող հսկաները շարվեցին Արորդյաց տաճարի առջև: Հոգնած էին նրանք, բայց հպարտ էին ու երջանիկ՝ նրանք Վահագն Աստծո ընտրյալներն էին:
Վահագնը ինքը օծեց հաղթողների սրերը և արևի ճառագայթներով նրանց ձախ բազուկներին դաջեց խաչ-պատերազմին:
Ժողովուրդը ցնծության մեջ էր. փառաբանում էր հաղթող քաջերին և մաղթում հաղթանակ տիտանյան Բելի դեմ:
ԵՎ Հայկի սակավաթիվ զորախումբը, օծված Վահագնի զորությամբ, արշավեց դեպի հարավ՝ Բելի դեմ: Նրանց հետ էին նաև երկու աստվածային արալեզները:
ԵՎ ամբողջ ճանապարհին նրանց սիրտը լցնում էին դաշտերի շունչը, հարազատ լեռների սեգությունը, նրանց օրհնում էր հայրենի երկինքը: ԵՎ ամենուր նրանք զգում էին, տեսնում էին, լսում էին.
- Հաղթությո՛ւն, - աղոթում էին մայրերն ու կույսերը նրանց համար:
- Հաղթությո՛ւն, - երգում էին մանուկները:
- Հաղթությո՛ւն, - ղողանջում էին զանգերը:
Բոլորը ամենուր գոչում էին. ՙՁեզ հե՜տ ենք, Արի քաջե՜ր, առա՛ջ հաղթական՚:
Օ՛հ, ի՛նչ զորություն: Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց: ԵՎ Հայկը Արի իր նվազ զորքից հազարապատիկ ավել զորքի դեմ հազարապատիկ ավել զորությամբ մարտի էր ելնում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:53:24 
ՀԱՅԿԸ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Հայկը քայլում էր դեպի Հավերժական Քաղաք: Այնտեղ էր իր հոր տունը: Հայկը անցնում էր գյուղերով, տեսնում էր Արիներին՝ բոլորն իր նման, բոլորը ինքն էին: Բայց նրանք անծանոթ երգեր էին երգում, անծանոթ պարեր էին պարում, անծանոթ խաղեր էին խաղում:
Հայկից ավելի շուտ լուրն էր հասել Էրեվան, թե Արի Հայկը՝ Թորգոմի որդին է գալիս: ԵՎ քաղաքացիք հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ՝ տեսնելու Հայկին, որին վաղուց մեռած էին համարում: Հայկը տեսավ հավաքված բազմությունը: Ինչքա՛ն նման էին իրեն բոլորը: ԵՎ Հայկը ժպտաց:
- Դու ո՞վ ես, որդի՜ս,- հարցրեց ծերունի իշխանը՝ Թորգոմի հորեղբոր որդին:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Արի Մանի տոհմից նահապետ Արամի թոռն եմ և Թորգոմի որդին եմ, ես Արի Հայկն եմ: Ես փախել եմ տիտանների մոտից ու եկել եմ ինձ նմանների՝ Հայգ Արմենների մոտ:
- Բայց Թորգոմի որդին մեռած է,- ասաց իշխանը:
- Ձեզ խաբել են տիտանները,- ասաց Հայկը,- ես եմ Հայկը: Նայեք ինձ, մի՞թե ես նման չեմ իմ հորը:
Հայկը, իրոք, շատ նման էր Թորգոմին: Բայց չէ՞ որ տիտանյան Խաթունը մեծ սուգ էր արել Հայկի մահվան առթիվ: ԵՎ Ցեղի նահապետները խորհուրդ արին: Նրանք կարող էին հավատալ Խաթունին կամ չհավատալ. կարող էին հավատալ Հայկին կամ չհավատալ: Բայց Ցեղի ճակատագիրը պատահականությանը հանձնել չէին կարող: Պետք էր համոզվել, որ նա, իրոք, Թորգոմի որդին է: ԵՎ Մեծն Քրմապետը ասաց.
- Հայկի ծնունդի առթիվ նրա մայրը մի ծառ է տնկել՝ ծնունդի ծառ և նվիրել է Հայկին: Այդ ծառը օրհնել է ինքը՝ Աստվածամայր Անահիտը: Եթե սա, իրոք, Թորգոմի որդի Հայկն է, ուրեմն նրա և ծնունդի ծառի միջև անպայման զգացմունքային կապ կլինի:
ԵՎ Հայկին տարան ծառաշատ պուրակ. այնտեղ էր նաև Հայկի ծնունդի ծառը: Հայկը քայլում էր ծառաստանում: Ծառերը մեկը մյուսից գեղեցիկ էին, մեկը մյուսից փարթամ և դյութիչ: Հանկարծ Հայկը մի մեղմ սոսափյուն լսեց: Նա կանգ առավ ու լարեց ուշադրությունը: Սոսափյունը կրկնվեց: Մի ստվարախիտ ծառ էր, որ իր ճյուղերը ճոճելով, սոսափում էր: ԵՎ Հայկին թվաց, թե իր անունն է տալիս:
Հայկը մոտեցավ այդ ծառին: Ճյուղերը կռանում էին և իրենց տերևներով համբուրում էին նրան: Մի ուժեղ հոգեկան կարոտ պարուրեց Հայկին: Ինքն էլ չգիտեր ինչու, բայց այդ ծառը այնքան հարազատ ու սիրելի էր իր համար: Նա շոյեց ծառը, ապա նստեց ծառի տակ, հենվեց բնին և քունը տարավ: Նա փակեց աչքերը և քնեց: Իսկ երանելի ժպիտը փայլում էր նրա քնած դեմքին:
Հայկը ծնունդի ծառի տակ քնեց մինչև լուսաբաց: Առավոտյան նա կանգնեց Ցեղի նահապետների առաջ: Բոլորը նրան ընդունեցին ուրախությամբ. բոլորն արդեն համոզված էին, որ նա իրոք Հայկն է:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ և նրա օրինական ժառանգը:
ԵՎ մեծ իշխանը ասաց.
- Այո, որդի՜ս, բայց Թորգոմի ժառանգը նախ պետք է ձեռք բերի Թորգոմի թուր-կեծակին: Այդ թուրը խորն է թաքնված: Մասիս սարում մի մեծ քարանձավ կա. այնտեղ է թուր-կեծակին, և երկու արալեզներ հսկում են այն: Թե դու Թորգոմի ժառանգն ես՝ գնա վերցրու թուր -կեծակին:
Հայկը բարձրացավ Մասիս սար: Տեսավ մի մեծ խոռոչ ու մտավ ներս: Դա մի մեծ քարանձավ էր, որի մեջտեղում հազար ու մի գանձերի փայլով շողշողում էր թուր-կեծակին: Իսկ թուրը պաշտպանում էին երկու ահագին արալեզներ, որոնք ունեին շան մարմին և մարդու գլուխ:
- Ո՛վ, քաջ պատանի՜,- ասացին արալեզները,- քեզանից Թորգոմի հոտ ենք առնում, ասա՝ ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում:
ԵՎ Հայկը ասաց.
- Ես Թորգոմի որդին եմ՝ Արի Հայկը և եկել եմ իմ հոր թուր-կեծակին վերցնելու:
ԵՎ արալեզները ասացին.
- Թեև դու Թորգոմի որդին ես, բայց պետք է Թորգոմի զորությունն էլ ունենաս: Դու պիտի կռվես մեզ հետ և թե հաղթեցիր՝ կվերցնես սուրը:
ԵՎ Հայկը կռվի բռնվեց արալեզների հետ: Երեք օր ու գիշեր կռվեց Հայկը, բայց հաղթել չկարողացավ: Հուսահատվեց Հայկը և գլխիկոր դուրս եկավ քարանձավից: Նա գնաց իր ծնունդի ծառի մոտ, գրկեց նրա բունը և լաց եղավ: ԵՎ նրա դիմաց հայտնվեց Աստվածամայր Անահիտն ու ասաց.
- Սիրելի որդի՜ս, ի՞նչն է քեզ այդպես վշտացրել:
ԵՎ Հայկը ասաց.
- Օ՛, Մայր Անահի՜տ, թե ես Թորգոմի որդին եմ, ինչո՞ւ ես իմ հոր զորությունը չունեմ:
- Որդի՜ս,- ասաց Մայր Անահիտը,- դու ունես քո հոր զորությունը, բայց զորությունը զգացողությամբ է զորավոր: Տիտանյան զգացողությամբ աստվածների արքա չի լինի: Աստվածների արքա միայն աստվածների զգացողությամբ կլինի: Գիտցի՜ր՝ Արիների պարերն են քո պարերը, Արիների երգերն են քո երգերը, Արիների խաղերն են քո խաղերը, որովհետև դրանք քո արյունից են գալիս: Երբ այդ բոլորը հարազատ կլինեն քեզ, այնժամ դու շատ զորավոր կլինես և կժառանգես քո հոր թուր -կեծակին:

Լսեց Հայկը Աստվածամայր Անահիտին և թողեց գնաց Հավերժական Քաղաքից: Շրջեց Արարատի քաղաքներն ու գյուղերը, շփվեց Արիների հետ. որսորդների հետ որսի գնաց, հովիվների հետ հովվություն արեց, մշակների հետ մշակություն արեց: Բոլորի հետ երգեց նույն երգերը, պարեց նույն պարերը, խաղաց նույն խաղերը. բոլորի հետ տխրեց, բոլորի հետ ուրախացավ. բոլորի հետ զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին. բոլորի հետ հաղորդակցվեց նախնյաց ոգիներին: ԵՎ ամենը իրեն հարազատ էին:
Անցավ բավական ժամանակ, և Հայկը վերադարձավ Էրեվան ավելի Արիացած: Եկավ իր ծնունդի ծառի մոտ և դիմեց Աստվածամայր Անահիտին: ԵՎ Աստվածամայրը եկավ:
- Օ՛, Մայր Անահի՜տ,- ասաց Հայկը,- հիմա ես ինձ լիարժեք Արի եմ զգում, և հարազատ է ինձ համար ամեն ինչ Արարատում: Օրհնիր ինձ՝ ես գնում եմ իմ հոր թուր-կեծակին ժառանգելու և պաշտպան կանգնելու իմ Արարատին և իմ Արի Ցեղին:
Մայր Անահիտը օրհնեց Հայկին: ԵՎ Հայկը բարձրացավ Մասիս, հասավ քարանձավին: Հենց այնտեղ նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց և ապա մտավ քարանձավ:
- Թորգոմի որդի՜,- ասացին արալեզները,- թե նորից թուր-կեծակիի համար ես եկել, պիտի կռվես մեզ հետ և թե հաղթեցիր՝ վերցրու սուրը:
ԵՎ Հայկը ասաց.
- Ո՛վ, սուրբ արալեզնե՜ր, ինչպե՞ս ես կռվեմ իմ արյան դեմ: Մենք նույն արյունն ենք: ԵՎ Հայր Արայի կամքով դուք եք Չարիների դեմ պատերազմում իմ և իմ քաջերի կյանքի պահապանը: Դուրս եկեք այս մութ քարանձավից դեպի արև, ինձ հետ վայելեք սուրբ մատաղը և փառաբանեք Հայր Արային և Ամենազոր Վահագնին:
Արալեզները հավանեցին Հայկի խոսքը և ասացին.
- Ո՛վ, Արի Հա՜յկ, մենք քեզ հետ կվայելենք սուրբ մատաղը և կփառաբանենք Հայր Արային ու Ամենազոր Վահագնին: Վերցրու այս թուր-կեծակին և առաջնորդիր երկրային աստվածների քաջերին տիտանների դեմ, իսկ մենք միշտ քեզ հետ կլինենք և կպահպանենք քո քաջերի կյանքը:
Հայկը վերցրեց թուր-կեծակին և արալեզների հետ դուրս եկավ քարանձավից: Նրանք վայելեցին մատաղը և ցած իջան Մասիսից:
Արիները տեսան, որ Հայկը գալիս է. թուր-կեծակին շողշողում է նրա ձեռքին, և երկու արալեզները ուղեկցում են նրան: Հավաքվեցին նրա շուրջը, ուրախացան: Հայկը գլուխ խոնարհեց Ցեղի նահապետների առաջ և ասաց.
-Ահա ես ձեռք բերեցի Թորգոմի թուր-կեծակին և ձեր օրհնությամբ, կպաշտպանեմ իմ Արի Ցեղը Չարիներից:
- Որդի՜ս,- ասաց մեծ իշխանը,- սուրը վերցրիր, դա լավ է, բայց քո բազկի ուժն էլ պիտի փորձես: Ահա տես այն երկաթե սյունը: Դա քո հոր ու պապերի փորձաքարն է: Թե սրի մի հարվածով կտրես այդ սյունը՝ արժանի կլինես այդ սրին:
ԵՎ Հայկը մոտեցավ երկաթե սյունին: Թափ առավ ու հարվածեց: Թուր-կեծակին սյունը կտրեց ու միջով անցավ: Բայց կտորը կտորի վրա մնաց: Ոչ ոք չիմացավ, որ թուրը կտրել անցել է: Շատ տխրեցին հավաքված Արիները, տխրեց և Հայկը: Մտածեց, որ անարժան է Թորգոմի ժառանգը լինելու և գլխիկոր ուզեց հեռանալ, գլուխն առնել ու անհետ կորչել:
Մեկ էլ հանկարծ քամի եղավ, եկավ զարկեց երկաթե սյունին, և կտրված կտորը շուռ եկավ ցած: Նոր բոլորը տեսան, որ թուրը կտրել անցել է սյունը: Ցնծացին Արիները, ուրախ էր և Հայկը: Բայց նահապետները ասացին.
- Թորգոմի որդի՜, Արի Հա՜յկ, Թորգոմի արյունը ունես դու, Թորգոմի ուժը ունես դու, նրա թուր-կեծակին էլ քո ձեռքին է: Բայց աստվածների առաջնորդ չես կարող լինել, եթե Զորության Աստված Վահագնը չհովանավորի քեզ: Աստվածների տաճարում դու զոհ կմատուցես, կփառաբանես Հայր Արային և Անմահ Աստվածներին: ԵՎ եթե դու արժանի ես՝ հենց ինքը՝ Վահագնը քո բազկին կդնի խաչ-պատերազմին: ԵՎ նոր միայն դու կժառանգես Արարատյան արքայի գահը:
ԵՎ բազմությունը գնաց ու հավաքվեց Արորդյաց տաճարի հրապարակում: Հայկը տաճարի առջև խարույկ վառեց, զոհ մատուցեց: Մեծն Քրմապետը Աստվածների անունից օծեց մատաղը, փառաբանեց Վահագնին և խնդրեց հովանավորել Արի Հայկին: ԵՎ Վահագնը ինքը հայտնվեց այդտեղ, հավաքեց արևի ճառագայթները և Հայկի ձախ բազկին դաջեց Խաչ-Պատերազմին:
Մեծ Քրմապետը օրհնեց Հայկին, Ցեղի նահապետները համբուրեցին նրան, իսկ ժողովուրդը միաձայն բացականչեց.
- Փա՛ռք Արիների արքա Հայկին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:52:19 
ՎԱՀԱԳՆԻ ԿԱՆԹԵՂԸ

Վաղուց Բելը այդպես հանգիստ չէր քնել: Նա վերջապես համոզել էր մորը և առավոտյան սպանելու էր Հայկին: ԵՎ իր հաղթանակի բերկրությամբ նա խոր քուն էր մտել:
Հայկն էլ էր հանգիստ քնել: Նա անտեղյակ էր դատավճռին, անտեղյակ էր Բելի հաղթանակին, անտեղյակ էր Խաթունի համաձայնությանը: Նա հանգիստ քնել էր և չգիտեր նույնիսկ, որ Խաթունը քնած չէր: Նա չէր զգում Խաթունի շուրթերի հպումը իր ճակատին և իր դեմքին ընկնող նրա արցունքները:
Գիշերվա կեսին Հայկը լսեց մի անուշ ձայն: Աչքերը բացեց և տեսավ Աստվածամայր Անահիտին: Հայկը ժպտաց և փարվեց Մայր Անահիտի կրծքին: Մի ուժգին կարոտ ալեկոծում էր նրա սիրտը: Ամաչելով իր զորությունից, Հայկը զսպում էր իր արցունքները: Բայց վերջը չդիմացավ: ՙԷլ ի՞նչ զորություն, որ մոր գրկում չարտասվի՚ - ասաց ինքն իրեն ու լաց եղավ:
- Մայր Անահի՜տ, - ասաց Հայկը, - ես մենակ եմ այս աշխարհում, բոլորը տարբեր են, բոլորը օտար են, ես ինձ նմաններին եմ ուզում:
- Որդի՜ս, - ասաց Աստվածամայրը, - ես հենց դրա համար եմ եկել: Առավոտյան Բելը սպանելու է քեզ, և Խաթունը իր համաձայնությունն է տվել: Վեր կաց հենց հիմա, քանի դեռ բոլորը քնած են, իսկ Խաթունը իր սենյակում վշտից անզգայնացած է, փախիր ու գնա Արարատ քեզ նմանների մոտ:
- Բայց ինչպե՞ս գնամ Արարատ,- հարցրեց Հայկը,- ես չգիտեմ ո՞ւր է նա:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Վահագն Աստվածը մի վառ կանթեղ է կախել երկնքից, ուղիղ Արագած լեռան վերևը: Դու կտեսնես այդ կանթեղը. նա առանձնանում է աստղերի մեջ իր մեծությամբ և պայծառ լույսով: Վահագնի կանթեղը որպես փարոս կուղեկցի քեզ. գնա այդ ուղղությամբ: Բայց գիտցի՜ր, որ Վահագնի կանթեղի լույսը երևում է միայն գիշերները: ԵՎ դու միայն գիշերները գնա, իսկ ցերեկները թաքնվիր, որ Բելի զորականները չգտնեն քեզ: Իսկ եթե Վիշապը իր ցասումով հետապնդի քեզ, դու օգնության կանչիր Վահագնին. նա քեզ կպաշտպանի:
- Մա՜յր,- հարցրեց Հայկը,- իսկ ինչպե՞ս իմանամ, որ հասել եմ Արարատ:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Դու ինքդ կզգաս: Երբ հողը քեզ ձգի իրեն, և արևը ջերմացնի քեզ, իմացիր, որ Արարատում ես: Դե, հիմա շտապի՜ր, քանի դեռ Խաթունը չի սթափվել:
Ասաց Աստվածամայրը և հեռացավ: Վեր կացավ Հայկը և զգույշ դուրս եկավ սենյակից: Ոչ ոք չկար, բոլորը քնած էին: Նա քայլեց դեպի շքամուտք, որ հեռանա պալատից, բայց կանգ առավ: ՙԻնչպե՞ս ես գնամ առանց հրաժեշտ տալու Խաթունին,- մտքում ասաց նա,- ախր նա ինձ ծիծ է տվել, ինձ փայփայել է, օրորել՚:
ԵՎ մոռանալով ամեն զգուշություն, անտեսելով վտանգը, Հայկը ետ դարձավ, մտավ Խաթունի սենյակը: Խաթունը անշարժ նստած էր, ձեռքերը ծնկներին և աչքերը փակ. արցունքները չորացել էին նրա տանջված դեմքին: Հայկը ծնկի իջավ, համբուրեց Խաթունի ձեռքը, ապա ոտքի կանգնեց: ՙՄնաս բարով, մա՜յր, ես ներում եմ քեզ, դու էլ ինձ ներիր՚,- շշնջաց և դուրս եկավ սենյակից:
Խաթունը զգաց Հայկի շուրթերի հպումը իր ձեռքին, լսեց նաև նրա խոսքերը: Բացեց աչքերը ու երազի նման տեսավ հեռացող Հայկին: Նա դուրս վազեց սենյակից, բայց Հայկն արդեն չկար: Նրան թվաց, թե երազ է տեսել: Մտավ Հայկի սենյակ, տեսավ սենյակը դատարկ է և հասկացավ, որ Հայկը փախել է: Խաթունը աղաղակեց, և նրա ձայնի վրա հավաքվեցին զորականները, եկավ և Բելը:
- Հայկը փախել է, հետապնդե՜ք նրան և որտեղ որ բռնեք, սպանե՜ք,- կարգադրեց Խաթունը:
Բոլորը դուրս վազեցին կատարելու Խաթունի հրամանը: Իսկ Խաթունը մտավ իր սենյակ, նստեց և ասաց ինքն իրեն.
- Իսկ նա համբուրեց իմ ձեռքը...
Հայկը վազեց դեպի մութ անապատ, ապա նայեց երկինք: Բազում աստղերի միջից շատ հեռվում առանձնանում էր մի մեծ աստղ, և նրա լույսն ավելի պայծառ էր: ԵՎ իմացավ Հայկը, որ դա Վահագնի կանթեղն է երկնքից կախված: ԵՎ նա գնաց այդ կանթեղի ուղղությամբ:
Մթությունը քողարկում էր Հայկին, և հետապնդող տիտանները չէին գտնում նրան: Հայկը քայլում էր միայն գիշերները, իսկ ցերեկները նա թաքնվում էր քարայրներում, մացառներում: Տիտանները չգիտեին Վահագնի կանթեղի մասին և համոզված էին, որ Հայկը պիտի ցերեկները քայլի: ԵՎ նրանք Հայկին որոնում էին ցերեկները:
Խորամանկ էր Բելը և հասկացավ, որ խաբում է իրեն Հայկը: Նա զոհ մատուցեց իր Աստված Վիշապին, խնդրելով իր ձեռքը գցել Հայկին: ԵՎ Վիշապը ոռնաց, մինչև երկինք հասնող օձաքամի բարձրացրեց և Հայկի տեսադաշտից ծածկեց Վահագնի կանթեղը: Հայկը մոլորվեց: Նա այս ու այն կողմ էր վազում, բայց օձաքամին հետապնդում էր նրան: ԵՎ օձաքամին օղակեց Հայկին ու իր գիրկը առավ նրան: Հայկը փորձում էր դուրս պրծնել այդ օձաքամու ճիրաններից, կռվում էր նրա դեմ, բայց՝ անարդյունք: Օձաքամին, իր գիրկն առած Հայկին, նրան տանում էր ետ՝ հանձնելու Բելի ձեռքը:
Արդեն երևում էին տիտան զորականները, որոնք ցնծում էին ու փառաբանում Վիշապին: Հասկացավ Հայկը, որ Վիշապն է իր դեմ ելել, և ինքը, թեև աստված, բայց երկրային է և Անմահ Աստծո դեմ կռվել չի կարող: ԵՎ Հայկը դիմեց Վահագնին.
- Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Աստվա՜ծն իմ հայրերի, պաշտպանիր ինձ Վիշապից:
Վահագնը լսեց նրա ձայնը: Բոցավառեց կանթեղը արևի հրով, ապա մի հրե գունդ պոկվեց կանթեղից ու եկավ դեպի Հայկը: Վայնասուն բարձրացրին տիտանները և խուճապահար փախան: Աստվածային բոցը ճեղքեց օձաքամին, հասավ Հայկին ու հրեղեն ձի դարձավ: Հայկը հեծավ այդ հրեղեն ձին ու բարձրացավ երկինք:
Վիշապը ոռնոցով երկար հետապնդում էր Հայկին, բայց չէր կարողանում բռնել նրան: Վիշապը Հայկին հետապնդեց մինչև սահման, ուր վերջանում էր իր թագավորությունը և սկսվում էր Վահագնի լուսե թագավորությունը: Կանգ առավ սահմանին ու դեռ երկար ժամանակ ցասումով ոռնում էր Արարատի կողմը:
Հրեղեն ձին կանգնեց հողի վրա: Հայկը իջավ ձիուց, և ձին նորից թռավ երկինք, վերածվեց հրե գունդի ու ամփոփվեց կանթեղի մեջ:
Հայկը կանգնել էր հողի վրա և նայում էր իր շուրջը: Ամեն ինչ նոր էր, ամեն ինչ անծանոթ էր, բայց՝ հարազատ: Հանկարծ նա զգաց, որ իրենից արմատներ են աճում: Նա զարմացավ և դեռ չէր հասցրել հասկանալ որևէ բան, երբ տեսավ, որ հողի միջից էլ արմատներ դուրս եկան և ձուլվեցին իր արմատներին: ԵՎ երբ Հայկը քայլեց, տեսավ, որ հանգիստ քայլում է, և արմատները շարժվում են իր հետ: ԵՎ հասկացավ Հայկը, որ արդեն կապված է հողին իր արմատներով, և ոչ մի ուժ չի կարող նրան իր արմատներից պոկել: ՙՀենց սա Արարատն է, հենց սա իմ Մայր Հողն է՚,- ասաց Հայկը և երկար անքուն գիշերներից հետո, առաջին անգամ հանգիստ քնեց Արարատի հողի վրա:
Առավոտյան արևի ճառագայթները ողողել էին Արարատը: ԵՎ Հայկը մի երանելի ջերմություն զգաց ու բացեց աչքերը: ԵՎ հանկարծ իր դիմաց տեսավ իրեն: Զարմացավ, կարծեց՝ դեռ քնած է ու երազում է: Շփեց աչքերը և համոզվեց, որ քնած չէ, բայց դարձյալ իր դիմաց տեսավ իրեն: Ինքը կանգնած էր իր դիմաց, նայում էր իրեն և ժպտում: ԵՎ Հայկը մտածեց. ՙԵ՞ս եմ ես, թե՞ ինքն եմ ես՚:
Իսկ ժպտացող մյուս ՙես՚-ը խոսեց Հայկի հետ.
- Ո՞վ ես դու, անծանո՜թ:
ՙԱնծանո՞թ,- ինքն իրեն կրկնեց Հայկը,- մի՞թե ես անծանոթ եմ ինձ՚,- և պատասխանեց.
- Մի՞թե դու ինձ չես ճանաչում. ես դու եմ, ես Արի եմ:
- Ես էլ եմ Արի,- պատասխանեց դիմացինը,- և մենք նույնն ենք, դրա համար էլ նման ենք իրար:
Հասկացավ Հայկը, որ դիմացինը ինքը չէ, բայց իր նույնությունն է և փարվեց նրան: ԵՎ միասին գնացին մոտակա գյուղը: Այնտեղ շատ Արիներ տեսավ Հայկը, և բոլորը նման էին իրեն, իր նույնությունն էին, կարծես հենց ինքը լինեին: ԵՎ բոլորը իրենց արմատներով կապված էին հողին, իսկ հայացքներով՝ արևին: Ինքն էլ իր հայացքը ուղղեց արևին, և աչքերի մեջ կուտակվում էր արևի ջերմությունը:
Վահագնի կանթեղը չէր երևում: Նա փայլում է միայն գիշերները և շատ երկար պիտի վառվի կախված երկնքից, ուղիղ Արագածի վերևում՝ դեպի Արարատ առաջնորդելու բոլոր այն Արիներին, որոնք մոլորվել են օտար հողերի վրա:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:51:17 
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ

Մտատանջվում էր տիտանյան Խաթունը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում մտնել Հայկի հոգու մեջ և իմանալ նրա խոհերը: Հայկը լուռ էր, ոչինչ չէր խոսում, ոչինչ չէր հարցնում: Նա հնազանդ էր Խաթունին և Բելին, ոչնչով չէր հակադրվում նրանց, բայց և չէր բացում իր սիրտը նրանց մոտ:
ԵՎ դա ավելի էր անհանգստացնում Խաթունին: Նա չէր կարողանում պարզել, թե ինչ գիտի Հայկը և ինչ չգիտի: Բայց համոզված էր, որ եթե Հայկը այլևս հարց չի տալիս, ուրեմն նա ավելին գիտի, քան պետք է: ԵՎ զգում էր Խաթունը, որ Հայկը օրեցօր օտարանում էր տիտաններից:
Խաթունը սիրում էր Հայկին, բայց նա սիրում էր նաև Բելին: Բելին նա սիրում էր ավելի: Չէ՞ որ Բելը իր ծնունդն էր և իր նպատակների ծնունդը: Խաթունը ուզում էր, որ Հայկը մեծանա որպես տիտան և թև ու թիկունք լինի Բելին: Արիները հավատացել են, որ Հայկը չկա, և Բելը մնացել է Թորգոմի միակ ժառանգորդը, և իր ժառանգական իրավունքով նա կպահանջի Արարատը: Տիտան Հայկը կօգներ Բելին: Իսկ աստվա՞ծ Հայկը:
Որպես մայր, Խաթունը սիրում էր Հայկին: Բայց որպես տիտան, նա զգում էր, որ աստված Հայկը շատ է վտանգավոր: Հայկը կամ պետք է լինի տիտան, կամ չպետք է լինի: Դա էր պահանջում տիտանյան Ցեղի շահը, դա էր պահանջում նրա Աստված Վիշապը, դա էր պահանջում ահեղ Բելը:
- Մարե՜, - պնդում էր Բելը, - Հայկը տիտան չի լինի, նա աստված է: Իսկ աստված Հայկը ինձ եղբայր չի լինի, նա ինձ թշնամի է:
- Որդի՜ս, - համոզում էր մայրը, - Հայկը իմ ձեռքում է մեծացել: Գուցե նա քեզ եղբայր չլինի, բայց թշնամի էլ չի լինի:
- Կլինի՜, մա՜յր, - ասաց Բելը, - թեկուզ նա մեծացել է քո ձեռքում, բայց նրա մեջ Արի արյունն է, որ խոսում է հիմա: Այդ արյունը նրա մեջ խոսելու է միշտ և զորավոր է խոսելու: Իսկ զորավոր Արին Չարիին երբեք չի հնազանդվի:
- Լսի՜ր ինձ, որդի՜ս, - ասաց Խաթունը, - իմ ամուսինը եղբայրության ուխտ էր արել Թորգոմի հետ: Կեղծ էր այդ ուխտը: Բայց այդ կեղծ ուխտից ես երկու որդի ունեցա՝ մեկը տիտան, մյուսը՝ աստված, երկուսդ էլ միևնույն հոր զավակները: Գուցե Արարչի կա՞մքն է, որ եղբայրության կեղծ ուխտը ձեր միջոցով անկեղծ դառնա, և ապրեք այդ ուխտով աստված Հայկը Արարատում և տիտան Բելը Անապատում:
- Մա՜յր, - բարկացավ Բելը, - դու չէի՞ր, որ ինձ ծնեցիր որպես ավերումի արքա, դու չէի՞ր, որ ինձ նվիրեցիր քո Աստված Վիշապին, դու չէի՞ր, որ սնեցիր ինձ չարությամբ Արիների դեմ: ԵՎ ես ուխտեցի Չարի Աստված Վիշապին՝ ավերել Արարատը, կործանել Արի Ցեղը՝ իմ հոր Ցեղը: Հիմա եղբայրության ո՞ւխտ ես նյութում: Ո՜չ, մա՜յր: Ես ատում եմ Արիներին և հատկապես Հայկին: Հայկը լիարժեք աստված է, իսկ ես աստծո որդի եմ միայն: Հենց դրա համար էլ ատում եմ նրան: Ես ատում եմ նաև քեզ, մա՜յր, որ գողացել ես աստված Թորգոմի սերմը և ծնել ես մի այլանդակ էակ, որը ո՜չ աստված է, ո՜չ՝ տիտան: Դե ասա՝ ո՞վ եմ ես՝ Չարի աստվա՞ծ, թե՞ Արի տիտան: Ես ամենաանկատարն եմ աստվածների մեջ և ամենակատարյալն եմ տիտանների մեջ: Հենց դրա համար էլ սիրում եմ տիտաններին և ատում եմ աստվածներին: ԵՎ Աստված Վիշապի օգնությամբ ես ավերելու եմ Արարատը և երկրային աստվածներին ստրուկ եմ դարձնելու ինձ: Դրանով անկատար աստվածը, որպես կատարյալ տիտան, կբազմի Արարատի գահի վրա: Բայց իմ ճանապարհին Հայկն է կանգնած:
- Որդի՜ս, - ասաց Խաթունը, - մեղմիր քո մեղադրանքը: Ես մեղանչել եմ քո առջև, բայց դա իմ կամքը չէր, դա Աստված Վիշապի կամքն էր: Գիտցիր, որդի՜ս, որ Արիների դեմ միայն իրենց արյունով կարող ենք կռվել: Ուստի մեր Աստվածը տիտան ռազմիկներից շատ ավելի մեծ դեր է հատկացրել տիտան կանանց: ԵՎ դու ծնվել ես երկրային աստծուց, բայց ծնվել ես իմ Աստված Վիշապի կամքով, և դու պատկանում ես իմ Աստծուն: Դու պիտի կատարես Վիշապի կամքը, և նա ապավեն կլինի քեզ: Գիտցիր, որ Հայկը թեև աստված, բայց նրան էլ եմ ես նվիրել մեր Աստծուն:
- Իսկ եթե Հայկի Արի արյունը ավելի զորավոր լինի, քան մեր Աստվա՞ծը, - հարցրեց Բելը:
- Այդ դեպքում մեր Աստվածը կպատժի նրան: ԵՎ այդ պատիժը կլինի մահը, - ասաց Խաթունը:
Կանչեցին տիտան իշխաններին և իմաստուններին որոշելու, թե ինչպես ստուգեն՝ Հայկի մեջ Վիշապ Աստվա՞ծն է զորավոր, թե՞ Արի արյունը: ԵՎ իմաստուններից ամենաիմաստունը ասաց.
- Արարատից բերել տվեք երկու բեռ հող և մի աման ջուր: Բակի կեսի վրա շաղ տվեք արարատյան հողը և վրան ցանեք արարատյան ջուրը: Բելը թող Հայկի հետ զբոսնի բակում: Նախ թող քայլեն բնական հողի վրա, և Բելը թող հարց ու փորձ անի Հայկին: Հետո թող տանի արարատյան հող ու ջուր շաղ տված տեղը և լսի, թե ինչպես կխոսի Հայկը: Այն ժամանակ կիմանանք, թե Հայկի մեջ մեր Աստվա՞ծն է զորավոր, թե՞ նրա Արի արյունը:
Այդպես էլ արին: Արարատից երկու բեռ հող և մի աման ջուր բերեցին ու ցանեցին բակի մի մասում: Ապա Բելը Հայկին թևանցուկ արած, տարավ բակ: Նախ նրանք քայլեցին Անապատի բնական հողի վրա: ԵՎ այսպես խոսեց Բելը.
- Հա՜յկ, մեր մայրը քեզ նվիրել է մեր Աստծուն: ԵՎ մեր Աստվածը սիրում է քեզ ու հովանավորում: Իսկ դու մեղանչում ես մեր Աստծո դեմ և չես երկրպագում նրան:
ԵՎ Հայկը պատասխանեց.
- Թե մեղանչել եմ մեր Աստծո առաջ, ես կապաշխարեմ: Բայց ես տարբեր եմ բոլորից և վախենում եմ, որ մեր Աստված չընդունի իմ երկրպագումը:
Բելը Հայկին տարավ շաղ տված հողի վրա: Հենց որ Հայկը իր ոտքը դրեց արարատյան հողի վրա, միանգամից կերպարանափոխվեց, հպարտ կեցվածք ընդունեց և հանդուգն ասաց.
- Վիշապը ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես:
Լսեց Բելը Հայկի խոսքերը, ձայն չհանեց և նրան տարավ բնական հողի վրա: ԵՎ Հայկը զղջաց իր հանդուգն խոսքերը.
- Ների՜ր ինձ, Բե՜լ, ես հիմարություն դուրս տվեցի, բոլորին նման չլինելու զգացողությունը մոլորեցրել է ինձ և խելքս տարել: Ես անպայման կաղոթեմ մեր Աստծուն և ներում կխնդրեմ:
Բելը նորից Հայկին տարավ արարատյան հողի վրա, և Հայկը իսկույն փոխվեց և հանդուգն խոսքեր ասաց:
Այդպես մինչև մայրամուտ Բելը Հայկին տանում էր այս և այն հողերի վրա և միամիտ ձևանալով, հարցուփորձ էր անում: ԵՎ Հայկը Անապատի իսկական հողի վրա հնազանդ էր լինում, իսկ արարատյան հողի վրա վերափոխվում էր և հանդուգն ու ըմբոստ պատասխաններ տալիս Բելին:
Այս բոլորին թաքուն հետևում էին Խաթունն ու բոլոր իշխանները: ԵՎ երեկոյան խորհուրդ արեցին: Բոլորը ընդունեցին, որ Հայկի արիական արյունը շատ ուժեղ է. և որոշեցին սպանել նրան: Խաթունը համաձայնվեց և ասաց.
- Դա մեր Աստծո կամքն է: Միայն թե թողեք այս վերջին գիշերն էլ ես վայելեմ իմ մայրությունը, և առավոտյան տարեք սպանեք Հայկին:
Գիշերը, անտեղյակ իր դեմ կատարված դատավճռին, Հայկը հանգիստ քնած էր: Իսկ Խաթունը չէր քնել: Նա հաճախ գալիս էր Հայկի սենյակը, ծածկում նրան, շոյում մազերը, համբուրում ճակատը և ապա գնում էր իր սենյակը ու լաց լինում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:46:54 
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ

Հայկը խաղում էր տիտան տղաների հետ: Տարված խաղով, նրանք շատ խորացան տափաստանի մեջ: ԵՎ Հայկը հեռվում մի կապույտ դաշտ տեսավ: Նա առաջարկեց գնալ այդ կապույտ դաշտի մոտ: Տղաները, հետևելով իրենց հայրերի պատվերին, մերժեցին: Բայց հետաքրքրասեր էր Հայկը և համառ. նա իր ուժով ստիպեց տղաներին գնալ իր հետ:
Երբ հասան այդ կապույտ դաշտին, Հայկը հասկացավ, որ դա մի ընդարձակ ջրի դաշտ է: Այդքան մեծ ջուր նա երբեք չէր տեսել: Դա լիճ էր, և լճի ջուրն այնքան պարզ էր, որ նրա մակերեսին հայելու պես անդրադառնում էին տղաների պատկերները: Հայկը նայեց ջրին և սարսափած ետ թռավ: Ապա նորից նայեց՝ մի օտարոտի դեմք էր նայում իրեն:
- Սա ո՞վ է,- հարցրեց նա:
- Դա դու ես,- ծիծաղելով պատասխանեցին տղաները:
Հայկը նորից ու նորից նայեց ջրին և վերջը համոզվեց, որ իրոք դա ինքն է: Ապա նայեց ընկերներին ու նորից նայեց իր պատկերին: ԵՎ զարմացավ, որ բոլորն իրար նման են, և միայն ինքն է տարբերվում բոլորից: Մինչև հիմա նա համոզված էր, որ ինքը հենց այնպիսին է, ինչպիսին բոլորն են: Բայց հիմա ջրի վրա մի ուրիշ պատկեր է՝ իր պատկերն է, որ բոլորովին նման չէ մյուսներին:
Հայկը տխրեց և հեռացավ լճափից: Նա եկավ տուն ու փակվեց իր սենյակում: Հայկն արդեն տեսել էր ինքն իրեն: Նա ոչ մեկին ոչինչ չասաց, միայն ամբողջ օրը լուռ էր և մտքերի մեջ խորասուզված. ՙԻնչո՞ւ են բոլորը իրար նման և ինչո՞ւ են բոլորը տարբեր ինձանից, մի՞թե ես ուրիշ եմ՚:
Առավոտյան Հայկը նորից իր ընկերներին տարավ լճափ: Նորից ու նորից տեսնում էր իր տարբերությունը բոլորից: Տիտան տղաները չդիմացան ջրի գայթակղեցնող զորությանը ու նետվեցին ջուրը լողալու: Հայկն էլ մտավ ջուրը: Սառը ջուրը շատ հաճելի էր և մեղմում էր նրա մարմնի ցավերը:
Երկար մնացին ջրի մեջ: Ջուրը քայքայեց Հայկի փշե շապիկը, և այն թափվեց վրայից: ԵՎ երբ դուրս եկան ջրից, Հայկի կրծքին նորից ճառագեց Արևխաչը: Տիտան տղաները սարսափահար փախան:
Արևխաչի ճառագումը ջերմացրեց Հայկին: Նա շոյեց Արևխաչը և զարմացավ, որ չայրեց իր ձեռքը: Նա մեկ- մեկ իր մարմնից հանեց փշերը: ԵՎ ավելի զարմացավ, երբ տեսավ, որ մարմնի վերքերը անմիջապես փակվում են: ԵՎ խորհում էր Հայկը. ՙԱյս Արևխաչի ճառագումը ջերմացրեց ինձ և փակեց իմ վերքերը, իսկ մյուս տղաներին սարսափեցրեց: Ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ այս Արևխաչը, որ տարբեր է ինձ և նրանց համար՚:
Հայկը վերադարձավ տուն: Նա շատ տխուր էր ու մտազբաղ: Խաթունը հարցրեց.
- Որդի՜ս, ինչո՞ւ ես տխուր, գուցե հիվա՞նդ ես:
- Ո՜չ,- պատասխանեց Հայկը, ապա երկար նայելով Խաթունին, հարցրեց,- մարե՜, ո՞վ եմ ես:
Խաթունը ամենից շատ այդ հարցից էր վախենում, և ահա այդ հարցը եղավ: Նա ասաց.
- Մի՞թե դու չգիտես: Դու իմ որդին ես, դու տիտանյան արքայի որդին ես, Բելի եղբայրը:
- Մարե՜,- ասաց Հայկը,- իսկ ինչո՞ւ ես նման չեմ բոլորին: Բոլորը նման են իրար, բայց բոլորն էլ տարբեր են ինձանից, դու էլ ես տարբեր:
- Ո՞վ ասաց քեզ,- հարցրեց Խաթունը:
- Ես ինքս տեսա լճի ջրերի մեջ:
ՙԿոտրվի նրա վիզը, ով սրան տարել է լճի մոտ՚,- մտքում ասաց Խաթունը: Բայց նա ի՞նչ իմանար, որ Աստվածամայր Անահիտն էր աներևութաբար ուղեկցում Հայկին: ԵՎ Խաթունը ասաց.
- Ջուրը խաբում է քեզ, որդի՜ս, տարբեր չես դու:
- Տարբեր եմ, մարե՜,- պնդեց Հայկը,- ջրի մեջ շապիկս հալվեց, և կրծքիս Արևխաչը փակեց իմ մարմնի վերքերը, իսկ ընկերներիս սարսափեցրեց:
Խաթունը չկորցրեց իրեն և ասաց.
- Որդի՜ս, եթե այդ նշանը հանես վրայիցդ, դու էլ նման կլինես բոլորին: Դու կախարդված ես: Նորից ծածկիր դա և գնա աղոթիր մեր Աստծուն, որ նա ների քո մոլորությունը:
Մտքերի մեջ ընկավ Խաթունը: Հայկը տեսել էր ինքն իրեն: Թեև ինքը փորձեց համոզել Հայկին, բայց այդ հարցը արդեն մեխվել էր Հայկի ուղեղի մեջ և միշտ հետապնդելու էր նրան: Ինչ արին- չարին, չկարողացան Հայկին հագցնել նոր փշե շապիկ:
ԵՎ Բելը ասաց մորը.
- Մարե՜, այս Արիի ճուտը տիտան չի դառնա երբեք, նա համառ է ու զորավոր: Թող ես սպանեմ նրան, քանի դեռ փոքր է:
Խաթունը խիստ ընդդիմացավ Բելին:
- Թող քո կամքը լինի, մարե՜,- սրտնեղած ասաց Բելը,- բայց գիտցիր՝ թե իմ գլխին փորձանք գա մի օր, էս օրը վկա, սրանից կգա:
Իսկ Հայկը օրեցօր հոգեպես մաշվում էր: ԵՎ խորթանում էր նա շրջապատից: Բոլորը տարբեր էին, նույնիսկ Խաթունը: Նա ինքն իրեն դատապարտել էր միայնության. ոչ մեկի հետ չէր շփվում և չեր մոտենում իր ընկերներին: Նա հաճախ գնում էր լճափ ու ժամերով նստում այնտեղ, նայում ինքն իրեն ջրի մեջ, խաղում Արևխաչի հետ:
Մի օր էլ Հայկը շատ մնաց լճափին: Նա պառկեց ավազին ու փակեց աչքերը: Մի անուշ ձայն սթափեցրեց նրան: Աչքերը բացեց և իր դիմաց տեսավ մի կին: Նա տարբեր էր Հայկի տեսած բոլոր կանանցից: Նա իրեն՝ Հայկին էր նման և շատ էր նման: Դա Աստվածամայր Անահիտն էր, որ մշտապես հետևում էր Հայկին և հիմա հայտնվեց նրա առաջ:
Հայկը առաջին անգամ տեսավ իր նմանին, ուրախացավ և հարցրեց.
- Ես չգիտեմ՝ քնա՞ծ եմ, թե՞ արթուն. իմ երազի պատրա՞նք ես դու, թե իրական էակ. բայց դու ինձ շատ ես նման, ասա՝ ո՞վ ես դու:
ԵՎ Անահիտը ասաց.
- Ես Աստվածամայր Անահիտն եմ՝ քո մայրը և բոլոր Արիների ու Աստվածների Մայրն եմ ես :
Զարմացավ Հայկը՝ բա Խաթո՞ւնը: Մայր Անահիտը լսեց Հայկի միտքը և ասաց.
- Խաթունը քո ծծմերն է: Նա վերցրեց քեզ կերակրելու, բայց սեփականացրեց:
ԵՎ Հայկը ասաց.
- Թե դու իմ մայրն ես, ասա՝ ո՞վ եմ ես:
- Դու Արի ես՝ երկրային աստված,- պատասխանեց Մայր Անահիտը,- Արիների արքա Թորգոմի որդին ես դու:
ԵՎ Հայկը ասաց.
- Թե դու Աստվածամայր ես, ասա՝ ի՞նչ խորհուրդ ունի իմ կրծքին շողացով նշանը:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Դա Արևխաչն է, որ ես իմ Մայրական Սիրով օծել եմ և կախել քո պարանոցին քո կնունքի օրը: Դա արևից է սնվում և քեզ է սնում արևի ջերմությամբ:
ԵՎ Հայկը հարցրեց.
- Թե դու Արիների Մայրն ես, ասա՝ ո՞րտեղ են ինձ նմանները:
ԵՎ Մայր Անահիտը ասաց.
- Քեզ նմանները Արարատում են:
-Թե դու իմ մայրն ես,- նորից հարցրեց Հայկը,- ասա՝ ինչո՞ւ երբեք չէիր երևում իմ երազում:
- Ես մշտապես հետևել եմ քեզ,- ասաց Մայր Անահիտը,- և գիշերները օրորոցիդ մոտ ես եմ երգել: Դու լսում էիր իմ երգը և քեզ թվում էր, թե Խաթունն է երգում: ԵՎ երբ երազիդ մեջ ՙմարե՚ էիր ասում, դու նրան էիր կանչում: Ես չէի երևում քո երազում, որովհետև Խաթունը իրականություն էր և մայր էր քեզ համար:
Հիշեց Հայկը, որ շատ հաճախ իր քնած ժամանակ հենց այս ձայնն էր հնչում քաղցր երգերով: ԵՎ Հայկը փարվեց Մայր Անահիտին:
- Որդի՜ս,- ասաց Մայր Անահիտը,- ես եկել եմ պաշտպանելու քեզ մեծ վտանգից: Գիտցիր՝ թեև Խաթունը քեզ սիրում է, բայց Բելը ուզում է քեզ սպանել:
- Մայր Անահի՜տ,- զարմացած հարցրեց Հայկը,- Բելն ինչո՞ւ է ուզում ինձ սպանել, ինչո՞վ եմ ես խանգարում նրան:
- Իմացիր, զավա՜կս,- ասաց Մայր Անահիտը,- Բելն էլ քո հոր որդին է և հավակնում է տիրել աստվածների հայրենիքը՝ Արարատը:
- ՈՒրեմն Բելը իմ եղբա՞յրն է:
- Ո՜չ,- ասաց Մայր Անահիտը,- թեև քո արյունը կա նրա մեջ: Դու աստված ես, իսկ Բելը աստծո որդի է միայն, նա աստծուց սերված տիտան է: ԵՎ տիրելով Արարատին, չի շենացնի այն, այլ խավարով կպատի: ԵՎ դու վտանգավոր չէիր լինի նրա համար որպես տիտան, բայց վտանգավոր ես որպես աստված: Զգույշ եղիր, որդի՜ս և ոչ մեկի մոտ մի բաց քո սիրտը: ԵՎ ես կփրկեմ քեզ ու կտանեմ Արարատ:
Ասաց Աստվածամայր Անահիտը ու հեռացավ: ԵՎ Հայկը այդպես էլ չհասկացավ՝ երա՞զ էր դա, թե՞ իրականություն: Բայց մի բան պարզվեց նրա համար՝ թե ով է ինքը:՝
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:45:56 
ՀԱՅԿԸ ԽԱԹՈՒՆԻ ՄՈՏ

Հայկը, որ մնաց որբ, Արմեն նահապետները որոշեցին մի ծծմեր գտնել Հայկի համար: Հավերժական Քաղաքում ինչքան ծծմեր կար, տվին որ Հայկին կերակրի: Բայց Հայկը ոչ մեկի ծիծը չվերցրեց: ԵՎ շվարել էին նահապետները: Արարատի չորս կողմերը սուրհանդակներ ուղարկեցին, փորձելով գտնել գեթ մի ծծմեր, որի ծիծը վերցնի Հայկը:
Լուրը հասավ մինչև Խավարի աշխարհ, թե Արիների նորածին արքան մեռնում է սովից: ՈՒրախացան Չարիները, որ Թորգոմից սերունդ չի մնա Արարատում: Բայց տիտանյան Խաթունը կանչեց իր բոլոր իշխաններին և ասաց.
- Ես կվերցնեմ Հայկին և կկերակրեմ իմ կաթով:
- Տիրուհի՜,- ասացին իշխանները,- ինչո՞ւ ես սնելու աստվածների թագավորին. չէ՞ որ նա կմեծանա, կզորանա: Լավ է, որ մեր թշնամին հիմա մեռնի:
- Ո՜չ,- պատասխանեց Խաթունը,- մեր թշնամիք Արիներն են, այո, բայց ես մեր թշնամուն չեմ սնելու: Հայկը ո՜չ հայր գիտի, ոչ՜ մայր, ո՜չ Արի, ո՜չ Չարի: Նա որ աչքը բացի, ինձ է տեսնելու, ձեզ է տեսնելու, Բելին է տեսնելու և մեծանալու է որպես տիտան: Նա Բելին թիկունք կլինի և հենց իր զորությամբ կկործանի աստվածների թագավորությունը :
ԵՎ Խաթունը մարդիկ ուղարկեց Արարատ և մի գիր տվեց, որ հանձնեն Արմեն նահապետներին: Խաթունը գրում էր. ՙԻմ մարդն ու Թորգոմը եղբայրության ուխտ են արել, և էլ չկա թշնամանք աստվածների ու տիտանների միջև: ԵՎ այդ ուխտի համաձայն ես ծծմեր կլինեմ Արի Հայկին: Ես կաթ ունեմ, և իմ կաթը Թորգոմից է՚:
Միտք արին Արմեն նահապետները: Ոմանք խարդավանք էին տեսնում Խաթունի մտքում, մյուսները հավատում էին նրա անկեղծությանը: Երկար խորհեցին, երկար վիճեցին և վերջը դիմեցին Աստվածամայր Անահիտին: Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
- Ես եկել եմ հայտնելու, որ Թորգոմի կնքած ուխտը գործում է Հայկի վրա: ԵՎ Հայկը սովից կմեռնի, եթե նրան չուղարկեք Խաթունի մոտ: Բայց ես մշտապես կհսկեմ Հայկին և կպահպանեմ նրա մեջ Արիականությունը:
ԵՎ նահապետները որոշեցին Հայկին ուղարկել Խաթունի մոտ մեկ տարի ժամանակով:
Խաթունը շատ ուրախացավ, երբ տեսավ Հայկին: Գրկեց, ծիծ տվեց, և Հայկը վերցրեց նրա ծիծը:
- Տիրուհի՜,- ասացին իշխանները,- Արիները մեկ տարով են Հայկին տվել քեզ: Մեկ տարին քիչ ժամանակ է, ի՞նչ պիտի անենք:
ԵՎ Խաթունը պատասխանեց.
- Մեկ տարին բավական ժամանակ է, մեր Աստծո կամքով, մի բան կանենք:
Հայկը մնաց Խաթունի մոտ: Խաթունը կերակրում էր նրան: Նա շատ էր սիրում Հայկին և անընդհատ կրկնում էր. ՙԻմաստուն էր Մեսրայիմը, աստվածների դեմ մենք հենց իրենց արյունով կկռվենք, իրենց արյան դեմ նրանք անզոր կլինեն: Մեկն էր, երկուսը եղան: Հայկը կմեծանա որպես տիտան և ինքը կժխտի աստվածներին: ԵՎ եթե նա գնա Արարատ, ապա միայն սրով կգնա՚:
Որոշ ժամանակ Հայկը վերցրեց Խաթունի ծիծը: Մի օր էլ, Մայր Անահիտի կամքով, Հայկը չվերցրեց ծիծը: Ինչ արեց-չարեց Խաթունը, չկարողացավ ծիծ տալ նրան: Շվարել էր Խաթունը: ԵՎ իշխանները խորհուրդ տվեցին.
- Արարատում շատ մեղր ու կարագ կա և պես-պես անուշ պտուղներ: Մարդ ուղարկիր, թող բերի , և դրանցով կերակրիր Հայկին:

Իմաց տվեցին Արիներին, որ Արարատից մեղր ու կարագ ուղարկեն Հայկին կերակրելու: Իսկ Արիները մարդ ուղարկեցին Խաթունի մոտ, թե.
- Հայկին մենք հանձնել ենք քեզ, որ ծիծ տաս նրան: Եթե նա այլևս ծիծ չի վերցնում, ապա վերադարձրու նրան մեզ, և մենք նրան կպահենք մեր մեղր ու կարագով:
Բայց Խաթունը մերժեց, ասելով.
- Հայգ Արմենները իրենց ուխտը չեն հարգում: Դուք Հայկին տվել եք ինձ մեկ տարով, իսկ տարին դեռ չի լրացել: Ես սիրում եմ Հայկին որպես մայր, և մոր ձեռքից երեխա վերցնելը աստվածավայել չէ: Երբ մեկ տարին լրանա, մեր ուխտի համաձայն ես ինքս Հայկին կուղարկեմ ձեզ:
Արիները համաձայնվեցին և շատ ու շատ մեղր ու կարագ ուղարկեցին Հայկի համար: Հայկը ախորժակով ուտում էր արարատյան բարիքները, և եթե ուրիշ երեխաները տարով էին մեծանում, նա մեծանում էր օրով:
Իսկ Խաթունը ելք էր որոնում՝ ինչպես անի, որ չտա Հայկին:
Երբ տարին լրացավ, Արիները ճամփին էին նայում, դիմավորելու իրենց Հայկին: Բայց անցնում էին օրեր, իսկ Հայկին չէին բերում: Ճարահատյալ մի քանի իշխաններ ուղարկեցին Խաթունի մոտ, Հայկին բերելու:
Արմեն իշխանները ամբողջ ճանապարհին տեսան սևեր և սուգ: Մոտեցան Խաթունի պալատին և տեսան, որ Խաթունը և նրա իշխանները բոլորը սև հագած, ողբում էին: ՈՒզեցին այս մեծ սուգի պատճառն իմանալ, և Խաթունը առատ արցունքներ թափելով ասաց.
- Ո՛վ, մեր եղբայր աստվածներ, բա սուգ չանեմ ի՞նչ անեմ, դուք էլ ինձ հետ սուգ արեք: Անգութ մահը ինձանից և ձեզանից խլեց մեր Հայկին: ԵՎ այսօր մենք նրա քառասունքն ենք անում:
Արի իշխաններն էլ սգացին Հայկի մահը ու վերադարձան Արարատ, տխուր լուր տանելով իրենց հետ:
Արարատում մեծ սուգ սարքեցին, հոգեճաշ տվեցին Հայկի համար: ԵՎ միայն մի կիսախելագար կին վազվզում էր քաղաքով մեկ և գոռում.
- Մի՜ հավատացեք, Արինե՜ր, մեր Հայկը ողջ է, և նա կգա:
Իսկ Խաթունը գոհ էր իր արածից՝ Հայկը արդեն իրենն էր: ԵՎ նա ավելի էր կապվում Հայկին: ԵՎ Հայկը մեծանում էր Խաթունի մոտ:
Բայց Հայկը մենակ էր: Նրա հասակակից տղաները չէին խաղում նրա հետ, չէին մոտենում նրան: ԵՎ երբ ինքն էր գնում նրանց մոտ, բոլորը փախչում էին, գոռալով՝ ՙՀայգ Արմե՜ն, Հայգ Արմե՜ն՚: ԵՎ տխրում էր Հայկը: Նա չէր հասկանում, թե ինչու էին տղաները խուսափում իրենից:
ԵՎ նա բողոքեց Խաթունին.
- Մարե՜, բոլոր տղաները ինձանից խուսափում են և ինձ անվանում են Հայգ Արմեն:
Խաթունը իր մոտ կանչեց իշխաններին և հարցրեց.
- Ինչո՞ւ ձեր որդիները չեն մոտենում Հայկին, ինչո՞ւ չեն խաղում նրա հետ:
ԵՎ իշխանները ասացին.
- Տիրուհի՜, Հայկի կրծքին մի Արևխաչ կա, որ ճառագում է Արարատյան արևով, և մեր որդիների աչքերը չեն դիմանում դրա ճառագումին:
Խաթունը իր մոտ կանչեց Հայկին և ասաց.
- Որդի՜ս, քո կրծքին փայլող այդ Արևխաչն է պատճառը, որ ոչ ոք չի մոտենում քեզ:
- Մարե՜,- ասաց Հայկը,- իսկ ի՞նչ խորհուրդ ունի սա, ինչո՞ւ է իմ կրծքին, և ինչո՞ւ են ինձ Հայգ Արմեն կոչում:
- Օ՛, որդի՜ս,- ասաց Խաթունը,- Հայգ Արմենները հրեղեն աստվածամարդիկ են, Արիներն են, որ ապրում են Արարատում: Նրանք թշնամի են մեզ և մեր Աստված Վիշապին: Նրանք այդ Արևխաչով նշան են արել քեզ, որ քեզ զոհեն իրենց Աստվածներին:
ԵՎ Հայկը հարցրեց.
-Իսկ ինչո՞ւ են ինձ ընտրել որպես զոհ:
-Նրանք քեզ են ընտրել, որովհետև դու տիտանյան արքայի որդին ես,- պատասխանեց Խաթունը:
Վրդովվեց Հայկը և ասաց.
- Երբ մեծանամ, ես կգնամ Արարատ և կկոտորեմ այդ Արիներին հանուն մեր Աստծո: Իսկ հիմա ես այս Արևխաչը կպոկեմ և դեն կշպրտեմ:
Հայկը ձեռքը տարավ, որ Արևխաչը պոկի, բայց հանկարծ Արևխաչը այրեց նրա ձեռքը: ԵՎ նա ցավից լաց եղավ: Խաթունը ինքը փորձեց պոկել, նրա ձեռքն էլ այրեց: Կանչեց Բելին, Բելն էլ չկարողացավ: Հասկացան, որ Արևխաչը չեն կարող հանել Հայկի վրայից:
Հայկը զարմացել էր: Նա ամեն օր բռնում էր այդ Արևխաչը, խաղում էր հետը, և ոչ մի անգամ չի այրել նրա ձեռքը: Նա իր զարմանքը հայտնեց Խաթունին, և Խաթունը ասաց.
- Կախարդել են Արիները, որ դու չազատվես այդ Արևխաչից: Բայց երբ դու գրավես Արարատը և խավարով պատես այն, Արևխաչը կկորցնի իր զորությունը:
Ապա Խաթունը խորհրդի կանչեց իր իշխաններին և ասաց.
- Քանի դեռ այդ Արևխաչը Հայկի աչքի առաջ է, դժվար կլինի նրան Չարի դարձնել, Արևխաչը միշտ սնելու է նրան արիականությամբ:
Խորհուրդ արին, և Բելը ասաց.
- Մարե՜, փշե շապիկ գործել տուր և հագցրու Հայկի մերկ մարմնին: Փշերը կմտնեն նրա մսի մեջ, նա չի կարողանա հանել շապիկը, և Արևխաչը կծածկվի նրա աչքից:
- Բայց այդ փշերը ցավ կպատճառեն նրա մարմնին,- առարկեց Խաթունը:
ԵՎ Բելը ասաց.
-Միայն ցավը նրան կչարացնի: ԵՎ այդ չարությամբ նա ինքը կհալածի արիությունն իր մեջ ու կչեզոքացնի Արևխաչի զորությունը:
Այդպես էլ արին: Փշերից շապիկ գործեցին ու հագցրին Հայկի մերկ մարմնին: Արևխաչը ծածկվեց, իսկ փշերը մտան Հայկի մսի մեջ ու վերքեր բացեցին: ԵՎ Հայկը ցավից չարանում էր:
Տիտան տղաները այլևս չէին խուսափում Հայկից և խաղում էին նրա հետ: Իսկ Խաթունը խստիվ պատվիրեց բոլոր դայակներին, ծառաներին ու իշխաններին, որ երբեք Հայկին լճափ չտանեն, որ նա իրեն չտեսնի ջրի հայելու մեջ և խստիվ արգելեց նրան Հայգ Արմեն անվանելը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:42:25 
ԱՍՔ ԱՐԻ ՀԱՅԿԻ ՄԱՍԻՆ


ՀԱՅԿԻ ԿՆՈՒՆՔԸ

Արեգնազը նորածին Հայկին տեղավորեց առանձին սենյակում, և ոչ ոք չէր կարող մոտենալ նրան: Ավանդաբար եկած խորհուրդ էր դա: Չէ՞ որ ծնվելուց հետո Հայկը կյանքի նոր միջավայր էր մտել, որը շատ էր տարբերվում մայրական ներքին միջավայրից: ԵՎ մայրը զգուշությամբ խնամում էր Հայկին և աստիճանաբար վարժեցնում էր արտաքին ազդակներին: ԵՎ միայն Թորգոմն էր մոտենում որդուն և ժամերով հիանում էր նրա արևշող տեսքով ու փարթամ մարմնով:
Օրերը անցնում էին, և ամեն նոր օր Հայկին մոտեցնում էր իրական կյանքին, իսկ ծնողներին՝ մահվան: Արեգնազը Թորգոմից թաքուն լաց էր լինում: Նա չէր ողբում իր մոտալուտ մահը՝ նա հավատում էր հավերժությանը, և մահը նրան չէր սարսափեցնում: Նա ողբում էր Հայկի մոտալուտ որբությունը: ԵՎ մտածում էր, թե ինչ հիշատակ թողնի որդուն, որ տխուր պահերին մայրական սփոփանք լինի նրա համար: ԵՎ Արեգնազը մի ծառ տնկեց՝ ծնունդի ծառ:
Քառասուն օրը անցավ: Արդեն պետք էր կնքել Հայկին և հանձնել կյանքին ու Անմահ Աստվածներին: ԵՎ առավոտյան արևով Արեգնազը ճոխ սեղան սարքեց, Թորգոմը կանչեց Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին՝ կնքելու փոքրիկ Հայկին: ԵՎ եկան Աստվածներն ու նախնիները, սիրով մասնակցեցին մեծ խնջույքին և վայելեցին արարատյան բարիքներն ու սուրբ գինին:
Թորգոմը փառաբանեց Աստվածներին և ապա դիմեց Արարչին.
- Ո՛վ, Հայր Արա՛, քո զավակները այս սուրբ կնունքի ծեսին հավաքվել են քո արարչական փառքը հյուսելու. քո որդու՝ Հայկի մեջ հաստատելու իր Արի ծագումը, որ քեզանից է գալիս. խնկարկելու նրա անարատ արյունը, որ քեզանից է հոսում նրա երակներում. պայծառացնելու նրա ազնվական դիմագիծը, որ քեզանից է ժառանգել և վեհացնելու նրա մեջ աստվածային զորությունը, որ արտացոլումն է քո էության:
ԵՎ նա փոքրիկ Հայկին ընկղմում է արարատյան հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով օծված ավազանի մեջ և հանում:
- Ո՛վ, Հայր Արա՛,- շարունակում է Թորգոմը,- ահա Արարատի հազար ու մի ծաղիկների յուղով օծում եմ մարմինը քո հարազատ զավակի և հանձնում եմ նրան կյանքին ու քո հայրական հովանավորությանը:
Ապա Արեգնազը գրկում է Հայկին, մոտենում է Աստվածամայր Անահիտին, ծնկի է իջնում նրա առաջ և ասում է.
- Օ՛, Մայր Անահի՜տ, Մայրը բոլոր Արի մայրերի, երկրային աստված Արիի ծնող, այս սուրբ կնունքով ես քեզ եմ հանձնում ինձանից ծնված Թորգոմի միակ որդուն: Պահպանիր որբ Հայկին, խնամիր նրան և նրա ծնունդի ծառը, որ տնկել եմ Հայկի ծնունդի առթիվ: ԵՎ թող Հայկը իր տխուր ժամերին այդ ծնունդի ծառի տակ դինջանա, սփոփվի ու երջանիկ երազներ տեսնի քո հովանավորությամբ:
ԵՎ Մայր Անահիտը օծում է Արևխաչը, կախում է Հայկի պարանոցին և ասում է.
- Իմ մայրական սիրով օծված այս Արևխաչը թող միշտ շողա նրա կրծքին, որպես հավատքի հավերժող խորհուրդ: ԵՎ փոքրիկ Հայկի երազների մեջ ես միշտ կերևամ, ես օրոր կասեմ և կխնամեմ ես իմ մայրությամբ, որ որբ չմնա, որ մայր ունենա:
Ապա Թորգոմը դիմում է Ամենազոր Վահագնին և ասում.
- Ո՛վ, Մեծդ Վահա՜գն, Աստվածն Արիի, դու՝ Արևն Աշխարհի, դու՝ կյանք և աշխույժ, դու՝ կռիվ և ուժ, դու՝ լույս և զտող, ազնիվը զատող, փառքը արարող. դու, որ հաղթողն ես ամեն խավարի, ամեն մռայլի, Վիշապի, չարի. ո՛վ, դու այգածին, քեզ եմ ես հանձնում քո երկրային եղբայր Արիից սերված, Արմեն Ցեղի Հայկ զավակին:
ԵՎ Վահագնը արևի ճառագայթներից մի փունջ կազմելով, կնքեց կյանք մտնող Հայկի աչքերը և ասաց.
- Թող միշտ փայլի արևի լույսը Հայկի աչքերում, որպես աստվածային զորության ճառագում, և թող արևին միշտ ուղիղ նայի նա: ԵՎ ես Հայկին ապրելու և կռվելու արբեցումն եմ տալիս, սնում եմ նրան զորությամբ, լույսով. նրա հոգու մեջ հավատն եմ վառում, բազուկը նրա՝ հաղթությամբ կռում, շանթերով հյուսում հայացքը նրա, սրտում՝ արևից բեկորներ ցանում, որ միշտ հաղթական լինի իր կյանքում:
ԵՎ Թորգոմը դիմում է իր սուրբ նախնիներին.
- Ո՛վ, մեր սուրբ նախնի՜ք, երկրային աստվածների անմահ ոգինե՜ր՝ հավերժից եկած, դեպի հավերժն եք ձգվում, մինչև Արարիչ. և հավերժության մեջ եք արարել դուք Հայկին: Նա էլ է հավերժից գալիս, Արարչից է գալիս, և իր մեջ էլ հավերժող հուրը կա: Այս սուրբ կնունքով ես ձեզ եմ հանձնում ձեզանից սերված, ձեզանով սնված մանուկ Հայկին. պաշտպանեք նրան:
ԵՎ նախնիները հերթով համբուրեցին Հայկի ճակատը և ասացին.
- Մենք մեր փառքի ճառագումով ենք օծում Հայկին, որ միշտ նա իր մեջ մեր սերը պահի, որ միաձուլվի հոգով նա մեզ հետ և իր մեջ նա միշտ զգա ուժը պապերի ու իր թոռների զորությունը զգա:
ԵՎ բոլորը մեկտեղ փառաբանեցին Հայր Արային, խմեցին Հայկի կենացը գինով: ՈՒ երկար պարում էին, երգում էին մինչև մայրամուտ: Իսկ մայրամուտին Աստվածները հրաժեշտ տվին ու գնացին. նախնյաց ոգիները հրաժեշտ տվին ու գնացին. Թորգոմն ու Արեգնազն էլ հրաժեշտ տվին Հայկին ու մեռան:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:40:43 
ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ՏԻՏԱՆՅԱՆ ԽԱԹՈՒՆԸ


Շատ ժամանակ չանցած Մեսրայիմը մեռավ: Մեռնելուց առաջ իր մոտ կանչեց իր կնկան՝ տիտանյան Խաթունին և ասաց.
- Լսի՜ր, կնի՜կ, ես քեզ եմ հաղորդում մեր Աստված Վիշապի կամքը: Վիշապի կամքով տիտաններին մեծ առաքելություն է տրված՝ խավարով պատել Արարատը և անապատի վերածել այն: Բայց աստվածները զորավոր են իրենց Վահագնով: ԵՎ աստվածների դեմ իրենց արյունով պետք է կռվել միայն:
Մեսրայիմի մահից հետո միտք արեց Խաթունը. ՙՄարդ ճամփեմ Թորգոմի մոտ, թող գա ինձ հյուր լինի, թող պառկի իմ սենյակում, և ես նրանից մի կտրիճ տղա ունենամ՚: Նա երկու փահլևան ուղարկեց Արարատ և նրանց մի գիր տվեց, որ հանձնեն Թորգոմին:
Փահլևանները գտան Թորգոմին և նրան հանձնեցին Խաթունի գիրը: Խաթունը գրել էր. ՙԹե դու աստված ես՝ աստվածային երդումիդ հարազատ եղիր. եկ ու տիրություն արա ինձ, ինչպես ուխտել ես ժամանակին՚:
Մտքերի մեջ ընկավ Թորգոմը: Չգիտեր ինչ անի: Բայց երդվել էր և իր երդումը չէր կարող դրժել: ԵՎ Թորգոմը ասաց կնկան.
- Կնի՜կ, տիտանյան Խաթունը գիր է ուղարկել և ինձ կանչում է Անապատ: Երևի նա նեղն է ընկել, և ես պիտի գնամ:
Արեգնազը ասաց.
- Թորգո՜մ, մի՜ գնա: Այդ Խաթունը խորամանկ է օձի պես, նա քեզ կխաբի: Նա քո զորությունն է ուզում, նա քեզանից որդի է ուզում:
Թորգոմը հիշեց Աստվածամայր Անահիտի խոսքերը և հասկացավ, որ Խաթունը իր արյունն է ուզում, որ հետո իր դեմ հանի: Հասկացավ Թորգոմը, բայց ուխտ էր արել և դրանից էլ հրաժարվել չէր կարող:
Գիշերները չէր քնում Թորգոմը ու ելք էր որոնում: Նա դիմեց Հայր Արային՝ պատասխան չստացավ: Դիմեց Վահագնին՝ պատասխան չստացավ: Դիմեց Մայր Անահիտին, և Մայր Անահիտը լսեց նրա ձայնը և հայտնվեց նրա առաջ:
- Մայր Անահի՜տ,- ասաց Թորգոմը,- տիտանյան Խաթունը ինձ է կանչում: Գիտեմ՝ նա արյուն է ուզում ինձանից: Ասա, ի՞նչ անեմ:
- Զավա՜կս,- պատասխանեց Անահիտը,- դու խաբվել ես արդեն խորամանկ Մեսրայիմից և աստվածային երդում ես տվել: Խաթունը նույնպես խաբում է քեզ: Բայց դու կապված ես քո երդումով և չես կարող երդմնազանց լինել: Դա է կամքը Հայր Արայի:
- Մա՜յր,- ասաց Թորգոմը,- մի՞թե Հայր Արան չի կարող ազատել ինձ իմ ուխտից:
ԵՎ Անահիտը ասաց.
- Ո՜չ, որդի՜ս, Հայր Արան սիրում է քեզ, բայց գիտցի՜ր, որ Արայի հաստատած օրենքները բացարձակ են, և նույնիսկ ինքը՝ Արան, չի կարող խախտել: Այնպես որ դու պիտի գնաս: Գնա՜, պաշտպանի՜ր Խաթունին տիտանյան իշխանների հալածանքներից, բայց լսի՜ր իմ պատվերը, որ Արայից է գալիս՝ չմտնես Խաթունի սենյակը: Միայն դրանով դու կազատվես քո ուխտի ծանրությունից:
Թորգոմը խոստացավ չիջնել իր ձիուց և գնաց Խավարի Թագավորություն:
Տիտանյան Խաթունը մեկ ժամվա ճանապարհ գորգեր էր փռել, մոմեր վառել, ինքն էլ զուգվել, իր տան պատշգամբին սպասում էր Թորգոմին: Տեսավ, որ հեռվից մի ձիավոր է գալիս: Հասկացավ, որ Թորգոմն է, ուրախացավ:
Թորգոմը եկավ հասավ, բարև տվեց և ասաց.
- Տիտանյան Խաթո՜ւն, ես իմ աստվածային երդմամբ եկել եմ քեզ մոտ, կանչիր այստեղ քո բոլոր իշխաններին, և ես կզսպեմ նրանց:
- Վա՛հ,- ասաց Խաթունը,- դու հոգնած ես երկար ճանապարհից և իմ հյուրն ես, իջիր ձիուց ցած, ներս եկ, հանգստացիր, նոր միայն զբաղվիր պետական գործերով:
- Ո՜չ,- ասաց Թորգոմը,- ես ուխտ եմ արել, որ ձիուց չեմ իջնելու ցած, կանչի՜ր իշխաններիդ:
- Թորգո՜մ,- ասաց Խաթունը,- մի՞թե ես գեղեցիկ չեմ ու հաճելի:
- Դու գեղեցիկ ես ու հաճելի,- պատասխանեց Թորգոմը,- բայց իմը չէ քո գեղեցկությունը. դու տիտան ես, ես՝ աստված, դու Ադամորդի ես, ես՝ Արորդի, դու Չարի ես, ես՝ Արի: ԵՎ իմը Արի կնոջ գեղեցկությունն է:
- Արմեն Թորգո՜մ,- չնահանջեց Խաթունը,- տիտանյան Ցեղի ամենագեղեցիկ կինն եմ ես: Իջիր ձիուց և տիրիր իմ գեղեցկությանն ու ամբողջ Անապատի Թագավորությանը:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Լսի՜ր, տիտանյան Խաթո՜ւն, ո՜չ քո օտար հողն է պետք ինձ և ո՜չ էլ քո օտար գեղեցկությունը:
Տեսավ Խաթունը, որ հաստակող է Թորգոմը և ճար չկար նրան ներս բերելու, կանչեց իր իշխաններին: Իշխանները, որ միայն Թորգոմի տեսքից զարհուրում էին արդեն, գլխիկոր կանգնեցին նրա առաջ: Թորգոմը սաստեց նրանց, և նրանք երդվեցին իրենց Աստված Վիշապով՝ հնազանդ լինել Խաթունին:
Իր գործն ավարտած համարելով, Թորգոմը ուզեց հեռանալ, բայց Խաթունը ասաց.
- Ո՛վ, մե՜ծդ աստվածների մեջ, եկ այս հաշտությունը կնքենք մի մի թաս գինիով, և ապա բարի ճանապարհ քեզ:
Մի մի թաս գինի բերեցին տվեցին իշխաններին, իսկ Թորգոմին տվեցին հարյուր տարվա գինի: Հոգնած էր Թորգոմը ու ծարավ: Դավին անտեղյակ, նա խմեց գինին: Հենց որ խմեց, նրա ճակատը բռնեց, գլուխը պտտվեց: Թորգոմին իջեցրին ձիուց և տարան ներս: Ճոխ հյուրասիրություն սարքեցին, խմացրին Թորգոմին ու տարան Խաթունի սենյակը:
Խաթունը Թորգոմից մնաց երեխով: Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Խաթունը մի տղա ունեցավ և անունը դրեց Բել:
Յոթը տարի տիտանյան Խաթունը Թորգոմին պահեց գինով: Մի օր էլ, երբ Թորգոմը դրսից ներս էր գալիս, դռների մեջ լսեց Խաթունի ձայնը: Խաթունը խաղացնում էր Բելին և ասում. ՙՔո մերը քեզ մեռնի, տիտանյան արքա, մեծանաս, տիտանների օջախը կանգնացնես, աստվածների օջախը փչացնես՚:
Թորգոմը որ լսեց այդ խոսքերը, ուշքի եկավ, ներս մտավ ու ասաց.
- Խաթո՜ւն, այդ ի՞նչ խրատ ես տալիս դրան: Նա դեռ ձվից դուրս չեկած, հիմիկվանից դու չարությո՞ւն ես սովորեցնում նրան:
- Իհարկե,- պատասխանեց Խաթունը,- նա Չարիների արքա է լինելու, ուրեմն հիմիկվանից չարություն պիտի սովորի:
- Եթե այդպես է, ես էլ չեմ մնա այստեղ,- ասաց Թորգոմը:
- Դու գիտես, Թորգո՜մ,- ասաց Խաթունը,- ինձ որդի էր պետք, ժառանգ էր պետք Անապատի Թագավորությանը: Յոթը տարի քեզ գինով տիրում էի ես և քեզանից տղա ունեցա: Հիմա կուզես գնա, կուզես մնա: Թե կմնաս, ես սեր ունեմ դեպի քեզ և սիրող կին կլինեմ. թե կգնաս, իմ օրհնանքը քեզ հետ:
Թորգոմի գինովությունը միանգամից թողեց: ԵՎ նա ասաց ինքն իրեն. ՙԵս մեկ օր չէ, որ այստեղ եմ, արդեն յոթ տարի է: Ես խախտեցի Մայր Անահիտին տված իմ խոստումը և տիտաններին իմ արյունով զորացրի՚: Ելավ սուս ու փուս ձին հեծավ ու գնաց Արարատ:
Բայց Արիները չուրախացան Թորգոմի վերադարձից, և ոչ ոք չդիմավորեց նրան: Արեգնազն էլ մտավ տուն և պինդ փակեց դուռ ու լուսամուտ:
ԵՎ Թորգոմը դիմեց Աստվածամայր Անահիտին.
- Օ՛, Մայր Անահի՜տ, մեծ է իմ մեղքը և աններելի: Իմ ժողովուրդը չի ընդունում ինձ, իմ կինը չի ընդունում ինձ, Աստվածները չեն ընդունում ինձ, ես էլ եմ ինձ մերժում, և միայն մայրական սիրտը չի լքում որդուն՝ նույնիսկ մոլորյալ, նույնիսկ մահապարտ: Օ՛, Մա՜յր, ես ներում չեմ խնդրում, ոչ կյանք, ոչ իշխանություն: Ես միայն մի զավակ եմ ուզում, որ ժառանգի իմ թագավորությունը և պաշտպանի իմ Ցեղը զորացող Բելից:
Աստվածամայր Անահիտը լսեց Թորգոմի ձայնը և հայտնվեց նրա առաջ ու ասաց.
- Որդի՜ս, Հայր Արայի կամքով ես թողություն կտամ Արեգնազին, որ նա քեզ ներս ընդունի: Դու ժառանգ կունենաս, բայց դուք երկուսդ էլ ուխտակոտոր կլինեք ու կմեռնեք:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե՝ ոգիացած երազ միայն: Մենք նախնի եղել ենք, նորից նախնի կլինենք և մեր որդու ժառանգների մեջ կրկին կվերածնվենք:
Աստվածամայր Անահիտի պատվերով Արեգնազը բացեց դուռը և Թորգոմին ներս առավ:
Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Արեգնազը մի տղա ծնեց: Ծնվեց մանուկը արևի լույսով, և արևի լույսն էր նրա աչքերում: ԵՎ Աստվածամայր Անահիտը ինքը հովանավորեց նրա ծնունդը: Առաջինը ինքը գրկեց լուսեղեն մանուկին, նայեց նրան ու բացականչեց.
- Օ՛հ, որքան նմա՛ն է Հայգ Արիին: ԵՎ թող այս մանկան անունը Հայկ լինի:
ԵՎ Արեգնազը դիմեց Աստվածամայր Անահիտին.
- Ո՛վ, Մայր Անահի՜տ, դո՜ւ, որ հովանավորեցիր Թորգոմի որդու ծնունդը և նրան Հայգ Արիի պատվին Հայկ անվանեցիր, քո մայրական գութով քառասուն օր ժամանակ տուր իմ մայրությանը, որ քառասուն օր պահպանեմ Հայկին վնասներից, վարակից, աչքից, ապա օծենք նրա մարմինը Արարատի հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով և կնքելով նրան, հանձնենք կյանքին ու Անմահ Աստվածների հովանավորությանը:
Աստվածամայր Անահիտը լսեց Արեգնազի աղերսը և քառասուն օր ժամանակ տվեց նրան ու Թորգոմին՝ մինչև Հայկին քառասունքից հանելն ու կնքելը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:38:53 
ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ՄԵՍՐԱՅԻՄԸ


Հենց որ իմացավ՝ էլ Արամ չկա, տիտանյան Մեսրայիմը մեծ զորք հավաքեց ու եկավ կանգնեց Արարատի սահմանին: Գուժկան եկավ Թորգոմի մոտ և հայտնեց, որ տիտանյան Մեսրայիմը գալիս է կռվելու նրա հետ:
Թորգոմը իր սակավաթիվ զորքով գնաց Մեսրայիմի դեմ: ԵՎ հենց սահմանին, որ բաժանում է Արարատը Խավարի թագավորությունից, հանդիպեցին իրար:
ԵՎ Թորգոմը ասաց Մեսրայիմին.
- Ո՛վ, տիտանյան արքա՜, ինչո՞ւ ես զորքդ հավաքել եկել իմ վրա: Ի՞նչ ես ուզում: Թե լույսն է պակաս քո երկրում, լույս տամ քեզ. ստեղծումն է պակաս, ստեղծում նվիրեմ. ծաղիկ ես ուզում աճեցնել, բազմերանգ ծաղիկներ ընծայեմ: Ասա, ի՞նչ ես ուզում:
ԵՎ Մեսրայիմը ասաց.
- Ո՛վ, երկրային աստվածների արքա՜, ինձ լույս պետք չէ, ես խավարն եմ երկրպագում. ինձ ստեղծում պետք չէ, ես ավերումի ծարավը ունեմ. ինձ ծաղիկ պետք չէ, ես փուշ ու տատասկի բուրմունքով եմ արբենում:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Ո՛վ, Մեսրայիմ, քո ուզածը հենց քո երկրում է, և իզուր ես արշավում Արարատ, այստեղ քո ուզածները չկան:
Ծիծաղեց Մեսրայիմը Թորգոմի միամտության վրա.
- Քաջ ես դու, ո՛վ, Թորգո՜մ, բայց խակ ես և դեռ չես հասել արարչական իմաստությանը: Դու աստված ես, ես՝ տիտան, դու Հայգ ես, ես՝ Ադամ, դու Արի ես, ես՝ Չարի: ԵՎ Արայի կամքով քո դերն է արարելը, կերտելը, իսկ իմ դերն է քանդելը, ավերելը:
ԵՎ Թորգոմը ասաց.
- Մեսրայի՜մ, թե Արարիչը մեզ տարբեր դերեր է տվել, միաժամանակ էլ մեզ տարբեր Հողեր է հատկացրել: Մենք մեր դերը կատարում ենք Արարատում, դուք ձեր դերը կատարում եք Անապատում: Ես դեր չունեմ քո Անապատում, դու էլ դեր չունես իմ Արարատում:
- Իմաստուն չես դու, ո՛վ, քաջդ Թորգո՜մ, - ասաց Մեսրայիմը, - իմ Անապատում ես ի՞նչը ավերեմ, երբ այնտեղ արարում չկա: Արարումը Արարատում է, և միայն Արարատում ես կարող եմ ավերել արարումը: ԵՎ ես եկել եմ կռվելու քեզ հետ: Թե ես զորավոր լինեմ, կնվաճեմ Արարատը և իմ Աստված Վիշապի հովանավորությամբ ավեր և խավար կսփռեմ այնտեղ: Իսկ եթե դու զորավոր լինես, կնվաճես իմ Անապատը և քո Աստված Վահագնի հովանավորությամբ լույս և արարում կսփռես այնտեղ:
- Մեսրայի՜մ, - ասաց Թորգոմը, - ինձ քո հողը պետք չէ: Եթե խավարն է երջանկացնում ձեզ, ապրեք խավարով ձեր Հողի վրա: Ես կկռվեմ միայն իմ Հողի համար, իմ Արարատի համար, որ ժառանգել եմ իմ նախնիներից և պիտի փոխանցեմ գալիք սերունդներին նույնպես լուսավոր, շեն ու ծաղկավետ: Ես կկռվեմ, որ իմ Աստված Վահագնի հովանավորությամբ իմ Արի Ցեղը Արարատում անվերջ արարի:
- Ինչպե՞ս կռվենք, - հարցրեց Մեսրայիմը:
- Մեսրայի՜մ, - ասաց Թորգոմը, - երկու կողմից էլ բազում քաջեր մեզ են նայում: Բայց նրանք շատ ջահել են և սիրո կարոտ: Եկ նրանց սերը մահով չկնքենք, և թե համաձայն ես՝ մենամարտենք երկուսով:
Մեսրայիմը նայեց իր զորքին՝ շատ էին իր զինվորները, ուրախացավ: ՙԻմ զորքը կհաղթի, - խորհեց նա, - զորքով կռվենք՚: Ապա նայեց Արի քաջերին՝ քիչ էին նրանք, բայց ամեն մեկի աչքերից կայծեր էին ցայտում, և ընկճվեց նա: ՙԱրի քաջերը զորավոր են, - մտքում ասաց նա, - զորքով չկռվենք՚: ԵՎ ասաց Մեսրայիմը.
- Եկ մենամարտենք:
- Ինչո՞վ մենամարտենք, - հարցրեց Թորգոմը, - սրո՞վ, թե՞ նետով, գուրզո՞վ, թե ձեռքով: Ընտրությունը քեզ եմ թողնում:
Մեսրայիմը նայեց Թորգոմին, նրա կեծակի թրին, երկաթե գուրզին, սաստիկ երկյուղեց ու մտքերի մեջ ընկավ. ՙԹե սրով կռվենք՝ նրա կեծակի թրից փրկություն չունեմ, թե նետով կռվենք՝ նա ջահել է ու սրատես, թե գուրզով կռվենք՝ շատ ծանր է նրա գուրզը: Ձեռքով կռվելիս գուցե խուսափեմ մահից՚: ԵՎ ասաց.
- Թորգո՜մ, երկուսս էլ դյուցազուն ենք, եկ ձեռքով կռվենք:
ԵՎ Թորգոմն ու Մեսրայիմը կպան իրար: Հողը հերկվում էր նրանց ոտքերի տակ, փոշին երկինքն էր ծածկել, և ոչինչ չէր երևում շուրջը: Զոռում էին իրար հսկաները, և նրանց ահեղ մռունչը տարածվում էր շատ հեռուները: ԵՎ աշխարհն էր դղրդում նրանց կռվից: Արիներն իրենց երկրում ասում էին. ՙԱմպրոպն է ժայթքում հեռու երկնքում՚: Չարիներն իրենց երկրում ասում էին. ՙԵրկրաշարժից սարերն են փլում՚:
Երեք ցերեկ, երեք գիշեր կռվում էին նրանք և չէին կարողանում հաղթել իրար: Ինչ Թորգոմն էր՝ ուժեղ էր, ինչ Մեսրայիմն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր:
Չորրորդ օրը Մեսրայիմը զգաց, որ նվազում են իր ուժերը, իսկ Թորգոմը ավելի է զորանում, և ասաց.
- Կա՜նգ առ, ո՛վ, Թորգո՜մ, սա քո հունարը չէր, որ անպարտելի ես. սա քո Աստված Վահագնի Զորությունն է, որ քո մեջ է մտել:
- Այո, - պատասխանեց Թորգոմը, - բայց դա էլ քո հունարը չէր, որ օձի պես գալարվելով, ազատվում էիր իմ բազուկներից. քո մեջ քո Աստված Վիշապի խորամանկությունն ու ճկունությունն է մտել:
- Եթե այդպես է, - ասաց Մեսրայիմը, - ուրեմն երկուսս էլ չենք կարող հաղթել իրար: Եկ հաշտվենք. ես փառաբանեմ իմ Աստծուն, դու՝ քո Աստծուն և եղբայրանանք ու եղբայրության ուխտ կնքենք՝ թե ես շուտ մեռնեմ, դու պաշտպանես իմ ընտանիքը, թե դու շուտ մեռնես՝ ես հովանավորեմ քո ընտանիքը:
Ձեռք ձեռքի տվին, երդվեցին իրենց նախնիներով ու եղբայրության ուխտ կնքեցին: Միամիտ էր Թորգոմը, և անկեղծ էր նրա հաշտությունը: Խորամանկ էր Մեսրայիմը, և կեղծ էր նրա եղբայրությունը:
Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք: Նա ինքը շատ գոհ էր իր արածից և համոզված էր, որ աստվածահաճ գործ է արել: ԵՎ մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և իր սուրբ նախնիներին: ԵՎ զարմացավ, երբ տեսավ, որ ոչ մի Աստված և ոչ մի նախնի չմասնակցեց իր զոհաբերությանը: Հասկացավ Թորգոմը, որ Աստվածները չեն ընդունում իր մատաղը: Վշտացավ նա և մտքերի մեջ ընկավ: ԵՎ Մայր Անահիտը հայտնվեց նրա դիմաց: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ և ասաց.
- Օ՛, Մա՜յր իմ, ասա ինձ՝ ի՞նչ մեծ սխալ եմ գործել, որ Աստվածները չընդունեցին իմ մատաղը. չէ՞ որ ես անարյուն հաշտություն կնքեցի:
- Ո՜չ, զավա՜կս, - ասաց Մայր Անահիտը, - դու խաբվեցիր Մեսրայիմից և արյան ուխտ կնքեցիր: Գիտցի՜ր, որ խորամանկությունը Չարիների արժանիքն է և միակ հաղթական զենքը Արիների դեմ: Հենց այդ զենքով դու պարտվեցիր: ԵՎ քո կնքած ուխտի ուժով տիտանյան բազում սերունդներ հենց քո արյունով քո դեմ են կռվելու:
Հոգեկան խռովքի մեջ ընկավ Թորգոմը: Նա խորհում էր, թե ինչպես իր Ցեղը պաշտպանի իր ուխտից: Ինչ զորությունն է՝ դա իր արժանիքն էր, և նա ամրակուռ բերդեր էր կառուցում: Բայց տիտանյան խորամանկության դեմ ամրոց կառուցել նա չկարողացավ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:37:58 
ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ



Արարատի հարավային կողմերից գուժկան եկավ Արամի մոտ և հայտնեց.
- Ո՛վ, Մեծդ Արա՜մ, գիտցած եղիր, որ սև անապատներից մի վիթխարի վիշապ-օձ է հայտնվել մեր սարերում, աղբյուրների ակն է բռնել և ջուր չի տալիս. Չորանում են արտերն ու այգիները, կոտորվում են անասուններն ու վայրի գազանները, ծարավից նվաղում են Արիները: Շատ զորավոր է այդ վիշապ-օձը, և ոչ մի ուժ չի կարող նրան հաղթել: Մի ճար գտիր՝ փրկելու մեզ այդ ահավոր չարիքից:
Արամը դիմեց Թորգոմին և ասաց.
- Որդի՜ս, դու պիտի ժառանգես իմ թագավորությունը և պիտի լինես Արարատյան Արիների՝ Հայգ Արմենների առաջնորդը: Այսօր ժամն է քո զորությունը դնես նրանց պաշտպանությանը:
- Հա՜յր իմ,- ասաց Թորգոմը,- քո կամքը Արայից է և քննության ենթակա չէ: Ես գնում եմ կռվելու այդ վիշապ-օձի դեմ: Թե Ամենազոր Վահագնը հովանավորի ինձ, ես կսպանեմ վիշապ-օձին և կհաստատեմ Արմեններին առաջնորդելու իմ իրավունքը: Իսկ եթե արժանի չլինեմ Վահագնի հովանավորությանը, ես կսպանվեմ և Արմեններին կազատեմ գաճաճ կառավարող ունենալու դժբախտությունից:
Արամը օրհնեց Թորգոմին, զոհ մատուցեց Աստվածներին ու դիմեց Վահագնին.
- Ո՛վ, դու Վահա՜գն Ամենազոր, ծանր կռվի է գնում Թորգոմը: Պատանի է նա և անփորձ, վիշապ-օձը զորավոր է և խորամանկ: Պատանի Թորգոմի հետ եղիր, հովանավորիր նրան և հաղթանակով պսակիր նրա սուրը:
Պատանի Թորգոմը իր հրեղեն ձիով սլացավ Արարատի հարավային կողմը: Առավոտյան դուրս եկավ Հավերժական Քաղաքից և երեկոյան հասավ աղետի վայրը: Տխուր տեսարան բացվեց նրա առաջ՝ չորացած ծառեր, խանձված բուսականություն, իսկ Արիները ծարավից թուլացած, սպասում էին լուսաբացին, որ մի կույս աղջիկ զոհելով, մի քիչ ջուր ստանան վիշապ-օձից:
Բնակավայրից ոչ հեռու, խանձված դաշտում պառկեց Թորգոմը՝ գիշերը հանգստանալու, որ առավոտյան կռվի վիշապ-օձի դեմ: Երկնքից անթիվ աստղեր աչքով էին անում նրան: Թորգոմը զգաց, որ հայրենի երկնքի աստղերը հավատում են իր հաղթանակին: Իսկ աստղերի հետևից հենց ինքը՝ Վահագն էր ժպտում իրեն: Երանության մեջ Թորգոմը փակեց աչքերը: Իսկ հեռվից՝ երկնի խորքից լսվում էր Վահագնի ձայնը. ՙԵրկրային աստված պատանի Թորգոմ, ես քեզ հետ եմ, և դու կհաղթես վիշապ-օձին՚: ԵՎ հանգիստ քնեց Թորգոմը մինչև լուսաբաց:
Առավոտյան Թորգոմն արթնացավ մեծ աղմուկից: Մի մեծ թափոր շարժվում էր դեպի լեռները: Իսկ թափորի առջևից քայլում էր մի դեռատի աղջիկ: Աղջիկը լուռ, հնազանդ քայլում էր առաջ: Նա չէր ընդդիմանում, չէր բողոքում, չէր աղերսում, քանի որ վիճակը իրեն էր ընկել: Աղջիկը հրաշք գեղեցկություն ուներ: ԵՎ Թորգոմը շատ վշտացավ, որ այդ արեգնազ գեղեցկուհին պիտի բաժին հասներ վիշապ-օձին:
Թորգոմը լուռ հետևում էր թափորին: Թափորը բարձրանում էր լեռները: Լեռների մեջ մի մեծ լերկ ժայռ էր ցցված: Չհասած այդ ժայռին, թափորը կանգ առավ, իսկ աղջիկը անջատվեց թափորից ու գնաց կանգնեց ժայռի տակ:
ՙԱյս գեղուհու դեմքին շատ ավելի ժպիտը կսազեր՚, - մրմնջաց պատանի Թորգոմը և ձին խթանելով, գնաց կանգնեց աղջկա կողքին:
Մի ահեղ ոռնոց լսվեց, ցնցվեց հողը, և վիթխարի վիշապ-օձը դուրս եկավ ժայռի հետևից:
- Հացն ու գինին, տեր կենդանին, - կանչեց Թորգոմը և սուրը պարզած, հարձակվեց վիշապ-օձի վրա:
Մեծագույն մենամարտ սկսվեց պատանի Թորգոմի ու ահեղ վիշապ-օձի միջև: Երկիրն էր ցնցվում, փոշին ծածկել էր արևի դեմքը:
Երկար էին կռվում Թորգոմն ու վիշապ-օձը: Զորավոր էր Թորգոմը, բայց անփորձ էր՝ նա գրոհում էր դիմացից: Խորամանկ ու ճկուն էր վիշապ-օձը՝ խուսափում էր առճակատ կռվից և փորձում էր թիկունքից հարվածել Թորգոմին:
Աղջիկը տեսավ Թորգոմի զորությունը և նրա թիկունքում իրեն ապահով զգաց: ԵՎ նա դիմեց Աստղիկ դիցուհուն.
- Օ՛, Դիցուհի՜դ մաքրամաքուր, դո՜ւ, որ սերն ես զորության, իմ կուսական սերը փոխանցիր պատանի Թորգոմին, նրա սիրտը բորբոքիր իմ սիրո կրակով, և թող իմ սերը զորացնի նրան և նրա բազուկը հաղթությամբ կռի:
Լսեց Աստղիկը գեղուհու աղերսը և նրա սերը փնջելով, գցեց Թորգոմի վրա:
Բոցավառվեց Թորգոմը, նրա պատանի սիրտը հրդեհվեց սիրո կրակով: Նայեց աղջկան, թունդ առավ և մի հուժկու զարկ տվեց վիշապ-օձին: Օձը երկու կտոր եղավ. մի կտորը սարի մի լանջով գլորվեց ցած, մյուս կտորը՝ մյուս լանջով: ԵՎ հորդաց ջուրը լեռներից ու գահավիժեց ցած:
Ցնծում էին Արիները, ագահորեն խմում էին ջուրը և փառաբանում էին Թորգոմին ու Զորության Աստված Վահագնին: Իսկ աղջիկը փարվել էր Թորգոմի կրծքին ու երջանկությունից ժպտում էր:
- Անունդ ի՞նչ է, գեղեցիկ աղջի՜կ, - հարցրեց Թորգոմը:
ԵՎ աղջիկը պատասխանեց.
- Իմ անունը մոռացել եմ արդեն: Ինձ բոլորը Զոհ էին ասում այս գիշեր: Իսկ հիմա, որ դու վերածնեցիր ինձ, ինքդ էլ կնքիր իմ անունը:
- Քո ժպիտը արեգնազ է, - ասաց Թորգոմը, - և ես քեզ Արեգնազ կանվանեմ:
Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք: ԵՎ Արամը խնամախոսներ ուղարկեց՝ գեղեցիկ Արեգնազի ձեռքը խնդրելու Թորգոմի համար:
Արեգնազի հայրը ասաց.
- Թորգոմը Հայր Արայի կամքով տերն է իմ աղջկա կյանքի, և իմ աղջիկը նրան է պատկանում: Բայց ես շատ վաղուց ուխտ եմ արել, և եթե ես իմ կամքով տամ աղջկաս, ուխտադրուժ կլինեմ, որ վայել չէ երկրային աստծուն: Տեսնո՞ւմ եք հեռվում փռված հսկայական գորշ տարածքը: Մեծ Ջրհեղեղից առաջ դա ծաղկավետ դաշտ էր, և միջով էլ գետ էր հոսում: Հիմա դա ամբողջությամբ աղուտ է, և ոչինչ չի աճում այնտեղ: ԵՎ ես ուխտել եմ իմ աղջկան տալ նրան, ով այդ աղուտը նորից կվերածի ծաղկավետ դաշտի:
Խնամախոսները վերադարձան ու Արամին հայտնեցին աղջկա հոր խոսքերը:
- Արդար է նա, - ասաց Արամը, - աստվածը ուրիշ աստծո ուխտը նույնպես պիտի հարգի:
ԵՎ պատվիրեց Թորգոմին այդ գորշ աղուտը վերածել ծաղկավետ դաշտի:
Թորգոմը գնաց, հասավ աղուտին: Նայեց շուրջը և տխրեց: ՙԾաղկավետ Արարատում այս անապատն ի՞նչ գործ ունի՚, - ասաց նա: Ապա զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային և անմահ Աստվածներին և օգնություն խնդրեց նրանցից:
ԵՎ ճարտարագետ Տիրը հայտնվեց նրա մոտ:
- Ո՛վ, ազնիվ Թորգո՜մ, - ասաց Տիրը, - Հայր Արայի կամքով եմ եկել քեզ մոտ: Լսիր իմ պատվերը: ետի հունը վաղուց ծածկված է չորացած տիղմով: Մաքրիր գետի հունը տիղմից, ապա բարձրացիր լեռները, գտիր ջրի ակունքը և այնտեղից ջուրը ուղղիր այդ հունի մեջ:
Տիրի օգնությամբ Թորգոմը գտավ գետի հունը: Կանչեց շրջակայքում բնակվող Արիներին: Շատ շատերը եկան և Թորգոմի հետ մաքրեցին գետի հունը: Ապա Թորգոմը բարձրացավ լեռները, գտավ ջրի վտակները, որ գետնի տակ էին գնում: Այդ վտակները ուղղեց դեպի գետի հունը: Ջուրը եկավ, և գետը վարարեց:
Տիրը հավաքեց արևի ճառագայթները, խառնեց դրանք ու փոշի դարձրեց: Փոշին շաղ տվեց հողի վրա, և հողը մաքրվեց աղից:
ԵՎ Թորգոմը դիմեց Աստղիկին.
- Օ՛, Դիցուհի՜դ Վարդամատն՝ չքնաղ Աստղի՜կ, այս դաշտի վրա Արարատյան բազմազան ու բազմագույն ծաղիկներ ու վարդեր ցանիր:
ԵՎ Աստղիկը բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, և անմիջապես դաշտը ծփաց աստվածային ծաղիկներից ու վարդերից:
Հավաքվեցին մոտիկ ու հեռու բնակավայրերից հազարավոր Արիներ, ուրախացան, խնջույք սարքեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, փառաբանեցին նաև Թորգոմին ու այդ դաշտն անվանեցին Թորգոմա դաշտ:
ԵՎ Արեգնազի հայրը, իր ուխտի համաձայն օրհնեց իր աղջկան ու տվեց Արամի որդուն: Մեծ հարսանիք սարքեց Արամը և պսակեց Թորգոմին ու Արեգնազին:
Յոթ օր, յոթ գիշեր տևեց հարսանիքը: Յոթ օր հետո Արամը մեծ զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին: Ապա Թորգոմին հանձնեց իր հորից ժառանգած թուր-կեծակին, նրան արքա կարգեց Արարատյան աշխարհին, և նույն օրը Արամը մեռավ: ԵՎ նա, որ հուր էր, հուր դարձավ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:36:31 
ՍԼԱԿԸ

Բուրավետ ու հիասքանչ դաշտ էր փռված բարձր լեռների միջև: Իսկ դաշտի միջով հոսում էր պարզաջուր Արածանին, որի ափերը ծածկված էին բազմագույն վարդերով: Այդ տեղը առանձնապես գեղեցիկ էր առավոտ կանուխ, երբ արևի առաջին ճառագայթները ընկնում էին գետի ջրերին և բեկվելով, ոսկեզօծ անձրևի պես թափվում էին ծաղիկների վրա:
Օրվա հենց այդ պահին Աստղիկ Աստվածուհին իջնում էր Արարատ, մտնում էր գետը և իր աստվածային լոգանքն էր ընդունում: Ջրի զովությունը խառնվում էր հրաշագեղ ծաղիկների ու վարդերի բույրին և անրջային երանություն պարգևում Աստղիկին:
Շատ և շատ պատանիներ մոտակա գյուղերից, շատ և շատ պատանիներ հեռավոր վայրերից հավաքվում էին այդտեղ և գետից ոչ հեռու աճող փարթամ թփերի ետևում թաքնվելով, դիտում էին Աստղիկին: Աստղիկը իր աստվածային գեղեցկությամբ սեր էր բորբոքում մատաղ սրտերի մեջ:
ԵՎ պատանիները, մոռացած ամեն ինչ, օրերով չէին հեռանում գետի ափից: իշերները խարույկ էին վառում և խարույկի շուրջ հավաքված, սիրավառ երգեր էին հյուսում Աստղիկի համար՝ մեկը մյուսից հոգեթով, մեկը մյուսից սիրատենչ: Իսկ առավոտյան արշալույսին նրանք գրավում էին իրենց դիրքերը թփերի ետևում և անհամբեր սպասում, թե երբ Աստղիկն իր աստվածային գեղեցկությամբ կերևա գետի ջրերի մեջ:
Աստղիկը զգաց պատանիների սիրատոչոր հայացքները, շիկնեց ամոթից և վարդագույն մշուշով պատեց իր շուրջը: ՈՒ այլևս ոչ ոք չէր կարող տեսնել նրան: Երկար սպասում էին պատանիները հույսով, որ մշուշը կցրվի, և նրանք նորից կտեսնեն Աստղիկին: Բայց անցնում էին օրեր, ամիսներ, և մշուշը չէր ցրվում:
Պատանիները, հույսները կտրած, սկսեցին հեռանալ գետի ափից, Արի տոհմերի մեջ իրենց բախտը որոնելու: ԵՎ միայն մեկը, որի անունն էր Սլակ, համառորեն մնում էր գետի ափին: Սլակը Մանի տոհմից Արամի եղբոր թոռն էր: Տառապում էր պատանի Սլակը Աստղիկի սիրուց և համառորեն սպասում էր:
Հիացավ Աստղիկը պատանի Սլակի սիրո զորությամբ և որոշեց վարձատրել նրա սերը:
Լեռնային գյուղերից մեկում մի աղջիկ կար, անունը Հուրիկ: Գեղեցիկ էր նա և քնքուշ: ԵՎ մի գիշեր Հուրիկը իր երազում Վահագնին էր տեսել ու սիրել էր նրան: Օր ու գիշեր քուն չուներ Հուրիկը, երազում էր Վահագնին: Ամեն առավոտ վաղ արշալույսը առաջինն էր դիմավորում նա, հույս ունենալով տեսնել Վահագնին: ԵՎ աղոթում էր Հուրիկը, աղոթում էր Աստղիկին, որ Աստղիկը սեր արթնացնի Վահագնի սրտում, որ գոնե միայն երևա իր երազում: Աստղիկը լսում էր Հուրիկի խնդրանքը, խղճում էր նրան, բայց ինչպե՞ս օգներ:
ԵՎ ահա Աստղիկի գլխում մի միտք հղացավ. ՙՀուրիկը ինձ է նման, Սլակն էլ՝ Վահագնին՚: ԵՎ նա գնաց Հուրիկի մոտ:
- Չքնաղ Հուրի՜կ,- ասաց Աստղիկը,- ես վաղուց էի լսել քո սիրո խոստովանությունը, բայց օգնել չէի կարող: Հիմա եկ ինձ հետ, և դու կտեսնես քո սրտի Վահագնին:
ՈՒրախացավ Հուրիկը ու հետևեց Աստղիկին: Նրանք եկան հասան Թորգոմա դաշտ, կանգնեցին գետի ափին: ԵՎ Աստղիկը ասաց.
- Ամեն արևածագին ես այս ջրերի մեջ լոգանք էի ընդունում: Երջանկաբեր երանություն է պարգևում այս ջուրը: Արևի առաջին ճառագայթներով դու մտիր ջուրը:
Մոտենում էր արշալույսը: Հուրիկը մտավ ջուրը: Աստղիկը մշուշը ցրեց նրա շուրջը և ինքը անհետացավ: ԵՎ Աստղիկն այլևս երբեք չեկավ այդ գետում լողանալու:
Առավոտյան արշալույսին Սլակը թաքնվեց թփերի ետևը և հայացքն ուղղեց գետի ջրերին: Երբ արևի առաջին ճառագայթներն ընկան ջրի վրա, Սլակը տեսավ, որ մշուշն անհետացել է, գետի ջրերի մեջ լողանում է իր սրտի Աստղիկը և իր ամբողջ գեղեցկությամբ շողում է արևի ներքո:
Սլակը խանդավառվեց, խենթացավ ի տես Աստղիկի: Էլ չհամբերեց, նետվեց ալիքների մեջ, իր բազուկներով աքցանեց նրան ու հանեց ափ:
Չքնաղ Հուրիկը չընդդիմացավ. սիրով ընդունեց իր առևանգումը, քանզի Սլակը շատ էր նման Վահագնին, ում տեսել էր երազում և ում սիրուց այրվում էր նա:
Սլակը Հուրիկի մեջ Աստղիկին էր տեսնում և սիրում նրան: Հուրիկն էլ Սլակի մեջ Վահագնին էր տեսնում և սիրում նրան: ԵՎ այդ սիրով նրանք ամուսնացան: Նույն գետի ափին էլ տուն շինեցին: ԵՎ այդ տեղը Սլակն անվանեց Մուշ:
Շատ զավակներ ու թոռներ ունեցան Սլակն ու Հուրիկը: Սլակի թոռները իրենց նահապետի անունով կոչվեցին Սլկունիներ:
Վահագնյա հուրը կար Սլկունի քաջ պատանիների մեջ: Աստղիկի սիրո շոյանքը կար Սլկունի հեզ աղջիկների մեջ: Շատ և շատ Արի տոհմերի հետ խնամություն էր անում Սլկունի տոհմը՝ աղջիկ առնում, աղջիկ տալիս:
Հայր Արայի կամքով և Մայր Անահիտի հովանավորությամբ մեծացավ ու զորացավ Սլկունի տոհմը և տեր եղավ ամբողջ այդ դաշտին, որ հետագայում կոչվեց Տարոն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 13:36:18 
ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ



Երկար էր կառավարում Արիներին Մանի որդի նահապետ Արամը: Նա կառավարում էր Արտի օրենքներով, որ իր հայրն էր հաստատել Արիների մեջ: Արարումը հաստատող օրենքներ էին դրանք: Այդ օրենքներով էին առաջնորդվում Արիները և ապրում էին աստվածավայել վարքով: Արարում էին Արիները, կերտում էին, ստեղծում: Բարեպաշտ էին Արիները, և Անմահ Աստվածներն էին հովանավորում իրենց երկրային եղբայրներին:
Բայց մի մեծ հոգս ուներ նահապետ Արամը: Արդեն ծեր էր նա և շուտով պիտի մեռներ, որ նորերը ծնվեին: Բայց այդ նոր ծնվողներին ի՞նչ էր թողնելու նա: Այն բոլորը, որ ստեղծված էր Արարատում, բավարարում էր արդեն ծնվածներին միայն: Իսկ նոր ծնվողնե՞րը: Արիները շատ էին բազմացել, և նոր ծնվողներին քիչ տեղ էր մնում: Արարատի հողը չէր կարող սնել բոլորին: Ինչպե՞ս պիտի ապրեն նոր ծնվողները: ԵՎ Արամը պիտի հոգար նաև նոր ծնվողների մասին, որ նրանք էլ իրենցից ծնվողների մասին հոգան: Դա է կյանքի աստվածային խորհուրդը:
ԵՎ Արամը դիմեց Արարչին.
- Ո՛վ, Հայր Արա՛, գերբնակեցվում է Արարատը, ինչից ամենայն դժբախտություններ են ծնվելու Ցեղիս մեջ: Ապահովիր նոր ծնվող Արիների կենաց շարունակելիությունը և պահպանիր նրանց աստվածայնությունը հնարավոր մոլորություններից:
Արարիչը հավանեց Արամի խոսքերը և բավարարեց նրա խնդրանքը:
Արամը իր մոտ կանչեց որդիներին: Հերթով եկան ու հոր առջև կանգնեցին նրա որդիները՝ Ինդրան, Զևսը, Ալանը, Արեշը և պատանի Թորգոմը՝ մեկը մյուսից հաղթանդամ, մեկը մյուսից գեղադեմ, մեկը մյուսից արևշող ու հրաչյա: ԵՎ այդ հսկաները հնազանդ շարվեցին իրենց հոր դիմաց՝ պատրաստ կատարելու նրա հայրական կամքը:
ԵՎ Արամն ասաց.
- Արարատն արդեն գերբնակեցված է: ԵՎ Հայր Արայի կամքով դուք ժառանգություն եք ստանում Արարատից դուրս ձեզ հատկացված հողերը: Դուք կտեղափոխվեք այնտեղ և ձեզ հետ կտանեք ամեն տոհմից հազար այր և հազար կին, որ ամեն մի տոհմ նոր հողերում ճյուղեր արձակի: ԵՎ ձեզանից միայն մեկը՝ Թորգոմը, որ դեռ պատանի է, կմնա Արարատում:
- Հա՜յր իմ,- ասաց ավագ որդին,- քո կամքը Արայից է: Բայց ասա մեզ՝ ով ո՞ր ուղղությամբ է գնալու և ո՞րն է սահմանը մեր ժառանգած հողերի:
ԵՎ Արամն ասաց.
- Այս գիշեր դուք կբարձրանաք Մասիս սար: Խարույկ կվառեք, զոհ կմատուցեք: Մնացյալը Աստվածների կամքն է:
ԵՎ Արամի որդիները բարձրացան Մասիս սար. նրանց հետ էր նաև պատանի Թորգոմը: Նա եղբայրների հետ գնաց հետաքրքրությունից դրդված: Նրանք հասան հենց այն տեղը, ուր Մեծ Ջրհեղեղի ժամանակ հանգրվանել էր նրանց պապը՝ Արի Մանը:
Մեծ խարույկ վառեցին ու զոհ մատուցեցին: ԵՎ Անմահ Աստվածները հավաքվեցին խարույկի մոտ: Այնտեղ էին և՜ Ամենազոր Վահագնը, և՜ Արտավազդ Միհրը, և՜ Ճարտարագետ Տիրը, և՜ Չքնաղ Աստղիկը իր հավերժական ժպիտով: Նույնիսկ Մայր Անահիտը եկել էր դիտելու իրենից ծնված երկրային աստված Արիի ժառանգների զորության ցուցադրումը: Խարույկի մոտ հավաքվեցին նաև շատ ու շատ նախնիներ:
Մեծ խնջույք սարքեցին եղբայրները: Աստվածներն ու նախնիները սիրով վայելում էին Արարատյան ճոխ բարիքները, համեմված սուրբ ըմպելիքով՝ գինիով: Մինչև երկինք էին հասնում եղբայրների շուրթերից ծորացող ձոները՝ նվիրված Հայր Արային, Աստվածներին ու նախնիներին: Խնջույքը տևեց մինչև լուսաբաց:
Առավոտյան արևի առաջին ճառագայթներով Արամի որդիները ոտքի կանգնեցին ու շարվեցին կարգով:
ԵՎ ասաց Վահագնը.
- Երկրի ջուրը նահանջում է և կուտակվում է բևեռներում սարցաբլուրների տեսքով: Բացվում է Հարաբերական Ցամաքը: ԵՎ նորանոր հողեր կան արդեն, որ պիտանի են բնակության համար: Հայր Արայի կամքով դուք ձեզ հատկացրած հողերն եք ժառանգելու Արարատից դուրս, Հարաբերական Ցամաքում: Իսկ ձեր ժառանգության տեղն ու սահմանը ձեր արձակած նետի թռիչքն է լինելու:
Առաջինը Վահագնին մոտեցավ Ինդրան: Վահագնը նրան տվեց մի կայծ-նետ, որ հազար ու մի գույներով փայլում էր առավոտյան արևի տակ: Աստվածամայր Անահիտը օրհնեց Ինդրային: Ապա Ինդրան իր հուժկու բազուկներով ձգեց աղեղը, և կայծ-նետը թռավ երկինք: Իր հետևից բոց արձակելով, նետը սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևելք:
Ապա Վահագնին մոտեցավ Զևսը: Վերցրեց կայծ-նետը և ստանալով Մայր Անահիտի օրհնանքը, լարեց իր աղեղը: Նրա նետը իր հետևից բոց արձակելով, սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևմուտք:
Ալանի նետը թռավ դեպի Հյուսիս, իսկ Արեշինը՝ դեպի Հարավ:
Մրցույթն ավարտվեց: Արամի որդիները ստացան իրենց ժառանգությունը: Բայց Վահագնին մոտեցավ պատանի Թորգոմը և ասաց.
- Ո՛վ, Զորությունների Արքա՜, թույլ տուր ես էլ իմ աստվածային զորությունը ստուգեմ և ինքս համոզվեմ, որ արժանի ժառանգն եմ երկրային աստված Արիի և իրական առաջնորդը Արարատյան աշխարհի:
Վահագնը հավանեց Թորգոմի խոսքերը ու նրան էլ տվեց մի կայծ-նետ: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ: Մայր Անահիտը համբուրեց նրա ճակատը և իր մայրական օրհնանքը տվեց:
Պատանի էր Թորգոմը, բայց զորավոր էր: Նա լարեց իր լայ‹