Хорхоруни


Ваши сообщения автор сайта не принимает.
Всего 146 сообщенийСтраницы: 1 2 3 4 5

 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:16:28 
իէ. ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Ո՛վ, Արորդի՜ - քո հաղթության խորհուրդը միայն քո Ցեղակրոնության մեջ է: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Ցեղակրոն ես - ասել է՝ զգում ես, հավատում ես, որ քո Մայր Հողի վրա պարտվելը կրկնակի ու աններելի պարտություն է: Ասել է՝ որ իր Մայր Հողի վրա պարտվող Ազգը իրավունք չունի խոսելու ազատ Հայրենիքի մասին:
3. Ցեղակրոն ես - ասել է՝ քո Մայր Հողի վրա կռվելով, քո Հողը պաշտպանելով, զգում ես, հավատում ես, որ քեզ հետ են քո մեծ նահատակները՝ մի ուժ, որի առաջ անզոր են բոլոր տեսակի ուժերը:
4. Ցեղակրոն ես - ասել է՝ մարտի դաշտում զգում ես, որ քեզ հետ են Արայի Հայրական Օրհնանքը, Վահագնի Զորությունը, քո երկրի Արևը և քո բոլոր նախնիները, որոնց առաջ թշնամին մի ձյունե մեծություն է միայն:
5. Ցեղակրոն ես - ասել է՝ որ կռվի ժամանակ քո սիրտը լցնում են քո դաշտերի շունչը, քո լեռների սեգությունը. քեզ օրհնում է հայրենի երկինքը:
6. Ցեղակրոն ես - ասել է՝ զգում ես, տեսնում ես, լսում ես. ՙՀաղթությո՛ւն՚- աղոթում են մայրերն ու կույսերը քեզ համար. ՙՀաղթությո՛ւն՚- երգում են մանուկները. ՙՀաղթությո՛ւն՚- ղողանջում են զանգերը. բոլորը ամենուր գոչում են. ՙՔեզ հե՜տ ենք, առա՛ջ հաղթական՚: ԵՎ հոգիդ ու բազուկդ դառնում են հաղթական: ԵՎ հաղթում ես դու:
7. Ցեղակրոն ես - ասել է՝ զորավոր ես, քաջ ես, հաղթական ես քո Մայր Հողի վրա:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:15:53 
իզ. ՎԱԽԻ ԱՎԵՐԸ

1. Ո՛վ, Արորդի՜ - զենքը անհրաժեշտ է, բայց արի ձեռքերի մեջ: Սա է կամքը Վահագնի:
2. Ցեղային զգացողության թերին, անինքնավստահությունը, սարսափի հոգեբանությունը - ահա Ազգի և ազգային անհատի եռագլխանի թշնամին:
3. Երկյուղը միշտ էլ ճիվաղներ է ստեղծում՝ մտացածին հրեշներ: ԵՎ Ազգերը պարտվում են հենց այդ ճիվաղներից:
4. Վախը - դա անինքնավստահությունն է՝ անվստահություն դեպի իր և իր բանակի կարողությունը. դա հակառակորդի գերազանցության սպանիչ գիտակցությունն է:
5. ԵՎ վախկոտի համար միշտ էլ ուժեղ է թշնամին, անգամ այն ժամանակ, երբ իր դեմ կռվողը իրենից թույլ է բոլոր առումներով:
6. Թշնամիները նման են շների - որքան որ վախեցար, այնքան կհարձակվեն: Թշնամուց ավելի վտանգավոր է վախկոտությունը:
7. Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն: Վախկոտներն են հեշտացնում թշնամու գործը: Վախկոտներն են տանուլ տալիս Հայրենիքը: Վախկոտությունն է իրական թշնամին - կռիվ նախ՝ վախի և վախկոտության դեմ:
8. Վախի զգացումը բարոյազրկող է: Կեղծ է այն ամենը, որ հիմնված է վախի վրա՝ դա լինի կրոն, բարոյականություն, թե կարգապահություն:
9. Պատերազմում հաղթական է հավատավորը՝ ով հաղթանակի հավատն ունի իր հոգում: Այն բանակը, որ իր մեջ հաղթել է մահվան սարսափը՝ անպարտելի է ու հաղթական:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:15:30 
իե. ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՄԵԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ

1. Ո՛վ, Արորդի՜ - պատերազմում քո առաջին զինակիցներն են քո մեծ նահատակները: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Քո հոգու մեջ փայփայիր պաշտամունքը քո մեծ նահատակների, որ Վահագնի զորությամբ, հաղթական հոգով և իրենց կյանքով քեզ Արև տվին: Հիշիր նրանց, որ գերեզմանի մեջ ննջելով՝ սուրն իրենց գլխի տակ դրին: Քաջերի բարձն է սուրը:
3. Քո հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ նախ և առաջ քո մեծ նահատակների ոգիներն են: Նրանք են առաջնորդում քեզ ճակատամարտի Մայր Հողի վրա:
4. Քեզանից առաջ նրանք են հարվածում քո թշնամիներին: Զորավոր է նրանց հարվածը, թեև անտեսանելի: Նրանք հարվածում են թշնամու հոգուն, ընկճում նրան, հոգեպես նրան պարտության մատնում, և քեզ մնում է միայն սպանել նրա մարմինը:
5. ԵՎ ազգովին դու այնքան ուժեղ ես պատերազմում, որքան ջերմ է քո պաշտամունքը դեպի քո մեծ նահատակները, քանզի պատերազմում չափվում են բանակները - հաղթում են մեծ նահատակները:
6. Խեղճ է այն Ազգը, որ իր պայքարի ու խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներևութաբար զորավիգում են իր մեծ նահատակները:
7. Իր անմահներից չօգտվող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող Ազգի բովանդակ ուժը իր թվի, իր քանակի մեջ է միայն:
8. Իր ընտիր նահատակների պաշտամունքը չունեցող Ազգը ապերախտ է ու բարբարոս - անարժան ազատ Հայրենիքի, որը միշտ էլ իր նահատակների սրբազան աճյունից է բարձրանում:
9. Իր նահատակների՝ իր անմահների դեմ մեղանչող Ազգը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ: Անհոգի է՝ դեպի իր նահատակները անտարբեր Ազգը - դատապարտված բարոյական փտության:
10. Եթե հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ նահատակների հիշատակի պղծումը՝ անբարոյականություն է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:14:57 
իդ. ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արորդի՜ք - շարժման մեջ դրեք Ցեղի ուժերը՝ ձեր Ազգի ալեհեր փորձառությունը - ձեզ հետ է նա, ձեր արյունի միջից կխոսի: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Ազգային ինքնապաշտպանությունը - ոչ միայն Ազգի բնական իրավունքն է, այլև՝ պարտավորությունը դեպի Ցեղը և համայն Մարդկությունը:
3. Արի Ազգերը ապրում են իրենց համար - ստեղծագործում՝ Ցեղի համար, նույնպես և մարդկության համար: Արի Ազգերը արարելու պարտավորություն ունեն - ուրեմն և՝ ապրելու իրավունք:
4. Եթե մի Ազգ զուրկ է ինքնապաշտպանության ընդունակությունից - ուրեմն նա զուրկ է ամեն առաքինությունից, զուրկ է նույնիսկ գոյության բարոյական իրավունքից:
5. Եթե Ազգը իրեն պետք եղած ուժը իրենից դուրս է փնտրում - նա կամովին իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:
6. Եթե Ազգը հարվածներ է ստանում և ողբերգորեն անկարող է հակահարվածել - դրա պատճառն այն է, որ նա չի ապրում Ցեղորեն:
7. Ազգի պարտությունները հոգեբանական են: Ազգը պարտվում է ոչ թե նրա համար, որ թվապես ու տեխնիկապես թույլ է, այլ՝ որովհետև տկար է հոգեպես:
8. Ազգը պարտվում է, որովհետև իր Ցեղի բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն, հովանավորողներ է փնտրում: Ազգը չի պարտվի, եթե հոգևին գրոհի՝ ապավինելով Վահագնի Զորությանը:
9. Մակաբույծ է Ազգը, եթե իր ինքնապաշտպանության համար հենվում է միայն օտար ուժին: Կյանքում մակաբույծն անբարոյական է, իսկ նմանը տեղ չունի պատմության մեջ:
10. Ինքնապաշտպանությունը մի պարգև չէ ուրիշից քեզ, այլ մի բան՝ քեզնից քեզ:
11. Թե բարեգործներ և հովանավորողներ ես փնտրում - հիվանդ ես, թույլ և տկար մտահոգեպես: Թե խոսում ես զինակիցների մասին - հոգով առողջ ես ու արի:
12. Զինակիցներ և ո՜չ՝ բարերարներ - այդ նշանակում է, թե արի ես և ինքնապաշտպանվելու, պատերազմելու համար ընկեր ես փնտրում: Քաջի իրավունքն է դա՝ նրա, ով վճռել է մենակ հաղթել և զինակցում է միայն՝ ավելի հեշտ հաղթելու համար:
13. Անցեղաշունչ Ազգի միակ քաղաքական զենքն է մուրացկանությունն ու լալկանությունը: Լալկանությունը ապացույց է հոգևոր տհասության և անարիության:
14. Մուրացկանությունը զզվելի է ընդհանրապես. մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդված, այլև՝ հաճախ զզվանքից:
15. Աներես մուրացկանի եսասիրությունը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թեկուզ ամենից ընկածները, գթան իրեն: Էլ ավելի աներես է մուրացկանը և պահանջկոտ, եթե միաժամանակ նաև հաշմանդամ է:
16. Անցեղաշունչ Ազգը հաճախ անիծում է քաղաքական բարերարներին, սակայն մոռանում է, որ մուրացկանին ու հաշմանդամին անկելանոց են տալիս, այլ ոչ՝ ազատ Հայրենիք:
17. Անցեղաշունչ Ազգին հատուկ է աղետալի ինքնաժխտումը: ԵՎ այդ ինքնաժխտումը նրան այնքան անարժեք է դարձնում, որ նա, անգամ, իր դժբախտությանց մեջ մեղքի որոշ բաժին էլ իրեն տալը զլանում է:
18. Նա այնքան անարժան է թվում իրեն, որ չի կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ - թեկուզ դժբախտության - ինքը կարող է լինել:
19. ԵՎ հավատա՜, ո՛վ, Արորդի՜ - այն Ազգը, որ իր կյանքի ու արևի համար կպայքարի, պիտի գտնի իր մեջ այնքան ուժ, այնքան զորություն, որ կարողանա չարը բարու փոխել:
20. Իր ապագան վտանգված Ազգի միակ և վերջնական խաղաթուղթը՝ իր վերադաստիարակությունն է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:14:12 
իգ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

1. Ո՛վ, Արորդի՜ - բարոյական առաջընթաց, ասել է՝ ներուժ ինքնապաշտպանության: Դա է կամքը Վահագնի:
2. Ցնցումներն Ազգերի կյանքում փրկության լծակներ են: Անբարոյական են ու դատապարտված են կորստյան այն Ազգերը, որոնք իրենց գոյությունը ապահովելու համար անընդունակ են խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ Ազգերը միայն կարող են վերանորոգվել:
3. Առանց վերանորոգումի անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումի ոչ միայն Ազգի միտքն է մեռնում, այլ և հենց ինքը՝ Ազգը: Հոգևոր անշարժություն - ասել է՝ բարոյական մահ, մահացում:
4. Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանությունը: Այլևս ոչ ոք է հավատում, թե կարելի է կանգնեցնել առաջընթացի հաղթական կառքը՝ գետինը փռված պարտվածների և թույլերի հառաչանքով:
5. Ո՛վ, Արորդի՜, դու միշտ էլ ավելի ուժեղ ես, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին, - դու միշտ էլ կարող ես գերազանցել քեզ, բարձրանալ քեզանից, եթե քեզ չի պակասում սեփական ուժերով ոտքի կանգնելու կամքը: Հավատքով ապրելն է հաղթական կյանքը: Հավատա զորությանց և կհաղթես անվարան:
6. Անպարտելի է քո Ազգը, ո՛վ, Արորդի՜, եթե առաջնորդվում է հոգու զորությամբ: Մարդկությունը դեռ չի տեսել այն հրաշքը, որ ընդունակ է գործելու քո Ազգը՝ իր հոգևոր ուժերի զորությամբ:
7. Այնտեղ, ուր կա ոգու, ասել է՝ բարոյական ուժերի ապացույցը - այնտեղ թվական գերազանցությունը, մետաղը գրեթե կորցնում են իրենց նշանակությունը:
8. Ոգու հետ զինակցիր - ասել է՝ զինակցում ես բարոյական ուժերի, որի միջոցներն աճում են անհավատալիության աստիճան, դարձնում անպարտելի քեզ և քո Ազգին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:13:33 
իբ. ՊԱՏԵՐԱԶՄ

1. Ո՛վ, Արորդի՜ - Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը: Հաղթում է հզորը և ո՜չ արդարը: Վա՛յ թույլերին: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Պատերազմը աստվածային է. օրհնված է պատերազմը: Պատերազմը զորությունների ցուցադրություն է՝ մրցասպարեզ, ուր ամեն մի Ազգ իր զորությունն է ներկայացնում:
3. Մեքենական կոպիտ ուժերի բախում չէ պատերազմը, այլ՝ Ազգերի հոգեկան կարողությանց. Ազգերի զորությունների հարաբերություն է պատերազմը:
4. Իսկ թույլերը զորությունների այդ հարաբերության մեջ միայն զորությունները սնող կերի դեր են կատարում: Դա է բնական արդարությունը: Եթե չես ուզում կեր լինել - եղիր զորավոր:
5. Պատերազմը սպանություն չէ, թեև մարդիկ զոհվում են այնտեղ. դա թեև դաժան, բայց առաքինի մենամարտ է մարդու և մահի:
6. Պատերազմի օրենքը ազնիվ է ու վեհ. պատերազմը զորությունների մենամարտ է: Իսկ մենամարտը սպանություն չէ:
7. Մենամարտը միայն ազնվականների մենաշնորհն է. տականքը երբեք չի մենամարտի. տականքը միայն կարող է սպանել:
8. Պատերազմն էլ որպես զորությունների մենամարտ, Արի Ազգերի մենաշնորհն է միայն:
9. Չարին պատերազմել չի կարող երբեք. Չարին կարող է միայն թալանել, քանդել ու սպանել: Ըստ այդմ՝ Արին ռազմիկ է ազնիվ, իսկ Չարին՝ դաժան ոճրագործ:
10. Արի ռազմիկը միշտ պիտի պատերազմի. նա պիտի ելնի ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի:
11. Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ վիշապաքաղ. նա պիտի պաշտպանի սերը չարիքից, արարման լույսը՝ կործանող մութից, Արի հարսներին՝ ստոր պղծումից, մանուկներին՝ անգութ սպանդից:
12. Պատերազմը Աստվածների գոտեմարտ է. Վիշապն է հովանավորում Չարիներին. Վահագն է շարժում բազուկն Արիների և նրանց աչքերում արեգներ վառում:
13. Վահագնը կռվում է միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում կամ երկրի վրա. մարդերի դեմ նա ինչպե՞ս կռվի: Չարիների դեմ Արին է կռվում:
14. Իսկ երբ երկու Արի ազգեր պատերազմում են իրար դեմ, Վահագնը հովանավորում է երկուսին էլ, որ նրանց պատերազմը սպանություն չդառնա:
15. Կյանքը պատերազմ է անվերջ. և եթե երբեմն Ազգերը կռվադաշտում չեն, ապա նրանք զորանոցներում են:
16. Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը:
17. Ամեն պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետև չափված զորություններից և ոչ մեկն է իրեն վերջնականապես պարտված կամ հաղթած համարում: ԵՎ միշտ էլ պարտված կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրեժի ծրագիրը:
18. Մեկը հարձակվում է, մյուսը՝ պաշտպանվում - այդ երկուսից ո՞րն է մեղավոր: ԵՎ ոչ մեկը. իրավունք ունեն երկուսն էլ՝ պատերազմը արդար է երկուսի համար էլ: Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի:
19. Պատերազմը բնազդ է: Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես և խաղաղությունը թույլի բաղձանքն է, հոգնածի երազը. կպարտվի այն Ազգը, որ շուտ է հոգնում:
20. Խաղաղությունը երբեք հավերժական չէ - այն ժամանակավոր զինադադար է միայն:
21. Խաղաղության չարաշահումն ավելի աղետավոր է պարտված Ազգի համար, քան նույնիսկ պատերազմը:
22. Անբարոյականանում են անմարտունակ Ազգերը. և անբարոյականությունը կործանման նախապատճառն է. այդ Ազգն այլևս չի զգում Վահագնին և չի զորանում:
23. Զորավորի համար խաղաղությունը զինադադար է լոկ՝ նորոգվելու, թարմանալու, պատրաստվելու պատերազմի նոր մրցասպարեզ մտնելու համար:
24. Տկարի համար խաղաղությունը թշնամուց շնորհված մահաբեր հաշիշ է, քանզի թշնամին այդ խաղաղությունը շնորհում է նրան այնքան ժամանակ, քանի դեռ ինքը կուշտ է: Տկարի համար խաղաղությունը դանդաղ մահացում է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:12:24 
իա. ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1. Ո՛վ, Արորդի՜ - Հայրենասիրությունը քո արմատի զգացողությունն է Մայր Հողի մեջ: Այդպես է ավանդում ինքը՝ Վահագնը:
2. Դու քո Բնօրրանում՝ բնության պես վայրի, բնության պես զորեղ ու հմայիչ: Քո Բնօրրանում՝ Մայր Հողի մեջ դու արմատ ունես, և այդ արմատն է քեզ կանգուն պահում:
3. Քո Բնօրրանում է Արա՛ն իր արարչագործությունը կատարում քո Ազգի մեջ. քո Բնօրրանում է Վահագնը իր աստվածային Զորությամբ սնում քեզ:
4. Քո Բնօրրանում են քո նախնիները. այնտեղ է քո ծագումը, քո արյունը. այնտեղ է քո Հայրենիքը:
5. Հայրենիքը նույնանում է Մայր Հողին. Մայր Հողից դուրս քո արմատը չկա, Մայր Հողից դուրս Հայրենիք չկա:
6. Դու չես կարող Հայրենիք ընտրել: Դու ինքդ արմատ ունես քո Հայրենիքում: ԵՎ ինչպիսին էլ լինի քո Հայրենիքը - դու քո արմատով նույնանում ես նրան: Միայն հիվանդ և չարահալած հոգիները կդժգոհեն իրենց Հայրենիքից:
7. Հայրենասիրությունը սեր է՝ զգացմունք, և ձևավորվում է քո արմատի զգացողությունից, քո նախնիների զգացողությունից, քո շարունակելիության զգացողությունից:
8. Իր արմատի, իր նախնիների, իր շարունակելիության զգացողություն չունեցող մարդու մեջ չի կարող լինել Հայրենասիրություն որպես զգացմունք. նրա մեջ կլինի միայն հարմարվածություն: Հարմարվածությունը չի կարող նույնացվել Հայրենասիրության հետ:
9. Հարմարվածությունը ինքնագոհություն է: ԵՎ այդպիսիք սիրում են Հայրենիքը, ինչպես շունը իր թաղն է սիրում:
10. Հայրենասիրությունը սքանչացում է Մայր Հողով, նախնյաց ոգիներով, ազգահավատքով:
11. Միայն Ցեղակրոնը կարող է հայրենասեր լինել, քանզի նրա համար Հայրենիքը պարզապես սեփական երկրամաս չէ, ուր ոսկի են արդյունահանում և հունձք են հավաքում, այլ՝ սրբազան երկիր՝ Մայր Հող, ուր գտնվում են նրա նախնյաց ոգիները, ուր իր արմատն է, իր շարունակելիությունը:
12. Հայրենասիրություն - մարդկային բոլոր առաքինությունների թագն ու պսակն է դա: Հայրենասիրությունը մայրն է բազմազան առաքինությունների՝ բարոյականության, անձնվիրության, արիության, ազնվության...
13. Ազգային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է Ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի ու հավերժության:
14. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ դրա պակասի շնորհիվ: Հայրենասիրությամբ հարուստ Ազգը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ դրանց կարգադրողը: Հայրենասիրությունը պատերազմի բարոյական ամրությունն է, անբեկանելի զրահը, անվրեպ զենքը:
16. Ազգն առանց հայրենասիրության այնպիսին է, ինչպիսին որ մարմինն առանց հոգու:
17. Հայրենիքի պաշտպանությունը քո ամենամեծ առաքինությունն է, քանզի պաշտպանում ես ոչ թե պարզապես սեփական հող, այլ՝ Մայր Հողը, պաշտպանում ես քո արմատը, քո Աստվածներին, քո նախնիներին և քո շարունակելիությունը:
18. Բոլոր Արի Ազգերը բնական պահանջով և հավերժության զգացողությամբ հայրենասեր պիտի լինեն. Արի Հայը՝ ավելի, քան բոլորը - հայրենապաշտ պիտի լինի Հայը, քանզի նրա Հայրենիքը հենց Արարատն է՝ Արի Ցեղի Բնակը, որն իր մեջ ունի և սնում է ամբողջ Արի Ցեղի Արմատը կեցուցիչ:
19. Ամեն Արի Ազգ պարտավոր է պաշտպանել իր Հայրենիքը: Արարատը պաշտպանել պարտավոր են բոլոր Արի Ազգերը, քանզի այնտեղից են իրենք ծագել: Արարատն է Արի Ազգերի գոյառման սրբազան սկզբնավայրը՝ Արարման վայրը, ուր պահպանվում է Ցեղի Արմատը՝ Արի Հայը:
20. Արի Ազգերի շարունակելիությունը պայմանավորված է նրանց գիտակցված ու հարազատ կապով իրենց սրբազան սկզբնավայր Արարատի և Արի Ցեղի Արմատ Արի Հայի հետ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:11:48 
ի. ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1. Ո՛վ, Արորդի՜ - դու չես կարող Ազգ ընտրել՝ դու ինքդ քո Ազգի ծնունդն ես: ԵՎ ինչպիսին էլ լինի քո Ազգը, այնուամենայնիվ, դու քո բնական որակներով նույնանում ես նրան: Այդպես է ավանդում Վահագնը:
2. Ազգասիրությունը սիրո զգացմունք է - դա քո ազգային ամբողջության զգացողությունն է, որպես քո ժառանգական հիմք:
3. Ազգասեր լինել - ասել է՝ զգում ես քեզ ոչ թե որպես պարզ անհատ, այլ՝ որպես ազգային անհատ՝ քո Ազգի բնական ու անբաժանելի մասնիկ:
4. Ազգասեր լինել - ասել է՝ ինքնահարգ ես դու որպես ազգային անհատ:
5. Ազգասեր լինել - ասել է՝ զգում ես քո և քո Ազգի նույնությունը՝ դու քո Ազգն ես, քո Ազգը դու ես. Ազգիդ զորությունը քո զորությունն է, քո զորությունը՝ Ազգիդ զորությունը:
6. Ազգասեր լինել - ասել է՝ զգում ես քո շարունակելիությունը Ազգիդ մեջ և Ազգիդ միջոցով:
7. Ազգասեր լինել - ասել է՝ քո մեջ զգում ես քո Ազգի արյունը, ազգային բնավորությունը, մտածելակերպը:
8. Ազգասեր լինել - ասել է՝ պաշտում ես Ազգիդ որակական արժեքները՝ բարոյական, հոգևոր... ասել է՝ նպաստում ես քո Ազգի Ոգու հսկայացումին:
9. Ազգասեր լինել - ասել է՝ ապրում ես ցեղորեն. ասել է՝ պատասխանատվություն ես զգում Ազգիդ համար Ցեղիդ առաջ. ասել է՝ գիտակցում ես քո Ազգի դերն ու նշանակությունը Ցեղիդ ամբողջության մեջ և նպաստում ես Ազգիդ զորացմանը:
10. Միայն Ցեղակրոնը կարող է ազգասեր լինել:
11. Ազգասեր լինել - ասել է՝ հավատում ես, որ ցեղաճանաչ Ազգը ապրում է ինքնահաստատման զորաշարժով, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ գոյապահպանման ջղաձգությամբ. որ ցեղաճանաչ Ազգը ապրում է Ցեղի համար, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ միայն իր համար. որ ցեղաճանաչ Ազգը ապրում է կյանքով, իսկ անցեղաճանաչ Ազգը՝ մահով. որ անցեղաճանաչ Ազգը անզոր է ու նվաստ, իսկ ցեղաճանաչ Ազգը՝ զորավոր է ու հպարտ, և նրա սակավաթվությունն, անգամ, դառնում է երկրորդական:
12. Ազգասեր լինել - ասել է՝ սրբությամբ պահպանում ես Ազգիդ արյան անարատությունը: Ազգի արյան անարատության նկատմամբ նախանձախնդիր չլինել, կնշանակե՝ տկարացնել ազգային որակները: Առավել նախանձախնդիր պետք է լինել Ցեղի արյան անարատության համար՝ Արի արյանը չպետք է խառնվի Չարի արյուն:
13. Ազգասեր լինել - ասել է՝ զգում ես քո Ազգը որպես Արի Ցեղածառի բնական մի ճյուղ. ասել է՝ զգում ես, որ քո Ազգը կարող է զորանալ միայն իր Ցեղածառի բնի վրա, իր Արմատից սնվելով:
14. Ազգասեր լինել - ասել է՝ քո Ցեղածառի Արմատի դեմ կատարվող ամեն մի ոճիր ընդունում ես որպես ոճիր քո Ցեղածառի դեմ, ուստի և՝ քո Ազգի դեմ:
15. Ազգասեր լինել - ասել է՝ պահպանում և զորացնում ես քո Ցեղածառի Արմատը, որ Արարատում է - դա Արի Հայն է:
16. Ազգասեր պիտի լինեն բոլոր Արի Ազգերը, իսկ Արի Հայը՝ ավելի, քան բոլորը - ազգապաշտ պիտի լինի Հայը. քանզի բոլոր Արի Ազգերը Ցեղի առաջ են պատասխանատու, իսկ Հայը՝ Ցեղի համար Արայի առաջ:
17. Թե մի Արի Ազգ չապրի ցեղորեն՝ ինքը կտկարանա. իսկ եթե Արի Հայը չապրի ցեղորեն՝ Ցեղը կտկարանա, քանզի Արի Հայը ինքը Ցեղն է, Արի Ազգերի ծնողն է, Արմատն է Ցեղի:
18. Ամեն մի Ազգ կորցնելով ցեղայինը՝ կարող է վերականգնել այն, սնվելով իր Արմատից: Իսկ եթե ինքը՝ Արի Հայը կորցնի ցեղայինը՝ կտկարանա հենց ինքը՝ Արմատը: Էլ ինչպե՞ս սնվեն Արի Ազգերը, ինչի՞ց: ԵՎ երկրի արարող Ցեղը կկործանվի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:11:05 
ժթ. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԱՍԱՎՈՐՈՂ

1. Ո՛վ, Արորդի՜ - ամուսնությունը Տոհմի սերնդատվության համար է. Հայր Արայի կամքի իրագործումն է դա: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Ամուսնանում են որդիները - սերունդ ստանում է Տոհմը: ԵՎ Տոհմն է վերահսկում իր զավակների ամուսնությունը:
3. Տոհմն է իր սերնդատվության համար ուրիշ Տոհմերից աղջիկներ բերում և միաժամանակ ուրիշ Տոհմերին աղջիկներ տալով, նրանց սերնդատվությանն է նպաստում:
4. ԵՎ ամեն մի Տոհմ իր տղաներին պատրաստում է իր սերնդատվության համար, իսկ աղջիկներին՝ ուրիշ Տոհմերի սերնդատվության համար:
5. Տոհմը միայն Տոհմից է աղջիկ բերելու: Տոհմի աղջիկն է ձգտում դեպի Տոհմ. անտոհմիկ աղջիկը ձգտում է դեպի դուրս: Տոհմի աղջիկը միայն Տոհմի մայր կլինի:
6. ԵՎ հարսն ունենալու է տոհմական անարատ արյուն, տոհմական բարք, տոհմական նվիրում, տոհմական պատվի զգացում:
7. ԵՎ հարսանիքը հարս ու փեսի համար չէ: Դա երկու Տոհմերի դաշինքի տոնակատարություն է, որտեղ հարսն ու փեսան հանգուցող սրտերն են:
8. Պսակադրությունը - սուրբ արարողություն է, որտեղ մի Տոհմը հանձնում է իր աղջկան, իսկ մյուս Տոհմը ընդունում է նրան:
9. Հարսանիքը տոնահանդես է, որ կատարվում է հասունացած տղայի ու աղջկա՝ իրենց բնական կոչումը ստանձնելու առիթով:
10. ԵՎ ընտանիքի հայրն ու մայրն են վերահսկում նրանց կողմից Տոհմի սերնդատվության իրագործումը:
11. Ցեղաշունչ Տոհմի հարս լինելը և՜ դժվար է, և՜ հեշտ: Դժվար է նրանով, որ հարսը մեծ պատասխանատվություն ունի Տոհմի առաջ: Հեշտ է նրանով, որ Տոհմը սիրում և պաշտպանում է նրան:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:10:26 
ժը. ՏՈՀՄԻ ՄԱՅՐԸ

1. Մայրացող կանա՜յք, խոնարհվեք Մոր առջև, որ հետո ձեր առջև խոնարհվեն: Հայրացող այրե՜ր, խոնարհվեք Մոր առջև՝ Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող Մորը ծնրադրեք: Այդպես է պատգամում Աստվածամայր Անահիտը:
2. Կինը մայր է՝ Տոհմի մայր: ԵՎ ամեն մի կին դեռ չամուսնացած, պետք է զգա իր այդ առաքելական կոչումը - պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար:
3. Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը - պիտանի չէ մայր լինելու:
4. Կինը, որ մայր չէ կամ մայրանալու համար չէ նախապատրաստված՝ պարզապես էգ է: Կնոջ սրբությունը մայրության մեջ է:
5. Կինը իր կուսությունը սրբությամբ պահելու է Տոհմի ընտանիքում մայրանալու և սրբանալու համար:
6. Այն կինը, որ կուսությունից զրկվում է ընտանիքից դուրս՝ պղծում է իր մարմինն ու հոգին: Նա պղծում է նաև այն ընտանիքը, որի մեջ մտնում է:
7. Այն կինը, որ իր կուսությունը ժամանակավրեպ է դարձնում և Տոհմի մայր չի լինում՝ պղծում է իր հոգին:
8. Ընտանեկան կենակցումը հոգևոր է - այն ամրացնում է ընտանիքը, հոգևոր ամբողջություն ստեղծում և Տոհմի շարունակելիությունն է ապահովում:
9. Ընտանիքից դուրս կենակցումը զուտ մարմնավոր է - այն շնացում է, քանի որ հոգևոր ամբողջություն չի ստեղծում, ընտանիք է քայքայում և կասեցնում է Տոհմի օրինաչափ շարունակելիությունը:
10. Ամեն մայրացող դեռ մայր չէ: Ընտանիքից դուրս սերունդ չի լինի: Ընտանիքից դուրս մայրացումը չարիքի ծնունդ է: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ անտոհմիկ մի որբ - ազգային չարիք է:
11. Մայրը - մայրացումն է ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ սրբություն է Տոհմի մայրը, քանզի պահպանում է Տոհմը և ապահովում է նրա հզորացումն ու շարունակելիությունը: ԵՎ Տոհմի մորն է մշտապես հովանավորում Աստվածամայր Անահիտը:
12. Անհանդուրժելի են այն կիները, որոնք չեն լինում Տոհմի մայր - նրանք արժանի չեն սրբության, սիրո: Նրանք անարգանքի են մատնում իրենց հոգին և իրենք իրենց զրկում են իրենց շարունակելիությունից:
13. Եթե կինը ազատ է իր կյանքի համար, ապա նա ազատ չէ իր երեխաների կյանքի համար: Նրա ծնած երեխաները իրենը չեն. նրանք Տոհմի զավակներն են: Ինքը ծնել է այդ Տոհմի երեխաներին, և ինքը այդ Տոհմի երեխաների մայր է:
14. ԵՎ մայրը չի կարող երեխաներին կտրել իրենց Տոհմից. այլապես նա չարագործ է - նա ոճիր է գործում Տոհմի նկատմամբ՝ գողանալով նրա սերունդը. երեխայի նկատմամբ՝ որբացնելով նրան իր Տոհմից և իր նկատմամբ՝ վտանգելով իր շարունակելիությունը:
15. Մայրը իր երեխաներին մայր է Տոհմի մեջ. Տոհմից դուրս նա մայր չէ:
16. Իրավունքը Տոհմի մորն է: Այն կինը, որ պատասխանատվություն չի զգում Տոհմի առաջ - ոչ մի իրավունք չի կարող ունենալ:
17. Իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է - դա իրավունք է չարիք գործելու, իրավունք՝ Տոհմը քանդելու, Տոհմի զավակին Տոհմից կտրելու, իրավունք՝ զավակ չծնելու և Տոհմի շարունակելիությունը վտանգելու:
18. Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել Ազգի ճակատագիրը: Մի Ազգի բարքերը՝ գովելի, թե պարսավելի - կախում ունեն մայրերից:
19. Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ՝ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերը սնուցողը՝ ազգախնամ Անահիտով ոգեշնչված:
20. Ամենազորավոր զենքից զորավոր է Ցեղաշունչ մոր սերը: Այն կճեղքի ցանկացած զրահ, ապառաժ: Այն տիեզերական խորություն ունի և կարող է թափանցել ամենահեռավոր վայրերն անգամ՝ գտնելու իր որդուն և զորացնելու նրան իր օրհնությամբ:
21. Ցեղաշունչ մոր հայրենասիրությունը՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն - պիտի արթնացնի առյուծը իր Ազգի մեջ, պիտի բարձրացնի նրա առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:
22. Մոր ոգիացած հայրենասիրություն, որից Ազգը արձակում է մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքի հզորության և ազատության համար: Ցեղաշունչ մոր սերը՝ որդու զորությունը սնող աստվածային աղբյուրն է: Սեր և նվիրում դեպի Հայրենիքը՝ ներշնչում և սնուցում է Ցեղաշունչ մայրը:
24. Ահա թե ինչու՝ Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն ու միայն հայրենահավատ Տոհմի մայրերի և ոչ թե բոլոր մայրացողների:
25. Իրենց որդիներով ճանաչել ու գնահատել կանանց: Անհայրենասեր ու անարի որդիների մայրը՝ անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք:
26. Ամեն արժանին՝ սեր, հարգանք, ակնածանք - հայրենասեր մորը: ԵՎ ամեն ազգախնամ բարիք՝ հայրենասեր մորից - հերոս որդիներ, հաղթական դափնիներ, ազատ Հայրենիք:
27. Քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես ՙբացակայող աստվածություն՚ Արի ընտանիքների մեջ - Չարին պիտի շարունակի իր արյունոտ խրախճանքը մեր Հայրենիքում:
28. Ո՛վ, Արորդի՜ք, ձեր զավակների համար մայր ընտրեք կանանց, որոնց կաթը արյուն լինի, որոնց ծնունդը՝ հերոս ու վրիժակ:
29. ՈՒնենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեն Հայրենիքը պաշտպանող արհեստական ամրությունները:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:09:43 
ժէ. ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

1. Ո՛վ, Արորդի՜ - Հայրը աստվածություն է, հայրը արարող է: ԵՎ միայն արարողն է հայր: ԵՎ չկա ավելի մեծ երջանկություն, քան զգալ հարազատ հորը ու հավատալ նրան: Իր հորը չզգացողը չի կարող Արարչին զգալ: Այդպես է պատգամում Վահագնը: Հայրը Արայի փոխանորդն է ընտանիքում. հոր կամքն է Տոհմը պահպանում, հոր կամքն է ընտանիք պահում, հոր կամքն է որդի արարում, հոր կամքն է Ազգը զորացնում:
3. Հոր կամքը Տոհմից է գալիս և Վահագնի զորությունն ունի իր մեջ: ԵՎ ընտանիքի զորությունը հոր մեջ որոնեք: Ընտանիքում Տոհմի խորհրդանշողն է հայրը. և ընտանիքի հոր տոհմական կամքի բացակայությունը ընտանիքի տկարացման ու քայքայման պայման է:
4. Հայրը որդու համար ուժն է բնության, Արի ծագումի հաստատումն է նրա մեջ, արարիչն ուժի, կորովի, հույսի, երջանկաբեր պաշտպանության և ամենայն աստվածության:
5. Հայրը որդու արարիչն է, նրա զորության աստվածը, լուսատու արեգը և կենաց արևը. հայրը հայելին է Տոհմի, Ազգի և Ցեղի. հայրը խորհրդանիշն է ազնվության, առաքինության, իմաստության, վեհության:
6. ԵՎ վա՛յ այն հորը, որ որդու աչքի առաջ կընկնի այդ բարձունքից, և վա՛յ այդ հոր որդուն՝ նա ինքն իրենից կհիասթափվի:
7. Հայրը որդու պատվանդանն է, նրա հիմքը, որի վրա զորանում է որդին: Որդին կանգնում է իր հոր ուսերին, հայրը՝ իր հոր, նա՝ իր հոր... և այդպես անվերջ: Որդու ուսերին էլ նրա որդին պիտի կանգնի, նրա ուսերին՝ նրա որդին... նրանց ծանրությունից հայրն էլ է խրվում Մայր Հողի մեջ, ուր նրա բազմասերունդ հայրերն են արդեն:
8. ԵՎ քանի դեռ որդին ամուր է կանգնած իր հոր ուսերին, բացարձակ է նա ու հավերժ կանգուն:
9. ԵՎ վա՛յ որդուն, եթե տկար լինեն հոր ուսերը և չկարողանան իր հետագա սերունդների ծանրությունը պահել:
10. ԵՎ վա՛յ որդուն, եթե կտրվի իր հոր ուսերից - նա կկտրվի իր բնական հիմքից և իրենց հիմքից կկտրի նաև իրենից սերվող գալիք սերունդներին: ՈՒրիշի հայրը երբեք նրան պատվանդան չի լինի:
11. Որդին չի կարող հայր ընտրել - նա ինքն է իր հոր զավակը: ԵՎ ինչպիսին էլ լինի հայրը, այնուամենայնիվ, որդին իր որակներով նույնանում է նրան:
12. Որդու համար հայրը պարզապես ծնող չէ - հայրը նրա պապն է, ապուպապը... հայրը նրա նախնիների խորհրդանիշն է. և հոր միջոցով է որդին զգում իր նախնիներին. հայրը որդու անցյալն է, նրա կենսագրությունը, նրա հավերժության հաստատումը:
13. Տոհմի մշտական նորոգումը իրագործվում է հոր, որդու և նախնյաց ոգիների միասնությամբ: Հայրը որդու կապն է նախնիների հետ, որդին՝ հոր կապն է գալիք սերունդների հետ:
14. Հայրը որդու անցյալն է, իսկ որդին՝ հոր ապագան: ԵՎ որքան հայր և որդի ամուր են կապված իրար, այնքան ամուր է որդու կապը նախնյաց ոգիների հետ, այնքան առավել է նա զգում իր նախնիներին, իր անցյալը, այնքան ուժեղ է լինում որդին, և այնքան ապահով է լինում նրա գալիք սերունդների կենսունակությունը:
15. Պաշտելով իր հորը, որդին ինքն իրեն է հաստատում, քանզի իր մեջ հայրը արարել է իր նախապապերից մեկին. որդին իր իսկ նախապապերից մեկն է, որ վերածնվել է իր հոր միջոցով. և ինքն էլ իր բազմասերունդ թոռների միջոցով պիտի արարի նրան:
16. Զգալով իր հորը, որդին իր նախապապերին է զգում իր մեջ. նա իր նախապապերին է զգում իր հարազատների մեջ, իր Ազգի մեջ: ԵՎ այդ բոլորի մեջ նա ամբողջանում է որպես հավաքական Ես:
17. ԵՎ նա իր երջանկությունը ընտանիքի երջանկության մեջ է գտնում, Տոհմի երջանկության, Ազգի երջանկության: Հավաքական երջանկությունն է նրա երջանկությունը:
18. Որդին, որ իր հոր ուսերին է կանգնած - բարձրանո՛ւմ է, բարձրանո՛ւմ և կարող է մինչև արեգը հասնել և այնտեղից Վահագնի զորություն սնվել ու բաշխել իր հարազատներին:
19. Ով իր հոր ուսերին չի կանգնում - կտրվում է տոհմականից և այդպես էլ մնում է ցած:
20. Ազգի ինքնանորոգումը Տոհմից է սկսվում՝ տոհմական ընտանիքներից: Ցեղաշունչ սերունդ - Ցեղաշունչ ընտանիքից է աճում:
21. Ցեղաշունչ հոր կամքն է կերտում Ցաղնշունչ սերունդ: Ցեղաշունչ հոր կամքով են զորանում Տոհմը, Ազգը և Հայրենիքը:
22. Ցեղաշունչ հոր արևով է զորանում որդին, և իր հոր արևով է երդվում նա:
23. Ցեղաշունչ ընտանիքի որդու համար հայրն աստվածություն է, մայրն՝ աստվածային, և անսխալական են նրանք - մոր սխալը միայն հայրը կարող է տեսնել, իսկ հոր սխալը կարող է տեսնել միայն Տոհմը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:09:08 
ժզ. ԸՆՏԱՆԻՔԸ ՍՐԲԱԶԱՆ

1. Ո՛վ, Արորդի՜ - Ցեղաշունչ Ազգը Ցեղաշունչ Տոհմեր կունենա. Ցեղաշունչ Տոհմը՝ Ցեղաշունչ ընտանիքներ: Այդպես է կամքը Մայր Անահիտի:
2. Ընտանիքը Տոհմի ընտանիքն է: Ընտանիք չի ստեղծվում - ընտանիքը ճյուղավորվում է և հենց Տոհմի մեջ ճյուղավորվելով, բազմանում է:
3. Ընտանիքը Տոհմի սերնդատվության բջիջն է: Թե սերունդ չկա, թե մայրացում չկա՝ էլ ի՞նչ ընտանիք - դա սոսկական արուի ու էգի հարաբերություն է, բայց ոչ՝ ընտանիք:
4. Տոհմի սերունդը ընդհանրական է: Տոհմի բոլոր զավակները նման են իրար և՜ տոհմական դիմագծով, և՜ տոհմական հոգեբանությամբ, և՜ բարոյական զգացողությամբ, և՜ սովորույթներով:
5. ԵՎ Տոհմի ընտանիքները իրենց մեջ ունեն նույն տոհմական կենսափորձը, նույն բարոյական ու հոգևոր արժեքները, նույն սովորությունները: Տոհմի բոլոր ընտանիքները նման են իրար:
6. Թե ընտանիքը կտրվի Տոհմից - նա կկտրվի տոհմական ավանդույթներից, բարոյական ու հոգևոր արժեքներից: Թե ընտանիքը կտրվի տոհմական ավանդույթներից - անօրինությունը կտիրապետի ամբողջ ընտանիքի մեջ: ԵՎ երբ անօրինություն տիրի ընտանիքում - կապականվեն ընտանիքի կիները: Եթե ապականվեն կիները - իրար կխառնվեն Տոհմերը և ապա Ազգերն ու Ցեղերը:
7. Թե ընտանիքը կտրվի Տոհմից - ընտանիքի զավակները չեն միավորվի Տոհմի ամբողջությամբ: Եթե զավակները չմիավորվեն Տոհմով - տարբեր սովորություններ ու բարոյական արժեքներ կբախվեն ընտանիքում:
8. Եթե տարբեր բարոյական արժեքներ բախվեն ընտանիքում - ընտանիքի զավակները տարբեր անձնական շահերով կբախվեն իրար:
9. Եթե ընտանիքում բախվեն տարբեր անձնական շահեր - եղբայրների մեջ կձևավորվի փոխադարձ անվստահություն, անհանդուրժողականություն, հոգեբանական պառակտում:
10. ԵՎ երբ ընտանիքում տիրի հոգեբանական պառակտում - այդ ընտանիքը կտկարանա և կքայքայվի:
11. Եթե ընտանիքը կապված է Տոհմին և տոհմական ամբողջության մաս է - ընտանիքի զավակները միավորվում են այդ ամբողջությամբ: Այդ ամբողջության մեջ նրանք զգում են իրենց զորությունը և վեհանում են. նրանք զգում են իրենց Տոհմի ուժը իրենց մեջ:
12. Այդ ընտանիքում տիրում են սեր, միություն, հարգանք, նվիրում, բարոյական բարձր արժեքներ և տոհմական պատվի զգացողություն: Այդ ընտանիքն իր զավակների համար սրբավայր է - ընտանիքը կայուն է ու զորավոր. զավակները հպարտ են ու բարի:
13. Ընտանեկան հարաբերությունները երբեք դրական կամ բացասական չեն լինում. դրանք լինում են բնական կամ անբնական: Բնական են, եթե իրենց մեջ ունեն Տոհմի արժեքները. անբնական են, եթե իրենց մեջ չունեն տոհմայինը: Ընտանիքը Տոհմի մանրապատկերն է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:08:40 
ժե. ՏՈՀՄԸ ՎԵՄՆ Է ԱԶԳԻ

1. Ո՛վ, Արորդի՜ - միայն տոհմական անհատը կարող է կատարելության հասնել, դառնալ Ցեղամարդ: Թե դու Տոհմ չունես՝ դու չունես և Ազգ, դու չունես և Հայրենիք: Այդպես է աստվածային կամքը Վահագնի:
2. Տոհմն է Ազգի հիմքը: Տոհմը Ազգի մանրապատկերն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի բնական մասն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի սերնդարանն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի արյունն է, ընտանիքը՝ Տոհմի. Տոհմը Ազգի պահպանիչն է, ընտանիքը՝ Տոհմի:
3. Քո Տոհմը հենց դու ես քո բոլոր նախկին, ներկա և գալիք սերունդների հետ մեկտեղ: Տոհմը - դա քո արյունն է, քո ծագումը որպես անհատ:
4. Տոհմը - դա քո ծագումի, արյան այն ընդհանրությունն է, որ ունես դու և ունեն քո հայրը, քո պապը, ապուպապը, որ ունեն քո եղբայրները, քո հորեղբայրը...
5. Նայիր քո հորը, քո պապին, քո հորեղբորը, եղբորն ու հորեղբորորդուն՝ ի՛նչ նման եք դուք իրար. քանզի դուք նույն Տոհմն եք, նույն տոհմական արյունն ունեք, նույն տոհմական ծագումն ունեք, նույն տոհմական Ես-երն եք դուք:
6. Ազգիդ արյունը քո Տոհմի միջոցով ես ստանում դու. քո Արի ծագումը Տոհմիդ մեջ ես ստանում դու և Ցեղիդ զգացողությունը Տոհմիդ մեջ ես ձևավորում դու:
7. ԵՎ Ցեղամարդ լինել, ասել է՝ լինել տոհմական. Ազգին պատկանել, ասել է՝ պատկանել Տոհմին: Տոհմ չունեցողը ինչպե՞ս իմանա իր ով լինելը, իր ծագումը նա ինչպե՞ս իմանա, ինչպե՞ս իմանա, թե ինչ արյուն ունի:
8. ԵՎ վա՛յ այն Ազգին, որի առաջնորդն անտոհմիկ է - այդ Ազգն իր ճակատագիրը պատահականության գիրկն է գցում: Վստահություն՝ միայն տոհմական անհատին:
9. Քո ոգին քո Տոհմի մեջ է՝ տոհմական ոգի է նա: ԵՎ քո շարունակելիությունը միայն քո Տոհմի մեջ է՝ դու կվերածնվես միայն քո Տոհմում:
10. Քեզ արարել է քո հայրը, և ուրիշ ոչ ոք չէր կարող քեզ արարել: Իսկ քո հայրը քեզ արարել է ոչ թե ոչնչից, այլ նա քեզ արարել է հենց քո ոգուց, որ նույն Տոհմի մեջ է:
11. Դու քո շարունակելիությունը հաստատում ես քո Տոհմի միջոցով և Տոհմիդ մեջ: ԵՎ դու շահագրգռված ես քո Տոհմի զորության մեջ: Թե դու չզորացնես քո Տոհմը, թե Տոհմի սերունդ չտաս, էլ ինչպե՞ս դու վերածնվես, ո՞ւմից:
12. Դու արարում ես քո ապուպապին, քո թոռան թոռն էլ քեզ պիտի արարի: Հենց քո շարունակելիության զգացողությամբ ես դու սերունդ տալիս՝ Տոհմի սերունդ:
13. Հայրն իր Տոհմի մեջ է վերածնվում իր սերունդների միջոցով: ԵՎ հայրն է առաջին պատասխանատուն իր Տոհմի սերնդատվության և զորության համար: Հենց այդ պատասխանատվությամբ նա մայր է ընտրում իր սերնդի համար:
14. ԵՎ ինչպես ամեն սերմնացան բերրի հող է ընտրում իր սերմի համար, այնպես էլ հայրը բերրի, առողջ ու գեղեցիկ մայր է ընտրում իր սերնդի համար:
15. Մայրը ծնում է հոր զավակին: ԵՎ այդ զավակները հոր Տոհմի սերունդ են, հոր Տոհմի ոգիներն են: ԵՎ մայրը իր ծնած զավակների միջոցով միայն պիտի վերածնվի:
16. ԵՎ մոր ոգին, որ իր շարունակելիությունը իր զավակների միջոցով է ապահովում, այսուհետև իր երեխաների Տոհմի մեջ է:
17. Եթե հայրը միշտ վերածնվում իր իսկ Տոհմում, ապա մայրը ամեն անգամ վերածնվում է տարբեր Տոհմում. ամեն անգամ նա վերածնվում է այն Տոհմում, որի զավակների մայր է լինում: ԵՎ Տոհմի զավակների մայրը հաջորդ անգամ վերածնվում է որպես այդ Տոհմի դուստր:
18. ԵՎ իր երեխաների Տոհմն է մոր հաջորդ վերածնունդին դառնալու հայրական Տոհմ: ՈՒստի մայրը իր երեխաների Տոհմի մայր է, և երեխաների Տոհմն է դառնում նրա համար հարազատ Տոհմ: ԵՎ մայրը նույնպես շահագրգռված է Տոհմի սերնդատվության և զորացման մեջ:
19. ԵՎ թե կինը չդառնա ամուսնու Տոհմի մայր, չնպաստի նրա զորացմանը և սերնդատվությանը, նա ինքն իրեն կկտրի իր շարունակելիությունից:
20. Երեխան որբանում է ոչ հորից և ոչ մորից. նա որբանում է իր Տոհմից, իր ծագումից: Զրկվելով ծնողներից, երեխան կմեծանա իր Տոհմի մեջ ազգականների խնամքի ներքո: Բայց զրկվելով իր Տոհմից, նա զրկվում է իր կենսական ուժից, իր ինքնանորոգման զորությունից, և վտանգվում է նրա շարունակելիությունը:
21. Տոհմական արժեքները դրական կամ բացասական չեն լինում, այլ լինում են բնական կամ անբնական: Բնական են, եթե իրենց մեջ խտացնում են ազգային արժեքները. անբնական են, եթե իրենց մեջ չունեն ազգայինը: ԵՎ ողբալի է հայրենասիրությունը այն Տոհմի, որը Ազգի մանրապատկերը չէ:
22. Միայն Տոհմի աղջիկը կարող է Տոհմի մայր լինել: Տոհմի այրը իր տոհմական սերնդի համար ընտրում է տոհմական աղջիկ, որն ունի հոգու, մարմնի, արյան անարատություն, որպեսզի իր սերուդը լինի առողջ և անարատ:
23. Տոհմի աղջիկն էլ ընտրում է տոհմական ամուսին, որն ունի հոգու, արյան անարատություն, որպեսզի իր ծնած սերունդը լինի առողջ ու անարատ. և այդ անարատությամբ ու առողջությամբ նա վերածնվի այդ Տոհմի մեջ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:08:01 
ժդ. ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՀԱՎԵՐԺՈՂ

1. Ո՛վ, Արորդի՜ - սիրիր դու կյանքը, բայց մահից էլ մի վախեցիր՝ ապրիր հավերժության զգացումով և հավերժ կլինես դու: Դա է Վահագնի աստվածային պատգամը:
2. Դու լինելություն ես, դու հավերժ ես: ԵՎ քո լինելությունը հենց կյանքի ու մահի միասնություն է - մահը կյանքի մեջ, կյանքն էլ մահի մեջ՝ հենց դա է լինելությունը, դա է հավերժությունը:
3. Մահ որպես չգոյություն, որպես ոչնչացում չկա: Մահը կա որպես կյանքի անդրադարձ: Կյանքը մեր ոգին է մարմնավոր, իսկ մահը՝ մեր ոգին անմարմին:
4. Ո՛վ, Արորդի՜, մի վախեցիր մահից - ապրիր ազատ և հավերժության հավատով: Հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե որ՝ ոգիացած երազ միայն:
5. Երբեք մի ապրիր մի կյանքի համար: Բազմաթիվ կյանքեր ունես դու և բազմաթիվ մահեր: Նա, ով ծնվել է՝ որոշապես մի օր պիտի մեռնի. նա, ով մեռել է՝ որոշապես մի օր պիտի ծնվի:
6. Էլ ինչո՞ւ ես մի կյանքի սահմաններով ապրում: Ապրիր հավերժով: Անցողիկ չէ կյանքը, և անցողիկության վախով մի ապականիր քո ոգին, թե չէ նա կտկարանա, և կվտանգի քո վերստին ծնունդը:
7. Երազում էլ դու ապրում ես: Դու զգում ես քեզ, դու զգում ես մարդկանց՝ ողջ թե մեռած, խոսում ես նրանց հետ: Քո երազում բոլորը իրական են, բայց բոլորն էլ աննյութ են, դու էլ ես աննյութ: Դա քո հոգին է հարաբերվում ողջերի ու մեռածների ոգիների հետ:
8. Մահն էլ երազի պես՝ քո աննյութ ոգին ազատ հարաբելվելու է ոգիների և ողջերի հոգիների հետ: Դու տեսնելու ես ողջերին, լսելու ես նրանց. բայց նրանք քեզ կարող են տեսնել միայն հոգով:
9. Քեզ համար հաճելի չէ՞ միայն օրհնություն լսել ողջերից և ոչ՝ անեծք քո հասցեին: Ապրիր այնպես, որ մահից հետո անեծք չլսես:
10. Քո ամեն մի արարք տեսնում են քո նախնյաց ոգիները, որոնք պիտի ընդունեն քեզ մի օր: ԵՎ վ՛այ քեզ, եթե որպես ապականված ոգի մտնես նրանց մեջ - նրանք քեզ չեն ընդունի, կվռնդեն քեզ իրենց միջից, և դու կթափառես միայնության մեջ՝ լքված ու հալածված: Էլ ինչպե՞ս դու վերստին պիտի ծնվես:
11. Մահվան սարսափը հրեշ է ծնում քո մեջ. դու չես սիրի ոչ մեկի, դու չես սիրի նույնիսկ քեզ: Չարացած դու կհալածես ինքդ քեզ, քո հարազատներին, կլքես քո Տոհմն ու Ազգը, կսողաս սրա կամ նրա առջև՝ մի կերպ կյանքին կառչելու համար. դու կապականես քո շրջապատը և քո ոգին:
12. ԵՎ ապականված ոգուն Տոհմիդ ոգիները չեն ընդունի, և դու վերստին չես ծնվի: Միայն մի կյանքով ապրողը հավերժից է զրկվում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:06:54 
ժգ. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Ո՛վ, Արորդի՜, քո շարունակելիությունը քո Ցեղի, քո Ազգի, քո Տոհմի մեջ է: Թե դու լինելություն ես այդ ամբողջության մեջ - քո շարունակելիությունն էլ այդ ամբողջության մեջ է կատարվում: Ցեղակրոնի շարունակելիությունը հենց ինքը՝ Ահեղաշունչ Վահագն է հովանավորում:
2. Թե դու ամուսնանում ես, ընտանիք կազմում - քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում ընտանիքիդ միջոցով:
3. Թե դու երեխա ես արարում, տառապում, մեծացնում ես՝ քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում երեխայիդ մեջ:
4. Թե դու պահպանում ես քո Տոհմը, զորացնում ես այն - քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելությունը չես ապահովում Տոհմիդ մեջ:
5. Թե դու պաշտում ես քո նախնիներին, հոգով կապվում ես քո նախնյաց ոգիներին և ունկնդրում ես նրանց ձայնին - քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում քո նախնիների միջոցով:
6. Թե դու նվիրվում ես Ազգիդ ցավերին, տառապում ես, հալածվում, զոհվում - քեզ ի՞նչ օգուտ, եթե դու քո շարունակելիությունը չես ապահովում Ազգիդ մեջ:
7. Եթե վերածնունդ չկա, եթե շարունակելիություն չկա, եթե ոչինչ քեզ չի մնալու, դու էլ քեզ չես մնալու, և քո կյանքը անցողիկ մի պատահականություն է - ուրեմն չի լինի և՜ սեր, և՜ նվիրում, և՜ զոհաբերություն, և՜ արարում:
8. Ավելի հեշտ չէ՞ չծնել, չնվիրվել, չտառապել, չզոհվել, չսիրել և պարզապես վայելել անցողիկ կյանքի մարմնական վայելքները, եթե վաղը ոչնչանալու ես անդարձ:
9. Ի՞նչ խորհուրդ մոր համար երեխա ծնելը՝ հոգևոր տառապանք, որ երջանկություն է բերում:
10. Ի՞նչ խորհուրդ բանաստեղծին քերթվածք արարելը՝ հոգևոր տառապանք, որ երջանկություն է բերում:
11. Ի՞նչ խորհուրդ զինվորին Ազգի համար զոհվելը՝ մի ամբողջ կյանք, որ երանություն է բերում:
12. Ի՞նչ խորհուրդ այդ բոլոր երջանկաբեր տառապանքները մարդու մեջ՝ իր շարունակելիության զգացողություն:
13. Այդ ի՞նչ խորհրդավոր ուժ է, որ ծնողին մղում է ինքնազոհողության՝ հանուն զավակի ապահովության: Դա հենց բնական ինքնանորոգման զորությունն է, որ ծնողին մղում է իր շարունակելիությունը ապահովել զավակի միջոցով:
14. Այդ ի՞նչ խորհրդավոր ուժ է, որ մարդուն մղում է ինքնազոհողության՝ հանուն Ազգի և Հայրենիքի: Դա հենց բնական ինքնանորգման զորությունն է, որ մարդուն մղում է իր շարունակելիությունն ապահովել իր Հայրենիքում, իր Ազգի ամբողջության մեջ:
15. Նա, ով կվտանգի որդու կյանքը՝ իրենը փրկելու համար, նա կփրկի միայն իր այս մի կյանքը, բայց կվտանգի իր շարունակելիությունը, քանզի իր շարունակելիությունը որդու միջոցով է լինելու:
16. Նա, ով իր անձնական ապահովության համար կվտանգի իր Տոհմը, իր Ազգը, իր Հայրենիքը, նա կապահովի միայն իր այս մի կյանքը, բայց կվտանգի իր շարունակելիությունը, քանզի իր շարունակելիությունը իր Հայրենիքի, իր Ազգի և իր Տոհմի մեջ է լինելու:
17. Արարիչը հովանավորում է նրանց շարունակելիությունը, ովքեր իրենց ապահովությունը իրենց զավակների, իրենց Տոհմի, իրենց Ազգի և իրենց Հայրենիքի ապահովության մեջ են տեսնում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:06:15 
ժբ. ՆԱԽՆՅԱՑ ՈԳԻՆԵՐԸ ԶՈՐԱՎԻԳ

1. Ո՛վ, Արորդի՜, քո Հավատքը նաև պաշտամունք է սուրբ Նախնիների: Միայն նախնիներիդ զգալով է, որ դու կապրես աստվածահաճո կյանքով: Դա է կամքը Հայր Արայի:
2. Դեպի հավերժություն են ձգվում քո նախնիք՝ մինչև Արարիչ: ԵՎ հավերժության մեջ են արարել նրանք քեզ: ՈՒրեմն դու էլ հավերժից ես գալիս, և քո մեջ հավերժող հուրը կա:
3. Քո բոլոր նախնիք ոգեղինացած շրջապատում են քեզ - նրանք քեզ հետ են, քո շուրջն են. նրանք տեսնում են քեզ, նրանք լսում են քեզ, նրանք զգում են քեզ:
4. Քո նախնյաց ոգիները Մայր Հողից դուրս չեն՝ նրանք հենց Մայր Հողի վրա են, և հենց այդ Հողի վրա միայն դու կարող ես զգալ նրանց, հարաբերվել նրանց հետ: Քո նախնյաց ոգիները զորավիգ են քեզ ամեն պահ և ամենուր:
5. Հոգին է ոգուն զգում, հոգին է ոգուն միանում, հոգին է կապվում ոգու հետ. և միայն հոգով դու կարող ես զգալ քո նախնյաց ոգիներին ու հոգով միանալ նրանց, զորանալ նրանցով:
6. Քո նախնիք քո անցյալն են. հենց նրանք էլ քո ապագան են: Նրանք քեզ են արարել, դու էլ նրանցով զորացած՝ նրանց պիտի արարես - դու էլ նախնի պիտի լինես քո արարումով: ԵՎ այդպես անվերջ պիտի հավերժես դու, պիտի հավերժեն Տոհմդ, Ազգդ, Ցեղդ:
7. Հոգալով քո ապագան, դու պիտի քո անցյալը փայփայես. դու պիտի զգաս քո նախնյաց ոգիներին և հոգով կապվես նրանց հետ, հզորանաս և հավերժես Ազգդ գալոց սերունդներով, ժառանգումով:
8. Չզգալով քո նախնիներին, դու զրկվում ես քո անցյալից, զրկվում ես քո ծագումից, քո կենսագրությունից:
9. Անցյալ չունեցողը ապագա էլ չի ունենա, քանզի քո անցյալն ու ապագան նույնանում են իրար քեզ շրջապատող ոգիների մեջ. դու զրկում ես քեզ ամբողջականությունից. դու կիսատվում ես որպես Ես:
10. Իսկ կիսատ Ես-ը առողջ չի լինի՝ նրա զորությունը տկար կլինի, նրա սերը տկար կլինի, նրա հոգին տկար կլինի և կվտանգվի շարունակելիությունը նրա:
11. Որքան ուժեղ է Ազգի սերունդը զգում իր նախնյաց ոգիներին և որքան զորավոր է նրա կապը նախնյաց ոգիների հետ, այնքան ամբողջական է Ազգը: ԵՎ Ազգի սերունդն այդ ամբողջության մեջ առավել ապահով է, առավել զորեղ է, առավել կենսունակ է: ԵՎ այդ ազգային ամբողջության մեջ է միայն ազգային անհատն ապահովում իր բնական շարունակելիությունը: Ո՛վ, Արորդի՜, քո և քո պապերի արանքում խցկվել է ինչ-որ մեկը և թույլ չի տալիս, որ տեսնես քո պապերին, ճանաչես ու կապվես քո պապերին: Դրա համար էլ անցյալը դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ. գալիքն էլ դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ: Քեզ մնում է միայն այսօրը: Բայց այսօրն էլ չկաս դու. և քո այսօրը մահվան ջղաձգություն է լոկ:
13. Ոչ ետ ես նայում և ոչ էլ առաջ. ոչ քո պապերին ես զգում և ոչ էլ քո թոռների մեջ ես ապրում. ապրում ես միայն այսօրով՝ սարսափում ես մահից, բայց կյանքն էլ չես սիրում. և մահի մեջ ես մահից փրկություն որոնում:
14. Ամեն տեսակի արդարացում ողջերին մոլորեցնելու համար է միայն. նախնյաց ոգիները ոչ մի արդարացում չեն ընդունում:
15. Նախնյաց ոգիներն են պահում տան պատերը կանգուն. իսկ նրանք այնտեղ են, ուր օջախ կա: Օջա՛խ վառեք, Արինե՜ր, օջա՛խ և օջախի վրա միայն տուն կառուցեք:
16. Քո ոգեղեն նախնիները քո հոգևոր աշխարհն են, իսկ քո մարմնավոր շրջապատը՝ քո իրական աշխարհը: Նախնիներիդ հետ դու կապված ես քո անցյալով ու գալիքով, իսկ մարմնավոր հարազատներիդ հետ՝ քո ներկայով: Դու պետք է չկասկածես ու չմեղանչես այդ երկու աշխարհներից ոչ մեկի նկատմամբ:
17. Քո նախնիք են քո անցյալը, նրանք են նաև քո ապագան: ԵՎ դու քո ներկայով քո անցյալն ու ապագան կապում ես իրար:
18. Դու քո անցյալից չես կարող զրկվել, հակառակ դեպքում դու կվերածվես անտոհմիկ որբի ու չես իմանա, թե ով կամ ինչ ես դու, ուրկից ես գալիս և ուր ես գնում:
19. Քո անցյալով ես հաստատում դու քեզ. դու ամբողջանում ես քո նախնիներով. և ինչպե՞ս չհավատաս քո նախնիներին, երբ ինքդ երեկ նախնի ես եղել և վաղը նորից նախնի պիտ լինես:
20. Ո՛վ, Արորդի՜, քո նախնիք քեզ հետ են. քեզ հետ են քայլում, քեզ հետ են նստում, քեզ հետ են շնչում բուրմունքը հողի, քեզ հետ են գարնան արեգը գրկում:
21. Քո նախնյաց ոգիք ողջերի նման ժպիտ են սիրում, ջերմություն և լույս. սիրվել են սիրում ողջերի նման և բոլոր մեր ողջ հայրերի նման, ողջ որդվոց կողմից պաշտվել են սիրում. սիրում են նաև գթալ ու հոգալ:
22. Քո նախնյաց ոգիները ավելի մոտ են Աստվածներին. նրանք Աստվածների հետ սեղան են նստում և Աստվածների օրհնանքը ստացած, քեզ են փոխանցում զորությունն իրենց:
23. ԵՎ մենք մեր նախնիների միջոցով ենք Աստվածներին զգում. և Աստվածներն էլ մեր նախնիների միջոցով են մեզ կյանքով սնում:
24. Տաճար ենք շինում ոչ թե պարզապես աղոթք ասելու. Տաճար ենք շինում մեր նախնյաց համար: ԵՎ այդ Տաճարում են հավաքվում մեր նախնիների ոգիները, և Տաճարում մենք հանդիպում ենք նրանց, հոգեձուլվում նրանց հետ և նրանց միջոցով Աստվածներին հասնում:
25. ԵՎ այն Տաճարում, ուր նախնիք չկան, աղոթքը Աստծուն թատերախաղ է լոկ. և այդ Տաճարից դու դուրս ես գալիս խղճով դատարկված ու հոգով տկար:
26. Ո՛վ, Արորդի՜, նախնիներիդ մեջ է զորությունը քո. Մայր Հողը հենց նրանով է Հայրենիք քեզ համար, որ այնտեղ են բոլոր նախնիները քո. և Մայր Հողից դուրս քո նախնիք չկան, քո Մայր Հողից դուրս Հայրենիք չկա:
27. Մայր Հողի վրա նախնիները քո Վահագնի Զորությամբ են քո հոգին սնում և Աստղիկի Սիրով քո սերն են օծում:
28. ԵՎ թե դու զգում ես քո նախնիներին, թե միաձուլված ես հոգով դու նրանց, քո ուժից բացի դու զգում ես քո մեջ ուժը պապերիդ և քո թոռների զորությունն ես զգում: ԵՎ դու գերհզոր ես քո Մայր Հողի վրա:
29. ԵՎ երբեք Չարին չի կարող լինել քեզանից հզոր քո Հայրենիքում, քանզի քեզ հետ են բոլոր նախնիները քո, քեզ հետ են բազում չծնված մանկտիք և՜ ոգիացող զառամյալ մայրեր, և՜ մարմնավորված ոգիք նորածին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:04:58 
ժա. ԲԱՐՈՅԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ

1. Արորդի՜, մենք՝ բոլոր Արիներս, Արայի որդիներն ենք և բոլորս էլ նրա հաճությունն ունենք: ԵՎ մեր անձնական վարքով ու բարքով ենք մնում այդ հաճության մեջ կամ ինքներս լքվում նրանից: Ցեղակրոն բարոյականն է միայն աստվածավայել ապրելու պայմանը: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Եղիր հպարտ. գոյությունդ քարշ տալու համար մի՜ սողա, մի՜ ստորանա և մի՜ ստիր: Ստել կնշանակե՝ հայհոյել ճշմարիտը, աստվածայինը: Ստորանալ կնշանակե՝ դադարել մարդ լինելուց:
3. Եղիր ազատ - կամովին ստրուկի և հանցագործի միջև չկա տարբերություն:
4. Եղիր բացարձակ , և ոչ մի զիջում՝ հանցանք է զիջելը: Զիջել կնշանակե՝ թույլ լինել, պարտության հետ հաշտվել:
5. Եղիր վեհանձն - ստորությունը մնում է ստորություն, անգամ այն ժամանակ, երբ այն կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և ապա տկարացնում իրենից օգտվողին:
6. Եղիր ինքնահարգ - անիմաստ և զզվելի է քննադատությունը, եթե այն ստեղծագործություն չէ:
7. Եղիր զինապաշտ, և քո սուրը թող երբեք պատյան չդրվի՝ նույնիսկ սիրո և աղոթքի պահին:
8. Եղիր անզիջում - թե Չարին ձեռք բարձրացնի Արի մորթելու՝ այդ ձեռքը կտրիր, գլխի հետ մեկտեղ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:04:34 
ժ. ԳԵՂԵՑԻԿԸ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՂ

1. Ո՛վ, Արորդի՜, թե Ցեղակրոն ես, ասել է՝ գեղապաշտ ես: Դա է կամքը Վահագնի:
2. Գեղեցիկը բնական համաչափությունն է: ԵՎ գեղեցիկը դիտվում է իր ամբողջության մեջ: Իր ամբողջությունից դուրս գեղեցիկը չենք կարող զգալ:
3. Ամեն Ազգ և Ազգային համապատասխանում են իրենց հարազատ բնաշխարհին. և ամեն Ազգ ու Ազգային գեղեցիկ են իրենց հարազատ բնաշխարհի մեջ. օտար բնաշխարհում դրանք կարող են գեղեցիկ չլինել: ԵՎ օտար գեղեցկությունը քոնը չէ. քոնը քո ազգային գեղեցկությունն է:
4. ԵՎ անհատի գեղեցկությունը անպայման ազգային ամբողջական գեղեցկության մասնավոր արտահայտություն է: ՈՒստի գեղեցիկը - ազգային գեղեցկության 0րինաչափ զարգացումն է անհատի մեջ, իսկ ոչ գեղեցիկը՝ օրինաչափության խախտումը:
5. Գեղեցիկը համաչափություն է, տգեղությունը՝ համաչափությունից շեղում: Տգեղությունը արատ է: Տգեղությունը անառողջություն է, անկատարություն է: Իսկ անկատար մարդուց անկատար սերունդ կծնվի:
6. Անկատար մարդը առողջ հոգի չի ունենա: Առողջ հոգին առողջ մարմնի մեջ կլինի. հուժկու հոգին՝ գեղեցիկ, ներդաշնակ մարմնի մեջ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:03:27 
թ. ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԻՉ

1. Ո՛վ, Արորդի՜, քո զորությունը ցեղայնության մեջ է. և միայն զորավորներին է հովանավորում Վահագնը: Եղիր ընկալունակ աստվածային զորության - սա է կոչումը Արիի. աստվածային միակ արժեքն է զորությունը. սահմանը քաջերի՝ զորությունն է իրենց:
3. Սիրում է նա, ով հզոր է, ով հոգու հարստություն ունի, աստվածայինի զգացողություն. ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան:
4. Արգասավոր չէ տկարի սերը. քծնանք է թույլի ներումը:
5. Միայն զորավորը կարող է ապավինել Վահագնին, և միայն զորավորը կարող է զոհաբերել. անընդունակ է տկարը ինչպես սիրո, այնպես էլ զոհաբերության:
6. Թույլը մեղավոր է, որ թույլ է. անբարոյականություն է թուլությունը՝ ստեղծված սնուցանելու ուժը: Տկարի միակ դերը կյանքում՝ կեր լինելն է զորավորների համար:
7. Ազգերն ու անհատները իրենց թուլության մեղքերը քավում են որպես պարտություն, ստրկություն, որպես անփառունակ գոյություն. չե՞ս ուզում կեր լինել՝ եղի՜ր զորավոր:
8. Միայն հավատքի զորությունն է պահպանում Ազգի բնական որակը սերունդների մեջ: Միայն զորության զգացողություն ունեցողը կարող է ուժի պաշտամունք ունենալ. և միայն նա կարող է ապավինել Զորության Աստված Վահագնին. և Վահագնը միայն նրան կհովանավորի:
9. Թուլությունը օրինաչափությունից շեղում է. նա չունի զորության զգացողություն, նա չունի ուժի պաշտամունք. նա չունի նաև որևէ պատասխանատվություն Ազգի մեջ, քանզի նա օրինաչափություն չէ: Թույլը մշտապես միայն իր անձնական ապահովությունն է հոգում:
10. Պատմությունը զորավորներն են կերտում. կյանքը զորությունների հարաբերություն է: Տկարները զորավորների փեշերից են կախվում:
11. Տկարներին հատուկ են ստորությունը, խաբեբայությունը, քծնանքը, ինքնաապահովագրումը, մատնությունը, խռովությունը... ԵՎ հաճախ զորավորների միջև խառնակություն ստեղծում են թույլերը:
12. Տկարությունը գոյութան անկարողություն է, իսկ գոյության անկարող Տեսակը չի ապրի:
13. Չարժե և չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը. նա դատապարտված է ինքնաոչնչացման. նմաններից զզվում են անգամ Աստվածները:
14. Թուլությունը միայնության և անպաշտպանության զգացողության մեջ է. զորությունը հավաքական ամբողջության զգացողության մեջ է:
15. Զորավոր ես դու, երբ զգում ես քո ծագումը, քո արմատը, քո արյունը, երբ քո մեջ զգում ես քո տոհմը, քո Ազգը, քո Ցեղը, երբ քո կողքին զգում ես քո նախնյաց ոգիներին, երբ քեզ հետ զգում ես Ամենազոր Վահագնին:
16. ԵՎ միայն Ցեղաշունչ Ազգը և անհատը զորավոր կլինեն: Անցեղաշունչ Ազգը կամ անհատը չի կարող զորանալ. զորությունը ցեղայնության մեջ է, իսկ թուլությունը՝ Ցեղայնությունից դուրս:
17. Ո՛վ, Արորդի՜, սուր ունենալը դեռ քիչ է. դու արժանի կլինես այդ սուրին, եթե Զորության Աստված Վահագնը օծի այն:
18. Երբ Արիի ձեռքից սուրն ընկնում է, ուրեմն այլևս այն պետք չէ նրան:
19. Ամենազոր Վահագնը օծում է Արիների թուր-կեծակին՝ Չարիների դեմ կռվելու համար. բայց Հայր Արայի կամքով այդ թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը:
20. ԵՎ երբ երկու արյունակիցների միջև խռովություն է ծագում, և նրանք կռվում են իրար հետ, Վահագնը հովանավորում է երկուսին էլ, որ եղբայրների միջև հաղթող ու պարտվող չլինի. քանզի հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա, և նրանց միջև այլևս երբեք հաշտություն չի լինի. եղբայրների միջև թշնամանքը միայն սիրով կլուծվի:
21. Պատյանից հանված սուրը ետ պատյան պիտի չդրվի՝ դա է բնույթը Աստվածամարդերի:
22. Արդարությունը տկարի մխիթարություն է: Բնության մեջ մի արդարություն կա. այն է՝ բնական բոլոր հարաբերությունները զորությունների հարաբերություններ են. իսկ տկարները զորությունների համար կերի դեր են կատարում միայն. սա է ճշմարտությունը, սա է արդարությունը:
23. Դու զորանում ես քո իսկ զորությամբ, միայն Հայր Արայի արարչագործությունը քո մեջ կրելով, միայն քեզանով զգալով Արային՝ քո Վահագնով:
24. Արի տղամարդը հայր է ու ռազմիկ՝ սիրով ու սրով նա պիտի կնքվի. և ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
25. Սերն առանց զորության կործանվող է միշտ. սերը սրով պիտի պաշտպանվի. և հոգեպարար աղոթքի պահին, քո սուրը Վահագնի հուրով պիտ օծվի:
26. Արի ռազմիկը միշտ պիտի պատերազմի. նա պիտի ելնի ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի:
27. Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ. թե Չարին ձեռք բարձրացնի Արի մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա... գլխի հետ մեկտեղ: Սա է կոչումը Արի ռազմիկի. սա է պատգամը Վահագն Աստծո:
28. Նայեք Արի մանուկների աչքերին. նրանց աչքերի մեջ Վահագնյա հուրն է ճառագում: Դա Վահագնյա ուժի արտացոլումն է, որ պետք է զորանա և կուտակվի նրանց հոգիների մեջ:
29. Բայց մանուկների աչքերի հուրը մարում են հայրերը: Չէ՞ որ մանուկի համար միակ աստվածը, միակ զորությունը իր հայրն է:
30. Մանուկն ապավինելով իր հորը, իրեն զորավոր է զգում, իրեն ապահով է զգում, իրեն երջանիկ է զգում. և հենց այդ զգացողությամբ է նա զորանում:
31. Բայց երբ հայրը ինքն իրեն չի կարող պաշտպանել, երբ նա իր հույսը թողնում է իրենից դուրս ինչ-որ ուժի ողորմածության, էլ մանուկն ինչպե՞ս ապավինի իր հորը. և անպաշտպանվածության զգացումը սարսափեցնում է նրան ու աստիճանաբար մարում նրա աչքերի հուրը:
32. Մանուկը իր ամբողջ էությամբ Հոր Արևին է ապավինում, նա Հոր Արևով է երդվում. բայց երբ մանուկի զգացողության մեջ Հոր Արևին փոխարինում է Մոր Արևը, և մանուկը Մոր Արևով է երդվում, այդ մանուկը տկարանում է, քանզի մանուկը զորության արև հորից է սնվում. մորը՝ Գթության Լույսն է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:02:28 
ը. ՍԵՐԸ ԶՈՐԱՑՆՈՂ

1. Ո՛վ, Արորդի՜, Ցեղակրոն է սերը քո - արարչական շնորհ է այն, որ տրված է քեզ արարելու, հայրանալու, նվիրվելու, զոհաբերվելու, հավերժանալու համար: Այս է պատգամը Վահագնի:
2. Ցեղակրոնության սերը պատկանելության զգացողություն է: Սիրել, կնշանակե՝ զգացմունքներով կապվել հարազատ ընդհանրությանը՝ Ցեղին, Ազգին, Տոհմին, Ընտանիքին, Հայրենիքին... կնշանակե՝ սիրել այդ ընդհանրությունը՝ այն բոլորը և բոլորին, որ քոնն են, քո հարազատը և որոնց մեջ դու քեզ ես զգում:
3. Սերը ընդհանրական զգացողություն է, և այն չի մասնատվում. չես կարող սիրել հորդ, բայց չսիրել մորդ. չես կարող սիրել Ազգդ, երբ չես սիրում ընտանիքդ...
4. Որքան անձուկ է քո հարազատ ընդհանրությունը, այնքան քո սերը նվազ է. որքան ընդգրկուն է քո հարազատ ընդհանրությունը, այնքան քո սերը ծավալուն է ու հոգեբուխ:
5. Ահա թե ինչու է սերը Ցեղակրոնին կատարելության հասցնում, քանզի նրա պատկանելության զգացողությունը ուժգնանում է Ցեղային ծագումով, Ազգի արյունով, Հայրենիքի սիրով, Տոհմին հավատարմությամբ, Ընտանիքին կապվածությամբ:
6. Ցեղաշունչ մարդը սիրում է այն ամենը, ինչ Ցեղինն է, ինչ Ազգինն է: Արորդուն պատգամվում է օծել Ազգի արյունը, պաշտել Ազգի սովորույթները, Ազգի բարոյական արժեքները, զարգացնել Ազգի մշակույթը... և սիրելով, նվիրվելով դրանց, պահպանել ու զորացնել դրանք՝ ի հավերժումն Արորդյաց ՈՒխտի:
7. Անցեղաշունչ մարդու սերը արգասավոր չէ, և այն սնում է լոկ իր անձին ու իր անձով էլ չքանում է:
8. Սերը կատարելության տանող Ցեղաշունչ ընտանիքի շնորհն է. միայն Ցեղաշունչ ընտանիքի զավակների մեջ է ձևավորվում Ցեղային պատկանելության զգացողությունը:
9. Սերը ձևավորվում է սիրո մեջ: Նորածինն իսկ սիրո ծարավ է. նա ծարավ է ոչ միայն սիրվելու, այլև սիրելու: ԵՎ որքան շատերը նրան սիրեն, և որքան շատերի սիրի նա, այդքան առավել կզորանա նրա սիրո զգացմունքը:
10. Երեխային սեր պիտի սնել, որ նա էլ այդ սիրով զորացած, նվիրաբերվի իր հարազատ հանրությանը, երջանկացնի ազգակիցներին ու ինքն էլ երջանկանա նրանցով: ԵՎ երբեք երեխայի սիրո զգացմունքին ատելություն չխառնել:
11. Ընտանիքի որդին իր զգացմունքներով կապվում է իր ծագումի հետ, որի խորհրդանիշն է հայրը: ԵՎ որքան խորն է որդու ծագումի զգացողությունը, այնքան առավել է որդին սիրում ծնողներին: Ցեղաշունչ ընտանիքի զավակների մեջ է կատարելության հասնում որդիական սերը:
12. Ծնողական սերը սիրո գերագույն արտահայտությունն է: Ծնողական սերը տառապանք է, նվիրում է, ինքնամոռացում է, ինքնազոհողություն է: Ծնողական սերը տառապալից երջանկություն է: ԵՎ թերզարգացած զգացմունքներով մարդը լիարժեք ծնող չի լինի:
13. Միայն ցեղաշունչ մարդու մեջ է կատարելության հասնում ծնողական սերը. քանզի ծնողական սերն իր մեջ ունի և՜ որդեսիրություն, և՜ ծնողասիրություն, և՜ եղբայրասիրություն, և՜ Հայրենասիրություն... ծնողական սերն իր մեջ ունի իր Տոհմի, իր Ազգի զգացողությունը, որպես իր զավակների հարատևման հիմք:
14. Ցեղաշունչ ծնողական սերը գերազանցում է բոլոր տեսակի այլ զգացմունքներին: ԵՎ հենց այդ ծնողական սիրո զգացմունքն է զորացնում հոր ու մոր փոխադարձ սերը - նրանք իրենց զավակների մեջ են սիրում իրար. նրանց զգացմունքները միահյուսված են իրենց զավակների մեջ:
15. Ազգի սերը մարդու մեջ - իր ընտանիքի, իր տոհմի զգացողությունն է, իր ծագումի, իր արյունի զգացողությունն է: Ազգասիրությունը ձևավորվում է հենց ընտանեկան սիրո մեջ: Թերզարգացած սիրո զգացմունքներով մարդը չի կարող ազգասեր լինել: Ազգասիրությունը ցեղաշունչ ընտանիքի շնորհն է միայն:
16. Հայրենիքի սերը - Մայր Հողում իր արմատի զգացողությունն է մարդու մեջ: Իր սեփական արմատը չզգացող մարդու մեջ չի կարող լինել Հայրենասիրություն որպես զգացմունք: Անհիմն և ողբալի է Հայրենասիրությունը այն մարդկանց, որոնց ընտանիքը Ազգի մանրապատկերը չէ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:00:39 
Է. ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ո՛վ, Արորդի՜, Ցեղակրոնության մեջ որոնիր քո Հավատքը: Դա է Վահագնի աստվածային Պատգամը:
2. Յուրաքանչյուր մարդու հավատքը իր բնության համեմատ է ձևավորվում: ԵՎ մարդը իր իսկ հավատքի ծնունդն է՝ ինչ որ իր հավատքն է - դա է իր նկարագիրը, դա է ինքը:
3. Հավատքը քո մեջ է՝ քեզանից դուրս չէ: Դա քո ծագումի զգացողությունն է, քո զորության զգացողությունն է, Հայր Արայից սերված լինելուդ զգացողությունն է, Ազգիդ պատկանելուդ զգացողությունն է, տոհմիկ լինելուդ զգացողությունն է:
4. Ապրել հավատքով կնշանակե՝ ապրել Աստվածայնությամբ, ապրել Ցեղորեն, քանզի Ցեղայինը Աստվածության այն որակն է, որ դու կրում ես քո մեջ:
5. Ո՛վ, Արորդի՜, օծված ես շնորհներով՝ արարչական ծագումով և աստվածային կարողությամբ, Վահագնի զորությամբ և Աստղիկի հավերժող սիրով:
6. ԵՎ թե դու չմնաս շնորհացդ ընկալունակ, կամովին վանես քեզանից դրանք ու երկրպագես օտար Աստվածների, դու ինքնակամ ոչնչանում ես և ինքդ քեզ ստրուկ ես կարգում օտար զորությանց:
7. Դու քեզ անգործության կմատնես, կդառնաս հոգևոր մուրացկան և կվերածվես եսապաշտ հրեշի: Ահա թե ինչու են նույնանում կամովին շնորհազուրկն ու հանցագործը:
8. Թե դու չես զգում քեզ քո Ազգի մեջ, դու չես զգում նաև Արարչին, քանզի ոչ թե Արարիչով են Ազգը զգում, այլ Ազգի մեջ և Ազգով են զգում Արարչին: ՈՒստի Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք:
9. Ճշմարիտն այն է, ինչը որ կատարվում է հավատքով: Անցանկալի-անախորժն այն է, ինչը որ կատարվում է ընդդեմ հավատքի: Հաստատուն ճշմարիտ է նա, ով հավատում է իր զորությանը, իր Աստվածներին:
10. Երերուն ստախոս է նա, ով երկրպագում է օտար Աստվածների, քանզի այդտեղ իրականում հավատք չկա, այլ կա սարսափի պատրանք և թշվառ ստրկացում:
11. Գիտցիր՝ թե որևէ Աստված կապ չունի քո արյան հետ՝ նա քոնը չէ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:00:11 
Զ. ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ

1. Զորության համար, արարման համար եղիր Ցեղակրոն, ո՛վ, դու, Արորդի՜: Դա է միակ ուղին քո կատարելության որպես Ցեղամարդ: Դա է կամքը Վիշապաքաղ Վահագնի:
2. Լինել Ցեղակրոն կնշանակե՝ Ցեղդ քո մեջ կրել՝ Ցեղիդ ծագումը, արյունը, լեզուն, բարքերը... և այդ բոլորը որպես անքննելի հավատք:
3. Ցեղակրոնությունը - Ազգիդ ծագումի ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվարո ՈՒժի, Էության. այդ ՈՒժ-Էությունից ծնված լինելուդ զգացողությունն է դա, այդ ՈՒժ-Էությանը պատկանելուդ զգացողությունն է դա:
4. Թե ցեղաճանաչ ես - դու կհամոզվես, որ Արի Ցեղդ հարազատ գերական է մարդկության մեջ:
5. Թե ցեղահավատ ես - դու կպաշտես և մի այլ աստվածություն՝ Ցեղիդ Արյունը, որի անարատության մեջ է քո և Ազգիդ հավերժումը:
6. Ցեղակրոն ես - ասել է՝ բնապաշտ ես, մարդապաշտ ես, ցեղապաշտ ես, ազգապաշտ ես, տոհմապաշտ ես, ընտանեպաշտ ես: Չլինել այդպիսին, կնշանակե՝ չլինել լիարժեք մարդ:
7. Սիրելով ու զորացնելով քո տոհմը, դու Ազգդ ես զորացնում. սիրելով ու զորացնելով Ազգդ, դու Ցեղդ ես զորացնում. սիրելով ու զորացնելով Ցեղդ, դու Մարդկությունն ես զորացնում:
8. ԵՎ թե կռվում է Ցեղակրոնը, ապա կռվում է ոչ թե այլոց ատելով, այլ սիրելով իր Ազգն ու Ցեղը: Արորդին իր ցեղակրոնությամբ պարտավորված է պաշտպանել իր Ցեղն ու նրա արարումը այլոց թշնամանքից:
Ցեղակրոն ես - ասել է՝ ողջունում ես ազգային ինքնությունը Ցեղի մեջ, որն այլ բան չէ, եթե ոչ Ազգ-Անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր Ցեղի ազգային Ոգուն, պահպանել իր արարչական դիմագիծը և պահպանել իր Հավաքական Անձի ազատությունը Ցեղի ամբողջության մեջ:
10. Ցեղակրոն ես - ասել է՝ գիտակցում ես, որ Ցեղով է ապրում, ստեղծագործում և հավերժանում Ազգը քո: Մարդկային մշակույթի առաջընթացային զորութենական ուժ է Ցեղակրոնությունը:
11. Արդ, թե ինչու ազգային անհատականության եղծումը դու պետք է դիտես որպես ոճիր՝ ուղղված Ցեղիդ և ի մասնավորի՝ Ազգիդ դեմ:
12. Ցեղակրոն ես - ասել է՝ պարտ ես, կամիս, կարող ես և պետք է քո զորությամբ գերազանցես ավերող Չարիին, քանզի դու արարող ես, և արարողն է գերհզորը, հաղթականը:
13. Ցեղակրոն ես - ասել է՝ քո անձնական կամքի մշակումով սատարում ես Ազգիդ Ոգու ահագնացումին՝ Վահագնացումին: Ցեղիդ կամքի աստվածացում Ազգիդ մեջ - ահա թե ինչի պիտի ձգտես հարաժամ:
14. Ցեղակրոն ես - ասել է՝ տկարություն ու նահանջ չես ճանաչում. քո մեջ կամքը ծարավի է ուժի, պատրաստակամ՝ զոհաբերության, ճիգացող՝ Ցեղիդ ուժերի կենտրոնացման:
15. Ցեղակրոն ես - ասել է՝ պարտվողականության, կրավորական տառապանքի, սարսափի հոգեբանության, ընկճվածության, մտքի անիշխանության և առհասարակ թշվառ կացության հանդեպ խորշանք պիտի զգաս ընդմիշտ:
16. Ցեղակրոն ես - ասել է՝ մարդկությանը ներկայանում ես ցեղադրոշմ ազգայնականությամբ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:59:37 
Ե. ՑԵՂԻ ԴՐՈՇՄԸ

1. Ո՛վ, Արորդի՜, քո կատարելության միակ աղբյուրը ցեղայնությունն է - Ցեղիդ ամբողջության մեջ զգա դու քեզ: Սա է պատգամը Վահագնի:
2. Դու Ես ես, դու Ազգդ ես, դու Ցեղդ ես Արի: Քո Ես-ը Ազգինն է, Ազգից դուրս դու չկաս: Դու անհատական մի ոգի ես Ազգիդ ընդհանրական Ոգու մեջ: ԵՎ Ազգդ Ցեղինն է Ցեղից դուրս Ազգդ չկա: Ցեղդ Ազգիդ էությունն է, նրա ծագումը:
3. Ազգը դիմագծորեն ցեղայինն է՝ այն ընդհանրականը, որով միևնույն Ցեղի Ազգերը նմանվում են իրար:
4. Ցեղը դիմագծորեն ազգայինն է՝ այն առանձնահատուկը, որով միևնույն Ցեղի Ազգերը տարբերվում են իրարից:
5. Ցեղային է Ազգդ, ազգային ես դու: Ցեղադրոշմ է Ազգդ, ազգադրոշմ ես դու: Ցեղայնությունը - Ազգիդ արյան միությունն է, միությունն է ճակատագրի, դա կրոնն է Ցեղի, Լեզուն - դա ուժն ու հաղորդակցությունն է այդ ամենի, առանց որի կա եսակենտրոն անհատների ամբոխ, բայց ոչ՝ Ազգ:
6. Ժողովուրդը Ազգի ներկան է: Ցեղը՝ Ազգի երեկը, այսօրը և վաղը: Ցեղը - կապն ու կապակցողն է Ազգի բոլոր նախկին, ներկա և գալիք սերունդների: ԵՎ եթե դու քո մեջ զգում ես նախնիներիդ և զգում ես քո մեջ քո գալիք սերունդներին, դու կապրես ցեղորեն:
7. Ցեղն է ժամանակների վկան, սերունդների հավերժող Հայրը, աստվածային պատգամախոսը Ազգիդ մեջ և քո:
8. Ժողովուրդը - դա Ազգի ոգու մարտիրոսացողն է, Ցեղը՝ հերոսացողը: Ժողովուրդը մեռյալներ կտա, իսկ Ցեղը՝ դյուցազուններ: ԵՎ դատապարտելիորեն տկար է ժողովուրդը առանց ցեղագիտակցումի:
9. Թե չլինի Ցեղի զգացողությունը - կտիրի ստորարժեքության գիտակցությունը և վերջինիս դառը հետևանքները:
10. Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղը արևի տակ:
11. Երբ Ցեղով ես ապրում - դու կհաղթես, քանզի Արի Ցեղի Զորության Աստված Վահագնը պիտի բարձրացնի շանթկեզ բազուկը քո և վարի նրա հարվածները:
12. Ցեղն է քո ապավենը, Ցեղակրոնությունը՝ քո բացարձակության խորհուրդը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:59:06 
Դ. ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Ո՛վ, Արորդի՜, քո երջանկությունը կատարելության մեջ է, ամբողջության մեջ է. երջանկությունը հավաքականությամբ է: Այդպես է պատգամում Ամենազոր Վահագնը:
2. Անհատական երջանկությունը հավաքական երջանկությունից դուրս՝ պատրանք է - դա դժբախտություն է, դա փախուստ է ինքդ քեզանից, դա ինքնախաբեություն է:
3. Նա, ով իր Ցեղի Ոգու մեջ կգտնի իր ուրախության աղբյուրը - կարժանանա անանց երանության:
4. Անձնական երջանկության վարդապետությունը - ահա թշնամին հավաքական երջանկության և անհատի հոգին ավերող հրեշը:
5. Բարեկենդանապաշտություն - ահա անհատական երջանկության հրեշային դավանանքը՝ հոգևոր մայրը բոլոր տեսակի հակաազգային և քանդիչ ուժերի:
6. Բարոյապես անբանացնելով անհատին՝ այդ թունավոր վարդապետությունը նրան թեքում է դեպի կեղծ աշխարհաքաղաքացիություն և ապա դեպի ազգային դիմազրկում: Դա եսամոլ թշվառականներ է ստեղծում և ոչ՝ առաքինի ու անձնվեր Ցեղամարդեր, ոչ՝ հրաշունչ մարտիկներ:
7. Անցեղաշունչ անհատի այդ հասկացողությունը երջանկության մասին - դա է մեր երբեմնի արիասիրտ ու հզոր Ցեղը սրտաթափողը:
8. Խոզաբարո երջանկություն - հոգևոր խթանիչը անցեղաշունչ սերունդների: Սրան կպարտի Արի Հայը անցյալի իր պարտությունները և այսօրվա իր պարտվողական ոգին:
9. Կա՜մ այդ անկումի վարդապետությունը, կա՜մ Ազգը՝ պիտի մեռնի մեկն ու մեկը դրանցից: Շարունակեց ապրել դա Արորդիների հոգու մեջ՝ պիտի կորչի Արի Հայը, ուստի և Ցեղը: Մեռավ դա - պիտի վերապրի մեր Ցեղը:
10. Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը - ծնողը ազգային ինքնաճանաչողության: Առանց այդ բարձր առաքինության պակասավոր է անհատը որպես մարդ և որպես անդամ հավաքականության:
11. Այդ նվիրական զգացումը անսպառ աղբյուրն է լուսավոր հայրենասիրության, ցեղային բարոյականի ու երջանկության:
12. Ազգիդ մեջ արթնացավ Ցեղը - մարդկային հոգին սրբվում է բոլոր տեսակի արատներից ու տկարություններից. դառնում է համակ սեր ու նվիրում դեպի մերձավորը՝ միշտ պատրաստ զոհաբերության իր ազգակցի համար: Այդ դեպքում անհատը իր մերձավորների մեջ տեսնում է իրեն՝ այլ անունով ու պատկերով:
13. Ազգակիցներիդ մեջ տես քեզ և արձագանքիր նրանց ցավերին. դա ասել է՝ վերապրիր Ազգիդ և՜ ողբերգությունը, և՜ երջանկությունը . - ավելին՝ թող քո հաղորդությունը դառնա Ազգիդ ճակատագիրը, նաև քո կնունքը. քո սիրտը պետք է պատասխանի Ազգիդ ամեն մի սրտազարկին: Այդտեղ է իրական երջանկության աղբյուրը:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:58:15 
գ. ՑԵՂԱՄԱՐԴ

1. Ո՛վ, դու, Արորդի՜, դու Աստվածամարդ ես՝ Աստվածամարդերի Ցեղի անհատ: ԵՎ Ցեղամարդն է կատարելությունը քո. Ցեղամարդը լոկ կլինի կատարյալ, կլինի բացարձակ, իր մեջ իր աստվածայնությունը կզգա, կլինի երջանիկ և կտեսնի Վահագնին:
2. Դու պատահական այցելու չես կյանքում: Դու լինելություն ես: Որպես լինելություն, դու բացարձակ ես, դու ամբողջական ես, դու բնական ես և դու բնություն ես: ԵՎ որպես բնություն, դու հզոր ես ու կատարյալ ես: Դու Ցեղամարդ ես քո էությամբ:
3. Դու բազմաթիվ բնական որակներ ունես. և այդ բազմաթիվ որակների ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ որակները դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս: Դու Արի Ցեղն ես, դու Ազգն ես, դու Տոհմն ես, դու Ընտանիքն ես. Դու Ցեղիդ արյունն ես, դու Ազգիդ արյունն ես, դու Տոհմիդ արյունն ես, դու Ընտանիքիդ արյունն ես. Դու Ցեղիդ դիմագիծն ես, Ազգիդ դիմագիծն ես, Տոհմիդ դիմագիծն ես, Ընտանիքիդ դիմագիծն ես:
4. Դու բազմաթիվ բնական հատկություններ ունես. և այդ բազմաթիվ հատկությունների ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ հատկությունները դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս. Դու արարող ես, դու զգացող ես, դու ներշնչվող ես, դու տեսանող ես. Դու ունես ապրումներ, երազանքներ, սեր, նվիրում. Դու ունես կերտվածք, կամք, միտք, բնավորություն, կեցվածք:
5. Դու բազմաթիվ բնական դերեր ունես. և այդ բազմաթիվ դերերի ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ դերերը դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս. Դու ծնող ես, եղբայր, հորեղբայր, պապ, մորեղբայր... Դու հարևան ես, ազգական, ընկեր, խնամի, բարեկամ, ծանոթ... Դու ռազմիկ ես, աշխատող, ստեղծող, սպառող...
6. Դու բազմաթիվ բնական պատկանելություն ունես. և այդ բոլոր պատկանելությունների ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ պատկանելությունները դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս. Դու պատկանում ես Ցեղիդ, Ազգիդ, Տոհմիդ, Ընտանիքիդ. Դու պատկանում ես քո Մայր Հողին, քո Հայրենիքին, քո քաղաքին, քո գյուղին, քո թաղին, քո տանը:
Դու բազմաթիվ բնական հարաբերություններ ունես. և այդ բոլոր հարաբերությունների ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ հարաբերությունները դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս. Դու հարաբերվում ես Հողին, Արեգին, Ջրին, Երկնքին, Կենդանուն, Բույսին. Դու հարաբերվում ես Կյանքին, Մահին, Անցյալին, Ապագային. Դու հարաբերվում ես Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին, Սիրավառ Աստղիկին, քո նախնիներին, քո ծագումին:
8. Դու բազմաթիվ կյանքեր ունես. և այդ բոլոր կյանքերի ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Քո այդ կյանքերը դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս: Դու երևույթ ես, դու էություն ես՝ դու մարմնավոր ոգի ես և անմարմին ոգի. Դու քո նախնին ես և քո գալիք սերունդը, որով հավերժող ես դու. Դու ոգիների միջից ես գալիս և դեպի ոգիները գնում - դու՝ անմահ ոգի:
9. Դու բազմաթիվ երջանկություններ ունես. և այդ բոլոր երջանկությունների ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Այդ երջանկությունները դու չես ընտրում - դրանք քո ծագումից են գալիս. Դու ունես տառապանքի երջանկություն, նվիրումի երջանկություն, պտղաբերումի երջանկություն. Դու ունես բարության երջանկություն, ստեղծումի երջանկություն, զոհաբերումի երջանկություն, հավատի երջանկություն:
10. ԵՎ այդ բոլորը դու ես, այդ բոլորը քո մեջ են, ո՛վ, Արորդի՜. և այդ բոլորի ամբողջությունն ես դու որպես Ցեղամարդ: Ցեղամարդը՝ այդ բոլորի կատարելությունն է քո մեջ: ԵՎ այդ կատարելությամբ դու կհասնես Բացարձակին, կտեսնես Վահագնին, և Վահագնը կհովանավորի քեզ, կզորացնի քո ոգին ու մարմինը, նախապատրաստելով քեզ վերածննդյան:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:57:42 
բ. ԱՌ ՎԱՀԱԳՆ

1. Գերագույն է Վահագնը, և Վահագնից վեր միայն Արա՛ն է՝ Արարիչը Վահագնի և մեր:
2. Վահագնը Զորության Աստվածն է Արի Ցեղի և Արայի կամքն է Արի Ցեղի մեջ` Արայի կամքով Սերն է հաստատում, արարման ոգին է հաստատում մեր մեջ և Հուրը մեր մեջ՝ զորության խորհուրդ:
3. Վահագն է պահպանիչը և հովանավորողը Արիների. Վահագն է ամեն մի Արի պատանու սրտում հրդեհ բորբոքում: Վահագն է Արի քաջերի կրծքում բոցեր արձակում. Վահագն է Արի կույս աղջիկների հոգիների մեջ վառվող սիրո հուրը. Վահագն է հզորների բազուկը զորությամբ օծում:
4. Վահագնը պաշտպանում է սերը պղծումից, բարին՝ չարիից, արարումը մեր՝ Չարիի ավերումից:
5. Վահագնը արեգակերպ հսկում է անվերջ, որ Արարատը մութով չծածկվի և չապականվի Չարիի պղծումից:
6. Թեև անեղ է Վահագնը՝ Զորության ինքնիշխան Տերը, խնամիչը Արի Ցեղի - նա աներևակայելիորեն ծնվում է Հուրից հենց Արարատում՝ պահպանելու համար մեր Ցեղը Արի:
7. ԵՎ Վահագնը իր ծնունդով Գարուն է բերում, Մեծ Ջրհեղեղ - Երկիրը Չարի Վիշապի պղծությունից մաքրելու համար:
8. Վահագնը ճանաչում է բոլոր Արիներին՝ նախնի, ներկա և որք գալոց են: Բայց ո՞վ է մեզանից ճանաչում նրան - միայն կատարելության հասած Աստվածամարդը՝ Ցեղամարդը: Միայն նա, ով իր մեջ իր Ցեղի Ոգին է զգում, ով զգում է իր Արիական ծագումը և Հայր Արայից սերված լինելու զգացողությունը ունի:
9. Միայն կատարելության հասած Աստվածամարդը կարող է հասնել Գերագույնին՝ Բացարձակ Ոգուն և տեսնել Վահագնին:
10. Նայիր դու ինձ, ո՛վ, Արորդի՜. մի՞թե դու ինձ չես ճանաչում - ես դու եմ, ես Արի եմ, և մենք նույն արյունն ենք: Բայց ես Վահագն Աստծուն եմ տեսել, զգացել եմ նրան իմ հոգու խորքում, նրա զորությունն եմ իմ մեջ ամփոփել և նրա սիրով ճանաչել եմ ինձ որպես Արորդի, որպես իմ Ցեղի բնական անհատ, որպես Ցեղամարդ:
11. ԵՎ ես Վահագնին երդում եմ տվել՝ երդում զորության, երդում հավատի ու բացարձակության. ՙԵս Ցեղակրոն եմ. և ահա կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ՝ ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ, որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր՚:
12. Իսկ դու, տենչալով արեգ, ինչո՞ւ ես թաքնվում նրանից. մի՞թե երկար ապրելով խավարի մեջ այլևս չես դիմանում Վահագնյա Արեգի Զորությանը. մի՞թե շատ է զորավոր Վահագնյա արեգը քո տկարացած աչքերի ու հոգու համար:
13. Մի՜ վախեցիր արեգից, ո՛վ, Արորդի՜, մի՜ թաքնվիր նրանից. դա գարնան արեգն է, կյանքի արեգն է. փարվիր նրան, զորացիր նրանով և սպասիր Վահագնին: Գարնան արեգով է գալու Վահագնը:
14. Վահագնի հետ պիտի խոսենք հիմա - Աստվածը մեր Արիական Հայության:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:56:59 
ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ

Պ Ա Տ Գ Ա Մ Ա Ր Ա Ն



Նժդեհն առաջինն էր՝ տեսավ Վահագնին, և Վահագնը

նրան Առաջնորդ օծեց Արորդյաց Նորոգ ՈՒխտին: ԵՎ Նժդեհն

Արի՝ ինքը՝ Ցեղամարդ, ինքն՝ Աստվածատես, եղավ Վահագն

Աստծո նվիրյալ ուխտավոր: Նա ինքը ապրեց Վահագնի

լույսով, և իր կյանքն եղավ Սուրբ ՊԱՏԳԱՄԱՐԱՆ: ԵՎ նրա

բազուկը Վահագնը շարժեց, նրա աչքերը Վահագն արևեց

և նրա բերանով Վահագնը խոսեց.

ա. Ո՛Վ, ԱՐՈՐԴԻ

1. Պատմության ճամփի ինչ-որ հատվածում դու կորցրեցիր քեզ և վաղուց արդեն քեզ չես ճանաչում: Դու ճանաչում ես բոլորին, բայց միայն՝ ոչ քեզ: Դու աստվածային ծագում ունես՝ և չգիտես, հավերժության խորհուրդ ունես՝ և չգիտես: Դու քեզ չգիտես:
2. ԵՎ վաղուց արդեն ինքդ քեզնից որբացած, որոնում ես քեզ: Որոնում ես ամենուր, ամենքի մեջ, բայց ոչ՝ քո մեջ: ԵՎ վաղուց արդեն չես հավատում քեզ. և վաղուց արդեն քեզ ստրուկ ես կարգել Չարիի զորությանը:
3. ԵՎ վաղուց արդեն Չարիի Կրոնների հաշիշով օծված, երանելի թմրության մեջ խարխափում ես պատմության ճամփեքի վրա. քարշ ես գալիս թշվառ որբի պես, Չարի Վիշապի փեշերից կախված:
4. Կա՜նգ առ, քե՜զ նայիր. ի՞նչ Չարի Աստված, երբ ինքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությունն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագումն ես դու:
5. Թե ուզում ես ճանաչել Արայի պատկերը՝ պարզապես նայիր քեզ հայելու մեջ: Որդին անպայման նման է իր հորը: Դու էլ նման ես Արային՝ Արորդին նման է իր Հայր Արարչին:
6. ԵՎ թե ուզում ես ճանաչել Արայի կերպարը՝ նայիր քո հոգու հայելու մեջ, ճանաչիր քո այն որակները, որ ժառանգել ես քո նախապապերից՝ այն որակները, որ կան և՜ Արայի, և՜ քո մեջ:
7. Դու անսահման Աստվածության մեջ մի աստվածություն ես սահմանափակ: Քո մեջ դու աստվածային զորություն ունես, արարչական ոգի և արյունը՝ Արարչազարմ Արի Ցեղիդ:
8. Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Դու ինքդ քո մեջ կրում ես դրանք: Հրաշալի արարած ես դու, ո՛վ, Արորդի՜:
9. Սեր, զորություն, իմաստություն, հավատ - ահա այն հիմնական որակները, որոնք ամբողջացնում են քո էությունը որպես Արի: Այդ որակների շնորհիվ ես դու արարող:
10. Քո Արի բնության զգացողությունն է քեզ հավատ ներշնչում. քո ծագումի զգացողությունն է քեզ զորություն սնում. քո Արի արյան զգացողությունն է քեզ սեր սերմանում. և քո Արի ստեղծումի զգացողությունն է, որ իմաստնացնում է քեզ:
11. Քո ծագումի, քո բնության զգացողությունը պիտի ունենաս դու, ո՛վ, Արորդի՜, քանզի մարդկության արարումն ես դու: Թե դու չլինես, արարում չլինի - ի՞նչ պիտի անի մարդկությունն արար. այնժամ Չարի Ցեղերը իրար կավերեն և ավերելով, կկործանեն մարդկությունն անհետ:
12. Արարումի, ստեղծումի համար զորություն է պետք, որ դու և՜ սիրով Ստեղծումը կերտես, և՜ պաշտպանես Սերը Ստեղծումի:
13. Իսկ քո զորությունը քո ծագումի զգացողության մեջ է, քո արյունի զգացողության մեջ է, Վահագնի զգացողության մեջ է:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:55:18 
ՆԺԴԵՀԻ ՎԵՐՋԻՆ ԺՊԻՏԸ

Իր Արարատից շատ ու շատ հեռու, խավար զնդանում մեռնում էր Գարեգին Նժդեհը: Մահից չէր վախենում նա: Բայց սեր ուներ իր հոգում՝ անհուն սեր... Նա այդ աստվածային սիրով էր սիրել իր Արարատը, որ վաղուց Չարիի արյունոտ խրախճանքի ասպարեզ է դարձել: ԵՎ միայն Արայի կամքով, Վահագնի Զորությամբ և իր ու իր նմանների հաղթական բազուկով ազատվեց Արարատի մի փոքրիկ հատված, և վերածնվեց Արևի երկիր Հայաստանը:
ԵՎ ողբում էր Նժդեհը մահվան մահիճում: Հայաստան էր ուզում, գեթ ոգիանալ էր ուզում Հայաստանում: Բայց անհույս էր՝ մեռնում էր օտարության մեջ՝ լքված իր հարազատներից - նրանցից, ում սիրել էր նա իր ամբողջ հոգով. հալածված իր հարազատներից, որոնց նա Վահագնի աստվածային խոսքն էր քարոզել. մատնված իր հարազատներից, որոնց սնել էր նախնյաց զորությամբ. նզովված իր հարազատներից, որոնց պարգևել էր իր Ցեղի Ոգին... ՈՒ մեռնում էր նա Մայր Հողից հեռու և ողբում էր նա. ՙԱխր, ո՞րն է իմ մեղքը, որ լքված իմ բոլոր սիրելիներից, նույնիսկ հայրենափար մահվան չեմ արժանանում՚:
ԵՎ գիշերվա մութին իր Լուսե Պատկերով նրան է հայտնվում Աստվածամայր Անահիտը և մայրական քնքուշ ձայնով դիմում է նրան.
- Սիրելի զավա՜կս, դու հավատացիր քո Հայր Արային և դու միակն ես, որ տեսար Վահագնին. դու զորացար Վահագնի Զորությամբ: Դու որդիական սիրով սիրեցիր ինձ: Դու Ցեղապաշտ քաջ զինվոր եղար, Աստվածատես եղար և Փրկիչը Արյաց. իսկ այժմ սուրբ նահատակ ես դու: Դու պիտի քավես քո ապաշնորհ ցեղակիցների մեղքերը բոլոր, որ օտարացած Հարազատ Հորից և Չարի Վիշապի առաջնորդությամբ բզկտեցին իմ մայրական մարմինն անարատ, որ Ամենազորեղ Վահագնին լքած, քնքուշ Աստղիկներին գցեցին թշվառության գիրկը: Նրանք, որ մերժում են Վահագն Աստծուն, քեզ ինչպե՞ս չմերժեն: Դու պիտի քավես մեղքերը նրանց, որ ես կարողանամ մայրաբար ներել վերքերն իմ բոլոր: Դու պիտի մեռնես օտարության մեջ: Բայց ես քո ոգին կբերեմ Հայաստան: Այն միշտ կճախրի հայրենի երկնքում և Հայաստանածին, այո, Հայաստանածին Արի սերնդին հոգեկան զորության ապավեն կլինի: ԵՎ երբ Հայաստանածին Արի սերունդը վեհանա իր Հայր Արայով, զորանա Վահագնով, երբ նա զգա ինձ, երբ նա զգա իր մեջ իր նախնիներին, երբ զգա նա իրեն որպես Արորդի և քեզ՝ Աստվածատես Առաջնորդը իր, այնժամ Հայր Արայի կամքով դու կվերածնվես հենց Արարատում, կռելու Արյաց թուր-կեծակին և առաջնորդելու իրենց աստվածայնությունը զգացող Արիների Վահագնականչը:
Ասաց Աստվածամայր Անահիտը, ջերմ համբուրեց Նժդեհի ճակատը ու անհետացավ:
Նժդեհը ժպտաց՝ ժպտաց Հայր Արային, Մայր Անահիտին, ժպտաց Վահագնին, ժպտաց Աստղիկին, ժպտաց Հայաստանածին Արի մանուկներին, որոնց աչքերի մեջ Աստղիկի սերն ու Վահագնի հուրն է փայլում, և օրհնեց նրանց վերջին ժպիտով...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:54:09 
ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ


Մեծ պատերազմ էր սկսվել աշխարհում՝ Արիները Արիների դեմ: Արի Ազգերը իրար էին սպանում, իրար հոշոտում: ԵՎ հանուն ինչի՞: Պարզապես այդպես էր ցանկանում Չարի Վիշապը, որ իշխում էր բոլոր Արի Ազգերի վրա: ԵՎ կատաղի կռվում էին իրար դեմ Արիները: Իսկ Չարիները չարախնդում էին, իրենց ավարն էին հաշվում և իրենց գոհունակությունն էին հայտնում իրենց Աստված Վիշապին:
Մեծ վտանգ էր կախված Արի Ցեղի գլխին: Վշտացել էր Գարեգին Նժդեհը: Նա դիմեց Հայր Արային.
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛, Արիները անխնա իրար են կոտորում: Ինչպե՞ս փրկենք Արի Արարչազարմ Ցեղը ինքնակործանումից:
ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
- Ո՛վ, Գարեգին Նժդե՜հ, այս պատերազմը դու կանխել չես կարող: Չարի Վիշապը Արիների մեջ գտել է մոլագարների, որոնք էլ նրա պատվերով և Արիականության անունով Արիականությունն են կործանում: Բայց Արի Ցեղածառը կենսունակ է այնքանով, որքանով կենսունակ է նրա Արմատը: Արարատում է Արի Ցեղի Արմատը. այնտեղից է սկսվելու Գարունը և այնտեղից է սկսվելու Արի Ցեղի շարունակելիությունը: ԵՎ Հայր Արայի կամքով ես պատվիրում եմ քեզ՝ պահպանել Արևի երկիր Հայաստանը Արարատում այս աշխարհակուլ պատերազմից:
Նժդեհը հարցրեց.
- Բայց ի՞նչ կարող եմ անել ես միայնակ:
ԵՎ Վահագնը ասաց.
- Մի աստվածը կարող է անել այն, ինչ ամբողջ մի ժողովուրդ անկարող կլինի: Դու քո հոգևոր զորությամբ պետք է պարտադրես կռվող Արիների առաջնորդներին՝ զսպելու Հայաստանը շրջապատող Չարիների ավերման մոլուցքը:
Գերմաններն էին հաղթական: ԵՎ Նժդեհը, ապավինելով Վահագնի աստվածային Զորությանը, խոսեց Գերման ֆաշիստ առաջնորդների հետ ու պարտադրեց նրանց՝ զսպելու Հայաստանը շրջապատող Չարիներին: ԵՎ Գերման ֆաշիստ առաջնորդները, ամբողջ իրենց հաղթական գոռոզությամբ հանդերձ, այնուամենայնիվ, հոգեպես ընկճվում էին Նժդեհի հոգևոր զորությունից:
Բայց պատերազմի ընթացքը փոխվեց: Ռուսիան զորացավ և հաղթեց Գերմաններին: ԵՎ նորից Արի Ցեղի Արմատը վտանգված էր: Նժդեհը գիտեր, որ այժմ միայն Ռուսիան կարող էր զսպել Չարիներին: Բայց Նժդեհը գիտեր նաև, որ հնարավոր չէ խոսել Ռուսիո Բոլշևիկ առաջնորդների հետ: Չէ՞ որ նրանք խոր ատելություն և վրեժ ունեին Նժդեհի դեմ. Սյունիքում նրանք իրենց առաջին պարտությունն էին կրել հենց Նժդեհից: ԵՎ դեռ այդ նույն Նժդեհը համագործակցում էր թշնամի Գերման առաջնորդների հետ: Մեծ վրեժ ունեին Ռուսիո Բոլշևիկ առաջնորդները Նժդեհի դեմ: ԵՎ նրանք երբեք չէին խոսի նրա հետ:
ԵՎ Նժդեհը դիմեց Հայր Արային.
- Ո՛վ, Հայր Արա՛, Գերման ֆաշիստների հետ ես կարողացա խոսել, բայց ինչպե՞ս խոսեմ Ռուսիո Բոլշևիկների հետ:
ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
-Ո՛վ, Աստվածամարդերից ամենազո՜րը, դու մեծագույն ինքնազոհողության պիտի գնաս, պահպանելու համար քո Արի Ցեղի Արմատը Արարատում: Զոհողություն, որ միայն աստվածներին է վայել, և մարդը երբեք չի հասնի դրան: ԵՎ օծված իմ աստվածային Զորությամբ, դու կպարտադրես նրանց խոսելու քեզ հետ: Իսկ երբ նրանք խոսեն քեզ հետ, նրանք կընկճվեն քո զորության առջև:
Ժպտաց Նժդեհը և ասաց.
- Այո՜, նրանք կխոսեն ինձ հետ. ես կպարտադրեմ նրանց խոսել շղթայված աստծո հետ: Օծիր իմ հոգին քո աստվածային Զորությամբ, ո՛վ, Վահա՜գն Ամենազոր. ես գնում եմ խոսելու Ռուսիո առաջնորդների հետ:
ԵՎ օծված Վահագնի աստվածային Զորությամբ, Նժդեհը ինքը գնաց հանձնվելու Ռուս զորականներին: Նժդեհին տարան Մոսկվա: Ցնծում էին Ռուսիո Բոլշևիկ առաջնորդները՝ վերջապես Նժդեհը իրենց ձեռքում է: ԵՎ իրենց ծայրահեղ վրեժխնդրությամբ, շղթայակապ Նժդեհին ցուցադրեցին ժողովրդին: Բյուրավոր Մոսկվացիներ հավաքվել էին նայելու հպարտ շղթայվածին: Նրանց առջև կանգնած էր ոչ թե պարտված, այլ՝ գերված աստված:
Նժդեհի աստվածային վեհությունը Ռուսիո Բոլշևիկ առաջնորդներին մեծագույն երկյուղ էր պատճառում: Նրանք ընկճվում էին կամավոր տանջամահության հանձնված այս աստծո զորության առջև և... խոսեցին նրա հետ...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 14:53:32 
ՈՒԽՏԱՎՈՐԸ


Գարեգին Նժդեհը իր անմահների զորախմբով ազատեց Սյունյաց լեռները Չարիներից, ցրեց մութ ամպերը, և կենաց արևը ամբողջ իր ջերմությամբ ժպտաց երկնքից: Արեգի ճառագայթները թափանցում էին Արևի երկրի բոլոր անկյունները:
Բայց հայերը մոլորվել էին արևի այդ ջերմությունից: Նրանք ուզում էին արև, բայց երկար ժամանակ վարժված լինելով մռայլին, չէին դիմանում արևի այս զորությանը: Շատ էր զորավոր արևը նրանց տկարացած մարմինների ու աչքերի համար: ԵՎ նրանք գերադասեցին վերադառնալ խավարին: ԵՎ աղոթում էին Չարի Աստծուն, խնդրելով՝ ամպերով ծածկել բորբ արևը:
- Ո՛վ, Արի Հայե՜ր,- կանչեց Նժդեհը,- այդ ո՞ւմ եք աղոթում: Դուք ձեր մահի՞ն եք աղոթում: Լսեցեք ինձ՝ ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի զորությունն ունեմ և Վահագնի պատգամն եմ բերել ձեզ: Մի վախեցեք այս արևից, մի թաքնվեք նրանից. սա Գարնան արևն է, կյանքի արևն է: Փարվեք նրան, զորացեք նրանով և սպասեք Վահագնին: Վահագնը Գարուն է բերելու աշխարհին և պահպանելու է մեր Արի Ցեղը Մեծ Ջրհեղեղից:
Բայց Հայերը չէին հանդգնում բարձրացնել իրենց աչքերը ու նայել արևին: Նրանք վախենում էին արևից և անիծում էին Նժդեհին, որ որպես չարագուշակ մի ուժ, բորբ արևը վառեց իրենց գլխավերևում:
ԵՎ Նժդեհը մնաց միայնակ՝ լքված, անիծված, վտարված: Սյունյաց լեռներում նա խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին ու կանչեց.
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛, ես արև պարգևեցի իմ Արիներին, իսկ նրանք անիծում են ինձ:
ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
- Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Դու Գարեգին ես ծնվել և Գարեգին ես դու: Բայց գիտցիր, որ երկարատև Ձմեռվա ցուրտը և Վիշապի թույնը տկարացրել են Արիներին, և նրանցից քչերը միայն կարող են դիմանալ արևի զորությանը: Քեզ անիծում են տկարները միայն՝ նրանք, ովքեր մահով են ապրում և մահով պիտի գնան: Դու աստվածամարդերի առաջնորդ ես, այլ ոչ՝ մահկանացուների: Հայր Արայի կամքով շրջիր աշխարհի բոլոր կողմերը և սփռված Հայերի մեջ գտիր զորավորներին, արթնացրու նրանց մեջ աստվածայնությունը և առաջնորդիր նրանց դեպի Արարատ:
ԵՎ Նժդեհը, հավատարիմ իր անվանը և աստվածային իր կոչումին, թափառեց աշխարհով մեկ: Հայրենիքի անպարտելի զորավարը, որպես երդվյալ ուխտավոր, Արարատից դուրս սփռված Հայերի մեջ որոնում էր Աստվածամարդերի: Նա աստվածայնություն էր քարոզում Արի Հայերին:
Եկավ հասավ աշխարհի ծայրը, որ Ամերիկա է կոչվում: Դա մի օտարոտի երկիր էր՝ հարուստ, բայց սառը: ԵՎ արևը այստեղ ծուլորեն սահում էր դեպի մայրամուտ: Հայերը այստեղ գոհ էին իրենց հարուստ ու կուշտ կյանքից և խոսում էին օտար լեզվով: Նժդեհը չէր հասկանում նրանց լեզուն, նրանք էլ չէին հասկանում Նժդեհի լեզուն: Վշտացել էր Նժդեհը. ՙԱմերիկան աշխարհի կոյուղին է, և այստեղ են լցվում աշխարհի բոլոր թափոնները: ԵՎ մարդիկ՝ իրենք թափոն և թափոնների մեջ առատ սնունդ հայթայթելով, երջանիկ են: Բայց ի՞նչ գործ ունեն այստեղ Հայերը: Ինչպե՞ս համոզեմ այս Հայերին, որ նրանք թափոն չեն, այլ պարտված Աստվածամարդիկ են: Ինչպե՞ս համոզեմ նրանց, որ իրենց արմատը Արարատում է, որտեղ սնունդը այսպես առատ չէ, բայց մաքուր է ու բնական: Ինչպե՞ս այդ բոլորը ասեմ նրանց, երբ ես չգիտեմ նրանց լեզուն, նրանք էլ իմ լեզուն չգիտեն՚:
ԵՎ Նժդեհը դիմեց Հայր Արային.
- Ո՛վ, Հայր իմ, Արա՛, ասա ինձ, ի՞նչ լեզվով խոսեմ այս Հայերի հետ, որ կարողանամ քո պատգամը հասցնել նրանց:
ԵՎ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.
- Ո՛վ, նվիրյալ ուխտավո՜ր, այս հայերի հետ դու Աստվածաշունչ Լեզվով խոսիր: Աստվածաշունչը՝ դա Հայր Արայի Լեզուն է, որ ժառանգել է քո նախահայրը՝ երկրային աստված Արին: Անմահ Աստվածներն էլ Հայր Արայից նույն Լեզուն են ժառանգել:
- Բայց նրանք Աստվածաշունչ Հայոց Լեզուն մոռացել են,- ասաց Նժդեհը:
ԵՎ Վահագնը ասաց.
- Աստվածաշունչ Լեզուն մոռանալ չի լինի, քանզի Աստվածաշունչ Լեզուն նրանց ոգին է, էությունը: ԵՎ նրանք, ովքեր Աստվածամարդ են, իրենց արյան կանչով կզգան Աստվածաշունչ Լեզուն:
Զարմանքն ու տարակուսանքը պատել էր բոլորին, երբ իմացել էին, որ Գարեգին Նժդեհը օտարախոս Հայերի հետ խոսելու է Աստվածների Լեզվով: Շատ-շատերը հավաքվեցին:
ԵՎ Նժդեհը խոսեց: Խոսեց ոգով ու արյունով, խոսեց Աստվածաշունչ Լեզվով՝ այն Լեզվով, որ ինքը խոսում է Անմահ Աստվածների հետ: Հենց այդ Լեզվով նա խոսում էր օտարախոս Հայերի հետ: ԵՎ խոսում էր աստվածավարի: Նրանք, ովքեր Աստվածամարդիկ չէին, ոչինչ չհասկացան ու հեռացան: Իսկ նրանք, ովքեր Աստվածամարդիկ էին, արյան կանչով կապվեցին Նժդեհի աստվածային խոսքին և հոգով զգացին այն:
ԵՎ զարմանում էին նրանք, որ հասկանում էին Նժդեհին, զգում էին նրան: Ապա զարմանքն էլ չքացավ, և գերագույն ոգևորությունը շողաց նրանց աչքերում: Նրանք վերացան իրենց առօրյա կյանքից, մոռացան Ամերիկան իր առատ սնունդով. թվում էր՝ մոռացան և այն լեզուն, որով խոսում էին մինչ այդ: Նրանք միայն իրենց զգում էին Արարատում, ջերմանում էին Արարատի բորբ արևով, զգում էին Աստվածների շունչը իրենց մեջ և տեսնում էին աստվածային պատգամախոսին, որ մտովի նրանց տանում էր դեպի Հայաստան՝ դեպի Արարատ:
ԵՎ վերջացնելով իր խոսքը, Նժդեհը իր պատգամը ուղղեց Արի Հայերին.
- Հայաստան անունը տալիս, ոտքի՜ կանգնիր, ո՛վ, Արի Հա՜յ, հպարտ հայացքդ՝դեպի արևելք: Հայաստանի արևը արևելքում է ծագում. արևմուտքում մայրամուտ է:
ԵՎ Նժդեհին լսող Արի Հայերը՝ իրենց արյան կանչով՝ արթնացան տարիների թմբիրից, առաջին անգամ իրենք իրենց տեսան, առաջին անգամ մտան իրենք իրենց մեջ, առաջին անգամ զգացին իրենց որպես Աստվածամարդիկ և ամբողջ էությամբ հետևեցին իրենց առաջնորդ Գարեգին Նժդեհին: Նրանք միավորվեցին Ցեղակրոն ՈՒխտերի մեջ և ապրեցին Արարատով:



Ваше сообщение

(jpg, gif, png) Для вставки фото с io.ua вписывайте URL адрес страницы с ним (https://io.ua/№№№№№№)
URL адреса автоматически преобразовываются в гиперссылки.
Ссылка на видео YouTube вида https://youtu.be/11-ти_значный_код_видео преобразовывается в плеер YouTube
Имя


Страницы: 1 2 3 4 5

UBN