Хорхоруни


Ваши сообщения автор сайта не принимает.
Всего 146 сообщенийСтраницы: 1 2 3 4 5

 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:51:57 
ԱՐՅԱՑ ՓՐԿԻՉԸ

Հայր Արայի կամքով, Վահագնի Զորությամբ և Արի Հայերի հաղթ բազուկով առաջին Ձնհալը սկսվեց Արարատում: Երկնքի մի հատված մաքրվեց ամպերից, և արեգի կենարար ճառագայթները լույսով ու ջերմությամբ ողողեցին Արարատի մի փոքրիկ հատված: Ծնվեց Արևի երկիր Հայաստանը:
Մոլեգնում էին Չարիները: Նրանք չէին հանդուրժում արև, լույս և չէին հանդուրժում Արևի երկրի ծնունդը Արարատում: Արևի երկիր Հայաստանի մահն էին նյութում նրանք: ԵՎ Վիշապի հովանավորությամբ մի մեծ բանակ ուղարկեցին Սյունիք, որն ամենից մոտն էր արեգին: ԵՎ դեռ Արի ռուսների բոլշևիկ իշխանավորներն էլ միացել էին Չարիներին, իրենց իսկ արիականությունը հալածելու Սյունիքում:
Մոլորվել էին Արի Հայերը: Խորհուրդ էին անում Հայոց իշխանավորները. ելք էին որոնում: ԵՎ Նժդեհը ասաց.
- Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը մեր արիական հայության: ԵՎ միայն Վահագնի Զորությամբ կպահպանվի Սյունիքը Հայաստանի համար:
ԵՎ գնաց Նժդեհը խոսելու Վահագնի հետ: Նա բարձրացավ Արագած լեռը, խարույկ վառեց ու կանչեց Վահագնին:
- Ո՛վ, Վահա՜գն Ամենազոր, թե Հայր Արայի կամքով Գարեգին եմ ես՝ Գարնան ավետաբեր, թե մահից զորավոր եմ ես և թե քո Զորության ուխտվորն եմ ես, ասա՝ ինչպե՞ս պահպանեմ Սյունյաց լեռնաստանը Հայաստանի համար:
ԵՎ Վահագնը ասաց.
- Ո՛վ, Վեհդ Նժդեհ, Հայր Արայի կամքով Գարեգին ես դու, Աստվածատես ես դու և մահից զորավոր ես դու, իսկ այժմ Արյաց Փրկիչը պիտի լինես դու: Գիտցիր, որ Սյունիքը պարզապես լեռնաստան չէ: Սյունիքը ապրեցնում է Հայաստանը, իսկ Հայաստանը ամբոցջացնում է Արի Ցեղը քո: Հայաստանում են իրար կապվում արևելյան ու արևմտյան Արի Ազգերը, և Հայաստանով է ամբողջանում Արի Ցեղը: ԵՎ Հայաստանում են իրար խաչվում Արիական ու Թուրանական Ցեղերը: ԵՎ այդ Ցեղերից միայն մեկը կարող է ամբողջանալ: Թե պահպանվեց Սյունիքը, կապրի Հայաստանը և կամբողջանա Արի Ցեղը: Թե կորավ Սյունիքը, Հայաստանը կմեռնի, կտրոհվի Արի Ցեղը, և կստեղծվի Թուրանական մի հզոր ամբողջություն, որը մահաբեր կլինի արևելյան Արի Ազգերի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ու իմ Զորությամբ միայն դո՜ւ կարող ես պահպանել Սյունիքը և փրկել Արի Ցեղը աղետավոր տրոհումից:
ԵՎ Նժդեհը կազմեց իր զորախումբը: Հազարների միջից նա ընտրեց միայն նրանց, ովքեր արյան կանչով զգում էիր իրենց պապերին: Ապա այդ ընտրյալներից էլ ընտրեց միայն նրանց, ովքեր կարող էին նայել արեգին: Ընդամենը յոթ հարյուր հոգի ընտրեց նա և այդ ընտրյալներով կազմեց իր զորախումբը: Ապա Նժդեհը իր զորախումբը տարավ Գառնի և Աստվածների Տաճարի մոտ դիմեց իր զորականներին.
- Ո՛վ, Արի քաջե՜ր, փոքր է մեր զորախումբը, բայց անմահների զորախումբ է: Զգալով ձեր պապերին, դուք զգում եք ձեր Արի ծագումը և ձեր արմատը Մայր Հողի մեջ: Նայելով արեգին, դուք ձեր հավերժությանն եք նայում: ԵՎ հենց այստեղ, Աստվածների Տաճարի մոտ Ամենազոր Վահագնը կօծի մեր սրերը, և մենք կհաղթենք մահին: Բայց գիտցեք, որ ոչ մի մահ ձեր կողքով չպետք է անցնի, քանզի ձեր կողքով անցած ամեն մի մահ մի Հայ մանկան, մի Հայ մոր կամ հարսի կյանք է տանելու:
Ապա մի մեծ խարույկ վառեցին, փառաբանեցին Հայր Արային ու Ամենազոր Վահագնին: ԵՎ Նժդեհը կանչեց.
- Ո՛վ, Հայր մեր, Արա՛, մեր նախնիներից Հայկը աստվածների մեջ ընտրեց զորավորներին և պաշտպանեց Արարատը: Ես զորավորների մեջ ընտրեցի աստվածներին՝ պաշտպանելու Սյունիքը: Տուր մեզ քո Հայրական օրհնությունը և Վահագնի Զորությամբ օծիր մեր սրերն ու հոգիները:
Ամենազոր Վահագնը օծեց նրանց սրերն ու հոգիները: Արյաց զորականները իրենց երդումը տվեցին Վահագն Աստծուն և արշավեցին դեպի Սյունիք՝ արիականությունը պաշտպանելու մահաբեր Չարիից:
Աշխարհը շատ էր տեսել հանճարեղ ռազմավարներ, շատ էր տեսել գերագույն հերոսացումներ: Բայց աշխարհը շատ վաղուց չէր տեսել, որ ոգու զորությամբ սրի զորությունը ջախջախվեր: Երկու տարի Նժդեհը իր անմահների զորախմբով կռիվ էր մղում Չարիների դեմ և միայն հաղթում էր: ԵՎ անպարտելի էր Գարեգին Նժդեհը: Չէ՞ որ նա ինքը աստված էր, թեև՝ երկրային և Անմահ Աստվածների հովանավորությունն ուներ: ԵՎ իր հավատքով ու զորությամբ սնում էր անվերջ նա իր մարտիկներին:
- Ձեր հոգու մեջ փայփայեք պաշտամունքը մեր մեծ նահատակների, - ասում էր նա. - որ Վահագնի Զորությամբ, հաղթական ոգով և իրենց կյանքով մեզ արև տվին:
ԵՎ նախնյաց մեծ ոգիներն էին զինակցում նրանց: Նրանք էին առաջինը հարվածում թշնամիներին: Նրանք հարվածում էին թշնամիների հոգուն, ընկճում նրանց, հոգեպես նրանց պարտության մատնում: ԵՎ հայ մարտիկներին մնում էր միայն սպանել նրանց մարմինները: ԵՎ Նժդեհի մարտիկներից ամեն մեկը մի գերհզոր ոգի էր...
Վիշապը լավ գիտեր, որ իրենց աստվածայնությունը զգացող Արիների դեմ միայն նրանց արյունով կարելի է կռվել: ԵՎ Վիշապի կամքով, անպարտելի Նժդեհի դեմ Չարիները հանեցին նույնպես անպարտելի, բայց իր Արի ծագումը ուրացած ռուս Կուրոչկինին: ԵՎ Նժդեհի զորախմբից հիսուն անգամ ավել Չարյաց զորքով նա արշավեց Սյունիքի վրա:
Կուրոչկինը վերջնագիր ուղարկեց Նժդեհին, պահանջելով անհապաղ հանձնվել, քանի դեռ իր անհամար զորքը չի հանել նրա դեմ: ԵՎ Նժդեհը պատասխանեց. ՙՇո՜ւտ եկեք և շա՜տ եկեք, որ իմ հաղթանակն առավել բերկրալի լինի՚:
Առավոտյան, երբ արևի առաջին ճառագայթները ընկան Սյունյաց լեռների վրա, տեսան, որ Չարի զինվորները սև մորեխի պես ծածկել են սարալանջերը:
Նժդեհի զորականներից մեկը ասաց.
- Մեծդ Նժդե՜հ, մեր բազուկները կհոգնեն և մեր կոպերը կծանրանան գիշեր ու ցերեկ թրատելով սրանց, այնքան շատ են...
ԵՎ Նժդեհը ասաց.
- Յոթ հարյուր էին իմ անմահ ռազմիկները, մնացին վեց հարյուր իննսուն ինը:
- Ես կռվից չեմ վախենում, - արդարացավ զորականը:
Բայց Նժդեհը ասաց.
- Ինձ հաղթող կռվողներ են պետք, այլ ոչ՝ մեռնող կռվողներ: Դու կասկածեցիր քո հաղթանակին, ուրեմն հանձնիր քո զենքը:
Նժդեհը զորախմբից հեռացրեց այդ զորականին և ապա դիմեց բոլորին ու ասաց.
- Ո՛վ, իմ անմահ զորականնե՜ր, երկու տարի դուք ինձ հետ միայն հաղթանակներ եք կռել այստեղ: Բայց գուցե հոգնե՞լ եք դուք, կամ այս չարյաց բազմությո՞ւնն է երկյուղ գցել ձեր հոգիների մեջ: ԵՎ դուք կասկածո՞ւմ եք ձեր հաղթանակին, դուք կասկածո՞ւմ եք Վահագնի օծած սրի զորությանը: Այդ դեպքում կարող եք հեռանալ, թեկուզ՝ բոլորդ: Ես միայնակ կկռվեմ և միայնակ կհաղթեմ, քանզի մահից զորավոր եմ ես և Վահագնի զորությունն ունեմ իմ մեջ: Ես վճռել եմ հաղթել Չարիին և ձեզ հետ ուզում եմ ավելի հեշտ հաղթել ու հաղթանակի բերկրանքը կիսել ձեզ հետ: Բայց իմ կողքին կարող են կռվել միայն նրանք, ովքեր իրենց անպարտելի աստված են զգում:
Լռեց Նժդեհը, նայեց ռազմիկներին: Հաղթանակի հավատն էր շողում բոլորի աչքերում: ԵՎ ժպտաց Նժդեհը.
- Ո՛վ, երկրային աստվածնե՜ր, ո՛վ, անմահ ոգիներ: Անընդունելի է պարտությունը Մայր Հողի վրա, քանզի մեզ հետ են Մայր Հողի ուժը, հայրենի արևը, մեր սուրբ նախնիները, մեզ հետ է Ամենազոր Վահագնը: Մեր մանուկները վառ հավատով մեզ են նայում. մեր մայրերի մաղթանքն է թևածում մեր գլխավերևում, մեր սրբամաքուր կույս աղջիկների կարոտն է պարուրում հոգիները մեր: Օ՛հ, ի՛նչ զորություն... ԵՎ էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ պիտի հալչի մեր զորության հուրից:
ԵՎ իր զորախմբից հիսուն անգամ ավել զորքի դեմ Նժդեհը ելավ հիսունապատիկ ավել զորությամբ: Մեծադղորդ ճակատամարտի արձագնքները տարածվել էին ամբորջ Սյունիքում և հասել մինչև Արևը: Վիշապն էր կատաղի ոռնոցով ոգևորում Չարիներին: Ամենազոր Վահագն էր իր Զորությամբ սնում Արյաց քաջերին: Երեք օր, երեք գիշեր Արի անմահները թրատում էին Չարիներին, և չէին հոգնում նրանց բազուկները ու չէին ծանրանում կոպերը նրանց:
Երբ չորրորդ առավոտը բացվեց, և արեգը ժպտաց երկնքում, ամբողջ Չարյաց զորքը ջարդված էր, և միայն նրա առաջնորդը՝ ինքնուրաց Կուրոչկինն էր մեն մենակ կանգնած՝ հուսահատ, գլխիկոր: ԵՎ դիմեց նա Նժդեհին.
- Ես՝ իմ փառքի գագաթնակետին հասած անպարտելի զորավարս, ի՞նչ իմանայի, որ Սյունիքում քո ձեռքով անդարձ գերեզմանելու եմ իմ փառքը: ԵՎ պատիվ արա ինձ, ո՛վ, Մեծդ Նժդե՜հ և իմ փառքի հետ մեկտեղ հենց քո ձեռքով գերեզմանիր և ինձ:
ԵՎ Նժդեհը ասաց.
- Ո՛վ, Չարիների զորավա՜ր, քո խոսքերը միայն Արիի հոգուց կբխեն. դու Արի ես, և ես եղբայրասպան չեմ լինի: Գնա, ապրիր, բայց ճանաչիր քո Արի ծագումը և քո արյան դեմ այլևս չկռվես:
Իսկ Արի Հայ անմահներից միայն մեկն էր պարտվել մահից: ԵՎ դա էլ այն զորականն էր, որ վտարվել էր զորախմբից: Նա ինքնասպան էր եղել:
ԵՎ Սյունիքը պահպանվեց Հայաստանի համար, և Արի Ցեղը պահպանեց իր ամբողջականությունը: ԵՎ երբ Արի Ազգերը իրենց մեջ վերջապես իրենց արիականությունը զգան և Վահագնի Զորությունը զգան իրենց մեջ, այնժամ նրանք անպայման կփառաբանեն Արյաց Փրկիչ Նժդեհին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:50:55 
ՍԻՐԱԶՕԾՈՒՄ


Մի տարօրինակ տագնապ էր պատել Գարեգին Նժդեհին: ԵՎ նա ամաչում էր այդ տագնապից, նա ամաչում էր ինքն իրենից: Մահից նա չէր վախենում՝ նա մահից զորավոր էր: Բայց նա տագնապում էր գիշերից, նա տագնապում էր քնելուց... Երկու գիշեր նա միևնույն երազն էր տեսնում՝ միևնույն կերպարը, միևնույն ձայնը, որ կանչում էր Նժդեհին, կանչում...
ԵՎ չէր հասկանում Նժդեհը, թե ո՞վ էր նա, ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ հայտնվեց իր երազում այնքան կենդանի, այնքան իրական: ԵՎ ինչո՞ւ է նա այնքան հարազատ, որ Նժդեհը նույնիսկ կարոտում է նրան: Անծանոթ հարազա՞տ: Այդպես կլինի՞: ԵՎ հենց դրանից էլ սրտդողում էր Նժդեհը, երկյուղում էր գիշերից:
Բայց գիշերը վրա էր հասել: ԵՎ Նժդեհը միայնակ թափառում էր լեռներում, աշխատելով իրենից վանել երկյուղալի քունը: Գիշերվա մութն իր մեղմ զեփյուռով օրոր էր ասում Նժդեհին: Նժդեհը, ականջը քամու օրորերգին, փորձում էր հասկանալ այդ երգը: Հանկարծ զգաց, որ դա երգ չէ: Գիշերային մթության հետ ձուլված ժայռերից ու ձորերից որպես մեղմ արձագանք իրեն էր հասնում մի թախծոտ հառաչ, նրբին աղերսանք՝ ՙարի՛, արի՛...՚: Ցնցվեց Նժդեհը, նայեց շուրջը: Բայց ձայնը ամենուր էր: Նա ձեռքով ամուր փակեց ականջները, որ չլսի: Բայց դարձյալ այդ ձայնը մխրճվում էր ներս՝ ՙարի՛, արի՛ ինձ մոտ...՚:
ՙԱյդ ո՞վ է, վերջապես, - տանջվում էր Նժդեհը,- աննյութ ոգի՞ է, թե՞ իրական կերպար: Այդ ո՞վ է, որին ես չեմ ճանաչում, բայց որը ճանաչում է ինձ: ԵՎ ի՞նչ է ուզում ինձանից՚:
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛,- կանչեց Նժդեհը,- քո կամքով՝ մահից զորավոր եմ ես, բայց ո՞վ է սա, որ այդպես համառորեն հետապնդում է ինձ, և ես պրծում չունեմ նրանից:
ԵՎ Աստղիկ Աստվածուհին հայտնվեց Նժդեհին ու ասաց.
- Ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, դա քո սերն է հետապնդում քեզ: Սերը աստվածային շնորհ է և մի՜ վանիր քեզանից: Հայր Արայի կամքով դու Գարնան ավետաբերն ես: Իսկ առանց սիրո էլ ի՞նչ Գարուն:
- Բայց ես Զորությանն եմ երդվել,- ասաց Նժդեհը:
ԵՎ Աստղիկը ասաց.
- Այո, քաջդ Նժդե՜հ, բայց գիտցիր, որ հենց Զորության զորությունն է Սերը: Հայր Արայի կամքով ես օծում եմ քո սերը, և դու գնա սիրուդ կանչին ընդառաջ:
Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Նժդեհը դուրս եկավ իր դատողության իշխանությունից ու միայն իր հոգու բնազդների մղումով վազեց առաջ: Ո՞Ւր էր վազում՝ ինքն էլ չգիտեր: Բայց վազում էր խելագարի պես, վազում էր գիշերային մթության մեջ, հետևելով ՙնրա՚ ձայնին: Մահից զորավորն, անգամ, մանկացել էր սիրո առաջ:
Նժդեհի աչքերից շողարձակող հուրը լուսավորում էր ճանապարհը, և վայրի գազանները սարսափած դես ու դեն էին փախչում նրա աչքերի հուրից: ԵՎ նա ձորերն էր իջնում, ծանծաղ, բայց արագահոս ջրի միջով անցնում էր անսայթաք, մագլցում էր ժայռերն ի վեր և ապա... քայլեց նեղ և մութ փողոցներով: Նա եկավ ու դեմ առավ մի տան: Իսկ ձայնը կանչում էր ներսից:
Դուռը բոլորովին բաց էր, և անքուն մարդիկ խմբված էին սենյակում: Լուսամուտի տակ պառկած էր մահամերձ աղջիկը: Դա նա էր, նա՝ գիշերային այցելուն, իրեն կանչող ձայնի տիրուհին: Պառկած էր անշարժ, աչքերը փակ, և միայն շուրթերն էին հազիվ շարժումով ինչ-որ բան շշնջում: Ոչ ոք չէր կարող լսել նրան: Բոլորը երկյուղած սպասում էին մահին: ԵՎ միայն աղջիկն էր, որ Նժդեհին էր սպասում, Նժդեհին էր կանչում: ԵՎ միայն Նժդեհն էր պարզ լսում ու հասկանում նրան:
Բոլորի զարմացած հայացքների ներքո Նժդեհը ուղղվեց դեպի աղջիկը՝ այնքա՛ն անծանոթ, բայց այնքա՛ն հարազատ: Աղջկա աչքերը փակ էին, իսկ շուրթերը անընդհատ կրկնում էին՝ ՙարի՛, արի՛...՚: Մի անբացատրելի կարոտ Նժդեհին մղում էր առաջ: ԵՎ նա հարազատի համարձակությամբ նստեց աղջկա կողքին, վերցրեց աղջկա ձեռքն ու սեղմեց իր կրծքին:
Մի ուժգին ցնցում շանթեց աղջկան: Բոլորը ոտքի թռան: Թվաց, թե մահվան ցնցումն էր դա: Բայց ո՜չ... Աղջկա կուրծքն արագ, շատ արագ ելևէջեց, շուրթերի վրա մի թույլ ժպիտ շողաց ու... դանդաղ բացվեցին աչքերը:
Նժդեհը նայեց նրա աչքերի մեջ: Հանկարծ աչքերը մեծացան, մեծացան ու ընդգրկեցին ողջ սենյակը, տիեզերքը և... իրեն՝ Նժդեհին, իրենց խորության մեջ: Դարերի խորությունն էր այնտեղ և... ինքը: Նժդեհը տեսնում էր իրեն դարերի անհունության մեջ, դարերի փոշին իր վրա և դարերի բույրով օծված: Տեսնում էր և ՙնրան՚: Այո, այո, նա իր կողքին հարսի քողով, երջանիկ ժպիտով: Հարսանիք է, հանդիսավոր պսակադրություն... Բազում Արիներ՝ իշխաններ, զինվորներ, ռամիկներ... Ի՛նչ ծանոթ են բոլորը: Նրանք կենաց են խմում, երգում, պարում, ծաղիկներ են շպրտում նորապսակների վրա: Բոլորը երջանիկ են, իրենք էլ են երջանիկ: ԵՎ երգն ու պարը արձագանք տալով Աստվածների Տաճարից տարածվում էին մինչև երկինք:
Այդ բոլորը մի ակնթարթ միայն: Այո, միայն մի ակնթարթ, և ապա ամեն ինչ խավարեց արցունքների տարափում: Աչքերը դարձան ամենասովորական աչքեր, և ամենասովորական արցունքներ հորդեցին նրանց միջից: Աղջիկը լաց էր լինում: Հետո՞: Կարծես երազում Նժդեհը լսում էր աղջկա ձայնը. նա ինչ-որ բան էր ասում՝ հարսանիք...սպասում... Վահագն... Աստղիկ... Չէր ըմբռնում Նժդեհը՝ դարերի մշուշով էր պատած նրա միտքը: Աղջիկը խոսում էր, ժպտում, լալիս և... վերջը հոգնած, բայց երջանիկ փակեց աչքերը: Նա քնած էր ու ժպտում էր...
Ոչ ոք ոչինչ չհասկացավ: Նժդեհն ինքն էլ ոչինչ չհասկացավ: Բայց համոզված էր՝ առավոտյան աղջիկը կարթնանա, անպայման կարթնանա: Նա էլ ոչինչ չի հիշի, բայց... դարեր առաջ սկսված պսակադրությունը կշարունակվի...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:50:16 
ՄԵՆԱՄԱՐՏ ՄԱՀԻ ՀԵՏ


Գարեգին Նժդեհը մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց և փառաբանեց Հայր Արային ու անմահ Աստվածներին:
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛, - կանչեց նա, - թե ես քո կամքով կնքվեցի որպես Ցեղամարդ, ուրեմն շնորհիր ինձ աստվածային իմաստը կյանքի և բարեպաշտության խորհուրդը հոգու, որ Ազգիս ներշնչեմ ծագումի ոգին և հավերժումի հավատքն ավետեմ:
ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
- Ո՛վ, երկրային աստվածների մեջ միակ աստվա՜ծդ, Հայր Արայի կամքով Գարնան ավետաբերն ես դու և իմ աստվածային պատգամախոսը: Բայց քո ուժի չափը ինքդ որոշիր՝ դու պարզապես քարոզի՞չ կլինես, թե՞ զորության առաջնորդը քո Ցեղի մեջ:
ԵՎ Նժդեհը ասաց.
- Երկրային աստված եմ ես, աստվածատես եմ ես և անսպառ ուժ ունեմ իմ մեջ: ԵՎ ես կլինեմ քո Զորության առաջնորդը Ցեղիս մեջ:
Վահագնը հավանեց Նժդեհի խոսքերը և ասաց.
- Բայց գիտցիր, ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, որ հեշտ է առաջնորդել ժողովրդին և շատ դժվար է Ցեղին առաջնորդել:
- Ո՞րն է դրանց տարբերությունը, - հարցրեց Նժդեհը:
ԵՎ Վահագնը ասաց.
- Ժողովուրդը Ազգի ներկան է՝ կտրված անցյալից ու գալիքից: Ժողովրդի համար անցյալը դատարկություն է, գալիքն էլ մահն է միայն: ԵՎ ժողովրդի մեջ այն առաջնորդներն են հարգի, ովքեր առավել կբավարարեն նրա նահատակության պահանջմունքը և առավել նահատակության կտանեն նրան: Իսկ Ցեղը Ազգի անցյալն է, ներկան և ապագան: ԵՎ Ցեղին կարող են առաջնորդել միայն նրանք, ովքեր հավերժության խորհուրդն ունեն իրենց մեջ:
- Թող մահվան ավետաբերները առաջնորդեն ժողովրդին, - ասաց Նժդեհը, - Հայր Արայի կամքով Գարեգին եմ ես, ուրեմն ես միայն Ցեղը պիտի առաջնորդեմ:
ԵՎ Վահագնը ասաց.
- Բայց գիտցի՜ր, ո՛վ, Գարեգի՜ն, որ ավելի հեշտ է ջրից կրակ հանել, քան լինել երկրային աստվածների առաջնորդ: Նրանց առաջնորդել կարող է միայն նա, ով ինքը մահից զորավոր է:
ԵՎ Նժդեհը դիմեց Վահագնին.
- Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, օծիր իմ երկսայրի սուրը քո զորությամբ, և ես գնամ մենամարտելու մահի հետ: Կա՜մ մահը կհաղթի ինձ, և իմ Ազգը կազատվի գաճաճ առաջնորդ ունենալու դժբախտությունից, կա՜մ էլ ես կհաղթեմ մահին և քո հովանավորությամբ կառաջնորդեմ Ազգս դեպի զորացում, դեպի հավերժացում:
Վահագնը օծեց Նժդեհի սուրը: Նժդեհը համբուրեց սուրը և ապա պարզեց դեպի արեգը ու իր երդումը տվեց Վահագնին.
- Ես Ցեղակրոն եմ, և ահա կերդվեմ քո աջի վրա, ո՛վ, Վահա՜գն, երբեք չմեղանչել ՈՒխտիս դեմ. ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ, որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր: Փա՛ռք քեզ, ո՛վ, Վահա՜գն Ամենազոր:
Ասաց, հեծավ իր ձին ու գնաց մահին որոնելու: Շատ գնաց, թե քիչ, հասավ Բալկաններ: Մեծ պատերազմ էր բռնկվել այնտեղ: Երկու բանակներ բախվել էին իրար: Մարդիկ մահվան շուրջպար բռնած, խոցում էին իրար ու չէին հագենում:
Նժդեհը կանգնեց սարի վրա ու նայեց ներքև: Ներքևում մի բանակը գրոհում էր կատաղի մոլուցքով, իսկ մյուս բանակը պաշտպանվում էր մոլի համառությամբ: Նժդեհը պատրաստ էր մտնելու մարտի մեջ: Բայց ո՞ւմ դեմ: Նա վրեժ չուներ ոչ մի կողմի նկատմամբ. իր Մայր Հողի վրա էլ չէր, որ պաշտպաներ այն: Նա միայն դուրս էր եկել մահի հետ մենամարտելու՝ ազնիվ, ասպետական մենամարտ մղելու: Իսկ մահը, իհարկե, հարձակվողի կողմն էր: Չէ՞ որ հարձակվողը հենց մահով էր եկել ուրիշի հողը գրավելու: ԵՎ Նժդեհը որոշեց հարձակվել հարձակվողի վրա:
- Ո՛վ, Վահա՜գն, մարտի եմ ելնում քո օծված սրով քո աստվածային փառքը հյուսելու:
Կանչեց Նժդեհը, ասպանդակեց իր ձին և սարի լանջով սլացավ ներքև: Զարմանքն էր պատել կռվող բանակներին, երբ տեսան, որ սարի լանջով ներքև է սլանում մեն-մենակ մի ձիավոր, ում սուրը կրակի պես վառվում էր արևի տակ և ում կարմիր թիկնոցը դրոշակի պես ծածանվում էր թիկունքին:
Նժդեհը մխրճվեց հարձակվող զորքի մեջ: Աջ ու ձախ թրատում էր նա: Շատ և շատ քաջեր ընկան նրա սրի հարվածներից, բայց ոչ մի կերպ չէին կարողանում կասեցնել Նժդեհի հաղթարշավը: Նժդեհը մահի դեմ էր կռվում, և մահը պարտվում էր: Զարմացած ու սարսափած ռազմիկները փախչում էին Նժդեհի առաջից: Պաշտպանվող բանակը ոգևորված դուրս եկավ իր դիրքերից ու գրոհի անցավ: Հարձակվող բանակը նահանջեց: Մարտն ավարտվեց:
Հոգնած, բայց երջանիկ Նժդեհը ձիով շրջում էր դաշտում, ուր միայն զոհված քաջերն էին փռված: Նա տեսավ, որ իր կողմն է գալիս մի հեծյալ խումբ: Նժդեհը ճանաչեց այդ խմբի առաջնորդին՝ դա մեծ վրիժառու Անդրանիկն էր:
- Ո՛վ, պատանի՜,- ասաց Անդրանիկը,- քեզ համար մարզադա՞շտ է սա, որ մեն մենակ մտել ես երկու բանակների կատաղի կռվի մեջ ու խաղ ես անում մանկական չարաճճիությամբ:
ԵՎ Նժդեհը պատասխանեց.
- Այո, մեծդ Անդրանի՜կ, մարզադաշտ է սա, ահեղ մարզադաշտ է, ուր ես մրցում եմ մահի հետ:
Շատ զարմացավ Անդրանիկը և հարցրեց.
- Ո՞վ ես դու, պատանի՜, դու խե՞նթ ես, թե՞ աստված:
ԵՎ Նժդեհը ասաց. - Ես Գարեգինն եմ՝ Գարնան ավետաբերը. ես Նժդեհն եմ՝ հավերժական թափառողը. աստվածատեսն եմ ես՝ Վահագն Աստծո պատգամախոսը. Ցեղամարդն եմ ես՝ առաջնորդը աստվածամարդերի. մահից զորավորն եմ ես:
Լսեց Անդրանիկը Նժդեհին և ասաց.
- Անծանոթ բաներ ես խոսում դու, Գարեգին Նժդե՜հ: Բայց դու ինձ դուր ես գալիս: Միացիր մեզ և վրեժխնդրությամբ մթագնած մեր աչքերի մեջ քո արևի կենարար լույսը շողարձակիր:
- Ես կմիանամ քեզ, մեծդ Անդրանի՜կ,- ասաց Նժդեհը,- հատկապես որ դու ինքդ էլ մահից զորավոր ես. բայց ափսոս, որ դու դա չգիտես:
ԵՎ Հայ քաջերի գլուխ անցած Նժդեհն ու Անդրանիկը, իրենց Հայրենիքից շատ հեռու, մասնակցում էին Բալկանյան պատերազմին: Շատ քաջագործություններ կատարեցին նրանք: Բայց Անդրանիկը կռվում էր մահի դեմ, իսկ Նժդեհը խաղում էր մահի հետ: Երկուսն էլ մահից զորավոր. բայց Անդրանիկը չգիտեր դա, իսկ Նժդեհը գիտեր:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:48:45 
ՆԺԴԵՀԱՑՈՒՄ


Հոգեկան խռովքի մեջ էր Գարեգինը: Ոչ ոք չէր հավատում, որ իր պապը կա: ԵՎ համոզում էին նրան, որ դա չար ոգի է և պահանջում էին, որ իրենից վանի իր պապին: Է՛հ, չար մարդը չար ոգի է դառնում, բարի մարդը՝ բարի ոգի, իսկ պապը միշտ էլ պապ է մնում: ԵՎ պապը չի կարող չլսել թոռնիկին, չի կարող չզգալ նրան, չգալ նրա մոտ, երբ թոռնիկը նրա պահանջը ունի: ԵՎ պապը եկավ Գարեգինի մոտ:
- Ի՞նչն է խռովել քո հոգին, թոռնի՜կս, - հարցրեց պապը:
ԵՎ Գարեգինը ասաց.
- Պա՜պ, էս ինչպե՞ս են ապրում Արիները՝ ոչ ետ են նայում և ոչ էլ՝ առաջ: Ոչ իրենց պապերին են զգում և ոչ էլ իրենց թոռների մեջ են ապրում: Ապրում են միայն այսօրով՝ սարսափում են մահից, բայց կյանքն էլ չեն սիրում:
ԵՎ պապը ասաց.
- Սիրելի թոռնի՜կս, Արիների և նրանց պապերի արանքում խցկվել է ինչ-որ մեկը և թույլ չի տալիս, որ տեսնեն իրենց պապերին, ճանաչեն ու կապվեն իրենց պապերին: Դրա համար էլ անցյալը դատարկ է նրանց համար՝ իրենք չկան այնտեղ. գալիքն էլ դատարկ է նրանց համար՝ դարձյալ իրենք չկան և միայն մահն է: Նրանց մնում է միայն այսօրը: Բայց այսօր էլ չկան նրանք: ԵՎ նրանց այսօրը լոկ մահվան ջղաձգություն է:
Իսկ Գարեգինը կա: Նա մի կողմ է հրել այդ ինչ-որ մեկին, որ կանգնած էր իր ու պապի արանքում և տեսել է պապին, ճանաչել է պապին: Գարեգինը իր անցյալն ուներ, ուներ նաև իր գալիքը: Նա գիտեր, որ ինքը պապի ապուպապն է. գիտեր նաև, որ պապն էլ իր թոռան թոռն է լինելու: Գարեգինը գիտեր՝ որտեղից է գալիս և ուր է գնում:
- Պա՜պ, - ասաց Գարեգինը, - ես ունեմ անցյալ, ունեմ և գալիք: Բայց իմ անցյալի ու գալիքի միջև կապող օղակը իմ այսօրն է: Ասա, ինչպե՞ս իմ այսօրը գտնեմ:
ԵՎ պապը ասաց.
- Թոռնի՜կս, քո ոգեղեն նախնիները քո հոգևոր աշխարհն են, իսկ քո մարմնավոր շրջապատը՝ քո իրական աշխարհը: Մեզ հետ դու կապված ես քո անցյալով ու գալիքով, իսկ նրանց հետ կապված ես քո ներկայով: Որպեսզի կյանքում երբևէ չկասկածես ու չմեղանչես այդ երկու աշխարհներից որևէ մեկի նկատմամբ, դու ինքդ որոնիր, դու ինքդ գտիր: Նժդեհացիր դու և աշխարհ շրջիր: Տարբեր հողերի մեջ որոնիր քո արմատը, տարբեր մարդկանց մեջ քո արյունը փնտրիր և քոնը տարբերիր օտարից:
ԵՎ Գարեգինը ինքնահաստատման ուխտով նժդեհացավ: Աշխարհը ամբողջ ոտքի տակ առավ: Տարբեր հողերում իր արմատը որոնեց, տարբեր մարդկանց մեջ փնտրեց իր արյունը: Բայց ոչ մի այլ տեղ նա իրեն չգտավ: Ոչ մի այլ հող նրան չընդունեց և ոչ մի արև չշոյեց նրան: Ամառը շոգեց, բայց չտաքացավ. ձմեռը մրսեց, բայց չզովացավ: Ամենուր գետինը սահում էր նրա ոտքերի տակ: Ոչ մի հողում նա արմատ չձգեց և ոչ մի հողում նա չզորացավ: Ամենուր մարդիկ էին, բայց ո՜չ իր նման՝ նրանք ինքը չէին, օտար էին նրանք և իր արյունը չկար նրանց մեջ: ԵՎ նա տարբերեց իրենն օտարից:
Երկար թափառեց Գարեգինը և մոլորվեց աշխարհի ճամփեքում: Ձեռքերը պարզեց դեպի երկինք ու կանչեց.
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛, տար ինձ դեպի իմ արմատը, տար ինձ դեպի իմ արյունը:
ԵՎ երկնքի անհունությունից մի ձայն արձագանքեց.
- Քեզ Վահագնի կանթեղը կառաջնորդի. բոլոր մոլորված Արիների փարոսն է դա:
ԵՎ Գարեգին Նժդեհը գիշերվա երկնքում տեսավ Վահագնի կանթեղը, որ իր փայլով առանձնանում էր բոլոր աստղերից: ԵՎ քայլեց այդ ուղղությամբ:
Հենց որ Գարեգինը իր ոտքը դրեց Արարատի հողի վրա, զգաց, թե ինչպես ձուլվեց այդ հողին՝ կարծես հենց այդ հողից էր բուսել: Նա զգաց իր արմատը: Նայեց իր շուրջը և տեսավ իրեն իրենից դուրս բազում ես-երի մեջ: Իրենն էին բոլորը և բոլորի մեջ ինքը կար:
Գարեգինը հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր ծնողներին, իր եղբայրներին. հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր լեռները, իր դաշտերը, իր ծառն ու ծաղկունքը. հազարապատիկ ավելի հարազատ զգաց իր պապին: Բոլորը իրենն էին ու հազարապատիկ ավելի սիրով նա սիրեց նրանց:
Գարեգինը բարձրացավ սար, կանչեց իր պապին և հազարապատիկ ավելի կարոտով փարվեց նրան:
- Պա՜պ, - ասաց նա, - ես գտել եմ իմ արմատը, գտել եմ իմ արյունը, գտել եմ իմ ամբողջությունը և ես սիրում եմ իմ ամբողջությունը այս բոլորի մեջ:
Պապը ժպտաց և ասաց.
- Դե՛, թոռնի՜կս, գնա Աստվածների Տաճար, որ Գառնիում է և քո Բարև՛ը տուր Հայր Արային ու անմահ Աստվածներին:
Գարեգինը գնաց Գառնի, կանգնեց Աստվածների Տաճարի առջև: Ի՛նչ մոտ էր երկինքը, ի՛նչ մոտ էր արևը: Ինքը ձուլվել էր երկնքին ու երկրին և երկնի ու երկրի հետ մի ամբողջություն էր կազմել՝ նա ինքը աստված է Աստվածների Տաճարի մոտ: Նա իր անթարթ աչքերը հառեց երկնքին ու կանչեց:
- Բարև՛, ո՛վ, Հայր իմ, Արա՜. Բարև՛, ո՛վ, անմահ Աստվածնե՜ր: Ձեր հովանավորությամբ ես ամբողջացա իմ Ցեղով, իմ Ցեղով սիրեցի, իմ Ցեղով զորացա, ես իմ հավատը իմ Ցեղով կերտեցի, իմ Ցեղի ոգով Ցեղամարդ դարձա և աստվածացա:
ԵՎ հանկարծ արևը մեծացավ, մեծացավ, վերածվեց մի հրե զանգվածի ու մոտեցավ նրան: ԵՎ նրա դիմաց կանգնեց Արևշող Վահագնը: ԵՎ Նժդեհը տեսավ Վահագն Աստծուն:
ԵՎ Վահագնը ասաց.
- Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՜նգ, Հայր Արայի կամքով ես ծնվել դու որպես Գարեգին՝ Գարնան Ավետաբեր, ավետելու քո Արի Ցեղին մոտալուտ գալուստը իմ: Քեզ անմահ Աստվածներն են հովանավորում, և նրանց հովանավորությամբ դու ամբողջացար որպես Ցեղամարդ: ԵՎ Հայր Արայի կամքով հենց այստեղ Աստվածները կնքելու են քեզ և առաջնորդ են կարգելու աստվածացող Արիներին:
ԵՎ Վահագնի կանչով հավաքվեցին Աստվածները: Վահագնյա հուրով խարույկ վառեցին, յոթ արևներից գանձեր հալեցին, պսակ հյուսեցին Նժդեհի համար և նրան կնքեցին որպես Ցեղամարդ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:47:57 
ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Վ Ե Հ Ա Ր Ա Ն


Բնությունն իր ինքնանորոգման ամեն մի բուռն երկունքի շրջանում դրա արտահայտությունն է արտացոլում բնական Տեսակների մեջ: ԵՎ ամենազորավոր անհատներն են առաջինը զգում դա և դառնում բնական օրինաչափությունների արտահայտությունը իրենց Տեսակի մեջ:
Տիեզերական Գարնան հաղթարշավը իր առաջին արտահայտությունը ստացել է Արի Տեսակի ամենազորավոր անհատի՝ Նժդեհի մեջ: ԵՎ Նժդեհից ճառագելով, այն ընդգրկելու է ամբողջ Ցեղը և ապա՝ մարդկությունը:
Այնպես որ Նժդեհը պիտի լիներ. նա չէր կարող չլինել: Դա Բնության պահանջն էր, դա բնականի պահանջն էր:

ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏԱԲԵՐ

Բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արի են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Աստվածամարդ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արարչի որդիներ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր զգում են իրենց արմատը Մայր Արարատում. բոլոր նրա՜նց, ովքեր նայում են Արեգին և զգում են Վահագնին - բոլոր նրա՜նց ավետում ենք Տիեզերական Գարնան մոտալուտ գալուստը:
Հազարավոր տարիներ են անցել Վահագնի ծնունդից և Համաշխարհային վերջին Ջրհեղեղից: Հազարավոր տարիների ընթացքում Արիները ապրել են Տիեզերական Գարուն, ապա՝ Ամառ, հետո՝ Աշուն և... հիմա Ձմեռ է՝ Երկրի հարաբերական մահը:
Վաղուց արդեն մահաշունչ Ձմեռն է իշխում Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների մարմիններն ու հոգիները: Սառել է Արիների կարոտը, սառել է արարումը, սառել է սերը, սառել է ժպիտը: ԵՎ Արիները այդ սառնությամբ տկարացել են:
ԵՎ տկարացած Արիները վաղուց արդեն իրենք իրենց մեջ ժխտել են աստվածայնությունը, ուրացել են Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ մահաշունչ Վիշապը բազմել է Արարատում ու պղծում է Արարատը, պղծում է Արիների սառած հոգիները:
Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն...
Երկնի ու Երկրի մի նոր երկունքից հենց Արարատում ծնվելու է Զորության Աստված Վահագնը՝ Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվելու է պահպանելու իր Արի Աստվածամարդերի Ցեղը և նորից հաստատելու արարումը Երկրի վրա:
ԵՎ մոտ է Տիեզերական Գարունը, մոտ է Վահագնի ծնունդը: ԵՎ ինչպես ամեն մի գարուն, Տիեզերական Գարունն էլ իր ավետաբերն ունի, որ իրենից առաջ հայտնվում է Երկրի վրա և մարդկանց հոգիները լցնում Գարնան սպասումով:
ԵՎ Հայր Արայի կամքով, Գարնան Ավետաբերը՝ Գարեգինը, ծագեց հենց Արարատում, Վահագնի ծնունդի 9472 թվին: Նա ծագեց որպես հրեղեն ոգի՝ նյութական մարմին առած, որպես սուրբ նախնիների երջանկաբեր պարգև և որպես ըմբոստ զորություն տկարության դեմ: Գարեգինը ծագեց մանկան ծնունդով: ԵՎ ծնվեց նա որպես սովորական մի Հայ մանուկ, բոլոր Հայ մանուկների պես՝ սովորական Արի Հայ հորից ու մորից: ԵՎ նա ուներ այն ամենը, ինչ ունեին բոլոր Հայ մանուկները՝ և՜ հայր, և՜ մայր, և՜ քույր, եղբայր, և՜ հորեղբայր, հորաքույր, մորեղբայր, մորաքույր և բազում-բազում մոտ ու հեռու ազգականներ: Նա ուներ նաև բոլոր Հայ մանուկների համար ամենամեծ սրբությունները՝ պապ ու տատ: ԵՎ ինչպես բոլոր Հայ մանուկները, նա էլ իր տոհմն ուներ՝ տոհմական էր նա:
ԵՎ արև ուներ նա իր աչքերում, ու արեգն էր սիրում նրան: Իր կյանքի առաջին լույսը նա դիմավորեց արևով՝ սևեռուն աչքերը հառած արեգին: ԵՎ ինչպես էլ շրջում էին նրան, նա արևածաղկի պես իր դեմքը դարձնում էր արեգին և իր աչքերի մեջ ձուլում արևի հուրը:
Նա ծնվեց որպես Գարեգին, որպես Գարնան աստվածային Ավետաբեր՝ Վահագնի մոտալուտ ծնունդի խորհուրդը հաղորդելու Արիներին և սպասումի զորությամբ սնելու նրանց հոգիները:
ԵՎ այն Արիները, ովքեր կհավատան Գարեգինին ու կսպասեն Վահագնին, կզորանան իրենց աստվածայնության զգացողությամբ: ԵՎ միայն իրենց աստվածայնությունը զգացող զորավորները ընդառաջ կգնան Վահագնին: ԵՎ միայն նրանց կհովանավորի Ամենազոր Վահագնը: ԵՎ միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Իսկ նրանք, որ չեն հավատա Գարեգինին ու չեն սպասի Վահագնին, կմնան իրենց երանելի տկարության մեջ ու երբեք չեն զորանա: ԵՎ իրենց տկարությամբ նրանք չեն կարող դիմավորել Վահագնին ու չեն կարող վերապրել Ջրհեղեղը: Վահագնը չի հովանավորի տկարներին, և տկարները կկործանվեն, քանզի Վահագնը պահպանելու է Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:


ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ


Գարեգինը վայրի էր իր լեռների պես, իր դաշտերի ու առվակների պես, իր ծառ ու ծաղկի պես: ԵՎ վայրի էր արեգի պես: ԵՎ իր վայրի աչքերով նայում էր վայրի արեգին: ԵՎ դեռ նախատում էր ընկերներին, որոնք վախենում էին նայել արեգին.
- Ծառերը նայում են արեգին, ծաղիկները նայում են արեգին, դո՞ւք ինչու եք արեգից թաքցնում ձեր աչքերը:
- Արեգը վառում է մեր աչքերը,- արդարանում էին ընկերները:
- Տկար աչքերն են արեգից վառվում,- պնդում էր Գարեգինը,- ուժեղ աչքերը արեգից ուժ են ստանում:
Վայրի զորություն ուներ Գարեգինը: Վայրի բնություն էր նա վայրի բնության մեջ: ԵՎ այդ վայրի բնությունը կտրեցին իր ամբողջությունից և խցկեցին վանք: Սառն էր վանքը ու խավար: ԵՎ մամլիչի պես այդ խավարը ճնշում էր Գարեգինին: Այդ ճնշումից նա կռանում էր, կծկվում: Սառնությունն էլ թմրեցնում էր նրա կծկված մարմինը: Գարեգինի վայրի բնությունը լույս էր ուզում ու ջերմություն, իսկ նրան ստիպում էին կծկվել խավարի ճնշումից ու սառչել ցրտից: ԵՎ դեռ ստիպում էին ապաշխարել, աղոթել՝ ի՞նչ և ո՞ւմ: Չէր հասկանում Գարեգինը՝ ինչ-որ փրկություն էին աղերսում ինչ-որ աստծուց: Բայց ի՞նչ փրկություն և ի՞նչ աստծուց:
ՙԱստված ի՞նչ գործ ունի այս խավար և ցուրտ պատերի մեջ,- մտածում էր Գարեգինը,- էս ի՞նչ աստված է, որ չի սիրում արեգ, ջերմություն, ծաղիկ, թիթեռ և թաքնվել է այս խավար ու ցուրտ վանքում: ԵՎ ինչո՞ւ են նրան աղոթում: Նա ինձ ինչպե՞ս պիտի փրկի, երբ ես հենց այս խավարից եմ ուզում փրկվել ու փախչել դուրս՝ դեպի արև, դեպի լույս ու ջերմություն՚:
ԵՎ Գարեգինը դուրս վազեց վանքից ու ընկավ լույս աշխարհ, ուր արև էր, ջերմություն, ծաղիկ, թռչուններ... Նա միայնակ թափառում էր լեռներում և հիանում էր բնաշխարհով: Ամենուր կյանք էր, ժպիտ, աշխուժություն և սեր:
Գարեգինը երկար թափառեց լեռներում և վերջը հոգնած պառկեց կանաչ խոտի վրա ու քնեց: Արթնացավ գիշերով: Երկնքից անթիվ աստղեր ժպտում էին նրան: Հանկարծ Գարեգինի առջև կանգնեց նրա պապը: Այն պապը, ում նա շատ էր սիրում, բայց և որ վաղուց մեռել էր: Մեռած պապը իր ողջ կերպարանքով կանգնած էր Գարեգինի դիմաց և ժպտում էր:
- Պա՜պ,- զարմացած կանչեց Գարեգինը,- դու կա՞ս:
- Այո, թոռնի՜կս,- պատասխանեց պապը,- ես ոգի եմ և կամ:
ԵՎ Գարեգինը փարվեց պապին:
- Պա՜պ, - ասաց Գարեգինը, - ծաղիկները ժպտում են, ծառերը ծաղկում են, վայրի կենդանիները խաղում են: Նրանք էլ աստված ունեն, բայց չեն ապաշխարում, չեն աղոթում: Նրանք ապրում են, սիրում են, ժպտում են: Նրանք երջանիկ են՝ աստված նրանց սիրում է: Իսկ ինչո՞ւ աստված մեզ չի սիրում և մշտապես պահանջում է, որ մենք աղոթենք, ապաշխարենք, մեղա գանք:
ԵՎ պապը ասաց.
- Ծաղիկը, ծառը, կենդանին, թռչունը ավելի կատարյալ են, քան դուք: Նրանք ապրում են իրենց աստվածներով ու երջանիկ են: Իսկ դուք ապրում եք օտար աստվածներով ու երջանիկ չեք: Հարազատ աստվածները սիրող են, իսկ օտար աստվածները՝ պատժող:
- Պա՜պ, - ասաց Գարեգինը, - իսկ ինչպե՞ս կատարյալ լինեմ ես, որ իմ աստվածները սիրեն ինձ:
- Ապրիր քո աստվածներով ու կատարյալ կլինես, - ասաց պապը:
- Իսկ ովքե՞ր են իմ աստվածները, - հարցրեց Գարեգինը:
ԵՎ պապը ասաց.
- Քո աստվածները նրանք են, ովքեր քեզ տալիս են կյանք, ուժ, սեր: Դրանք են՝ քո հայրը, քո պապը, պապի պապը, նրա պապը և այդպես մինչև Արարիչ՝ Հայր Արան: Արան է մեր բացարձակ Հայրը, որ արարել է բոլոր աստվածներին:
Գարեգինը հարցրեց.
- Պա՜պ, ուրեմն ես է՞լ եմ աստված:
- Այո, թոռնի՜կս, դու էլ ես աստված, - պատասխանեց պապը, - Արայից սերված Արորդի ես դու՝ երկրային աստված:
Պապը հեռացավ, իսկ Գարեգինը արևածագը դիմանվորեց առավել զորեղ ու երջանիկ: Նա տեսել էր իր պապին, նա ճանաչել էր իր Արարչին և զգացել էլ ինքն իրեն որպես երկրային աստված:
Ժպտաց Գարեգինը ծագող արեգին և կանչեց նրան ընդառաջ.
- Մահի Աստվածը ինձ ի՞նչ աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:44:49 
ՁՈՆ ԱՍՏՎԱԾԱՏԵՍԻՆ


Գիշեր էր, խավար և կարծես երբեք չկար լուսաբաց իմ Արարատում: ԵՎ խավարի մեջ թույնը Վիշապի աղոթքի ձևով Ցեղիս շուրթերին վերքեր էր բացում, և Ցեղս Արի՝ իր ուժը լքած, մուրացկան դարձած, Չարիի զորության փշրանքն էր մուրում... ԵՎ հանկարծ Արև՞: Այդ ո՞վ է տեսել՝ Արևը ծագի գիշերվա կեսին, և ո՞վ է տեսել՝ մոխիրների մեջ հրդեհ բռնկվի՝ Ցեղամարդ ծնվի և արևելով Վահագնին հասնի, տեսնի Վահագնին: ԵՎ Արարատի լեռների վրա, լեռների հսկան՝ Վահագնով օծված, հուրը Վահագնի իր մեջ ամփոփած, որպես սուրբ պատգամ Վահագնից ծագած և նախնիների զորությամբ սնված՝ Նժդեհն է հառնում որպես Ցեղամարդ, խավարը պատռում և Աստվածային Լույսը Վահագնի հավատով սփռում իմ Արարատում: Նա ինքը՝ Նժդեհ, ինքն՝ Աստվածատես:
Փա՛ռք Աստվածատեսին,
Փա՛ռք Նժդեհին:
Նա առաջինն էր՝ նայեց երկնքին ու երկնի խորքում ինքն իրեն տեսավ: Ինքն իրենից դո՞ւրս: Ինչպե՞ս կլինի: Այդ ո՞վ է նրան կտրել իրենից, ո՞վ է մասնատել ամբողջությունը իր: Այդ ո՞վ է իր ճյուղը իր ծառից կտրել ու խառնել տարբեր կտրած ճյուղերին, այդ ո՞վ է զրկել նրան ծաղկումից՝ կառչած իր բնին: Բա մարդ լինի՝ ծագում չունենա՞, իր արմատին չմիանա՞, չամբողջանա՞ ինքն իրենով: Ինքնաորոնման երդումի ուխտով նա Նժդեհացավ, աշխարհը ամբողջ ոտքի տակ առավ, տարբեր Հողերում արմատն իր փնտրեց, տարբեր մարդկանց մեջ որոնեց իրեն: Բայց ոչ մի այլ Հող նրան չընդունեց, չշոյեց նրան: Ամառը շոգեց, բայց չտաքացավ. ձմեռը մրսեց, բայց չզովացավ: Գետինը սահուն ոտքերի տակին... արմատ չձգեց ու չզորացավ: Մարդիկ էլ՝ մարդիկ, բայց ո՜չ իր նման՝ նրանք ինքը չէին: ԵՎ հոգու խորքում խիստ զանազանեց իրենն օտարից: Նա Արարատում իր արմատը զգաց, և նույն արմատից բյուրավոր Ես-եր՝ հենց ինքը կարծես՝ ժպտացին նրան: Նա իրեն գտավ հենց Արարատում Արի Ցեղի մեջ որպես Ցեղամարդ՝ Ցեղի Ոգու մեջ մի ոգի անհատ, Ցեղի արյունի բնական ժառանգ, ցեղային դեմքի մասնավոր կերտվածք: ԵՎ ամբողջացավ Նժդեհն իր Ցեղով, իր Ցեղով սիրեց, իր Ցեղով կռվեց, իր հավատը նա իր Ցեղով կերտեց, Ցեղի ոգիով Վահագնին փարվեց... Կնքվեց իր Ցեղով:
Փա՛ռք Աստվածատեսին,
Փա՛ռք Կնունքին:
Թե չճանաչի մարդ ինքը իրեն, թե նա չիմանա իր ծագումն, անգամ, թե չճանաչի իր նախնիներին և իր արմատի զգացում չունենա՝ ինչի՞ն հավատա: Հավատա միայն օտարի ուժի՞ն, որ իրենը չէ: Ի՞նչ հավատ է դա՝ իր տկարությունը հաստատող Հավատ և պարզ ստրկացում: Ինքնաճանաչումն է Հավատի աղբյուր: Ցեղակրոնը լոկ հավատալ գիտե: Նժդեհն առաջինն էր՝ եղավ Ցեղապաշտ և որպես Արի, նա՝ Արիապաշտ: ԵՎ Աստվածները հենց Արարատում, Գառնի Տաճարի շուրջը հավաքված, Վահագնյա Հուրով խարույկ վառեցին, յոթ Արևներից գանձեր հալեցին, պսակ հյուսեցին Նժդեհի համար՝ նրան կնքելու որպես Ցեղամարդ: Արևով ձուլված Սուրը երկսայրի Վահագն օծեց, որպես զորության հաղթական խորհուրդ: Խաչ-պատերազմին՝ աստղերից հյուսված՝ Աստղիկը կապեց նրա բազուկին, որ իր սերը վառ պահապան լինի ահեղ մարտերում: Մայր Անահիտը՝ հենց Արարատի հազար ծաղկունքից հավաքած յուղով աչքերը շփեց, որ Նժդեհն Արի իր մի բազուկով՝ քնած, թե արթուն՝ միշտ սուրը բռնի՝ Հողը պաշտպանի, իսկ մյուս բազուկով հերկի ու ցանի, արարի, կերտի, իր Հողը սնի և ինքն էլ սնվի Մայրական Հողից՝ իր Հողը պաշտի: Ցեղիս սուրբ նախնիք, շուրջը բոլորված, օծեցին նրան իրենց զորությամբ: Տիեզերական անհունության մեջ Հայր Արան ժպտաց գոհունակությամբ: ԵՎ Աստվածային Հրավառությամբ Նժդեհը կնքվեց՝ Կնքվեց Ցեղամարդ:
Փա՛ռք Աստվածատեսին,
Փա՛ռք Ցեղամարդին:
Թե մենք մեր Հողում պարտվենք Չարիից, և մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Թե Ցեղով չապրի սերունդը Արի, չզգա ինքն իր մեջ ուժը Մայր Հողի, թե չապավինի Զորության Աստծուն և նախնիներին կամովի լքի՝ էլ ինչպե՞ս կռվի, էլ ինչո՞վ կռվի, էլ ինչո՞ւ կռվի: Ցեղամարդը լոկ հաղթությամբ կօծի սուրը իր ձեռքի: Ցեղամարդը լոկ՝ համակ զորություն, Վահագնին տեսած, Վահագնից սնված, Վահագնով զինված, անպարտելիության հուրով բռնկված՝ Նժդեհը Արի: Ի՞նչ փույթ, թե Չարին անթիվ - անհամար զորք է կուտակել, ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել: Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում Նժդեհի սրտում, սուրբ նախնիների անհամար ոգիք՝ անպարտելի ուժ՝ իրեն զինակցում, Օրհնանքն Արայի, ՈՒժը Վահագնի, Արևն իր երկրի... Էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից: Անպարտելիությամբ Նժդեհը օծված, Մայր Անահիտի Օրհնանքն է ստանում. բոլոր մայրերի, կույս աղջիկների հավատն է ստանում՝ հաղթության հավատ. լույս մանուկների, երկրի զանգերի մաղթանքն է ստանում՝ հաղթության մաղթանք: Օ՜հ, ի՛նչ Զորություն: Էլ ի՞նչ թշնամի այս ամբողջական զորության դիմաց: ԵՎ Նժդեհն Արի, ինքն՝ Աստվածատես, ինքը՝ Ցեղամարդ, իր նվազ զորքից հիսունապատիկ ավել զորքի դեմ հիսունապատիկ ավել զորությամբ մարտի է ելնում: ԵՎ ոչ մի զիջում՝ միայն հաղթանակ... Մայր Հողի վրա նա միշտ հաղթական՝ Առաջնորդն Արի:
Փա՛ռք Աստվածատեսին,
Փա՛ռք Առաջնորդին:
Նա առաջինն էր՝ տեսավ Վահագնին, և Վահագն նրան Առաջնորդ օծեց Արորդյաց նորոգ ՈՒխտին: ԵՎ Աստվածային Զորությամբ օծված Նժդեհը Արի, ինքն՝ Աստվածատես և աստվածային լույսն է առաքում իմ Արի Ցեղին: Ինքը՝ զորություն և իր զորությամբ ուժ է ներարկում Արի քաջերին: Ինքը՝ արարող և արարումի սերն է հրդեհում Արիների մեջ: Ինքը՝ Ցեղամարդ և Ցեղի Ոգին կտակում է մեզ՝ ամեն տեսակի աղոթքից առաջ, որպես աղոթքների աղոթք գերագույն, որպես հոգևոր սնունդ անհատնում, ճանաչենք մենք մեզ՝ մեր ծագումն Արի, ուժը Մայր Հողի, Արևը մեր մեջ... լինենք Ցեղամարդ: ԵՎ չհանդուրժենք տկար բարություն, խոնարհ հեզություն, սոսկ աղոթողի խղճալի վիճակ՝ հանուն և ոչ մի մեծահոգության, հանուն և ոչ մի մարդասիրության, հանուն և ոչ մի երկնային փառքի: Լինենք նախ ուժեղ, նոր միայն՝ բարի, իչպես վայել է որդոցն Արայի: ԵՎ ինքը՝ Նժդեհը, Վահագնով օծված, Վահագնի լույսով ինքը զորացած, Վահագնի առջև կանգնեց նա հպարտ, բարևեց նրան և սրտից բխած երդումը տվեց, ուխտավոր դարձավ Վահագն Աստծո: Նժդեհը գնաց Վահագնի լույսով, նա ինքը ապրեց Աստծո պատգամով և ինքը եղավ Սուրբ Պատգամարան:
Փա՛ռք Աստվածատեսին,
Փա՛ռք Պատգամարանին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:43:43 
ՁՈՆ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ


Իմ պապը, պապիս պապը, նրա պապը... այդ բոլորը նախնիներն են իմ: Հենց նրանք էլ պիտի իմ թոռը լինեն, թոռիս թոռը, նրա թոռը... ՈՒրեմն իմ նախնիք իմ գալիքն են նաև: ԵՎ երբևիցե ես ինքս նրանց նախնին պիտ լինեմ: Չէ՞ որ Լինելություն եմ ես: Որպես Լինելություն, անսահման եմ ես: ՈՒրեմն ես հավերժից եկող իմ անցյալն ունեմ, ես իմ ապագան ունեմ, որ գնում է դեպ հավերժություն: ԵՎ իմ անցյալն ու ապագան նույնանում են իրար: Իմ նախնիքն են իմ անցյալը, նրանք են նաև իմ ապագան: ԵՎ ես իմ հավերժության մեջ իմ անցյալն ու ապագան կապում եմ իրար: Ես իմ անցյալից չեմ կարող զրկվել, հակառակ դեպքում ես կվերածվեմ անտոհմիկ որբի ու չեմ իմանա, ով կամ ինչ եմ ես, ուրկից եմ գալիս և ուր եմ գնում: Իմ անցյալով եմ հաստատում ես ինձ, ես ամբողջանում եմ իմ նախնիներով: ԵՎ ինչպե՞ս չհավատամ իմ նախնիներին, երբ ինքս երեկ նախնի եմ եղել ու վաղը նորից նախնի պիտ լինեմ:
Փա՛ռք Նախնիներին,
Փա՛ռք Հավատին:
Հավատը՝ իմ մեջ հաստատված իրականն է: Իսկ իրականում, հետաքրքիր է՝ ոգին ծանրություն ունի՞: Չէ՞ որ աննյութ է նա: Այո, բայց մի՞թե կշիռը միայն նյութին է հատուկ: Նյութի կշիռը հաստատ է արդեն, իսկ աննյութի՞նը... Բայց եթե ոգին կշիռ չունենա, նախնիները իմ անհանգրվան կթափառեն տիեզերական անհունության մեջ ու երբեք, երբեք ինձ չեն մոտենա: Չէ՞ որ ոգին փոխակերպվում է միշտ մարդ-երևույթի: Իսկ փոխակերպվում է նա միայն իր Ազգի ու Տոհմի ներսում: ՈՒրեմն իմ նախնիք երբեք չեն պոկվում Ազգից ու Տոհմից. Իսկ Ազգն ու Տոհմը հողին են կառչած: ԵՎ թե իմ նախնիք ապագան են իմ, ապա ես պիտի նրանց արարեմ: ԵՎ արարելու եմ հենց հողի վրա: ՈՒրեմն իմ նախնիք հեռու չեն ինձնից, ինձ հետ են նրանք, ինձ հետ են քայլում, ինձ հետ են նստում, ինձ հետ են շնչում բուրմունքը հողի, ինձ հետ են գարնան արևը գրկում: Իսկ նրանց կշիռն է հողի հետ կապում, կշիռն է նրանց մեր շուրջը պահում: ՈՒրեմն իրոք աննյութ ոգին ծանրություն ունի: Բայց գուցե ոգին և զորությո՞ւն ունի: ԵՎ գուցե իմ նախնիք իրենց զորությա՞մբ են ազդում իմ վրա: ԵՎ գուցե նրանց զորությունն իրո՞ք զգում եմ ես իմ զգացողությամբ:
Փա՛ռք Նախնիներին,
Փա՛ռք Զգացողությանը:
Ինչո՞ւ ենք մենք մեր նախնիներին տեսնում երազում, քնած ժամանակ: ԵՎ նախնիները մեր՝ լուսե կերպարով, աննյութ ծանրությամբ հողին պինդ կանգնած, մեզ են հայտնվում, խոսում են մեզ հետ, ժպտում կամ թախծում, իրենց զորությամբ զորացնում են մեզ: Ի՞նչ խորհուրդ է դա՝ երա՞զ է, արդյոք, թե՞ պարզ իսկություն:
Գուցե իսկապե՞ս մեզ հետ են նրանք և օր ցերեկով, բայց մենք չենք տեսնում, չենք զգում նրանց: Գուցե մենք՝ մենք չե՞նք օրը ցերեկով և օտարածին մտքերից կքված, կրքերին տրված, մենք մեզ չե՞նք տեսնում, մեր հոգին, անգամ, չենք զգում մեր մեջ: Էլ ինչպե՞ս մենք զգանք մեր նախնիներին: Չէ՞ որ լոկ հոգին ոգուն կտեսնի: Միայն գիշերով, երբ միտքն է քնած, կրքերն են սառած, և կապանքներից ազատված հոգին արթուն է մնում, մենք՝ մենք ենք դառնում: Մենք տեսնում ենք մեզ, մեր հոգին ենք զգում և հենց մեր հոգով տեսնում ենք նրանց՝ մեր նախնիներին: ԵՎ զգում են իրար, փարվում են իրար հոգին ու ոգին՝ ողջը և մեռածը: ԵՎ մեր միասնությունն ենք հյուսում մենք մեր մեջ:
Փա՛ռք Նախնիներին,
Փա՛ռք Միասնությանը:
Մեր նախնյաց ոգիք ողջերի նման ժպիտ են սիրում, ջերմություն և լույս: Սիրվել են սիրում ողջերի նման: ԵՎ բոլոր մեր ողջ հայրերի նման, ողջ որդվոց կողմից պաշտվել են սիրում: Սիրում են նաև գթալ ու հոգալ: ԵՎ մենք մեր աննյութ Հայրերի համար Տաճար ենք շինում Մայր Հողի վրա՝ Տուն Ոգիների: ԵՎ այդ Տաճարում մեր նախնյաց համար մենք խունկ ենք ծխում, նրանց հետ մեկտեղ սեր ենք վայելում, բարև ու քարոզ: ԵՎ այդ միասնությամբ մենք ենք զորանում: Գուցե մեր Նախնյաց Ոգիները Սուրբ ավելի մո՞տ են մեր Աստվածներին: Գուցե իսկապե՞ս Աստվածների հետ սեղան են նստում և Աստվածների օրհնանքը ստացած, մեզ են փոխանցում զորությունն իրենց: ԵՎ Աստվածներին ձոնված Տաճարում մեր նախնիները մեզ հետ և մեզ համար են դիմում մեր Աստվածներին: Գուցե մենք մեր նախնիների միջոցո՞վ ենք Աստվածներին զգում, և գուցե Աստվածներն էլ մեր նախնիների միջոցո՞վ են մեզ կյանքով սնում:
Մենք ամեն դեպքում Տաճար ենք շինում ոչ՝ Աստվածների, այլ՝ նախնյաց համար: Աստվածները տիեզերական ընդգրկում ունեն, նրանք չեն ամփոփվի այդ չորս պատի մեջ ու երբեք մարդուն գերի չեն դառնա: ԵՎ այն Տաճարում, ուր նախնիք չկան, աղոթքը Աստծուն թատերախաղ է լոկ, և այդ Տաճարից դուրս է գալիս մարդ խղճով դատարկված ու հոգով տկար: Տաճար ենք շինում ոչ թե պարզապես փառաբանելու մեր Աստվածներին: Տաճար ենք շինում մեր նախնիների հետ հոգեձուլվելու, մեր Աստվածներին հասնելու համար և զորանալու ու զորանալու...
Փա՛ռք Նախնիներին,
Փա՛ռք Զորությանը:
Իմ Մայր Հողի վրա ինձ հաղթելու համար, Չարին նախ փորձում է ինձ կտրել իմ նախնիներից: Նախնիներիս մեջ է զորությունը իմ: Մայր Հողը հենց նրանով է Հայրենիք ինձ համար, որ այնտեղ են բոլոր նախնիները իմ: ԵՎ Մայր Հողից դուրս իմ նախնիք չկան, իմ Մայր Հողից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողի վրա նախնիները իմ Վահագնի Զորությամբ են իմ հոգին սնում և Աստղիկի Սիրով իմ սերն են օծում: ՈՒ թե ես զգում եմ իմ նախնիներին, թե միաձուլված եմ հոգով ես նրանց, իմ ուժից բացի զգում եմ ես իմ մեջ ուժը պապերիս և իմ թոռների զորությունն եմ զգում: ԵՎ ես գերհզոր եմ իմ Մայր Հողի վրա: ԵՎ երբեք Չարին չի կարող լինել ինձանից հզոր իմ Հայրենիքում: ՈՒստի անբնական է ու անպատվաբեր, թե ես իմ Հողում օտարից պարտվեմ: Թող որ բազում լինի խուժանն օտարի: Բայց ինձ հետ են իմ Նախնիները Սուրբ, ինձ հետ են բազում չծնված մանկտիք, և ոգիացող զառամյալ մայրեր, և մարմնավորված ոգիք նորածին, Արայի Հայրական Օրհնանքն է ինձ հետ և Վահագնի Զորությունը՝ իմ երակներում: ԵՎ այդ բոլորի դիմաց թշնամին մի մեծ ու հալչող ձնագունդ է լոկ: Իսկ ես անպարտելի եմ իմ Մայր Հողի վրա:
Փա՛ռք Նախնիներին,
Փա՛ռք Մայր Հողին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:42:11 
ՁՈՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻՆ

Ի՛նչ նման են իրար մանուկն ու պապը: Նրանք ունեն իրենց զգացմունքները, իրենց աշխարհները, որ շատ նման են իրար: ԵՎ նրանք առավել են զգում իրար, առավել են հասկանում իրար: Գուցե հենց դա՞ է Լինելության խորհուրդը: Գուցե մանուկը դեռ ոգի է, իսկ պապն արդե՞ն ոգի է. մանուկը դեռ չի հեռացել ոգիներից և առավել զգում է նրանց, պապն էլ արդեն մոտեցել է ոգիներին և առավել զգում է նրանց: ԵՎ գուցե մանուկն ու պապը մինչ այդ արդեն հանդիպե՞լ են իրար կյանքի ու մահի միջև ինչ-որ սահմանում՝ մեկը որպես երևութացող ոգի, իսկ մյուսը որպես ոգիացող երևույթ: Գուցե կյանքում նրանք պարզապես փոխարինո՞ւմ են իրար: Գուցե մանուկը պապի ապագան է, իսկ պապը՝ մանուկի ապագայի ապագա՞ն: ԵՎ այդ մանուկի թոռի թոռան մեջ հենց ինքը՝ պապը կծնվի նորից, և ոգիների փոխակերպման սահմանում նրանք նորից հանդիպեն՝ մանուկը որպես պապ, իսկ պապը որպես մանուկ: Ինչո՞ւ չէ: Էլ ինչո՞ւ են նրանք այդքան նման իրար՝ երկուսի մեջ էլ նույն Ես-ն է կարծես:
Փա՛ռք Վերածնունդին,
Փա՛ռք Ես-ին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եմ ես այդքան ինքս ինձ նման: Արդյո՞ք չէի կարող ուրիշ կերպ լինել՝ այլ դիմագծով, այլ զգացմունքներով, այլ մտայնությամբ: Բայց եթե այդ բոլորը ուրիշ լինեին, այնժամ արդյո՞ք ես Ես կլինեի, թե՞ ես էլ կլինեի ուրիշ՝ մեկ ուրիշ Ես: Չէ՞ որ ես չեմ ստեղծվել հենց այնպես Ոչնչից, ես արարվել եմ իմ իսկ ոգուց: Իմ ոգին ես եմ: Ե՜ս, միայն ե՜ս եմ արարվում իմ ոգուց և արարվում եմ այնպիսին, ինչպիսին որ իմ ոգին է: ԵՎ ես արարվել եմ հենց այնպիսին, ինչպիսին որ կամ: Իմ ոգին իր ներքին որակներն ունի՝ հենց այն որակները, որ հիմա ունեմ ես: Իմ ոգին նաև իր կերպը ունի, որով փոխակերպվում է երևույթի: Իսկ իմ ոգու կերպը հենց այն է, ինչ որ հիմա ունեմ ես: Ոգին բացարձակ է նույն որակներով. նույն որակներով է միշտ փոխակերպվում: ԵՎ հազարամյակներ առաջ, թե հետո ես Ես կլինեմ: Ոգիս զարգանում է ինքը իր մեջ: ԵՎ զարգանում է այնքան և այնպես, քանի դեռ ինքը իմ Ես-ն է մնում: Անվերջ զարգացում չկա Աշխարհում: Կա զարգացում և կա անդրադարձ: Կա պարբերություն՝ զարգացման սահման: Պարբերություններով է զարգանում ոգիս, և անդրադարձով է փոխակերպվում նա թե՜ երևույթի և թե՜ էության: Պարբերությունը սկիզբ ու վերջ ունի: Բայց Լինելության անսահմանության մեջ պարբերությունները կրկնվում են միշտ: Զարգացման զորություն թե ունի ոգիս, անվերջ կվերածնվեմ ես՝ նույն ինքս՝ Ես: Ոգուս զորությունն է ներքին պայմանը իմ վերածնվելու: Իսկ ոգուս զորությունը Տոհմիս զորության մեջ է զորանում:
Փա՛ռք Վերածնունդին,
Փա՛ռք Տոհմին:
Հետաքրքիր է՝ ես իմ ո՞ր նախահայրն եմ եղել, քանի՞ սերունդ եմ ես ինձ արարել: Չէ՞ որ ես շատ եմ նման իմ հորն ու պապին: Իմ որդին էլ ինձ է նման, նրա որդին էլ: Ապա ինչո՞ւ ենք մենքայդքան իրար նման: Իմ հայրն ինձ է արարել, ես՝ իմ որդուն: ԵՎ գուցե իմ որդու մեջ ես իմ պապի՞ն եմ արարել, որն էլ հետո ինձ է արարելու: ՈՒրեմն ես իմ որդու, թոռի միջոցով ի՞նձ եմ արարում: ԵՎ այդպես անընդհատ մենք արարում ենք իրար, փոխարինում ենք իրար՝ ես իմ բոլոր սերունդների հետ: Հենց դա է Տոհմը: Ես իմ Ես-ն եմ և հաստատուն անձնական որակներ ունեմ: Բայց իմ Ես-ը Տոհմիս մեջ է: Իմ Ես-ը տոհմական Ես է և Տոհմիս ընդհանրական որակներն ունի: Հենց այդ տոհմական որակներով եմ ես նմանվում իմ հոր տոհմական Ես-ին, իմ եղբոր, պապի... տոհմական Ես-ին: ԵՎ ժառանգաբար արարում ենք իրար՝ իրար շատ նման: Ժառանգականությունը հենց տոհմային որակների պահպանումն է իմ մեջ. ժառանգականությունը հենց տոհմական Ես-ի հաստատումն է իմ մեջ: Առանց Ես-ի Տոհմ չի լինի, Ես-ն էլ չկա իր Տոհմից դուրս: Իմ Տոհմից դուրս իմ ոգին չկա: Իմ Տոհմից դուրս ինձ ծնող չկա: ԵՎ իմ Տոհմից դուրս ես չեմ վերածնվի: Իմ ոգին տոհմական որակ է և միայն իմ Տոհմի մեջ կզարգանա: Իմ ոգին զարգանալու զորությունը իմ Տոհմից է սնվում: Տոհմիս զորությունն է արարող պայման իմ վերածնվելու: Իսկ Տոհմիս զորությունը Ազգիս զորության մեջ է զորանում:
Փա՛ռք Վերածնունդին,
Փա՛ռք Ազգին:
Ինձնից երբևէ նեգր կծնվի՞, կամ թուրք, կամ մոնղոլ և կամ սեմական: Ո՜չ երբևիցե: Թե Արի եմ ես, միայն Արիներ կարող եմ ծնել: Տոհմական եմ ես, իմ Տոհմը ունեմ: Իմ Տոհմն էլ Տոհմն է Արի Տեսակի: ԵՎ իմ Տոհմի մեջ ուրիշ Տեսակի ոգի չի լինի: Տեսակը որակական ամբողջություն է, որ Ազգ է կոչվում: ԵՎ ամեն մի Ազգ իր Տոհմերն ունի: Չկա ոչ մի Ազգ առանց Տոհմերի, Տոհմերն էլ չկան իրենց Ազգից դուրս: ԵՎ Ազգի Տոհմերը նման են իրար նույն Տեսակի որակներով: Իմ Ազգն ամբողջություն է որպես մի Տեսակ, իմ Տոհմն էլ Ազգիս մասն է բնական: ՈՒրիշ Ազգի մեջ իմ Տոհմը չկա, ուրիշ Ազգի մեջ իմ ոգին չկա: ՈՒրիշ Ազգի մեջ ես չեմ վերածնվի: Արի Ես եմ ես՝ Արի Տեսակի տոհմական անհատ: ԵՎ իմ ոգու մեջ Արի Տեսակի որակներն ունեմ: ԵՎ ես չեմ կարող Ազգ ընտրել երբեք: Իմ որակական Տեսակն է իմ Ազգը: ԵՎ ինչպիսին էլ իմ Ազգը լինի, իմ որակներով նույնանում եմ նրան: ԵՎ ես վերածնվելու եմ հենց իմ Ազգի մեջ, հենց իմ Տոհմի մեջ: Տոհմիս զորությունը իմ Ազգի մեջ՝ դա է շարունակելիության պայմանն արարող:
Փա՛ռք Վերածնունդին,
Փա՛ռք Շարունակելիությանը:
Ոգու զորություն, Տոհմի զորություն, Ազգի զորություն՝ դա է շարունակելիության պայմանը միակ:
Ոգուս զորությունը ես ինքս եմ կերտում: Ապրելով կյանքում, ես միաժամանակ պետք է պատրաստվեմ իմ հաջորդ կյանքին՝ պետք է զորացնեմ ոգիս անընդհատ: Ոգիս բնական է և բնականությամբ է միայն զորանում: Բնական կյանքով եթե ես չապրեմ, եթե կտրվեմ Տոհմից ու Ազգից, էլ ո՞րտեղից իմ ոգին սնվի: Առանց սնվելու նա կտկարանա: Իսկ տկար ոգին էլ չի զարգանա կամ կզարգանա շատ ավելի ուշ: ԵՎ կվտանգվի շարունակելիությունը իմ:
Տոհմիս զորությամբ ես ինձ եմ կերտում: Որքան կապված եմ մնում իմ Տոհմին, որքան զորացնում եմ ես ինքս նրան, այնքան իմ ոգին եմ ես զորացնում: Սերունդների մեջ է Տոհմը պահպանվում, սերնդատվությամբ է Տոհմը զորանում: Եթե ես ինքս զավակ չարարեմ, իմ Տոհմը ինչպե՞ս պիտի զորանա: Եթե ես չարարեմ իմ ապուպապին, հետո էլ ո՞վ պիտի ինձ արարի: ԵՎ կվտանգվի շարունակելիությունը իմ:
Ազգիս զորությամբ իմ Տոհմն է զորեղ, և իմ վերածնվելու հնարավորությունն է մեծ: ԵՎ պատահական չէ, որ Ազգի զորությունը բնական պահանջ է ամեն մարդու մեջ: Ի՞նչ է, վերջապես, Ազգասիրությունը, ինչո՞ւ է մարդը կամովին կռվում իր Ազգի համար, ինչո՞ւ է զոհվում հանուն իր Ազգի և ինչո՞ւ է մարդ ամբողջ էությամբ կառչում իր Ազգին: Ազգասիրությունը պարզապես իմ շարունակելիությունն ապահովելու բնական զգացողությունն է իմ մեջ:
Ազգս, Տոհմս և Ոգիս՝ այս երրորդության միասնությունն ու զորությունն է խորհուրդը իմ Շարունակելիության, իմ Վերածնվելու:
Փա՛ռք Վերածնունդին,
Փա՛ռք Երրորդությանը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:41:13 
ՁՈՆ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ


Ես Աշխարհի մեջ՝ ահա Լինելությունը: Լինելությունը երկուսիս հաստատումն է մեկտեղ: Թե ես լինեմ Ոչնչի մեջ, կամ ես ոչինչ լինեմ Աշխարհի մեջ, նույն բանն է՝ երկուսս էլ Ոչինչ ենք: Իսկ Ոչինչը Լինելության ժխտումն է արդեն: Երբեք չեն կարող նրանք համատեղել: Չի կարող լինել և՜ Լինելություն, և՜ Ոչինչ: Լինում է միայն կա՜մ Լինելություն, կա՜մ Ոչինչ:
Ես կամ Աշխարհում: Ես զգում եմ, տեսնում եմ Լինելությունը իմ: Բայց այդ Ոչինչը չեմ տեսնում երբեք: ԵՎ ո՞վ կամ ինչպե՞ս կարող է տեսնել Լինելության ժխտումն Աշխարհում, տեսնել այդ Ոչինչը և իմանալ, թե ինչ բան է դա: Եթե չգիտենք, թե կա այդ Ոչինչը, ուրեմն չկա: Լինելությունն է միայն հաստատուն: Աստվածային է Լինելությունը: ԵՎ թե բացարձակ է Աստվածությունը ինքը, բացարձակ է նաև Լինելությունը, բացարձակ եմ և ես բացարձակ Աշխարհում: ԵՎ թե Աշխարհով եմ հաստատում ես ինձ, Աշխարհն էլ իմ մեջ է իրեն հաստատում՝ աստղերն իմ մեջ են երգի վերածվում, արևն իմ մեջ է ջերմություն բուրում, կայծակն իմ մեջ է հոգի հրդեհում և կյանքն իմ մեջ է հրաշալիք դառնում:
Փա՛ռք Լինելությանը,
Փա՛ռք Կյանքին:
Ի՛նչ հրաշալի է Կյանքը: Այն հեքիաթի պես հարուստ է ու բազմազան: ԵՎ բավական է խորանալ այդ Կյանք-Հեքիաթի մեջ և ամեն օր, ամեն ժամ նոր հրաշալիքներ կբացվեն մեր առջև: Նո՞ր: Ոչ՝ նորովի: Ամենը նույնն են՝ նորոգված նույնություն: Մենք ամենօրյա նույնության մեջ ապրելով, միշտ նորովի ենք տեսնում այդ նույնությունը: Նույն Աշխարհին նորովի ենք նայում, նորովի ենք ժպտում նույն Արեգակին, նույն խաղը նորովի ենք խաղում, նորովի է հնչում նույն զրույցը և նույն հարազատներին նորովի ենք գտնում ամեն օր:
Կյանքը և ես նույնանում ենք իրար: Թե Կյանքը կա, ես էլ կամ. թե ես կամ, Կյանքն էլ կա: ԵՎ կյանքը ինձանից դուրս չէ, նա իմ մեջ է: Կյանքը հենց նորոգված Լինելությունն է իմ: ԵՎ կյանքը հենց իմ հրաշալիքն է իմ մեջ՝ իմ երևակայական վառ թռիչքներով, սիրո, կարոտի տառապանքներով, հոգեպարար երանությամբ, ինքս ինձ և յուրայիններիս մշտապես գտնելու երջանկությամբ: Դա է միակ խորհուրդը Կյանքի: Ոչինչը խորհուրդ չունի Կյանքի մեջ: ԵՎ իսկապես՝ էլ ինչո՞ւ եմ ծնվում, ինչո՞ւ եմ սիրում, կերտում, երազում, եթե այդ բոլորն ինձ չի մնալու, եթե ես ինքս էլ ինձ չեմ մնալու, և իմ Լինելությունը ջնջվելու է Մահով:
Փա՛ռք Լինելությանը,
Հարցո՛ւմն Մահին:
Ի՞նչ բան է Մահը: Մի՞թե նա իրոք չգոյություն է: Բայց գուցե Մահը բոլորովին էլ չգոյություն չէ՞: Գուցե Մահը բնական շարունակությո՞ւնն է Կյանքի: ԵՎ թե Կյանքը մենք ենք, Մահն է՞լ ենք մենք: Գուցե Մահը իրո՞ք մեզանից դուրս չէ, այն մեր մեջ է, ինչպես և Կյանքը՝ ամեն ժամ, ամեն օր, հարյուրամյակներ, հավերժ... Եթե այդպես է, էլ ինչո՞ւ ենք մեզանից անջատում Մահը որպես հրեշավոր մի բան, որ մեզանից դուրս է: Մի՞թե Կյանքը Լինելություն է, իսկ Մահը՝ Ոչինչ: Ինչպե՞ս կարող է Լինելությունը ոչնչանալ: Դա հնարավոր չէ: Լինելությունը Ոչնչի վերածվել չի կարող, քանզի Ոչինչը գոյություն չունի: Ապա ի՞նչ է Մահը: Նա նույնպես Լինելություն է: Լինելությունը հենց Կյանքի ու Մահի միասնությունն է: Մահը՝ Կյանքի մեջ, Կյանքն էլ՝ Մահի մեջ, հենց դա է Լինելությունը, դա է Անմահությունը, դա է Հավերժությունը: ՈՒստի Մահ որպես չգոյություն, որպես ոչնչացում չկա: Մահը կա որպես Կյանքի անդրադարձ: Մահը Ոգու փոխակերպումն է լոկ: Կյանքը Ոգին է մարմնավոր, իսկ Մահը՝ Ոգին անմարմին:
Փա՛ռք Լինելությանը,
Փա՛ռք Ոգուն:
Գուցե իրականո՞ւմ մեռածները գիտեն, որ մեռած են: Գուցե նրանք բոլորովին էլ մեռած չե՞ն: Գուցե նրանք շարունակո՞ւմ են ապրել, շարունակո՞ւմ են տեսնել, զգալ, լսել... որպես Ոգի անմարմին: Ի՞նչ փույթ, թե մենք չենք տեսնում նրանց: Բայց նրանք հաճախ հիշեցնում են մեզ հենց իրենց մասին, երբ հանկարծ գիշերով հայտնվում են մեր աչքի առաջ: ԵՎ հայտնվում են ողջ մարդու բոլոր պահանջմունքներով: Մեռածներն էլ գիտեն կարոտել, գիտեն սիրել ու թախծել... Մեռածն անմարմին է: Բայց չէ՞ որ հենց սերը, կարոտը, թախիծը զուտ հոգեկան որակներ են, այլ ոչ՝ մարմնական: ՈՒրեմն անմարմին Ոգուն հատուկ են դրանք: ԵՎ իրենց զգացողությամբ Ոգիներն զգում են մեզ, լսում են մեզ, տեսնում են մեզ: Իսկ մե՞նք: Հոգին է միայն Ոգիներին զգում, հոգին է միայն Ոգու հետ կապվում: ԵՎ մեռածների Ոգիներին մենք միայն հոգով կարող ենք զգալ:
Մեռածները կան, Լինելություն են նրանք, ապրում են որպես անմարմին ոգի, ապրում զգացմունքով, սիրով, կարոտով. հարաբերվում են մեզ, զորացնում են մեզ, զորանում են նաև իրենք իրենց մեջ, նորոգելով իրենց Լինելության նոր արշալույսը:
Փա՛ռք Լինելությանը,
Փա՛ռք Նորոգումին:
Գուցե իսկապե՞ս ես ինձ եմ մնալու, ամենն էլ ինձ է մնալու: Չէ՞ որ Ոչնչից Լինելություն չի ստեղծվի, Լինելությունն էլ երբեք Ոչինչ չի դառնա: ԵՎ այն, ինչ որ մենք նոր ստեղծված ենք կարծում, պարզապես նորոգումն է հնի, անցածի: Նոր հորինված երգը նորոգումն է շատ հին ու մոռացված երգի: Մենք այսօր կառուցում ենք, քանդված, մոռացված նույն քաղաքը հին: Շատ վաղուց լսված, վաղուց մոռացված զրույցն ենք հիշում: ԵՎ հազարամյակների խորքից եկած նույն ընկերներին ենք հանդիպում նորից: Նոր մարդն էլ նոր չէ, այլ հնում ապրած, ոգիացած ու վերածնված նույնությունն է նա: Մարդն իր Լինելության հավերժ ընթացքում նորոգվում է միշտ, միշտ փոխակերպվում՝ ոգին մարմնավոր, ապա՝ անմարմին, նորից՝ մարմնավոր և այդպես անվերջ: Մահը նորոգում է, այլ ոչ թե վախճան: Կյանքը նորոգում է, այլ ոչ սկզբնակետ: Մահով մեր ոգին հոգնած ու տկար մարմնից ազատվում, ապա նոր կյանքով թարմ, ուժեղ մարմին է ստանում: Իսկ ոգին մեր նույնն է՝ նորոգված նույնություն, և նույն զգացմունքով ենք Աշխարհն ընկալում, նույն սիրով ենք Աշխարհին փարվում, նույն հայացքն է շոյում արևին, նույն ժպիտն ենք բաշխում բոլորին և նույն զորությամբ հավերժն ենք կերտում:
Փա՛ռք Լինելությանը,
Փա՛ռք Հավերժությանը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:40:30 
ՁՈՆ ԱՐԱՐԱՏԻՆ

Ամեն մի Տեսակ իր Որակն ունի, ամեն մի Տեսակ իր ծագումն ունի, ամեն մի Տեսակ իր Բնակն ունի և արմատն ունի հենց իր Բնակում: Հայրը իր որդուն մոր մեջ արարում, մայրն էլ հոր որդուն իր մեջ է կրում և ապա ծնում: ՈՒրեմն՝ թե հայրս արարողն է իմ, մայրս էլ՝ տեղն է արարման՝ արարատն է իմ:
Իմ Արարիչն էլ իմ Ցեղը Արի արարել է հենց իմ իսկ Բնակում՝ Արարման վայրում՝ իմ Արարատում: Արարատն է սուրբ Մայրական Արգանդ, և ես Արարատի երկունքի ծնունդ, ամբողջ էությամբ կապված եմ նրան: Արարատից դուրս ի՞նչ Արի ծագում: Ես Արարատի ծիլն եմ բնական և արմատ ունեմ ես այս Հողի մեջ: Ցեղածառն Արի խոր Արմատ ունի Մայր Արարատում, և այդ Արմատով Մայր Արարատի ստինքներն է քամում, կենաց սնունդով անվերջ զորանում և ապա փարթամ ճյուղերն արձակում՝ Ազգերը Արի:
Փա՛ռք Արարատին,
Փա՛ռք Ազգերին:
Վերացական Ազգ չկա աշխարհում: Ազգը՝ իր Ցեղի մասնավոր Որակ, ճյուղն է բնական՝ իր բնից ծնված: Երբ Տիեզերական Ամառն է գալիս, Հեղեղը Գարնան նահանջում է ետ, և ընդարձակվում է ցամաքը Երկրի Կենաց Գոտուց դուրս: ԵՎ Արարատից՝ Արի Տոհմերից գաղթական խմբեր տարածվում են նոր ցամաքի վրա: ԵՎ այդ բոլորը հենց Արարատում իրենց Հայրական Տոհմերը ունեն, իրենց տոհմական որակներն ունեն, իրենց տոհմական արժեքներն ունեն և՜ սովորույթներ, և՜ ավանդույթներ... այդ բոլորն ունեն Մայր Արարատում: ԵՎ այդ բոլորը հետներն են տանում և նոր հողերում իրենց Տոհմերի ճյուղերն են ստեղծում: Հենց այդ ազգակից Տոհմերը Արի բազմաթիվ Արի Ազգեր են կազմում և հենց Հայրական Օջախի կողքին իրենց Ազգային Տներն են շինում: ԵՎ այդ բազմաթիվ Ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն Արմատից սնունդ են ստանում, Հայրական Օջախից կրակ են ստանում, զորություն ստանում Ցեղի նույն նյարդից՝ Մեծն Վահագնից... ԵՎ Ազգերն Արի առողջ են այնքան, քանի Արարատում իրենց Արմատն են զգում և սնվում են իրենց Արմատից:
Փա՛ռք Արարատին,
Փա՛ռք Արմատին:
Ամեն մի Որակ համապատասխան է հենց իր Բնակին: ՈՒրեմն Որակն Արի Ազգերի համապատասխան է հենց Արարատին: Ազգերը Արի ճյուղերն են ծառի, որն իր Արմատով հենց Արարատի կրծքում է կանգնած: ԵՎ Արարատում Արմատն է միայն իմ Արի Ցեղի՝ հարազատ ծնունդ հենց այդ Մայր Հողի: ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս՝ Արի Տոհմերի ամբողջությունն է դա, որից ածանցվել են բազմաթիվ Ազգեր: ԵՎ Արարատում Արմատը Ցեղիս կոչվում է Արի՝ Արի Հայ կոչվում: Այդպես է կոչվում Ցեղի անունով, քանզի Հայն Արի Ազգ չէ պարզապես, ածանցում չէ նա՝ նա Ցեղն է Արի, Արմատն է Ցեղի, և հենց նրանից են Ազգերն ածանցվել: Հայը ազգային տարատեսակ չէ: Հայն ընդհանրական Որակն է Ցեղի. Արի Որակի խտացումն է նա՝ նա Ցեղի Լեզուն իր մեջ է պահում, Հավատը Ցեղի իր մեջ է սնում, իր մեջ է կրում Բարքերը Ցեղի, իր մեջ է երկնում Ստեղծումը Ցեղի և հենց իր մեջ էլ Ցեղի նյարդն է զգում՝ Վահագնին է զգում ու Ցեղն այդ նյարդով կապում Արային: ԵՎ Արարատում Արարիչը մեր արարում է միշտ որակներն Արի՝ Ցեղիս Սրտի մեջ, Ցեղիս Արմատն է նորոգում անվերջ: ԵՎ Հայը Արի՝ Արմատը Ցեղիս, Արայի անվերջ արարչագործությամբ, Ցեղիս որակներն է անաղարտ պահում և ապա սնում Արի Ազգերին:
Փա՛ռք Արարատին,
Փա՛ռք Սնումին:
Ազգերը Արի իրենց Հայրենի Հողերի վրա Ստեղծումն են կերտում, լույս են արարում մարդկության համար և ուժականությունը զորությամբ լցնում... և կարծում են, թե ոչինչ չե՞ն պահում Արարատից իրենց մեջ և կարծում են, թե Արարատում ոչինչ չե՞ն թողել: Թե՞ կարծում են, որ սերմերը իրենց հենց այնպես՝ ընկել ինչ-որ մի տեղից ու պատահական ծի՞լ են արձակել: ԵՎ չե՞ն իմանում, որ Ցեղածառի Ճյուղերն են իրենք: ԵՎ Ազգերն Արի զորավոր են լոկ Ցեղի Որակով՝ այնքանով զորեղ, այնքանով առողջ, քանի կենարար սնունդ են ստանում իրենց Արմատից՝ հենց Արարատից: Եթե չսնվեն Արմատից անվերջ՝ էլ ինչպե՞ս պահեն Որակը Արի, ինչպե՞ս պահպանեն Բարքերը Ցեղի, Ստեղծումի ոգին ինչպե՞ս զորացնեն, ինչպե՞ս զարգացնեն Միտքն արարումի և Դեմքն ազգային ինչպե՞ս պահպանեն: Նրանք պարզապես Իրենք չեն լինի, անդեմ ու անգույն զանգված կդառնան, և կհոգևարվի Ստեղծումը նրանց: Հոգ չէ, թե այսօր Ցեղածառն Արի բարակ բուն ունի իր Արարատում՝ բունը հրդեհված, Արմատը բազում վերքերով օծված, ճոխ սնունդով չի կարող սնել... հոգ չէ՝ թեկուզ և առայժմ աղքատ, բայց հենց բնական սնունդ է տալիս՝ կենարար սնունդ, որ ոչ մի ուրիշ Ցեղածառ չի տա Արի Ազգերին: Ազգերը Արի միշտ պիտի սնվեն իրենց Արմատից: ԵՎ թե ուզում են զորացնել իրենց որակներն Արի, պիտի զորացնեն Արմատը Ցեղի: Իսկ թե հենց իրենք կեղտաջուր լցնեն իրենց Արմատին և թողեն, որ Չարին Արարատը պղծի, դրանով կպղծեն իրենք հենց իրենց, Ցեղը կպղծեն, Որակը Արի, կպղծեն նաև Ստեղծումն Արիի:
Փա՛ռք Արարատին,
Նզո՛վք Պղծումին:
Էս ի՞նչ է դառել իմ Ցեղը Արի: Էս ի՞նչ մեծ աղետ է գլխովը անցել, որ մինչև հիմա խելքի չի գալիս: Իր Արի ծագումը վաղուց մոռացած, ինքը իրենից օտարացել է նա: Չարի Կրոնների հաշիշով արբած, խոր թմբիրի մեջ խարխափում է նա: Թե՞ բթացել է զգացմունքը նրա, թե՞ պղծող է դառել արարող Արին, թե՞ ինքն իրենից ձանձրացել է նա: Ի՞նչ է գազազած ինքն իրեն կրծում, ինքն իրեն պղծում, ինքն իրեն դավում, իր Արիությունը հալածում իր մեջ: Ազգերը Արի իրար են սպանում, իրար հոշոտում... և Արի եղբոր արյունով սնում Չարի Վիշապի ստամոքսը անհագ: Իսկ Չարին ոչ թե ստեղծածն Արիի, այլ հենց ստեղծողին է ավիրում արդեն: ԵՎ Ցեղածառի Արմատն է կտրում Մայր Արարատում, պղծում է Սուրբ Արարատը իմ և փորձում Չարի սերմերը ցանել: Չարին լավ գիտի՝ Ցեղի Արմատը ջարդելուց հետո, ճյուղերը սպանել հեշտ է բավական: ԵՎ Ազգերն Արի օգնում են նրան իրենց սպանելու... Լոկ Հայը Արի հենց Արարատում մեն-մենակ կանգնել՝ Ցեղն է պաշտպանում: Դարեր շարունակ կռիվ է տալիս աշխարհի բոլոր Չարիների դեմ՝ արյուն է թափում, վերքեր է ստանում, ընկնում ջարդված, հառնում հաղթական... իր հզոր կրծքով Ցեղն է պաշտպանում: Այդպես կլինի՞ - մի Արի Հայը աշխարհի դիմա՞ց: Թեև Հայն Արի Արմատն է Ցեղիս, թեև Վահագնյա զորություն ունի, բայց ոչ թե Ցեղի, այլ Ցեղերի դեմ ինչքա՞ն պայքարի: Ցեղի դեմ միայն Ցեղը կկռվի: Իսկ Արի Ցեղից Հայն է լոկ կռվում իր Ցեղի համար: ԵՎ դեռ կկռվի, նա կպաշտպանի իր Արարատը Չարիի պղծումից... բայց հենց իր Ցեղից՝ Արի Ազգերից ինչպե՞ս պաշտպանի: ԵՎ Ազգերն Արի եթե ուժ չունեն Արարատը մեր մաքրել Չարիի նվաստ պղծումից, ուժ չունե՞ն այնքան, որ կարողանան գեթ իրենց զսպել՝ չպղծելու այն:
Գուցե իսկապե՞ս Ազգերը Արի, Չարի Վիշապի թույնով սրսկված, ջղային գալարվում են հոգևարքի մեջ: Գուցե իսկապե՞ս ժամանակն է արդ՝ Երկնի ու Երկրի մի նոր երկունքից Վահագնը ծնվի հենց Արարատում և աստվածային ահեղ Զորությամբ Չարի Վիշապի պղծումը սրբի Ջրհեղեղի մեջ:
Փա՛ռք Արարատին,
Փա՛ռք Ջրհեղեղին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:39:31 
ՁՈՆ ԱՐԻԻՆ

Ես եմ՝ անհատը Արի Տեսակի՝ իմ Արի Ցեղի մի մասնիկն եմ ես: ԵՎ ես հենց իմ մեջ իմ Ցեղն եմ կրում, Ցեղիս որակներն իմ մեջ են երկնում: Բայց ես չգիտեմ՝ արժանի՞ք է դա, թե՞ լոկ տառապանք: Չէ՞ որ բնական բազմաթիվ Ցեղեր ապրում են մեկտեղ՝ ասուն, ոչ ասուն, շարժուն, ոչ շարժուն, ստեղծող, ոչ ստեղծող... ԵՎ այդ բոլորը նույն երկրի վրա, նույն երկնքի տակ. նույն արևն է բոլորին ժպտում, և նույն աստղերն են օրորում նրանց: Ամենքը իրենց պետքությունն ունեն, ամենքը իրենց զորությունն ունեն՝ նաև Մարդկային Ցեղերը բազում: Այո, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ է միայն Արին տառապում բոլորի համար, ինչո՞ւ է միայն Արին արարում: Իսկ մարդկային Ցեղերը Չարի վայելում են լոկ ստեղծածն Արիի ու դեռ... ավերում: Չէ՞ որ Ցեղն Արի՝ Հողի բնակիչ, Մարդկային է նա, նման բազմաթիվ Չարի Ցեղերի: Բայց ինչո՞ւ Արին՝ արարող Որակ, արարչագործության զորություն ունի, և ինչո՞ւ Մարդկային Ոչ Արի Ցեղեր զուրկ են Ստեղծումից: Գուցե իսկապե՞ս Արին և Չարին շատ շատ են տարբեր և ունեն նույնիսկ տարբեր ծագումներ:
Փա՛ռք Արիին,
Փա՛ռք Ծագումին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է իմ Ցեղը հենց Արի կոչվում: Գուցե այդ Արին լոկ անո՞ւն չէ պարզ, այլ արարչագործ Որա՞կ Բնության: ԵՎ իմ Ցեղն այդ Որակը կրո՞ղն է միակ: ԵՎ թե ստեղծագործ Որակ է Արին, և այդ Որակը իմ մեջ եմ կրում՝ Արի՞ եմ կոչվում: ՈՒրեմն այդ Որակը չունեցող Ցեղերը զո՞ւրկ են Ստեղծումից, և նրանք Ոչ Արի՝ Չարի՞ են կոչվում: ԵՎ գուցե Չարին հողածին է լոկ, և Արարչազա՞րմ է Արին իսկապես՝ Արայից սերված Արորդի՞ է նա: Գուցե հենց Արան Մայր Արարատում ի՞նքն է արարել իմ Ցեղը Արի: ԵՎ դեռ արարո՞ւմ է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ Լինելությունը Ստեղծումո՞վ լցվի, որ իմաստավորվի՞ լույսը արևի, և աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի՞: ԵՎ արարչական որակնե՞րն է միշտ նա իմ մեջ սնում անվերջ արարմամբ: ԵՎ արարչական զորությամբ օծված, իմ Ցեղը Արի երկրի զարգացման ընթա՞ցքն է կերտում: ԵՎ ի՞նչ կլիներ Մարդկությունը մեր, եթե չունենար Արի Ցեղն իր մեջ, եթե չունենար Ստեղծումն Արիի:
Փա՛ռք Արիին,
Փա՛ռք Ստեղծումին:
Գուցե իսկապե՞ս իմ Ցեղը Արի երկրի ստեղծագործ Որակն է միակ: Բա էլ ինչպե՞ս է, որ երկրի վրա ինչ Հրաշալիք ստեղծված է մինչ այս՝ միայն իմ Արի նախնիք են ստեղծել: ԵՎ ուրիշ ոչ ոք: Եթե մարդկության անունն ենք տալիս, բա մյուս Ցեղերը ի՞նչ են կատարել՝ հազարամյակներ միայն ավիրե՞լ: Թե՞ Չարի են նրանք՝ չեն կարող Ստեղծել: ԵՎ թե Ստեղծողը իմ Ցեղն է միայն՝ նա՞ է հաշվետու Արայի առաջ ամբողջ Մարդկության զարգացման համար: Չէ՞ որ նա ունի Արի Որակներ, և միայն նա է հենց Արի կոչվում: ԵՎ ըստ իր կոչման, իմ Ցեղը Արի հազար ու հազար տարիներ անվերջ աստվածային լույսն է քամում արևից ու մարդկանց բաշխում, Աստվածների շունչը երգի մեջ հյուսված՝ մարդկանց պարգևում, իր ձեռակերտ Հրաշալիքներով՝ վեհացնում նրանց և աստվածային իմաստասիրությամբ՝ փորձում Չարիին մի քիչ մարդացնել: Արին ստեղծում է, Արին՝ կառուցում, Արին՝ հոյակերտ քաղաքներ շինում... ՈՒ չի սրտնեղում, երբ Չարին հաճախ ստեղծածն է քանդում, քանզի Չարիները ստեղծել չգիտեն և միայն ստեղծածը կարող են քանդել: Մանուկների պես՝ որպես խաղալիք Արիի ստեղծածն են քարուքանդ անում: Գուցե տեսնելո՞ւ, թե ինչ կա այնտեղ և գուցե քանդելո՞վ են ճանաչում դրանք և ճանաչելով հասո՞ւն են դառնում ու հասկանո՞ւմ են իմաստը դրանց... Թե չլիներ իմ Ցեղը Արի, այս Մարդկությունը ինչպե՞ս պիտ ապրեր՝ Չարի Ցեղերը էլ ի՞նչը քանդեին, ինչպե՞ս զարգանային: Չարիներն այնժամ կավերեին իրար և ավերելով կկորչեին անդարձ:
Փա՛ռք Արիին,
Փա՛ռք Չարիին:
Հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդ ունի Բնությունն իր մեջ, որ արարող Ցեղի հետ մեկտեղ պահում է նաև չարարող Ցեղեր: Գուցե իսկապե՞ս Բնությանն է պետք Չարին ավերող հենց այդ Որակով: Ինչո՞ւ չէ: Չէ՞ որ ես էլ՝ մի բնություն, իմ ստեղծագործ բջիջներն ունեմ: Բայց ի՞նչ կլինի, եթե ես հանկարծ ամեն մի տեսած, ամեն մի լսած ու ստեղծագործած անմոռաց հիշեմ՝ ես անպայման կխելագարվեմ: Չէ՞ որ ամեն ինչ հիշել չի լինի: Մոռանալն էլ անհրաժեշտ է ինձ: ԵՎ բնականից ունեմ ես նաև բազում ավիրող չարի բջիջներ: ՈՒրեմն բազում Ցեղերը Չարի Մարդկությանն են պետք հենց այդ Որակով: Չարին, քանդելով ստեղծածն Արիի, ստիպում է նրան միշտ նորը ստեղծել: Եթե չլինեին Ցեղերը Չարի, և միայն Արին ստեղծեր ու ստեղծեր՝ ո՞ւր կհասներ նա: Նա կհագենար, նա կլճանար ու էլ չէր զգա ստեղծելու պահանջ: ՈՒ Մարդը երբեք էլ չէր զարգանա: ՈՒստի թե Արին Որակն է Ստեղծող, ապա Չարին էլ՝ Մոռացման Որակ, հույժ անհրաժեշտ է Մարդկության համար, բայց անհրաժեշտ է համաչափի մեջ: Թե համաչափությունը երբևէ խախտվի, Մարդկությունն, անշուշտ, խիստ կվնասվի: Թե Չարին չափից ավել զորանա, և Արին թուլանա չափից ավելի՝ Չարին ահավոր ավեր կգործի. նա այնուհետև ոչ թե կքանդի, այլ՝ կկործանի: ԵՎ Մարդկությունը կհիվանդանա՝ նա կկորցնի հիշողությունը իր: Չէ՞ որ բազմաթիվ Չարիների դեմ մի Արի Ցեղն է միայն արարում: Իսկ արարչական Ստեղծումի համար պետք է, որ Արին զորավոր լինի:
Փա՛ռք Արիին,
Փա՛ռք Զորությանը:
Արարելու համար զորություն է պետք: Առանց զորության էլ ի՞նչ արարում: Թե Արին միակ Ցեղն է արարող՝ պիտի Չարիից զորավոր լինի, որ կարողանա հա՜մ սիրով արարել և հա՜մ էլ արարող սերը պաշտպանել: Թե Սեր չունենա՝ ինչպե՞ս կարարի: Թե զորություն իր մեջ չունենա՝ ինչպե՞ս պաշտպանի Սերը արարման: Թե Արին չզգա Որակն իր Ցեղի, թե իր բնական նյարդը նա չզգա և չզգա նաև Ինքն Արային՝ էլ ի՞նչ Զորություն, էլ ի՞նչ արարում: Թե Արին չզգա իր ծագումն անգամ, էլ ո՞նց զորանա Ցեղն Արիական, ո՞նց զարգացնի մարդկությունը այս: ԵՎ դեռ ավելին՝ թե Արին փորձի իր արարչական Զորությունը հենց Չարիի Զորության աղբյուրից սնել և ստրուկըդառնալ Չարիի ՈՒժին, Չարիի Աստծուն պաշտել, ծնրադրել և ամենանվաստ ստորացման գնով այդ Չարի Աստծո գութը աղերսել՝ էլ ի՞նչ Զորություն, էլ ի՞նչ արարում:
Արարումը միշտ էլ ոչ արարումից զորեղ է լինում: ԵՎ որպես Արի, ես շատ եմ զորեղ Չարի Աստծուց: Նա ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես. ես Աստվածամարդ եմ և ես Զորություն սնվում եմ միայն իմ Արարչից: Ես զորանում եմ իմ իսկ Զորությամբ, միայն Արայի Արարչագործությունն իմ մեջ կրելով, միայն ինձանով զգալով Արային՝ իմ Վահագնով...
Փա՛ռք Արիին,
Փա՛ռք Վահագնին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:38:52 
ՁՈՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԻՀՐԻՆ


Բացարձակ է Արարիչը մեր, բացարձակ է և ամեն արարված ամբողջ Աշխարհում: ԵՎ բացարձակը Արտով է կերտվում: Արարչից բխող Տիեզերական Օրենքն է դա, որ պահպանում է բացարձակությունը ոգու, ծագումի ու արարումի: Արարչի կամքով Միհրը բյուրաչյա՝ ինքն Արտի Աստված, ինքը Արտավազդ, ինքն է հաստատում Օրենքը Արտի բարձր երկնքում ու երկրի վրա: ԵՎ գիշեր-ցերեկ հսկում է անվերջ Արտի կիրառումը տիեզերական անհունության մեջ:
Փա՛ռք Միհրին,
Փա՛ռք Արտին:
Արդարը՝ Աստվածային Արտի խորհուրդն է մեր մեջ: ԵՎ հենց ըստ Արտի՝ բացարձակն է արդար: Իսկ բացարձակ է զորությունը լոկ: Զորությունների հարաբերություն է Բնությունն արար՝ Արտի Օրենքով: Իսկ տկարությունը՝ Արտից կտրված անօրինության ծնունդ է միայն:
Թե կյանքում չապրես Արտի Օրենքով, ինքդ կամավոր լքես Միհրին ու կյանքդ կապես կեղծ օրենքներին. թե ինքդ մերժես Արարչից տրվող, Արարչից սնվող հուրը քո հոգու, ուժը քո բազկի, լույսը արևի. խավարով սնես քո հոգին անվերջ, ինքդ ուրանաս քո ծագումն անգամ, օտար զորությանց դու երկրպագես՝ ինչպե՞ս պահպանես զորությունը քո: Դու կտկարանաս և քո թուլությամբ՝ մաղձը քո հոգու կցայտես քո շուրջ և հենց քո վրա: Զորավորն է լոկ ապրում արդարով, զորավորն է լոկ վառ սիրով ապրում: Իսկ թույլը միայն կարգախոս ստեղծում՝ կարգախոս սիրո, արդարի, բարու... բայց ինքն՝ անարդար, ինքը՝ չսիրող, ինքը՝ ոչ բարի... ԵՎ տկարությունը ոճիր է արդեն, և անօրինությունն է օրենքը թույլի:
Փա՛ռք Միհրին,
Նզո՛վք Անօրինությանը:
ԵՎ Արարչական կամքին հակառակ, Արտավազդ Միհրի աչքերից հեռու, աշխարհի խավար, մութ ծերպերի մեջ, Չարի թունավոր շնչով արբեցած, անօրինություն նյութեցին մարդիկ՝ անօրինություն օրենքի ձևով: ԵՎ տկարները իրենց իսկ վախից հորինեցին օրենքներ բազում՝ օրենք ոճիրի, օրենք բռնության, օրենք պատժելու... ԵՎ մարդը մարդուն պատժում է անվերջ: Մեկը դատող է, իսկ մյուսը՝ դատվող: Դատողը դատում է, դատվողը՝ դատվում, ու երբեք նրանք իրար չեն նայում: Դատողը դատում է ի՜ր արդարությամբ, դատվողը դատվում է ի՜ր արդարությամբ: ԵՎ չես իմանում, թե ո՞վ է արդար՝ դատո՞ղը, թե՞ դատվողը: Էլ ի՞նչ տարբերություն նրանց միջև՝ միայն ա՞յն, որ դատողը իրավունք ունի դատելու միայն, իսկ դատվողը՝ միայն դատվելու: Իսկ ի՞նչ կլիներ, եթե դատելու իրավունքը դատվողը ստանար: ԵՎ ո՞վ է արդար՝ դա էլ կորոշի մեկ այլ դատող, որը կդատի երբեմնի դատողին:
Բայց լավ չէ՞ր լինի՝ օրենք չստեղծեին, այլ Աստվածային Արտով ապրեին դատող ու դատվող: Արտի Օրենքով դատողը դատեր, Արտի Օրենքով դատվողը դատվեր, և էլ չլինեին դատող ու դատվող: ԵՎ մեկը մյուսի լույսը չմարեին, այլ իրար բաշխեին լույսը արևի:
Փա՛ռք Միհրին, Փա՛ռք Լույսին:
Արտավազդ Միհրի լույսով միայն մենք կազատվենք անօրինությունից ու կապրենք Արտով: Անօրինությունը ուժն է խավարի, իսկ Արտը միայն լույսով է պահվում: Արտավազդ Միհրն է լույսը առաքում մարդկանց աչքերին, հոգիները մեր օծում արևով: Լույսով է Միհրը հաղթում մարդկանց մեջ մաղձը չարության, պատրանքը մահի, ուժը խավարի:
Արևի լույսով մարդը կտեսնի իր հարազատին և լույսով միայն նրան կճանաչի: Չէ՞ որ խավարում չենք տեսնի երբեք գույնը թիթեռի, երանգը ծաղկի չենք տեսնի երբեք, չենք տեսնի նաև ժպիտը մարդու: Խավարի մեջ գորշ է ամեն ինչ, մռայլ ու տհաճ: Հենց այդ գորշությամբ իրար են նայում, չարանում վախից և օրենք նյութում՝ իրար պատժելու: Լույսով է միայն գույնը երևում, ամեն գեղեցիկ լույսն է մատուցում, մարդու ժպիտն էլ լույսով է բացվում: Միհրի տված լույսով ենք միայն մենք տեսնում մարդուն՝ նրա հոգեկան արժեքները վեհ, ժպիտը դեմքի, կարոտը հոգու, թախիծը սիրո, փայլը աչքերի... ԵՎ այդ բոլորով ի՛նչ լավն է մարդը՝ որքա՛ն գեղեցիկ, որքա՛ն հարազատ: Ժպտում ենք իրար հարազատորեն և այդ ժպիտով արարում մեր մեջ բարի միտք, բարի խոսք, բարի գործ: ԵՎ այդ բարի ուժով ենք մենք նայում իրար, բարևում իրար և ուխտում իրար:
Փա՛ռք Միհրին,
Փա՛ռք ՈՒխտին:
ՈՒխտը խոսք չէ լոկ, որ թռչի գնա: ՈՒխտը երդումի խորհուրդն է մեր մեջ: Թե ուխտ ենք կապում ում հետ որ լինի՝ մենք վկա ունենք անաչառ ու խիստ: ՈՒխտում ենք մեկին՝ երդում ենք տալիս մեր հոգու առաջ, երդում ենք տալիս մեր նախնիներին ու Աստվածներին: ՈՒխտը Արտի հաստատումն է մեր մեջ, որ հսկում է Միհրը անվերջ: Արտավազդ Միհրն, անգամ, չի կարող խախտել իր իսկ հաստատած Օրենքը Արտի: Մենք էլ չենք կարող մեր ուխտը խախտել: Պայման կապելով կամ խոստում տալով, մենք ուխտ ենք կնքում և դառնում ինքներս ուխտին պարտապան: ՈՒխտելով մեկին, մենք առավել մեր հոգու հետ ենք այդ ուխտը կապում: ՈՒխտը պահելով՝ ոչ թե ուրիշին, այլ մեզ ենք կերտում, մեր հոգին մաքրում և ուժեղացնում: ԵՎ ուժեղ հոգով կապվում ենք հաստատ մեր նախնիներին ու Աստվածներին, մեր հավերժությունն ենք կերտում նրանցով:
ՈՒխտադրժությամբ մենք մեր հոգու դեմ ոճիր ենք գործում: Էլ ինչպե՞ս մենք զգանք զորությունը մեր, էլ ինչպե՞ս մենք զգանք Հայր Արային, էլ ինչպե՞ս մենք զգանք մեր նախնիներին... և մենք ինքներս խորթանում ենք մեզնից: ՈՒխտադրուժը ստախոս է արդեն: Իսկ սուտը հոգու հիվանդություն է: ԵՎ դժբախտ է երդմնազանցը՝ նա չի կարող ինքն իր հոգու լույսը պահպանել: ԵՎ ստով հաղթանակը միայն կյանքի մի հատվածում կարող է բավարարել կենցաղասիրությանը մեր: Բա հետո՞: Հավերժության մեջ ի՞նչ արժե մի պահի հաղթանակը, որ ստով է նյութվում: Հավերժության մեջ հոգին է հավերժ: ԵՎ ուխտը հոգու զորության պահանջմունքն է, որ բավարարելով միայն մենք կապահովենք հավերժությունը մեր:
Փա՛ռք Միհրին,
Փա՛ռք Հավերժությանը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:37:50 
ՁՈՆ ԱՍՏՂԻԿԻՆ

Պատանեկություն՝ Գարունն Աշխարհի: Բնության Գարուն՝ հորդառատ անձրև, արև հրաշունչ, աստղունք ժպտերես, ամպեր մթամած, կայծակ ու որոտ և կապույտ, մաքուր, լուսաշող երկինք ու ապա... երկունք: Բնության նման Գարունը մարդու՝ Պատանեկություն՝ ժպիտ ու արցունք, հավատ ու թախիծ, ուրախություն, խռովք, երազանք, ապա... հարսնացում:
Գարունը Պատանեկություն է, Պատանեկությունը՝ Սեր: Գարունն առանց Սիրո էլ ի՞նչ Գարուն. էլ ինչպե՞ս երգի սոխակն անտառում. առվակն էլ ինչպե՞ս կայտառ կարկաչի, էլ ինչպե՞ս քամին խելագար թռչի, արևն էլ ինչպե՞ս ժպտա աշխարհին, լուսինն էլ ինչպե՞ս կարոտով թախծի... թե Սեր չլինի: Էլ ինչպե՞ս երկնի մայրը մայրացող, էլ աղջիկները ինչպե՞ս հարսնանան, ինչպե՞ս խիզախի պատանին Արի, ո՞ւմ համար կռվի, նա ո՞ւմ պաշտպանի և թե վիրավոր՝ հողն ինչպե՞ս գրկի... թե Սեր չլինի: Ինչպե՞ս արարի արարող Արին, Ստեղծումի ոգին ինչպե՞ս պահպանի և զորությունը իր ինչպե՞ս զորացնի... թե Սեր չլինի: Թե Սեր չլինի, սեր ինչպե՞ս լինի: Սիրո Դիցուհի Աստղիկը վկա՝ թե նա չլինի, Սեր ինչպե՞ս լինի:
Փա՛ռք Աստղիկին,
Փա՛ռք Սիրուն:
Սեր և Զորություն՝ հենց շնորհն Արայի: Սեր և Զորություն՝ Գարունն Աշխարհի, խորհուրդը բարու և արարումի: Սեր և Զորություն՝ ուժ լինելության՝ իրար լրացնող և իրար կերտող՝ իրարից անկախ լինել չեն կարող: Զորությունն առանց Սիրո զգացումի՝ ինքը կործանող. առանց Զորության՝ Սերն է կործանվող: Սիրո և Զորության միասնությունն է լոկ խորհուրդը կյանքի: ԵՎ թե Վահագն՝ Զորության Աստված, Աստղիկ Դիցուհին Սերն է Զորության, Սերն է Գարունքի՝ պճնված կուսական ճերմակ շղարշով, վառվելով իր սուրբ շողերի միջին, Սեր է ճառագում՝ սիրո ջերմություն և այդ ջերմությամբ հույզեր է վառում, արցունքներ քամում, թախիծ արարում, հոգևոր խռովք ու տառապալից երջանկություն պարգևում սիրող պատանուն: Թե նույնիսկ պատանին Վահագնը լինի: ԵՎ Վահագն ինքը՝ թեև Հրեղեն, թեև ինքն Աստված, ինքը՝ Գերհզոր, շանթեր արձակող, ամպրոպներ սանձող, Վիշապներ քաղող... Աստղիկի սիրուց ինչպե՞ս պաշտպանվի՝ նա էլ է ընկնում սիրո որոգայթ: ԵՎ մանկան նման շիկնում է, վառվում, սիրուց խենթացած՝ իրար է խառնում երկինք ու երկիր, սիրտը սիրավառ՝ վարդի պես բացվում՝ մեղմ ու քնքշալի և պարուրում է Արարատը ողջ՝ և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ մայր, և՜ մանուկ, և՜ հարսներ չքնաղ, և՜ կույս Աստղիկին: ԵՎ Սիրով օծված հույզը Զորության հորդում է նրա հրե աչքերից, և Վիշապի դեմ մարտի է ելնում հանո՜ւն ժպիտի, հանո՜ւն կարոտի, հանո՜ւն հարսնության և մայրացումի, հանո՜ւն սրբության և արարումի: ԵՎ ո՞վ կարող է Վահագնի դեմ կանգնել, երբ նրան սիրում է Աստղիկը չքնաղ՝ Դիցուհին Սիրո և Գեղեցկության:
Փա՛ռք Աստղիկին,
Փա՛ռք Գեղեցկությանը:
Գեղեցիկից դուրս ի՞նչ Գեղեցկություն: Գեղեցիկը ինքն է, իսկ Գեղեցկությունը՝ Գեղեցիկի արտացոլումն է մեր հույզերի մեջ: Գեղեցիկը Գեղեցկության հույզեր է ծնում, Գեղեցկությունը՝ Սեր: Գեղեցիկը՝ հենց ինքը բնական, ինքն ամբողջական, ինքը համաչափ, ինքն աստվածային Սիրո արարում, ինքը՝ Բնությունն ամբողջության մեջ և նրա պատկերը Աստղիկի տեսքով: Առանց Աստղիկի էլ ի՞նչ Բնություն, առանց Աստղիկի էլ ի՞նչ Գեղեցիկ, ի՞նչ Գեղեցկություն: Թե ուզում ես Գեղեցիկը տեսնել հենցԳեղեցիկից դուրս ի՞նչ Գեղեցկություն: Գեղեցիկը ինքն է, իսկ Գեղեցկությունը՝ Գեղեցիկի արտացոլումն է մեր հույզերի մեջ: Գեղեցիկը Գեղեցկության հույզեր է ծնում, Գեղեցկությունը՝ Սեր: Գեղեցիկը՝ հենց ինքը բնական, ինքն ամբողջական, ինքը համաչափ, ինքն աստվածային Սիրո արարում, ինքը՝ Բնությունն ամբողջության մեջ և նրա պատկերը Աստղիկի տեսքով: Առանց Աստղիկի էլ ի՞նչ Բնություն, առանց Աստղիկի էլ ի՞նչ Գեղեցիկ, ի՞նչ Գեղեցկություն: Թե ուզում ես Գեղեցիկը տեսնել հենց Բնության մեջ՝ նայիր Աստղիկին և թե ուզում ես ողջ Գեղեցկությունը հոգուդ մեջ կերտել՝ սիրիր Աստղիկին: Աշխարհի բոլոր Գեղեցիկներով է Աստղիկը կերտված՝ արևից մի շող, լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ երկնից, հուզմունքը՝ երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք...
ԵՎ Գեղեցիկը հենց իր մերկությամբ՝ Մշո գետի մեջ Աստղիկը չքնաղ լոգանք է առնում: Արի պատանիք սիրով արբեցած, դիտում են նրան թփերի միջից: ԵՎ Գեղեցիկը այդ՝ Աստղիկ Դիցուհին, ճառագում է վառ իր Գեղեցկությամբ և սեր է երկնում մատաղ սրտերում: ԵՎ պատանիները սիրում են, սիրում՝ սիրում Աստղիկին: Բայց ինքը՝ Աստղիկը, Վահագնին է սիրում: ԵՎ սիրող աչքերից ծածկում է իրեն վարդ մշուշի մեջ՝ Դիցուհին ինքն էլ կույս է պատվասեր՝ Վահագն, անգամ, հարսնացումից ետք կարող է տեսնել մարմինը նրա, ուրիշ ոչ մի այր՝ թեկուզ ոչ աստված: ԵՎ Գեղեցիկը՝ մշուշի միջում: ԵՎ պատանեկան հույզերն են շիկնում Սիրո Աստղիկին տեսնելու հույսով:
Փա՛ռք Աստղիկին,
Փա՛ռք Հույսին:
Էլ ինչպե՞ս սիրի պատանին Արի, թե Աստղիկ չլինի, թե Աստղիկը Գեղեցիկ չլինի, թե Աստղիկն իր հետ վառ Սեր չբերի, սերը չվառի նրա սրտի մեջ, նրա հույզերում կարոտ չարարի: Ամեն պատանի Աստղիկին սիրում, փնտրում է նրան, ում կորցրել է վարդ մշուշի մեջ: ԵՎ սերը սրտում, պատկերը նրա՝ աչքերի առաջ, որոնում է նա կորած Աստղիկին՝ սրտի դիցուհուն, որոնում է նա Արի մանկամարդ աղջիկների մեջ: Ամեն մի աղջիկ իմ Արի Ցեղում՝ գեղեցիկ Աստղիկ, ամեն մի աղջիկ պատկերը ունի Աստղիկ Դիցուհու, նազանքն Աստղիկի ունի նա իր մեջ, Աստղիկի սիրո անուրջը ունի և Վահագնին գերելու կրակը ունի:
Աստղիկին է սիրում ամեն պատանի, Աստղիկն էլ սիրում է միայն Վահագնին: ԵՎ ամեն աղջիկ՝ ամեն մի Աստղիկ՝ Վահագնին սիրում, նրան է տենչում և Արի Ցեղիս տղաների մեջ՝ Վահագնին փնտրում... Ամեն մի աղջիկ Վահագնի սիրով աղոթք է անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն՝ գտնել Վահագնին ու սեր արթնացնի Վահագնի սրտում: Աղոթք է անում Աստղիկ Դիցուհուն պատանին սիրող, որ իր երազում հայտնվի սիրով, որ սիրի իրեն Աստղիկը սիրած: Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր է վառել մատաղ սրտերում, սիրում է նրանց սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր ու ազնիվ... և օգնում նրանց՝ գտնելու իրար: Աստղիկ Դիցուհու Սիրո օրհնությամբ գտնում են իրար Վահագն ու Աստղիկ: Վահագն է շնչում ամեն պատանի, Աստղիկ է բուրում ամեն մի աղջիկ: Ամեն պատանի սիրած կույսի մեջ Աստղիկ է տեսնում և սիրում նրան: Աղջիկն էլ սիրած պատանյակի մեջ Վահագն է տեսնում և սիրում նրան: Աստղիկ Դիցուհին իրար է կապում սրտերը նրանց վարդաբույր ցողով ու Վարդավառով:
Փա՛ռք Աստղիկին,
Փա՛ռք Վարդավառին:
Թե Չարի Աստված մոլեգնում է դեռ Արի Ցեղիս մեջ և հոգին նրա սրսկում թույնով, և թունավորված Արի պատանիք հոգին են հանձնել Չարի Աստծուն... Թե հուսալքված աղջիկներն Արի էլ չեն հանդուրժում ո՜չ սեր, ո՜չ պատիվ, ո՜չ հույզ, ո՜չ նազանք. թե աղջիկները էլ չեն կարոտում, էլ չեն նվիրվում, էլ չեն հարսնանում մայրության համար... Պատանին Արի թե էլ չի տենչում, էլ չի խենթանում, սիրո, կարոտի երգեր չի հյուսում, սիրո զորությամբ չի թռչում երկինք ու չի երազում հայրության համար... Այդպես կլինի՞: Առանց սիրո էլ ի՞նչ պատանի, էլ ի՞նչ գեղեցիկ ու գեղեցկություն, կյանքի ի՞նչ գարուն: Թե սեր չլինի, Աստղիկ չլինի, թե չհավատա պատանին նրան և թե չաղոթի իր սիրո համար Աստղիկ Դիցուհուն՝ էլ ի՞նչ պատանի: Աստղիկը միայն՝ Սիրո Դիցուհին, Վարդավառ սարքում՝ վարդեր է ցանում գարուն սրտերին, վառում է նրանց արևի հրով, վարդ-ջուր է ցանում աչքերին նրանց: Շրջում է ամբողջ Արարատը նա և աստվածային երգերով սիրո՝ կույս աղջիկներին իր շուրջը առնում, սեր է ներշնչում, սեր է արարում մատաղ սրտերում ու վարդաջրով սափորի միջից գուշակում է նա ծաղկունքը նրանց: Աստղիկ Դիցուհին Վահագնի սիրով շրջում է տներ և ամենուրեք սիրո երգերով, վարդով ու ջրով օծում է մարդկանց՝ թե՜ ծեր, թե՜ մանուկ և թե՜ պատանի: Աղջիկները կույս՝ սիրով բորբոքված, հենց Աստղիկի հետ, Աստղիկի նման մարդկանց են բաշխում կուսական ժպիտ. անարատ, մաքուր ու անմեղ սիրով՝ Վահագնին կանչում սիրո մրցության: Արի պատանիք՝ ի տես Աստղիկի, ի տես բազմաթիվ սեր Աստղիկների, սիրո զորությամբ վառվում են նորից և հրդեհվում են սիրո կարոտով. արև են քաղում երկնի կապույտից, փնջեր են կապում քնքուշ աստղերից՝ սիրած Աստղիկի սիրո խոստումին որպես վառ պսակ: ԵՎ Սեր է շնչում իմ Ցեղը Արի, Սեր է թևածում Արարատով մեկ... Սիրով են տենչում, սիրով են երկնում, սիրով են ծնում և նույն այդ սիրով՝ գուրգուրում իրար: Մանուկը սիրով իր մորն է գգվում, իր հոր արևին փարվում է սիրով, եղբայրն իր եղբոր աչքերին նայում՝ հավատի սիրով, աղջիկները կույս գտնում են իրենց սրտի Վահագնին ու երջանկանում հարսնության քողով... ԵՎ միայն Աստղիկը՝ Սիրո Դիցուհին, Վահագնի սիրով, հարսնության տենչով՝ դեռ սպասում է նա Հրե Վահագնի մի նոր ծնունդին:
Փա՛ռք Աստղիկին,
Փա՛ռք Հարսնացումին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:37:08 
ՁՈՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Արարիչը մեկն է, Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը համայն: Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված Եթերային ՈՒժ: Ամեն մի Աստված իր Տեսակն ունի՝ իր Ցեղը ունի և իր Զորությամբ սնում է նրան, կապում Արային: ԵՎ ամեն Աստված նյութեղեն տեսքով կարող է ծնվել հենց իր Ցեղի մեջ՝ իր Ցեղի համար:
Երկնի ու Երկրի ամեն երկունքից Վահագն է ծնվում հենց Արարատում: Վահագն՝ Աստվածն իմ Արի Ցեղի, ամենաահեղ Որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի, քանզի արարման Աստվածն է միակ, իսկ արարումը շատ է զորավոր ոչ արարումից: Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արեգների մեջ՝ Հուր Արեգակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված: ԵՎ իր Զորությամբ, Լույսով, Արևով սնում է անվերջ իմ Ցեղը Արի՝ նրա հոգու մեջ հավատը վառում, բազուկը նրա՝ հաղթությամբ կռում, շանթերով հյուսում հայացքը նրա, սրտում՝ Արեգից բեկորներ ցանում, արարող ոգին՝ հրով շաղախում, որ Արին և՜ իր արարումը կերտի, և՜ այն պահպանի քանդող Չարիից: Վահագնը ինքը երբեք չի մտնում մարդկանց կռվի մեջ՝ մարդերի դիմաց նա ինչպե՞ս կռվի: Նա մեծամարտում է Աստվածների հետ՝ լինի Երկնքում, թե Երկրի վրա: ԵՎ եթե հանկարծ Չարիի Աստված՝ Վիշապի տեսքով Երկիրն է պղծում, Երկնի ու Երկրի ահեղ Երկունքից Վահագն է Ծնվում:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Ծնունդին:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից ծիրանի ծովում եղեգն է երկնում: Եղեգան փողից ծուխ է ելանում, եղեգան փողից բոց է ելանում՝ Հուր աստվածային, երկինք է ձգվում, հասնում Արեգին և միախառնվում Արեգի բոցին: Արեգը Երկնից կրակ է ցայտում ճաճանչների տեղ, բազում Կայծակներ իրար են խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, Որոտն է ահեղ արձագանք տալիս Աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն է տնքում, հողն է կտրատվում ուժգին ցնցումից, ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, ծովն է փոթորկվում ծիրանի ներկված, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում են Մայր Ցամաքի վրա: Բազում կույս Աստղեր պսակ են հյուսում ծնվող Վահագնին, բյուր Արեգակներ Կայծ-Թուրն են կռում Վահագնի համար, իսկ Արեգը մեր՝ հենց իր մեջ ձուլում Խաչ-Պատերազմին: Մայր Արարատում Եղեգան փողից Հուրը Երկունքի Տրնդեզվում է խարույկների մեջ, և Աստվածային Երկունքի Հուրից հարսներն են երկնում՝ երկնում Վահագնով, ու Վահագնանման Արի մանուկներ ծնունդ են առնում հենց այդ կրակից:
Երկնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն է ծնվում՝ Հրե Պատանի: Նա հուր հեր ունի, ապա թե բոց ունի մորուս և աչկունքն են արեգակունք: Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ աշխարհ՝ Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստված, Վահա՛գն է ծնվում՝ Որդին Արայի, Վահա՛գն է ծնվում՝ Զորության Արքա. մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք, Արեգի համար՝ հրո զորություն, Աստղերի համար՝ լուսե պատանի, Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի, Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ, Արիի համար՝ հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան, նա՝ Վիշապաքաղ:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Վիշապաքաղին: Աստվածների մեծամարտ մեր Երկրի վրա՞, մարդկանց զարմացած աչքերի առա՞ջ: Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ՝ դաժան, անզիջող... Վիշապը Չարի՝ բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն է ցայտում իր պիղծ երախից. Վահագն Արի՝ Հրե Պատանի, Արև աչքերով, բոց է ու կրակ և բոցը ձեռքին՝ իր Թուր-Կեծակին: Վահագն ահեղ շանթեր է սփռում իր հուր աչքերից, խավարն է ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին՝ ճակատ առ ճակատ մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին: Վիշապը թունոտ՝ Չարիի Աստված, ոռնում է ահեղ՝ ի տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում է նա Երկիրը գրկած, կատաղած ուզում Երկիրը խեղդել իր վերջին շնչով... բայց շունչն է փչում: Վահագն Արի՝ Զորության Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, Երկինք է գցում մարմինը նրա, որ Արեգակները գարշանքը նրա այրեն կրակով, իսկ պղծումը նրա մեր Երկրի վրա մաքրում է ջրով՝ Մեծ Ջրհեղեղով: ԵՎ Ջրհեղեղը վերջ չէ Աշխարհի, այլ սկիզբն է նրա՝ Գարունը Երկրի Կենաց Գոտու մեջ: Գարո՛ւն է, Գարո՛ւն... Կյանքն է խտանում իր Արմատների մեջ ու... նորից ծլում ու նորից ծաղկում, նորից արարում... ԵՎ արարող Արին իր Արարատում՝ իր Արմատի մեջ նորից է կերտում, նորից՝ զորանում և ապա նորից, հենց Արարատից տարածվում չորս դին: ԵՎ Վահագնը Ահեղաշունչ՝ Զորության Աստված, իր Զորությյունն է Երկնքից սփռում Արեգի տեսքով, որ Երկրի վրա խավարը չիշխի ոճրային տենդով:
Փա՛ռք Վահագնին,
Մերժո՛ւմ Խավարին:
Էս ի՞նչ է՝ նորի՞ց խավարն է պատել ողջ Երկիրը մեր, նորի՞ց Չարիի ավերն է իշխում մեր Երկրի վրա: Գուցե իսկապե՞ս Աստված Չարիի՝ Վիշապի տեսքով նորից է ծնվել ու նորից բազմել մեր Երկրի վրա, թույն ու պղծություն սփռել ամեն տեղ: Վիշապը Չարի՝ Խավարի Արքան, մահվան Կրոններով, մահվան սարսափով Երկիրն է տիրում, Չարի պղծությամբ Երկիրն է պղծում: Արյունի ծարավ երախը բացած, լափում է, լափում Արի սերունդներ: Գլուխը դրած հենց Արարատում, սուր ժանիքներով Մայր Արարատի արգանդն է կրծում, որ վերջնականապես սերմերը լափի իմ Արի Ցեղի՝ Երկիրը զրկի Ստեղծումի ոգուց: Չարին է ցնծում ի տես Վիշապի՝ խաչում է մարդկանց, խաչում է ազգեր, խաչում է նաև Արարատը մեր: ԵՎ Արարատում խաչում է ոչ թե միայն ողջերին. մեռածներին էլ է նա նորից խաչում, գուցե համոզված, որ Հայի համար միայն մի մահը բավական չէ դեռ, որ Հայը բազում մահերից հետո էլի չի մեռնում: Արնոտ խրախճանք է իմ Արարատում՝ խրախճանք Վիշապի և Չարի ամբոխի: Է՛, լա՜վ, հասկացա՜նք՝ Չարին բնությամբ ավերող և բութ: Բա նրա Աստվա՞ծ: Բա նա չգիտի՞ Վահագնին զորեղ. նա մոռացե՞լ է ուժը Վահագնի, որ բազում անգամ պատռել է նրա երախը թունոտ. չի՞ հիշում, արդյոք, որ հազարավոր տարիներ առաջ հենց Երկրի վրա Վահագն Ծնվեց և իր Զորությամբ տապալեց նրան: Բա նա չգիտի՞, որ Տիեզերական Երկունքի ցավից Վահագն նորից պիտ ծնունդ առնի և նորից պիտի ջախջախի նրան: Բա նա չգիտի՞, որ ինքն իր ձեռքով իր մահն է նյութում: Այդքան էլ անմիտ Աստվա՞ծ կլինի, այդքան անտաղանդ պարտվո՞ղ կլինի: Թե՞ հազարավոր անգամ ջարդվելով, նորից ինքն իրեն անպա՞րտ է կարծում: Թե՞ կարծում է նա՝ խավար սփռելով հենց Երկրի վրա, Վահագնը նրան չի՞ տեսնի երբեք: Հապա Արև՞ը:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Արևին:
Հապա Արև՜ը՝ աչքը Վահագնի, որ ամեն խավար, մթություն ճեղքում և լույս է սփռում Աշխարհի վրա: Հապա Արև՜ը՝ Խաչ-Պատերազմին Վահագնի բազկին՝ շանթեր արձակում Վիշապի վրա: Հապա Արև՜ը՝ սերը Վահագնի՝ հավատ է բուրում Արի քաջերի հոգիների մեջ: Հապա Արև՜ը՝ անաչառ վկան Չարի Վիշապի չարագործության: Վիշապը Չարի չգիտի՞, արյոք, որ իր ոճիրը գործելուց առաջ, նախ պետք է Արևը Երկնից ցած բերի: Կարո՞ղ է, արդյոք, այդքան ուժ ունի՞: Նա՝ որ ինքն է Արևից փախչում, նա՝ որ հենց ինքն է լույսից թաքնվում Երկրի ծերպերում, մահվան երկյուղով սարսափում է նա Վահագնի տեսքից՝ ինչպե՞ս կարող է Արևը մարել:
ԵՎ քանի Արևը շողում է Երկնում, Արի մայրերը՝ Վահագնով երկնում, Արի են ծնում, աղջիկները կույս երազների մեջ Վահագն են տեսնում, Արի պատանիք՝ Արևին թիկնած՝ Վահագնով շնչում, լուսերես մանկտիք՝ Արևից շիկնած, Վահագն են երգում, նախնիները մեր՝ լուսեղեն ոգիք՝ Վահագնին փարվում, Մասիսը հպարտ՝ Երկինք խոյացած՝ Վահագնին սպասում, Արարատը Մայր՝ Արևին գրկած, Վահագն է կանչում: Վահագն են կանչում բոլորը մեկ տեղ, հավատքով սպասում մի նոր Երկունքի, մի նոր Ծնունդի Հրե Վահագնի: Աչքերը հառած բարի Արևին... Արևը մեր մեջ՝ Բարև՛ Վահագնին:
Փա՛ռք Վահագնին,
Փա՛ռք Բարև՛ին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:35:06 
ՁՈՆ ԱՆԱՀԻՏԻՆ


Դատարկ կլիներ Աշխարհը արար, թե Մայր չլիներ: Էլ ո՞վ պիտի Աստվածներ ծներ, էլ ո՞վ պիտի Արիով երկներ, ո՞վ պիտի չափեր ցավը Աշխարհի, գութը Աշխարհի ո՞վ պիտի ցաներ, ո՞վ պիտի սներ Սերը Գարունքի... Բայց էլ ի՞նչ Գարուն, թե Մայր չլիներ: Թե Մայր չլիներ, Հայրը ի՞նչ աներ: Գուցե իսկապե՞ս հենց ինքը Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան ու Ինքն առաջինն է նրան Մայր անվանել: Գուցե իսկապե՞ս Մայրը մայր չէ լոկ. Մայրը՝ ծնումի խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ նրա Մայրությունը ինչի՞ց է կերտված՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով... դա է Մայրությունը: ԵՎ այդ Մայրությամբ է հենց Մայրը կերտված, որպես հրաշալիք, հրաշք աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ: ԵՎ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը Մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի: ԵՎ Անահիտը հենց իր Մայրությամբ ինքն է պարգևում բոլոր մայրերին Մայրացում որպես շնորհ աստվածային:
Փա՛ռք Անահիտին,
Փա՛ռք Մայրացումին:
Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում: ԵՎ էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: ԵՎ այդ ցավերով Մայր Աստվածուհին հենց ինքն է երկնում, հենց ինքն էլ բոլոր մայրերի նման մանուկ է ծնում, հենց ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր Մայրացումով:
ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով՝ մայրերի կողքին, ամեն երկունքին՝ անձամբ հովանի, անձամբ մասնակից՝ մոր ապրումներին, մոր երազներին: Ինքն է երազներ տալիս մայրերին, պատրանքներ հյուսում նրանց երազում, հուզումներ հղում դառն ու հաճելի և իր Աստվածային Մայրության լույսից մի շող է գցում նրանց հոգու մեջ, սնում է նրանց աստվածայնությամբ, հենց իր Մայրությամբ, իր տառապալի երևակայությամբ, որ ինքն է հյուսում նախ՝ իր իսկ հոգու մեջ իր մանկան համար: Որ ամեն մի մայր հենց իր մայրությամբ որդուն պարուրի սիրո կարոտով, տենչա, երազի, մտովի կորցնի, որոնի, ողբա, երկյուղած դողա և ապա գտնի, սեղմի իր կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերից թափի որդու մազերին ու ժպտա՛, ժպտա՛... Հենց դա է Մայրը, Մայրն Աստվածային: Այդքան տառապանք Աստվածներն, անգամ, չեն կարող տանել. լոկ Մայրն է տանում, ինքը՝ Տառապանք, ինքն՝ Աստվածային ընտանիքի Մայր:
Փա՛ռք Անահիտին,
Փա՛ռք Ընտանիքին:
Անահիտը՝ Մայրը բոլոր մայրերի, Տոհմի մայրերի մայրության պաշտպան:
Ամեն ընտանիք՝ Տոհմի մի մասնիկ, մի օջախ Տոհմի սերնդատվության: Թե սերունդ չկա, մայրացում չկա՝ էլ ի՞նչ ընտանիք: ԵՎ էլ ի՞նչ սերունդ, էլ ի՞նչ մայրացում ընտանիքից դուրս: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ:
Մայրը մայրացումն է ընտանիքի մեջ՝ Տոհմածինն է մայրը: Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող մայրն է մայրը: Տոհմածառին սնունդ տվող ամենասուրբ հողն է մայրը: Մայր Անահիտը՝ հենց ինքն էլ մի Մայր, Տոհմի Մայր է նա՝ Արայի Տոհմի: Նա էլ է երկնում ու զավակ ծնում. բայց ծնում ո՜չ իր, այլ՝ Հո՜ր զավակին: Հայրը՝ սերմնացան. իր սերմի համար հող է որոնում՝ բերրի, պտղաբեր: Նա որդու համար մայր է որոնում:
Հայրն է պատասխանատու իր Տոհմի առաջ սերունդի համար: Հայրն է արարում սերունդն իր Տոհմի մոր արգանդի մեջ: ԵՎ մայրը իր մեջ սնում է, ապա ծնունդ է տալիս հենց հոր զավակին՝ Տոհմի զավակին: ԵՎ որդին երբեք ծնող մորը չէ, մայրն է լոկ մայր ծնվող զավակին: Տոհմինն է որդին, Տոհմինը միայն, քանզի իր ոգու արարումն է նա, և նրա ծնունդը՝ վերածնունդ է լոկ իր իսկ Տոհմի մեջ: ԵՎ մայրն այնքանով է սուրբ ու պաշտելի, քանի զավակին՝ Տոհմի զավակին, Տոհմի մեջ ծնում, Տոհմով է սնում, Տոհմի զորությամբ որդուն զորացնում և որպես որդու հարազատ օրրան, հոր Տոհմն է սնում, պահում, պահպանում: ԵՎ աճում է որդին հպարտ և ուժեղ՝ իր տոհմը ունի, տոհմական է նա և աստվածային մորն է խնկարկում երանության մեջ:
Փա՛ռք Անահիտին,
Փա՛ռք Երանությանը:
Մայր Անահիտը ամեն ծնվողին՝ ժպիտներ ունի, ամեն հերոսին՝ համբույրներ ունի, ամեն մեռնողին՝ արցունքներ ունի:
Թե մանուկն իր անուշ քնի մեջ ժպտում է, ժպտում... այդ ո՞վ է նրա քունը օրորում, ո՞վ է սիրունիկ երազներ տալիս անմեղ մանուկին, այդ ո՞վ է նրան սիրալիր ժպտում, և ո՞ւմ է ժպտում մանուկը քնած: Մայր Անահիտը, հենց մոր կերպարով, ճոճում է նրան քաղցր երազում, համբույրներ դրոշմում, օրոր է ասում աստղերից քաղած անուշ երգերով, ժպտում է նրան արևից պոկած հրե ժպիտով: ԵՎ քնած մանուկը ժպտում է սիրով, ժպտում երջանիկ՝ իր մորն է ժպտում, ժպտում՝ աշխարհին:
ԵՎ թե մայրերի որդիներն Արի մարտի են գնում Չարիի դիմաց, բոլոր մայրերի համբույրների հետ Մայր Անահիտի համբույրն է դրոշմվում նրանց ճակատին, բոլոր մայրերի օրհնանքների հետ Մայր Անահիտի օրհնանքն է ծփում:
Իսկ թե պատանին ընկնի քաջաբար ահեղ մարտի մեջ, մահացու վերքի ցավերից տնքա... ի՞նչ է երազում հերոսը մեռնող: Նա մայր է ուզում, իր մորն է տենչում, որ փարվի նրան իր վերջին շնչով, մանկան պես կպչի մայրական կրծքին, մոր արցունքներով իր վերքը լվա ու իր մոր գրկում հանգիստ քուն մտնի, և մայրն օրորի իր քունը մահվան: ԵՎ Անահիտը՝ Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մեռնող հերոսի աղերսը լսում, մայրական սիրով հասնում է նրան, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը ողողում, համբույրով կնքում աչքերը նրա և մեռնող քաջի քունը օրորում: ԵՎ հերոսն Արի իր վերջին շնչով երջանիկ ժպտում՝ իր մորն է ժպտում Անահիտի մեջ ու երանելի մայրական գրկում աչքերը փակում, ոգիանում է սփոփված ժպիտով:
Փա՛ռք Անահիտին,
Փա՛ռք Սփոփումին:
Մայր Անահիտը՝ ոգու պահապան, ոգիների մայր: Թե մանուկն անմեղ այս կյանքից սպառված, մահով է կնքվում և ոգիանում... ԵՎ գուցե իրո՞ք գիշերը ամբողջ նա լաց է լինում, կարոտ է շնչում՝ մորից խռոված: Մայրն ի՞նչ իմանա, որ իր որդին կա, մեռած է, այո, բայց և այնպես կա, կա որպես աննյութ, լուսեղեն ոգի: Մայրն ի՞նչ իմանա, որ մեռած որդին մանուկ է՝ նման բոլոր ողջերին և ողջերի պես պահանջներ ունի: Որ նա էլ գիտի թախծել ու ժպտալ, նա էլ ողջի պես կարոտել գիտի, խռովել գիտի: Նա էլ ողջի պես խաղալ է ուզում, սիրվել է ուզում. նա էլ ողջի պես մայրիկ է ուզում...
ԵՎ Անահիտը իր գիրկն է առնում որբ ոգիներին, մայրական գութով գուրգուրում նրանց, որ էլ չլացեն կարոտի ցավից. իր իսկ ջերմությամբ սնում է նրանց, որ էլ չմրսեն ձմեռվա ցրտից. մայրական սիրով սիրում է նրանց, որ թեև ոգի՝ որբություն չզգան, մայրիկ ունենան, մայրական գգվանք, որ երջանկանան լուսափայլ ոգիք ու սիրեն, սիրեն բոլոր ողջերին, որ ժպտան սիրով մորը՝ երազում, գիշերը փարվեն հոր պարանոցին, խաղան հարազատ եղբայրների հետ: Իսկ թե սարսափած մայրը երազում վանում է նրան, որպես մահաշունչ աղետալի բոթ, Մայր Անահիտը, մանուկը գրկած, մոր մոտ է գալիս, որ մայրը տեսնի ժպտադեմ որդուն, համոզվի նրա լինելության մեջ, հավատա, որ նա շունչ չէ մահաբեր, այլ՝ անմեղ ոգի, որդին անմարմին՝ սիրո, կարոտի զգացմունքով լեցուն և... մայրը սթափվի, էլ չսարսափի ու սիրի նրան ողջ զավակի պես:
Փա՛ռք Անահիտին,
Փա՛ռք Սթափությանը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:34:15 
ՁՈՆ ԱՐԱՅԻՆ


Լույսը մարդու մեջ՝ Ցոլքն է Արայի: ԵՎ այդ լույսն իմ մեջ ժխտում է մութի խորհուրդը մռայլ և Աշխարհը բացում այնպես, ինչպես կա: Բյուր հրաշալիքներ պայծառ ու վսեմ իմ շուրջն են խաղում, ինձ հետ են խաղում: Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ, ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում և հասնում մինչև հենց Ինքը՝ Արա՛ն: Ապա փարվում եմ Արայի կրծքին ու ձուլվում նրան: Իմ Արարիչն է նա, իմ հայելին է նա. ես ինձ եմ տեսնում նրա պատկերում: Նա ինձ է նման: Բայց նա նման է նաև բոլորին: ԵՎ բոլորի նման բնական է նա: Ես զգում եմ նրա զարկերը սրտի: Ես նրա կրծքի ջերմությունն եմ զգում: ԵՎ նա հենց իմ մեջ արարում է ինձ:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Արարումին:
Արդյո՞ք արարումը ստեղծումն է նորի: Բա էլ ի՞նչն է իմ մեջ արարում Արա՛ն: Թե ես արդեն կամ՝ նա ինձ չի ստեղծում: Իսկ թե ստեղծում է՝ ուրեմն չկամ: Թե ես կամ, և Արա՛ն արարում է ինձ՝ իմ լինելիության հաստատումն է դա: Իսկ թե Արա՛ն նոր է ինձ ստեղծում՝ իմ լինելիությունն է ժխտվում դրանով: ՈՒրեմն Արարումը Ստեղծում չէ երբեք: ՈՒրեմն դրանք ժխտում են իրար: Որտեղ կա Ստեղծում՝ Արարում չկա: Էլ ի՞նչ Արարում, եթե ամեն ինչ նոր է ստեղծվելու: ՈՒրեմն հաստատ ոչ մի բան չկա՞: ԵՎ ընդհանրապե՞ս ոչինչ չկա: Ամենը պահի առկայությո՞ւն են լոկ: ՈՒրեմն Բնությունն է՞լ պատրանք է միայն, և ընդհանրապես Բնություն չկա՞: ՈՒրեմն հենց Ինքը՝ Արա՛ն է՞լ չկա: Բա էլ ինչը կա: Միայն Ոչի՞նչը կա: Ինչպե՞ս կարող է Ոչինչը լինել: Ոչինչը չկա, Ամենը կան: Կա Արարիչը՝ Բացարձակ Արա՛ն, կա Բնությունը՝ Հաստատուն Որակ: Արարիչը կա, Բնությունը կա. բայց Արարիչը նորը չի ստեղծում այդ Բնության մեջ: ՈՒրեմն Բնությունը իրո՞ք կատարյալ է: ԵՎ ոչ մի պակաս կամ ավել որակ նա չունի՞ իր մեջ: Ես էլ մի որակ՝ կատարյա՞լ եմ ես: ՈՒրեմն Արա՛ն ի՞նչ է արարում, և Արարչագործությունն ի՞նչ է, վերջապես: Արարչագործությունը՝ է կատարյալ Բնության կատարյալ որակների անվերջ նորոգում: Բնության մասերն իրենց որակները միշտ նորոգելով են հավերժության մեջ պահպանում իրենց: ԵՎ Արարիչը հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով Որակը նրանց:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Որակին:
Հետաքրքիր է՝ իրո՞ք իմ որակն այդքան անհրաժեշտ է Բնությանը, որ Արա՛ն անվերջ նորոգում է այն: Ես իմ որակով Բնությո՞ւնն եմ լցնում: ԵՎ Բնությունն առանց ինձ թերի՞ կլիներ: Հակառակ դեպքում ինչո՞ւ է Արա՛ն ինձանով զբաղվում: ՈՒրեմն Բնության մեջ բնական Որա՞կ է ամեն մի Տեսակ և Բնությունն իրենո՞վ է լցնում: Այդքան բազմազան ու անթիվ Տեսակներ... բոլո՞րն են Բնությանն անհրաժեշտ, արդյոք: Թե նույնություն են որակները նրանց, էլ բազմազանությունն ո՞ւմ է հարկավոր և էլ ի՞նչ բազմազանություն: ՈՒրեմն բացարձակ նույնություն չկա: ԵՎ ամեն Տեսակ հատուկ Որակի կրողն է միայն: Ամեն մի Տեսակ իր առանձնահատուկ Որակը ունի և պետք է Բնությանը հենց այդ Որակով: ԵՎ Որակների այդ բազմազանությունն է արարում Արա՛ն և արարում է հենց այդ Որակները կրող Տեսակների մեջ: ԵՎ իսկապես՝ Արա՛ն ինչպե՞ս ինձ կարարի ինձանից դուրս: Թե իմ որակն է նորոգում Արա՛ն, ապա իմ որակի կրողն եմ հենց ես: ՈՒրեմն իմ արարումը իմ մեջ է լինում: ՈՒրեմն Արարչագործությունը վերացական չէ: Արա՛ն արարում է ամեն մի Որակ հենց այդ որակը կրողի ներսում և այդ Որակին համապատասխան Բնատեղի մեջ:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Բնատեղին:
Հետաքրքիր է՝ ես որպես որակ իմ Բնատեղն ունե՞մ, թե՞ ես եմ որոշում իմ տեղն Աշխարհում: Ինչպե՞ս կլինի: Ինչ է, Բնության հարաբերությունները ե՞ս եմ որոշում, ե՞ս եմ որոշում իմ դերը այնտեղ, ե՞ս եմ որոշում իմ տեղն արարման և ե՞ս եմ իշխում Արայի վրա: Բնությունից դո՞ւրս եմ ես, պատահակա՞ն եմ ես: ԵՎ ամե՞նն են պատահական: Էլ ի՞նչ Բնություն, էլ ի՞նչ բնական հաստատուն որակ: Թե բնական որակ եմ ես՝ իմ հաստատուն Բնատեղն ունեմ: Հենց այդ տեղում ես իմ դերն ունեմ: Հենց այդ տեղում էլ ինձ զգում է Արա՛ն ու միշտ արարում: Այս Երկրի վրա ամեն մի անհատ, ամեն մի Տեսակ իր հաստատուն Բնատեղն ունի՝ իր արմատն ունի որոշյալ տեղում: ԵՎ ամեն Տեսակ իր Բնատեղում է իր դերը կատարում: Ամեն մի Տեսակ հարազատ Որակն է իր Բնատեղի: Բնատեղից դուրս նա արմատ չունի, նա դեր էլ չունի: Օտար Բնատեղն էլ անհարազատ արմատին սնունդ չի տալիս: Էլ նրան ինչպե՞ս Արա՛ն արարի: Ամեն Տեսակին իր Բնատեղում է Արա՛ն արարում, քանզի հենց այնտեղ է Արա՛ն զգում նրան իր հատուկ նյարդով:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Նյարդին:
Արան արարում է ինձ: Իսկ ե՞ս: Իմ արարմանը ես չե՞մ մասնակցում: Ես Արային չե՞մ հարաբերվում: Ինչպե՞ս Արա՛ն կարող է ինձ զգալ, եթե ես ինքս չեմ զգում նրան: Թե իմ մարմնի մեջ մի մաս ինձ չզգա, ես ինչպե՞ս նրան զգամ: Թե ես էլ չզգամ իմ Արարիչին, նա ինչպե՞ս ինձ զգա և ինչպե՞ս նորոգի որակները իմ: ՈՒրեմն Արարչագործությունը իմ զգացողության շնորհի՞վ է լինում: Ինչո՞ւ չէ: Թե Բնությունը կենդանի ամբողջություն է՝ նա էլ ինձ նման իր նյարդերն ունի, ունի նյարդային ամբողջ համակարգ, որով կապված է իր Որակներին: ԵՎ նյարդային Համակարգը այդ՝ Արայի կամքի, Զորության, Մտքի... արարող ՈՒժն է բոլոր բնական մասերի վրա: ԵՎ ամեն մի նյարդ կապված է միայն մի Տեսակի հետ. ամեն մի Տեսակ ի՜ր նյարդը ունի: ԵՎ հենց ի՜ր նյարդով է նա զգում Արային, և նույն նյարդով է Արա՛ն զգում նրան ու կառավարում: Տեսակը չի կարող իր նյարդը փոխել, նյարդն էլ երբեք Տեսակ չի փոխում: Եթե Տեսակը իր նյարդը չզգա, ինչպե՞ս կարող է նա զգալ Արային, և ինչպե՞ս կարող է Արա՛ն զգալ նրան: ԵՎ այդ Տեսակը զրկվում է արդեն իր արարումից, և որպես Որակ տկարանում է նա: Նա պետք է բուժվի: Արային կապվել ուրիշի նյարդով երբեք չի լինի: Տեսակը պիտի իր Որակը զգա իր Բնատեղում ու ի՜ր նյարդը զգա և հենց այդ նյարդով կապվի Արային: Դա է բնական: Ապրել բնական, նշանակում է՝ ապրել Արայով: ԵՎ բնականով ապրող Տեսակին միշտ զգում է Արա՛ն ու միշտ նորոգում Որակը նրա. թե հիվանդ է՝ բուժում է նրան, թե տկար է՝ ուժ է ներարկում, թե վհատ է՝ կենաց ջերմությամբ սնում է նրան... և այդպես անվերջ արարչագործությամբ բացարձակությունն է հաստատում նրա:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Բնականին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:33:34 
ՁՈՆ ԲԱՑԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ


Ես՝ զգացական բացարձակություն, իմ զգացողությամբ Բացարձակն եմ զգում. զգում եմ Բնության էությունը ես, հասնում Արարչին նույն զգացողությամբ: Բացարձակը միայն կարելի է զգալ. այն ճանաչել երբեք չի լինի: Իմ դատողությունը հասու է միայն երևույթներին: Իսկ էությունը մենաշնորհն է լոկ իմ զգացողության: Քանզի էությունն է զգում Էությունը, և բացարձակն է Բացարձակը զգում: ԵՎ որքան առավել եմ Բացարձակը զգում, այնքան առավել եմ հավատում նրան: Իսկ թե Բացարձակը փորձեմ ճանաչել, իմ բանականությամբ քննարկել նրան, ես կկտրվեմ հոգով նրանից, ես կկասկածեմ և՜ ինձ, և՜ նրան ու կխճճվեմ կեղծ ուսմունքների անհեթեթության մեջ:
Փա՛ռք Բացարձակությանը,
Մո՜ւժ Անհեթեթությանը:
Էս ի՞նչ են դարձրել մարդուն: Մարդն ապրում է մի ամբողջ կյանք և մի ամբողջ կյանք ներում է խնդրում ինչ-որ մի աստծուց՝ իր կատարած կամ չկատարած մեղքերի համար: Մարդը մշտապես մեղքե՞ր է գործում և դեռ մշտապես ներո՞ւմ է խնդրում, ինչ է՝ ձեռ է՞ առնում աստծուն: Եթե նա զգում է որ մեղք է գործում, թող էլ չգործի: Թե մեղք չի գործել, էլ ինչո՞ւ է նա ներում խնդրում: Ինչ է, մարդ մեղավոր է դեռ չծնվա՞ծ: Ո՞րն է նրա մեղքը: ԵՎ ինչո՞ւ նա ամբողջ իր կյանքում մեղքեր է զղջում, ներում աղերսում, որ Դրախտի Արքան գթառատ լինի ու փրկի հոգին: ԵՎ չես հասկանում՝ Աստվա՞ծն է Արքա, թե՞ Արքան՝ Աստված: Թե Աստվածն է Արքա՝ Արարիչն է նա, և ինքն է իրենից արարել ինձ: Իսկ թե Արքան է ինքնակոչ Աստված՝ նվաճող է նա, դաժան տիրակալ՝ Չարի Վիշապի կողմից հաստատված՝ ազգեր գերելու, լափելու համար: ԵՎ ի՞նչ է ուզում: Որ ես չլինե՞մ: Ես մեղավոր եմ միայն այն բանում, որ կա՞մ աշխարհում: Ինչպե՞ս չլինեմ, երբ կամ, երբ ինձ Արարիչն է արարել և արարել է հենց իր պես բացարձակ: ԵՎ թե բնական է Արարիչը իմ, բնական եմ և ես: ԵՎ Բնությունն ինձանով է հաստատում իրեն:
Փա՛ռք Բացարձակությանը,
Փա՛ռք Բնությանը:
Ես և Բնությունը... Ես եմ Բնությունը: Ես՝ Բնության բնական որակ, ես լրացնում եմ Բնությունն ինձնով: Բնությունն ինչպե՞ս կապրի առանց ինձ: Թե ես չլինեմ, թե սեր չլինի, Արև չլինի ու երգ չլինի՝ էլ ի՞նչ Բնություն: Թե՞ կարծում ենք մենք, թե սերը միայն մարդուն է հատուկ: Թե սերը զգացմունք է՝ զգացական որակ, ապա կենդանին ու բույսն էլ սեր ունեն: Սերը հատուկ է կենդանի մարմնին: Իսկ Բնությո՞ւնը: Արդյո՞ք կենդանի մի մարմին չէ նա: Չէ՞ որ անկենդան ամբողջության մեջ կենդանի որակ չի լինի երբեք: Ես Բնության մեջ կամ և կամ ես երգով, զգացմունքով, սերով... Է՛, թե կենդանի չէ մեր Բնությունը, էլ ինչպե՞ս է, որ սեր կա նրա մեջ: Սերը միայն հոգուն է հատուկ: ԵՎ հոգին կա հենց մեր Բնության մեջ: Ո՞րտեղից, ինչպե՞ս: ՈՒրեմն Բնությունն էլ հոգի ունի, ունի զգացմունք և միտք ունի: ՈՒրեմն Բնությունը մի ամբողջություն է՝ գուցե ինձ նման, կամ էլ ուրիշ կերպ: Բայց նա ինձ նման մտածել գիտի, գիտի ինձ նման սիրել ու թախծել: Կենդանի Ամբողջություն է Բնությունը մեր, Անսահման, Բացարձակ Ամբողջություն է նա: ԵՎ թե Բնությունը կենդանի մարմին է - զգացական է նա, ուրեմն նաև Արարող է նա:
Փա՛ռք Բացարձակությանը,
Փա՛ռք Արարողին:
Արարող Բնությունը Ինչ չէ, այլ Ով է: Նա Աստվածություն է: ՈՒրեմն Աստվածությունը ինձանից դուրս չէ: Նա իմ Ամբողջությունն է, իսկ ես՝ նրա մեջ բնական որակ: ԵՎ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Աստվածությունը զգում մեզ բոլորիս ու կառավարում: Ինչ կա որ: Թե Աստվածությունը իմ Ամբողջությունն է, ես իմ էությամբ նման եմ նրան: Ես էլ՝ բնական մի ամբողջություն, արարչական զորությամբ օծված, ես՝ Անսահման Աստվածության մեջ աստվածություն սահմանափակ: Իմ բջիջների ամբողջություն եմ ես և արարող բնություն նրանց համար: Ամեն բջիջին կապված եմ նյարդով: Ամեն մի բջիջ իր նյարդով է զգում ինձ, և այդ նույն նյարդով ես զգում եմ նրան ու կառավարում: Ես էլ մի բջիջ Աստվածության մեջ, ես էլ իմ նյարդով կապված եմ նրան: ՈՒ թե ես զգում եմ Աստվածությունը իմ, նա էլ ինձ է զգում և կառավարում: Աստվածությունը միաժամանակ իր բոլոր կենդանի որակներին է զգում: Իսկ կենդանի Աստվածության մեջ ամենը կան որպես կենդանի, զգացական որակ. և Հողագունդը իմ:
Փա՛ռք Բացարձակությանը,
Փա՛ռք Հողագնդին:
Հողագունդը մեր՝ կենդանի բջիջ, Մեծ Ամբողջության մաս է բնական: Զգացողություն ունի մեր Երկիրը, ունի մայրական քնքշանք ու նազանք: Երկիրը Հող է՝ Մայր է ծննդկան: Նա իր արգանդում Արարչի ցանած սերմերն է սնում: Մայրության տենչով, երկունքի ցավով գալարվում է նա և ապա ծնում բազում զավակներ: Թե՜ ծառ, թե՜ ծաղիկ, թե՜ մարդ, թե՜ գազան զավակն են Հողի, իսկ Հողը՝ նրանց Մայրը սիրասուն:
Ինչպես ամեն մայր, Հողն էլ է սիրում գգվանք, գուրգուրանք, ժպիտ ու խնամք: Թե ես հարազատ զավակն եմ Հողի, թե զգում եմ արմատն իմ այդ Հողի կրծքում, թե պաշտում եմ նրա մայրությունը ես, թե պաշտպանում եմ օտար պղծումից և ակնածանքով խնամում նրան, նա բազում բարիք իր կրծքից հանում, ինձ է պարգևում: Իսկ թե ես իմ անբարո վարքով Հողի մայրական մարմինը պղծեմ, թե լլկեմ նրա հոգին նվիրյալ ու չպաշտպանեմ օտար պղծումից՝ Հողը կամլանա, ու կցամաքեն ստինքները նրա: Նա կխռովի, ցավից կոռնա ու... թող մարդն իմանա, որ Տեր չէ Հողին՝ ինքն է պատկանում այս Հողագնդին: ԵՎ պատկանում է Հողի այն մասին, ուր արմատն է իր: ԵՎ թե մարդը Բնության մեջ կա, նշանակում է՝ նա պիտի լինի, անհրաժեշտ է նա Բնության համար և անհրաժեշտ է հենց Երկրի վրա: Էլ Հողից հեռու ի՞նչ Արքայություն, ի՞նչ Դժոխք, ի՞նչ Դրախտ՝ սարսափ տարածող անհեթեթ հեքիաթ: Հողի վրա է մարդ: ԵՎ Հողի վրա միայն կարող է զգալ բացարձակությունը իր, զգալ և հավատալ...
Փա՛ռք Բացարձակությանը,
Փա՛ռք Հավատքին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:32:28 
ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ


Ձ Ո Ն Ա Ր Ա Ն


Տիեզերական Գարնան խորհուրդ է Վահագնը /Դրական Էներգիա/: Տիեզերական Ձմռան խորհուրդն է Յահվահը /Բացասական Էներգիա/: Վաղուց արդեն Ձմեռն է իշխում Տիեզերքում: ԵՎ Երկրի վրա Քրիստոնեությունն ու Մահմեդականությունը պարզապես Յահվահականության արտահայտությունն են մարդկանց մեջ:
Արդեն Գարնան հաղթարշավն է սկսվել Տիեզերքում: ԵՎ Վահագնը իր ամբողջ Զորությամբ արշավում է Երկրի վրա: Իսկ Երկրի վրա Քրիստոնեությունն ու Մահմեդականությունը դեռ պայքարում են Յահվահականությունը պահպանելու համար մարդկանց հոգիների մեջ:
Բայց Տիեզերական Գարնան հաղթարշավը կանգնեցնել չի լինի: Դա բնական ընթացք է: Այն Վահագնի Զորությամբ արդեն արտահայտվում է Երկրի վրա: ԵՎ Արիների ջերմացող հոգիներից Ձոներ են թևածում դեպի երկինք...

ՁՈՆ ՀԱՎԱՏՔԻՆ

Կյանքը զգացում է, զգացումը՝ հավատ: Հավատը իմ մեջ է, այլ ոչ՝ ինձնից դուրս: ԵՎ որքան շատ եմ ես զգում ինքս ինձ, այդքան շատ եմ հավատում և այդքան շատ՝ ապրում: ԵՎ թե փորձում եմ Գերագույնը զգալ, ապա Գերագույնը իմ մեջ է դարձյալ: Դա ծագումն է իմ, իմ Ցեղը Արի, Արմատն իմ Ծառի... Ես զգում եմ այդ բոլորն իմ էության մեջ: ԵՎ այդ զգացողությունն է իմ մեջ վերածնել Հավատքն իմ նախնյաց՝ Հավատքն Արևորդյաց որպես նորոգ ՈՒխտ Արորդյաց:
Ծագումի հավատ է Արորդյաց Հավատքը, զորության հավատ է, բնական հավատ է, բնականի հավատ է Արորդյաց Հավատքը: Այն տիեզերական խորություն ունի: Այն մինչև Արևը կարող է հասնել՝ Վահագնի հետ ողջագուրվելու: Այն մինչ Բացարձակը կարող է թռչել՝ փարվելու համար հենց Ինքն Արային: Այն մինչ Երկրի ընդերք կգնա՝ Մայր Հողի մեջ իմ արմատն զգալու: ԵՎ այն կարող է դարեր թևածել՝ ճանաչելու համար իմ ծագումն Արի:
Փա՛ռք Հավատքին,
Փա՛ռք Ծագումին:
Օ՛հ, մի՞թե կա դրանից ավելի մեծ հավատ, քան զգալ հարազատ Հորը՝ հավատալ նրան, ով ինքն է իմ մեջ արարել իրեն: Իմ Հայրն ինձ համար ուժն է Բնության, Արի ծագումի հաստատումն իմ մեջ, արարիչն ուժի, կորովի, հույսի, երջանկաբեր պաշտպանության և ամենայն աստվածության: ԵՎ Հորս ձեռքերն են ինձ վեր բարձրացնում: Ես բարձրանում եմ վե՛ր, վե՛ր, վե՛ր... Հազարամյակներ են սահում իմ կողքով: ԵՎ հազարամյակների խորության միջից դիմացս են ելնում Նախնիները իմ: Ազգիս Նախնյաց Ոգիները Սուրբ՝ անհամար, անվերջ: Դեպի հավերժություն են իմ Նախնիք ձգվում, մինչև Արարիչ: ԵՎ հավերժության մեջ են արարել նրանք ինձ: ՈՒրեմն ես էլ հավերժից եմ գալիս, Արարչից եմ գալիս, և իմ մեջ էլ հավերժության բույրը կա: Ես Արորդի եմ, ես աստվածամարդ եմ, և Արարիչն ինքն է արարել ինձ իմ նախնիների մեջ հենց Արարատում:
Փա՛ռք Հավատքին,
Փա՛ռք Արարատին:
Արին իր Բնօրրանում... Բնության պես վայրի, Բնության պես զորեղ ու համով... ԵՎ կարծես հենց հողից է բուսել, և խոր արմատներն են պահում նրան կանգուն: Իսկ ինչո՞ւ չէ: Չէ՞ որ ամեն հող չի կարող լինել Բնօրրան ինձ համար: Ես Արարատի ծիլն եմ բնական, ուստի ես այստեղ խոր արմատ ունեմ: ԵՎ ես զգում եմ իմ արմատն այս հողում:
Ես կանգնած եմ իմ հոր ուսերին, նա՝ ի՜ր հոր, նա՝ ի՜ր հոր... և այդպես անվերջ: Ես զորավոր եմ իմ արմատով: ԵՎ վա՛յ ինձ, եթե ես հանկարծ պոկվեմ իմ հոր ուսերից: Ես կկտրվեմ իմ բուն արմատից և իր արմատից կկտրեմ նաև ինձանից սերվող գալիք սերնդին: Չէ՞ որ իմ ուսերին էլ իմ որդին է կանգնելու, նրա ուսերին՝ նրա որդին... Նրանց ծանրությունից ես էլ եմ խրվելու Մայր Հողի մեջ, ուր իմ բազմասերունդ հայրերն են արդեն: ԵՎ քանի դեռ ես ամուր եմ կանգնած իմ հոր ուսերին, բացարձակ եմ ես ու հավերժ կանգուն: Հենց դրանով է Մայր Արարատը Բնօրրան ինձ համար, և հենց դրանով է կոչվում Արարատ, որ Արի արմատն է պահում իր կրծքում: Արարատում է իմ Արի Ցեղի Արմատը և... իմ: ԵՎ Արարատում է Արևշող Վահագնը իր Աստվածային Զորությամբ իմ արմատը սնում:
Փա՛ռք Հավատքին,
Փա՛ռք Վահագնին:
Կարելի՞ է, արդյոք, նայել Արեգին: Այո, կարելի է, եթե հավատում ես, եթե զգում ես: ԵՎ ես նայում եմ... Իմ աչքերի մեջ Արեգի ցոլքն է փայլում, ճաճանչները փունջ-փունջ գալիս են ու մխրճվում աչքերիս մեջ ու չեն անդրադառնում, մնում են այնտեղ, կուտակվում այնտեղ:
ԵՎ վերանում է Արեգը որպես գունդ: Լույսի, ջերմության մի հրավառություն է, որ գալիս է հեռվից՝ տիեզերական անհունությունից: ԵՎ այդ հավերժությունից մի հրեղեն կերպար՝ բոց մորուքով, հուր աչքերով՝ մոտենում է ինձ: Հրա՞շք է դա: Ոչ, ես չեմ հավատում հրաշքների, բայց հավատում եմ բնականին, բնական զորությանը: ԵՎ այդ Զորությունը Արեգի տեսքով մոտենում է ինձ: ՈՒ կանգնում է իմ դիմաց Արևշող Վահագնը: Փարվում ենք իրար Վահագն ու ես, որպես հավերժից եկող հավերժական հարազատներ: ԵՎ Վահագն իր աստվածային լույսով ու ջերմությամբ սնում է ինձ:
Մի զորավոր հրավառություն է բռնկվում իմ մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության: Աստվածային զորություն է կուտակվում իմ մեջ: ԵՎ ես ինքս սարսափում եմ իմ զորությունից:
Փա՛ռք Հավատքին, Փա՛ռք Զորությանը:
Աշխարհը մահվան Կրոններից պարտված, կյանքից հուսահատ, չարացած իր դեմ, մեծազոր Մահի փառքն է գովերգում, տաճարներ շինում, աղոթում, պաշտում Չարիի ստեղծած մահաբեր Աստծուն: ԵՎ մարդիկ այսօր մահից սարսափած, հենց մահի մեջ են փրկություն գտնում: Իսկ Մահվան Կրոնքին Վիշապն է հսկում: Անկուշտ իրանով Երկիրն օղակել, լափում է Ազգեր, Ցեղեր կործանում, սարսափ ու ավեր աշխարհում սփռում: ԵՎ Ազգեր թմրած, մահը երգելով, Վիշապի երախն են գնում մեռնելու: ԵՎ չեն հանդուրժում, թե մեկը չուզի կեր դառնալ նրան:
Է՛հ, ի՞նչ փույթ, Թե Մահի զորության երկրպագուները հանդիսավոր խոնարհությամբ մահաբեր Վիշապի փառքն են գովերգում: Ես չեմ ընդունում Վիշապի գերազանցությունը: Ես Վահագնի մոտից եմ գալիս, Վահագնի հուրն ու զորությունն եմ բերում, Վահագն է օծել իմ թուր-կեծակին, խաչ-պատերազմին կապել իմ բազկին: Ես գալիս եմ Վիշապին հաղթելու: Վիշապաքաղ եմ ես և աշխարհը պիտի մաքրեմ նրանից:
Թող որ մեծադղորդ պատերազմ լինի, թող սառցալեռները շիկանան, հալչեն, թող մինչև Երկինք ջուրը բարձրանա և ապա թափով Երկիրը ողողի, և Ջրհեղեղի տակ կորչեն Վիշապը և նրա երկրպագուները:
Հետո կկանգնեմ ազատն Արարատում, կնայեմ աշխարհի հանդարտված ջրին, դառը կժպտամ և ապա ձեռքերս դեպ Երկինք պարզած, կբացականչեմ.
- Ների՜ր ինձ, Ո՛վ, Հայր Արա՛, ների՜ր քո որդուն... պարզապես իմ զորությունը շատ շատ էր այս փոքրիկ հողագնդի համար:
Փա՛ռք Արորդյաց Հավատքին,
Փա՛ռք Արորդիներին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:31:29 
ժզ. ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՐՆԱՆ


1. Գարունը հավերժական ամեն մի արարումի նորոգումն է, վերածնունդն է ժամանակի մեջ: Գարունը հավերժության մեջ բնական մի նոր պարբերության սկիզբ է:
2. Գարունը կյանքի նորոգումն է ձմեռից՝ հարաբերական մահից հետո:
3. Ձմեռն է պարբերության ավարտը, երբ Երկրի վրա պակասում է արևային դրական հուրը՝ էներգիան:
4. ԵՎ ձմռանը դրական հուր կրող ծիրանին սառչում է, ցամաքում, կծկվում և դառնում է անպաշտպան ձմեռվա խստաշունչ տարերքի հալածանքներից: Բայց ձմեռից հետո գալիս է գարուն:
5. Ի՞նչ ուժ կարող է արգելել գարնան գալուն - և ոչ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է:
6. ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանի ծաղկելուն - և ոչ մի ուժ. միևնույն է, ծիրանին ծաղկելու է:
7. Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենք ուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվա շնորհած բոլոր արհեստական ՙպաշտպանիչ՚ միջոցներից՝ դեն ենք գցում վառարանը, վերարկուն...
8. Ծիրանին ինքը չի որոշում՝ ծաղկել, թե ոչ: Մենք էլ ինքներս չենք որոշում՝ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թե ոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ:
9. Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը: Երկրի վրա այն արտահայտվում է Տիեզերական Հուրի՝ Դրական Էներգիայի, առավել կուտակումով: Երկրի վրա արդեն խիստ արտահայտվում են մոտալուտ Տիեզերական Գարնան նախանշանները՝ բարձրանում է Երկրի ջերմությունը, սկսում են հալչել բևեռային սառցալեռները:
10. Ի՞նչ ուժ կարող է արգելել Տիեզերական Գարնան հաղթարշավին, ի՞նչ ուժ կարող է արգելել Վահագնի Ծնունդին, որպես Տիեզերական՝ Դրական Հուրի Խորհուրդ - և ոչ մի ուժ. միևնույն է, Գարունը գալու է և Վահագնը ծնվելու է:
11. ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի արարող Տեսակի՝ Արիների ՙծաղկելուն՚ Տիեզերական Գարնանը - և ոչ մի ուժ. միևնույն է, Արիները ՙծաղկելու են՚:
12. ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենք դեն ենք նետելու 2 - 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան կողմից հաստատված բոլոր արհեստական միջոցները:
13. Տիեզերական Ձմռանը դրական հուր կրող Արի Ցեղը սառել էր, տկարացել և Ձմռան ամենադաժան հարվածներից կծկվել:
14. Ցեղը մի բնական օրգանիզմ է, որի օրգանական մասերն են Ազգերը: Ազգն էլ իր հերթին մի օրգանիզմ է, որի օրգանական մասերն են ազգային անհատները:
15. Տիեզերական Ձմռանը ցրտահարվում էին Արի Ազգերի անհատներ. նրանք այլևս չէին զգում իրենց ազգային օրգանիզմը, օտարվում էին Ազգից և անպաշտպան ընկնում էին Ձմռան տարերքի բացարձակ ազդեցության տակ: Այնպես, ինչպես մարդու ցրտահարված օրգանական մասն այլևս չի զգում մարդու օրգանիզմը և օտարվում է այդ օրգանիզմից:
16. ԵՎ Ժողովուրդը հենց ազգային օրգանիզմից օտարված անհատների ժողովածու է:
17. Ժողովուրդը, որպես ազգային օրգանիզմից օտարված անհատների արհեստական ժողովածու, ինքն իրեն կառավարել չի կարող: ԵՎ Ժողովուրդները ապավինում են իրենցից դուրս գերակա զորություններին:
18. Իսկ իրենցից դուրս այդ գերակա զորությունները փաստորեն Բացասական /հողի/ Էներգիայի՝ Յահվահականության արտահայտություններ են:
19. Հենց Յահվահականությունը հաստատվեց Ժողովուրդների կյանքում, ստեղծելով նրանց համար բազմապիսի արհեստական երևույթներ և կառույցներ՝ հակամարտող կրոններ, հակամարտողփիլիսոփայական ուղղություններ, հակամարտող գաղափարախոսություններ, հակամարտող պետական կառույցներ...
20. ԵՎ Յահվահականությունը մշտապես հակամարտության և ահաբեկման մեջ էր պահում ժողովուրդներին:
21. ԵՎ Արի անհատները պարզապես իրենց վրա էին կրում Յահվահականության ներգործությունը բոլոր ասպարեզներում: Նրանք ապրում էին ոչ իրենց կյանքով, ուստի և նրանք ոչ թե ապրում էին, այլ՝ գոյատևում:
22. Բայց և այնպես Ձմեռից հետո գալիս է Գարուն: ԵՎ Գարունը մոտենում է: Գարունը հարձակվում է, Ձմեռը դիմադրում է: ԵՎ մարդկությունը շփոթվել է Բնության այդ ներքին հակամարտության մեջ:
23. Տիեզերական՝ Դրական Հուրը ավելի ու ավելի է շատանում Երկրի վրա: Ձմեռը, կատաղի դիմադրելով, այնուամենայնիվ, գնում է դեպի մահ: ԵՎ Բնությունն ինքը նախապատրաստում է Արի Ցեղի ՙծաղկումը՚:
24. ԵՎ Բնությունն ինքը հենց մեզ համար բացահայտում է Յահվահականության ամբողջ սնանկությունն ու ոչ կենսունակությունը Արիների կյանքում:
25. Ցրտահարված Արի անհատներն արդեն աստիճանաբար ՙետ են գալիս՚ և սկսում են զգալ իրենց ազգային օրգանիզմը:
26. ԵՎ զգալով իրենց ազգային օրգանիզմը, անհատները կենդանանում են որպես այդ օրգանիզմի բնական օրգանական մաս և հեռանում են Ժողովրդից:
27. ԵՎ մեռնելու է Ժողովուրդը՝ վերածնելու և ծաղկեցնելու համար Ազգը:
28. Մեռնելու է Յահվահականությունը Արիների մեջ, իր հետ տանելով իր բոլոր արհեստական միջոցներն ու կառույցները:
29. Մեռնելու են դրանք բոլորը՝ կրոններ, գաղափարախոսություններ, ժողովրդավարական և բռնատիրական պետական կառույցներ... և մնալու են միայն Ազգերը, որպես բնական որակական ամբողջություններ իրենց Ցեղի օրգանիզմի մեջ: ԵՎ Ազգերն իրենց բնական կառույցներն ու հարաբերություններն են հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարունի պահանջն է:
30. Գալիս է Տիեզերական Գարունը, ծնվելու է Հուր-Աստված Վահագնը, և Արի Ցեղը ծաղկելու է իր Ազգերի բազմերանգությամբ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:30:41 
ժե. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԱԶԻ Երազը հոգեկան որակ է: ԵՎ մենք երազում ենք միայն այն ժամանակ, երբ ամփոփվում ենք ինքներս մեր մեջ, երբ ամբողջությամբ մտնում ենք մեր հոգեկան աշքարհը: ԵՎ մեր հոգով մենք հարաբերվում ենք ամենաբազմազան երևույթների, վիճակների հետ:
2. Հոգեկան այդ որակն ամենազորավոր կերպով արտահայտվում է քնած ժամանակ, երբ մեր բոլոր զգայարաններն այլևս չեն ընդունում արտաքին որևէ ազդակ, մեր հոգին լիակատար ազատություն է ստանում, դառնում է ինքնիշխան և հնարավորություն է ձեռք բերում մտնելու ամենաբազմազան հարաբերությունների մեջ:
3. Մեր հոգին հաղորդակցվում է իր նման հոգիների հետ, հարաբերվում է մահացած հարազատների ոգիների հետ, բնական այլևայլ երևույթների հետ:
4. ԵՎ եթե մենք կարողանանք զգալ երազը, ճիշտ հասկանալ երազի իրական խորհուրդը, ապա մենք շատ և շատ գեղեցիկ բաներ կանենք կյանքում, որ չենք անում, շատ-շատ սխալներից կխուսափենք, որ չենք խուսափում:
5. Հարազատների փոխադարձ զգացողությունը արտահայտվում է նրանց հոգեկան փոխադարձ հարաբերությամբ: ԵՎ մահից հետո էլ մեր հարազատի էությունը շարունակում է զգալ, մտածել, շարժվել: ԵՎ նա շարունակում է զգալ և հարաբերվել իր ողջ հարազատների հետ:
6. Մենք մեր հարազատ ոգիների հետ հարաբերվում ենք միայն հոգեկան ամփոփվածության միջոցով, քանի որ միայն հոգին է ոգուն զգում, հոգին է ոգուն միանում:
7. ԵՎ մենք մեր հարազատ ոգիների հետ անմիջական և իրական հարաբերությունների մեջ մտնում ենք առավելապես քնած ժամանակ՝ երազում:
8. ԵՎ երբեք պատահական չէ մեր հարազատ ոգիների անմիջական հարաբերությունը մեզ հետ. նրանք մշտապես շրջապատում են մեզ. նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ լսում են, ամեն ինչ զգում են. նրանք մեզ էլ են տեսնում, մեզ էլ են զգում:
9. Նրանք զգում են մեր հոգեկան վիճակները, ապրումները. նրանք հետևում են մեր կյանքին, մեր հարաբերություններին. նրանք շատ-շատ բաներ են զգում, որ կատարվում են մեր շուրջը կամ մեր մեջ:
10. ԵՎ հարազատ ոգիները այցելում են մեզ երազի մեջ զգուշացնելու, խրախուսելու, մխիթարելու, նախատելու, զորացնելու... ԵՎ եթե մենք կարողանանք զգալ մեր հարազատ ոգիներին, ապա շատ-շատ հնարավոր սխալներից կարող ենք խուսափել:
11. Բարի մարդը բարի ոգի է դառնում, չար մարդը՝ չար ոգի, իսկ հայրը միշտ էլ հայր է մնում: ԵՎ երբեք հոր ոգին չի կարող չարիք բերել իր հարազատ որդուն: Իրականում չարիքը գալիս է ոչ թե հոր ոգու այցելությունից որդու երազում, այլ՝ նրան չզգալուց և չհասկանալուց:
12. Շատ հաճախ հոր ոգին կանխազգալով իր որդուն սպասվող որևէ վտանգ, հենց որդուն պաշտպանելու նպատակով այցելում է նրան և զգուշացնում վտանգի մասին:
13. Հոր ոգին գիշերային այցելությամբ շատ հաճախ պարզապես զգուշացնում է որդուն հնարավոր սխալներից, հովանավորում է, խրախուսում, ինչպես նաև նախատում է վատ արարքների համար... Հաճախ նա հիշեցնում է որդուն նրա ծագումը, փորձում նրան կապել իր տոհմին, պահանջում է պատասխանատվություն զգալ ընտանիքի, տոհմի, ազգի համար...
14. Չգիտես ինչու, մարդիկ մահ են գուշակում մահացած երեխայի ոգու այցելությունից հոր կամ մոր երազում: Իրականում երեխայի ոգին որևէ մահաշունչ խորհուրդ չի բերում իր հարազատ ընտանիք. նա պարզապես հայտնվում է հոր կամ մոր երազում հիշեցնելու, որ ինքը կա, որ ինքը նույնպես երեխա է, որ ինքը նույնպես կարոտ ունի, որ ինքը նույնպես հայր ու մայր է ուզում. նա ուզում է, որ իրեն չմոռանան, որ իրեն էլ սիրեն: Բայց չզգալով երեխայի ոգուն, որքա՛ն վիշտ են պատճառում նրան հարազատ հայրն ու մայրը:
15. Թեև Աստվածները հովանավորում են մեզ, բայց մեր անմիջական խնամողները մեր ծնողներն են՝ հայրը, մայրը, պապը, տատը... Նրանք են, որ մշտապես շրջապատում են մեզ և ստեղծում մեր կյանքի նախնական և ամենահարազատ միջավայրը: Այդ հարազատ միջավայրի մեջ մտնում են ինչպես ողջ, այնպես էլ ոգիացած հարազատները:
16. ԵՎ մենք մշտապես ապրում ենք մեր հարազատ միջավայրում և հարաբերվում ենք մեր ողջ և ոգիացած հարազատների հետ: ԵՎ մեր երազում մեր հոգին հիմնականում հարաբերվում է դարձյալ մեր հարազատ միջավայրում, և մեզ խնամողները դարձյալ մեր հարազատներն են՝ ողջ, թե ոգիացած: ԵՎ մեր երազում հայտնվում են ճանաչված և չճանաչված հարազատ ոգիները՝ պապը, տատը, պապի պապը...
17. Որքան հոգով շատ կապված լինենք մեր հարազատ միջավայրին, այնքան շատ կլինենք հարազատ միջավայրի ամբողջության մեջ. որքան շատ հավատանք մեր նախնյաց ոգիներին, այնքան հաճախ նրանք կհայտնվեն մեր երազում. և որքան Առաջով ապրենք մենք, այնքան շատ նախնիների կճանաչենք:
18. Աստվածները հայտնվում են միայն նրանց, ովքեր իրենց կենդանության օրոք արդեն ապրում են որպես ոգի, օծվում են արարչական լույսով. նրանք, որ արդեն հարաբերվում են Աստվածների հետ. նրանց հարազատ միջավայրը շատ է ընդլայնվում և իր մեջ ընդգրկում է նաև Աստվածներին:
19. Աստվածամարդու հարազատ միջավայրի մեջ մտնում են նաև Աստվածները. և Աստվածները կարող են հայտնվել նրա երազում:
20. Գերագույն սիրով վառված պատանու երազում կարող է Աստղիկը հայտնվել՝ նրա սերը օծելու համար. մայրական գերագույն վշտի ու կարոտի ժամանակ կարող է Անահիտը հայտնվել՝ մխիթարելու, խրախուսելու համար:
21. Աստվածները առավել հայտնվում են անմեղ մանուկի երազում, քանի որ նա դեռ ոգի է, և արարչական պայծառ լույսը դեռ չի մարել նրա մեջ:
22. Մեր միտքը հնարավորություն ունի թափանցելու հազարամյակների խորքը և հիշողության մեջ վերարտադրելու մեր նախկին կյանքը. և մեր երազում մենք երբեմն վերապրում ենք մեր նախնական կյանքը կամ կյանքերը:
23. ԵՎ եթե մենք զգանք այդ երազների խորհուրդը և հետևենք դրանց իմաստին, մեր մեջ վերարտադրենք այդ երազները, ապա այդ երազների շղթայի մեջ մենք կարող ենք հիշողության մեջ քիչ թե շատ ամբողջացնել մեր անցյալ կյանքը:
24. Չէ՞ որ մենք գրեթե ոչինչ չենք հիշում մեր վաղ մանկությունից: Բայց բավական է, որ մեր մոտ ուրիշները պատմեն իրենց մանկության հիշողություններ, և մեր միտքը սկսում է անկախ մեզանից թափանցել մեր մանկություն և այնտեղից վերհանել որոշ հիշողություններ:
25. Նմանապես, երբ մենք ապրում ենք Ամենով, մեր հոգին իր հիշողությամբ սկսում է վերապրել մեր նախնական կյանքը. և մենք երազում տեսնում ենք այն շրջապատը, այն միջավայրը, որտեղ ապրել ենք մենք մեր նախկին կյանքում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:29:24 
ժդ. ԽՈՐՀՈՒՐԴ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ


1. Զոհաբերությունը կյանքի հիմնական բովանդակությունն է, և առանց զոհաբերության անիմաստ է կյանքն ընդհանրապես:
2. Զոհաբերությունը իրական իմաստով կնշանակե՝ հավատով, կամքով, զգացմունքով միանալ քո ամբողջությանը: Զոհաբերությամբ դու քո լինելությունն ես հաստատում քո ամբողջության մեջ:
3. Դու քո ամբողջության մեջ՝ ահա լինելությունը: Քո ամբողջության մեջ և քո ամբողջության միջոցով ես դու հաստատում քո լինելությունը: ԵՎ որքան զորավոր է քո ամբողջությունը, այնքան դու ամբողջական ես ու զորավոր: Իսկ ամբողջությունը զորանում է հենց նրա մասերի զոհաբերությամբ:
4. Զոհաբերությունը՝ դա քո անձնականի նվիրաբերումն է քո ամբողջությանը՝ քո եռանդի, քո կամքի, քո մտքի, քո զգացմունքի, քո կարողության, քո կյանքի... Այս զոհաբերությամբ է զորանում և հավերժանում քո ամբողջությունը: ԵՎ այդ զորավոր ամբողջության մեջ դու ինքդ ես զորանում և հավերժանում: Ահա թե ինչու զոհաբերությունը երջանկաբեր է:
5. Փաստորեն զոհաբերությունը՝ դա գերագույն սիրո և նվիրումի երջանկաբեր սրբագործումն է քո մեջ, երբ դու քո հավատով, կյանքով, կամքով, զգացմունքով նվիրվում ես քո ամբողջությանը, պաշտպանում և պահպանում ես այն:
6. Զոհաբարությունն է քեզ հաստատում քո հարազատների մեջ. զոհաբերությունն է քեզ միավորում քո նախնյաց ոգիների հետ. զոհաբերությունն է արևով սնում ժպիտը մանկանց. զոհաբերությունն է պահպանում քո Ազգն ու Հայրենիքը և զոհաբերությունն է հաղթությամբ օծում զորությունը քո:
7. Սերն է զոհաբերության ուժը, և զոհաբարությունն է երջանկության խորհուրդը: Առանց սիրո չկա զոհաբերություն, և առանց զոհաբերության չկա երջանկություն:
8. Ի՞նչ խորհուրդ մոր համար անքուն գիշերներ մանկան օրոցքի մոտ անցկացնելը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ մորը:
9. Ի՞նչ խորհուրդ բանաստեղծի համար արարման տառապալից երկունքը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ բանաստեղծին:
10. Ի՞նչ խորհուրդ Ռազմիկի համար զենքը ձեռքին Հայրենիքը պաշտպանելը՝ զոհաբերություն, որ երջանկացնում է հենց իրեն՝ Ռազմիկին:
11. Ի՞նչ խորհուրդ այդ բոլոր երջանկաբեր զոհաբերությունները մարդու մեջ - իր շարունակելիության բնական զորություն:
12. Հենց այդ ինքնանորոգման բնական զորությունն է, որ ծնողին մղում է զոհաբերության՝ հանուն իր զավակի - նա իր շարունակելիությունն է ապահովում իր զավակի միջոցով:
13. Հենց այդ ինքնանորոգման բնական զորությունն է, որ Ռազմիկին մղում է զոհաբերության՝ հանուն Ազգի և Հայրենիքի - նա ապահովում է իր շարունակելիությունը իր Ազգի մեջ, իր Հայրենիքում:
14. Զոհաբերում է նա՜, ով ունի իր ամբողջության զգացողություն, իր բացարձակության զգացողություն. նա՜, ով ունի հոգու հարստություն, ով ապրում է Վահագնով ու հզոր է, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան:
15. ԵՎ նրա համար զոհաբերությունը ոչ թե գաղափար է, այլ՝ ներքին որակ. դա նրա շարունակելիության բնական զորությունն է, որ արտահայտվում է երջանկաբեր զոհաբերության միջոցով:
16. Զոհաբերվելով արևի համար, դու քեզ ես պահպանում. զոհաբերվելով քո Մայր Հողի համար, դու քեզ ես պահպանում. զոհաբերվելով հարազատիդ համար, դու քեզ ես պահպանում, քանզի քո հավերժական կյանքի համար դու պահպանում ես այն բոլորը, որ քոնն են, քո ամբողջության մասերն են և քեզ են մնալու:
17. Իսկ թույլը, տկարը, որ չունի իր ամբողջության զգացողություն, չունի հավերժության զգացողություն և սարսափում է մահից, անկարող է ինչպես սիրելու, այնպես էլ զոհաբերվելու: Նա ինքը կզոհաբերի ամբողջը և ամենը հենց իր համար, իր այս մի կյանքին կառչելու համար: ԵՎ նա երջանիկ չի լինի երբեք:
18. Զոհաբերությունը ամենաբնական զգացումն է ոչ միայն մարդու, այլ նաև կենդանիների մեջ, և այն որևէ չափի, ձևի մեջ չի մտնում: Մայրը, որ տառապալից գիշերներ է անցկացնում երեխային խնամելիս, երբեք չի էլ մտածում, որ զոհողություն է կատարում. նա պարզապես ապրում է մայրությամբ: ԵՎ զոհաբերությունը մայրության ներքին որակ է:
19. ԵՎ հենց որ մայրը մտածի, որ զահաբերություն է կատարում՝ նա կդադարի մայրությունից, երեխայի խնամքը նրա համար կվերածվի լոկ տհաճ պարտականության, և մայրը այլևս չի զոհաբերի ու չի երջանկանա իր մայրությամբ:
20. Ռազմիկը, որ պաշտպանում է իր Հայրենիքը, իր Ազգը, իր Տոհմը, իր արևը, իր բնաշխարհը, երբեք չի մտածում, որ զոհաբերություն է կատարում: Զոհաբերությունը Ռազմիկի ներքին որակն է:
21. ԵՎ հենց որ Ռազմիկը մտածի, որ զոհաբերություն է կատարում, նա կդադարի Ռազմիկ լինելուց և կվերածվի պարզ զինվորի, որի համար Հայրենիքի պաշտպանությունը ստիպողական պարտականություն է լոկ:
22. Մարդ զոհաբերում է այն, ինչ ունի. չունեցածը՝ ինչպե՞ս զոհաբերի:
23. ԵՎ զոհաբերվել կարող է միայն նա, ով իր կյանքի տերն է. միայն հաղթողը կարող է զոհաբերվել: Պարտվողը զոհաբերվել չի կարող՝ նա ինքը պարտության նվաստ զոհ է. և նրան կարող են զոհաբերել հակառակ նրա կամքի, այնպես, ինչպես կենդանիներին են զոհաբերում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:28:38 
ժգ. ԽՈՐՀՈՒՐԴ ԿՆՈՒՆՔԻ


1. ԿՆՈՒՆՔ - խորհուրդը նշանակում է Գենի /կյանքի/ հաստատում: Լեզվաբանորեն կազմված է Գեն /կյանքի եզակին/ և ՈՒնք /հաստատում/ բառերով:
2. ԵՎ Կնունքն իր խորհուրդն ունի թե՜ ծնունդի, թե՜ մահվան մեջ: Ըստ այդմ, ծնունդն ու մահը նույնանում են իրար: Ծնունդն ու մահը Ոգու տարբեր վիճակներ են: Ծնունդը ոգու մարմնի նյութական վիճակն է, իսկ մահը՝ ոգու մարմնի հրե՝ էներգետիկ վիճակը: Չէ՞ որ Մահ - նշանակում է ամփոփված զորություն՝ Մ /ամփոփել/ - ԱՀ /զորություն/:
3. Ծնունդն ու մահը տարբեր ու հակադիր վիճակներ են: ԵՎ ոգու անցումը մի վիճակից մյուս վիճակին սովորաբար սահուն չի կատարվում. այդ անցումը բավական կտրուկ է լինում:
4. Ըստ այդմ, ոգին իր վիճակի այդ կտրուկ փոփոխությունը բավական դժվարությամբ է տանում: ԵՎ որոշ ժամանակ է պահանջվում, մինչև նա հարմարվում է նոր վիճակին:
5. Անշուշտ, ծնվածը գիտի, որ ծնվել է. մահացածն էլ գիտի, որ մահացել է: Բայց և՜ ծնվածը, և՜ մահացածը միայն յոթ օր հետո են զգում իրենց նոր վիճակում:
6. Յոթ օր և՜ ծնվածը, և՜ մահացածը գտնվում են անգիտակից դրության մեջ: Ծնվածը միայն յոթ օր հետո է զգում իր ծնված լինելը: Միայն յոթ օր հետո է նա զգում, լսում, տեսնում: Մեռածն էլ միայն յոթերորդ օրն է զգում իր մահացած լինելը:
7. Ահա թե ինչու և՜ ծնունդը, և՜ մահը ունեն յոթօրյակի խորհուրդ:
8. Նյութական մարմնով Հոգին իր ծնունդով մտնում է իր համար մի նոր բնական միջավայր, որը շատ է տարբերվում մայրական ներքին միջավայրից: Նոր բնական միջավայրը արտահայտվում է օդի, ջրի, լույսի, ձայնի և այլևայլ նոր որակական դրսևորումներով:
9. ԵՎ ծնվածը, յոթ օր հետո զգալով իր ծնված լինելը, այնուամենայնիվ, նոր կյանքի մեջ դեռ չի կարող մտնել: Նա բավական դյուրազգաց է նոր վիճակի ու միջավայրի նկատմամբ և բավական անպաշտպան է նոր միջավայրի այլևայլ ազդեցություններից:
10. Նոր կյանքին հարմարվելու շրջանը տևում է քառասուն օր: ԵՎ ավանդաբար մենք պահպանում ենք նորածինի՝ նոր կյանքին հարմարվելու քառասունօրյա շրջանը:
11. Քառասուն օրվա ընթացքում նորածինը հարմարվում է կյանքի նոր պայմաններին: ԵՎ քառասուներորդ օրը մենք որոշակի ծիսակատարությամբ նրան ՙհանում ենք քառսունքից՚, օծում ենք նրա մարմինը Արարատի հազար ու մի ծաղիկների յուղով՝ մերանով և կնքում նրան, հանձնելով կյանքին ու Աստվածների հովանավորությանը:
12. Փաստորեն, Կնունքը - քառսունքի միջոցով նյութական մարմնով Հոգու հաստատումն է իր նոր կյանքի մեջ: Այսինքն՝ Հոգին ոչ թե ծնունդով է մտնում կյանքի մեջ, այլ՝ քառսունքի կնունքով:
13. Նույն օրինաչափությունը առկա է նաև մահացածի մոտ: Եթե ծնվածը միայն յոթերորդ օրն է զգում իր ծնված լինելը, ապա մահացածն էլ միայն յոթերորդ օրն է զգում իր մահացած լինելը:
14. Զգալով իր մահացած լինելը, ոգին շատ է տխրում. մահացած լինելու սարսափը որոշ ժամանակ հալածում է նրան, մինչև որ նա աստիճանաբար մաքրվում է այդ սարսափից և ճանաչում ոգիների կենաց իրողությունը:
15. Էներգետիկ մարմնով Ոգին իր նոր վիճակին վարժվում է դարձյալ քառասուն օրվա ընթացքում: ԵՎ միայն քառասուն օր հետո նա սկսում է ապրել լիարժեք ոգեկան կյանքով:
16. ԵՎ աստվածային իմաստության զորությամբ, մենք որոշակի ծիսակատարությամբ նրան ՙհանում ենք քառսունքից՚, խնկով օծում ենք նրան ու կնքում, հանձնելով նրան ոգեկան կյանքին և Աստվածների հովանավորությանը:
17. Ըստ այդմ, եթե ծնված Հոգու կյանքը սկսվում է նրա քառսունքի կնունքով, ապա մահացածի Ոգու կյանքը նույնպես սկսվում է նրա քառսունքի կնունքով:
18. Այսպիսով, և՜ ծնունդը, և՜ մահը ունեն իրենց յոթն ու քառսունքը: Ըստ որում՝ և՜ ծնունդի, և՜ մահվան յոթն ու քառսունքը նույն իմաստն ունեն, նույն խորհուրդն ունեն:
19. ԵՎ եթե մենք գիտենք, որ ծնվածը կա, փաստորեն գիտենք նաև, որ մահացածն էլ կա: Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք նշում նրա մահվան յոթն ու քառսունքը: ԵՎ ինչո՞ւ են նույնանում ծնվածի ու մահացածի յոթն ու քառսունքը մեր զգացողության մեջ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:27:49 
ժբ. ԽՈՐՀՈՒՐԴ ԿԵՆԱՑ


1. ԿՅԱՆՔ /Գյանք/-ը ծնունդի խորհուրդ է՝ ԳԷՆ` Գ /արտահայտություն/ -ԷՆ՝ ԱՆ /ծնունդ/՝ Ծնունդի արտահայտություն:
2. ԵՎ ծնունդով է կյանքը հաստատվում: Կյանքը նորոգված լինելությունն է իմ:
3. ԵՎ կյանքը հենց իմ հրաշալիքն է իմ մեջ՝ իմ երևակայական վառ թռիչքներով, սիրո, կարոտի տառապանքներով, հոգեպարար երանությամբ, ինքս ինձ և հարազատներիս մշտապես գտնելու երջանկությամբ: Դա է խորհուրդը կյանքի:
4. Հրաշալի է կյանքը և խորհրդավոր: Այն հեքիաթի պես հարուստ է ու բազմերանգ: ԵՎ բավական է խորանալ այդ կյանք-հեքիաթի մեջ և ամեն օր, ամեն ժամ նորանոր հրաշալիքներ կբացվեն մեր առաջ:
5. ԵՎ ապրելով կյանքի հրաշալիքների մեջ, հրաշագործությամբ ենք ապրում մենք այդ կյանքը: Ամենօրյա նույնությունը նորովի ենք տեսնում մենք ամեն օր՝ նույն խաղը խաղում ենք նորովի, նույն արեգը տեսնում ենք նորովի, նորովի ենք սիրում մենք նույն սերը և նույն հարազատներին նորովի ենք գտնում մենք ամեն օր:
6. Կյանքը զգացում է, զգացումը՝ հավատ: Հավատը մեր մեջ է, այլ ոչ՝ մեզնից դուրս: ԵՎ որքան շատ ենք զգում ինքներս մեզ, այնքան շատ ենք հավատում և այնքան շատ ապրում:
7. Կյանքը ինքնազգացողություն է, Արայի զգացողություն է, հավերժի զգացողություն է, ծագումի զգացողություն է, զորության ու սիրո զգացողություն է, երջանկության զգացողություն է:
8. Կյանքը բոլորի համար է: Բայց միևնույն կյանքից մեկը հրաշալիք է արարում, իսկ մյուսը՝ ձանձրույթ և ատելություն:
9. Ամեն մեկը իր կյանքն ունի: ԵՎ ամեն մեկը իր կյանքն է ապրում և ապրում է այնպես, ինչպես տեսնում է իր կյանքը:
10. Պատկերացնենք մեկին կանգնած Արագածի գագաթին և մյուսին՝ խոր փոսի մեջ: Նրանք տարբեր կերպ են կյանքը տեսնում և տարբեր կերպ են ապրում իրենց կյանքը:
11. Արագածի գագաթին կանգնած Արին նայում է կյանքին հավերժության բարձուքից: ԵՎ տեսնում է նա աշխարհը իր ողջ բազմազանությամբ, բազմերանգությամբ. աշխարհը նրա առջև բացվում է որպես մի աստվածային հրաշալիք: Նա հավատում է Բնության հրաշագործությանը, Բնության զորությանը. և զգում է իրեն ձուլված Բնությանը և իր մեջ բնական զորությունն է զգում: Նա ապրում է կյանքով և երջանիկ է:
12. Նրա համար այսօրը ներկան է միայն: Նա ունի իր երեկը, նա ունի նաև իր վաղը: ԵՎ նրա այսօրը իր մեջ միահյուսում է նրա երեկն ու վաղը: ԵՎ նա իր երեկը իր մեջ կրելով, ապրում է այսօրը որպես երեկվա շարունակություն և ապրում է իր այսօրը վաղվա համար. նա նպատակներ ու ծրագրեր է մշակում վաղը, մյուս օրը իրագործելու համար:
13. Իսկ փոսի մեջ անանց խավար է, խոնավություն և ցուրտ: ԵՎ այդ փոսն ընկած մարդը աշխարհը տեսնում է միայն վերևի անցքից մի կտոր երկնքի ձևով, որտեղից լույսի մի թույլ շերտ է թափանցում միայն: Սարսափն ու հիասթափությունը պատում են նրան: ԵՎ նա անվերջ օգնություն է կանչում, հույսով, որ վերևում հայտնվի ինչ-որ մեկը և փրկի նրան: Նրա կյանքն ամբողջությամբ սարսափ է, տաղտուկ, ձանձրույթ և հիասթափություն: Նա իրեն զգում է որպես անզոր ու չնչին մի արարած, և նրա կյանքը միայն օգնության աղաղակ է ու աղոտ մի հույս, որ ի վերջո կհայտնվի իր փրկիչը: Նրա ամբողջ կյանքը ամփոփված է միայն այսօրի մեջ: Նա չունի երեկ, նա չունի նաև իր վաղը: Նրա այսօրը երեկվա շարունակությունը չէ, և նա չի ապրում վաղվա համար: Նա ապրում է միայն այսօրով: Բայց այսօրն էլ նրա համար զուտ տառապանք է ու սարսափ: ՈՒստի նա չի ապրում ընդհանրապես:
15. Կյանքն էլ օրի պես ունի իր ներկան, անցյալն ու ապագան: ԵՎ մեր կյանքը, որպես ծնունդի արտահայտություն, մեր ներկան է, որն իր մեջ միահյուսում է մեր անցյալն ու ապագան:
16. Մենք ունենք անցյալ, մենք ունենք ապագա: Բայց մեր անցյալն էլ ունի իր անցյալը, ապագան էլ իր ապագան ունի:
17. ԵՎ մեր անցյալի անցյալը մեր ապագայի ապագան է: ԵՎ մենք ուր էլ գնանք՝ դեպի անցյալ, թե դեպի ապագա, միևնույն է՝ երկու դեպքում էլ գնում ենք Առաջ /առ աճ/, քանզի հասնելու ենք միևնույն կետին:
18. Թե անցյալ գնանք, կհասնենք անցյալի անցյալ, որը մեր ապագայի ապագան է. թե ապագա գնանք, կհասնենք ապագայի ապագա, որը մեր անցյալի անցյալն է:
19. ԵՎ թե մենք մտքով կարողանանք Առաջ գնալ, մենք կհանդիպենք մեր բոլոր նախահայրերին ու նորից կհանդիպենք ինքներս մեզ անցյալ և ապագա կյանքերում:
20. ԵՎ մեր անցյալն ու ապագան միահյուսվում են մեր ներկայի մեջ, որ կյանքն է:
21. Մեր ներկա կյանքը մեր ծնունդի արտահայտություն է. վերածնունդը մարմնավորված ոգին է. և ծնունդն է մարմնավորված ոգու կյանքի սահմանը հաստատում:
22. ԵՎ նա, ով կապված է իր անցյալի ու ապագայի հետ, զգացողությամբ անցնում է ծնունդի սահմանը և հասնում է արարումի անսահմանություն:
23. Նա իրեն տեսնում է հավերժության մեջ. և կյանքը նրա համար իր հավերժության ներկան է: Նա իր մեջ պահպանում է այն միասնությունը, որ գոյություն ունի նրա անցյալի, ներկայի և ապագայի միջև: ԵՎ հենց այդ միասնության մեջ է նա իր կենաց հավերժումը հաստատում:
24. Նա իր մեջ պահպանում է այն միասնությունը, ընդհանրական կապը, որ գոյություն ունի իր և Աշխարհի բոլոր էությունների ու երևույթների միջև:
25. Մարմնավոր Ոգին ինքն իր մեջ էլ մի ամբողջություն է, և մասնատված չեն նրա մեջ մարմնավորն ու հոգևորը:
26. ԵՎ ինչպես նա ամեն օր ապրում է նաև վաղվա, մյուս օրվա համար, այնպես էլ ամեն մի կյանքում նա ապրում է նաև հաջորդ կյանքի համար:
27. Չէ՞ որ մեր այսօրը երեկվա շարունակությունն է և վաղվա նախապատրաստումը: Մենք այսօր անում ենք այն, ինչ երեկ ենք ծրագրել. միաժամանակ այսօր ծրագրում անք այն, ինչ վաղը, մյուս օրը պիտի կատարենք:
28. Մեր ներկա կյանքն էլ մեր անցյալի շարունակությունն է, և մենք այս կյանքում անում ենք այն, ինչ չենք հասցրել նախորդ կյանքում կատարել և միաժամանակ այս կյանքում ծրագրում ենք այն, ինչ պետք է հաջորդ կյանքում կատարենք:
29. ԵՎ նյութական մարմնավոր Հոգին հավերժի ծրագրերով է ապրում. այս կյանքում իրագործում է այնքան, որքան հնարավոր է, շարունակությունը թողնելով հաջորդ կյանքին:
30. Մի օրվա ծրագրով ապրում է նա, ով չի հավատում իր վաղվանը: Մի կյանքի ծրագրով ապրում է նա, ով չի հավատում իր շարունակելիությանը:
31. Մեր կյանքը մշտական սպասում է. մենք մշտապես սպասում ենք վաղվա, մյուս օրվա... մեր երազանքները, մեր իղձերը, ծրագրերը իրականացնելու սպասումով:
32. Հենց այդ սպասումը բովանդակություն է տալիս մեր ամեն մի օրին. և մենք ամեն մի օր ապրում ենք լիարժեք, և ամեն օր երջանկաբեր է լինում մեզ համար:
33. Մշտական սպասում է նաև հավերժական կյանքը. մենք նույնպես սպասում ենք մյուս կյանքին՝ մեր իղձերը, երազանքները, ծրագրերը իրականացնելու սպասումով: ԵՎ ամեն մի կյանք ապրում ենք լիարժեք, և ամեն մի կյանք երջանկաբեր է լինում մեզ համար:
34. Երջանկաբեր է կյանքը. Արարչական հրաշագործություն է այն՝ հագեցած լույսով, ջերմությամբ, ժպիտով, խինդով:
35. Թե Արիները տոնական հույզով, ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
36. Թե Արիները երեխա են ծնում, խնջույք են անում, կենաց են խմում և ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
37. Թե Արիները հողն են մշակում, բերք են հավաքում և ձեռք ձեռքի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
38. Թե Արիները սուրը ձեռքերին Մայր Հողն են պաշտպանում և մարտից առաջ, թե հաղթանակած շուրջպար են բռնում՝ ուս ուսի տված պարում են, երգում՝ նրանք իրենց մեջ կյանքն են հաստատում, փառաբանում են կյանքը, իրենց և Արային:
39. Բայց հենց որ Արին սկսում է աղոթել, նա դադարում է ապրել, քանզի աղոթքը հենց տկարի փրկության հույսի աղաղակն է: ԵՎ տաճարներն են կյանքի գերեզման:
40. Աղոթող Արին ոþչ անցյալ ունի և ոþչ էլ ապագա և ապրում է միայն մի ծնունդի սահմանում: Անցյալը նրա համար դատարկություն է՝ այնտեղ ինքը չկա. ապագան էլ դատարկություն՝ այնտեղ ինքը չկա, և միայն մահն է:
41. Նա ապրում է միայն ներկայով: Բայց ներկան էլ նրա համար չկա, քանզի նրա ամբողջ ներկան միայն մահվան ջղաձգություն է:
42. Նա Բնության երևույթները դիտում է որպես իրարից անջատ ինչ-որ բաներ. իրեն էլ դիտում է Բնությունից անջատ ինչ-որ մի բան, որ պատահականորեն ընկել է այստեղ և չքանալու է անդարձ: ԵՎ կյանքը փուչ ունայնություն է նրա համար:
43. ԵՎ նա ինքն իր մեջ զրկվում է ամբողջությունից. նա ինքն երկփեղկվում է իր մեջ: ԵՎ նա ապրում է ոչ թե որպես մարմնավոր Հոգի, այլ՝ մարմին և հոգի:
44. ԵՎ նրա մեջ հակասում են իրար մարմինն ու հոգին: Նյութական մարմինը այս անցողիկ կյանքի վայելքներն է ուզում քաղել, իսկ հոգին մահից փրկվելու ձգտումը ունի: ԵՎ նա չի ապրում ամբողջական կյանքով:
45. ԵՎ աղոթող Արիներն իրենք իրենց համար փոս են պատրաստում տաճարի տեսքով՝ խավար, սառնաշունչ: Փախչում են կյանքից և տաճարի ներսում իրենց կյանքն են ողբում, իրենց մահը սպասում և աղերսագին աղաղակներով չիմացած Աստծուց փրկություն խնդրում: Բայց ո՞ւմ են կանչում, ո՞ւմ են աղոթում՝ իրենք էլ չգիտեն: Նրանք աղոթում են դատարկության մեջ ինչ-որ մի Տիրոջ, ինչ-որ մի Փրկչի:
46. Բայց ամեն դեպքում այդ տաճարներում Արարիչին չէ, որ կանչում են նրանք: ԵՎ ի՞նչ գործ ունի Արա՛ն այս խավար տաճարում: Արա՛ն կյանք է արարում. ուրեմն նա այնտեղ է, ուր կյանք կա, ժպիտ կա, լույս ու ջերմություն:
47. Ծաղիկները ժպտում են, ծառերը ծաղկում են, գազանները խաղում են. նրանք կատարյալ են, նրանք ապրում են կյանքով, Արան սիրում է նրանց, և նրանք երջանիկ են:
48. Իսկ աղոթող Արիները անկատար են. նրանք չեն ապրում կյանքով ու երջանիկ չեն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:26:01 
Ժա. ԽՈՐՀՈՒՐԴ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ

1. Ես Աշխարհի մեջ՝ ահա լինելությունը: Լինելությունը երկուսիս հաստատումն է մեկտեղ: Թե ես լինեմ Ոչնչի մեջ, կամ ես ոչինչ լինեմ Աշխարհի մեջ, նույն բանն է՝ երկուսս էլ Ոչինչ ենք:
2. Բայց Ոչինչը Լինելության ժխտումն է արդեն: Երբեք չեն կարող նրանք համատեղել. չի կարող լինել և՜ Լինելություն, և՜ Ոչինչ:
3. Ոչնչից Լինելություն չի ծնվի երբեք. Լինելությունն էլ Ոչնչի վերածվել չի կարող, քանզի Ոչինչը գոյություն չունի:
4. Արարչագործությունը արարումի և ծնումի միասնություն է: ՈՒր չկա արարում, չի լինի ծնունդ. և թե չլինի ծնունդ, արարումը չի նորոգվի ու կչքանա, և Լինելությունը կվերածվի Ոչնչի:
5. Արարումը կյանքի հաստատումն է ժամանակից դուրս, հավերժության մեջ: Ծնունդը կյանքի հաստատումն է ժամանակի սահմանի մեջ:
6. Ծնունդը ժամանակի մեջ կյանքի մի պարբերությունն է հաստատում. արարումը պարբերությունների անվերջ ու անսահման հաջորդականությամբ կյանքի հավերժումն է հաստատում:
7. Մենք որպես երևույթ ոչ թե լոկ նյութական մարմին ենք, այլ՝ նյութականացված էություն, և ոչ թե մարմին ու հոգի, այլ՝ նյութակացված Ոգի: ԵՎ նյութակացված մարմնավոր Ոգին Հոգի ենք անվանում:
8. ԵՎ մեր մարմնավոր կյանքի սահմանը զուտ հարաբերական է, իսկ անսահմանությունը՝ բացարձակ: ՈՒստի մեր կյանքը նույնպես անսահման է, բացարձակ:
9. ԵՎ մահ որպես չգոյություն, որպես ոչնչացում չկա: Կա մշտական ինքնանորոգում նյութական կյանքի պարբերությունների հավերժ ընթացքում՝ երևույթ - էություն - երևույթ - էություն...
10. Մահը՝ դա երևույթի անդրադարձումն է էության, որով ավարտվում է նյութականացված մարմնավոր կյանքի մի պարբերությունը: Բայց հենց այդտեղից էլ սկսվում է նրա կյանքի հաջորդ պարբերությունը, երբ նրա էությունը՝ ոգին, սկսում է նորից երևույթ դառնալու իր ընթացք
11. Ոգին ունի իր անհատական որակական հատկությունները՝ ուժականություն, զգացողություն, ջերմություն, միտք, կերպ, ձև:
12. Հենց այդ տեսակային ընդհանրական և մասնավոր անհատական որակների օրինաչափ զարգացմամբ Ոգին ձևավորվում է որպես երևույթ և իր վերածնունդով սկսում է նյութական մարմնավոր կյանքի մի նոր պարբերություն:
13. Իմ ոգին ես եմ, և միայն ես եմ արարվում իմ ոգուց. և արարվում եմ այնպիսին, ինչպիսին որ կամ. ես ինձ եմ նման և չէի կարող ուրիշ կերպ լինել, թե չէ ես ես չէի լինի:
14. Իմ Ոգին իր ներքին որակներն ունի՝ հենց այն որակները, որ հիմա ես ունեմ. իմ Ոգին նաև իր կերպը ունի, որով ես վերածնվում եմ. իմ Ոգու կերպը հենց այն կերպարանքն է, որ հիմա ես ունեմ:
15. Ոգին բացարձակ է նույն որակներով. նույն որակներով է նա միշտ փոխակերպվում: ԵՎ հազարամյակներ առաջ ու հետո ես ես եմ լինելու:
16. ԵՎ որպես լինելություն ես անսահման եմ ու անժամանակ. իմ ամեն մի վերածնունդ ժամանակ է հաստատում և իմ կյանքի ամեն մի պարբերություն իր սահմանն ունի:
17. Վերջավոր չէ կյանքը. վերջավոր է միայն նյութական մարմնավոր կյանքի ամեն պարբերություն: Իսկ պարբերություններն անսահման են և կյանքն է անսահման:
18. Ոչնչից երբեք լինելություն չի ծնվի: Ծնվում է միայն եղածը. չեղածը ինչպե՞ս կծնվի: ԵՎ այն, ինչ որ մենք նոր ծնված ենք կարծում, պարզապես նորոգումն է հնի, անցածի:
19. Նոր արարված երգը նորոգումն է շատ հին ու մոռացված երգի. մենք այսօր կերտում ենք քանդված, մոռացված նույն քաղաքը հին. շատ վաղուց լսված, վաղուց մոռացված զրույցն ենք հիշում և հազարամյակների խորքից եկած նույն ընկերներին ենք հանդիպում նորից:
20. Նոր մարդն էլ նոր չէ, այլ հնում ապրած, ոգիացած ու վերածնված նույնություն է նա:
21. Մարդն իր լինելության հավերժ ընթացքում նորոգվում է միշտ՝ Ոգին փոխակերպվում է Հոգու, ապա Հոգին՝ Ոգու և այդպես անվերջ:
22. Կյանքը և ես նույնանում ենք իրար. թե կյանքը կա, ես էլ կամ. թե ես կամ, կյանքն էլ կա: ԵՎ կյանքը ինձանից դուրս չէ. նա իմ մեջ է: Կյանքը հենց նորոգված լինելությունն է իմ:
23. Հրաշալի է կյանքը. այն հեքիաթի պես հարուստ է ու բազմազան: ԵՎ բավական է խորանանք այդ կյանք-հեքիաթի մեջ և ամեն օր, ամեն ժամ նոր հրաշալիքներ կբացվեն մեր առաջ:
24. ԵՎ եթե վերածնունդ չկա, եթե շարունակելիություն չկա, եթե ոչինչ մեզ չի մնալու, և մեր կյանքը անցողիկ մի պատահականություն է - ուրեմն չի լինի և՜ սեր, և՜ նվիրում, և՜ զոհաբերություն, և՜ արարում:
25. Էլ ինչո՞ւ ենք ծնվում, ինչո՞ւ ենք սիրում, կերտում, երազում, եթե այդ բոլորը մեզ չեն մնալու, եթե մենք ինքներս էլ մեզ չենք մնալու, և մեր լինելությունը ջնջվելու է մահով:
26. ԵՎ մահով անդարձ ոչնչանալու սարսափը հրեշ է ծնում մարդու մեջ. նա չի սիրի ոչ մեկին, նա չի սիրի նույնիսկ իրեն: Չարացած նա կհալածի ինքն իրեն, իր հարազատներին, կլքի իր տոհմն ու ազգը, կսողա սրա-նրա առջև՝ մի կերպ կյանքին կառչելու համար. նա կապականի իր շրջապատը և իր հոգին:
27. Բայց մահը չգոյություն չէ. մահը բնական շարունակությունն է կյանքի. մահը մեր մեջ է, ինչպես և կյանքը՝ ամեն ժամ, ամեն օր, հարյուրամյակներ, հավերժ: Արայի կամքով՝ նա, ով ծնվել է, որոշապես մի օր պիտի մեռնի. նա, ով մեռել է, որոշապես մի օր պիտի ծնվի:
29. Էլ ինչո՞ւ ենք մեզանից անջատում մահը որպես հրեշավոր մի բան, որ մեզանից դուրս է: Մահ որպես չգոյություն չկա. մահը կա որպես կյանքի անդրադարձ:
30. Մահը նորոգում է, այլ ոչ թե վախճան. կյանքը նորոգում է, այլ ոչ՝ սկզբնակետ:
31. Իրականում եթե ծնվողը գիտի, որ ծնվել է, մեռնողն էլ գիտի, որ մեռել է. և մեռածները շարունակում են ապրել, շարունակում են տեսնել, զգալ, լսել որպես ոգի անմարմին:
32. Մեռածները կան, լինելություն են նրանք, ապրում են որպես Ոգի իրենց էներգետիկ մարմնով, ապրում զգացմունքով, սիրով, կարոտով, հարաբերվում են ողջ հարազատների հետ, զորացնում նրանց և իրենք էլ զորանում են իրենց մեջ, նորոգելով իրենց լինելության նոր արշալույսը:
33. ԵՎ կյանքում ամեն ինչ մեզ է մնալու. մենք էլ մեզ ենք մնալու: ԵՎ հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե որ՝ ոգիացած երազ միայն. ես նախնի եղել եմ, նորից նախնի կլինեմ և իմ որդու ժառանգների մեջ կրկին կվերածնվեմ:
34. ԵՎ որքան մարդու Ոգու ներքին որակները առավել հասուն են ու զորեղ, որքան առավել զարգացած են ու առողջ, այնքան նրա վերածնվելու կարողությունը մեծ է:
35. Իր ներքին որակների զորությամբ է պայմանավորվում Ոգու անդրադարձման զորությունը: ԵՎ ոգու անդրադարձման զորությունն է մարդու ինքնանորոգման՝ վերածնվելու ներքին պայմանը:
36. ԵՎ մարդու կյանքում նրա հոգևոր որակների զորության մակարդակը հիմնավոր պայման է նրա Ոգու զարգացման ու հետագայում վերածնվելու իր հնարավորության համար:
37. Մի կյանքով ապրողը հավերժից է զրկվում:
38. Մարդու Ոգին երբեք վերացական չէ. նա անպայման բնական որոշակի Տեսակի ու որոշակի տոհմի որակական ամբողջություն է: ՈՒստի մարդու վերածնվելու արտաքին պայմաններն են նրա տոհմը և ազգը:
39. Հետաքրքիր է՝ որքա՛ն նման են իրար մանուկն ու պապը, և նրանք առավել են իրար զգում. դա հենց լինելության խորհուրդն է:
40. Մանուկը դեռ Ոգի է, իսկ պապը արդեն Ոգի է. մանուկը դեռ չի հեռացել ոգիներից և առավել է զգում նրանց, պապն էլ արդեն մոտեցել է ոգիներին և առավել է զգում նրանց:
41. Մանուկը պապի ապագան է, իսկ պապը՝ մանուկի ապագայի ապագան. և այդ մանուկի թոռի թոռան մեջ հենց ինքը՝ պապը կծնվի նորից:
42. ԵՎ գուցե մահի ու կյանքի միջև ինչ-որ սահմանում նրանք նորից հանդիպեն՝ մանուկը որպես պապ, իսկ պապը՝ որպես մանուկ:
43. Հետաքրքիր է՝ ես իմ ո՞ր նախահայրն եմ եղել, քանի՞ սերունդ եմ ես ինձ արարել: Չէ՞ որ ես նման եմ իմ հորն ու պապին, իմ որդին էլ ինձ է նման, նրա որդին էլ:
44. Իմ հայրը ինձ է արարել, ես՝ իմ որդուն: Իմ որդու մեջ ես իմ պապին եմ արարել, որն էլ հետո ինձ է արարելու: ՈՒրեմն ես իմ որդու, թոռի միջոցով ինձ եմ արարում:
45. ԵՎ այդպես անվերջ մենք արարում ենք իրար, փոխարինում ենք իրար՝ ես իմ բոլոր սերունդների հետ. հենց դա է Տոհմը:
46. Ես իմ տոհմի մեջ եմ. իմ Ոգին տոհմական Ոգի է, և իմ տոհմից դուրս իմ Ոգին չկա, իմ տոհմից դուրս ինձ ծնող չկա: Ես կվերածնվեմ միայն իմ տոհմի մեջ:
47. Հայրը վերածնվում է իր որդիների միջոցով հենց իր և որդիների տոհմի մեջ, իսկ մայրը վերածնվում է իր որդիների միջոցով, որդիների և նրանց հոր տոհմի մեջ:
48. Բայց տոհմը տոհմ է որոշակի Տեսակի: Ազգը հենց տոհմերի ամբողջություն է. չկա ոչ մի ազգ առանց տոհմերի, տոհմերն էլ չկան իրենց ազգից դուրս: ՈՒրիշ ազգի մեջ իմ տոհմը չկա, ուրիշ ազգի մեջ իմ Ոգին չկա. ուրիշ ազգի մեջ ես չեմ վերածնվի:
49. Ոգու զորություն, տոհմի զորություն, ազգի զորություն՝ դա է մարդու շարունակելիության պայմանն արարող: Մարդը լինելություն է այդ ամբողջության մեջ, և նրա շարունակելիությունը հենց այդ ամբողջության մեջ է կատարվում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:24:57 
ժ. ԽՈՐՀՈՒՐԴ ՈԳՈՒ


1. Կյանքի, Մահի, Հոգու, Ոգու մասին խոսելն անիմաստ է առանց իմանալու դրանց խորհուրդները, քանզի այդ խորհուրդները խստորեն կապված են իրար հետ և պայմանավորված են իրարով:
2. Չիմանալով դրանց խորհուրդները, անորոշ, վերացական դատողություններ ենք անում դրանց մասին, ինչ-որ իմաստներ ենք հորինում և անհեթեթ, անբնական պատկերացումներ ենք կազմում Կյանքի, Մահի, Հոգու, Ոգու մասին:
3. Ոչ մի գիտություն, ոչ մի գաղափարախոսություն կամ կրոն ի վիճակի չէ բացահայտելու այդ խորհուրդների էությունն ու դրանց փոխկապակցվածությունը: Միայն ու միայն Աստվածաշունչ Հայոց Լեզուն է իր մեջ արտահայտում այդ խորհուրդների էությունը: Միայն Աստվածաշունչ Հայոց Լեզվի մեջ կարող ենք ճանաչել այդ խորհուրդներն ու դրանց փոխկապակցվածությունը:
4. Կյանք (Գյանք) խորհուրդը կազմված է Գ (արտահայտություն) հունչարմատով, Ան (ծնունդ) բառարմատով և Ք - հոգնակիակերտ մասնիկով և նշանակում է Ծնունդի արտահայտություն: Հոգնակիակերտ Ք - մասնիկը ցույց է տալիս, որ Կյանքը հոգնակի է, ուստի և հաստատում է, որ մարդու Կյանքը բազմաթիվ է: Այսինքն՝ մարդ բազմաթիվ անգամ է ապրում որպես ծնունդի արտահայտություն, բազմաթիվ անգամ է ծնվում: Կյանքի եզակին Գէնն է՝ Գ - էն (ան):
5. ՄԱՀ խորհուրդը կազմված է Մ (ամփոփում) հունչարմատով և ԱՀ (զորություն) բառարմատով և նշանակում է Ամփոփված զորություն: Իսկ դա արդեն հաստատում է, որ Մահը ոչնչացում չէ, վերացում չէ: Մահը զորության որոշակի ամփոփում է: Հենց այդ ամփոփված զորությունն է, որ բազմաթիվ ծնունդների միջոցով բազմաթիվ անգամ մտնում է Կյանքի մեջ որպես ծնունդի արտահայտություն:
6. Այդ ի՞նչն է իր զորությամբ ամփոփվում Մահի մեջ և ի՞նչն է, որ որպես ծնունդի արտահայտություն հաստատվում է Կյանքի մեջ: Այդ ինչը իմանալու համար պետք է ճանաչենք Ոգի և Հոգի խորհուրդները:
7. ՈԳԻ (Վ - ՕԳ/ԱԳ/ - Ի) խորհուրդը կազմված է Վ (բացարձակ) հունչարմատով և ԱԳ (հուր) բառարմատով և նշանակում է Բացարձակ (տեսակային կամ անհատական) հուրի ամբողջություն:
8. ՀՈԳԻ խորհուրդը կազմված է Հ (հաստատում) հունչարմատով և ԱԳ (հուր) բառարմատով և նշանակում է տեսակային կամ անհատական հուրի հաստատված ամբողջություն, այսինքն՝ նյութականացված հուր:
9. Այսպիսով՝ և Ոգու, և Հոգու մեջ առկա է հուրը: Պարզապես Ոգու մեջ աննյութ հուրն է, իսկ Հոգու մեջ՝ նյութականացված հուրը: ԵՎ Ոգին համապատասխանում է Մահին, իսկ Հոգին՝ Կյանքին:
10. Ոգին վերացական ինչ-որ բան չէ: Ոգին որոշակի որակական ամբողջություն է և իր մեջ ունի բնական չորս տարրերի՝ Հողի, Ջրի, Օդի, Հուրի համակցություն, իր Տեսակին հատուկ հարաբերակցությամբ: Հողի և Ջրի տարրերը Ոգու նյութական որակներն են, իսկ Օդի և Հուրի տարրերը՝ զգացական որակները:
11. Ըստ այդմ, Ոգին ունի իր անհատական որակական հատկությունները՝ ուժականություն, զգացողություն, ջերմություն, միտք, կերպ, ձև... ԵՎ այդ բնական հատկությունները որակապես նույնն են և Կյանքի Հոգու մեջ, և Մահի Ոգու մեջ: Նրանք որակապես չեն փոխվում:
12. Ոգին և Հոգին ունեն նաև նույն ձևը: ԵՎ քանի որ ունեն ձև, նշանակում է՝ ունեն մարմին: Ոգին և Հոգին ունեն նույն մարմինը:: Պարզապես այդ մարմինը ունենում է տարբեր վիճակներ: Ոգու մարմինը հրե՝ էներգետիկ վիճակում է, իսկ Հոգու մարմինը՝ նյութականացված:
13. Ոգին ապրում է իր էներգետիկ մարմնով: Որպես ծնունդի արտահայտություն, այդ էներգետիկ մարմինը խտանում է, ստանում է նյութական վիճակ և Ոգին վերափոխվում է Հոգու: Մահից հետո մարմինը փոխում է իր վիճակը՝ ազատվում է նյութական մասից, և Ոգին շարունակում է ապրել իր էներգետիկ մարմնով:
14. Ըստ այդմ, երբեք Հոգին չի անջատվում մարմնից. նա չի կարող անջատվել իր մարմնից: Իրականում Հոգուց անջատվում է նրա մարմնի նյութական մասը: ԵՎ արդեն որպես Ոգի շարունակում է ապրել իր էներգետիկ մարմնով:
15. Փաստորեն մարդու բացարձակ մարմինը - դա Ոգու էներգետիկ մարմինն է: Իսկ նյութական մարմինը նրա էներգետիկ մարմնի նյութական խտացումն է լոկ: ԵՎ երբ այրում ենք մարդու մարմինը, նրանից մնում է միայն մի բուռ մոխիր: Դա է նրա մարմնի նյութական մասը:
16. Մահացած մարդու Ոգին պետք է ազատվի իր մարմնի նյութական մասից, որպեսզի շարունակի ապրել իր էներգետիկ մարմնով: ԵՎ քանի դեռ նա չի ազատվել իր մարմնի նյութական մասից, շարունակում է մնալ այդ մարմնով և չի կարող լիարժեք ապրել:
17. Երբ մարմնի նյութական մասը փթում է կամ այրվում, այն ժամանակ Ոգին ազատվում է նյութից և շարունակում է ապրել իր մարմնի էներգետիկ վիճակով:
18. Ըստ այդմ, Ոգու զարգացման հաջորդ պարբերությունն սկսվում է ոչ թե մարդու մահանալու պահից, այլ այն պահից, երբ Ոգին ազատվում է իր նյութական մասից և ներկայանում է իր էներգետիկ մարմնով:
19. Մահացած մարդը՝ Ոգին, պահպանում է իր բոլոր որակական հատկությունները, ամփոփված էներգետիկ մարմնի մեջ: Նա շարունակում է ապրել մեր կողքին: Պարզապես մենք չենք կարող տեսնել նրա էներգետիկ մարմինը: Բայց նա տեսնում է մեզ, լսում է մեզ, հարաբերվում է մեզ հետ, եթե մենք զգում ենք նրան: Այս դեպքում հաճախ նա կարող է երևալ մեզ երազում:
20. ԵՎ օրինաչափորեն Ոգին սկսում է զարգանալ, նախապատրաստվելով ծնունդի նոր արտահայտությամբ հաջորդ Կյանքի մեջ մտնելու համար: Նրա էներգետիկ մարմինը սկսում է խտանալ: Ըստ որում, Հոգու և Ոգու զարգացումները ունեն իրար հակառակ բնույթ:
21. Որպես Հոգի, մարդն իր զարգացումը սկսում է հյուլեաչափից և աճում է, աճում է մինչև մահը: Ոգու մարմինը համապատասխանում է մահացած մարդու մարմնի չափերին: Այնուհետև խտանալով, նրա էներգետիկ մարմինը սկսում է փոքրանալ. այն անչափ փոքրանում է, ապա անցնում է ապագա հոր մեջ, այնտեղ արդեն հասնում է նյութական խտացված հյուլեաչափի և ապա հոր սերմի ձևով փոխանցվում է մորը...
22. Ի դեպ, Հողածինների մոտ, որոնց մեջ Հողի բացասական էներգիան է գերիշխում, Ոգին նյութական մասից ազատվում է փթումի միջոցով բացասական էներգետիկ դաշտում՝ հողի մեջ: Այդ ընթացքում Ոգու էներգետիկ մարմինը սնվում է բացասական էներգիա, լինում է առողջ և ուժեղ:
23. Հրածին Արիների մոտ, որոնց մեջ գերիշխում է դրական էներգիան, Ոգին իր մարմնի նյութական մասից ազատվում է այրումի միջոցով: Կրակի դրական էներգիան շատ արագ ազատում է Ոգին նյութական մասից և նրա էներգետիկ մարմինը սնում է դրական էներգիայով, որի շնորիվ Ոգին լինում է առողջ և ուժեղ:
24. Ահա թե ինչու մահացած Հողածնին անհրաժեշտ է թաղել հողի մեջ, իսկ մահացած Հրածին Արիին անհրաժեշտ է այրել: Արին, որ Հուր է, պիտի Հուր դառնա:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:22:44 
թ. ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՎԱՏՔԻ

1. Կենաց Խորհուրդ է Հավատքը: Հավատ՝ Հ /հաստատուն, բացարձակ/ -ԱՎ /հոգի, կյանք/ - ԱՏ /տեղ, տեղադրում/՝ Հաստատուն հոգևոր ընկալում: Հավատք՝ բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ՝ Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
2. ԵՎ Հավատքը խիստ տարբեր է Կրոնից: Հավատքը՝ ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված Խորհուրդ է, իսկ Կրոնը՝ արտաքին ներգործության կրումն է անհատի մեջ:
3. Հավատքը՝ դա տեսակային ԵՍ-ի զգացողությունն է Արարչի և Աստվածների մեջ, Բնության մեջ, նախնիների մեջ, անցյալի ու ապագայի մեջ, ծագումի ու արյունի մեջ, շարունակելիության մեջ:
4. Արարիչը արտահայտվում է մեր մեջ, մեր ծագումի մեջ, մեր արյան մեջ, մեր հարազատ բնաշխարհի մեջ, Մայր Հողի մեջ, արևի մեջ, քար ու ջրի մեջ, մեր նախնիների և գալոց սերունդների մեջ: ԵՎ այդ բոլորով ենք մենք ամբողջանում և այդ բոլորով միայն մենք կարող ենք զգալ Արարչին:
5. ԵՎ հավատքը դեպի Աստվածությունը բխում է սեփական բնության զգացողությունից, թե որքանով ենք մենք մեզ զգում որպես բնական և որքանով ենք մեր մեջ զգում Արայի էությունը:
6. Հավատքը իրական զգացողություն է իրական մարդու, հողի, արևի, ջրի, նախնիների... քանզի այդ բոլորի մեջ և այդ բոլորի միջոցով մենք կարող ենք զգալ Արարչին և միանալ նրան:
7. ԵՎ սրբագործելով հողը, մենք մեզ ենք սրբագործում. սրբագործելով ջուրը, արեգը, երկինքը, մենք մեզ ենք սրբագործում. սրբագործելով մեր նմաններին, մենք դարձյալ մեզ ենք սրբագործում, քանզի մենք էլ այս սրբագործված ընդհանրության մեջ սրբագործվում ենք, աստվածանում:
8. ԵՎ Հավատքը բնորոշվում է ոչ թե այս կամ այն Աստծո կերպարով, ոչ թե այս կամ այն ծիսակարգով, ոչ թե այս կամ այն տոնահանդեսով՝ դրանք բոլորը դրսևորումներ են միայն. Հավատքը Կենաց Խորհուրդ է, Տեսակի կենսաձև է և բնորոշվում է ծագումի զգացողությամբ, Տեսակի որակական ամբողջության զգացողությամբ, Տեսակի որակական հատկությունների զգացողությամբ և Տեսակի որակական հարաբերությունների զգացողությամբ՝ բոլոր բնական Տեսակների հետ, նաև՝ Աստվածների:
9. ԵՎ Հավատքը անպայման Տեսակային է՝ Ցեղային. Հավատքի հիմքում ընկած է Տեսակի՝ Ցեղի ծագումնաբանությունը. և ծագումնաբանական ըմբռնումներն են փաստորեն կողմնորոշում տարբեր Ցեղահավատքների որակական տարբերությունները և նրանց անունները:
10. Բնության արարչական չորս տարրերի՝ Հուր, Օդ, Ջուր, Հող տարբեր հարաբերակցությամբ որակապես իրարից տարբերվում են մարդկային բոլոր Տեսակները: ԵՎ ամեն Տեսակ իր բնական դերն ունի, իր բնական որակներն ունի, իր հոգեբանությունն ունի, իր կենսաձևն ունի:
11. ԵՎ ամեն բնական Տեսակ իր Ցեղահավատքն ունի, որն արտահայտություն է Տեսակների տարբերիչ ծագումնաբանական օրինաչափությունների ըմբռնման: ԵՎ միևնույն բնական օրինաչափությունները տարբեր Ցեղահավատքային համակարգերում արտահայտվում են տարբեր ծագումնաբանական հիմքերով:
12. Արարչածին է Արին և Հողածին է Տիտանը. Հուր է Արին և հուր է դառնում, Հող է Տիտանը և հող է դառնում: ԵՎ Արիական Հավատքի Խորհուրդը հենց իր անվան մեջ է՝ Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արարչի որդի՝ Արարչածին:
13. ԵՎ ծագումի զգացողություն է Հավատքը. ուր այդ զգացողությունը չկա՝ չկա և Հավատք:
14. Իմ Արարիչը նա է, ով ինձ կյանք է տվել, ում բնական ժառանգն եմ ես և ում արյունն եմ կրում իմ մեջ: Դա իմ հայրն է, իմ պապը, իմ ապուպապը, նրա պապը և այդպես մինչև Հայր Արան՝ Արարիչը իմ բոլոր նախահայրերի և իմ:
15. Արան է հենց Արարատում արարել իր երկրային որդուն՝ Հէգ Արիին, որպես երկրային աստված: ԵՎ Արին հենց Արայից է ժառանգել իր արյունը, իր դիմագիծը, իր բնական որակները, իր արարող զորությունը, որոնք այսօր ժառանգաբար արտահայտվում են իմ մեջ:
16. ԵՎ Արան իմ Բացարձակ Նախահայրն է, և նրա արյունը ես ժառանգել եմ իմ բոլոր հաջորդական նախահայրերի և իմ հոր միջոցով:
17. ԵՎ եթե ես չեմ զգում իմ հորը, չեմ զգում իմ պապին, իմ նախահայրերին, ինչպե՞ս կարող եմ զգալ Արային. Չէ՞ որ Արան էլ է Նախահայր:
18. Հավատքը իրականություն է՝ իրական ծագումի զգացողություն և իրական հարաբերությունների համակարգ է դա:
19. Մենք հավատում ենք ձայնին, որովհետև լսում ենք. մենք հավատում ենք լույսին, որովհետև տեսնում ենք. մենք հավատում ենք հողին, որովհետև շոշափում ենք. մենք հավատում ենք Արային, որովհետև զգում ենք նրան:
20. ԵՎ ինչպե՞ս կարելի է հավատալ մեկին կամ մի բանի, եթե չենք լսում, չենք տեսնում, չենք շոշափում, չենք զգում և նույնիսկ չգիտենք, թե ինչ է կամ ով է:
21. Արարչածին Արիները հարաբերվում են Արայի հետ, քանզի զգում են նրան որպես իրենց Բացարձակ Նախահայր և զգում են նրա արյունը իրենց երակներում:
22. Հողածին Տիտանները արյունակցական կապ չունեն Արայի հետ, չեն զգում նրան ու չեն հարաբերվում նրա հետ. նրանք միայն իրենց վրա կրում են Արայի ազդեցությունը, առանց ճանաչելու նրա էությունը:
23. Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: Աստվածները բնական կենդանի Տեսակ են, ուստի և բազում են, ինչպես մարդիկ, ինչպես կենդանիք...
24. Քանի՞ Աստված կա Աշխարհում. մենք չգիտենք ու երբեք չենք իմանա: Մարդկային ամեն մի Տեսակ զգում է այնքան Աստված, որքան բնական գերագույն խորհուրդների զգացողություն ունի իր մեջ և ճանաչում է այն Աստվածներին, որոնց հետ հարաբերվում է:
25. Աստվածամարդ Արիները, որ միջանկյալ Տեսակ են Աստվածների ու մարդկանց արանքում, շատ ավելի մեծ հնարավորություն ունեն ճանաչելու և հարաբերվելու Աստվածների հետ:
26. Հողածին Տիտանները ծագումով Աստվածներից շատ հեռու են և միայն կրում են Աստվածների ներգործությունը իրենց վրա, առանց փոխադարձ հարաբերության:
27. Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև մարդ - կենդանի հարաբերության մեջ: Որակապես մարդուն առավել մոտ կենդանական Տեսակները իրենք էլ հարաբերվում են մարդու հետ, ուստի և ճանաչում են մարդուն: Իսկ որակապես առավել հեռու Տեսակները միայն կրում են իրենց վրա մարդու ներգործությունը, առանց փոխադարձ հարաբերության և չեն ճանաչում մարդուն:
28. Աստվածամարդ Արիները ճանաչում են բազմաթիվ Աստվածներ և նրանց առանձնացնում են Արարչից: Իսկ Հողածին Տիտանները չեն ճանաչում Աստվածներին և նույնացնում են Արարիչ - Աստված հասկացությունները:
29. Հողածին են Տիտանները. նրանք զգում են իրենց ծագումը, և նրանց Ցեղահավատքը որպես կենսաձև կապված է Հողի տարրի հետ:
30. ԵՎ Հողածին Տիտանները ճանաչում են միայն ստորգետնյա Աստված Յահվահին ու հարաբերվում են նրա հետ:
31. Հողածին Տիտանների զգացողության մեջ բոլոր բնական զորությունները ամփոփված են Յահվահի մեջ:
32. ԵՎ հարաբերվելով Յահվահի հետ, Տիտանները սնում են իրենց ներքին Հողի տարրը, ապրում են բնական կյանքով ու զորանում են:
33. Արարչածին Արիները, որ ապրում են ո՜չ իրենց, այլ՝ Հողածին Տիտանների Ցեղահավատքով, մերժում են իրենց ծագումը, մերժում են իրենց բնական կենսաձևը և ապրում են Հողածին Տիտանների կենսաձևով, որ չի համապատասխանում նրանց և տկարանում են:
34. ԵՎ օտար Ցեղահավատքը Արիների մեջ մտնում է որպես Կրոն, ուր Արիները չեն հարաբերվում Արայի ու Աստվածների հետ, չեն կարող հարաբերվել նաև Տիտանների Աստված Յահվահի հետ և միայն իրենց վրա կրում են իրենցից դուրս անհասկանալի ՈՒժի ազդեցությունը:
35. Կրոնը ստեղծում է սարսափազդու մի Կուռք՝ Աստծո պատրանք, որին Արիները ջերմեռանդ երկրպագում են՝ նրա գութը շարժելու և հովանավորությունը ստանալու հույսով:
36. ԵՎ միայն հիվանդ ու անտոհմիկ Արիների ապավենն է Կրոնը: Կրոնը նրանց համար է, ով ծագում չունի, ով հոգի չունի, ում միտքն է տկար և ինքն է անկատար:
37. Ցեղահավատքը կատարյալ Արիների համար է, ով զգում է իր ծագումը, ով իր զորությունն է զգում, ով միտք ունի և հոգի ունի:
38. Կրոնը սարսափի պատրանք է, իսկ Հավատքը՝ Կենաց Խորհուրդ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:21:16 
ը. ԽՈՐՀՈՒՐԴ ՍԻՐՈ


1. ԵՎ Աստղիկն է Սիրո Գերագույն Խորհուրդ՝ ԱՍՏ /Գերագույն Խորհուրդ/ ԱՂ /սեր, հաճելի/՝ ԱՍՏ-Ա/Ը/Ղ-ԻԿ: Արարչից է գալիս Սերը: Արարիչը, անվերջ արարչագործությամբ իր բոլոր Տեսակների մեջ, իր ամբողջությունն է հաստատում:
3. Արարչագործության նախահիմքն է Սերը. սերումի կենսաղբյուրն է Սերը:
4. Արարիչը իր բոլոր բնական Տեսակներով է ամբողջանում, և իր Տեսակներին նա որոնում է անվերջ. Նա իր բոլոր Տեսակների մեջ իր արյունն է զգում, իր ոգին է զգում, իր որակներն է զգում: Նա սիրում է բոլորին, պահպանում է բոլորին, նորոգում է բոլորին, զորացնում է բոլորին և այդ բոլորով իր հավերժությունն է հաստատում:
5. Ամենը Բնության մեջ Արարչի Ամբողջության մասեր են և իրանցով ամբողջացնում են Արարչին: ԵՎ իր Արարչագործությամբ Արարիչը մշտապես իր Սերն է նորոգում իր բոլոր բնական մասերի մեջ:
6. ԵՎ Արարչական Սերը արտահայտվում է բոլոր բնական Տեսակների մեջ. ծառերը սիրով են ծաղկում, ծաղիկը սիրով է բացվում, արեգը սիրով է ծագում, թիթեռը սիրով է ճախրում, սիրով են սիրում Արիները:
7. Արարչական շնորհ է սերը. կյանքի ճառագումն է սերը. սերումի կենսաղբյուրն է սերը. թե սեր չլիներ՝ կյանք չէր լինի, մարդ չէր լինի, մարդը չէր սիրի, չէր արարի, չէր խնայի, չէր ափսոսի, և աշխարհն արար սպանիչ ավերումով կկործաներ իրեն, և աշխարհ չէր լինի:
8. Հաստատելով սերը իմ մեջ, Հայր Արան իմ ԵՍ-ը բաժանել է բազմաթիվ Ես-երի: ԵՎ այդ բոլորը Ես եմ, իմ ամբողջության մասերն են տարբեր անհատների մեջ: ԵՎ այդ բոլորը իմն են, ես նրանց մեջ եմ ապրում ու նրանցով եմ ապրում:
9. Հայր Արայի կամքով ես մշտապես որոնում եմ իմ ԵՍ-ի ամբողջությունը և որոնում եմ տարբեր անհատների մեջ:
10. Ես կամ իմ եղբոր մեջ, իմ զավակի մեջ, իմ հարևանի մեջ, ընկերոջ մեջ, իմ բնաշխարհի մեջ՝ ծառ ու ծաղկի, հող ու արեգի մեջ: Այդ բոլորը իմ ամբողջության մասերն են: ԵՎ ամբողջանալով միայն ես կհասնեմ կատարելության, կհասնեմ աստվածայնության և կհաստատեմ իմ բացարձակությունը:
11. Սերը՝ դա Ես-ի ամբողջության որոնումն է. դա սերն է դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: Ես ինքս ինձ տեսնում եմ բոլորի մեջ, որ իմն են, որ ինքս եմ: ԵՎ ես նվիրվում եմ նրանց, պահպանում եմ նրանց, կարոտում եմ նրանց, զորացնում եմ նրանց:
12. Սերը արյան կանչ է, որով ես զգում եմ իմ արյունը հարազատիս մեջ:
13. Ո՛վ, Արի Հա՜յ, մի՞թե դու ինձ չես ճանաչում. ես դու եմ, իմ մեջ քո արյունը կա, քո մեջ էլ՝ իմ. ես քո ամբողջության մասն եմ, դու՝ իմ: Եթե դու իմ ամբողջության մասը չես, ապա ինչո՞ւ է իմ արյունը քո մեջ:
14. Թե ես սիրում եմ իմ արյունը, դու էլ սիրում ես քո արյունը, ուրեմն մենք սիրում ենք նույն արյունը, որ կա իմ և քո մեջ. ես իմ մեջ սիրում եմ քո արյունը, դու քո մեջ սիրում ես իմ արյունը. էլ ինչպե՞ս կարող ենք մենք չսիրել իրար:
15. Սերը արյան և ոգու միասնություն է՝ պատկանելության զգացողություն. սիրել, կնշանակե՝ զգացմունքներով կապվել հարազատ ամբողջությանը:
16. Սիրել, կնշանակե՝ զգացմունքներով շոշափել հարազատի շունչը, նրա ոգին, նրա կյանքը և այդ բոլորի մեջ զգալ իրեն:
17. Սիրել, կնշանակե՝ զգացմունքներով շոշափել իր Տեսակի էությունը, նրա արյունը, նրա ոգին և դրանց մեջ զգալ իրեն:
18. Սիրել, կնշանակե՝ զգալ իր մեջ Արայի արյունը և զգալ իրեն միաձուլված այն ամենին, ինչ Արայից է գալիս՝ Բնությանը, հայրենի հողին, արեգին, ջրին, քարին, ծառ ու ծաղկին, իր նախնիներին ու գալիք սերունդներին և զգալ իրեն նրանց մեջ ու նրանց միջոցով, իր գոյությունը նրանց մեջ տեսնել, իր զորությունը նրանց մեջ ունենալ:
19. Իր ամբողջության զգացողությունն է Արիի սերը, և սերն է երջանկության աղբյուրը: Իր ամբողջությունը չզգացող Արին անկատար է ու անլիարժեք. նա չի կարող սեր ունենալ և չի կարող երջանիկ լինել:
20. Սերն է Արի քաջերին մղում խիզախումների. սերն է անձնազոհության կոչում. սերն է պահպանում Հայրենիքը. սերն է խնամում երեխային. սերն է գուրգուրում ծնողին և սերն է մղում դեպի իրար Արիների սրտերն ու հոգիները:
21. ԵՎ Տեսակը այնքան զորավոր է ու ամբողջական, որքան նրա մեջ ուժեղ է Սերը որպես Արարչական շնորհ:
22. Սեր և Զորություն՝ հենց շնորհն Արայի, Սեր և Զորություն՝ Գարունն Աշխարհի, խորհուրդը բարու և արարումի. Սեր և Զորություն՝ ուժ լինելության՝ իրար լրացնող և իրար կերտող. իրարից անկախ լինել չեն կարող:
23. Սերն առանց Զորության կործանվող է. Զորությունն առանց Սիրո կործանող է. Սիրո և Զորության միասնությունն է լոկ խորհուրդը կյանքի:
24. ԵՎ թե Վահագն է Զորության Աստված, ապա Աստղիկն է Սերը Զորության. Վահագնի Զորության ՈՒժը Սերն է Աստղիկի:
25. Զորության Հուրը Սիրով է վառվում: ԵՎ թե մեռնի Աստղիկի Սերը Արիների մեջ, նրանց մեջ կմարի Հուրը Վահագնի. Արիները չեն զգա Վահագնին, չեն կանչի նրան, և Վահագնը անզոր կլինի պաշտպանել Արիներին:
26. ԵՎ թե Արիները ուրանան Աստղիկին, կյանքի սիրո փոխարեն Արիների մեջ կհաստատվի ատելության սերը, մահվան սերը, անհանդուրժողականության սերը. կվերանա ժպիտը, կվերանա երգն ու պարը, կինը կդավի ամուսնուն, ծնողը կլքի զավակին, եղբայր իր եղբոր դեմ սուր կպարզի ու կխրի նրա կուրծքը:
27. Երբ Սերը վերանա Արիների մեջ, Արիներն այլևս չեն սիրի, չեն որոնի, չեն ամբողջանա, իրենց անկատարությամբ կատեն հենց իրենց, իրենց արիությունը կհալածեն իրենց մեջ ու կտկարանան. և Չարի Վիշապը կտիրի նրանց:
28. Արարչական Սիրո արտահայտություն է մեր սերը. ԵՎ Արարիչն է մշտապես սնում ու նորոգում մեր սերը մեր մեջ:
29. ԵՎ Վարդավառն է Արարչական Սիրո Նորոգումը մեր մեջ՝ Վ /գերագույն/ - ԱՐԴ /սիրո խորհուրդ/ - ՎԱՌ /վառվել, օծվել/՝ Գերագույն Սիրո Խորհրդով օծվել:
30. ԵՎ Աստղիկն է Վարդամատն՝ Վարդ /գերագույն Սիրո Խորհուրդ/ -Մատն /պահել, պահպանել/՝ Գերագույն Սիրո Խորհուրդը Պահպանող:
31. ԵՎ Աստղիկն է Արարչական՝ Գերագույն, Սիրո Խորհուրդը. Աշխարհի բոլոր գեղեցիկներով է կերտված Աստղիկը՝ արեգից մի շող, լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ երկնից, հուզմունքը՝ երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
32. Աստղիկը՝ Սերն է կյանքի՝ գերագույն հմայք ու քնքշություն. Դիցուհին մաքուր, աստվածային Սիրո Թագուհին:
33. ԵՎ Աստղիկն է Աստվածային Սերը Արյաց. և Վարդավառն է աստվածային Սիրո տոնահանդեսը: Աստղիկն է Վարդավառ սարքում՝ վարդեր է ցանում Արյաց սրտերին, վառում է նրանց սիրո արևով, վարդջուր սրսկում աչքերին նրանց, սեր է ներշնչում, սեր է արարում Արյաց սրտերում:
34. ԵՎ Վարդավառով Աստղիկը օծում է Սերն Արիների, Արարչական Սիրո ջերմությամբ բոցավառում է զգացմունքը նրանց, որ սիրով ապրեն, որ սիրով երկնեն, որ սիրով ծնեն և նույն այդ սիրով գուրգուրեն իրար. մանուկը սիրով իր մորը գգվի. իր հոր արևին փարվի նա սիրով. եղբայրն իր եղբոր աչքերին նայի հավատի սիրով, աղջիկները կույս գտնեն իրենց սրտի Վահագնին ու երջանկանան հարսնության քողով:
35. ԵՎ Արիները Վարդավառով օծվում են Արարչական Սիրո ջերմությամբ. իրար են նայում, իրար են ժպտում, իրար հետ խաղում, իրար հետ պարում, սուրբ վարդաջրով իրար են ջրում, իրար են բաշխում սերն իրենց հոգու, իրար են սնում, իրար են գտնում և նորոգվում են Աստղիկի Սիրով:
36. ԵՎ Աստղիկն է Սերը Զորության, Սերը Գարունքի՝ Սեր է ճառագում՝ Սիրո ջերմություն և այդ ջերմությամբ հույզեր է վառում, արցունքներ քամում, թախիծ արարում, հոգևոր խռովք ու տառապալից երջանկություն պարգևում սիրող պատանուն, եթե նույնիսկ այդ պատանին Վահագնը լինի:
37. ԵՎ Վահագնը ինքը՝ թեև Հրեղեն, թեև ինքն Աստված, ինքը՝ գերհզոր , Աստղիկի Սիրուց ինչպե՞ս պաշտպանվի՝ նա էլ է ընկնում սիրո որոգայթ:
38. ԵՎ մանկան նման շիկնում է, վառվում. սիրուց խենթացած՝ իրար է խառնում երկինք ու երկիր. սիրտը սիրավառ՝ վարդի պես բացվում՝ մեղմ ու քնքշալի և պարուրում է Արարատը ողջ՝ և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ մայր, և՜ մանուկ, և՜ հարսներ չքնաղ, և՜ կույս Աստղիկին:
39. ԵՎ Սիրով օծված հույզը Զորության հորդում է Վահագնի հրե աչքերից, և Վիշապի դեմ մարտի է ելնում հանուն ժպիտի, հանուն կարոտի, հանուն հարսնության և մայրացումի, հանուն սրբության և արարումի:
40. Առանց սիրո էլ ի՞նչ պատանի. էլ ի՞նչ գեղեցիկ ու գեղեցկություն, կյանքի ի՞նչ գարուն: Թե սեր չլինի, Աստղիկ չլինի, թե չհավատա պատանին նրան և թե չաղոթի իր սիրո համար Աստղիկ Դիցուհուն՝ էլ ի՞նչ պատանի:
41. Աստվածային գեղեցկություն է պատանեկան սերը, եթերային ուժ է կրքի ավերիչ ազդեցության դեմ:
42. Գեղեցիկը գեղեցկության հույզեր է ծնում, գեղեցկությունը՝ սեր: ԵՎ գեղեցիկը՝ ինքը բնական, ինքն՝ ամբողջական, ինքն Արարչական Սիրո արարում և նրա պատկերը Աստղիկի տեսքով:
43. ԵՎ Աստղիկը՝ եթերային քույրը Արի աղջիկների, նման է նրանց, և աղջիկներն էլ նման են Աստղիկին:
44. Ամեն մի աղջիկ՝ գեղեցիկ Աստղիկ, ամեն մի աղջիկ պատկերը ունի Աստղիկ Դիցուհու, նազանքն Աստղիկի ունի նա իր մեջ, Աստղիկի սիրո անուրջը ունի և Վահագնին գերելու կրակը ունի:
45. Ամեն պատանի սիրած կույսի մեջ Աստղիկ է տեսնում և սիրում նրան: Աղջիկն իր սիրած պատանյակի մեջ Վահագն է տեսնում և սիրում նրան:
46. ԵՎ Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր է վառել մատաղ սրտերում, սիրում է նրանց սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր ու ազնիվ, և օգնում նրանց՝ գտնելու իրար:
47. Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, պատանեկության գարունն է: Բայց գարնան պես կանցնի այդ եթերային սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո:
48. Պտղաբերումի սերը արտահայտվում է ընտանիքում սերնդատվության մեջ և փոխանցվում է զավակների միջոցով. դա է սիրո հավերժումը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:20:15 
է. ԽՈՐՀՈՒՐԴ ԶՈՐՈՒԹՅԱՆ


1. Զորությունը Հուրն է: Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ առավել զորեղ է հուրն արտահայտվում: Հուրը Էներգիան է: ԵՎ Տիեզերական Հուրի Աստվածը Վահագն է: ԵՎ Խորհուրդ է Վահագնը՝ ՎԱՀ /Աստված/ - ԱԳՆ /Հուր/՝ Հուր-Աստված:
2. Վահագնը Զորությունների Գերագույն Խորհուրդն է ողջ Տիեզերքում. Հուր և Հրեղեն է նա:
3. Վահագնը՝ անհուն Տիեզերքի մեջ՝ տիեզերական ուժ. արեգների մեջ՝ հուր արեգակեզ. լուսաստղերի մեջ՝ լույսի կենսաղբյուր. ոգիների մեջ՝ ոգու վեհություն. Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
4. Վահագնը հոգիների մեջ փայլող ոգին է. համաստեղությունների պայծառափայլ կերպարանքն է նա:
5. Վահագն է լուսեղենների բոցն աստվածային. նախահայրերի առաջին պատարագիչն է նա:
6. Վահագն է որոտումների տերը և արդարությունը հավաստող. Վահագն է փոթորիկի աստվածը և պահպանիչը. նա ահեղությունն է ամպրոպների:
7. Վահագն է համեղությունը ջրերի. նա է լուսնի ու արեգի ճառագայթումը. նա է Հուրը եթերի մեջ և բոցը վառվող խարույկների. նա է զորությունը տիեզերական և ուժգնությունը արարումի:
8. Վահագն է հայտնատեսությունը արարող Արի Ցեղի և քաջությունը հերոսների. Վահագն է զորությունը հզորների:
9. Վահագն է մշտապես կարգավորում Տիեզերական Հուրի և ամեն բնական էակի ներքին կենսահուրի համաչափությունը:
10. Մթնոլորտը Կենսական Հուրի անսպառ մի ավազան է, որից անընդհատ սնվում են երկրի բոլոր բնական էակները և զորանում:
11. Ներքին կենսահուրի գերագույն կուտակումը հնարավորություն է տալիս ամեն մի էակի լինել անխոցելի հիվանդությունների, ծերացման և նման մարմնական մաշվածության նկատմամբ:
12. Ինչպես և ամեն բնական էակի, մարդու և աստվածամարդու զորությունը կախված է նրա հոգու կենսահուրի զորությունից: Հոգու կենսահուրը, սնվելով մթնոլորտի Կենսահուրից, զորանում է, ապա սնում է նրա մարմնի բոլոր մասերը, պահպանում և զորացնում է դրանք: Մարդու և Աստվածամարդու տկարությունն ու մաշվածությունը կախված են նրա ներքին կենսահուրի տկարությունից:
13. Վահագն է մշտապես սնում մեր ներքին կենսահուրը Տիեզերական Հուրով և զորացնում մեր հոգին ու մարմինը:
14. ԵՎ ապրել զորությամբ, կնշանակե՝ հոգով միանալ Վահագնին, հավատալ Վահագնին և նրա միջոցով հավատալ նաև մեր ուժին:
15. Ապրել Վահագնով, կնշանակե՝ զգալ մեր ներքին կենսահուրը որպես Տիեզերական Կենսահուրի արտահայտություն և մշտապես սնվել Տիեզերական Կենսահուրից ու զորանալ:
16. Ապրել Վահագնով, կնշանակե՝ զգալ, հավատալ, որ Տիեզերական Հուրի մի նոր բռնկումով Գարուն է հաստատվելու Տիեզերքում, որի հրե զորությունը արտահայտվելու է նաև երկրի վրա:
17. Երկնի ու Երկրի այդ ահեղ երկունքից, գարնան առաջին արևով ծնվելու է Վահագնը հենց Արարատում. ծնվելու է Վիշապին սպանելու և երկրի վրայից Վիշապի պղծությունը լվալու Մեծ Ջրհեղեղով:
18. Վահագնը ծնվելու է պահպանելու իր Արի աստվածամարդերի Ցեղը և նորից հաստատելու արարումը երկրի վրա:
19. ԵՎ Վահագնի ծնունդով սկսվելու է երկրային կյանքի մի նոր պարբերություն, նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
20. Երկնի ու Երկրի ահեղ երկունքից Հուրն Աստվածային հենց Արարատում եղեգան փողից բոց է հանելու:
21. ԵՎ այդ Հրե կրակով Արարատի կենաց զորության արշալույսն է սկսվելու. Վահագն է ծնվելու Աստվածային Հրե կրակից՝ Զորության Աստված:
22. Գարնան Արեգով է ծնվելու Վահագնը: Գարնան Արեգը սերն է Վահագնի՝ հավատ է բուրում զորավորների հոգիների մեջ. գարնան Արեգը աչքն է Վահագնի, որ ամեն խավար, մթություն ճեղքում և լույս է սփռում աշխարհի վրա. գարնան Արեգը՝ Խաչ-Պատերազմին Վահագնի բազկին՝ շանթեր է արձակում Վիշապի վրա. գարնան Արեգը՝ բանբերը Վահագնի՝ ավետում է մոտալուտ գալուստը Տիեզերական Գարնան և Հրե Զորության առկայծումը երկրի վրա:
23. Մայր Արարատը՝ Արեգին գրկած, Վահագն է կանչում. Արագածը վեհ՝ Արեգին փարված, Վահագնին սպասում. Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած, Վահագնին տենչում. և՜ հավք, և՜ գազան, և՜ քար, և՜ առու, և՜ ծառ, և՜ ծաղիկ Վահագն են կանչում. Վահագն են կանչում բոլորը մեկտեղ, հավատքով սպասում մի նոր երկունքի, մի նոր ծնունդի Հրե Վահագնի:
24. Իսկ շատ Արիներ՝ երանելի թուլության հաշիշով օծված, չեն դիմանում Հուրի զորությանն ու Արեգի լույսին: Զորության Հուրն ու Արեգի լույսը շատ են զորավոր նրանց տկարացած մարմինների ու հոգիների համար: ԵՎ նրանք գերադասում են խավարը լույսից, ցուրտը՝ հուրից, մեղկ տկարությունը՝ վեհ զորությունից: ԵՎ աղերսում են Չարի Աստծուն՝ ամպերով ծածկել Արեգը գարնան:
25. ԵՎ միայն նրանք, ովքեր իրենց Արի են զգում. միայն նրանք, ովքեր իրենց Աստվածամարդ են զգում. միայն նրանք, ովքեր իրենց Արարչի որդիներ են զգում. միայն նրանք, ովքեր զգում են իրենց արմատը Մայր Արարատում. միայն նրանք, ովքեր նայում են Արեգին և զգում են Վահագնին. միայն նրանք, ովքեր ապրում են Վահագնով և մշտապես նորոգում են իրենց ներքին կենսահուրը՝ միայն նրանք են տենչում Տիեզերական Գարնան մոտալուտ գալուստը:
26. ԵՎ իրենց արիությունը զգացող ու Վահագնով զորացած Արիները միայն կփառաբանեն Հայր Արային, Մայր Անահիտին, Անմահ Աստվածներին և նրանց օրհնությամբ օծված ահեղ երկունքի այն կրակը, որի մեջ Տիեզերական Հուրը կա:
27. Փայտեր կդիզեն, խարույկներ կվառեն այդ աստվածային կրակով՝ Տրնդեզ կսարքեն՝ ԱՏՐ /կրակ/ - ԴԵԶ՝ Կրակի դեզ՝ Խարույկ: Պար կբռնեն Տրնդեզի շուրջ, ձոներգեր կհյուսեն Հայր Արային, Մայր Անահիտին և ծնվող Վահագնին:
28. Իսկ ջահել հարսները, որ մայրացումի կարոտը ունեն, կթռչեն այդ աստվածային Տրնդեզի վրայով՝ օծելու իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
29. Տրնդեզի այդ աստվածային կրակը կտանեն իրենց տները. դրանով կօծեն իրենց օջախները, վառարանները, որ իրենց տներում այդ աստվածային կրակի ջերմությունը տարածվի:
30. ԵՎ Տրնդեզի աստվածային Հուրը կբոցկլտա նրանց աչքերի մեջ, և նրանք կօծվեն աստվածային հուրով ու կվերականգնեն իրենց մեջ իրենց աստվածային զորությունը:
31. ԵՎ կբոցավառվեն նրանց սրտերը այդ հուրով ու սպասումով, քանզի այդ երկունքի քառասուներորդ օրը, գարնան առաջին Արեգով ծնվելու է Վահագնը:
32. ԵՎ միայն իրենց աստվածայնությունը զգացող Արիները կհետևեն երկունքին . կդիմավորեն Տիեզերական Հուրի զորավոր բռնկումը երկրի վրա, և նրանք միայն ընդառաջ կգնան Վահագնին:
33. ԵՎ Տրնդեզի այդ բոցով ու Վահագնի սպասումով, նրանք Արագածից պեղված հազար ու մի գանձերով կկռեն իրենց զորության թուր-կեծակին:
34. Քառասուն օր երկունքն է տևելու. և քառասուներորդ օրը, գարնան առաջին Արեգով, և իրենց զորությունը զգացող Արիների կանչով Վահագն է գալու:
35. Վահագն է գալու՝ աստղերից հյուսած թագը իր գլխին, հրե թիկնոցը իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ-Պատերազմին՝ ձուլված Արեգից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար արեգով կռած իր Թուր- Կեծակին:
36. Հայր Արայի կամքով Վահագնը սնելու է Արիներին իր զորությամբ և անպարտելիությամբ. օծելու է Արիների թուր-կեծակին՝ Չարիների դեմ պատերազմելու համար:
37. Չարիների դեմ Արիները պիտի կռվեն. Վահագնը կռվելու է միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում, թե երկրի վրա:
38. ԵՎ նրանք, ովքեր կապրեն Վահագնով, կսպասեն Վահագնին, կզորանան իրենց աստվածայնությամբ:
39. Վահագնը իր աստվածային Հուրով ու զորությամբ կսնի նրանց. և զորավոր հրավառություն կբռնկվի նրանց մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության:
40. ԵՎ միայն իրենց աստվածայնությունը զգացող զորավորները ընդառաջ կգնան Վահագնին. և միայն նրանց կհովանավորի Վահագնը. և միայն նրանք կդիմանան Տիեզերական Հուրի զորավոր բռնկումին երկրի վրա և նրանք այնուհետև կվերապրեն Ջրհեղեղը:
41. ԵՎ ինչպես հազարավոր տարիներ առաջ Արի Մանը իր զորավորների թափորով բարձրացավ Մասիս սար՝ վերապրելու Համաշխարհային Ջրհեղեղը, այնպես էլ հիմա միայն իրենց աստվածային զորությամբ օծված Արիները կկարողանան բարձրանալ Մասիս սար, քանզի Մասիսը աստվածների կացարան է, և այնտեղ կարող են բարձրանալ միայն աստվածները:
42. Իսկ նրանք, որ չեն ապրի Վահագնով, չեն սպասի Վահագնին, կմնան իրենց երանելի տկարության մեջ ու երբեք չեն զորանա: ԵՎ իրենց տկարությամբ նրանք չեն կարող դիմավորել Վահագնին, չեն կարող դիմանալ Տիեզերական Հուրի զորությանը, չեն կարող բարձրանալ Մասիս սար և չեն կարող վերապրել Ջրհեղեղը:
43. Վահագնը չի հովանավորի տկարներին. և տկարները կկործանվեն, քանզի Արայի կամքով Վահագնը պահպանելու է երկրային աստվածների Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի. և ո՜չ նրանց կյանքն է պետք Արային, ո՜չ էլ նրանց մահը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:19:04 
զ. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ


1. Աստվածները Արայից բխող Գերագույն Խորհուրդներ են՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ - Վ - ԱԾ /պահել/՝ Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
2. ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ Գերագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության և այլն:
3. ԵՎ Աստվածները ինչ-որ վերացական, գերբնական կամ երևակայական հասկացություն չեն. նրանք բնական կենդանի Տեսակ են, որ ապրում են նույն օրինաչափությամբ, ինչ և մյուս բնական Տեսակները:
4. Արարիչը և՜ Հուր է, և՜ Օդ, և՜ Ջուր, և՜ Հող: ԵՎ ամբողջ Բնությունն է արարչական այդ չորս տարրերի համակցություն:
5. Հուրն ու Օդը Արարչի հոգևոր, զգացական զորություններն են, իսկ Հողն ու Ջուրը՝ նյութական: ԵՎ այդ բոլորը ամենաբազմազան հարաբերակցությամբ արտահայտվում են Բնության ամենաբազմազան Տեսակների մեջ՝ ստորինից մինչև ամենաբարձրը:
6. ԵՎ թե քարը ամենաստորին Տեսակն է, ուր բացարձակ գերազանցում է Հողի տարրը և չեն նկատվում մյուս տարրերը, ապա Աստվածները ամենաբարձր կենդանի Տեսակն են, որոնց մեջ Հուրի և Օդի տարրերն են բացարձակ գերազանցում, իսկ Հողի և Ջրի տարրերը հասնում են նվազագույնի:
7. ԵՎ Աստվածների մեջ շատ բարձր է զգացական, լիցքային որակը և շատ նվազ է նյութական որակը: ԵՎ այդ գերհզոր Աստվածներին մարդը պարզապես ի վիճակի չէ տեսնելու:
8. Աստվածները անտեսանելի են, բայց գերհզոր են և կարող են ներգործել բնական բոլոր Տեսակների վրա, նաև՝ մարդու:
9. Բայց Արայի կամքով Բնության Տեսակների միջև խիստ ընդգծված անջրպետ գոյություն չունի, և երկու իրարից հեռու Տեսակների արանքում միշտ միջանկյալ Տեսակներ կան:
10. ԵՎ Աստվածների ու մարդկանց միջև անջրպետը շատ խոր կլիներ, եթե չլինեին Աստվածամարդիկ:
11. ԵՎ որպես Աստվածների ու մարդկանց միջև միջանկյալ Տեսակ, Արարիչը արարել է Աստվածամարդուն:
12. ԵՎ Արայից արարված Հէգ Արիի սերունդները, որ կոչվում են Հայք կամ Արմեն, որպես աստվածամարդիկ, միջանկյալ Տեսակ են Աստվածների ու մարդկանց միջև, իրենց մեջ կրելով և՜ աստվածայինը, և՜ մարդկայինը:
13. Աստվածները նույնպես բնական էակներ են և իրենց մեջ, թեկուզ նվազագույն չափով, բայց ունեն Հողի ու Ջրի տարրեր և, այնուամենայնիվ, Աստվածներն ունեն որոշակի կերպարանք և այնքան էլ անտեսանելի չեն, գոնե Արիների համար:
14. ԵՎ միայն Արիները կարող են տեսնել Աստվածներին, միայն Արիները կարող են հարաբերվել նրանց հետ, քանզի իրենք աստվածամարդիկ են, միևնույն ծագումը ունեն և որակապես շատ մոտ են Աստվածներին:
15. Իսկ հողածին Տիտանները որակապես շատ հեռու են Աստվածներից և միայն կրում են Աստվածների միակողմանի ներգործությունն իրենց վրա, առանց փոխադարձ հարաբերության: ԵՎ Տիտանները չեն ճանաչում Աստվածներին: Նրանք միայն զգում են ինչ-որ ներգործող մի ՈՒժ. և այդ ներգործող ՈՒժի համար մի կուռք են ստեղծում ու երկրպագում նրան:
16. ԵՎ Արիների հնագույն նախնիները, որ բնական էին, որ զգում էին Հայր Արային և զգում էին իրենց որպես Արորդի, տեսնում էին Աստվածներին և հարաբերվում էին նրանց հետ:
17. Ամեն մի Աստված՝ Արայի որդի, ամեն մի Աստված՝ լուսեղեն ոգի, ամեն մի Աստված՝ եթերային ուժ, ամեն մի Աստված՝ անմահ զորություն, ամեն մի Աստված՝ գերագույն խորհուրդ:
18. ԵՎ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, հովանավորում ամեն մի շարժում, հարաբերություն, զգացողություն, կամք, միտք, ուժ:
19. Քանի՞ Աստված կա՝ մենք չգիտենք: Մենք ճանաչում ենք այնքան Աստված, որքան գերագույն խորհուրդների զգացողություն ունենք մեր մեջ. և ճանաչում ենք այն Աստվածներին, որոնք հարաբերվում են մեզ հետ, և որոնց հետ մենք ենք հարաբերվում:
20. Մենք ճանաչում ենք և՜ մեզ հովանավորող Աստվածներին, և՜ մեզ վնասող Աստվածներին:
21. Արիներին հովանավորում է Աստվածամայր Անահիտը՝ Մայրը բոլոր Աստվածների ու Արիների:
22. Արիներին հովանավորում է Հուր-Աստված Վահագնը՝ Արայի ամենազորեղ Որդին և եղբայրը մեր նախահայր Հայգ Արիի:
23. Արիներին հովանավորում է Աստղիկը՝ Աստվածուհին Գեղեցկության և Սիրո, քույրը մեր նախահայր Հայգ Արիի:
24. Արիներին հովանավորում է Արտավազդ Միհրը, որն աստվածադիր օրենքներն է հաստատում Արիների մեջ և որ եղբայրն է մեր նախահայր Հայգ Արիի:
25. Արիներին հովանավորում է իմաստության Աստված Տիրը՝ իմաստուն եղբայրը մեր նախահայր Հայգ Արիի:
26. Արիների թշնամիներն են Մռայլի Աստված Վիշապը և Ստորգետնյա Աստված Յահվահը:
27. Չար է Վիշապը և խորամանկ է Յահվահը. և Արիների դեմ գործում են համատեղ՝ խորամանկ չարությամբ:
28. Նրանք ատում են լույսն ու արարումը. ատում են արարող Արիներին և ատում են Լույսի պահապան Վահագնին:
29. Արիների Աստվածները պահպանում են արարումը Արարատում, իսկ Չարի Աստվածները ուզում են կործանել արարումը Արարատում:
30. ԵՎ հենց երկրի վրա հաճախ Աստվածների մեծամարտ է լինում՝ Արիների ու Չարիների աչքերի առաջ:
31. ԵՎ Աստվածները զորավոր են մեր հավատքով: Չէ՞ որ փոխադարձ հարաբերությունը կենսահուրի փոխադարձ սնում է պայմանավորում:
32. Հարաբերվելով մեր Աստվածների հետ, մենք նրանցից կենսահուր ենք սնվում և փոխադարձաբար մենք նրանց ենք սնում: Այդ ընթացքում զորանում ենք և՜ մենք, և՜ Աստվածները մեր:
33. Բայց երբ մենք չենք հարաբերվում մեր Աստվածների հետ, մենք չենք սնվում նրանցից և չենք սնում նրանց. և՜ մենք ենք տկարանում, և՜ Աստվածները:
34. ԵՎ Չարի Աստվածները զորանում են այն ժամանակ, երբ մենք մերժում ենք Լույսը և մեր հոգին ու աչքերը մռայլով ենք պատում: Մենք մեր կենսահուրով սնում ենք Չարի Աստվածներին. բայց նրանք փոխադարձաբար չեն սնում մեզ: Նրանք զորանում են մեզանով և զորացնում են Չարի Տիտաններին. և ապա մեր դեմ են գործում համատեղ զորությամբ, և մենք առավել տկարանում ենք:
35. Որքան մենք հավատանք մեր Աստվածներին և հարաբերվենք նրանց հետ, այնքան նրանք զորավոր կլինեն:
36. Որքան զորավոր լինեն մեր Աստվածները, այնքան զորավոր սնունդ կտան մեզ:
37. Որքան զորավոր սնունդ տան մեզ Աստվածները, այնքան զորավոր կլինենք մենք:
38. Որքան զորավոր լինենք մենք, այնքան առավել կզգանք մեր արարչական ծագումը: Որքան առավել մենք զգանք մեզ որպես Աստվածամարդ, այնքան չենք վախենա Չարի Աստվածներից:
40. Որքան չվախենանք Չարի Աստվածներից, այնքան չենք երկրպագի նրանց ու չենք սնի նրանց:
41. ԵՎ որքան չսնենք Չարի Աստվածներին, այնքան նրանք կտկարանան և չեն կարող վնասել մեզ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:18:16 
ե. ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐԱՏԻ


1. Արարչագործության Խորհուրդ է Արարատը՝ ԱՐԱՐ-ԱՏ /տեղ/՝ Արարման վայր: Արարատը հենց Հայկական Լեռնաշխարհն է:
2. Արարատը ցամաքային կղզի է: Դռանով արդեն նա առանձնանում է Երկրի ընդհանրությունից: Արարատը Տիեզերական Էներգետիկ Դաշտի խտացումն է Երկրի վրա: ԵՎ Արարատի Հողը պայմանականորեն է հող կոչվում: Նա տարբերվում է Երկրի հողից:
3. Արարատի Հողը իր մեջ կրում է ևþ տիեզերական, և երկրային հատկանիշներ: Արարատը հագեցած է բավական բարձր ռադիոակտիվ լիցքավորումով, որ հատուկ չէ Երկրին:
4. Եթե ամբողջ Երկրի հողը հիմնականում կրում է բացասական էներգիա, ապա Արարատը իր մեջ ունի ևþ դրական, ևþ բացասական էներգիա:
5. ԵՎ Արարատը դրական էներգիայով կապված է Տիեզերական Էներգետիկ Դաշտի հետ, իսկ բացասական էներգիայով կապված է Երկրի հետ:
6. Արարատը Երկրի վրա այն կենսավայրն է, որի միջոցով Երկիրը միանում է տիեզերական ամբողջությանը, կապվում է Տիեզերական Զորություններին և կենսական սնունդ ստանում մշտապես:
7. ԵՎ հենց Արարատում են Աստվածամարդերի համար ապահովված կենսական ամենանպաստավոր բնական պայմանները:
8. Հենց Արարատում է Երկրի տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափ հարաբերությունը հաստատված:
9. Արարատից դեպի հարավ տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափությունը խախտվում է հոգուտ տաքության և լույսի: ԵՎ որքան հեռանում ենք Արարատից, այնքան պակասում են սառնությունն ու խավարը, այնքան ավելանում են տաքությունն ու լույսը: ԵՎ Արարատից որքան հեռանում ենք դեպի հյուսիս, այնքան պակասում են տաքությունն ու լույսը, և ավելանում են սառնությունն ու խավարը:
10. Միայն Արարատում է օրինաչափորեն ընդգծված տարվա բոլոր չորս եղանակների հաջորդականությունը: Իսկ Արարատից դուրս տարվա եղանակները ընդգծված չեն, և աստ