Хорхоруни


Ваши сообщения автор сайта не принимает.
Всего 146 сообщенийСтраницы: 1 2 3 4 5

 
 Kyandaryanclan - Armenia2009-12-30 14:40:46 
РИСУНОК МОЕГО БРАТА АРУТЮНА

4
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:34:10 
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է

Հետաքրքիր է, ի՞նչ ուժ կարող է արգելել գարնան գալուն - և ոþչ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանի ծաղկելուն - և ոþչ մի ուժ. միևնույն է, ծիրանին ծաղկելու է:
Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենք ուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվա շնորհած բոլոր արհեստական ՙպաշտպանիչ՚ միջոցներից՝ դեն ենք գցում վառարանը, վերարկուն... Գարունը կյանքի նորոգումն է ձմեռից՝ հարաբերական մահից, հետո: Ծիրանին ինքը չի որոշում՝ ծաղկել, թե ոչ: ԵՎ մենք չենք որոշում՝ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թե ոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ:
Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրա արտահայտվում է Տիեզերական Հուրի՝ Էներգիայի առավել կուտակումով: Ի՞նչ ուժ կարող է արգելել Տիեզերական Գարնան հաղթարշավին - և ոþչ մի ուժ: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի բնական Տեսակների՝ Ազգերի ՙծաղկելուն՚ - դարձյալ ոþչ մի ուժ: ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենք դեն ենք նետելու 2 - 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան շնորհած բոլոր արհեստական միջոցներն ու կառույցները և վերադառնալու ենք բնական ապրելակերպին: Մեռնելու են այդ բոլորը՝ կուսակցություններ, գաղափարախոսություններ, կրոններ..., և մնալու է Ազգը, որպես Բնական Որակական Ամբողջություն: ԵՎ Ազգը իր բնական կառույցներն ու հարաբերություններն է հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարնան պահանջն է:
ԵՎ Տիեզերական Գարունը հենց Արարատում է իր առաջին ճաճանչները սփռելու: ԵՎ Գարնան հենց առաջին Արևով է ծնվելու Հուր-Աստված Վահագնը հենց Արարատում՝ հովանավորելու և զորացնելու Աստվածամարդերի Ցեղը Արի:
ԵՎ Արի Հայը միայն Արարատում կդիմավորի Վահագնին, միայն Արարատում Վահագնի Զորությամբ կզորանա և կհավերժի որպես Աստվածամարդ:
Արարատը սովորական հող չէ: Արարատը Արիների արարման վայրն է, և Արիները գենետիկական կապ ունեն իրենց Արարատի հետ: Արարատն իր մեջ ամեն մի Արի Հայի արմատն է կրում ու փայփայում: Ամեն մի Արի Հայ իր մեջ մի կտոր Հայրենիք է կրում: ԵՎ թող ամեն մի Արի Հայ միանա իր արմատին Արարատում և իր միջի Հայրենիքը ամբողջացնի Արարատի զգացողությամբ. և զորանա ու դիմավորի Վահագնին: Քանզի Վահագնը միայն զորավորներին է հովանավորելու - նրանց, ումից աստվածներ կծնվեն:
Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է. Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց, Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում...
Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենք դիմավորելու ՎԱՀԱԳՆԻ՛Ն...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:33:33 
ԱՆՀԱՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Անհատը ազգային օրգանիզմի օրգանական ամբողջությունների համակարգում վերջին օղակն է: Ըստ այդմ, անհատը պատասխանատու է միաժամանակ Ընտանիքի, Տոհմի, Ազգի առաջ:
2. ԵՎ Անհատը իր բազմաթիվ բնական դերերն ունի այդ բոլոր ամբողջությունների մեջ: ԵՎ այդ բնական դերերը Անհատն ինքը չի ընտրում. դրանք նրա ծագումից են գալիս:
3. Անհատը ծնող է, որդի, եղբայր, ամուսին, հորեղբայր, մորեղբայր... Նա ազգական է, հարևան, ընկեր, փեսա, խնամի, ծանոթ, բարեկամ... Նա ռազմիկ է, աշխատող, ստեղծող, սպառող... ԵՎ այդ բոլորը նույն Անհատն է. այդ բոլորը նրա մեջ են. և այդ բոլորի ամբողջությունն է նա:
4. ԵՎ Արի Անհատը պետք է այդ բոլոր դերերը կատարի անթերի: ԵՎ նա պետք է պատասխանատվություն զգա այդ բոլոր դերերը կատարելու համար: Ըստ այդմ, Արին չի կարող ունենալ Իրավունքներ. նա ունի Պատասխանատվություն, քանզի իրավունքն առանց պատասխանատվության անբարոյականություն է, չարիք է:
5. Պատասխանատվությունը միավորում է Ազգը, իսկ Իրավունքը բաժանում, պառակտում է նրան:
6. Սակայն պատասխանատվություն կարող է զգալ միայն ամբողջական Անհատը, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկական որակներին: Գենետիկական որակները բնական են՝ դրանք ազգային գենետիկական որակների մասնավոր արտահայտություններ են: Իսկ մտածելակերպը ձևավորվում է արտաքին ներգործությունների միջոցով, որպես իմացության հետևանք:
7. Երբ Արիի մտածելակերպը չի համապատասխանում նրա գենետիկական որակներին, ապա այդ Արին ամբողջական Անհատ չէ. նա երկվության մեջ է, և նրա մեջ մշտական պայքար է գնում: Նա կիսատ է, ուստի և ազատ չէ որևէ պատասխանատվություն կրելու:
8. ՙԱզատություն՚ հասկացությունը անպայման կապված է պատասխանատվության զգացողության հետ: Ազատությունը ազատներին՝ ամբողջական Անհատներին է վերաբերվում, նրանց, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց բնական դերերի համար և իրենք կարող են իրենց վերահսկել: Նրանց իրավունքը պատասխանատվություն կրելու իրավունք է:
9. Ոչ ամբողջական՝ Կիսատ անձերը, ովքեր որևէ պատասխանատվություն չեն զգում իրենց բնական դերերի նկատմամբ, առաջնորդվում են միայն Իրավունքի պահանջով: Ըստ այդմ, ՙՄարդու Իրավունք՚ հասկացությունը - դա Կիսատ Անձերի՝ Անազատների, սկզբունքն է:
10. Անազատներին չի կարելի ազատություն տալ: Նրանցը անազատությունն է: Նրանց ոչ միայն որևէ իրավունք չի կարելի տալ, այլև խստորեն պետք է վերահսկել նրանց, հակառակ դեպքում նրանք չարիք կսփռեն իրենց շուրջը: Անազատին ազատություն տալով, նրան իրավունք ենք տալիս անարգել չարիք գործելու, պղծելու շրջապատը:
11. Ըստ այդմ, դատապարտելի է այն Արին, ով չի կատարում կամ թերի է կատարում իր բնական դերերը:
12. Արին պարտավոր է հարգել իր Արյունը, որ Ազգի միջոցով ժառանգել է Արարչից՝ Հայր Արայից: ԵՎ իր ազգակիցների հետ նա պետք է հարաբերվի միայն Արյան սկզբունքով, քանզի արյունակից են բոլորը, և բոլորի մեջ միևնույն Ազգային Արյունն է, որ ժառանգել են Հայր Արայից:
13. Նա, ով հեղում է ազգակցի արյունը, կատարում է քառակի հանցանք՝ նա հեղում է ազգակցի արյունը, նա հեղում է ազգակցի մեջ իր արյունը, նա հեղում է ընդհանուր նախնիների արյունը, նա հեղում է Հայր Արայի արյունը:
Միայն Նամուսի համար կատարված սպանությունը կամ ինքնասպանությունը չի դատապարտվում:
15. Երեխա սպանելը կամ բռնաբարելը ընդհանրապես արիական հատկություն չէ: Այդ ոճիրը կատարողն անպայման Արի չէ: ԵՎ Արիի անունով ամենազազրելի ոճիրը կատարող Չարին պետք է ամենադաժան պատիժը կրի:
16. Արի Անհատի համար Ազգը պաշտամունքի առարկա է, քանզի միայն Ազգի մեջ և Ազգի միջոցով կարող ենք հարաբերվել Արարչի հետ: Ըստ այդմ, Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք
17. Հայրենիքի պաշտպանությունը Արիի բնական դերերից մեկն է. դա նրա սրբազան պարտականությունն է: Երբ Հայրենիքը վտանգված է, Արի Անհատը ինքն իր մեջ Սրբազան Պատերազմ է երկնում և ապա մասնակցում է Հայրենիքի պաշտպանության Սրբազան Պատերազմին:
18. Հայրենիքի պաշտպանությունից խուսափելը մահացու ոճիր է:
19. Արի Անհատի համար պատվի հարց է Ազգային Բանակում ծառայելը: Բանակում չծառայած երիտասարդին չի կարելի աղջիկ տալ և չի կարելի նրան Ազգի մեջ որևէ դեր վստահել:
20. Արի տղամարդը ի ծնե Ռազմիկ Է: Ամեն ընտանիքում, որպես զորության խորհրդանիշ, Սուր պիտի լինի: Որ ընտանիքում Սուր չկա - այնտեղ տղամարդ չկա:
21. Արի Անհատը պետք է մշտապես պատրաստ լինի զոհաբերության իր Ընտանիքի, իր Տոհմի և իր Ազգի համար:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:32:47 
Ա Ր Տ Ի Օ Ր Ե Ն Ք Ը

(ԱՐԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ)



Արին ծագումով Աստվածամարդ է : ԵՎ միայն Արտի՝

Աստվածադիր, օրենքներով առաջնորդվելով, նա կապրի որպես

լիարժեք Աստվածամարդ: Արտի օրենքներն են նրանը:

ԱՐՏԻ՝ ԱՍՏՎԱԾԱԴԻՐ, ՕՐԵՆՔԸ


1. Օրենքը մարդիկ են սահմանում, իսկ օրինաչափությունը՝ Արարիչը: Օրենքը կենսական է ու օգտակար, եթե ձևավորվում է բնական օրինաչափությամբ:
2. Օրենքները արդար կամ անարդար չեն լինում. օրենքները լինում են բնական կամ անբնական: Բնական օրենքը զարգացնող օրենք է: Անբնական օրենքը ահաբեկող օրենք է, քանզի խաթարում է Ցեղի ու Ազգի նկարագիրը և իր իշխանությունը Ազգի վրա հաստատում է միայն ահաբեկման միջոցով:
3. Բնական օրենքը օրինաչափության հաստատումն է, իսկ անբնական օրենքը օրինաչափության ժխտումն է:
4. Օրինաչափությունը տարբեր է տարբեր Ցեղերի մեջ - և օրենքները տարբեր կլինեն նույնպես:
5. Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պետք է ապրի:
6. Արարումը և ոճիրը անհարիր են իրար. նրանք ժխտում են իրար: Որտեղ կա արարում - այնտեղ ոճիր չի կարող լինել. որտեղ կա ոճիր - այնտեղ արարում չի կարող լինել:
7. Արին արարող է: Նա Աստվածամարդ է: ԵՎ նրա բնությունը ներկայանում է արարումը հաստատող հատկություններով՝ սեր, զորություն, իմաստություն, նվիրում, քաջություն, վեհություն, ազնվություն... Իր բնությամբ Արին ոճրագործ չի կարող լինել:
8. Արիների մեջ ոճրագործության առկայությունը անբնական օրենքի հետևանք է: Անբնական օրենքն է առաջ բերում ոճրագործություն, քանզի այդ անբնական օրենքը շեղում է Արիներին իրենց բնական օրինաչափությունից:
9. Արին Աստվածամարդ է և իր բնական ապրելակերպն ունի: Բայց երբ Տիտանների ապրելակերպը օրենքի ուժով պարտադրվում է Արիներին, ապա նրանք ապրում են անբնական կյանքով և այլասերվում են:
10. Աստվածամարդը պիտի ապրի աստվածավարի, և Արտի Օրենքն է նրա կենաց խորհուրդը:
11. Հայր Արայից է տրված և Արտավազդ Միհրի կամքով հաստատված Արտի Օրենքը: Արի Ցեղի մեջ արարումը պաշտպանող բնական Օրենքն է դա, որ Ցեղի բնական օրինաչափությունների արտացոլումն է կյանքում:
12. Արիներն իրենց կյանքում պիտի առաջնորդվեն այս Արտի Օրենքով, քանզի ապրել ցեղորեն, ապրել աստվածությամբ - կնշանակե՝ ապրել Արտով՝ Արդարության Աստվածադիր Խորհրդով:
13. ՈՒ թեև Արտի Օրենքը Հայր Արայի կամքով Արտավազդ Միհրն է հաստատում, բայց այդ Օրենքը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի Զորությամբ:
14. Արտի Օրենքը պաշտպանում է Արիների ծագումը, արյունը, ոգին, արարումը:
15. Հայր Արայի կամքով - Ցեղի և Ազգի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ցեղինն է:
16. Ազգի և Տոհմի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ազգինն է:
17. Տոհմի և Ընտանիքի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է:
18. Ընտանիքի և անհատի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ընտանիքինն է:
19. Ցեղը պատասխանատու է Արայի առաջ: Ազգը պատասխանատու է Ցեղի և Արայի առաջ: Տոհմը պատասխանատու է Ազգի, Ցեղի և Արայի առաջ: Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ: Անհատը պատասխանատու է Ընտանիքի, Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ: Այդ պատասխանատվության զգացողությունն է մայրը բոլոր տեսակի առաքինությունների:
20. Արտի Օրենքի համաձայն հանցանք է անհատի անպատասխանատվությունը Ընտանիքի հանդեպ. Ընտանիքի անպատասխանատվությունը Տոհմի հանդեպ. Տոհմի անպատասխանատվությունը Ազգի հանդեպ. Ազգի անպատասխանատվությունը Ցեղի հանդեպ. Ցեղի անպատասխանատվությունը Արայի հանդեպ: Դա է մայրը բոլոր տեսակի ոճրագործությունների:


ՏՈՀՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Իր ընտանիքներով ճանաչել Տոհմը և իր զավակներով գնահատել նրան: Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն հարգում Ազգի արյունը:
2. Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն նախապատրաստված Հայրենիքի պաշտպանության առաքելությանը:
3. Դատապարտելի է այն Տոհմը, որի զավակները չեն նախապատրաստված ազգային կյանքին նվիրաբերվելու առաքելությանը:
4. Դատապարտելի է այն Տոհմը, որի արու զավակները չեն նախապատրաստված իրենց Տոհմի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը:
5. Դատապարտելի է այն Տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ Տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը:
6. Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքները Տոհմի սերնդատվության դարբնոցները չեն:
7. Դատապարտելի է այն Տոհմը, որը տեր չի կանգնում իր զավակներին:
8. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ Տոհմի սերունդն է սեփականացնում:
9. Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքներում հարսի Տոհմն է տնօրինում:
10. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկան ուրիշ Տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին:
11. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի Տոհմին:
12. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում:
13. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ որդու համար հարս է բերում:
14. Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ Տոհմի:
15. Կարմիր Խնձորը - սուրբ վկայություն է:


ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատապարտելի է այն Ընտանիքը, որն իր Տոհմի սերնդատվության օղակը չէ:
2. Լիարժեք չէ այն ընտանիքը, որի զույգը առնվազն իր կրկնապատիկը չի սերնդածնում:
3. Տոհմի Ընտանիքը լիարժեք Ընտանիք է, եթե սերնդածնում է չորս կամ ավելի երեխաներ:
4. Անսերունդ Ընտանիքը Ընտանիք չէ, և այն չպետք է պահպանել:
5. Չպետք է պահպանել այն Ընտանիքը, որից սերված երեխաները լիարժեք չեն:
6. Անթույլատրելի է ամուսնալուծությունը երեխա ունեցող Ընտանիքներում, քանզի ամուսնալուծյունթյունը հանցանք է Ազգի, Տոհմի և երեխայի նկատմամբ:
7. Խստիվ անթույլատրելի է երեխաներին իրենց Տոհմից կտրելը, նույնիսկ բաժանվելու կամ ամուսնու մահվան դեպքում: Երեխաները պատկանում են իրենց Տոհմին: Եթե կինը հեռանում է ամուսնու Տոհմից, նշանակում է՝ հեռանում է հենց իր զավակների Տոհմից, ուստի նա զրկվում է իր երեխաներից:
8. Բոլոր պայմաններում կնոջն արգելվում է բաժանվել իր ամուսնուց:
9. Տղամարդն իրավունք ունի բաժանվել իր կնոջից միայն երկու դեպքում - նախ՝ եթե կինն անբարոյական է և երկրորդ՝ եթե կինը չի ցանկանում առնվազն չորս երեխա ծնել: Երկու դեպքում էլ կինը զրկվում է իրենից ծնված երեխաներից:
10. Անթույլատրելի է տղամարդուն բաժանվել կնոջից, եթե կինը ցանկանում է չորս երեխա ծնել, բայց չի կարող: Այս դեպքում տղամարդուն թույլատրվում է երկրորդ կին բերել:
11. Արարչի կամքով, ամեն Արորդի այր պարտավոր է իր Տոհմին տալ առնվազն չորս երեխա: Եթե մի կինը անկարող է նրա համար ծնել չորս երեխա, տղամարդուն թույլատրվում է այդ քանակը լրացնել երկրորդ կնոջ միջոցով, առանց բաժանվելու առաջին կնոջից:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:31:05 
12,1. ՀԻՄՆ ԷՐԵՎԱՆԻՆ.
Արարատում` արծվաբույն քաջերի,
Արի Հայի ի սկզբանե օթևան,
Զավակներիդ հարազատ տուն հայրենի՝
Արիավան, Արարչածին Էրեվա՜ն:

Մի կողմիցդ Արագածն է Գահանիստ,
Արարչի Գահը գրկած վեր հառնում.
Մյուս կողմից էլ սեգ Մասիսն է Վեհանիստ՝
Աստվածների զբոսավայրը, Էրեվա՜ն:

Արագածդ արևի հուրն է, ասին,
Իսկ Մասիսդ՝ ձյունամաքուր լուսավան.
Արևի հուր և ձյունի լույս միասին
Ծիածան են երկնիդ կապում, Էրեվա՜ն:

Հազարավոր դարեր ապրած Մայր Քաղաք,
Հազար ու բյուր խինդ ու ցավով անսահման,
Կոփվել ես դու, իմաստնացել ու համակ
Սեր ես դարձել, սիրո աղբյուր Էրեվա՜ն:

Արարիչի բարի կամքով արարված,
Հիմնասյունն ես Արիների շքեղ Տան,
Մեծ Վահագնի հզոր ուժով զորացած,
Հայի պարծանք, Հավերժական Էրեվա՜ն:


13,1. ՀԻՄՆ ԿՆՈՒՆՔԻՆ

Քրմապե՜տ, կնքի՜ր, Քրմապե՜տ, կնքի՜ր,
Որ Անահիտը Ար - Աստվածներիս
Ինչպես Արիին՝ Բագինքի առաջ՝
Ինձ որպես որդու Աղոթքի պատրաստ,
Փայփայի, գրկի: Կիջնեմ ես ծնկի:
Քրմապե՜տ, կնքի՜ր, Քրմապե՜տ, կնքի՜ր,
Իմ աստվածային ՈՒր էլ որ լինեմ՝
Ծագման շնորհից, Օտար մի երկիր,
Պատվից մի զրկիր: Թե Արարատում՝
Քրմապե՜տ, կնքի՜ր, Կրծքիս վառ շողա
Որ ոչ մի օտար, Իմ Արևխաչը
Թշնամի դրկից ՈՒ չարից փրկի:
Հողս չլլկի: Քրմապե՜տ, կնքի՜ր...



13,2. ՀԻՄՆ ՓԱՌԱՑ

Փա՛ռք Արային Աստվածահայր,
Անահիտին Աստվածամայր,
Փա՛ռք Վահագնին Հաղթաբազուկ,
Քույր Աստղիկին Սիրանազուկ,
Արև-Միհրին Լուսաճաճանչ,
Նաև՝ Տիրին Գրաճանաչ,
Ծովի-Նարին ու Նանեին,
Վանատուրին, Գիսանեին:
Փա՛ռք Արորդյաց Բնօրրանին՝
Լեռնակղզի Արարատին:
Փա՛ռք Արիին՝ Նախահորս,
Փա՛ռք Արփիին՝ Նախամորս:
Փա՛ռք Պարտեզիս Կենաց Ծառին,
Կենաց Պտուղ մեր Ծիրանին:
Փա՛ռք Հին Ցեղիս Արմենական,
Հայկյա բազկին Կուռ-Զինական,
Աստվածաշունչ Հայոց Լեզվին,
Ազգահավաք Հայոց Գենին:
Փա՛ռք մեր Մտքին, մեր Քանքարին,
Բյուրհազարյա մեր Պայքարին:
Փա՛ռք Դյուցազուն Ընկածներին,
Հողը Արյամբ Ներկածներին:
Փա՛ռք մեր Վաղվան, Գալիք Կյանքին,
Փա՛ռք Հավերժող Հայոց Փառքին...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:29:58 
11,3. ՀԻՄՆ ԳԱԼԻՔԻՆ

Արարատյան դաշտում հպարտ հայ երգիչ.
Մաճը ձեռքին հողն է փորում քրտնած,
Երգում է իր գոհությունն առ Արարիչ,
Փառաբանում կյանքը, արև ու աստված:

Մեհյաններում Անահիտի, Վահագնի
Անուշ բույրն է ճոխ մատուցվող զոհերի,
Ձոներգերը արիների, Քրմերի՝
Սրտապարար, ազնվացնող ու բարի:

Սեր առաքող Աստղիկի Տաճարում
Սիրո փառքի երգեր երգող գուսաններ,
Սեր է ծորում հայացքներից անտրտում.
Սիրուց հարբել են անգամ վեհ մուսաներ:

Ապարանքում մեծ ու շքեղ զարդարված,
Գահին բազմած թագավորը մեծագործ:
Անդավաճան սիրով իրար հետ կապված
Նախարարներ, ռանչպար, քրմեր
բազմափորձ:

Արիների հոծ բանակներ զինավառ,
Զգաստ ու պատրաստ կատարելու հրաման.
Ի՞նչ թշնամի կդիմանա խանդավառ
Միասնական այս զորաց դեմ հանդիման:

Արարատը ծաղկավետ ու անխռով.
Հայը՝ հպարտ Աստվածներով զորավոր՝
Արարում է, կառուցում է բերկրանքով
Ջրանցք, կամուրջ ու քաղաքներ բյուրավոր:


11,4. ՀԻՄՆ ԿՐԱԿԻՆ
Իջեք հիմա որպես
ԵՎ փրկություն և մահ
ՈՒ կտեսնեք՝ մարդիկ
Կրակներ են վառել,
Կտուրներ են վառել
Մեծ երկնքի վրա:
Իսկ երկնքի վրա
Թառել են Աստվածները մեր:


11,5. ՀԻՄՆ ՈՒԽՏԱԳՐՔԻՆ

Հազա՛ր - հազա՛ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՛ր - հազա՛ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՛ր - հազա՛ր փառք Հրե Վահագնին,
Հազա՛ր - հազա՛ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՛ր - հազա՛ր բարև Արտավազդ Միհրին
Հազա՛ր - հազա՛ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա՛ր - հազա՛ր արևով օծված,
Որ հազա՛ր - հազա՛ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՛ր - հազա՛ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ Արյաց՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:29:24 
11,1. ՀԻՄՆ ԳԱՌՆԻԻՆ

Օրհնանք է տվել Արևը սիրով
Գառնի Տաճարին՝ սյուներին փարված,
Խինդով ողջունել Հայոց լեռներին,
Մութը ցրելով՝ սփռել այգաբաց:

Այստեղ՝ Տաճարում, առավոտ լուսո,
Գոհունակության առույգ մեղեդին,
Գեղանի կույսի հույզ երգի ներքո,
ՈՒղերձ է ձոնել արդար Արևին...

Կապույտ երկինքը, իր լուրթ հրճվանքով,
Մայր Անահիտի ժպիտն է դարձել,
Վսեմ Տաճարի խնկաբույր ծխով,
Հասուն արտերի շնչով արբեցել:

ՈՒխտավորների կանչը խնդագին
Լցվել է Տաճար՝ ուրախ ու խայտակ...
Եռանդ պարգևող հնամյա գինին
Շուրջպար է բռնել սրտով գոհունակ:

Ծիրանաշղարշ կույսերի պարից
Խայտող գոտիքը կապել են կամար,
Ծիածանվելով թմբկազարկերից,
Դարձել են ծփանք ու կըրակապար:

Անհուն բերկրանքը ցնծանք է կտրել,
Միախառնված Գողթան երգերին,
Ցողվել է ջրով ու Վարդավառել
Հայ գեղահրաշ ժիր մանուկներին:

ԵՎ Ոսկեմայրը, բարի մաղթանքով,
Շուրջը հավաքած խինդ մանուկներին,
Օժտել է բարքի հազար ձիրքերով,
ՈՒժ, կորով տալով ուխտավորներին...
11,2. ՀԻՄՆ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻՆ

Արևային հրով օծված տոնահույզ
Արորդիներ կենաց խինդով զորացած.
Իսկ Տաճարից ճառագում է հզոր լույս՝
Ջահի հուրն է՝ արևի հետ միացած:

Արևափառ Մեհյանը հին դարերի
Իմաստալից նայում է վեհ, հաղթական,
Լույսի հեղեղ ճառագելով սարերին,
Քարե ժպտով ժպտում է ջերմ, տոնական:

Հրով օծված փառերգեր առ Արարիչ,
Որպես նվեր արարումի գոհության:
Գառնու ձորը զրնգում է երգերից
Ցեղահավատ Արիների հաղթության:

Քրմապետը հրաչյա ու հաղթանդամ՝
Արարումի խորքից եկած Արորդի,
Քրմերի հետ, հանդեսի մեջ բազմանդամ,
Ինչպես մեծ հայր, և՜ ուսուցիչ, և՜ որդի:

<<Փա՛ռք Արարչին, այսքան դարեր մթամած
Հայացքն արյաց անդրադարձավ ակունքին>>:
ԵՎ հայրենյաց բանաստեղծը խիստ հուզված՝
Վերջին երգը նվիրեց այդ երկունքին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:28:56 
10,5. ՀԻՄՆ ԱՐԵԳԱԿԻՆ

Գալուստ կսպասենք Արևածագի՝
Խավարչությունը Լույսով օծվեր գեթ.
Ճերմակ Երազը թող ահազանգի -
Մենք էակից ենք Արեգակի հետ:

Կարոտախտ կզգանք Արևածագի՝
Օտար վարքերը մատաղել է պետք.
Զարկերակն էլ մեր Վերուստ վերհսկվի -
Մենք Բախտակից ենք Արեգակի հետ:

Պտղել է ժամը Արևածագի՝
Նահվոր-Նահատակ կուզեն Քրմապետ.
Թող երկրպագվի զուտ Տաճարն Ազգի -
Մենք Ցեղակից ենք Արեգակի հետ:


10,6. ՀԻՄՆ ԱՐԵԳԻՆ

Հայր Արայի Ոգուց ծնված լույսի աղբյուր, վառ Արեգակ,
Հուր Վահագնի հրով սնված իմ լուսաշող անմար կրակ,
Պարզ երկնքից ճառագայթող լեզվակներով հուսո երակ,
Զուր չեն պաշտել նախնիներս՝ քեզ, կենսատու լույս իմ միակ...

Փա՛ռք քեզ, Արեþգ, մեր լուսատու,
Հավերժ սիրո ակնաղբյուր,
Ճաճանչաշիթ հրե համբույր,
Վառ մեղեդի կենսատու:

Ճաճանչներդ մարդու աչքի լույսն ու հույսն են, դեղն ու ճարը,
Առանց քեզ ու քո շողերի՝ մութ ու ցուրտ է այս աշխարհը,
Ջերմությամբդ են ծլում - ծաղկում, պտուղ տալիս բերքն ու բարը,
Վերից խայտա, քանի դու կաս՝ մեզ չի նեղի պիղծն ու խավարը...

Փա՛ռք քեզ, Արե՜գ, մեր լուսատու,
Հավերժ սիրո ակնաղբյուր,
Ճաճանչաշիթ հրե համբույր,
Վառ մեղեդի կենսատու:


10,7. ՀԻՄՆ ՕՋԱԽԻՆ

Պուճախում ամեն առկա են Արմանք.
Օջախ կվառի Հոգու կրակով -
Կպարունակվի Հացի մեջ Օրհնանք.
Կյանք կմատուցվի Վահագնի Բարքով:

Երդիկի ջերմն է Արարչին Դարման .
Շուրջն են սեղանի Նախնիք զվարթուն -
Տան մեջը տոն է Հայ Ցեղագրման.
Արյաց հետ կապրի Հայքը նոր ծնունդ:

Սավառնող Լույսն է Շեմին Հյուրընկալ.
Կայրի Օջախը Հնգամատյանով -
Կենսահոսանքի Հոսքն է ինքնակալ.
Տունը շեն մնա միշտ էլ Վահագնով:


10,8. ՀԻՄՆ ՑԵՂԱԾԱՌԻՆ

Ո՞վ, ո՞վ, ո՞վ արարեց, ո՞վ...
Այն, որ արմատն էր,
Այն, որ արմատն էր,
Որ հավերժության
Կենաց զորությամբ
Մայր հողի մեջեն
Ծիլ տվեց նորեն:
Ո՞վ, ո՞վ, ո՞վ արարեց, ո՞վ...
Ծիլ տվեց նորեն,
Ծիլ տվեց նորեն,
Արևին թիկնած,
Արևից շիկնած,
Արևով սնված,
Ծառ դարձավ նորեն:
Ո՞վ, ո՞վ, ո՞վ արարեց, ո՞վ...
Ծառ դարձավ նորեն,
Ծառ դարձավ նորեն,
ԵՎ հրով օծված
ՈՒ Վահագնացած,
Հայ Ցեղածառը
Կյանք տվեց նորեն:
Ո՞վ, ո՞վ, ո՞վ արարեց, ո՞վ...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:28:19 
9,1. ՀԻՄՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՆ

Փա՛ռք քեզ, Վահա՜գն, ո՛վ, Հրե Աստված,
Որ քո Զորությամբ իմ Ազգը Արի
Հանկարծ խրոխտացա՛վ, հանկարծ ծառացա՛վ,
Դարերով քնած առյուծը զարթնե՛ց,
Դարերով նիրհած արծիվը ճախրե՛ց.
ՈՒ առյուծացա՛վ, ու վարազացա՛վ, ու Վահագնացա՛վ,
ՈՒ Սարդարապատով երկնեց Հայաստան:

Երկինք ու երկիր խառնվեցին իրար,
Ծովեր ու լեռներ խառնվեցին իրար,
Սուրբ հողը շարժվեց,
ԵՎ այդ երկունքից մանկիկը ծնվեց՝
Հրաշք մանկիկը՝ Ազա՛տ Հայաստան:

ՈՒ լեռներից, ու Մայր Հողից,
Աստվածների Մայր Տաճարից,
Արարչածին Արիներից
Հազար բարև՛ ու հազար փա՛ռք
Քե՜զ, ո՛վ, Վահա՜գն Վիշապաքաղ:


10,1. ՀԻՄՆ ԱՐԻԻՆ

Արիական ոգին իմ մեջ,
Նախնիներիս շունչը իմ մեջ,
Վահագն Աստծո ուժը իմ մեջ,
ԵՎ Աստղիկի սերը իմ մեջ:
Իմ Մայր Հողի բուրմունքն իմ մեջ,
Վառ արևի հուրը իմ մեջ,
Բյուր աստղերի լույսը իմ մեջ՝
ԵՎ ես աստված՝ ինքս իմ մեջ:

10,2. ՀԻՄՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

Հազա՛ր-հազա՛ր փա՜ռք Հրածին Հային,
Հազա՛ր-հազա՛ր փա՜ռք Արի Արմատին,
Հազա՛ր-հազա՛ր փա՜ռք Հրե Վահագնին,
Հազա՛ր-հազա՛ր փա՜ռք մեր Հայր Արային:



10,3. ՀԻՄՆ ՌԱԶՄԻԿԻՆ

Արարչի կամքով՝
Տղամարդն Արի հայր է ու ռազմիկ.
Սիրով ու սրով նա պիտի կնքվի:
ԵՎ ապա երբեք, ամբողջ իր կյանքում
Այդ սուրը պատյան պիտի չդնի,
Նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
Արի ռազմիկը պիտ պատերազմի,
Խաղա մահի հետ՝ հաղթի կամ հաղթվի.
Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի
Լոկ Վիշապաքաղ:
Չարին ռազմիկ չի կարող լինել,
ԵՎ իր բնույթով ոճրագործ է նա:
ԵՎ Չարիի հետ կա՜մ պետք է խոսել
Ոճրագործ ձևով,
Կա՜մ պետք է լինել պատժող դատավոր:
Ռազմիկը ոճիր չի կարող գործել,
ԵՎ Չարիի ոճիրը պատժելու համար,
Դատող է կարգել Վահագն Արիին՝
Թե Չարին հենց ձեռք բարձրացնի
Արի մորթելու,
Սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա՝
Գլխի հետ մեկտեղ:
Սա է կոչումը Արի ռազմիկի,
Սա է պատգամը Ահեղ Վահագնի:


10,4. ՀԻՄՆ ԴՅՈՒՑԱԶԱՆՑ

Երրորդ աչքի մեջ Խաչ-Պատերազմին.
Քուռկիկ Ջալալին քայլքերում Հոգու.
Թուր-Կեծակ կայքը Երկգլուխ Թագին -
Բագնից են սերվում Բարի Դյուցազունք:

Կյանքը դարձնելով Նախիրին Բարև.
Կրակն օջախի ամբարած Հոգում.
Պատժում են Չարին, տածելով Արև -
Բագին են պաշտում Բարի Դյուցազունք:

Արի ապրուստը Հավերժին գլոր.
Ծուռ վարքով Ցեղի Բախտն են պսակում.
Արքայությունն են հաստում շուրջբոլոր -
Բագին են շտապում Բարի Դյուցազունք:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:27:41 
8,1. ՀԻՄՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ

Հանճարդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն
Արևափառ,
Ալ վերածնե փլատակներեն, և փառագոչ
Քնարդ առ:
Հանո՛ւն ՈՒյժին, հանո՛ւն Գեղին, մտիր մեհյանն
Աստվածներուն,
Ջահը ձեռքիդ՝ բագնե բագին համասփռե
Հուր ու արյուն:
ԵՎ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն սրտին վրա
Լեցո՛ւր, լեցո՛ւր:
Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քո հին ցեղիդ
Մարմարեն կույս,
Մենք, զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՛ր Արշալույս:


8,2. ՀԻՄՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ

Հավաքվել են քաջ որդիք մեր մրցության.
Նավասարդյան անթեղ կրա՜կ, հուրհրա՛,
Ամեն մեկին տուր հույս, հավատ հաղթության,
Ոգևորի՜ր՝ խինդը նրանց թող թնդա՜:

Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:

Հայր Արայի օրհնանքով ու փառքով
Արարչանիստ Արագածի գագաթին
Արարչական ջահը անմար կրակով
Վահագն հանձնեց մեր նախահայր քաջ
Հայկին:

Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:

Բացահայտվե՜ք, կտրիճ որդիք Հայկազյան,
Ցուցադրեցե՜ք եռանդ և ուժ անթերի.
Անշեջ հուրը, որպես խորհուրդ օրհնության,
Հաղթանակ ու փառքի պսակ ձեզ բերի:

Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգևի՜ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա՛րդ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:27:10 
6,1. ՀԻՄՆ ՎԱՆԱՏՈՒՐԻՆ

Առավոտը հերիկներով
Իջավ մահճիդ,
Արևը հարս գեղջկորեն
Ծաթրինաբույր ցանե՛ց, ցանե՛ց,
Օ՛, Վանատո՜ւր...
Երկու հազար տարիների
Ճամփաները կանաչեցին,
Ծաղկաշորեր հագան նորից
Դաշտերն անբիծ.
Դաշտերն անբիծ իմ հայրենի,
Բուռ-բուռ գարուն-ցորենվելով
ԵՎ իրենց մեջ ամբարելով
Իմ օրերի խնդությունը
Հերանց, հերանց քեզ են գալիս
Շնորհներով, Օ՛, Վանատո՜ւր.
Ես եկել եմ քո դաշտերից,
Ինձ ընդունիր քո մեհյանում
Որպես մի հյուր, Օ՛, Վանատո՜ւր...
Ամեն տարի գիշեր, ցերեկ
Գինովացած բերքդ են տոնում
ԵՎ ներդաշնակ հանգերգում են
ՈՒրախությամբ հասկերն արտում.
Դու միշտ արդար բարու աստված,
Դու սրբազան վայրի ծաղիկ,
Աննյութեղեն լույս ու համբույր,
Ամենազոր հույս և խմիչք,
Դու գույների ոգի, աստված,
Դու քաղցր նինջ անդավաճան,
Աշնան գինի մատռվակե.
Ես եկել եմ բերքիդ տոնին -
Ինձ ընդունիր քո մեհյանում
Որպես մի հյուր, Օ՛, Վանատո՜ւր:


7,1. ՀԻՄՆ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ

Ո՛վ, մեր սուրբ Նախնի՜ք, անմահ ոգինե՜ր,
Հավերժից եկած, հավերժն եք գնում՝
Մինչև Արարիչ:
ԵՎ որպես ոգի, մեզ հետ եք դուք միշտ,
Մեզ հետ եք քայլում, մեզ հետ եք նստում,
Մեզ հետ եք շնչում բուրմունքը հողի,
Մեզ հետ եք գարնան արեգը գրկում:

ԵՎ մենք մեր հոգով ձուլվում ենք ձեզ հետ,
Մեր սրտի խորքում ձեր սերն ենք պահում,
Ձեր լույս արևով մեր կյանքն ենք սնում,
Մեր գոյն ենք օծում ձեր սուրբ հավատով,
ԵՎ մեր ուժից զատ մենք զգում ենք մեր մեջ
ՈՒժը պապերի
ՈՒ մեր թոռների զորությունն ենք զգում:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:26:44 
5,1. ՀԻՄՆ ՄԻՀՐԻՆ

Ո՛վ, դու, Մի՜հր, ո՛վ, Արտի Աստվա՜ծ,
Դու, որ արարման օրենքն ես կերտում
ԵՎ արդարության ուժն ես խթանում
Բարձր երկնքում ու երկրի վրա,
Քո Ոգու փայլով հայտնվիր դու մեզ
ԵՎ արարչական Խորհուրդն Արայի,
Վահագնի ՈՒժով հաստատիր մեր մեջ:
ԵՎ շողարձակիր ամենքի հոգում
Քո Աստվածային Օրենքները վեհ,
Որ քո Օրենքով դատողը դատի,
Որ քո Օրենքով դատվողը դատվի,
ՈՒ էլ չլինեն դատող ու դատվող:


5,2. ՀԻՄՆ ԱՐՏԻՆ

Արդարը Արտի Օրենքն է մեր մեջ.
Թե կյանքում չապրես Արտի Օրենքով,
Թե ինքդ Միհրին կամավոր լքես
ՈՒ կյանքդ կապես կեղծ օրենքներին,
Թե ինքդ մերժես Արարչից տրվող,
Արարչից սնվող ուժը քո հոգու,
ՈՒժը քո բազկի, լույսը արեգի,
Խավարով սնես քո հոգին անվերջ,
Ինքդ ուրանաս քո ծագումն, անգամ,
Օտար զորությանց դու երկրպագես՝
Ինչպե՞ս պահպանես զորությունը քո.
Դու կտկարանաս և քո թուլությամբ,
Մաղձը քո հոգու կցանես քո շուրջ
ԵՎ հենց քո վրա:
Զորավորն է լոկ ապրում արդարով,
Զորավորն է լոկ վառ սիրով ապրում:
Իսկ թույլը՝ միայն կարգախոս ստեղծում՝
Կարգախոս սիրո, արդարի, բարու...
Բայց ինքն՝ անարդար, ինքը՝ չսիրող,
Ինքը՝ ոչ բարի...
ԵՎ տկարությունը ոճիր է արդեն,
Անօրինությունն է օրենքը թույլի:


5,3. ՀԻՄՆ ԼՈՒՅՍԻՆ

Անօրինությունը ուժն է խավարի,
ԵՎ լույսն է միայն արդարը ծնում.
Լույսով են միայն գույներ երևում,
Ամեն գեղեցիկ լույսն է մատուցում,
Մարդու ժպիտն էլ լույսով է բացվում.
Մենք իրար միայն լույսով ենք տեսնում՝
Լույսով է միայն մարդն իր մեջ հաղթում
Մաղձը չարության, պատրանքը մահի,
ՈՒժը խավարի.
ԵՎ լույսի ներքո ի՛նչ լավն է Արին՝
Որքա՛ն գեղեցիկ, որքա՛ն գրավիչ,
Որքա՛ն հարազատ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:26:16 
4,5. ՀԻՄՆ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

Առանց սիրո էլ ի՞նչ պատանի,
Էլ ի՞նչ գեղեցիկ ու գեղեցկություն,
Կյանքի ի՞նչ գարուն:
Թե սեր չլինի, Աստղիկ չլինի,
Թե չհավատա պատանին նրան
ԵՎ թե չաղոթի իր սիրո համար
Աստղիկ Դիցուհուն՝ էլ ի՞նչ պատանի:
Աստղիկը միայն՝ Սիրո Դիցուհին,
Վարդավառ սարքում՝
Վարդեր է ցանում գարուն սրտերին,
Վառում է նրանց Արեգի հրով,
Վարդ-ջուր է ցանում աչքերին նրանց.
Շրջում է ամբողջ Արարատը նա
ԵՎ աստվածային երգերով Սիրո,
Կույս աղջիկներին իր շուրջն է առնում,
Սեր է ներշնչում,
Սեր է արարում մատաղ սրտերում
ՈՒ վարդաջրով սափորի միջից
Գուշակում է նա ծաղկունքը նրանց:
Աղջիկները կույս՝ սիրով բորբոքված,
Հենց Աստղիկի հետ, Աստղիկի նման,
Մարդկանց են բաշխում ժպիտ կուսական:
Անարատ, մաքուր և անմեղ սիրով՝
Վահագնին կանչում սիրո մրցության:
Արի պատանիք ի տես Աստղիկի,
Ի տես բազմաթիվ սեր Աստղիկների,
Սիրո զորությամբ վառվում են նորից
ԵՎ հրդեհվում են սիրո կարոտով.
Արև են քաղում երկնի կապույտից,
Փնջեր են կապում քնքույշ աստղերից՝
Սիրած Աստղիկի սիրո խոստումին
Որպես վառ պսակ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:25:51 
4,3. ՀԻՄՆ ԳԵՂԵՑԻԿԻՆ

Գեղեցիկից դուրս ի՞նչ գեղեցկություն.
Գեղեցիկը գեղեցկության հույզեր է ծնում,
Գեղեցկությունը՝ սեր:
Գեղեցիկը՝ հենց ինքը բնական,
Ինքն ամբողջական, ինքը համաչափ,
Ինքն աստվածային Սիրո արարում,
Ինքը՝ Բնությունն ամբողջության մեջ,
ԵՎ նրա պատկերը Աստղիկի տեսքով:
Առանց Աստղիկի էլ ի՞նչ Բնություն,
Առանց Աստղիկի էլ ի՞նչ գեղեցիկ,
Ի՞նչ գեղեցկություն:
Թե ուզում ես գեղեցիկը տեսնել
Հենց Բնության մեջ՝ նայիր Աստղիկին
ԵՎ թե ուզում ես ողջ գեղեցկությունը

Հոգուդ մեջ կերտել՝ սիրիր Աստղիկին:


4,4. ՀԻՄՆ ՍԻՐՈ

Գարունն առանց սիրո էլ ի՞նչ գարուն.
Էլ ինչպե՞ս երգի սոխակն անտառում,
Առվակն էլ ինչպե՞ս կայտառ կարկաչի,
Էլ ինչպե՞ս քամին խելագար թռչի,
Արեգն էլ ինչպե՞ս ժպտա աշխարհին,
Լուսինն էլ ինչպե՞ս կարոտով թախծի...
Թե Սեր չլինի:
Էլ ինչպե՞ս երկնի մայրը մայրացող,
Էլ աղջիկները ինչպե՞ս հարսնանան,
Ինչպե՞ս խիզախի պատանին Արի,
Ո՞Ւմ համար կռվի, նա ո՞ւմ պաշտպանի
ԵՎ թե վիրավոր՝ հողն ինչպե՞ս գրկի...
Թե Սեր չլինի:
Ինչպե՞ս արարի արարող Արին,
Ստեղծումի ոգին ինչպե՞ս պահպանի
ԵՎ զորությունն իր ինչպե՞ս զորացնի,
Թե Սեր չլինի:
Թե Սեր չլինի, սեր ինչպե՞ս լինի:
Սիրո Դիցուհի Աստղիկը վկա՝
Թե նա չլինի, Սեր ինչպե՞ս լինի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:25:26 
4,1. ՀԻՄՆ ԱՍՏՂԻԿԻՆ

Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արևշող աղբյուր՝ հույզերի,
Աստղաբույլ կերոն՝ սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիþկ Դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքև խոնարհում,
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արևշող աղբյուր՝ հույզերի,
Աստղաբույլ կերոն՝ սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիþկ Դիցուհի:

Թռչում է բարև՛ս նրան ընդառաջ,
Ցնորքս աշխույժ պարում են իր շուրջ,
Թռչում եմ և ես իմ բախտից հարբած,
ՈՒ կյանքը թեթև թվում է անուրջ:

Արևշող աղբյուր՝ հույզերի,
Աստղաբույլ կերոն՝ սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ Դիցուհի՛:

4,2. ՀԻՄՆ ԱՍՏՂԻԿԻՆ

Ո՛վ, չքնաղ Աստղի՜կ, Դիցուհի՜դ Սիրո,
Մեր սերը օծիր քո վեհ ժպիտով,
Վարդավառ սարքիր մեր սրտերի մեջ,
Մեր Արի ոգին վառիր արևով:
Վարդաջուր ցանիր դու մեր աչքերին
ՈՒ սեր բորբոքիր՝ սեր լուսապայծառ,
Լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ:
Անվերջ նորոգիր քո Սերը մեր մեջ
ԵՎ այն տարածիր Արարատով մեկ,
Որ սիրով շնչեն պատանիք Արի,
Որ սիրով տենչան, որ սիրով երկնեն,
Որ սիրով ծնեն և նույն այդ սիրով
Գուրգուրեն իրար:
Մանուկը սիրով իր մորը գգվի,
Իր հոր արևին փարվի նա սիրով,
Եղբայրն իր եղբոր աչքերին նայի
Հավատի սիրով,
ԵՎ հենց այդ սիրով բարև՛ը հնչի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:24:53 
3,10. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Ո՛վ, դու, Վահա՜գն, Արիի Աստվա՜ծ,
Տիեզերքի մեջ՝ տիեզերական ՈՒժ,
Արևների մեջ՝ Հուր արևակեզ,
Լուսաստղերի մեջ՝ լույսի Կենսաղբյուր,
Ոգիների մեջ՝ ոգու Վեհություն,
Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
ԵՎ քո զորությամբ, լույսով, արևով
Սնիր դու անվերջ իմ Ցեղը Արի,
Ցեղիս հոգու մեջ հավատը վառիր,
Բազուկը Ցեղիս հաղթությամբ կռիր,
Շանթերով հյուսիր հայացքը նրա,
Սրտում՝ Արևից բեկորներ ցանիր,
Արարող ոգին՝ հրով շաղախիր,
Որ Ցեղս և՜ իր ստեղծումը կերտի,
Ե՜Վ այն պաշտպանի զորությամբ ՈՒժի:



3.11. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Բյուր Արեգներից արարված Աստված,
Բյուր Արեգներից հուր առած Աստված,
Բյուր Արեգներով զորացող Աստված,
Բյուր Արեգնավոր Հրաշունչ Աստված:

Հրածին Հայի Հրեղեն Աստված:
Արյաց սրտերը ջերմացնող Աստված,
Արյաց տները շենացնող Աստված,
Հրածին Հային Հուր տվող Աստված,

Հրածին Հայի աչքի լույս Աստված,
Հրածին Հայի բազկի ուժ Աստված,
Արյաց գնդերը զորացնող Աստված,
Արյաց Տոհմերը վեհացնող Աստված:

Չարի աչքերը կուրացնող Աստված,
Չարի սրտերը ահագնող Աստված,
Չարի ամրոցը ավերող Աստված,
Չարի կուռքերին կործանող Աստված:

Գարնան հետ մեկտեղ կյանք առնող հային
Ջերմությունդ տուր, հարազատ Աստված.
Ձմռան խոր քնից արթնացող հային
Աչքիդ լույսը տուր, շողարձակ Աստված:

Մեր նորամանուկ, վեր հառնող Ազգին
Բազկիդ ուժը տուր, Զորավոր Աստված.
Քո զարմից ծնված, Արմենյաց Ցեղին
Անմահ Հուրդ տուր, Հրեղեն Աստված:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:24:25 
3,7. ՀԻՄՆ ՏՐՆԴԵԶԻՆ

Ո՛վ, Աստվածային Երկունքից ծնված
ՈՒ արեգակի հրով բռնկված,
Դո՜ւ, Վահագնակեզ կանթեղների պես,
Խարույկների ծես - Հայոց Տրնդե՜զ:

Զորության կրակ, Հավատքի ճրագ,
Դո՜ւ, հրե վարսակ, դո՜ւ, գարնան կոչնակ,
Մեր Արիական ոգու հրե դեզ,
Ո՛վ, Վահագնածին - Հայոց Տրնդեզ:

Ի բոցույն օծված խարույկների պար,
ԵՎ լույսով շիկնած ձոներգ աստղաշար
Դո՜ւ, մեր սուրբ կնունք և ոգու հրկեզ,
Ո՛վ, Վահագնականչ - Հայոց Տրնդեզ:



3,8. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Երկո՛ւնք է, երկո՛ւնք, Երկիրն է տքնում,
Ահեղ երկունքից Երկինքն է դողում.
Երկիր ու Երկինք միաձույլ երկնում՝
Զորության Աստված Վահա՛գն է ծնվում:

Խորհուրդն արարման զորությամբ սնում,
Մայր Արարատում գարուն է բերում,
Հրացայտ սրտերն Արորդյաց օծում՝
Բնության զարթոնք Վահա՛գն է ծնվում:

Վահագն՝ Աստված Զորության,
Վահագն՝ Աստված հայության,
Վահագն՝ Հրե Պատանի,
Վահագն՝ ծնունդդ բարի՛:

Արևը ճերմակ իր հուրն է սփռում,
Աստղեր և լուսին պերճանք են բուրում,
Փայլակն է ցոլում, ամպերն են գոռում՝
Վահագնակա՛նչ են միաձայն երգում:

Տիեզերքն ամբողջ շուքով հավաքվում,
Մայր Արարատի շուրջն է խտանում.
Արարման վայրում խավարն է ցրվում՝
Արայի Որդի Վահա՛գն է ծնվում:

Վահագն՝ Աստված Զորության,
Վահագն՝ Աստված հայության,
Վահագն՝ Հրե Պատանի,
Վահագն՝ ծնունդդ բարի՛:



3,9. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Ո՛վ, Մեծդ Աստվա՜ծ, Վահա՜գն Արի,
Դու՝ Արև բարի, դու՝ կյանք և աշխույժ,
Դու՝ կռիվ և ուժ, դու՝ լույս և զտող,
Ազնիվը զատող, փառքը արարող:
Դու, որ հաղթողն ես ամեն խավարի,
Ամեն մռայլի, Վիշապի, Չարի...
Քե՜զ, ո՛վ, այգածին, ճառագայթածին,
Քեզ ենք նվիրում ձոնը մեր սրտի,
Բարևը հոգու, հուրը աչքերի,
Որպես ճառագում Վահագնյա ՈՒժի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:23:42 
3,4. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծով ծիրանի...
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ:
ԵՎ այդ բոցիցը խարտյաշ մի մանկիկ
Ծնվեց կանչելու իր շանթկեզ ձայնով.
ՙՀե՛յ, լավ լսե՜ք, Արի՜ք, Չարի՜ք,
Հայաստանս շանթարգել չէ
Մոլորակի վրա ցցված:
Գիտե նաև շանթահարել,
Գիտե նաև Արև գրկել,
Գիտե նաև երկիր ցնցել,
Բոցեր հանել խոր ընդերքից...՚:
Բարի գալուստ ասենք նրան,
Բարի գալուստ հրե բալին.
Էն տնավեր, էն բնավեր անհաշտ բալին՝
Բարի գալուստ...
Մատաղ նրա հուր աչքերին, որոտ ձայնին,
Աստվածածին էն խելառին՝
Բարի՛ գալուստ, բարի՛ գալուստ, բարի՛ գալուստ:

3,5. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Նոր Տարվա արև՝ լույսը Վահագնի,
Այգածին արև՝ սերը Վահագնի,
Հրավառ արև՝ ուժը Վահագնի:
Քանի արևը շողում է երկնում,
Արի մայրերը Վահագնով երկնում,
Արի են ծնում.
Աղջիկները կույս՝ երազների մեջ
Վահագն են տեսնում.
Արի պատանիք՝ արևին թիկնած՝
Վահագնով շնչում.
Հըրաչյա մանկտիք՝ արևից շիկնած՝
Վահագն են երգում.
Նախնիները մեր՝ լուսեղեն ոգիք՝
Վահագնին փարվում.
Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած՝
Վահագնին սպասում.
Արարատը Մայր՝ արևին գրկած՝
Վահագնին կանչում:
Վահագն են կանչո ւմ բոլորը մեկտեղ,
Հավատքով սպասում մի նոր երկունքի,
Մի նոր ծնունդի Հրե Վահագնի.
Աչքերը հառած բարի արևին...
Արևը մեր մեջ՝ Բարև՛ Վահագնին:


3,6. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉԻՆ

Ո՛վ Դու, Վահագ՜ն, ո՛վ աստվածն իմ հայրերուս.
Կկանչե՛մ քեզ... կկանչե՛մ...
ՈՒժի՜ն համար, կրոնքի՜ն համար բազուկիդ,
Որով դու օր մը պատռեցիր պիղծ բերանը Վիշապի...
ՈՒժի՜ն համար, որ թռիչն է և հոգին
Արարչության անվախճան.
ՈՒժի՜ն համար, որ կլեցնե ստինքներ
ԵՎ կօրորե մեր օրրան.
ՈՒժի՜ն համար, որ կկանգնե Ազգս ինչպես
խումբ մ'առյուծի,
Բազուկդ անոր բազուկի մեջ կհեղու,
ԵՎ զերդ հրեղեն վարազահավ՝ իր լուսեղ
Թռիչներուն ամփոփման տակ կթխսե
Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյուցազուննե՛ր, հանճարնե՛ր...
Այդ Սուրբ ՈՒժի՜ն համար,
Ո՛վ Դու, Վահա՜գն, ահա քեզի կարկառած
Բազուկներս՝ կկանչե՛մ քեզ... կկանչե՛մ...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:22:33 
3,1. ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Երկներ Երկին, երկներ Երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
ԵՎ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս,
ԵՎ աչկունքն էին արեգակունք:


3,2. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
ԵՎ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի:
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից.
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցը ահա մի մանկիկ,
Վահա՛գն ահա - մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին - հրեղեն պսակ,
ԵՎ աչքերն են զույգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են, գալիս, ծեծում են ափունք.
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք.
Վահա՛գն ծնավ, լռեցե՜ք ալիք.
Դու ծովահալած, դադա՜ր առ, մրրի՜կ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև -
Երեսդ ծածկի՜ր համեստ շղարշով,
Տես ո՞վ է գալիս, և դու, հուր-արև՜.
Գլուխդ ալևոր, քաջածին Մասի՜ս,
Դու էլ խոնարհի՜ր, Վահա՛գն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծով՝
Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստա՜ն աշխարհ,
Փրկության Աստված Վահագնի՛դ տեսար:


3,3. ՀԻՄՆ ՎԱՀԱԳՆԻՆ

Երկնի ու Երկրի միաձույլ բոցից
Վահա՛գն է ծնվում՝ Հրե Պատանի,
Վահա՛գն է ծնվում՝ Որդին Արայի,
Վահա՛գն է ծնվում՝ փրկության Աստված,
Վահա՛գն է ծնվում՝ Զորության Արքա.
Մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք,
Արեգի համար՝ հրե զորություն,
Աստղերի համար՝ լուսե պատանի,
Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի,
Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ,
Արիի համար՝ հրեղեն եղբայր,
Իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան,
Նա՝ Վիշապաքա՛ղ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:22:05 
2,8. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց - Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Քաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի՜տ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:21:44 
2,5. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

Դատարկ կլիներ Աշխարհը արար,
Թե Մայր չլիներ:
Էլ ո՞վ պիտի Աստվածներ ծներ,
Էլ ո՞վ պիտի Արիով երկներ,
Ո՞վ պիտի չափեր ցավը Աշխարհի,
Գութը Աշխարհի ո՞վ պիտի ցաներ,
Ո՞վ պիտի սներ Սերը Գարունքի...
Բայց էլ ի՞նչ Գարունք, թե Մայր չլիներ:
Թե Մայր չլիներ, Հայրը ի՞նչ աներ:
Գուցե իսկապե՞ս հենց ինքը Արա՛ն
Մայրն է արարել Անահիտի մեջ
ՈՒ հենց Մայրությամբ կերտել է նրան,
ԵՎ ինքն առաջինն է նրան Մայր անվանել:


2, 6. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

ԵՎ դու ճախրում ես այս երկրի վրա,
և բերրի դաշտերի վրա լցնում ես գինի.
և հայտնվում ես աստվածությամբ հպարտ,
իբրև հավատ, իբրև սեր և մայրություն:

ԵՎ տավիղ կա քո ձեռքին, և մայր ես դու,
քո մատների շեղ, համանվագ զարկից
զարթնում են մարդիկ, շեներ ու ցեղեր,
և դու նվագում ես առավոտվա տեսքով:

ԵՎ տաճարներում, և քո տաճարում,
ուր քուրմերը՝ ցավից ու հավատից
ամփոփված իրենց էությունում,
երազում են քեզ ու արև են երգում:

Խլրտում է հողը բերրի ու վայրի,
խլրտում է սիրտը պարմանուհու այն շեկ.
և աչքերում կապույտ, կապույտ աչքերում
արթնանում են պատկերներ սիրո ու մայրության:

ԵՎ ցավի պես ճնշող ու հոգնաբեկ,
և հույսի պես տխուր ու միամիտ,
աչքերում այդ կապույտ, աչքերում այդ ծավե
օրորվում են սիրո լուսաբացներ:

Մայր իմ անիրական, և երազ, և միֆ,
հեռուների իմ սեր, հեռուների կարոտ,
քո տեսքով ու շարժումով մանկան
Արարատը լի է աստվածներով:

ԵՎ տավիղ կա նրանց ձեռքերում մանկական,
և սերեր աչքերում, և կարոտներ հոգում.
ես չկայի, և դու ճախրում էիր այս երկրի վրա
իբրև հավատ, իբրև սեր և մայրություն:


2,7. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

(ՄԱՆԿԱԿԱՆ)

Բարի գիշեր, Մայր Անահի՜տ,
Քուն եմ մտնում անխռով,
Ինձ էլ բարի գիշեր մաղթիր
Աստվածային քո սիրով:
Հանգիստ քուն տուր իմ աչքերին,
Անուշ երազ պարգևիր:
Թող գիշերը բարին լինի,
Երազներս չմարեն,
Թող աստղերը երկնի մթնում,
Պայծառ, ուրախ փայլփլեն:
Թող մայրիկս ինձ համբուրի
Գիշերը խոր քնիս մեջ,
Թող հայրիկս ինձ գուրգուրի
Երազներիս լույսի մեջ:
Թող եղբայրքս ու քույրերս
Ինձ հետ խաղան երազում,
Իրար սիրենք, իրար գգվենք
Ամբողջ գիշեր երազում:
Բարի գիշեր, Մայր Անահի՜տ,
Սիրում եմ քեզ և հավատում եմ քո սիրուն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:21:05 
2,4. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

Ո՛վ Դիցուհի,
ես մեղկության կրոններեն ահա իմ խիղճս լվացի,
ՈՒ պերճորեն դեպի զքեզ կքալեմ: Հողաթափքերս դեռ սուրբ են:
Բաց մարմար դուռը Մեհյանիդ, անոր դիմաց ես ճակատս թող
արյունեմ...

Բաց Բագինդ, և տուր ինծի շեկ զորությունը Արտաշիսյան
Նախնիներուս...
Լսե ինծի, Ոսկեղեն Մա՜յր, քույր արգավանդ, քույր բարության,
Առատությանց պարգևիչ և Տիրուհիդ հին հայոց,
Նավասարդի առավոտով Քու նախկին ցեղդ ահավասիկ կցնծա՛...
Թույլ տուր որ ես ծնրադիր ձևիդ առջև աղոթեմ:
Լսե ինծի, Հրաշքի Վարդ, ոսկի ոտքով Աստվածուհի,
Գիշերային սպիտակ Հարս և Տարփուհիդ Արեգական,
ԵՎ լուսամարմին մերկություն Արարչական Առագաստի,
Արևն իր մեկ ճառագայթով թող քու բագինդ դարձյալ վառե...
Կհավատամ ես ի քեզ: Բագրևանդյան բլուրներուն վրա կանգուն,
Ես բազմադարյան դիցապաշտ և նիզակազեն քու որդիդ
Իբր առաքյալ և խնդրարկու Քեզի կուգամ վեհորեն,
Լսե ինծի, Հայկյան բամբիռս Գողթան հողեն է ծներ...

ՈՒխտի կուգամ: Քղամիդ մը հասակես վար և բարսամունքի դալար ուստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահյութով՝ ստինքներդ օծելու...
Ահավասիկ խնկաման մը սափորաձև, ուր կործանումդ իմ
արցունքո՛վս ես լացի...
ԵՎ ստվերիս հետևող եղնիկներով նվիրական՝ Քեզ կքալեմ...

Բագրևանդյան բլուրներեն հեթանոս կյանքը թող հոսի,
Արևորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգոտված,
Աղեղներու, նիզակներու և նետերու վարժեն հետո, զոհարանիդ սեմին վրա՝
Հաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թող սևեռեն...

Թող պտղավորյալ հայ հարսներուն ուսերին հստակ տարմը
տատրակներուն,
Դեպի անդրիդ թռիչ առնեն: Վարդավառի ջրախաղերը թող
բացվի՛ն...
ԵՎ վեշտասնամյա աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց իղձերը մոգական, ո՛վ զգաստության Տիրամայր, թող
քեզ բաշխեն...
Քսան դարու Քու վրեժդ թող որ այսօր ես լուծեմ,
Ո՛վ աստվածուհիդ Անահիտ: Ահավասիկ քու բագինիդ կրակներու մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր,
ԵՎ ցնծա դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ...
Կպաղատիմ ես Քեզի, ո՛վ զորությանց դուն աներկրորդ
Գեղեցկություն...
Դուն քո մարմինդ Հայր Արային ընծայելով՝ բեղմնավորվե անոր Տարրեն,
ԵՎ անհաղթելի ահեղ Աստված մը պարգևէ դուն Հայության...
Քու ադամանդյա արգանդեդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստված մը
ծնանե մեզ...
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:20:36 
2,3. ՀԻՄՆ ԶԱՏԻԿԻՆ

Կաթնաբույր գարնան բարևաշշունջ,
Հոգեհամբույր, թախծաժպիտ,
Աստղածիծաղ, լուսաշղարշ,
Նազաշորոր, հեզաշշուկ,
Քնքշատաղիկ և սիրապար
Զատիկն է ծփում կենաց զարթոնքի,
Որպես հոգեթով, բուրող մեղեդի,
Որպես թախծալի հեռավոր կարոտ,
Որպես բեղմնավոր երանության լույս,
Որպես սերմնացան տոնախմբություն,
Որպես ցողաթաց հողի մայրացում,
Որպես զովաշունչ անձկալի շոյանք,
Որպես արևշող սիրո տվայտանք,
Որպես հոգեկան շիկնանք երկյուղած,
Որպես ոգեկանչ հեռավոր նախնյաց,
Որպես բազմաշուրթ գովերգում Հողին,
Որպես բյուրհայաց գգվանք Արեգին,
Որպես ջերմ բարև՛ Մայր Անահիտին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:20:13 
2,1. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

Ո՛վ, Մայր Անահի՜տ,
Ամեն ծնվողին դու համբույր ունես,
Ամեն սիրողին դու ժպիտ ունես.
Պահիր իմ փոքրիկ որդուն քո գրկում,
Ճոճիր դու նրան քաղցր երազում,
Համբույրներ դրոշմիր ու օրոր երգիր
Աստղերից քաղած անուշ երգերով.
Ժպտա դու նրան արեգից պոկած
Հրե ժպիտով.
Մայրական գութով գուրգուրիր նրան
ՈՒ սեր ներարկիր մատաղ սրտի մեջ՝
Սեր աստվածային,
Որ մանկությունն իր՝ սիրով շաղախի,
Որ սիրով աճի, որ սիրով ապրի,
Ինչպես վայել է որդուն Արայի:


2,2. ՀԻՄՆ ԱՆԱՀԻՏԻՆ

Ո՛վ, դու, Անահի՜տ, Մայր Աստվածուհի,
Ինքդ Մայրացում ամեն երկունքի,
Ամեն ծնունդի ու նվիրումի:
Քո Մայրացումով Զատիկը կերտիր,
Հազարան Հավքից գույներ հավաքիր
ԵՎ շաղ տուր ամբողջ Արարատով մեկ.
Որ լույսը կյանքի բազմագույն լինի,
Բազմագույն լինի պտուղը հողի,
Ժպիտը մանկանց բազմագույն լինի,
Բազմագույն երազ մայրերին տրվի:
Բազմագույն հույսով աղջիկներն Արի
Բազմագույն ծաղկով պսակներ հյուսեն,
Բազմագույն խաղեր Զատիկին ձոնեն.
Բազմագույն երգեր օդում թևածեն
ՈՒ թիթեռ դարձած,
Բազմագույն փայլով սլանան երկինք:
Բազմագույն պարով պատանիք Արի Հողը կրնկեն և ամրապնդեն
Արմատներն իրենց Մայր Հողի կրծքում:
Հողն Արարատի՝ մայրական տենչով՝
Սերմնացաններին իր գիրկը կանչի
ԵՎ գորովանքով իր մեջ ներառնի
Սերմեր բազմագույն:
Զատիկ է՝ գարուն և բեղմնավորում,
Սուրբ մայրացումի բազմագույն օծում,
Մայր Անահիտին՝ բարև՛ բազմագույն:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:19:39 
1,1. ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ

(ՀԱՅՐ ՄԵՐ)

Հա՜յր մեր, Արա՛, Դու Արարիչ
Սիրո՛, ՈՒժի՛, Հավատի՛...
Քո Օրհնությամբ այս Աշխարհում
Լինելությո՛ւն թող լինի.
ՈՒ երբ երկիրը ցավով երկնի՝
Արարչությո՛ւն թող լինի:
ԵՎ քո որդիքը արմենական
Փառքդ երգեն, Հաþյր Արա՛:

Արիացեղ Արարատում
Ծիլարձակո՛ւմ թող լինի...
Վահագնացած սերունդների
Առատ ծնո՛ւնդ թող լինի.
ՈՒ երբ մայրերը օրոր երգեն՝
Զորերգությո՛ւն թող լինի:
ԵՎ քո որդիքը արմենական
Փաþռքդ երգեն, Հաþյր Արա՛:


1,2. ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ

Հա՜յր իմ, Արա՛, լսիր որդուդ,
Երբ Քո որդին կանչում է Քեզ,
Երբ Քո որդին զգում է Քեզ,
Երբ Քո որդին նման է Քեզ,
ԵՎ ում Դու Ինքդ ես արարել
Որպես հրաշագեղ երկրային աստված:


1,3. ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ

Հա՜յր մեր, Արա՛, Քո զավակները արևափառ,
Այս սուրբ ծեսին հավաքվել ենք
Քո Արարչական փառքը հյուսելու.
Մեր մեջ հաստատելու մեր Արի ծագումը,
Որ Քեզանից է գալիս.
Խնկարկելու մեր անարատ արյունը,
Որ Քեզանից է հոսում մեր երակներում.
Պայծառացնելու մեր ազնվական դիմագիծը,
Որ Քեզանից ենք ժառանգել
ԵՎ վեհացնելու մեր մեջ Վահագնյա ոգին,
Որ արտացոլումն է Քո Էության:


1,4. ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ

Լույսը հենց իմ մեջ՝ Ցոլքն է Արայի:
ԵՎ լույսը իմ մեջ ժխտում է մութի
Խորհուրդը մռայլ
ԵՎ բացում Աշխարհն այնպես, ինչպես կա՝
Բյուր հրաշալիքներ՝ պայծառ ու վսեմ
Իմ շուրջն են խաղում,
Ինձ հետ են խաղում:
Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ,
Ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում
ԵՎ հասնում մինչև հենց Ինքը՝ Արա՛ն
ԵՎ ապա փարվում Արայի կրծքին
ՈՒ ձուլվում նրան:
Ես զգում եմ իմ մեջ արյունն Արայի,
Նրա պատկերում ես ինձ եմ տեսնում.
Ես զգում եմ Նրա զարկերը սրտի...
ԵՎ Նա հենց իմ մեջ արարում է ինձ
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:19:13 
ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ

Հ Ի Մ Ն Ե Ր Գ Ա Ր Ա Ն

ԹԵ ՄԵՆՔ՝ ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍՈՎ, ՏՈՆԱԿԱՆ ՀՈՒՅԶՈՎ,

ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ ՇՈՒՐՋՊԱՐ ԵՆՔ ԲՌՆՈՒՄ.

ՁՈՆԵՐ ԵՆՔ ՀՅՈՒՍՈՒՄ, ՀԻՄՆԵՐ ԵՆՔ ԵՐԳՈՒՄ

ՄԵՐ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ՝

ՄԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ ԵՆՔ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՄԵՐ ՄԵՋ,

ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՅԱՆՔԸ, ՄԵԶ ԵՎ ԱՐԱՐՉԻՆ:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:18:50 
լա. ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ո՛վ, Արորդի՜ - անարժեք է քո ամբողջ մշակույթը, եթե դա Ցեղի Ոգու ինքնահայտնությունը չէ, եթե նրա մեջ Ազգիդ Ոգին չի ճառագում: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Մտավորականությունը Ազգի մտավոր առաջնորդն է՝ նրա գլուխն է, նրա ուղեղն է, միտքն ու հոգին է:
3. Վա՛յ այն Ազգին, որի համար գլուխ են շինում չարարող գիտուններով - Ազգը կխարխափի աներևակայելի բթության մեջ: Ազգին գլուխ շինել չի լինի. Ազգը պարզապես գլուխ պիտի ունենա:
4. Վա՛յ այն Ազգին, որի ՈՒղեղը վնասված է կամ թերզարգացած - Ազգի բոլոր մասերը, անկանոն շարժումներ կանեն:
5. Վա՛յ այն Ազգին, որի Միտքը Ցեղայնությունից չի սնվում - Ազգի սերունդները անինքնաճանաչ կլինեն:
6. Վա՛յ այն Ազգին, որի Հոգին Ցեղային Ոգու արտահայտիչը չէ - Ազգի սերունդները կխարխափեն հոգևոր թմրության մեջ:
7. Ինչպիսին Ազգի մտավորականությունն է - այնպիսին է Ազգը: Նա է Ցեղի որակները Ազգի սերունդներին փոխանցում. նա է ազգային ոգու կերտողը սերունդների մեջ. նա է Ազգի սերունդների միջև հոգևոր կապը հաստատում:
8. Ազգի մտավորականությունն է չափանիշը Ազգի իմաստության, ոգու, ինքնակառավարման կարողության:
9. Ազգային մտավորականությունն այն արգանդն է, որից ծնվում են Ազգի առաջնորդները, զորավարները, գիտնականները, քուրմերը...
10. Վա՛յ այն Ազգին, որի մտավորականները իմաստուն չեն - նրանք միայն չարիք կսերմանեն Ազգի մեջ:
11. Գիտուն լինել - դեռ չի նշանակում լինել իմաստուն: Գիտությունը իմացություն է, իմաստությունը՝ զգացողության շնորհ: Իմաստությունը արարելու հոգևոր որակն է, իսկ գիտությունը՝ արարելու իմացական պայմանը:
12. Առանց հոգևոր իմաստության գիտուն մտավորականը չարիքներ է ծնում՝ անպետք օրենքներ է հանում, անօգուտ դատեր է վարում, հիվանդին մահով է բուժում, անտաղանդ բանաստեղծ է դառնում, ապաշնորհ առաջնորդ...
13. Առանց հոգևոր իմաստության գիտուն մտավորականը Ազգի մեջ սերմանում է ամբարտավանություն, մոլորություն, մտքի պորտաբուծություն, հոգևոր ամայություն, անլիարժեքության զգացողություն:
14. Միայն Ցեղակրոնը կլինի ազգային մտավորական - նա առավել իմաստուն է, քանզի նրա զգացողությունն ընդգրկում է Ազգը, Ցեղը, Բնությունը, Աստվածությունը, Բացարձակությունը: Նա իմաստուն է, և գիտությունը նրան օգնում է իր իմաստությունը վերարտադրելու:
15. ԵՎ ամեն ոք իր հոգևոր իմաստության համեմատ պիտի գիտություն ստանա: Ոչ թե բանաստեղծն է մտավորական, ոչ թե գիտնականն է մտավորական, այլ՝ մտավորականն է բանաստեղծ, գիտնական, նկարիչ, առաջնորդ:
16. Արգասավոր չէ այն մտավորականը, ում մեջ Արայի արարչական ոգու զգացողությունը չկա, Վահագնի Զորության հուրը չկա, Աստղիկի Սիրո զգացմունքը չկա, Մայր Անահիտի գգվանքը չկա, նախնյաց ոգիների պաշտամունքը չկա, Մայր Հողի զգացողությունը չկա - նա չի կարող զգալ և հարգել Ազգի արյունը, Ազգի ծագումը, Ազգի որակները, լեզուն, սովորույթները, կենսափորձը - նա չի լինի ազգային մտավորական:
17. Ազգային մտավորականությունը աստվածային իմաստության սերմնացանն է Ազգի մեջ: Ազգային մտավորականության որակով է պայմանավորված Ազգի ինքնությունն ու ապագան:
18. Մտավորականը որ Միտարի /Միտք արարող/ չէ - նա պետք չէ Ազգին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:18:21 
լ. ԶՈՐԱՎԱՐ

1. Ո՛վ, Արորդի՜, Զորավարը Ազգի մարտական ոգու առաջնորդն է. նա Վահագնի փոխանորդն է ազգային բանակի մեջ:
2. Զորավարը սոսկ ռազմավար չէ - նա հոգեկերտողն է բանակի: Միևնույն բանակը՝ նայած իր զորավարին՝ կարող է և՜ հրաշագործություններ կատարել, և՜ խայտառակորեն ծունկի գալ թշնամու առաջ:
3. Արյաց բանակի զորավար կարող է լինել միայն նա, ով ինքը մահից զորավոր է:
4. Զորավարի համար երեք բարձր ճշմարտություն ունի Հայրենիքի պաշտպանությունը - հոգեբանական՝ պետք է լինել արի. բարոյական՝ պետք է լինել անձնազոհ. քաղաքական՝ պետք է լինել ինքնահարգ:
5. Ահա թե ինչու կատարյալ զորավարը հոգեբանորեն վերստեղծում է իր բանակը՝ տալով նրան իր ոգին:
6. Զորավարն իր առաջնորդն ունի՝ աներևույթ է, բարոյական է նրան առաջնորդող ուժը: Զորավարը երկրի ձևական իշխանությունից զատ ունի նաև մի այլ իշխանություն՝ իր Ազգի մեծ նահատակների հոգևոր իշխանությունը, որ հարյուրապատկելով նրա ուժերը՝ հարյուրապատիկ պահանջկոտ է ու աններող:
7. ԵՎ զորավարը գիտի, որ ամեն պարտություն կարելի է արդարացնել միայն ողջերի մոտ. իսկ նախնյաց ոգիները ոչ մի արդարացում չեն ընդունում:
8. Զինվորի համար կռվի ժամանակ դրոշակը, Ազգը, հայրենի երկիրը և դրանց սրբությունները խորհրդանշողը - դա իր զորավարն է:
9. Կռվի ժամանակ զինվորը ավելի բարոյական մենակությունից է վախենում, քան՝ մահից:
10. Ահա թե ինչու զորավարը հասնում է ամենին, որպեսզի ոչ ոք մենակ չզգա. ամեն մեկը զգա, թե իր հետ է ամբողջ բանակը, Ազգը, Ցեղը և ինքը՝ Զորության Աստված Վահագնը:
11. Չկա զինվոր՝ անգամ ամենաանարին, եթե նա Արի է, որ ընդունակ չլինի կարող զորավարի ազդեցության տակ հերոսին վայել գործեր կատարելու:
12. Չկա Արի, որ ընդունակ չլինի հոգեկան խոր հուզումների, խանդավառության, ինքնամոռացության - հոգեկան վիճակներ, երբ նրա մեջ մեռնելու աստիճան թուլանում են կենդանական բնազդներն ու վախը:
13. Զորավարի՝ համոզելու, ցնցելու, ներշնչելու զորությունը գալիս է նրանից, որ նա սիրտ է դնում իր ամեն մի խոսքի մեջ - ահա թե ինչու, եթե կտրես նրա խոսքերը՝ նրանցից արյուն կկաթի:
14. ԵՎ զինվորը ոչ թե լսում է զորավարի խոսքերը, այլ հոգով է զգում դրանք և հավատում է ու խորապես համոզվում, որ ամենից անառիկ համարված բերդերն իսկ կառուցված են գրավելու համար:
15. Բանակի զորավարը միաժամանակ և՜ դաստիարակն է, և՜ ռազմարվեստագետը, և՜ կախարդը, և՜ ընկերը - նա աստվածն է բանակի՝ Վահագնի փոխանորդն է իր բանակի մեջ:
16. ԵՎ օրեր անց այդ զորավարի բանակը ծփում է վտանգն արհամարհող, մահն անգիտացող ռազմաշունչ տրամադրությամբ: Նա հաղթել է այլևս՝ հաղթել է իր բանակի անինքնավստահությունը, վախը:
17. Այժմ կարող է երևալ թշնամին՝ նա պատրաստ է - թող գա թշնամին՝ թող շուտ գա և շատ գա, որ հաղթանակի բերկրանքը առավել լինի:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:17:50 
իթ. ԱՌԱՋՆՈՐԴ

1. Ո՛վ, Արորդի՜ - Ազգի ղեկը, մականը, սուրը և գրիչը պիտի գտնվեն կարող և սրբամաքուր ձեռքերի մեջ: Այդպես է կամքը Վահագնի:
2. Վա՛յ այն Ազգին, որի առաջնորդը կատարյալ չէ - ապագան բազում փորձություններ ունի պահած նրա համար:
3. Անեծք է, երբ առաջնորդը հոգևոր թզուկ է, որ հաջողել է բարձրանալ հսկաների ուսերին՝ մի քիչ հեռուն տեսնելու համար:
4. Չարիք է, երբ առաջնորդն անտոհմիկ է - Ազգն իր ճակատագիրը պատահականության գիրկն է գցում:
5. Թագ և ձևական իշխանություն են փնտրում այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն: Չկա ավելի կործանարար բան, քան վատ օրինակը առաջնորդի. առաջնորդը վատ է - վատթարագույն են դառնում այն բոլորը, որոնք դժբախտություն են ունեցել նրա առաջնորդության հանձնվելու:
7. Երբ առաջնորդը եսական է - անասնանում են նրա հետ առնչվողները. ծույլ է մտավորապես - հոգևոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները:
8. Երբ առաջնորդը անարի է - զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները. անհայրենապաշտ է - անհայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը:
9. Երբ առաջնորդը աննախանձախնդիր է Ազգի արյան համար - օտարածին սերունդներ են աճում Ազգի մեջ. երբ անցեղադրոշմ է - հոգևոր գաճաճներ են սնուցանվում Ազգի գրկում:
10. Հրաբորբ սիրտ, իմաստուն միտք, անարատ արյուն, ցեղադրոշմ հոգի - ահա կատարյալ առաջնորդը Ազգի. նա կռողն ու պահպանողն է ցեղային բարոյականի:
11. Շատ հեշտ է առաջնորդել Ժողովրդին և շատ դժվար է Ազգին առաջնորդել:
12. Ժողովուրդը Ազգի ներկան է՝ կտրված անցյալից ու գալիքից. Ժողովրդի համար անցյալը դատարկ է, գալիքն էլ մահ է միայն:
13. ԵՎ Ժողովրդի մեջ այն առաջնորդներն են հարգի, ովքեր առավել կբավարարեն նրա նահատակության հոգեբանությունը և առավել նահատակության կտանեն նրան:
14. Ազգը ունի իր անցյալը, ներկան ու ապագան՝ Ցեղային է Ազգը: ԵՎ Ազգի առաջնորդը Հայր Արայի կամքի իրագործողն է Ազգի մեջ: Առաջնորդելով Ազգին, նա հնազանդվում է նախնյաց ոգիների ձայնին. նա խոսում է Մայր Հողի հետ - նա Ցեղի կերտողն է Ազգի մեջ:
15. Ավելի հեշտ է ջրից կրակ հանել, քան լինել Աստվածամարդ Արիների առաջնորդ: Նրանց կարող է առաջնորդել միայն նա, ով հավերժի զգացողությունն ունի իր մեջ:
16. Նա, ով Արի Մանի բնական ժառանգն է, և նրա անարատ արյունն ունի իր մեջ:
17. Նա, ով լինելով Արի Մանի ժառանգը, ունի նաև նրա զորությունն իր մեջ:
18. Նա, ով ունենալով իր մեջ արարչական զորությունը, նաև այդ զորության զգացողությունն ունի. արարչական զորությունը զգացողությամբ է զորավոր: Տիտանների զգացողությամբ Արիների առաջնորդ չի լինի: Արիների առաջնորդ միայն Արիների զգացողությամբ կլինի:
19. Նա, ում համար ազգային պարերն են իր պարերը. ազգային երգերն են իր երգերը. ազգային խաղերն են իր խաղերը, որ նրա արյունից են գալիս:
20. Նա, ով որսորդների հետ որսի կգնա, հովիվների հետ հովվություն կանի, մշակների հետ մշակություն կանի. բոլորի հետ կերգի նույն երգերը, կպարի նույն պարերը, կխաղա նույն խաղերը. բոլորի հետ կտխրի, բոլորի հետ կուրախանա. բոլորի հետ զոհ կմատուցի Հայր Արային ու Անմահ Աստվածներին. բոլորի հետ կհաղորդակցվի նախնյաց ոգիներին. և երբ այդ ամենը նրա համար հարազատ կլինեն, այնժամ նա կժառանգի Արյաց թուր-կեծակին:
21. ԵՎ եթե նա արժանի լինի Աստվածամարդերի առաջնորդ լինելու, հենց ինքը Վահագնը կօծի նրա թուր-կեծակին, նրա բազկին կդնի արեգի ճառագայթներից հյուսած խաչ-պատերազմին և նրան պահապան կկարգի Արարատին ու իր Ազգին:
 
 Kyandaryanclan - Armenia2009-11-14 15:17:10 
իը. ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ

1. Ո՛վ, Արորդի՜ - զոհաբերությունը քո կյանքի հիմնական բովանդակությունն է, և առանց զոհաբերության անիմաստ է դառնում քո կյանքը: Այդպես է պատգամում Վահագնը:
2. Զոհաբերությունը իրական իմաստով կնշանակե՝ հավատով, կամքով, զգացմունքով միանալ Հայր Արային, Մայր Անահիտին, Անմահ Աստվածներին, քո սուրբ նախնիներին, քո Հայրենիքին, քո հարազատներին:
3. Զոհաբերությունը գերագույն սիրո և նվիրումի երջանկաբեր սրբագործումն է: Զոհաբերությունն է երջանկացնում հորը. զոհաբերությունն է երջանկացնում նախնիներին. զոհաբերությունն է երջանկացնում Հայրենիքը. զոհաբերությունն է հաղթությամբ օծում Զորությունը:
4. Սերն է զոհաբերության ուժը, և զոհաբերությունն է հաղթության խորհուրդը:
5. Ավելի լավ չէ՞ զոհաբերվել փառավոր հաղթանակի համար, քան պարտության նվաստ զոհը լինել: Առաջին դեպքում դու քո տերն ես և քո կամքով կարող ես զոհաբերվել. երկրորդ դեպքում դու քո տերը չես , և քեզ կարող են զոհաբերել հակառակ քո կամքի:
6. ԵՎ երբ այլևս չկա Արիների թուր-կեծակին, գերագույն զոհաբերության ոգին է դառնում զորության միակ խորհուրդը և Վահագնին ապավինելու միակ պայմանը:
7. Ո՛վ, Արինե՜ր, դուք անպարտելի կլինեք, եթե գերագույն զոհաբերության ոգով ապրեք:
8. Անկարելին զոհաբերելն է գերագույն զոհաբերությունը, երբ զոհաբերում ես քեզ համար ամենաթանկ բանը:
9. Երբ մարդ իր ամբողջ ունեցվածքն է զոհաբերում՝ դա գերագույն զոհաբերություն չէ. երբ մարդ ինքն իրեն է զոհաբերում՝ դա գերագույն զոհաբերություն չէ. երբ մարդ իր որդուն է զոհաբերում Հայրենիքի համար՝ հենց դա է գերագույն զոհաբերությունը: Գերագույն զոհաբերություն չէ՞, որ մայրը իր որդուն նվիրում է Հայրենիքի պաշտպանությանը:



Ваше сообщение

(jpg, gif, png) Для вставки фото с io.ua вписывайте URL адрес страницы с ним (https://io.ua/№№№№№№)
URL адреса автоматически преобразовываются в гиперссылки.
Ссылка на видео YouTube вида https://youtu.be/11-ти_значный_код_видео преобразовывается в плеер YouTube
Имя


Страницы: 1 2 3 4 5

UBN